
ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԻՑ ԷԼ ԵՆ ՑՈՒՑՔ ՍԱՐՔՈՒՄ
- Զինվորական բժիշկ Վահե Ավետյանի ողբերգական մահը հեղափոխական բրիգադի համար (ՀԱԿ, «Սարդարապատ», գրանտակերներ) ընդամենը առիթ էր, որ գրոհեր վիրտուալ տարածքն ու փողոցները եւ իր աղմկոտ ակցիաներով «ցնցեր» մայրաքաղաքը:

Հազիվ թե երկրում գտնվեր մեկը, որ չսգար Վահեի մահը եւ չդատապարտեր «Հարսնաքարում» տեղի ունեցած բարբարոսությունը: Սակայն, ի տարբերություն իրապես վշտակցող մարդկանց, հեղափոխական բրիգադը, ընդգծում ենք, փորձեց այս ողբերգությունից քաղաքական դիվիդենտներ շահել:
Ավելի անբարոյական բան չկա, քան մարդու մահը սեփական քաղաքական եւ «քաղաքացիական» նպատակների համար օգտագործելը, ինչը տեսանք հանգստյան օրերին եւ նաեւ երեկ` Վահեի հուղարկավորության օրը:
Վերջին օրերին սոցցանցերում ու փողոցներում ատելության քարոզը հասավ գագաթնակետին, հեղափոխականները ասես անհամբերությամբ սպասում էին, թե երբ է մահանալու բժիշկը, որ կեղծ «սգավորի» կերպարանքով թափվեին փողոց ու հեղափոխական կարգախոսները վեր պարզած հոխորտային սրտի ուզածի չափ: Ամառը քաղաքական ու թեժ դարձնելու, երկրում «ֆորս մաժորային» իրավիճակի հնարավորություն ստեղծելու հաստատ մտադրությամբ:
Հետեւելով սրանց գործողություններին, բարձրացրած վայնասունին, անհնար է չմտածել. բա եթե ձեզ այդքան հուզում էր Վահեի վիճակը, նրա հետ կատարվածը, որտե՞ղ էիք անցած օրերին, երբ նա կոմայի մեջ էր, ինչու գոնե մի անգամ նույն խմբով չայցելեցիք հիվանդանոց՝ պարզելու երիտասարդ մայորի կոմայից դուրս գալու հավանականության չափը:
Իսկ նրա մահից հետո անմիջապես «կոնսոլիդացվեցին», որոշեցին «Հարսնաքարի» դիմաց սգո մոմավառություն անել: Շաբաթ երեկոյան մոմավառության արարողությունը պատկերող տեսանյութերը միայն տհաճություն էին պատճառում: Հեղափոխական բրիգադը մի հանգի խժժում էր, հայհոյում, սպառնում, հետո հավաքվածներն սկսեցին լրատվամիջոցներին հարցազրույցներ տալ, այնուհետ հարձակվել տարածքը հսկող ոստիկանների վրա:
Մի մասն էլ շինծու ողբ ու կական էր բարձրացրել, միաժամանակ «թուքումուր կապելով», բղավոցով ինչ-որ բաներ էր ասում:
Ահա եւ ձեզ մոմավառություն, որը կարծես թե պետք է լուռ ակցիա լիներ, խոնարհում ու աղոթք: Բայց ոչ, հեղափոխական բրիգադի խնդիրն այլ էր, որը ի վերջո թքած ուներ ողբերգության վրա: Նրան հետաքրքրում էր մի բան` հանցավոր ռեժիմի անհապաղ հեռացումը: Ցանկացած ողբերգություն շահարկելու հարցում մասնագիտացած հեղափոխական բրիգադից ուրիշ ի՞նչ կարելի էր սպասել: Եվ սրանք անցած երեք օրերին իրենց ագրեսիվությամբ իսկապես քիչ բանով էին տարբերվում Վահեին ծեծելով մահվան դուռը հասցրած բորենիներից:
Հաջորդ օրը երթ կազմակերպեցին դեպի նախագահական, այնտեղից հասան Ազգային ժողովի շենքի մոտ, երեկ վազեցին նաեւ դեպի դատախազություն: Մի խոսքով այնպիսի մի աշխարհացունց ղալմաղալ սարքեցին՝ ասես բացի իրենցից մնացածը չի ցանկանում, որ մարդասպանները պատժվեն օրենքի ողջ խստությամբ: Հընթացս նաեւ նշանառության տակ առան մտավորականությանը, քաղաքական կուսակցություններին ու գործիչներին, իբր նրանք «Վահեի մահվան մասին ծպտուն չեն հանում»:
Ոմանք անգամ անուններով նշեցին այն մտավորականներին, որոնք այս օրերին «ծպտուն չեն հանում»: Կարծես իրենց նման պետք է թամաշա սարքեն, փողոցներում միջադեպեր հրահրեն, որ համարվեն «իշխանության դուդուկի տակ» չպարողներ:
Ի դեպ, «Հարսնաքարում» տեղի ունեցած անմարդկային «սամասուդից» հետո մինչ օրս ծպտուն չի հանել նաեւ մտավորական, գրող Արմեն Շեկոյանը, որը Ռուբեն Հայրապետյանի հովանավորությամբ է հրատարակում իր «Հայկական ժամանակ» բազմահատոր վեպը: Բայց նրան շրջանցելով այլոց անուններն են նշում` մարդկանց դարձնելով թիրախ:
Եղերամոր դիմակ հագած հեղափոխական բրիգադի անդամներին թվում է, թե ոչ ոք չի հասկանում, թե իրենց փողոցային «տվայտանքները» ինչին են միտված: Կրկնում ենք, Վահեի մահը իրապես սգացող հանրությունը ամենեւին չէր կարող ցուցքի մասնակից դառնալ, մանավանդ որ շատ լավ գիտեր, թե ինչ նպատակով է բրիգադը փողոց դուրս եկել:
Բայց սույն հեղափոխականների գործելակերպի անհեթեթությունը ակնառու է մեկ այլ իրադարձության համատեքստում: Սրանք վերջին օրերին անդադար բողոքում են հայկական հեռուստաեթերի վերափոխման դեմ, ինչի առաջարկով հանդես են եկել բազմաթիվ մտավորականներ եւ հասարակական կազմակերպություններ: Հեղափոխական բրիգադի շատ անդամներ հայտարարում են, թե «ուզում են գրաքննություն մտցնել», «ուզում են հեռուստատեսությունը դարձնել այնպիսին, ինչպիսին սովետի ժամանակ էր»:
Մյուս կողմից էլ, ահա, դուրս են եկել փողոց՝ բողոքելու թիկնապահների կամ այս կամ այն օբյեկտի անվտանգության աշխատակիցների իրականացրած վայրագ գործողությունների դեմ: Այսօրվա հեռուստաեթերի հերոսները հենց այդ բորենիներն են, որոնք ազատություն են տալիս իրենց բիլակներին եւ հարցերը լուծում իրենց «ճշտով»: Նույն հեռուստաեթերն է քարոզում այդ բռնությունը՝ նման «հերոսներին» զօրուգիշեր ցուցադրելով: Ինչն էլ «կենսագործվում» է իրական կյանքում:
Հիմա հարց է ծագում. եթե դեմ եք եթերը աղբից մաքրելուն, ինչպե՞ս հավատանք ձեր կողմից այս օրերին իրականացվող ակցիաների լրջությանը:
Վահեի մահը, դարձյալ ընդգծում ենք, այս «սգավորների» համար ուղղակի առիթ էր սեփական քաղաքական նպատակների իրագործման համար: «Ժողովրդին ոտքի հանելու» համար սրանք պատրաստ են դիմել ցանկացած քայլի՝ չխորշելով անգամ օգտագործել ու քաղաքականացնել երիտասարդի մահը:
Այդ մասին է վկայում նաեւ ողբերգության կապակցությամբ ՀԱԿ-ի տարածած հայտարարությունը. «Ռուբեն Հայրապետյանի բանդայի անպատժելիությունը, հասարակության եւ պետության նկատմամբ նրա ակնհայտ արհամարհանքը եւ լկտիությունը ունի մեկ բացատրություն. Սերժ Սարգսյանի ռեժիմը եւ նրա քաղաքական հենարան Հանրապետական կուսակցությունը հովանավորում են հանցագործ օլիգարխներին, քանի որ հենց նմանների ծառայությանն են դիմում ընտրակեղծիքների կազմակերպման եւ ընտրողներին ահաբեկելու եւ սեփական իշխանությունը պահելու նպատակով»:
Իրոք, խորապե՜ս են «սգում»:
- ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀԱՏՈՒՑՈՒՄԸ ՈՐՊԵՍ ԱՍՏԾՈ ՊԱՏԻԺ
ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ
Ամեն օր, վերադառնալով կենտրոնական կլինիկական հոսպիտալից, գիտակցում էի, որ դա կարող էր վերջին օրը լինել դեռ երեկ առողջ, երիտասարդ, մարզական կազմվածքով տաղանդավոր զինվորական բժիշկ Վահե Ավետյանի համար։
...ԵՎՐԱԽՈՐՀՈՒՐԴԸ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԽԱՎԻԱՐԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԵԽ ԽՎ ամառային նստաշրջանի աշխատանքները, մեր հարցերին ի պատասխան, ամփոփում է հայաստանյան պատվիրակության անդամ, ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ
-Մամուլում շրջանառվող տեղեկությունները, ...ԵՎՍ ՄԵԿ ՔԱՅԼ ԲԻԶՆԵՍԻՆ ԸՆԴԱՌԱՋ
ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին
Ակցիզային ապրանքների դրոշմավորման գործընթացը 2012-ից իրականացվում է Հայաստանում
Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հետեւողական բարեփոխումներ իրականացնել մաքսային ընթացակարգերի պարզեցման, ձեւակերպումների ...ԿԴԱՌՆԱ՞Ն «ՆՈՐ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԸ» «ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ»
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ղարաբաղյան «բանակցային գործընթացում ու նրա շուրջ» կատարվող վերջին զարգացումները վկայում են, որ Հիլարի Քլինթոնի տարածաշրջանային այցի ընթացքում խոստացված փարիզյան «նոր առաջարկությունները», որոնց գոյությունը ...ԿԱԼԱՆԱՎՈՐԵՑԻՆ
Հատուկ քննչական ծառայության քննիչը միջնորդություն էր ներկայացրել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի ոստիկանության մայոր Արա Կիրակոսյանի եւ ոստիկանության ...ԳՆԱՑՔԻ ՏԱԿ
Երեկ՝ ժամը 14։25-ին, Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցում՝ «Լաչինի միջանցք» կոչվող տարածքի մոտակայքում, հետիոտների համար չնախատեսված հատվածով անցնելիս գնացքի տակ է ընկել Մեծ Այրում գյուղի բնակիչ Նելլի Աբրահամովան, ...ՆՈՐԻՑ ԱՐՋԸ
Երեկ՝ ժամը 11։25-ին, տեղեկություն է ստացվել, որ ժամը 01։00-ի սահմաններում Վայոց ձորի մարզի Ելփին գյուղում արջը կոտրել է գյուղի բնակիչներին պատկանող բերքատու ծառերը եւ հոշոտել մեկ հորթ: Հիշեցնենք, որ ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՓՈՑԽԵՐԻ ԵՐԿԻՐ Է
Քաղաքական գործիչներին հետեւում էր ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ
«Մարդիկ խնդրում են ինձ կանխատեսել ապագան, իսկ ես ընդամենը ուզում եմ կանխել այն»,- ժամանակին գրել է վերջերս վախճանված Ռեյ Բրեդբերին՝ տխուր «Մարսի քրոնիկների», «451 աստիճան ըստ Ֆարենհեյթի» դաժան անտիուտոպիայի, ...ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵՎՈՐՈՒՄ Է ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հայաստանում Եվրոպական միության Խորհրդատվական խորհուրդը երեկ գումարեց տասներորդ նիստը, որի օրակարգում էր ընթացիկ տարվա երկրորդ կիսամյակի աշխատանքային ծրագիրը հաստատելու հարցը
