
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՇԱՆՏԱԺԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ
- Ոտնձգություն է ընդդեմ ԵԱՀԿ իրավունքների

ԱՄՆ-ը, Եվրամիությունն ու Ռուսաստանը ներկայացնող բարձրաստիճան դեմքերի տարածաշրջանային այցերի ընթացքում պարբերաբար կազմակերպվող սահմանային սադրանքներով ու սպանություններով Ադրբեջանը հավակնում է միջազգային դիվանագիտության պատմության մեջ հայտնի «շանտաժային դիվանագիտություն» իրականացնողի դերին։
Իր ուժերն ու հնարավորությունները բազմապատիկ գերազանցող նման հավակնության միջոցով Ադրբեջանը օտարերկրյա բարձրաստիճան հյուրերի տարածաշրջանային այցերը պարզապես վերածում է Ղարաբաղյան հակամարտության գոյության մասին արյունալի հիշեցումների՝ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի հետ ռազմական շփման գոտու ապակայունացման միջոցով։ Նման ծրագրված սադրանքները առաջ են բերում հայկական կողմի պատասխան գործողությունները։ Դրա հետեւանքով «սրանից հետո, ուրեմն սրա պատճառով» տրամաբանությամբ թափ հավաքող վիճակագրության մեջ առաջ է գալիս նաեւ մեկ այլ «տրամաբանություն». «որքան շատ հյուրեր՝ այնքան շատ դիակներ»։
Ադրբեջանի արտգործնախարար Է.Մամեդյարովը, հուլիսի 9-ին ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զաննիերի հետ հանդիպման ժամանակ, ի պատասխան սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմներ ստեղծելու առաջարկի, հայտարարել է. «Պրոբլեմը ոչ թե մեխանիզմի մեջ է, այլ ադրբեջանական տարածքում Հայաստանի զինված ուժերի ներկայության»։
Դրան ի պատասխան՝ իտալացի բարձրաստիճան հյուրը, անշուշտ, կարեւորել է նաեւ ստատուս քվոյի խաղաղ, բանակցային փոփոխության անհրաժեշտությունը, սակայն հստակորեն ընդգծել է, որ «չկա այլ լուծում, քան խաղաղ պայմանավորվածությունները»։ Այսինքն` եթե ստատուս քվոյի փոփոխություն եք ցանկանում, ապա բանակցությունները շարունակեք հրադադարի պահպանման եւ հնարավոր խախտումների հետաքննության մեխանիզմների գործարկման պայմաններում։
Կարծում ենք, որ հենց այս հարցի պատասխանի բացակայությունն է ներկայումս ադրբեջանական դիվանագիտության «աքիլլեսյան գարշապարը», քանզի ստատուս քվոյի փոփոխությունը, ըստ Լ. Զաննիերի, այն է, ինչը շարադրված է Մադրիդյան սկզբունքներում, որոնք նա կրկին մանրամասնել է հենց Բաքվում՝ հուլիսի 9-ին ադրբեջանական «Թուրան» գործակալությանը տված հարցազրույցում։
Պետությունների տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման սկզբունքների համատեղելիությունը կասկածի տակ դրած ադրբեջանցի թղթակցին ի պատասխան՝ իտալացի դիվանագետը հիշեցրել է, որ ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Ֆրանսիայի նախագահները իրենց հունիսի 19-ի համատեղ հայտարարության մեջ կողմերին կոչ են արել ղեկավարվել Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքներով։ Ապա հավելել է. «Առաջին հերթին ուժի գործադրման եւ ուժի գործադրման սպառնալիքից հրաժարվելու, տարածքային ամբողջականության եւ ինքնորոշման իրավունքի»։
Սրանով ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը «սառը ջուր» է լցրել վերջերս համառորեն Հելսինկյան եզրափակիչ ակտի միակողմանի մեկնաբանություններով զբաղվող Ադրբեջանի ղեկավարի գլխին, որը պարբերաբար փորձում է «սառը պատերազմի» դարաշրջանում ընդունված այդ փաստաթուղթն օգտագործել Ադրբեջանի գոյություն չունեցող տարածքային ամբողջականության «հիմնավորման» համար։
