
ՓՈՔՐԻԿ ՍԱԳԻԿՆԵՐԸ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Սկսնակ քաղաքական գործիչը նման է հենց նոր ձվից դուրս եկած գորշ սագիկի, որը «ողջունում» է իր «լքվածության սուլոցին» արձագանքող ցանկացած շարժվող առարկայի, իսկ այնուհետ վազում դրա հետեւից։ Սագիկը ընկալում է այդ առարկան որպես մայրիկ։

80-ականների վերջին-90-ականների սկզբին ձվից դուրս եկած հհշական սկսնակ գործիչները մայրիկի տեղ դրեցին եվրոպական կազմակերպություններին եւ վազում են նրանց հետեւից արդեն ավելի քան քսան տարի։ Սագիկները չեն մեծանում, ոչ մի կերպ չեն վերածվում սագերի։
Այն բանից հետո, երբ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հրապարակեց իր, մեղմ ասած, վիճելի զեկույցը Հայաստանում խորհրդարանական ընտրությունների մասին, իսկ դոնոր երկրներն էլ հանդես եկան հայտարարությամբ, մեր սագիկները զվարթ աղմուկ բարձրացրին, որը չի մարում արդեն մի քանի օր շարունակ։ Տեսա՛ք, ինչ ասաց մայրիկը, Աստվա՛ծ իմ, որքա՜ն երջանիկ ենք մենք։
Մեր սագիկների համար բոլոր այդ միջազգային կազմակերպությունները՝ իրենց զեկույցներով ու հայտարարություններով, ասես թմրանյութ լինեն։
Թեեւ, ճիշտն ասած, ոչ մի թմրանյութ նրանց պետք չէ։ Առանց որեւէ ներարկման էլ բավական մշուշոտ են պատկերացնում, թե ովքեր են իրենք եւ որտեղ են հայտնվել։ Գերդոզավորվել են ազատագրական գաղափարներով։ Աստված մի՛ արասցե, կհրաժարվեն թմրանյութից, կլվացվեն վաղ առավոտյան, ուշքի կգան, կնայեն հայելու մեջ. այնպիսի՜ «լոմկա» կսկսվի։
Բայց այսօր նրանք երջանիկ են։
Գիտնականները համարում են, որ երջանկության զգացումի համար պատասխանատու է մարդու տասնյոթերորդ քրոմոսոմը. հենց այնտեղ է զետեղված 5-HTTLPR գենը։ Այն պատասխանատու է դեպի նյարդային բջիջներ սերոտոնինի նեյրոտրանսմիտտերի փոխադրման համար, որն այդպես էլ անվանում են. երջանկության հորմոն։ Վերջինս օգնում է ուղեղի նյարդային բջիջներին նորմալ փոխգործակցել միմյանց հետ՝ ապահովելով նյարդային համակարգի գործունեությունն ընդհանրապես։
Բացի դրանից, հասցնում է սերոտոնինը՝ նատրիումի ու քլորի հետ մեկտեղ, բջջին եւ դուրս բերում այնտեղից կալիումը։ Այդ խրթին գործընթացն անվանում են ազդանշանի սերոտոնիներգիկ փոխանցում։ Սերոտոնիներգիկ բարձր ակտիվությունը առաջացնում է տրամադրության վերելքի զգացողություն։ Համապատասխանաբար՝ դրա պակասը բերում է տրամադրության անկում եւ դեպրեսիա։
Ակնհայտ է, որ, հրապարակելով Հայաստանի համար ոչ այնքան բարենպաստ զեկույցներ, միջազգային կազմակերպությունները դրանով իսկ նկատելիորեն նպաստում են նեոբոլշեւիկների սերոտոնիներգիկ ակտիվության աճին, դարձնելով նրանց բացարձակ երջանիկ։ Սակայն անել դա հարկավոր է այնուամենայնիվ փոքր-ինչ ավելի նրբանկատորեն, աստիճանաբար նախապատրաստելով մրրկահավերի նուրբ պսիխիկան ցնցող լուրերին։
Ինչպես այն հին անեկդոտում.
