
ԾԻԾԱՂԵԼԻՆ ԵՐԿԱՐԱՏԵՎ ՉԻ ԼԻՆՈՒՄ
- Կյանքում՝ ցավոք, քաղաքականության մեջ՝ բարեբախտաբար

Հին չինական մի առակ կա՝ «Հարճ ձեռք բերելը՝ հողը չափելու միջոցով» երկար անվանումով։
Դա մի պատանու մասին է, որն ապրում էր քեռու խնամակալության ներքո։ Վերջինս ուզում էր ժառանգ ունենալ, բայց կնոջ տարիքի պատճառով չէր կարող նման հույս փայփայել։ Համաձայն այն ժամանակվա չինական ավանդույթի, քեռին իրավունք ուներ հարճ բերել տուն ու երեխա ունենալ նրանից։ Սակայն նման տարբերակին դեմ էր պատանու քեռակինը, որը չէր ցանկանում երիտասարդ կին տեսնել իր տանը։
Տեսնելով սիրելի քեռու վիշտը, պատանին որոշեց օգնել նրան։ Հաջորդ օրը վաղ առավոտյան վերցրեց դերձակի քանոնն ու սկսեց չափել քեռու տան շրջակա հողը։
-Այդ ի՞նչ ես անում,- հարցրեց քեռակինը։
-Չափում եմ հողակտորը,- հանգիստ պատասխանեց պատանին եւ շարունակեց իր գործը։
-Այդ ինչո՞ւ որոշեցիր չափել մեր հողը,- հետաքրքրվեց քեռակինը։
-Քեռակին, ես նախապատրաստվում եմ ապագային,- պարզաբանեց պատանին։- Դուք եւ քեռիս երիտասարդ չեք, զավակներ չունեք եւ, ըստ երեւույթին, չեք էլ ունենա։ Ուրեմն՝ տունը կմնա ինձ. ահա ես էլ ուզում եմ չափել, որովհետեւ մտադիր եմ հետագայում վերակառուցել։
Զայրացած քեռակինը բառ իսկ չկարողացավ արտաբերել ի պատասխան այդօրինակ լկտիության։ Նա վազեց տուն, արթնացրեց ամուսնուն ու սկսեց աղաչել նրան, որ հնարավորինս շուտ հարճ բերի։
Քաղաքականության մեջ հաճախ է հարկ լինում դիմել այդօրինակ խորամանկության։ Հասնել նրան, որ հակառակորդդ ե՛ւ հոժարակամ փոխի սեփական դիրքորոշումը ճիշտ հակադիրի, ե՛ւ անի այն, ինչ ցանկանում ես դու. ահա քաղաքական գործչի իսկական վարպետությունը։
Ժամանակին Հեսսեն նկատել է. «Մենք ապրում ենք ֆելիետոնային դարաշրջանում»։ Դե, իսկ մենք այսօր վստահորեն գլորվում ենք անեկդոտային դարաշրջան։ Հայրենի քաղաքական կյանքի իրադարձությունները գնալով ավելի են հիշեցնում անեկդոտների ժողովածու։
Ի դեպ, ահա դրանցից մեկը։
Դրախտ են ընկնում պատգամավոր Ռուբեն Հայրապետյանն ու մի քահանա։ Նրանց ընդառաջ է գալիս Պողոս առաքյալն ու ասում.