Կարծում ենք, որ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի այս պաշտոնական մեկնաբանությունը վերջ կդնի նման սպեկուլյացիաներին, իսկ եթե ոչ, ապա հարկ կլինի Ադրբեջանի ժառանգական միապետին պարբերաբար հիշեցնել, որ ստատուս քվոյի փոփոխությանն ուղղված բանակցություններում Հայաստանն առաջնորդվում է ոչ թե Հելսինկյան եզրափակիչ ակտի ալիեւյան խեղաթյուրումներով, այլ այդ ակտի ծնունդ հանդիսացող կազմակերպության՝ ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարի տեսակետով։
Իսկ դա նշանակում է, որ սահմանային միջադեպերի հրահրման միջոցով ադրբեջանական կողմը ձգտում է ոչ թե ստատուս քվոյի փոփոխությանը՝ ըստ միջազգային իրավունքի հայտնի նորմերի ԵԱՀԿ-ի պաշտոնական մեկնաբանության, այլ փորձում է սեփական «մեկնաբանությունը» պարտադրել ոչ միայն հայկական կողմերին, այլեւ հենց իրեն՝ միջազգային հանրությանը։
Հայտնի է, որ միջազգային իրավունքը սեփական մեկնաբանության ենթարկող եւ այդ «մեկնաբանությունն» իր հարեւաններին ու ողջ միջազգային հանրությանը պարտադրելու փորձեր ձեռնարկող երկրները սովորաբար բաժանվում են երկու խմբի.
ա) գերտերություններ եւ տարածաշրջանային տերություններ, որոնք իրենց «ճշմարտության» թիկունքին զգում են միջուկային մարտագլխիկների առկայությունը,
բ) միջազգային հանրության կողմից մերժվող մարգինալ երկրներ, որոնց հանդեպ սովորաբար զանազան պատժամիջոցներ են կիրառվում՝ միջազգային իրավունքը կամայականորեն մեկնաբանելու, մանավանդ այդ մեկնաբանությունները «գործի վերածելու» դեպքերում։
Քանի որ «Ադրբեջան» անունով տերություն երբեւէ չի եղել, չի էլ լինելու, ուրեմն ժամանակն է, որ ղարաբաղյան ստատուս քվոյի փոփոխության խնդիրը խաղաղ բանակցային գործընթացի տիրույթից դուրս բերող եւ սահմանային սադրանքների ու սպանությունների միջոցով միջազգային հանրության համար պարբերաբար պրոբլեմներ ստեղծող երկրի հանդեպ կիրառվեն որոշակի միջազգային պատժամիջոցներ։
Եթե դա տեղի չունենա, ապա Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացն արագացնելու մասին Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների բոլոր նախորդ հայտարարությունները կմնան որպես «ձայն բարբառո հանապատի»։
Այսինքն՝ երբ Ադրբեջանը փորձում է միջազգային հանրությանը թելադրել, թե նա ինչպես պետք է կատարի սեփական պարտականությունները, ինչպես պետք է դիրքորոշվի ղարաբաղյան ստատուս քվոյի փոփոխության հարցում, վերջինս իր հերթին պարտավոր է համապատասխան միջոցներով «հասկացնել» համառ ու բութ աշակերտին, որ ինքն է «խաղի կանոնները» սահմանողը եւ որ թույլ չի տա շանտաժային դիվանագիտության միջոցով այդ կանոնները պարբերաբար խախտվեն խաղի անմիջական մասնակիցներից մեկի կողմից։
- ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԾԻԾԱՂԵԼԻՆ ԵՐԿԱՐԱՏԵՎ ՉԻ ԼԻՆՈՒՄ
Քաղաքական գործիչներին հետեւում էր ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ
Կյանքում՝ ցավոք, քաղաքականության մեջ՝ բարեբախտաբար
Հին չինական մի առակ կա՝ «Հարճ ձեռք բերելը՝ հողը չափելու միջոցով» երկար անվանումով։
