
ՓՈՂՈՑԱՅԻՆ ԱԿՑԻԱՆԵՐՆ ՈՒ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԸ
- «Հարսնաքարի» եւ Ռուբեն Հայրապետյանի տան մոտ շարունակվող բողոքի ակցիաները, ակտիվիստների ընդհարումներն իրավապահների հետ, հասարակական կարգը չխախտելու վերաբերյալ վերջիններիս կոչերը ստիպեցին մեզ անդրադառնալ արեւմտյան երկրների փորձին։ Ինչպե՞ս է այնտեղ կարգավորում օրենքն այդօրինակ հարցերը։

ԱՄՆ-ում զանգվածային ակցիաների կարգավորումն իրականացվում է նահանգների մակարդակով, ինչպես նաեւ՝ նախադեպային իրավունքի շրջանակներում։ Այդպիսի նախադեպային դատավճիռներից մեկում (ԱՄՆ ֆեդերալ դատարանի վճիռը «Քոքսն ընդդեմ Լուիզիանայի» գործով) ասվում է. «Խոսքի եւ հավաքների ազատության իրավունքը, հիմնարար լինելով մեր ժողովրդավարական հասարակության համար, այդուհանդերձ չի նշանակում, թե իր կարծիքը կամ գաղափարները արտահայտել ցանկացող յուրաքանչյուր ոք կարող է անել դա հրապարակավ՝ ցանկացած հասարակական վայրում կամ էլ ցանկացած ժամանակ»։
Վաշինգտոնում բողոքի ցույց անցկացնելու համար անհրաժեշտ է առնվազն 15 օր առաջ հայտ ներկայացնել իշխանության մարմիններին, առանց դրա մասնակիցներն անմիջապես ձերբակալվում են։ ԱՄՆ խոշոր քաղաքների մեծ մասում գործում են որեւէ ակցիայի անցկացման համար հայտ ներկայացնելու է՛լ ավելի երկար ժամկետներ (մինչեւ 40 օր՝ Լոս Անջելեսում)։
Եվրոպական երկրների օրենսդրությունը աչքի է ընկնում բազմազանությամբ։ Եվրոպայի փաստորեն յուրաքանչյուր կոնկրետ երկրում կարելի է գտնել մասնակիցների եւ կազմակերպիչների համար լուրջ պատիժների, ակցիաների համար արգելված վայրերի առկայության անհրաժեշտության ե՛ւ հաստատում, ե՛ւ բացառում։
Լեհաստանում, օրինակ, թույլտվություն է պահանջվում միայն այն դեպքում, եթե ակցիան անցկացվելու է երթեւեկելի մասում։ Մեծ Բրիտանիայում ակցիաներ կարելի է անցկացնել ոչ միայն Հայդ պարկում, այլեւ այլ վայրերում (սահմանափակումներ կան միայն պառլամենտի շենքի եւ թագուհու նստավայրերի առջեւ անցկացնելու դեպքում. հայտագիրը ներկայացնել աշխատանքային 6 օր առաջ, «բռնություն պարունակող պահվածքի» համար՝ մինչեւ 2 հազար ֆունտ տուգանք եւ հինգ տարի ժամկետով ազատազրկում)։
Շվեյցարիայում միտինգի ժամանակ խախտումների համար տուգանքը կարող է հասնել 110 հազար եվրոյի։ Ֆրանսիայում՝ մինչեւ 3 տարվա ազատազրկում՝ զանգվածային ակցիաների ժամանակ դիմակով եւ գլխաշորով լինելու համար, 2,5 հազար եվրո տուգանք (ընդհանուր առմամբ, խախտումների համար տուգանքները կարող են հասնել 75 հազար եվրոյի)։
Գերմանիայում բոլոր ակցիաներն անհրաժեշտ է արտոնագրել, բայց կա նաեւ «քաղաքացիների ինքնաբուխ (տարերային) ելույթների» առանձին կատեգորիա, որոնք նույնպես թույլատրվում են։ Համաձայն գերմանական կանոնների, ակցիայի կազմակերպիչը՝ որպես իրավաբանական անձ, ինքն է պատասխանատվություն կրում կարգուկանոնը պահպանելու համար, իսկ ոստիկանները «կոչված են ապահովելու հասարակական կարգը, ինչպես նաեւ պաշտպանելու ցույցեր անցկացնելու քաղաքացիների իրավունքը», այսինքն՝ լինելու կազմակերպիչների յուրօրինակ գործընկերներ։
Շվեդիայում ցույց, միտինգ կամ 15 անձի թվաքանակը գերազանցող այլ հրապարակային միջոցառում անցկացնելու համար պահանջվում է թույլտվություն (դիմումը պետք է ներկայացնել 7 օր առաջ)։ Բռնի գործողությունների համար կազմակերպիչներն ու սադրիչները կարող են դատապարտվել մինչեւ չորս տարվա ազատազրկման, իսկ մասնակիցները՝ մինչեւ երկու տարվա։