-Ես ձեր մասին ամեն ինչ գիտեմ։ Առաջինը դրախտ կմտնի Ռուբեն Հայրապետյանը։
-Այդ ինչպե՞ս,- զարմանում է քահանան։- Ես ողջ կյանքում աղոթել եմ Աստծուն, մարդկանց քարոզ կարդացել։ Առաջինը ե՛ս պիտի մտնեմ։
-Երբ դու քարոզ էիր կարդում,- հորանջելով պատասխանում է Պողոսը,-բոլորը քնում էին։ Իսկ երբ Ռուբեն Հայրապետյանը թիկնապահներով դուրս էր գալիս տնից, բոլորն աղոթում էին, որ ողջ մնային։
Սկսենք նրանից, որ ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ հայ նշանավոր քաղաքական գործիչ է, եւ այդքանով էլ ավարտենք։ Անցնենք միանգամից հաջորդ կետին՝ նրա հայտարարությանը «Հարսնաքարի» ողբերգական իրադարձություններից հետո, որոնց հետեւանքով գազանաբար սպանվեց երիտասարդ զինվորական բժիշկը։
«Հիմա շատերն են մեղադրում ինձ, նույնիսկ բաների համար, որ ինձ հետ կապ չունեն կամ հորինված են. երեւի իրավունք ունեն։ Բայց իմ առաջին մեղադրողը հենց ես եմ։ Ես պիտի կանխեի նման դժբախտությունը ու չեմ կարողացել դա անել։ Ես ինձ չեմ ներում ու չգիտեմ՝ ոնց պիտի ներում հայցեմ»,- ողբում է պատգամավորը։
Աստված իմ, որքա՜ն մեծ է գեղարվեստական խոսքի ուժը... Սակայն կենսափորձը ստիպում է ինձ ծայրաստիճան թերահավատորեն վերաբերվել -5 միավոր ստացած Ռ.Հայրապետյանի կոկորդիլոսային արցունքներին։
Կոնկրետ ոչ մեկին նկատի չունենք, բայց վերջին քսան տարիների ընթացքում հայոց աշխարհում ձեւավորվել է մակաբույծների մի ողջ կաստա։ Իսկ մակաբույծները չեն կարող կարեկցել։ Տեւական մակաբուծային կյանքից բացարձակ ատրոֆիայի են ենթարկվել նրանց այն օրգանները, որոնցով պետք է կարեկցել։
Ահավասիկ փորի ճիճուներն արդեն չունեն տեսողության ու լսողության օրգաններ։ Մնացել են միայն սնվելուց ու բազմանալուց հաճույք ստանալու համար նախատեսված մարմնի մասերը։ Ցավոք, նույնն է տեղի ունենում այսօր նաեւ մեր հասարակության հետ։
Վերջին չորս տարիներին ՀԱԿ-ը վարժվել է պարտությունների։ Արմատական թեւը կոնգրեսի ներսում իրականում երբեք չի ցանկացել հաղթել, վախեցել է պատասխանատվությունից։ Եվ ամեն անգամ, երբ Տեր-Պետրոսյանը համաձայնողականություն էր դրսեւորում իշխանության հետ հարաբերություններում, արմատականները ինտելեկտուալ օրգազմի պես մի բան էին ապրում։
Չէ՞ որ ղեկավարության համաձայնողականությունը անթերի բարոյական ալիբի է դառնում ինքնահռչակ հեղափոխականների ոչինչ չանելու համար։ Կարելի է շարունակել սեփական հարմարավետ գոյությունը քաղաքական դաշտի լուսանցքում, բավարարելով ինքզինքը հաճելի գաղափարական բանավեճերով ու անկապ միտինգներին ծիսական մասնակցությամբ։ Եվ բնականաբար՝ մեղադրել զինակիցներին։
Ինչպես դա արեց անցած շաբաթ ՀԱԿ-ի շարքերից հեռացած ԴԱՎԻԹ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ, որը հայտարարեց. «Ընդդիմության բուրգում եղած քաղաքական ուժը՝ ԲՀԿ-ն, ունի լեգիտիմության նույն աստիճանը, ինչ իշխանությունը կամ գուցե ավելի ցածր, որովհետեւ շատ ավելի համակարգված էր ընտրակաշառք բաժանում, քան իշխանությունը ներկայացնող ՀՀԿ-ն։ Այսօր մենք ունենք ոչ լեգիտիմ ընդդիմություն»։
Այո՛, այո՛, այո՛։ Ճիշտ նշանակետին խփեցիք, հարգելի Շահնազարյան։ Հենց այդ նույն մտքերն էին շարունակ պտտվում գլխումս վերջին ժամանակներս։ Մենք իսկապես ունենք ոչ լեգիտիմ ընդդիմություն։ Դա կարող է դուր գալ կամ չգալ, բայց դա, ինչպես ասում են, բժշկական փաստ է։
Այնպես որ՝ մեր հայրենիքի օգտակար հանածոների ցանկում այժմ վստահորեն կարելի է ընդգրկել նաեւ -1 միավոր ստացած Դ.Շահնազարյանին։ Իսկ ոչ լեգիտիմ ընդդիմությանը մնում է միայն մուկ տշել։ Ճիշտ է, մինչ այդ դեռ պետք է մկանը բռնել։
Ի դեպ, գիտե՞ք մուկ բռնելու ավանդական հայկական միջոցը։ Դնում եք երկու աղյուս. ուղղահայաց եւ միմյանց զուգահեռ։ Երրորդ աղյուսը վերեւից դնում դրանց վրա, իսկ տակը՝ մի կտոր պանիր։ Գալիս է մուկն ու թաթերը տարածում.