Դա մի պատանու մասին է, որն ապրում էր քեռու խնամակալության ներքո։ ...ԱԴՐԲԵՋԱՆԻ ՇԱՆՏԱԺԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ոտնձգություն է ընդդեմ ԵԱՀԿ իրավունքների
ԱՄՆ-ը, Եվրամիությունն ու Ռուսաստանը ներկայացնող բարձրաստիճան դեմքերի տարածաշրջանային այցերի ընթացքում պարբերաբար կազմակերպվող սահմանային սադրանքներով ու սպանություններով ...ԻՆՉ ԵՆ ՏԱԼԻՍ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՐՏԱՔԻՆ ԿԱՊԵՐԸ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Երեկ «Հայելի» ակումբում այլ երկրների քաղաքական ուժերի եւ կուսակցությունների հետ կապերի հաստատման հարցում ՀՀԿ-ի մոտեցումների եւ ծրագրերի մասին լրագրողներին պատմեց կուսակցության փոխնախագահ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ
...ԻՆՉՊԵՍ ԿԱՐՁԱԳԱՆՔԻ ՇՈՒԿԱՆ ՀԱՑԱՄԹԵՐՔՆԵՐԻ ԹԱՆԿԱՑՄԱՆԸ
Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆ
Համաշխարհային շուկայի հիմնական մատակարար մի շարք երկրներում հացամթերքի գների բարձրացումը մեծացրել է գնաճային սպասումները նաեւ Հայաստանում։ Ներքին շուկայում վերջին օրերին թանկացել են հացի որոշ տեսակներ։ ...ՆԱԽԿԻՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՂՅԱԼ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐՎՈՒՄ
ԼՈՒՍԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Այսօր մենք չեղյալ ենք համարում թույլտվությունները, որոնք մի քանի տարի առաջ տրվել էին բակային տարածքներում կառուցապատում իրականացնելու նպատակով: Մեր դիրքորոշումն այս հարցում հստակ է. բակերը բացառապես ...ՍՊԱՆԵԼ Է ԿՆՈՋԸ
Հուլիսի 9-ին՝ ժամը 10։25-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում շտապօգնության ենթակայանից հաղորդում է ստացվել, որ Շահումյան 4-րդ փողոցի թիվ 66 տանը հանկարծամահ է եղել 70-ամյա տանտիրուհին: Պարզվել է, որ ...ԵՐԿՈՒ ԶՈՀ
Հուլիսի 8-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Վանաձոր քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 17 դպրոցի դիմաց վրաերթի է ենթարկել երկու կնոջ, որոնք տեղում մահացել են: Ոստիկանության ծառայողները ...ՄԱՀԱՑԵԼ Է
Հուլիսի 8-ին՝ ժամը 22։15-ին, հիվանդանոցից ոստիկանության Չարենցավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է դիմել 1985թ. ծնված Վարդան Վարդանյանը, ...ՄԵԿՆԱՐԿ
«Ոսկե Ծիրան» երեւանյան 9-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի ներառել է եւս մեկ արտամրցութային ծրագիր` «Գիրք եւ կինո»: Այն նվիրված է ՅՈՒՆԵՍԿO-ի կողմից 2012 թվականը Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք ...ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ
ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին
Համաշխարհային մաքսային կազմակերպության Քաղաքականության հանձնաժողովի հերթական` 67-րդ նիստի եւ Մաքսային համագործակցության Խորհրդի 119-րդ եւ 120-րդ նստաշրջաններին մասնակցելու նպատակով Համաշխարհային մաքսային ...ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԱՃԻ ՏԵՄՊԸ ՇԱՏ ՑԱԾՐ Է
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Տարեսկզբի առաջին երեք ամիսներին արձանագրված աճից հետո ապրիլ-մայիսին Հայաստանում միջին աշխատավարձը նվազեց։ Ընդ որում, արտահայտված ոչ թե դոլարով, որ ամերիկյան արժույթի թանկացման պայմաններում բնական կլիներ, ...ՀՐԱԺԵՇՏ ԿՅԱՆՔԻՆ
