
ԶԳԱՑՎԵՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՓՈՐՁԻ ՊԱԿԱՍԸ
- Բուլղարիայի մայրաքաղաքում անցկացված բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի 13 մարզիկներից միայն երեքը բարձրացան պատվո պատվանդան` նվաճելով բրոնզե մեդալներ: Հաշվի առնելով, որ տարիքային այս խմբի պաշտոնական մրցումներին կաշվե ձեռնոցի վարպետ դառնալուն հավակնող հայ մարզիկները ավանդաբար հաջող են մասնակցել, հավաքականի գլխավոր մարզիչ ԱՐՄԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ զրույցի ընթացքում փորձեցինք հասկանալ, թե, ի վերջո, ինչպես ընկալել այս տարվա արդյունքը:

-Գո՞հ եք ձեր սաների ելույթից:
-Արդյունքը կարող էր ավելի բարձր լինել, սակայն սա էլ նորմալ ցուցանիշ է: Չեմպիոնի կոչմանը առավել մոտ էր վանաձորցի 46 կգ քաշային Հրայր Շահվերդյանը, որը տեղացի մարզիկի հետ կիսաեզրափակիչ մենամարտում, բախվելով մրցավարական որոշակի կողմնապահության, պարտվեց եւ բավարարվեց 3-րդ տեղով: Իսկ առհասարակ առաջնությունը բավականաչափ ուժեղ կազմ էր հավաքել. մասնակցեց 35 երկրի 265 բռնցքամարտիկ: Վիճակահանությունն էլ առանձնապես նպաստավոր չէր մեր տղաների համար: Գրեթե բոլորը հայտնվել էին մրցաշարային ցանցի այն հատվածում, որտեղ ընդգրկված մարզիկները, եզրափակիչը ներառյալ, պետք է անցկացնեին հինգ մենամարտ: Իսկ դա փոքր-ինչ ծանր է այս տարիքի բռնցքամարտիկների համար:
-Փաստորեն մեր մարզիկները ֆունկցիոնալ պատրաստվածության խնդի՞ր ունեին:
-Ոչ, բոլորն էլ լավ էին պատրաստված: Հատկապես մրցանակակիր դարձած մեր երեք տղաները հաղթեցին Ռուսաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի, Թուրքիայի պես հզոր երկրների ներկայացուցիչներին: Այդ պարագայում տեղին չէ խոսել ֆիզիկական եւ տեխնիկական պատրաստվածության խնդիրների մասին, քանզի մեր մարզիկները լավ տպավորություն թողեցին: Հիմնական բացը առնչվում է միջազգային մրցումներին մասնակցելու մրցափորձի պակասին: Մեր բռնցքամարտիկները մրցակիցների համեմատ ավելի քիչ են անցկացնում միջազգային նշանակության մենամարտեր, ինչն էլ զգալ է տալիս պաշտոնական առաջնությունների ժամանակ: Սոֆիա մեկնած 13 հայ մարզիկներից միայն 6-ը, այդ թվում՝ երեք մրցանակակիրները, փոքրիշատե միջազգային մրցափորձ ունեին:
-Նշեցիք, որ Շահվերդյանի արդյունքին անդրադարձավ աչառու մրցավարությունը: Ի՞նչ կասեք մյուս երկու մրցանակակիրների մասին:
-Կիսաեզրափակիչի ճանապարհին 52 կգ քաշային Էրիկ Պետրոսյանը հաղթեց Բելառուսի, Ռուսաստանի եւ Վրաստանի բռնցքամարտիկերին: Ընդ որում, ռուսաստանցին աշխարհի անցյալ տարվա առաջնության բրոնզե մեդալակիրն է: Եզրափակիչ անցնելու համար մենամարտում Էրիկի առջեւ կարմիր լույս վառեց ուկրաինացի բռնցքամարտիկը: Այս դեպքում եւս հանդիպման արդյունքը չի արտացոլում ուժերի իրական հարաբերակցությունը: Այդ մասին գրել են նույնիսկ ռուսական լրատվամիջոցները: Իսկ 75 կգ քաշային կարգում հանդես եկած Նարեկ Մանասյանը, հաղթելով ուկրաինացի եւ բելառուս բավական ուժեղ մրցակիցներին, կիսաեզրափակիչում զիջեց իրեն իրոք գերազանցած ռուսաստանցի բռնցքամարտիկին:
-Որքան տեղյակ եմ, այս առաջնությունը` մարզչի կարգավիճակում, առաջին լուրջ փորձությունն էր նաեւ ձեզ համար: Ինչքանո՞վ էր օգտակար այդ փորձը:
-Հետաքրքիր էր ծանոթանալ, թե ինչպես են անցկացվում պատանեկան մրցումները, որ երկրների մարզիկներն են մեր հիմնական մրցակիցները, եւ ինչպիսի որակների են տիրապետում նրանք: Ողջ այդ տեղեկատվության վերլուծությունը անչափ օգտակար կլինի հետագա առաջնություններին մեր պատրաստվելու ընթացքում: Սակայն, միեւնույն է, մնում եմ այն կարծիքին, որ մեր բռնցքամարտիկները պետք է աճեն միջազգային մրցումների հնարավորինս հաճախ մասնակցելու միջոցով: Մենամարտերի քանակը շատ կարեւոր գործոն է մեր մարզաձեւում: Եթե մինչեւ աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններին մեկնելը նրանք մի քանի անգամ միջազգային ասպարեզ դուրս գան, արդյունքը բոլորովին այլ կլինի:
-Ի դեպ, այս տարի նախատեսե՞լ եք մասնակցել միջազգային այլ մրցաշարերի:
-Նոյեմբերին անցկացնելու ենք հանրապետական նշանակության մրցաշար, որից հետո կսկսենք պատրաստվել հաջորդ մրցաշրջանին: Իսկ այն հագեցած է լինելու, քանզի 2013-ին Եվրոպայի առաջնությունից բացի ունենք նաեւ համաշխարհային ստուգատես, որն անցկացվում է երկու տարին մեկ: Ամեն դեպքում, մատնանշել ենք այն ուղղությունները եւ բացերը, որոնք փորձելու ենք լրացնել այդ ընթացքում:
-Իսկ հավաքականի կազմը կարո՞ղ է սրբագրվել:
-Էրիկ Պետրոսյանը եւ Նարեկ Մանասյանը կտեղափոխվեն երիտասարդական հավաքական, իսկ Հրայր Շահվերդյանը դեռ մեկ տարի էլ կմասնակցի պատանեկան մրցումների: Համալրում ենք ակնկալում կրտսեր տարիքի պատանիների հավաքականից: Բացի դրանից, մեզ կարող են միանալ Հայաստանի պատանեկան առաջնության 2-3 մրցանակակիրներ: Հուսով ենք, որ նրանք աշխատում են արդյունքները բարելավելու ուղղությամբ: Չմոռանանք նաեւ, որ մեր հիմնական նպատակն է արժանի հերթափոխ պատրաստել ազգային հավաքականի համար: Այս առաջնության երեք մրցանակակիրները տիրապետում են այնպիսի ներուժի, որ եռանդուն մարզվելու դեպքում մի քանի տարի անց, համոզված եմ, կհամալրեն մեր երկրի գլխավոր թիմը: Կարեւորն այն է, որ ունենք հեռանկարային տղաներ:
ԶԳՈՒՇԱՑԵՔ, ԽԱՐԴԱԽ Է
Ռ. ՍԱՐԳՍՅԱՆ
Գործարարի դիմակի տակ
Խարդախություն, փաստաթղթային կեղծիք, վարկի ոչ նպատակային օգտագործում, պետական սահմանի ապօրինի հատում. այս թվարկված հանցագործությունների հեղինակը նույն մարդն է: Ավելին՝ հիշյալ հանցատեսակներից ...ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ Է
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Արտաքին քաղաքական զարգացումների եւ ներքաղաքական իրավիճակի վրա դրանց հնարավոր ազդեցության շուրջ երեկ «Սլաք» ակումբում իր տեսակետը ներկայացրեց «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ ՍՏԵՓԱՆ ՍԱՖԱՐՅԱՆԸ
...ԱՊԱՌՔ ԿՈՒՏԱԿՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱԿԱՍԵԼ ԵՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Պետության նկատմամբ գոյացող հարկային պարտավորությունները ժամանակին չկատարած տնտեսավարողների քանակը վերջին երկու տարիներին զգալիորեն պակասել է։ Միայն հարկայինի գծով նման կազմակերպությունների թիվը գրեթե ...ԵԹԵ ԱՆՁՆԱԳԻՐԸ ՊԱՏՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՏԻԺ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԼԻՆԵՐ
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ
Ասում են` Վահրամ Սահակյանը գրող է: Չեմ հավատում: Գրողը քաղաքացու իր անձնագիրը չէր պատռի: Մանավանդ հայ գրողը: Որովհետեւ հայ ԳՐՈՂԻ համար անկախությունը, ազգային պետությունը եղել են երազանք:
Վահրամ Սահակյանը ...ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՒՄ Է ԱՄՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ «Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի խմբագիր