-Վա՛խ, արա։ Հորս արեւ։ Էս ի՜նչ պանիր ա...
1930-ականների վերջին ամերիկացիները ապրում էին մշտական վախի հոգեվիճակում. սկզբում գերմանացիներից, իսկ հետո ամենահաս խորհրդային գործակալներից։ Վախը շատ արագ փոխարկվեց ամենաիսկական «վհուկաորսի»։
1945-ին ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում ստեղծվեց հակաամերիկյան գործունեության հարցերով մշտական կոմիտե, որը գործում էր FARA օրենքով։ Այդ մարմինը փաստորեն վերածվեց ինկվիզիցիայի ժամանակակից տեսակի։ Ցանկության դեպքում կոմիտեի ինը անդամները յուրաքանչյուր մարդու կարող էին հայտարարել օտարերկրյա գործակալ։
Բայց բոլորին գերազանցեց սենատոր Ջոզեֆ Մակքարտին, որը 1950 թվականին հայտարարեց, թե իր տրամադրության տակ կա ցուցակ 205 կոմունիստական գործակալների անուններով։ Եվ խրամատավորվել էին այդ գործակալները, ի՞նչ եք կարծում, որտե՞ղ. ԱՄՆ Պետդեպարտամենտո՛ւմ։ Ի պատասխան ցուցակը ներկայացնելու լրագրողների խնդրանքի, Մակքարտին լոկ ներողություն խնդրեց. դա մնացել է մյուս պիջակիս գրպանում։ Ի դեպ, այդ «մյուս պիջակը» այդպես էլ չգտնվեց։
Հայրենի ընդդիմությունը նույնպես գործում է FARA օրենքով՝ զօրուգիշեր փնտրելով սեփական շարքերում իշխանության գործակալների, եւ դա, բնականաբար, չէր կարող բացասաբար չանդրադառնալ նրա ճակատագրի վրա։ Ինչպես նկատեց անցած շաբաթ ԼՂՀ նախկին արտգործնախարար ԱՐՄԱՆ ՄԵԼԻՔՅԱՆԸ. «Ընդդիմության տապալման նշաններ են երեւում։ Կարելի է ասել, որ ընդդիմության գործը քաղաքական դաշտում ջախջախված է»։
Հետաքրքիր է, որ +1 միավոր վաստակած Ա.Մելիքյանի հաղորդած լուրը ընդդիմության ջախջախված լինելու մասին լիովին անտարբեր թողեց ազգաբնակչությանը։ Իսկը ինչպես Դոստոեւսկու մոտ. «Աշխարհը կործանվի՞, թե՞ ես թեյ չխմեմ։ Թող աշխարհը կործանվի, իսկ ես թեյ կխմեմ»։
Հետաքրքիր է, ինչո՞ւ այնուամենայնիվ ընդդիմությունը տապալվեց։ Չէ՞ որ ոչ մի առանձնակի վտանգ ընդդիմությանը, բացի իր իսկ սեփական ապուշությունից, չի սպառնում։ Հավանաբար հենց ապուշության մեջ էլ ամփոփված է հիմնական պատճառը։ Դրանից են բոլոր դժբախտությունները։
Օրինակ, չնայած դեղագործության բոլոր նվաճումներին, բժշկությունը հեմոռոյի առջեւ անզոր է։ Մի շատ հայտնի մասնագետ հարցին, թե ինչից սկսել այդ հիվանդության բուժումը՝ դրանից ընդմիշտ ազատվելու համար, պատասխանել է. «Գլխից»։ Հեմոռոյի պատճառը միշտ գլխում է։
Կյանքը նեոբոլշեւիկների առջեւ դնում է բազմաթիվ բարոյական հարցեր, որոնք պատրաստի պատասխաններ չունեն։
Ո՞ւմ հետ կարելի է համագործակցել, ո՞ւմ հետ՝ ոչ։ Որտե՞ղ են փոխզիջման թույլատրելի սահմանները։ Ինչպե՞ս ապահովել կազմակերպության միասնականությունն ու արդյունավետությունը` ըստ որում պահպանելով այնտեղ ներքին ժողովրդավարությունը։ Ինչպե՞ս պայքարել իշխանության համար, միաժամանակ գիտակցելով, որ իշխանությունն այլասերում է։ Հակառակ Չերչիլի հանրահայտ ասույթի, իշխանության չնչին մասնիկն այլասերում է նույնիսկ ավելի շատ, քան իր ողջ լիաչափությամբ ստացած իշխանությունը։