Ա.ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
«Սլաք» մամուլի ակումբը «Ինքնասպանությունների առեղծվածը» թեմայի շուրջ երեկ լրագրողների հետ հանդիպման էր հրավիրել Հայաստանում միակ ինքնասպանագետ ԿԱՄՈ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ
-Մեզ անհանգստացնում է, որ հասարակության ...ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱՅԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐՆ ԱՄԲՈՂՋԱՑԱՆ
ՈՒԵՖԱ-ի եւ ռուսական «Գազպրոմ» ընկերության միջեւ կնքված պայմանագրի համաձայն, երկնագույն վառելիք արտահանող աշխարհի ամենախոշոր ձեռնարկությունը դարձել է ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 2012-2015թթ., ինչպես նաեւ ...ԽՈՒՃԱՊԱՅԻՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐ ՉԿԱՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հարցազրույց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԻ հետ
-Պարոն Մանասերյան, հայկական դրամի արժեզրկումը ի՞նչ դրական ու բացասական ազդեցություններ կարող է ունենալ տնտեսության վրա:
...ԱՆՀԱՄ ԱՂԻ ՄԱՍԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Հայրենի օլիգարխները միանգամայն անկեղծորեն համարում են իրենց երկրի աղը։ Ըստ որում՝ ոչ միայն ունեցվածքային առումով. այստեղ վիճելը դժվար է։ Եվ ոչ էլ էներգետիկ առումով. ակնհայտ է, որ մեծ հարստություն վաստակելը ...«ԳՐԱՆԴ ՍԱՆ»-ԻՆ ՄՈՏ 200 ՄԼՆ ԴՐԱՄԻ ՎՆԱՍ Է ՊԱՏՃԱՌՎԵԼ
Ոստիկանության քննչական գլխավոր վարչությունը «Գրանդ Սան» ընկերության նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրել գույքի վատնման, առանձնապես խոշոր չափի գումարների յուրացման համար։ Նա հուլիսի 6-ին կալանավորվել ...ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ
Վարչապետ Տիգրան Սարգսյանը հուլիսի 9-18-ը լինելու է արձակուրդում, որի հիմնական մասը կանցկացնի Հայաստանում կամ Լեռնային Ղարաբաղում: Այդ ժամանակահատվածում վարչապետին փոխարինելու է փոխվարչապետ, տարածքային ...ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության ներքին գործերի նախարար Մոսթաֆա Մոհամադ Նաջարի գլխավորած պատվիրակությանը:
Նախագահը ողջունել է հյուրերին եւ նշել, որ վերջին շրջանում ...ՄԱՀԱՑԵԼ Է ՏԻԿԻՆ ՌԻՏԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՄԱՅՐԸ
Երկարատեւ ծանր հիվանդությունից հետո հուլիսի 9-ին Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում 82 տարեկան հասակում մահացել է Հայաստանի Հանրապետության նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի մայրը՝ տիկին Ամալյա Դադայանը: ...ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ
«Հայոց Աշխարհ» օրաթերթի աշխատակազմը ցավակցում է առաջին տիկին Ռիտա Սարգսյանին սիրելի մայրիկի՝ ԱՄԱԼՅԱ ԴԱԴԱՅԱՆԻ մահվան կապակցությամբ։ՕԼԱՆԴԸ ԱՎԵԼԻ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է
Ֆրանսիայի գործող նախագահ Ֆրանսուա Օլանդն ավելի շատ է սատարում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին, քան նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին: Այս մասին հայտարարել է ԵԽ ԽՎ ղեկավարի հատուկ ներկայացուցիչ, ...ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՏ ԱՎԵԼԻ ԽՈՐՆ Է