Առաջին անգամ է, որ ԱՄՆ Գերագույն դատարանի քննությանն է ներկայացվում Հայոց ցեղասպանությանն անուղղակիորեն վերաբերող բողոքը: 2003 թվականին դատավարությունը սկսվելուց ի վեր տարբեր դաշնային դատարաններ հակասական ...ՈԳՈՒ ՀԱՄԱՃԱՐԱԿ
Ե.ԱՌԱՔԵԼՅԱՆ
Տեղեկատվական պանդեմիան հնարավոր է
XXI ԴԱՐԻ ԺԱՆՏԱԽՏ
Սարսափելի համաճարակներ մարդկության պատմության մեջ եղել են բազմիցս։ Ժանտախտը, խոլերան, տիֆը ագահաբար հարձակվում էին ամբողջ քաղաքների վրա՝ խլելով ...ԶԳԱՑՎԵՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՓՈՐՁԻ ՊԱԿԱՍԸ
Բուլղարիայի մայրաքաղաքում անցկացված բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի 13 մարզիկներից միայն երեքը բարձրացան պատվո պատվանդան` նվաճելով բրոնզե մեդալներ: Հաշվի առնելով, որ տարիքային ...ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԱՌԱՅԺՄ ԵՐԿՐՈՐԴՆ Է
Վիրահայ գրոսմայստեր Դավիթ Հարությունյանը 7 հնարավորից 5,5 միավորով երկրորդ տեղն է զբաղեցնում Լեհաստանի Վրոցլավ քաղաքում ավարտվող միջազգային մրցաշարում, որին մասնակցում է 47 շախմատիստ: Նա կես միավորով ...ՏԱՆՏԵՐԵՐԸ ԴՈՒՐՍ ՄՆԱՑԻՆ ՊԱՅՔԱՐԻՑ
Խաչատուր Խաչատրյանը եւ Տիգրան Մարտիրոսյանը ավարտեցին ելույթները Երեւանում ընթացող «Ամերիայի գավաթ» թենիսի միջազգային մրցաշարում, որին մասնակցում է 64 մարզիկ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Բելգիայից, ...ԿԱՐՅԱԿԻՆԸ ԵՎ ԳՐԻՇՉՈՒԿԸ` ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆՆԵՐ
Աստանայում անցկացվել է արագ եւ կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը, որին մեր հայրենակիցները ներկայացված չէին: Արագ խաղից չեմպիոնի կոչումը նվաճել է 15 հնարավորից 11,5 միավոր վաստակած ռուսաստանցի ...ԴԺԲԱԽՏ ԴԵՊՔ
Երեկ Ստեփանակերտում ԼՂՀ գործող նախագահ եւ նախագահի թեկնածու Բակո Սահակյանի նախընտրական հանդիպման ժամանակ մի կին է վատացել, որը ժամեր անց մահացել է հիվանդանոցում: ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության ...ՀԱՅԻ ԲԱԽՏ
Երեկ` ժամը 14։15-ին, տեղեկություն է ստացվել, որ ջրափրկարարական ջոկատը Սեւանա լճում հերթապահություն իրականացնելիս («Ծովինար» լողափի տարածք) նկատել է խեղդվող մարդ: Ջրափրկարարները ջրից դուրս են բերել Արարատի ...ՀԱՃԱԽՈՐԴԻ ՀԱՄԱՐ
Օրերս Երեւանյան լճի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել տվյալ տարածքում իրենց գործունեությունը ծավալող մարմնավաճառների միջեւ, ինչի արդյունքում նրանք հաշիվները պարզելու համար նույնիսկ դանակ են գործի դրել: ...ԳԼԽԱՎՈՐ ՀԱՐՑԻՆ ԿՊԱՏԱՍԽԱՆԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԺՈՂՈՎԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ վերընտրված ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ երեկ լրագրողներին հանդիպման էր հրավիրել՝ հուլիսի 5-8-ը Լոռիում տեղի ունեցած Գերագույն ժողովի արդյունքներն ամփոփելու համար
...ՀԱՐԿԱԴԻՐԸ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԶՐԿԵԼ ՎԵՐՋԻՆ ԿԱՑԱՐԱՆԻՑ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Այս տարվա առաջին կիսամյակում արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունն իրականացրել է 51 հազար 447 կատարողական վարույթ եւ հօգուտ պահանջատերերի բռնագանձել ավելի քան 7 ...ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ Է ՈՐՊԵՍ ՎԿԱ
Տ.ՄԻՐԶՈՅԱՆ