Կարճ ասած, ինչպե՞ս հաղթես վիշապին եւ ինքդ չնմանվես վիշապի։
Եվ, իհարկե, պայքարի ո՞ր մեթոդը նախընտրել։ Այդ կապակցությամբ պատգամավոր ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ անցած շաբաթ նկատեց. «Հանրահավաքները նույնպես պայքարի միջոց են։ Այդուհանդերձ ժամանակի ընթացքում ՀԱԿ-ը կգա օպտիմալ դաշտ, կգտնի միտինգային պայքարի եւ խորհրդարանական պայքարի օպտիմալ հարաբերակցություն, որը իսկապես կնպաստի մեր պետության առաջընթացին եւ զարգացմանը»։
Ախտորոշում տալու անկարողությունը հանգեցնում է սխալ նշանակված դեղատոմսերի։ Իսկ +1 միավոր վաստակած Գ.Մինասյանի կողմից ախտորոշումն այս անգամ, ցավոք, սխալ է տրված։
ՀԱԿ-ը երբեք չի հանգի ոչ մի օպտիմալ լուծման, քանզի ախտահարված է ավտոֆոբիայով, Selbsthasse-ով. սեփական անձի հանդեպ ատելության բարդույթով։ Ըստ իտալացի նշանավոր քաղաքագետ Դոմենիկո Լոսուրդոյի. «Չնայած արտաքին նմանությանը, ինքնաքննադատությունն ու ավտոֆոբիան երկու հակադիր սկզբունքներ են։ Ավտոֆոբիան փախուստ է սեփական պատմությունից, կապիտուլյացիա, հրաժարում սեփական ինքնությունից»։
Դրական քայլեր ակնկալել ավտոֆոբիայով հիվանդից՝ ծիծաղելի է։ Դեռ լավ է, որ ծիծաղելին երկարատեւ չի լինում. կյանքում՝ ցավոք, քաղաքականության մեջ՝ բարեբախտաբար։
- Քաղաքական գործիչներին հետեւում էր ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ
ԾԻԾԱՂԵԼԻՆ ԵՐԿԱՐԱՏԵՎ ՉԻ ԼԻՆՈՒՄ
Քաղաքական գործիչներին հետեւում էր ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ
Կյանքում՝ ցավոք, քաղաքականության մեջ՝ բարեբախտաբար
Հին չինական մի առակ կա՝ «Հարճ ձեռք բերելը՝ հողը չափելու միջոցով» երկար անվանումով։
Դա մի պատանու մասին է, որն ապրում էր քեռու խնամակալության ներքո։ ...ԱԴՐԲԵՋԱՆԻ ՇԱՆՏԱԺԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ոտնձգություն է ընդդեմ ԵԱՀԿ իրավունքների
ԱՄՆ-ը, Եվրամիությունն ու Ռուսաստանը ներկայացնող բարձրաստիճան դեմքերի տարածաշրջանային այցերի ընթացքում պարբերաբար կազմակերպվող սահմանային սադրանքներով ու սպանություններով ...ԻՆՉ ԵՆ ՏԱԼԻՍ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՐՏԱՔԻՆ ԿԱՊԵՐԸ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Երեկ «Հայելի» ակումբում այլ երկրների քաղաքական ուժերի եւ կուսակցությունների հետ կապերի հաստատման հարցում ՀՀԿ-ի մոտեցումների եւ ծրագրերի մասին լրագրողներին պատմեց կուսակցության փոխնախագահ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ
...ԻՆՉՊԵՍ ԿԱՐՁԱԳԱՆՔԻ ՇՈՒԿԱՆ ՀԱՑԱՄԹԵՐՔՆԵՐԻ ԹԱՆԿԱՑՄԱՆԸ
Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆ
Համաշխարհային շուկայի հիմնական մատակարար մի շարք երկրներում հացամթերքի գների բարձրացումը մեծացրել է գնաճային սպասումները նաեւ Հայաստանում։ Ներքին շուկայում վերջին օրերին թանկացել են հացի որոշ տեսակներ։ ...ՆԱԽԿԻՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՂՅԱԼ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐՎՈՒՄ
ԼՈՒՍԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Այսօր մենք չեղյալ ենք համարում թույլտվությունները, որոնք մի քանի տարի առաջ տրվել էին բակային տարածքներում կառուցապատում իրականացնելու նպատակով: Մեր դիրքորոշումն այս հարցում հստակ է. բակերը բացառապես ...ՍՊԱՆԵԼ Է ԿՆՈՋԸ
Հուլիսի 9-ին՝ ժամը 10։25-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում շտապօգնության ենթակայանից հաղորդում է ստացվել, որ Շահումյան 4-րդ փողոցի թիվ 66 տանը հանկարծամահ է եղել 70-ամյա տանտիրուհին: Պարզվել է, որ ...ԵՐԿՈՒ ԶՈՀ
Հուլիսի 8-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Վանաձոր քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 17 դպրոցի դիմաց վրաերթի է ենթարկել երկու կնոջ, որոնք տեղում մահացել են: Ոստիկանության ծառայողները ...ՄԱՀԱՑԵԼ Է
Հուլիսի 8-ին՝ ժամը 22։15-ին, հիվանդանոցից ոստիկանության Չարենցավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է դիմել 1985թ. ծնված Վարդան Վարդանյանը, ...ՄԵԿՆԱՐԿ
«Ոսկե Ծիրան» երեւանյան 9-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի ներառել է եւս մեկ արտամրցութային ծրագիր` «Գիրք եւ կինո»: Այն նվիրված է ՅՈՒՆԵՍԿO-ի կողմից 2012 թվականը Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք ...ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ
ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին
Համաշխարհային մաքսային կազմակերպության Քաղաքականության հանձնաժողովի հերթական` 67-րդ նիստի եւ Մաքսային համագործակցության Խորհրդի 119-րդ եւ 120-րդ նստաշրջաններին մասնակցելու նպատակով Համաշխարհային մաքսային ...ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԱՃԻ ՏԵՄՊԸ ՇԱՏ ՑԱԾՐ Է
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Տարեսկզբի առաջին երեք ամիսներին արձանագրված աճից հետո ապրիլ-մայիսին Հայաստանում միջին աշխատավարձը նվազեց։ Ընդ որում, արտահայտված ոչ թե դոլարով, որ ամերիկյան արժույթի թանկացման պայմաններում բնական կլիներ, ...ՀՐԱԺԵՇՏ ԿՅԱՆՔԻՆ
Ա.ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
«Սլաք» մամուլի ակումբը «Ինքնասպանությունների առեղծվածը» թեմայի շուրջ երեկ լրագրողների հետ հանդիպման էր հրավիրել Հայաստանում միակ ինքնասպանագետ ԿԱՄՈ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ
-Մեզ անհանգստացնում է, որ հասարակության ...ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱՅԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐՆ ԱՄԲՈՂՋԱՑԱՆ
ՈՒԵՖԱ-ի եւ ռուսական «Գազպրոմ» ընկերության միջեւ կնքված պայմանագրի համաձայն, երկնագույն վառելիք արտահանող աշխարհի ամենախոշոր ձեռնարկությունը դարձել է ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 2012-2015թթ., ինչպես նաեւ ...ԽՈՒՃԱՊԱՅԻՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐ ՉԿԱՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հարցազրույց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԻ հետ