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Սա համակարգային խնդիր է
Մեր զրուցակիցը Սախարովի անվան Մարդու իրավունքների պաշտպանության հայաստանյան հիմնադրամի նախագահ ԼԵՎՈՆ ՆԵՐՍԻՍՅԱՆՆ է
-Այսօր շատերն իրենց հարց են տալիս՝ ինչպե՞ս եւ ինչո՞ւ հասանք ...«ՄԱՐԴ ԿԱ` ԱՅԴ ԷԼ ՉԻ ԱՆՈՒՄ»
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Ասում է տուժողը
Երեւանյան «քաղաքացիական հասարակությունը» ակտիվորեն շարունակում է «պահանջատիրական» գործողությունները: Կիրակի օրը ակտիվիստների նույն խումբը նույն վայրում էր: Վահե Ավետյանի մահվան յոթերորդ ...ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՂԹԱԿԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ
Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը վստահ է մեկնարկել Հունաստանի Ռեթիմնո քաղաքում ընթացող շախմատի միջազգային բաց մրցաշարում: Առաջին երեք տուրերում նա հաջորդաբար հաղթել է հոլանդացիներ Տիչո Դիյկուիսին, Ռիչարդ ...ՆՈՐԱՄՈՒՏՆ ԱՆՀԱՋՈՂ ԷՐ
Ծովափնյա հանդբոլի Հայաստանի մինչեւ 18 տարեկան աղջիկների հավաքականը զրոյական արդյունքով է վերադառնում Բաթումում ընթացող Եվրոպայի երիտասարդական առաջնությունից: Խմբային մրցափուլում «չոր» հաշվով պարտվելով ...ԱՐՈՆՅԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է
Լեւոն Արոնյանը, ինչպեսեւ ՖԻԴԵ-ի համաշխարհային դասակարգման առաջատար նորվեգացի Մագնուս Կարլսենը եւ աշխարհի չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդը հաստատել են իրենց մասնակցությունը դեկտեմբերի 1-ին Լոնդոնում մեկնարկող ...ԵԴԻԳԱՐՅԱՆԸ ՏԵՂԱՓՈԽՎԵՑ «ՄԵՏԱԼՈՒՐԳ»
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ու Երեւանի «Փյունիկի» կիսապաշտպան Արտակ Եդիգարյանը պայմանագիր է կնքել Ավստրիայում հերթական ուսումնամարզական հավաքն ավարտած Դոնեցկի «Մետալուրգի» հետ: Համագործակցության ...ՀԱՅ ԳՈԼՖԻՍՏՆԵՐԻ ՆՈՐԱՄՈՒՏԸ
Հայաստանն ունի նաեւ գոլֆի թիմ, որը միջազգային ասպարեզում նորամուտը նշեց` մասնակցելով «Բալկան Չելենջ» մրցաշարին: Հայ գոլֆիստների ընտրանին B ենթախմբում յոթ թիմերի պայքարում գրավեց 5-րդ տեղը: Ինչպես ասում ...ՖԵԴԵՐԵՐԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԸ
Շվեյցարիացի Ռոջեր Ֆեդերերը 8-րդ փորձից 7-րդ անգամ հաղթելով թենիսի Ուիմբլդոնյան մրցաշարում` այդ ցուցանիշով հավասարվեց հռչակավոր ամերիկացի Փիթ Սամփրասին: Համաշխարհային դասակարգման սանդղակը գլխավորող Ֆեդերերը ...ԿԱՏՈՒՆ ՄԱՄԵԴՅԱՐՈՎԻ ՈՒՍԻՆ Է
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ երբ հայկական զինված ուժերը դուրս բերվեն օկուպացված տարածքներից, չի լինի ոչ դիպուկահարների, ոչ զինված միջադեպերի խնդիր:
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ ...ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ
ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ժակ Ֆորը արդեն ժամանել է Բաքու, իսկ ամերիկացի եւ ռուս համանախագահներ՝ Ռոբերտ Բրադկեն ու Իգոր Պոպովն Ադրբեջանում կլինեն այսօր: Ժակ Ֆորը տեղեկացրել է, որ Մինսկի ...ԶՈՀԻ ԿԵՐՊԱՐԱՆՔ
Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ են տարածել, թե սահմանագծին տեղի ունեցած փոխհրաձգության պատճառով երկու ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել, մեկ հայ զինծառայող մահացել է, եւս 4-ը՝ վիրավորվել: ...ՀԱՅԻ ԲԱԽՏ
Ռուսաստանի հարավում` Կրասնոդարի երկրամասում, շաբաթավերջին տեղի ունեցած աղետալի ջրհեղեղի հետեւանքով տուժել են նաեւ հայեր: «Մեր տվյալները հիմնված են Ռուսաստանի իշխանությունների տրամադրած պաշտոնական տեղեկությունների ...ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԳՈՐԾԵԼԱՈՃ՝ ԲՈԼՈՐ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ
Հուլիսի 5-8-ը տեղի է ունեցել ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 17-րդ Գերագույն ժողովը: «ՀՅ Դաշնակցության ընդդիմադիր գործելաոճը արտահայտվելու է բոլոր բնագավառներում: Անաչառ քննադատության հետ մեկտեղ Դաշնակցությունը ...«ԱՐՄԱՎԻԱՆ» ՀՐԱԺԱՐՎԵԼ Է
«Արմավիայի» մամուլի ծառայությունը հաստատել է տեղեկատվությունն այն մասին, որ ընկերությունը հրաժարվել է «Սուխոյ» ընկերության արտադրության եւս մեկ ինքնաթիռ ձեռք բերելու մտադրությունից:
Ավիաընկերության ...ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՎԱՆԴ Է
Բուժման կարիք ունի Ըստ Սախարովի անվան Մարդու իրավունքների պաշտպանության հայաստանյան հիմնադրամի նախագահ ԼԵՎՈՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ. «Այսօր չեք կարող «Համմերների» մոտով անցնել՝ վստահ, որ օրինախախտ վարորդին նկատողություն ...
ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է
ՍԿԱՆԴԱԼ
ՍԱՌԸՊԱՏԵՐԱԶՄՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՆԶՈՐՈՒԹՅԱՆ ՆՇԱՆ Է
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆՋԻԲՐԱԼԹԱՐԸ ՄԻԱՑԱՎ ՈՒԵՖԱ-ԻՆ
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԳՆՈՒՄ Է ԲՈԼՈՐԻՆ
ԱՎԻԿ ՄԱՐՈՒԹՅԱՆ
ԱՆՀԱՄ ԱՂԻ ՄԱՍԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆՀՐԱԺԵՇՏ ԿՅԱՆՔԻՆ
Ա.ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԱԴՐԲԵՋԱՆԻ ՇԱՆՏԱԺԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԻՑ ԷԼ ԵՆ ՑՈՒՑՔ ՍԱՐՔՈՒՄ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆՄԱՀԱՑԵԼ Է ՏԻԿԻՆ ՌԻՏԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՄԱՅՐԸ
«ԳՐԱՆԴ ՍԱՆ»-ԻՆ ՄՈՏ 200 ՄԼՆ ԴՐԱՄԻ ՎՆԱՍ Է ՊԱՏՃԱՌՎԵԼ
ԾԻԾԱՂԵԼԻՆ ԵՐԿԱՐԱՏԵՎ ՉԻ ԼԻՆՈՒՄ
Քաղաքական գործիչներին հետեւում էր ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸՄԱՀԱՑԵԼ Է
ՀԱՏՈՒՑՈՒՄԸ ՈՐՊԵՍ ԱՍՏԾՈ ՊԱՏԻԺ
ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՏ ԱՎԵԼԻ ԽՈՐՆ Է
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
- 1402 Լենկ-Թեմուրը պարտության է մատնում սուլթան Բայազեթին և գերի վերցնում նրան:
- 1841 Զմյուռնիայում բռնկված հրդեհին զոհ են գնում հայկական փայտաշեն երկու թաղամաս:
- 1855 Փարիզում, Ստեփան Ոսկանյանի խմբագրողթյամբ, լույս է տեսնում «Արևելք» կիսամսյա հանդեսը. դադարեց 1856 թ.:
- 1921 Բոլշևիկները գրավեցին հայկական դիմադրության վերջին ամրոցը՝ Լեռնահայաստանը:
- 1936 Շահագործման է հանձնվում Երևանի կարբիդի գործարանը:
- 1957 ՀԽՍՀ Ժողտնտխորհին առընթեր ստեղծվում է քիմիայի գիտահետազոտական ինստիտուտ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