«Հարսնաքարի» սեփականատեր Ռուբեն Հայրապետյանը մի քանի օր առաջ հարցաքննվել է ռեստորանային համալիրում հունիսի 17-ին տեղի ունեցած եւ ռազմական բժիշկ Վահե Ավետյանի մահվան պատճառ դարձած ծեծկռտուքի փաստով իրականացվող ...ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ՍԵՐԻԱԼԻ ՄԵԿՆԱՐԿԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Ամեն անգամ նախագահական ընտրություններից առաջ հանրությունը հետաքրքրությամբ, նույնիսկ մի տեսակ հաճույքով է հետեւում, թե ինչպես են ընդդիմադիր քաղաքական ուժերը (կամ ինչպես հիմա են իրենք իրենց բնութագրում` ...ԱՀՄԱԴԻՆԵԺԱԴԻ ՀՐԱՎԵՐԸ
Իրանի ներքին գործերի նախարար Մուստաֆա Մուհամեդ Նաջարը նախագահ Սերժ Սարգսյանին է փոխանցել Չմիավորման շարժման կազմակերպության գագաթաժողովին մասնակցելու հրավերը նախագահ Մահմուդ Ահմադինեժադի անունից:ԾՐԱԳՐՎԱԾ ՉԷ
ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը երեկ Բաքվում հայտարարել է, թե դեռեւս ծրագրված չէ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպում: «Մոտ ժամանակներս, հնարավոր է՝ ամառային արձակուրդներից հետո, ...ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿ
ԼՂՀ նախագահի թեկնածու Վալերի Խաչատրյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել ինքնաբացարկի մասին դիմում։ Հանձնաժողովը երեկ բավարարեց Խաչատրյանի դիմումը։ Այսպիսով, ԼՂՀ նախագահի պաշտոնի համար ...ՌԴ-Ն ՉԻ ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ
Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցությունը չի խանգարում Հայաստանին՝ զարգացնելու երկկրողմ հարաբերությունները Հյուսիսատլանտյան դաշինքի հետ: Նման տեսակետ է հայտնել Վաշինգոնի Ռազմավարական եւ միջազգային ...ԲԱՆԱԿՑՈՒՄ ԵՆ
Ներկայումս բանակցություններ են ընթանում ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերության հետ Հայաստան մատակարարվող գազի սակագնի շուրջ: Այդ մասին երեկ ասաց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության մամուլի խոսնակ ...ԿՈՄԻՏԱՍԻ ՀՈՒՇԱՏԱԽՏԱԿԸ
Մշակույթի նախարարությունը հայտարարել է Կոմիտասին նվիրված հուշատախտակի ձեւավորման եւ պատրաստման մրցույթ` Բեռլինի համալսարանի պատին տեղադրելու համար: Հուշատախտակի նյութը պետք է լինի բրոնզից, չափը` 40 x ...ՀԱՄԱԳՈՒՄԱՐ ՕՍԼՈՅՈՒՄ
ՊԵԿ պատվիրակությունը` նախագահ Գագիկ Խաչատրյանի գլխավորությամբ, 2012թ. հուլիսի 5-6-ը մասնակցել է Օսլոյում տեղի ունեցած Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության (ՀՄՆԿ) 16-րդ ընդհանուր համագումարին: ...ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը երեկ Հայաստանի կառավարության դեմ հերթական վճիռն է կայացրել: Այս անգամ Եվրոպական դատարանը բավարարել է Հայաստանի Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Վահե Գրիգորյանի ...ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ՉԻ ՄԻՋԱՄՏԻ
Երեկ Հովիկ Աբրահամյանը պատասխանել է խորհրդարանական 4 խմբակցությունների (ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ, «Ժառանգություն») կողմից ԱԺ նախագահին ներկայացված դիմումին, որով նրանք խնդրում էին հանդիպում կազմակերպել «Հարսնաքարի» ...ԱՇՆԱՆԸ ԿՍԿՍԵՆ
Ֆրանսիան պատրաստվում է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծը քննարկման դնել աշնանը: Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Ֆրանկ Փափազյանը տեղեկացրել ...ՉԻ ՈՐՈՇՎԵԼ