-Պարոն Մանասերյան, հայկական դրամի արժեզրկումը ի՞նչ դրական ու բացասական ազդեցություններ կարող է ունենալ տնտեսության վրա:
...ԱՆՀԱՄ ԱՂԻ ՄԱՍԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Հայրենի օլիգարխները միանգամայն անկեղծորեն համարում են իրենց երկրի աղը։ Ըստ որում՝ ոչ միայն ունեցվածքային առումով. այստեղ վիճելը դժվար է։ Եվ ոչ էլ էներգետիկ առումով. ակնհայտ է, որ մեծ հարստություն վաստակելը ...«ԳՐԱՆԴ ՍԱՆ»-ԻՆ ՄՈՏ 200 ՄԼՆ ԴՐԱՄԻ ՎՆԱՍ Է ՊԱՏՃԱՌՎԵԼ
Ոստիկանության քննչական գլխավոր վարչությունը «Գրանդ Սան» ընկերության նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրել գույքի վատնման, առանձնապես խոշոր չափի գումարների յուրացման համար։ Նա հուլիսի 6-ին կալանավորվել ...ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ
Վարչապետ Տիգրան Սարգսյանը հուլիսի 9-18-ը լինելու է արձակուրդում, որի հիմնական մասը կանցկացնի Հայաստանում կամ Լեռնային Ղարաբաղում: Այդ ժամանակահատվածում վարչապետին փոխարինելու է փոխվարչապետ, տարածքային ...ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության ներքին գործերի նախարար Մոսթաֆա Մոհամադ Նաջարի գլխավորած պատվիրակությանը:
Նախագահը ողջունել է հյուրերին եւ նշել, որ վերջին շրջանում ...ՄԱՀԱՑԵԼ Է ՏԻԿԻՆ ՌԻՏԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՄԱՅՐԸ
Երկարատեւ ծանր հիվանդությունից հետո հուլիսի 9-ին Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում 82 տարեկան հասակում մահացել է Հայաստանի Հանրապետության նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի մայրը՝ տիկին Ամալյա Դադայանը: ...ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ
«Հայոց Աշխարհ» օրաթերթի աշխատակազմը ցավակցում է առաջին տիկին Ռիտա Սարգսյանին սիրելի մայրիկի՝ ԱՄԱԼՅԱ ԴԱԴԱՅԱՆԻ մահվան կապակցությամբ։ՕԼԱՆԴԸ ԱՎԵԼԻ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է
Ֆրանսիայի գործող նախագահ Ֆրանսուա Օլանդն ավելի շատ է սատարում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին, քան նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին: Այս մասին հայտարարել է ԵԽ ԽՎ ղեկավարի հատուկ ներկայացուցիչ, ...ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՏ ԱՎԵԼԻ ԽՈՐՆ Է
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Սա համակարգային խնդիր է
Մեր զրուցակիցը Սախարովի անվան Մարդու իրավունքների պաշտպանության հայաստանյան հիմնադրամի նախագահ ԼԵՎՈՆ ՆԵՐՍԻՍՅԱՆՆ է
-Այսօր շատերն իրենց հարց են տալիս՝ ինչպե՞ս եւ ինչո՞ւ հասանք ...«ՄԱՐԴ ԿԱ` ԱՅԴ ԷԼ ՉԻ ԱՆՈՒՄ»
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Ասում է տուժողը