Խորհրդատվական խորհրդի համանախագահներ, ...ԿՈՆԳՐԵՍԸ ՄՏԱԾԵԼՈՒ ԽՆԴԻՐ ՉՈՒՆԻ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՀՀՇ վարչության նախագահ, պատգամավոր ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ երեկ «Հայացք» ակումբում հանդիպեց լրագրողների հետ:
Քաղաքական դաշտում զարգացումները, ՀԱԿ պատգամավորի կարծիքով, նոր որակ ու ընթացք կստանան աշնանը, կլինեն ...ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Աշխատանքային այցով Ուկրաինայում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպում է ունեցել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ: Քննարկվել են հայ-ուկրաինական երկկողմ հարաբերություններին, այդ թվում՝ առեւտրատնտեսական ...ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՕՐԸ
Դատախազության աշխատողի օրվա եւ ՀՀ դատախազության կազմավորման 94-րդ տարեդարձի կապակցությամբ երեկ հրավիրվել է հանդիսավոր նիստ: Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն արձանագրեց, որ դատախազությունն իր զարգացման ...ԻՍՊԱՆԻԱՆ ՆԵՐԿԱՅԱՑԱՎ ԱՄԲՈՂՋ ՓԱՅԼՈՎ
Հաղթելով Եվրոպայի առաջնության եզրափակիչում` Իսպանիայի հավաքականը ոչ միայն վերահաստատեց իր գերիշխանությունը համաշխարհային ֆուտբոլում, այլեւ սրբագրեց միանգամից մի քանի ռեկորդներ, որոնք տեսանելի ապագայում ...ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԻՑ ԷԼ ԵՆ ՑՈՒՑՔ ՍԱՐՔՈՒՄ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Զինվորական բժիշկ Վահե Ավետյանի ողբերգական մահը հեղափոխական բրիգադի համար (ՀԱԿ, «Սարդարապատ», գրանտակերներ) ընդամենը առիթ էր, որ գրոհեր վիրտուալ տարածքն ու փողոցները եւ իր աղմկոտ ակցիաներով «ցնցեր» մայրաքաղաքը:
...ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԲՈՐԲՈՔՎԱԾ Է
Մ.ՍԱՀԱԿՅԱՆ
Մարդիկ պահանջում են արդար դատաստան
Երեւանը երեկ զինվորական պատիվներով հրաժեշտ տվեց զինվորական բժիշկ, բուժծառայության մայոր, 33-ամյա Վահե Ավետյանին։ Երիտասարդ բժշկի սպանությունը անտարբեր չի թողել ոչ ...«ԵՎՐՈ»-Ի ԴԱՓՆԵԿԻՐՆԵՐԸ
«Եվրո-2012»-ի ավարտին ՈՒԵՖԱ-ն, ամփոփելով մրցաշարի արդյունքները, բաշխեց նաեւ սահմանված բոլոր մրցանակները: Մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել իսպանացի Անդրես Ինյեստան, որը թեպետ ոչ մի գոլ չի խփել, ...ԱՐՈՆՅԱՆԸ ՎԱՏԱՑՐԵԼ Է ՑՈՒՑԱՆԻՇԸ
Լեւոն Արոնյանը շարունակում է 2-րդ տեղը գրավել անհատական գործակիցների ՖԻԴԵ-ի համաշխարհային դասակարգման սանդղակում: Սակայն նա արդեն 10-ի փոխարեն 21 միավորով է զիջում մոլորակի վարկանիշային առաջատար, նորվեգացի ...ԲՈՅԿՈՏԵԼ
Քաղաքակիրթ հասարակություններում ծանր հանցանքների համար, բացի իրավական պատասխանատվությունից, կա նաեւ հանրային պատասխանատվություն: Անդրադառնալով «Հարսնաքարի» դեպքերին՝ երեկ նման տեսակետ է հայտնել ՄԻՊ Կարեն ...ՀՐԱԺԱՐՎԵԼ Է
Նախօրեին «Հարսնաքար» ռեստորանային համալիրը պայթեցնելու փորձ կատարած Երեւանի մայրաքաղաքային գնդի հրամանատարի տեղակալ Վարդան Սամվելյանը հրաժարվել է փաստաբանի ծառայություններից:ՊԱՏԵՀ ՊԱՀԻՆ