Ըստ ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԻ. «Գերագույն ժողովը տրամադրություն է արտահայտել նախագահական ընտրությունների գնալ սեփական թեկնածուով, սակայն, ելնելով իրավիճակից, գնահատել ենք նաեւ, թե այդպես որքանով է հնարավոր համախմբել ...ԿՄԱՍՆԱԿՑԻ
Ստեփան Սաֆարյանը անձնական որոշում է կայացրել իր թեկնածությունը առաջադրել թիվ 1 ընտրատարածքում, եթե, իհարկե, Ռուբեն Հայրապետյանի մանդատը վայր դնելու արդյունքում լինեն նոր ընտրություններ։ «Բնականաբար ...ԷԼԻ ՄԻ «ԳՈՐԾ»
Երեկ հայտնի դարձավ, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» կազմակերպության ղեկավար ...«ԱՐՄԱՎԻԱՆ» ՁԵՌՔ ԿԲԵՐԻ AIRBUS ԵՎ BOEING
«Արմավիա» ավիաընկերության ներկայացուցիչները Մեծ Բրիտանիայի «Ֆարնբորո» ավիասալոնում հանդիպում են ունեցել Airbus եւ Boeing ընկերությունների ներկայացուցիչների հետ, որից հետո ազգային ավիափոխադրողը որոշել ...ՀԱՅԻ ԲԱԽՏ
Երեկ հրապարակվել են հուլիսի 7-ի գիշերը Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի անունները, որոնց թվում վեց հայի ազգանուն կա: Նրանք են` Բոգոկյան Սուսաննա, Դավթյան Զավեն, Կապուստյան, ...ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՇՆՉՈՒՄ Է՝ ՈՐՏԵՂ ՑԱՆԿԱՆԱ
«Հայոց Աշխարհ»-ի քաղտեխնոլոգիաների բաժին
«Հարսնաքարում» տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ վերջին օրերի բողոքի ակցիաները կրկին մոդայիկ դարձրին «հեղափոխություն» բառը։
Ըստ որում, այն գործածում են հիմնականում կիսագրագետ «գործիչները» ...ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԲՅՈՒՐՈԿՐԱՏԻԱՅԻ ՄԱՍԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Հետեւելով ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր ճամբարների կուսակցական բյուրոկրատիային, ակամա զգում ես քեզ Համլետի հոր ուրվականի դերում։ Տարբերությունը սոսկ այն է, որ ոչինչ չես ասում, այլ միայն տխուր ...
ՆՈՐ ԲԱՆԱՁԵՎ
ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐ
ԿՐԿԵՍԻ ՆՈՐ ՇԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՆՈՒՄ Է ՀԱԳԵՑԱԾ ՕՐԱԿԱՐԳՈՎ
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆՆՈՐԱՄՈՒՏԻ ՇԵՄԻՆ
ԵԹԵ ԱՆՁՆԱԳԻՐԸ ՊԱՏՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՏԻԺ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԼԻՆԵՐ
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆԱՆՀԱՄ ԱՂԻ ՄԱՍԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԶԳՈՒՇԱՑԵՔ, ԽԱՐԴԱԽ Է
Ռ. ՍԱՐԳՍՅԱՆՀՐԱԺԵՇՏ ԿՅԱՆՔԻՆ
Ա.ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԱԴՐԲԵՋԱՆԻ ՇԱՆՏԱԺԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ՉԻ ՄԻՋԱՄՏԻ
ՄԱՀԱՑԵԼ Է ՏԻԿԻՆ ՌԻՏԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՄԱՅՐԸ
«ԳՐԱՆԴ ՍԱՆ»-ԻՆ ՄՈՏ 200 ՄԼՆ ԴՐԱՄԻ ՎՆԱՍ Է ՊԱՏՃԱՌՎԵԼ
ԾԻԾԱՂԵԼԻՆ ԵՐԿԱՐԱՏԵՎ ՉԻ ԼԻՆՈՒՄ
Քաղաքական գործիչներին հետեւում էր ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸՄԱՀԱՑԵԼ Է
- 1706 Կ. Պոլսում Գրիգոր Մարզովանցու տպարանում առաջին անգամ տպագրվեց «Հարսմավուրք»-ը:
- 1886 Ծնվեց հայ բանաստեղծ Միսաք Մեծարենցը: (Վախճ. 1908թ.-ին):
- 1904 Գայլ Վահանի և Միհրանի ղեկավարությամբ տեղի ունեցավ Մոսունի և Զորի կռիվները:
- 1905 Ռուս - ճապոնական պատերազմում ռուսների պարտությունից հետո ցարը հրովարտակ արձակեց Էջմիածնի եկեղեցական կալվածքների գրավման մասին:
- 1906 Վախճանվեց գերմանացի հայագետ Հենրիխ Հելզերը: (Ծնվ. 1847թ.-ին):
- 1906 Մահացավ գերմանացի հայագետ Հենրիխ Գելցերը: (Ծնվ. 1847թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