Երեւանյան «քաղաքացիական հասարակությունը» ակտիվորեն շարունակում է «պահանջատիրական» գործողությունները: Կիրակի օրը ակտիվիստների նույն խումբը նույն վայրում էր: Վահե Ավետյանի մահվան յոթերորդ ...ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՂԹԱԿԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ
Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը վստահ է մեկնարկել Հունաստանի Ռեթիմնո քաղաքում ընթացող շախմատի միջազգային բաց մրցաշարում: Առաջին երեք տուրերում նա հաջորդաբար հաղթել է հոլանդացիներ Տիչո Դիյկուիսին, Ռիչարդ ...ՆՈՐԱՄՈՒՏՆ ԱՆՀԱՋՈՂ ԷՐ
Ծովափնյա հանդբոլի Հայաստանի մինչեւ 18 տարեկան աղջիկների հավաքականը զրոյական արդյունքով է վերադառնում Բաթումում ընթացող Եվրոպայի երիտասարդական առաջնությունից: Խմբային մրցափուլում «չոր» հաշվով պարտվելով ...ԱՐՈՆՅԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է
Լեւոն Արոնյանը, ինչպեսեւ ՖԻԴԵ-ի համաշխարհային դասակարգման առաջատար նորվեգացի Մագնուս Կարլսենը եւ աշխարհի չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդը հաստատել են իրենց մասնակցությունը դեկտեմբերի 1-ին Լոնդոնում մեկնարկող ...ԵԴԻԳԱՐՅԱՆԸ ՏԵՂԱՓՈԽՎԵՑ «ՄԵՏԱԼՈՒՐԳ»
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ու Երեւանի «Փյունիկի» կիսապաշտպան Արտակ Եդիգարյանը պայմանագիր է կնքել Ավստրիայում հերթական ուսումնամարզական հավաքն ավարտած Դոնեցկի «Մետալուրգի» հետ: Համագործակցության ...ՀԱՅ ԳՈԼՖԻՍՏՆԵՐԻ ՆՈՐԱՄՈՒՏԸ
Հայաստանն ունի նաեւ գոլֆի թիմ, որը միջազգային ասպարեզում նորամուտը նշեց` մասնակցելով «Բալկան Չելենջ» մրցաշարին: Հայ գոլֆիստների ընտրանին B ենթախմբում յոթ թիմերի պայքարում գրավեց 5-րդ տեղը: Ինչպես ասում ...ՖԵԴԵՐԵՐԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԸ
Շվեյցարիացի Ռոջեր Ֆեդերերը 8-րդ փորձից 7-րդ անգամ հաղթելով թենիսի Ուիմբլդոնյան մրցաշարում` այդ ցուցանիշով հավասարվեց հռչակավոր ամերիկացի Փիթ Սամփրասին: Համաշխարհային դասակարգման սանդղակը գլխավորող Ֆեդերերը ...ԿԱՏՈՒՆ ՄԱՄԵԴՅԱՐՈՎԻ ՈՒՍԻՆ Է
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ երբ հայկական զինված ուժերը դուրս բերվեն օկուպացված տարածքներից, չի լինի ոչ դիպուկահարների, ոչ զինված միջադեպերի խնդիր:
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ ...ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ
ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ժակ Ֆորը արդեն ժամանել է Բաքու, իսկ ամերիկացի եւ ռուս համանախագահներ՝ Ռոբերտ Բրադկեն ու Իգոր Պոպովն Ադրբեջանում կլինեն այսօր: Ժակ Ֆորը տեղեկացրել է, որ Մինսկի ...ԶՈՀԻ ԿԵՐՊԱՐԱՆՔ
Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ են տարածել, թե սահմանագծին տեղի ունեցած փոխհրաձգության պատճառով երկու ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել, մեկ հայ զինծառայող մահացել է, եւս 4-ը՝ վիրավորվել: ...ՀԱՅԻ ԲԱԽՏ