«Նախագահական ընտրությունների հետ կապված մեր ցանկացած ասելիք կասվի, կհայտարարվի համապատասխան, պատեհ պահին»,- ասել է ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը՝ մեկնաբանելով Լեւոն Զուրաբյանի հայտարարությունը, ...ԴԵՄԸ ԿԱՌՆԵՆ
Անդրադառնալով «Հարսնաքարի» գործի քննությանը, ոստիկանապետ ՎԼԱԴԻՄԻՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ երեկ լրագրողներին վստահեցրեց, թե անհրաժեշտ ամեն ինչ արվում է հարուցված քրեական գործի արդար քննության ընթացքի համար։ «Համոզված ...ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՍՏԵՂԾԵԼ
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի համոզմամբ, արտաքին ուժերն այսօր միջամտում են Դաշնակցության ներքին գործերին, փորձում են խնդիրներ ստեղծել կուսակցությունում եւ նպատակ ունեն փոխել Դաշնակցության ...ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ կարգադրություն է ստորագրել Ազգային ժողովի առաջին նստաշրջանի էթիկայի հանձնաժողովի կազմը հաստատելու մասին: Ըստ կարգադրության, հանձնաժողովն ունի հետեւյալ կազմը՝ Դավիթ Հարությունյան ...ՃԵՂՔԵՐԻ ՄԱՍԻՆ
«ՀՀԿ-ում ցանկացած հարցի հետ կապված տեղի է ունենում քննարկում, յուրաքանչյուր մարդ իրավունք ունի ներկայացնել ցանկացած հարցի հետ կապված իր դիտարկումները: Այդ քննարկումների հիման վրա համապատասխան որոշում ...
«ՀԱՐՍՆԱՔԱՐԻ» ԶՈՀԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԼԻՆԵԼԸ ԾԱՆՐ ԽԱՉ Է
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»ԼԻՊԱՐԻՏՅԱՆԻ ԱՆԶՈՒԳԱԿԱՆ «ԳԱՍՏՐՈԼՆԵՐԸ» ԲԱՔՎՈՒՄ
Վ.ԱՀԱՐՈՆՅԱՆԿԱՍԿԱԾ ՉԿԱ, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱԳՐԵՍՈՐ Է
ԻՆՉ Է ԻՐԵՆԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՍԻՐՈ ՔԻՄԻԱՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆՃԳՆԱԺԱՄՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻ ԵՆ
Քաղաքական գործիչներին հետեւում էր ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԻՑ ԷԼ ԵՆ ՑՈՒՑՔ ՍԱՐՔՈՒՄ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆՀՈՐԻՆՎԱԾ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ե.ԱՌԱՔԵԼՅԱՆՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԹԵԼԱԴՐՈՒՄ Է ՆՈՐ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
- 1852 Կ. Պոլսի Խասգյուղ արվարձանում ծնվեց ուսուցիչ, հրապարակախոս և քաղաքական գործիչ Մինաս Չերազը: (Վախճ. 1929թ.-ին, Մարսելում):
- 1913 Կ. Պոլսի դեսպանաժողովն սկսեց Հայկական բարենորոգումների հարցի քննարկումը:
- 1913 Կ. Պոլսի Ենի-Քյոյ արվարձանում իր աշխատանքներն սկսեց «Հայկական բարենորոգումների հանձնաժողովը»:
- 1955 Կրասնոդարի երկրամասի Վերխնե-Բականսկ բանավանում տեղի է ունենում Խորհրդային Միության հերոս Հունան Ավետիսյանի և նրա մարտական ընկերների գերեզմանի վրա կանգնեցված հուշարձանի հանդիսավոր բացումը:
- 1957 ՀԽՍՀ Ժողտնտխորհին առընթեր ստեղծվում է լեռնամետալուրգիական գիտահետազոտական ինստիտուտ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

