
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԼԻՆԵԼԸ ԾԱՆՐ ԽԱՉ Է
- Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորանքներ է ընդունում՝ ծննդյան տարեդարձի առթիվ։

Մենք եւս շնորհավորում ենք երկրի ղեկավարին ու մաղթում առողջություն, մարդկային պարզ երջանկություն եւ աշխատանքային հաջողություններ՝ ինչպես արտաքին-քաղաքական, այնպես էլ ներքին ձեռնարկումներում ու հատկապես սոցիալ-տնտեսական ասպարեզում։
Ընդհանրապես ծննդյան տարեդարձը լավ առիթ է նաեւ որոշ արդյունքներ ի մի բերելու համար։ Այդ առումով հետադարձ հայացք նետելով անցած չորս տարիներին՝ արժե հատուկ ուշադրություն դարձնել մեր երկրի հասարակական-քաղաքական կյանքում տեղի ունեցած լուրջ տեղաշարժերի վրա։
Խոսքն ամենից առաջ ներքաղաքական, ներհասարակական փոխադարձ հանդուրժողականության մթնոլորտ ձեւավորելուն նպատակաուղղված այն քայլերի մասին է, որոնք կատարվեցին նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնության եւ քաղաքական կամքի դրսեւորման արդյունքում։
Սա, ինչ խոսք, չափազանց կարեւոր իրողություն է, մանավանդ նկատի ունենալով, թե ինչ իրավիճակ էր ստեղծվել երկրում, երբ Սերժ Սարգսյանն ստանձնեց պետության ղեկավարի պաշտոնը։
Հասկանալի էր, որ երկրի նախագահի առաջին գործը պետք է լիներ հենց այդ իրավիճակի, այդ միջավայրի հաղթահարումը։ Եվ նման պայմաններում բավարար չէր հայտարարել բոլորի նախագահը լինելու մասին, պետք էր կարողանալ գործնականում լինե՛լ բոլորի նախագահը։ Իսկ բոլորի մեջ նաեւ ծայրահեղ բացասական գնահատականներով, վիրավորական պիտակավորումներով ու նախագահի պաշտոնանկության կոչերով հանդես եկողներն են։
Կարողանալ զուսպ լինել, հանդարտ վերաբերվել քննադատությանը եւ ոչ թե ուշադրություն չդարձնել թշնամանքին, այլ փորձել այն աստիճանաբար չեզոքացնել, երկրի քաղաքական կյանքը բերելով բնականոն հարաբերությունների եւ կայունության հուն, վիճաբանություններից անցնել բանավեճի, իսկ մինչ այդ հասնել նրան, որ գործընթացի մասնակիցները գոնե սկսեն լսել միմյանց։
Դա ամենեւին հեշտ խնդիր չէր, առավել եւս այն պարագայում, երբ երկրի տնտեսությունը հայտնվեց համաշխարհային ճգնաժամի ալիքի անմիջական ազդեցության ներքո, դրանից բխող աննպաստ հետեւանքներով հանդերձ։
Եվ այս պայմաններում իսկապես շատ բան կախված էր կոնկրետ անհատի վճռականությունից, կամքից ու լայնախոհությունից։ Կարծում ենք, արդեն կարելի է ասել, որ այդ խնդրի լուծման առումով առաջընթացն ակներեւ է։
Թեկուզ հենց այն, որ վերջին չորս տարվա ընթացքում տեղի ունեցան երկու խոշոր ընտրություններ (2009-ին՝ Երեւանի ավագանու, եւ ամիսուկես առաջ տեղի ունեցած ԱԺ ընտրությունները) ու, չնայած մասնակից քաղաքական ուժերից մեկի կամ մի մասի արտահայտած դժգոհություններին, դրանք չվերաճեցին անհանդուրժողականության նոր պոռթկումների, արդեն իսկ խոսուն է։
Նկատենք, որ պետության քաղաքական կյանքի առողջացմանը ծառայող նման իրավիճակի հասնելու հարցում իսկապես մեծ նշանակություն ունեցավ Սերժ Սարգսյանի մոտեցումը։ Ու պատահական չէ, առավել եւս՝ ձեւական չէ, երբ երկրի ղեկավարը, ողջունելով նորընտիր խորհրդարանի պատգամավորներին, ողջունեց իր նկատմամբ ամենից կոշտ դիրքորոշմամբ հանդես եկող քաղաքական ընդդիմադիր ուժի մուտքը ԱԺ։
