
ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐԸ ԱԿՆԿԱԼՈՒՄ ԵՆ ՄԵՆԹԱԼԻՏԵՏԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
- Երեկ Եվրոպայի խորհրդի Խոհրդարանական վեհաժողովի (ԵԽ ԽՎ) ամառային նստաշրջանի վերջին նիստի օրակարգում ընդգրկված միակ հարցը Մոնիտորինգի հանձնաժողովի զեկուցող, ԵԺԿ ներկայացուցիչ Անդրես Հերկելի պատրաստած զեկույցն էր, որը կոչվում է «Վեհաժողովի մոնիտորինգային գործընթացի առաջընթացը»: Ա.Հերկելի զեկույցը որպես բանաձեւի նախագիծ ներկայացվեց Վեհաժողովի քննարկմանը եւ քվեարկությանը:

Զեկույցն ամփոփում է ԵԽ ԽՎ անդամ երկրներում տիրող վիճակի դիտարկման արդյունքները: Հայաստանին վերաբերող հատվածում նախ նշվում է. «Հայաստանի հարցով համազեկուցողները երկիր են ժամանել 2012-ի հունվարին եւ ներկայացրել են ինֆորմացիա, որը հրապարակվել է 2012-ի մարտին:
Ժողովրդավարական ինստիտուտների գործառույթների մասին զեկույցը քննարկվել է Վեհաժողովում 2011-ի հոկտեմբերին: Խորհրդարանական ընտրությունները երկրում տեղի են ունեցել 2012-ի մայիսի 6-ին, եւ վեհաժողովին ներկայացվել են ընտրությունների վերաբերյալ ենթակոմիտեի դիտարկումները»:
Այնուհետ զեկույցի հեղինակը, մատնանշելով առանձին իրադարձություններ, նկատում է, որ դրանք հաշվետու ժամանակաշրջանի համար դրական զարգացումներ են ապահովել. «2008-ի մարտի դեպքերի հետ կապված ձերբակալված անձանց ազատ արձակումը եւ այդ իրադարձությունների ժամանակ տեղի ունեցած սպանությունների հետաքննության թարմացումը, ինչպես նաեւ գործող կոալիցիայի եւ ընդդիմության միջեւ քաղաքական երկխոսության սկիզբը ստեղծում են դրական զարգացումներ հաշվետու ժամանակաշրջանի համար»:
Բանաձեւի նախագծում նաեւ թվարկվում են այն առաջնահերթությունները, որոնք կարեւոր են Հայաստանի ժողովրդավարացման համար. «2008-ի մարտյան ողբերգական դեպքերը եւ դրանց հետեւանքները հարուցել են ակնհայտ առաջնահերթություններ` երկրում ժողովրդավարական զարգացումների համար: Այս առաջնահերթությունները ներառում են իրապես ազատ եւ արդար խորհրդարանական ընտրությունների անցկացում` ժողովրդավարական չափանիշների համաձայն, ժողովրդավարական քաղաքական միջավայրի` բազմակարծության համակարգի ստեղծման բազմակարծիք լրատվական միջավայրի ստեղծում, քաղաքական եւ արդարադատության համակարգի բարեփոխումների, դրանց անկախությունը երաշխավորելու օգտին»:
Զեկույցում արձանագրված է. «Մինչեւ խորհրդարանական ընտրությունները քաղաքական միջավայրը բարելավվել է։ Ընդդիմությունը դարձել է բավական լավ կազմակերպված ու կենսունակ քաղաքական ուժ: Նաեւ հաշվի առնելով կառավարող կոալիցիայում քաղաքական տարբերությունները` ընտրությունները տեղի են ունեցել իրապես մրցակցային միջավայրում»:
Ինչ վերաբերում է ոստիկանական եւ դատական բարեփոխումներին, ապա համազեկուցողները «վերջին այցի ընթացքում նշել են իրենց բավարարվածությունը իշխանությունների կողմից ձեռնարկված մի շարք միջոցառումների առումով Վեհաժողովի հանձնարարականների իրագործման լույսի ներքո: Մասնավորապես ողջունվել է իշխանությունների հայտարարությունը, որ ոստիկանությունում կստեղծվի բողոքների մեխանիզմ Վեհաժողովի հանձնարարականի համաձայն:
Ինչեւէ, ինչպես վստահեցրել է արդարադատության նախարարը, միայն այս բարեփոխումները բավարար չեն դատարանների անկախությունն ապահովելու եւ կոռուպցիայի վերացման համար: Դրա համար մենթալիտետի փոփոխություն է անհրաժեշտ: Հույս կա, որ նոր, երիտասարդ եւ ավելի կիրթ դատավորների սերունդը կբերի մենթալիտետի նման փոփոխության»:
Նշվում է նաեւ, որ ԵԽ ԽՎ-ն մտահոգություն է հայտնում առ այն, որ մինչ օրս պարզ չէ, թե ով է պատասխանատվություն կրում 2008-ի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ 10 անձանց սպանությունների համար:
Հիշեցնենք, որ ԵԽ ԽՎ-ի նախորդ` անցած աշնանն ընդունած թիվ 1837 բանաձեւում նշված էր. «Մարտի 1-ի դեպքերի էջը կարելի է վերջնականապես համարել փակված»: Եվ հիմա դարձյալ «Մարտի 1-ի» հիշատակումը փոքր-ինչ տարակուսելի է:
Երեկ, սակայն, ԵԽ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը հայտարարել է, որ իր համար այնքան էլ անսպասելի չէր մարտյան դեպքերի հիշատակումը, քանի որ Հայաստանը դեռեւս մոնիտորինգի է ենթարկվում եւ քանի դեռ դիտարկման տակ է, այդ հարցը կլինի ԵԽ ԽՎ օրակարգում.
«Մարտի 1-ը ընդհանրապես փակված լինել չի կարող, քանի դեռ այդ հանցագործությունն ամբողջովին բացահայտված չէ»,- նկատել է Դավիթ Հարությունյանը եւ ավելացրել, որ գործի նախաքննությունը շարունակվում է, սակայն դեռեւս, «ցավոք սրտի, նոր տեղեկատվություն չկա, որը կօգնի բացահայտել այն»: Հայաստանյան պատվիրակության ղեկավարը չի բացառել, որ տարիներ հետո հնարավոր է եւ այդ գործը բացահայտվի:
Պետք է նկատել, որ, ընդհանուր առմամբ, ԵԽ ԽՎ ամառային նստաշրջանում ընդունված բանաձեւում Հայաստանին վերաբերող հատվածում ակնհայտ են դրական շեշտադրումներն ու ձեւակերպումները:
Վեհաժողովի այս նստաշրջանում Հայաստանի համար թերեւս միակ «չէպէն» այն էր, որ ԵԽ ԽՎ 28 պատվիրակներ հռչակագիր ստորագրեցին, ուր նշված է, թե «Հոմոֆոբիկ բռնությունը բացահայտորեն քաջալերվում է Հայաստանի խորհրդարանի որոշ պատգամավորների կողմից»: Խոսքը տխրահռչակ Ծոմակի ակումբի հրկիզման դեպքի եւ դրան հաջորդած մեկ-երկու պատգամավորների հայտարարությունների մասին է:
Շվեդիայի, Իսպանիայի, Մեծ Բրիտանիայի, Սլովենիայի, Չեխիայի, Նորվեգրայի եւ այլ երկրների 28 պատվիրակներ Հայաստանի իշխանություններին կոչ են անում հրապարակավ ձերբազատվել նման հայտարարություններից՝ երաշխավորելով, որ մեղավորները կենթարկվեն պատասխանատվության:
Այսպիսի բաներ. պարզվում է, որ ոչ միայն այստեղ, այլեւ Վեհաժողովում էլ Ծոմակը պաշտպաններ ունի:
- ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԳՆԱՃԱՅԻՆ ՃՆՇՈՒՄԸ ՄԵԾԱՑԵԼ Է
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Վերջին երկու ամիսներին դոլարի հարաբերությամբ ազգային արժույթի թուլացումը որոշ ներմուծվող ապրանքների շուկաներում առաջացրել է լուրջ գնաճային ճնշումներ։
Անցած երկու ամսվա ընթացքում Հայաստանում ամերիկյան ...ՀՍՏԱԿԵՑՈՒՄՆԵՐԸ ՍՊԱՍՎՈՒՄ ԵՆ ԱՇՆԱՆԸ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Պոստ սկրիպտում» ակումբում երեկ ներքաղաքական գործընթացների վերաբերյալ իր տեսակետները ներկայացրեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ
...ԻՆՉ Է ԻՐԵՆԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հանրային ծառայության մասին օրենքն ընդունելուց եւ ուժի մեջ մտնելուց հետո տարեսկզբին ստեղծվեց Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը: Հանրապետության նախագահի, ԱԺ նախագահի, վարչապետի, գլխավոր ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԼԻՆԵԼԸ ԾԱՆՐ ԽԱՉ Է
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորանքներ է ընդունում՝ ծննդյան տարեդարձի առթիվ։
Մենք եւս շնորհավորում ենք երկրի ղեկավարին ու մաղթում առողջություն, մարդկային պարզ երջանկություն եւ աշխատանքային ...ՓՈՔՐԻԿ ՍԱԳԻԿՆԵՐԸ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Սկսնակ քաղաքական գործիչը նման է հենց նոր ձվից դուրս եկած գորշ սագիկի, որը «ողջունում» է իր «լքվածության սուլոցին» արձագանքող ցանկացած շարժվող առարկայի, իսկ այնուհետ վազում դրա հետեւից։ Սագիկը ընկալում ...ՀԱՍՈՒՆԱՆԱԼՈՒ ԽՆԴԻՐ ԿԱ
Եվրոպայի երիտասարդական առաջնությանը Հայաստանի ըմբիշների մասնակցությունը ամփոփում ենք հունահռոմեացիների ելույթին անդրադարձով: Խորվաթիայում, ինչպես հայտնի է, ըմբշամարտի այս ոճի հայրենի հավաքականը նվաճել ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾՈՆԸ
Եվ այսպես, «Եվրո-2012»-ը կպսակվի հարավեվրոպական եզրափակիչով: Աշխարհամասի ուժեղագույն հավաքականի տիտղոսը հուլիսի 1-ին Կիեւում տեղի ունենալիք եզրափակիչ խաղում կվիճարկեն Իսպանիայի եւ Իտալիայի հավաքականները: ...ԱՆՓԱՌՈՒՆԱԿ ԵԼՈՒՅԹ
Հելսինկիում ընթացող թեթեւ ատլետիկայի Եվրոպայի առաջնությունում ելույթներն են ավարտել Հայաստանի վերջին երկու ներկայացուցիչները: Հեռացատկորդներ Վարդան Փահլեւանյանը եւ Արսեն Սարգսյանը՝ գրանցելով համապատասխանաբար ...ԶԵԿՈՒՅՑՈՒՄ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՕԲՅԵԿՏԻՎՈՐԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՉԷ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հարցազրույց ԱԺ փոխնախագահ, Հանրապետական կուսակցության մամլո խոսնակ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ հետ-Պարոն Շարմազանով, ի՞նչն է պատճառը, որ արեւմտյան կառույցները իրենց զեկույցներում շարունակում են հակասական գնահատականներ ...ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՉԵՄՊԻՈՆԸ ՄԻԼԻՈՆԱՏԵՐ ԿԴԱՌՆԱ
Լոնդոնի օլիմպիական խաղերում ոսկե մեդալի արժանացած Հայաստանի յուրաքանչյուր մարզիկ պետականորեն կպարգեւատրվի 30 մլն դրամով, արծաթե մրցանակակիրը` 20, իսկ բրոնզե մեդալի արժանացած մեր մասնակիցը կստանա 10 մլն ...ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՆԳԻՍՏ Է, ՄԹՆՈԼՈՐՏԸ՝ ԱՌՈՂՋ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Մեր հարցերին ի պատասխան՝ ԼՂՀ նախագահական ընտրարշավի առաջին «տասնօրյակն» ամփոփում են ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար, քաղաքագետ Դավիթ Բաբայանը եւ ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը
...ՆԱԽԱԳԱՀԸ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ
Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 28-ին Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթաժողովին, որտեղ հանդես է եկել ելույթով: Հանրապետության նախագահն իր խոսքում անդրադարձել է Եվրոպական ...ՏՂԱՆԵՐԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ խիզախության եւ անձնական արիության համար ՀՀ զինված ուժերի մի խումբ զինծառայողներ պարգեւատրվել են շքանշանով ...ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐԸ ԱԿՆԿԱԼՈՒՄ ԵՆ ՄԵՆԹԱԼԻՏԵՏԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Երեկ Եվրոպայի խորհրդի Խոհրդարանական վեհաժողովի (ԵԽ ԽՎ) ամառային նստաշրջանի վերջին նիստի օրակարգում ընդգրկված միակ հարցը Մոնիտորինգի հանձնաժողովի զեկուցող, ԵԺԿ ներկայացուցիչ Անդրես Հերկելի պատրաստած զեկույցն ...ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԿՈՒ ԳԱՂՏՆԻՔԸ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Վերջին ժամանակներս մտավորականությունը կարծես թե կրկին փորձում է հիշեցնել սեփական գոյության մասին։ Առանձին խմբեր հանդես են գալիս ինչ-որ նախաձեռնություններով, երկրի ղեկավարությանն ուղղված նամակներ կազմում ...ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԱԶԴԵԼ
«Ադրբեջանի կողմից վերջին շրջանում ակտիվացած դիվերսիոն գործողությունները պլանային բնույթ են կրում, եւ իրավիճակի սրման միջոցով փորձ է արվում ազդել միջազգային կառույցների վրա, որ կարողանան հակամարտության ...ԱՎԵԼԻ ԼԱՎ
«ՀԱՊԿ-ն ավելի կուռ եւ ավելի կառավարվող ռազմաքաղաքական դաշինք կդառնա, քանի որ Ուզբեկստանն այդ կառույցում բավական ապակառուցողական դեր էր խաղում, եւ շատ որոշումներ նախագահների մակարդակով կասեցվում էին հենց ...ԴԱՏՈՒՄ ԵՆ
Թուրքիայի հարավարեւելյան Դիարբեքիր նահանգի զինվորական դատարանը համաձայնել է դատավարություն սկսել անցած տարի թուրքական բանակում կասկածելի հանգամանքներում սպանված հայազգի զինվորի հրամանատարի դեմ։ Սեւակ ...ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԱՐՏԱՑՈԼՈՒՄ
«ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցը պատրաստողները ինչ-որ պատճառով հաշվի չեն առել, որ բոլոր երկրներում էլ ընտրությունների ժամանակ լինում են քաղաքական ուժեր ու գործիչներ, ովքեր պոպուլիստական, ամբոխահաճո, քաղաքական միտում ...ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԼՂ ՀԱՐՑԸ
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուիլիամ Բըրնսը երեկ Վաշինգտոնում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Հանդիպումն ընթացել է դռնփակ: Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող ...ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՄՆՈՒՄ Է ԱՆՓՈՓՈԽ
Բակո Սահակյանի նախընտրական ծրագրում ի՞նչ նոր շեշտադրումներ կան Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ։ Ըստ ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար, քաղաքագետ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԻ. «Գործող նախագահի դիրքորոշումը ...ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՈՒՆԵՆԱ
«Չեմ կարող ասել, թե այդ լարվածությունը, սահմանում տիրող իրավիճակը ազդում է կամ կարող է որեւէ ազդեցություն ունենալ ընտրությունների բնականոն ընթացքի եւ ընտրողների տրամադրությունների վրա։ Այլ բան է, որ ...«ՀԱՐՍՆԱՔԱՐԻ» ԶՈՀԸ
«Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ին ծեծի ենթարկված պաշտպանության նախարարության կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր 35-ամյա Վահե Ավետյանը երեկ՝ ...ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ԲԱՔՎԻՆ ԶԵՆՔ ՉԻ ՎԱՃԱՌԻ
Ադրբեջանական ռազմական ուղղաթիռների համար նախատեսված ամերիկյան սարքավորումների շուրջ նախապես ծրագրված գործարքը չի կայանա, հաղորդում է Հայ Դատի Վաշինգտոնի գրասենյակը: Դա պարզ դարձավ հունիսի 27-ի երեկոյան, ...ՍԻՐԻԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՍՊԱՍՈՒՄ Է ՀԱՅՐԵՆԻՔԻ ՕԳՆՈՒԹՅԱՆԸ
Վերջին օրերին Սիրայում լարված իրավիճակը է՛լ ավելի է սրվել։ Նախագահ Ասադը ստիպված էր ընդունել, որ երկրում պատերազմ է։ Եվ այդ պատերազմը, հասկանալի է, չի շրջանցում Սիրիայի հայությանը։ Զոհվում են նաեւ մեր ...ԱՔՍԻՈՄԱՏԻԿ ԲԱՆ
Ազգային ժողովում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ընդդիմադիր լինելն «աքսիոմատիկ բան է»: Այդ մասին երեկ հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: «Դա աքսիոմատիկ բան է` քաղաքական ուժը, որը ...ՊԱՏԺՈՒՄ ԵՆ
Երեկ տեղի է ունեցել Հայաստանի արդարադատության խորհրդի նիստ, որի ընթացքում որոշվել է. 1. Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր ...ԲՌՆՎԵՑ
ԱԱԾ ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ, կաշառք ստանալու պահին, ձերբակալվել է Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի «Աերացիա» համատիրության ճարտարագետ Անահիտ Կարապետյանը, որը նույն համատիրության ...
ԻՐԱՎԱՀԱՋՈՐԴԻ ԿՌԻՎ
ՊԵՏՔ Է ՍԻՐԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԻՆՉՈ՞Ւ ՀՀՇ ԱՆՈՒՆԸ ԴԱՐՁԱՎ ԶԶՎԵԼԻ
ԱՎԻԿ ՄԱՐՈՒԹՅԱՆՈՐՔԱՆՈ՞Վ Է ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ԳԱԶԻ ՆՄԱՆ ԹԱՆԿԱՑՈՒՄԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆԿԱՐՈՂ ԵՆՔ ՄՏԱԾԵԼ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԵԴԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԵԹԵՐԻ ԱԳՐԵՍԻՎ ՈՒ ՔՐԵԱԿԱՆ ԴԵՄՔԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԼՖԻԿԻՆ ՆԵՂՈՒՄ ԵՆ
«ՀԱՐՍՆԱՔԱՐԻ» ԶՈՀԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԼԻՆԵԼԸ ԾԱՆՐ ԽԱՉ Է
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»ԼԻՊԱՐԻՏՅԱՆԻ ԱՆԶՈՒԳԱԿԱՆ «ԳԱՍՏՐՈԼՆԵՐԸ» ԲԱՔՎՈՒՄ
Վ.ԱՀԱՐՈՆՅԱՆՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՐՍՆԱՔԱՐԻ» ՎԱՅՐԵՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔԱՐԸ
Մ.ՍԱՀԱԿՅԱՆԿԱՍԿԱԾ ՉԿԱ, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱԳՐԵՍՈՐ Է
ԻՆՉ Է ԻՐԵՆԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՍԻՐՈ ՔԻՄԻԱՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
- 1862 Զեյթունի առաջին ապստամբությունը:
- 1921 Կարմիր բանակի զորամասերը ազատագրողմ են Սիսիանը:
- 1995 Արդարադատության միջազգային դատարանը Արևելյան Թիմորի դեպքի կապակցությամբ վճիռ (դատավճիռ 90) կայացրեց (Պորտուգալիա, Ավստրալիա): Այս փաստաթղթի որոշ տեսակետներ կարող են նշանակալի դեր խաղալ Արցախի ճգնաժամի լուծման հարցում:
- 1999 Սենատոր Բրաունբաքը ելույթ ունեցավ 145-րդ Կոնգրեսում (գրանցում S7840) -ի պաշտպանություն Անդրկովկասում Ամերիկյան քաղաքականությունը Ադրբեջանի օգտին
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