Իտալիայում գոյություն ունի 10 մարդուց ավելի «ժողովրդի անցանկալի կուտակում» բնորոշումը, նման հավաքույթի ամեն մի մասնակից կարող է դատապարտվել մինչեւ մեկ տարվա ազատազրկման։
Ցույցերի եւ «հավաքույթների» փաստորեն նույն բաժանումը գոյություն ունի նաեւ Ֆրանսիայի օրենսդրության մեջ, համաձայն որի՝ «հավաքույթ է համարվում մարդկանց ցանկացած կուտակումը հասարակական որեւէ ճանապարհի վրա կամ որեւէ հասարակական վայրում, ինչը կարող է խաթարել հասարակական կարգը» (երկու նախազգուշացումից հետո ցրվել չցանկանալը պատժվում է մինչեւ մեկ տարվա ազատազրկմամբ)։
Ընդհանուր առմամբ եվրոպական օրենքներն աչքի են ընկնում փողոցային ակցիաների անցկացման կարգի հանդեպ կոնկրետ եւ խիստ պահանջների հավաքածուով։
- ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ԼԻԱԿԱՏԱՐ ՓՈԽԸՄԲՌՆՈՒՄ ԿԱ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Պաշտոնական այցով Հայաստանում է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած բազմանդամ պատվիրակությունը: Երեկ կեսօրին ՌԴ օրենսդիր մարմնի վերին պալատի ...ԲԱՔՎԻ ԲԵՄԱԴՐԱԾ ՀԵՐԹԱԿԱՆ ԿՐԿԵՍԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկա տարածաշրջանային այցը տեղի է ունենում Ադրբեջանի կողմից վերջերս պարբերաբար ի ցույց դրվող պատերազմական սպառնալիքների հերթական բեմականացման, մյուս կողմից՝ միջնորդ տերությունների, ...ԻՆՉՈ՞Ւ ԷԻՆ ՄՈՐՄՈՆՆԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ «ՍԻՎԻԼԻԹԱՍԸ»
ՇՈՒՇԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
ԱՄՆ պետքարտուղարության վերջին` 2011թ. զեկույցում առանձին անդրադարձ կա Հայաստանում կրոնական ազատությունների վիճակին: Ընդ որում՝ այն համատեքստում, որ մեզանում այս առումով լուրջ առաջընթաց չկա: Դարձյալ մեծամասնությունն ...ՓՈՂՈՑԱՅԻՆ ԱԿՑԻԱՆԵՐՆ ՈՒ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԸ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
«Հարսնաքարի» եւ Ռուբեն Հայրապետյանի տան մոտ շարունակվող բողոքի ակցիաները, ակտիվիստների ընդհարումներն իրավապահների հետ, հասարակական կարգը չխախտելու վերաբերյալ վերջիններիս կոչերը ստիպեցին մեզ անդրադառնալ ...ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ «ՆՈՐ ՁԱԽԵՐԸ»
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԻ կարծիքով, համացանցը ընդամենը լրացուցիչ գործիք է բոլոր այն շարժումների ու նախաձեռնությունների համար, որոնք ակտիվորեն գործում են հայտնի սոցիալական ցանցերում եւ արագորեն ...ԻՆՉԻ ՀԵՏԵՎԱՆՔ ԷՐ ԴՈԼԱՐԻ ԹՈՒԼԱՑՈՒՄԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Անցած օրը բորսայում արձանագրված դոլարի արժեզրկումը արժութային շուկայում նոր սպասումներ է ի հայտ բերել, որոնք միտված են դրամի ուժեղացման ուղղությամբ։
Մինչ հուլիսի 10-ը բորսայական գործարքների ժամանակ ...ՀԱՄԱԽՄԲՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԼԱՏՖՈՐՄԻ ՇՈՒՐՋ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Մեր հարցերին պատասխանում է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ ԱՐՍԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ
-Կուսակցության քաղաքական ուղեգծի հետ կապված որեւէ սկզբունքային փոփոխություն օրերս ավարտված Գերագույն ...ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՍՆԱՆԿԱՑՈ՞ՒՄ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆ ՏԱԿ
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