Ռուսաստանի հարավում` Կրասնոդարի երկրամասում, շաբաթավերջին տեղի ունեցած աղետալի ջրհեղեղի հետեւանքով տուժել են նաեւ հայեր: «Մեր տվյալները հիմնված են Ռուսաստանի իշխանությունների տրամադրած պաշտոնական տեղեկությունների ...ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԳՈՐԾԵԼԱՈՃ՝ ԲՈԼՈՐ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ
Հուլիսի 5-8-ը տեղի է ունեցել ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 17-րդ Գերագույն ժողովը: «ՀՅ Դաշնակցության ընդդիմադիր գործելաոճը արտահայտվելու է բոլոր բնագավառներում: Անաչառ քննադատության հետ մեկտեղ Դաշնակցությունը ...«ԱՐՄԱՎԻԱՆ» ՀՐԱԺԱՐՎԵԼ Է
«Արմավիայի» մամուլի ծառայությունը հաստատել է տեղեկատվությունն այն մասին, որ ընկերությունը հրաժարվել է «Սուխոյ» ընկերության արտադրության եւս մեկ ինքնաթիռ ձեռք բերելու մտադրությունից:
Ավիաընկերության ...ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՎԱՆԴ Է
Բուժման կարիք ունի Ըստ Սախարովի անվան Մարդու իրավունքների պաշտպանության հայաստանյան հիմնադրամի նախագահ ԼԵՎՈՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ. «Այսօր չեք կարող «Համմերների» մոտով անցնել՝ վստահ, որ օրինախախտ վարորդին նկատողություն ...
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԵՐՃԱՆՔԸ
ԱՎԻԿ ՄԱՐՈՒԹՅԱՆԱՍՏՎԱԾ ՎԵՐԵՎԻՑ ԴԻՏՈՒՄ ԵՎ ՀՍԿՈՒՄ Է
ՊԵՏՔ Է ՊԱՅՔԱՐԵԼ ՊԱՏՃԱՌՆԵՐԻ ԴԵՄ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆՀԱՅԱՍՏԱՆԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ԲԱՐՁՐ ԳՆԱՃԱՅԻՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԱՆՀԱՄ ԱՂԻ ՄԱՍԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆՀՐԱԺԵՇՏ ԿՅԱՆՔԻՆ
Ա.ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԱԴՐԲԵՋԱՆԻ ՇԱՆՏԱԺԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԻՑ ԷԼ ԵՆ ՑՈՒՑՔ ՍԱՐՔՈՒՄ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆՄԱՀԱՑԵԼ Է ՏԻԿԻՆ ՌԻՏԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՄԱՅՐԸ
«ԳՐԱՆԴ ՍԱՆ»-ԻՆ ՄՈՏ 200 ՄԼՆ ԴՐԱՄԻ ՎՆԱՍ Է ՊԱՏՃԱՌՎԵԼ
ԾԻԾԱՂԵԼԻՆ ԵՐԿԱՐԱՏԵՎ ՉԻ ԼԻՆՈՒՄ
Քաղաքական գործիչներին հետեւում էր ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸՄԱՀԱՑԵԼ Է
ՀԱՏՈՒՑՈՒՄԸ ՈՐՊԵՍ ԱՍՏԾՈ ՊԱՏԻԺ
ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՏ ԱՎԵԼԻ ԽՈՐՆ Է
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
- 1402 Լենկ-Թեմուրը պարտության է մատնում սուլթան Բայազեթին և գերի վերցնում նրան:
- 1841 Զմյուռնիայում բռնկված հրդեհին զոհ են գնում հայկական փայտաշեն երկու թաղամաս:
- 1855 Փարիզում, Ստեփան Ոսկանյանի խմբագրողթյամբ, լույս է տեսնում «Արևելք» կիսամսյա հանդեսը. դադարեց 1856 թ.:
- 1921 Բոլշևիկները գրավեցին հայկական դիմադրության վերջին ամրոցը՝ Լեռնահայաստանը:
- 1936 Շահագործման է հանձնվում Երևանի կարբիդի գործարանը:
- 1957 ՀԽՍՀ Ժողտնտխորհին առընթեր ստեղծվում է քիմիայի գիտահետազոտական ինստիտուտ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