Կինը գործուղման վայրից զանգահարում է ամուսնուն.
-Ո՞նց է այդտեղ իմ կատուն։
-Սատկե՛լ է։
-Ահավո՜ր է։ Մի՞թե չէիր կարող հաղորդել ինձ այդ մասին ավելի նրբանկատորեն։ Օրինակ, նա իբր նստած է տանիքին։ Դե, իսկ հետո կասեիր, թե ընկավ ու սատկեց։ Հասկանալի՞ է։
-Հասկանալի է։
-Իսկ ինչպե՞ս է մայրիկս։
-Նստած է տանիքին...
Թեեւ բարձր տեխնոլոգիաների մեր դարում, երբ ցանկացած նորություն վայրկենապես հասանելի է դառնում բոլորին, նրբանկատության կոչերը փոքր-ինչ արհեստական են հնչում։ Այդ ժամանակին էր, որ ոչ մի հաղթանակ եւ ոչ մի ռազմարվեստ հնարավոր չէին առանց իրավիճակի, երբ «հոկտեմբերի 22-ին Տարուտինոյում, Կուտուզովի գլխավոր շտաբում, երեկոյան ժամը 11-ին՝ լուր ստացվեց Դոխտուրովի ուղարկած հեծյալի միջոցով, որ Նապոլեոնը շարժվում է դեպի Մալոյարոսլավեց»։ Ինչպես նաեւ առանց այն բանի, որ հեծյալը, ուժասպառ անելով ձիուն, չսլանար նոր հրամանը փոխանցելու։
«Wi-Fi - այֆոն - թվիթթեր» Ժամանակակից եռյակը թույլ է տալիս անել դա, առանց ձիուն տանջամահ անելու եւ վայրկենապես հասցնելով լուրը հասցեատիրոջը։
Փոքր-ինչ շեղվելով հիմնական թեմայից, նկատենք, որ աշխարհում հայտնվող բոլոր նորույթները, եթե ոչ առաջին, ապա հաստատ հաջորդ հերթին ծառայության են դրվում եթե ոչ պատերազմին, ապա հաստատ իշխանության համար պայքարին։
Իշխանության տենչը ամեն ինչ եռանդագին զննում ու յուրացնում է, եւ եթե Վլադիմիր Իլյիչը ապրեր մեր ժամանակներում, ապա անպայման դատողություններ կաներ «Փիլիսոփայական տետրերում», թե ինչպես է ինտերնետը, որն ի սկզբանե ուներ զուտ ռազմական նպատակներ (կառավարում միջուկային պատերազմի պայմաններում), անցնելով խաղաղ զարգացման փուլի միջով, դարձել քաղաքային հեղափոխության արդյունավետ միջոց։ Բացասման բացասում, միանշանակորեն։
Բայց վերադառնանք հարազատ բարդիներին։ Հայրենի նեոբոլշեւիկներին այնուամենայնիվ չարժե այդչափ աղմկալի ուրախանալ բացասական գնահատականների առթիվ, քանզի Արեւմուտքի երկերեսանիությունը հանրահայտ է։ Նույնիսկ ոչ թե երկերեսանիությունը, այլ աջ ձեռքով ձախ ականջը քորելու մշտական ձգտումը։
Իսկ վերջում՝ տրամադրությունը բարձրացնելու նպատակով, նշենք հետեւյալը։ Ինչպես որ երշիկի սիրահարի համար է ավելի լավ չտեսնել դրա պատրաստման գործընթացը, այնպես էլ հայրենի գործիչների համար ցանկալի է չիմանալ, թե ինչպես են պատրաստվում զեկույցները եվրոպական կազմակերպությունների խոհանոցներում։
Հաստատ սրտխառնոց կունենան։
- ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԳՆԱՃԱՅԻՆ ՃՆՇՈՒՄԸ ՄԵԾԱՑԵԼ Է
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Վերջին երկու ամիսներին դոլարի հարաբերությամբ ազգային արժույթի թուլացումը որոշ ներմուծվող ապրանքների շուկաներում առաջացրել է լուրջ գնաճային ճնշումներ։
Անցած երկու ամսվա ընթացքում Հայաստանում ամերիկյան ...ՀՍՏԱԿԵՑՈՒՄՆԵՐԸ ՍՊԱՍՎՈՒՄ ԵՆ ԱՇՆԱՆԸ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Պոստ սկրիպտում» ակումբում երեկ ներքաղաքական գործընթացների վերաբերյալ իր տեսակետները ներկայացրեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ
...ԻՆՉ Է ԻՐԵՆԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հանրային ծառայության մասին օրենքն ընդունելուց եւ ուժի մեջ մտնելուց հետո տարեսկզբին ստեղծվեց Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը: Հանրապետության նախագահի, ԱԺ նախագահի, վարչապետի, գլխավոր ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԼԻՆԵԼԸ ԾԱՆՐ ԽԱՉ Է
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորանքներ է ընդունում՝ ծննդյան տարեդարձի առթիվ։
Մենք եւս շնորհավորում ենք երկրի ղեկավարին ու մաղթում առողջություն, մարդկային պարզ երջանկություն եւ աշխատանքային ...ՓՈՔՐԻԿ ՍԱԳԻԿՆԵՐԸ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Սկսնակ քաղաքական գործիչը նման է հենց նոր ձվից դուրս եկած գորշ սագիկի, որը «ողջունում» է իր «լքվածության սուլոցին» արձագանքող ցանկացած շարժվող առարկայի, իսկ այնուհետ վազում դրա հետեւից։ Սագիկը ընկալում ...ՀԱՍՈՒՆԱՆԱԼՈՒ ԽՆԴԻՐ ԿԱ
Եվրոպայի երիտասարդական առաջնությանը Հայաստանի ըմբիշների մասնակցությունը ամփոփում ենք հունահռոմեացիների ելույթին անդրադարձով: Խորվաթիայում, ինչպես հայտնի է, ըմբշամարտի այս ոճի հայրենի հավաքականը նվաճել ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾՈՆԸ
Եվ այսպես, «Եվրո-2012»-ը կպսակվի հարավեվրոպական եզրափակիչով: Աշխարհամասի ուժեղագույն հավաքականի տիտղոսը հուլիսի 1-ին Կիեւում տեղի ունենալիք եզրափակիչ խաղում կվիճարկեն Իսպանիայի եւ Իտալիայի հավաքականները: ...ԱՆՓԱՌՈՒՆԱԿ ԵԼՈՒՅԹ
Հելսինկիում ընթացող թեթեւ ատլետիկայի Եվրոպայի առաջնությունում ելույթներն են ավարտել Հայաստանի վերջին երկու ներկայացուցիչները: Հեռացատկորդներ Վարդան Փահլեւանյանը եւ Արսեն Սարգսյանը՝ գրանցելով համապատասխանաբար ...ԶԵԿՈՒՅՑՈՒՄ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՕԲՅԵԿՏԻՎՈՐԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՉԷ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հարցազրույց ԱԺ փոխնախագահ, Հանրապետական կուսակցության մամլո խոսնակ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ հետ-Պարոն Շարմազանով, ի՞նչն է պատճառը, որ արեւմտյան կառույցները իրենց զեկույցներում շարունակում են հակասական գնահատականներ ...ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՉԵՄՊԻՈՆԸ ՄԻԼԻՈՆԱՏԵՐ ԿԴԱՌՆԱ
Լոնդոնի օլիմպիական խաղերում ոսկե մեդալի արժանացած Հայաստանի յուրաքանչյուր մարզիկ պետականորեն կպարգեւատրվի 30 մլն դրամով, արծաթե մրցանակակիրը` 20, իսկ բրոնզե մեդալի արժանացած մեր մասնակիցը կստանա 10 մլն ...ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՆԳԻՍՏ Է, ՄԹՆՈԼՈՐՏԸ՝ ԱՌՈՂՋ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Մեր հարցերին ի պատասխան՝ ԼՂՀ նախագահական ընտրարշավի առաջին «տասնօրյակն» ամփոփում են ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար, քաղաքագետ Դավիթ Բաբայանը եւ ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը
...ՆԱԽԱԳԱՀԸ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ
Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 28-ին Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթաժողովին, որտեղ հանդես է եկել ելույթով: Հանրապետության նախագահն իր խոսքում անդրադարձել է Եվրոպական ...ՏՂԱՆԵՐԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ խիզախության եւ անձնական արիության համար ՀՀ զինված ուժերի մի խումբ զինծառայողներ պարգեւատրվել են շքանշանով ...ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐԸ ԱԿՆԿԱԼՈՒՄ ԵՆ ՄԵՆԹԱԼԻՏԵՏԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Երեկ Եվրոպայի խորհրդի Խոհրդարանական վեհաժողովի (ԵԽ ԽՎ) ամառային նստաշրջանի վերջին նիստի օրակարգում ընդգրկված միակ հարցը Մոնիտորինգի հանձնաժողովի զեկուցող, ԵԺԿ ներկայացուցիչ Անդրես Հերկելի պատրաստած զեկույցն ...ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԿՈՒ ԳԱՂՏՆԻՔԸ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Վերջին ժամանակներս մտավորականությունը կարծես թե կրկին փորձում է հիշեցնել սեփական գոյության մասին։ Առանձին խմբեր հանդես են գալիս ինչ-որ նախաձեռնություններով, երկրի ղեկավարությանն ուղղված նամակներ կազմում ...ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԱԶԴԵԼ
«Ադրբեջանի կողմից վերջին շրջանում ակտիվացած դիվերսիոն գործողությունները պլանային բնույթ են կրում, եւ իրավիճակի սրման միջոցով փորձ է արվում ազդել միջազգային կառույցների վրա, որ կարողանան հակամարտության ...ԱՎԵԼԻ ԼԱՎ
«ՀԱՊԿ-ն ավելի կուռ եւ ավելի կառավարվող ռազմաքաղաքական դաշինք կդառնա, քանի որ Ուզբեկստանն այդ կառույցում բավական ապակառուցողական դեր էր խաղում, եւ շատ որոշումներ նախագահների մակարդակով կասեցվում էին հենց ...ԴԱՏՈՒՄ ԵՆ
Թուրքիայի հարավարեւելյան Դիարբեքիր նահանգի զինվորական դատարանը համաձայնել է դատավարություն սկսել անցած տարի թուրքական բանակում կասկածելի հանգամանքներում սպանված հայազգի զինվորի հրամանատարի դեմ։ Սեւակ ...ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԱՐՏԱՑՈԼՈՒՄ
«ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցը պատրաստողները ինչ-որ պատճառով հաշվի չեն առել, որ բոլոր երկրներում էլ ընտրությունների ժամանակ լինում են քաղաքական ուժեր ու գործիչներ, ովքեր պոպուլիստական, ամբոխահաճո, քաղաքական միտում ...ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԼՂ ՀԱՐՑԸ
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուիլիամ Բըրնսը երեկ Վաշինգտոնում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Հանդիպումն ընթացել է դռնփակ: Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող ...ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՄՆՈՒՄ Է ԱՆՓՈՓՈԽ
Բակո Սահակյանի նախընտրական ծրագրում ի՞նչ նոր շեշտադրումներ կան Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ։ Ըստ ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար, քաղաքագետ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԻ. «Գործող նախագահի դիրքորոշումը ...ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՈՒՆԵՆԱ
«Չեմ կարող ասել, թե այդ լարվածությունը, սահմանում տիրող իրավիճակը ազդում է կամ կարող է որեւէ ազդեցություն ունենալ ընտրությունների բնականոն ընթացքի եւ ընտրողների տրամադրությունների վրա։ Այլ բան է, որ ...«ՀԱՐՍՆԱՔԱՐԻ» ԶՈՀԸ
«Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ին ծեծի ենթարկված պաշտպանության նախարարության կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր 35-ամյա Վահե Ավետյանը երեկ՝ ...ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ԲԱՔՎԻՆ ԶԵՆՔ ՉԻ ՎԱՃԱՌԻ
Ադրբեջանական ռազմական ուղղաթիռների համար նախատեսված ամերիկյան սարքավորումների շուրջ նախապես ծրագրված գործարքը չի կայանա, հաղորդում է Հայ Դատի Վաշինգտոնի գրասենյակը: Դա պարզ դարձավ հունիսի 27-ի երեկոյան, ...ՍԻՐԻԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՍՊԱՍՈՒՄ Է ՀԱՅՐԵՆԻՔԻ ՕԳՆՈՒԹՅԱՆԸ
Վերջին օրերին Սիրայում լարված իրավիճակը է՛լ ավելի է սրվել։ Նախագահ Ասադը ստիպված էր ընդունել, որ երկրում պատերազմ է։ Եվ այդ պատերազմը, հասկանալի է, չի շրջանցում Սիրիայի հայությանը։ Զոհվում են նաեւ մեր ...ԱՔՍԻՈՄԱՏԻԿ ԲԱՆ
Ազգային ժողովում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ընդդիմադիր լինելն «աքսիոմատիկ բան է»: Այդ մասին երեկ հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: «Դա աքսիոմատիկ բան է` քաղաքական ուժը, որը ...ՊԱՏԺՈՒՄ ԵՆ
Երեկ տեղի է ունեցել Հայաստանի արդարադատության խորհրդի նիստ, որի ընթացքում որոշվել է. 1. Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր ...ԲՌՆՎԵՑ
ԱԱԾ ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ, կաշառք ստանալու պահին, ձերբակալվել է Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի «Աերացիա» համատիրության ճարտարագետ Անահիտ Կարապետյանը, որը նույն համատիրության ...
ԻՆՉՊԵՍ ՊԵՏՔ Է ՆԵՐԿԱՅԱՆԱԼ ԵՎՐՈՊԱՅԻՆ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆՏԱՐԲԵՐ ԴԻՐՔԵՐՈՒՄ
ՏԱՐԱԿՈՒՍԱԾ ԵՆ
ԿՀԱՋՈՂՎԻ՞ ԱՐԴՅՈՔ ՓՐԿԵԼ ԵՎՐՈՊԱՆ
ԱՐՏԱԿ ԴԱՐԲԻՆՅԱՆՄԱՀԱՓՈՐՁԻ ԳՈՐԾԸ
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԵԹԵՐԻ ԱԳՐԵՍԻՎ ՈՒ ՔՐԵԱԿԱՆ ԴԵՄՔԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԼՖԻԿԻՆ ՆԵՂՈՒՄ ԵՆ
«ՀԱՐՍՆԱՔԱՐԻ» ԶՈՀԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԼԻՆԵԼԸ ԾԱՆՐ ԽԱՉ Է
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»ԼԻՊԱՐԻՏՅԱՆԻ ԱՆԶՈՒԳԱԿԱՆ «ԳԱՍՏՐՈԼՆԵՐԸ» ԲԱՔՎՈՒՄ
Վ.ԱՀԱՐՈՆՅԱՆՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՐՍՆԱՔԱՐԻ» ՎԱՅՐԵՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔԱՐԸ
Մ.ՍԱՀԱԿՅԱՆԿԱՍԿԱԾ ՉԿԱ, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱԳՐԵՍՈՐ Է
ԻՆՉ Է ԻՐԵՆԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՍԻՐՈ ՔԻՄԻԱՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
- 1862 Զեյթունի առաջին ապստամբությունը:
- 1921 Կարմիր բանակի զորամասերը ազատագրողմ են Սիսիանը:
- 1995 Արդարադատության միջազգային դատարանը Արևելյան Թիմորի դեպքի կապակցությամբ վճիռ (դատավճիռ 90) կայացրեց (Պորտուգալիա, Ավստրալիա): Այս փաստաթղթի որոշ տեսակետներ կարող են նշանակալի դեր խաղալ Արցախի ճգնաժամի լուծման հարցում:
- 1999 Սենատոր Բրաունբաքը ելույթ ունեցավ 145-րդ Կոնգրեսում (գրանցում S7840) -ի պաշտպանություն Անդրկովկասում Ամերիկյան քաղաքականությունը Ադրբեջանի օգտին
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