Աբովյան-Երեւան-Աբովյան ու Չարենցավան-Երեւան-Չարենցավան ավտոբուսային թիվ 259 եւ 275 երթուղիներն սպասարկող «Քինգ դե լյուքս» ընկերության ավելի քան 40 վարորդներ երեկ գործադուլ էին հայտարարել։ Հետաքրքիր է, ...10 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄՈՎ ՀԵՌՈՒ ՉԵՍ ԳՆԱ
Երեւանցի Էդուարդ Մաթոսյանը մասնակցեց Պորտուգալիայում անցկացված հեծանվավազքի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը` աչքի ընկնելով մրցաձեւերից մեկում: Նրա ելույթների մասին զրուցեցինք մարզիկին մրցավայր ուղեկցած ...ՍԱՐԳՍՅԱՆԸ ԶԱՐԳԱՑՆՈՒՄ Է ՀԱՂԹԱՐՇԱՎԸ
Գաբրիել Սարգսյանը շարունակում է մեկնարկային հաղթարշավը Հունաստանի Ռեթիմնո քաղաքում ընթացող շախմատի բաց մրցաշարում: 5-րդ տուրում սպիտակներով գերազանցելով ուկրաինացի Յուրի Կրիվոռուչկոյին` երեւանցի գրոսմայստերը ...ՄԵԿ ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ
Հենրիկ Մխիթարյանը հերթական մրցանակը նվաճեց Դոնեցկի «Շախտյորի» կազմում, որը Ուկրաինայի սուպերգավաթի համար խաղում 2:0 հաշվով հաղթեց նույն քաղաքի «Մետալուրգին»: Վերջինիս մարզաշապիկով սուլիչից սուլիչ հանդիպմանը ...ԳԱԶԻ ԽՆԴԻՐԸ
«Գազպրոմ» ընկերությունների խմբի եւ հայ գործընկերների միջեւ ներկայումս բանակցություններ են ընթանում երկկողմ համագործակցության մի շարք հարցերի, այդ թվում՝ նաեւ գազի սակագնի առնչությամբ: Այս մասին տեղեկացնում ...ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Հայաստանում պաշտոնական այցով գտնվող ԵԱՀԿ գլխավոր քարտուղար, դեսպան Լամբերտո Զաննիերը երեկ Երեւանի պետական բժշկական համալսարանի «Մուրացան» հիվանդանոցին հանձնեց 10 հազար եվրոյի նվիրատվության վկայագիր: ...ԱԿՏԻՎԱՑԵԼ ԵՆ
ԵԱՀԿ Մինսկի խումբը տարվա սկզբից ակտիվություն է ցուցաբերում Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը լուծում գտնելու ուղղությամբ: Երեկ այս մասին նշեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն: «Վերջերս համանախագահները ...ՁԵՎԱԿԱՆ
Անդրադառնալով Ուզբեկստանի` ՀԱՊԿ-ում անդամակցությունը կասեցնելու որոշմանը, Վ.Մատվիենկոն երեկ նշեց, որ այդ երկիրը գործնականում չի էլ մասնակցել ՀԱՊԿ աշխատանքներին: «Դա ոչ թե համագործակցություն է եղել, այլ ...ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐԻ ԴԱՏԸ
Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ տեղի ունեցավ ՀԱԿ ակտիվիստների դատավարությունը: Մեղադրող Հակոբ Մարտիրոսյանը հայտարարեց, որ կալանավորված ակտիվիստ ...ՀԵՏ Է ՈՒՂԱՐԿԵԼ
Թուրքիայի վճռաբեկ դատարանը հետ է ուղարկել 2007թ. հունվարի 19-ին սպանված «Ակօս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի դատական գործի` Հանրապետական գլխավոր դատախազության ուսումնասիրության արդյունքում կազմած հայցը: ...ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը քննարկվել է հայ-ռուսական հարաբերություններին եւ տարբեր ...ՀՐԱԺԱՐՎԵՑ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ
Հայաստանում պաշտոնական այցով գտնվող ԵԱՀԿ գլխավոր քարտուղար, դեսպան Լամբերտո Զաննիերը երեկ Երեւանի պետական բժշկական համալսարանի «Մուրացան» հիվանդանոցում էր: Լրագրողների քաղաքական որեւէ հարցի ԵԱՀԿ գլխավոր ...ՆՈՒՅՆ ԳԵՏԸ՝ ՉՈՐՐՈՐԴ ԱՆԳԱՄ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Ընդդիմադիր քաղաքական ուժերը կարող են երջանկությունից պարել, քանի որ Հայ ազգային կոնգրեսը երեկ հայտարարեց, որ կողմ է, ավելին` «խրախուսում» է գործընկերների հետ 2013-ի նախագահական ընտրություններում միասնական ...ՀՈՐԻԶՈՆԻ ԵՐԵՎԱԿԱՅԱԿԱՆ ԳԾԻ ՄԱՍԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Եվ այսպես. քաղաքական սեզոնն ավարտվում է, եւ հիմնական իրադարձությունները սպասվում են արդեն աշնանը։
Ընդդիմությունը չի էլ թաքցնում, որ իր բոլոր հույսերը կապում է համաշխարհային ճգնաժամի նոր ալիքի հետ, որը ...ՈՐՈՇԱԿԻ ՓՈՒԼՈՒՄ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երեկ Ստեփանակերտում հայտարարել են, որ բանակցությունների «որոշակի փուլում» Լեռնային Ղարաբաղը կմիանա բանակցային գործընթացին, սակայն կոնկրետ ժամկետ չի նշվել:
Ռուսաստանցի ...ՊԼԱՏՖՈՐՄԻ ՇՈՒՐՋ
Ըստ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ ԱՐՍԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ. «Նախագահական ընտրությունները մեզ համար ինքնանպատակ չեն՝ մենք նախագահական ընտրությունները դիտում ենք ամբողջական իշխանափոխության ...ՉԻ ՎԵՐԱԾՎԻ
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԻ գնահատմամբ՝ բողոքավոր ակտիվիստների նախաձեռնությունները չեն կարող մինչեւ նախագահական ընտրությունները վերածվել լուրջ ուժի. «Նախ այդ շարժումները սահմանափակ են սոցիալ-դեմոգրաֆիական ...ԶԻՆՎՈՐ Է ՄԱՀԱՑԵԼ
Նախօրեին ՊՆ Երեւանի Կենտրոնական կայազորային զինվորական հոսպիտալում մահացել է ժամկետային զինծառայող, շարքային Հակոբ Սարգսյանը: Նա հուլիսի 6-ին Երեւանի ԿԿԶՀ էր ընդունվել սուր ռեսպիրատոր հիվանդություն, ...ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ
Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի նկատմամբ Ֆրանսիան ունի առանձնահատուկ վերաբերմունք: Երեկ այս մասին ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն: «Ելիսեյան պալատը խորհում է, թե ինչպես ...
ՈՐՈՏԱՆԻ ՀԷԿ-Ը ՉԻ ՎԱՃԱՌՎՈՒՄ
Ա.ՀԱԿՈԲՅԱՆՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՆՉ ՆԱԽԱԳԾԵՐ ԵՆ ՄԵԶ ԱՆՀՐԱԺԵՇՏ
ԱՐՏԱԿ ԴԱՐԲԻՆՅԱՆԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԴԵՄ
ԱԱԽ մամուլի ծառայությունՊԵՏԴԵՊԻ ԶԵԿՈՒՅՑԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ
ԱՆՎԵՐՋ ԱՆՈՄԱԼԻԱՆԵՐ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ
ԵԹԵ ԱՆՁՆԱԳԻՐԸ ՊԱՏՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՏԻԺ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԼԻՆԵՐ
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆԱՆՀԱՄ ԱՂԻ ՄԱՍԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆՓՈՂՈՑԱՅԻՆ ԱԿՑԻԱՆԵՐՆ ՈՒ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԸ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆԶԳՈՒՇԱՑԵՔ, ԽԱՐԴԱԽ Է
Ռ. ՍԱՐԳՍՅԱՆՀՐԱԺԵՇՏ ԿՅԱՆՔԻՆ
Ա.ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԲԱՔՎԻ ԲԵՄԱԴՐԱԾ ՀԵՐԹԱԿԱՆ ԿՐԿԵՍԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԱԴՐԲԵՋԱՆԻ ՇԱՆՏԱԺԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ՉԻ ՄԻՋԱՄՏԻ
ՄԱՀԱՑԵԼ Է ՏԻԿԻՆ ՌԻՏԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՄԱՅՐԸ
«ԳՐԱՆԴ ՍԱՆ»-ԻՆ ՄՈՏ 200 ՄԼՆ ԴՐԱՄԻ ՎՆԱՍ Է ՊԱՏՃԱՌՎԵԼ
- 1864 Ծնվեց երգիծաբան Հարություն Ալփիարը: (Վախճ. 1919 թ.):
- 1923 ՀԿ(բ)Կ Կենտկոմին կից ստեղծվում է ՀԿ(բ)Կ պատմության բյուրո՝ Կուսպատը:
- 1924 Մեծ մարդասեր, նորվեգացի գիտնական Ֆ. Նանսենի նախաձեռնությամբ Ազգերի լիգան որոշում կայացրեց «Նանսենյան» անձնագիր տրամադրել կոտորածից փրկված հայերին:
- 1933 Թիֆլիսում վախճանվեց գրող Նար-Դոսը (Միքայել Հովհաննիսյան): (Ծնվ. 1867թ.-ին):
- 1934 Լույս է տեսնում ՀԿ(բ)Կ Կենտկոմի, Երքաղկոմի և ՀԽՍՀ Կենտգործկոմի օրգան «Կոմունիստ» թերթի առաջին համարը:
- 1938 Բացվում է ՀԽՍՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