Վերստին, եթե հետադարձ հայացք նետենք անցած ժամանակահատվածին, պետք է նկատենք, որ երկրի ներսում քաղաքական փոխհարաբերությունները կարգավորելու, հասարակության բոլոր շերտերի ձայնը լսելի դարձնելու առումով ձեռնարկված քայլերը՝ կուսակցությունների ղեկավարների հետ թեմատիկ հանդիպում-խորհրդակցություններ, Հանրային խորհրդի ձեւավորում, քաղաքական երկխոսություն եւ այլն, հանրագումարում եւ ամբողջության մեջ որոշակի հող ստեղծեցին ներկայիս իրավիճակի համար։
Այս ընթացքում փոխվել է նաեւ զուտ հասարակական կազմակերպված դրսեւորման որակը, մեծացել բարձրացված հարցերի ու խնդիրների նկատմամբ պետության ընկալունակության աստիճանը։ Նման օրինակներ այս ժամանակահատվածում տեսանք ե՛ւ քաղաքաշինական, ե՛ւ բնապահպանական, ե՛ւ իրավական տարբեր խնդիրների, իրողությունների առնչությամբ հասարակական նախաձեռնությունների ու բարձրաձայնված պահանջների դեպքում։ Լինի դա մայրաքաղաքի որեւէ հայտնի կառույցի հարց, Թռչկանի ջրվեժի, թե Գլխավոր պողոտայի պուրակը կրպակներից ազատելու հարցը։
Հասկանալի է, որ բոլոր այդ դեպքերում առկա է հասարակության կազմակերպված ներկայացուցիչների հետեւողական պայքարը։ Բայց հասկանալի է նաեւ, որ այդ նախաձեռնությունների «հաջողության պատմությունները» հնարավոր դարձան ոչ միայն այն բանի շնորհիվ, որ նրանց պահանջը լսվում է, այլեւ նրա շնորհիվ, որ այդ պահանջները լսող ու լսելու ցանկություն ունեցող կա։
Իսկ իշխանության այդ հատկանիշը, մանավանդ Հայաստանի իրողությունները նկատի ունենալով, գալիս է պետության ղեկավարի դրսեւորած վերաբերմունքից։
Գոհունակություն հայտնողներին գուցե հաճելի է ունկնդրել։ Կարողանալ լսել դժգոհություն հայտնողներին եւ ընդառաջ գնալ նրանց, այ թե որն է առաջնորդ լինելու տարբերակիչ հատկանիշներից մեկը։ Սերժ Սարգսյանը դա կարողանում է։
Ընդհանրապես, Հայաստանի նախագահ լինելը ծանր խաչ է։ Եվ այդպես է լինելու դեռ երկար ժամանակ, հաշվի առնելով, թե լուծելու եւ կարգավորման ենթակա որքան խնդիրներ կան։ Բացի այն, որ դա ծանր խաչ է, նաեւ անշնորհակալ աշխատանք է. ստուգապես, ոչ ոք շնորհակալություն չի ասելու, նույնիսկ նրանք, որ մշտապես ցույց են տալիս, թե գոհ են, հատկապես նրանք։
Բայց կարեւորը ոչ թե դա է, այլ ստանձնած առաքելությունը կատարելն ու բոլորի նախագահը մնալը։
- «ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ԳՆԱՃԱՅԻՆ ՃՆՇՈՒՄԸ ՄԵԾԱՑԵԼ Է
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Վերջին երկու ամիսներին դոլարի հարաբերությամբ ազգային արժույթի թուլացումը որոշ ներմուծվող ապրանքների շուկաներում առաջացրել է լուրջ գնաճային ճնշումներ։
Անցած երկու ամսվա ընթացքում Հայաստանում ամերիկյան ...ՀՍՏԱԿԵՑՈՒՄՆԵՐԸ ՍՊԱՍՎՈՒՄ ԵՆ ԱՇՆԱՆԸ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Պոստ սկրիպտում» ակումբում երեկ ներքաղաքական գործընթացների վերաբերյալ իր տեսակետները ներկայացրեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ
...ԻՆՉ Է ԻՐԵՆԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հանրային ծառայության մասին օրենքն ընդունելուց եւ ուժի մեջ մտնելուց հետո տարեսկզբին ստեղծվեց Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը: Հանրապետության նախագահի, ԱԺ նախագահի, վարչապետի, գլխավոր ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԼԻՆԵԼԸ ԾԱՆՐ ԽԱՉ Է
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորանքներ է ընդունում՝ ծննդյան տարեդարձի առթիվ։
Մենք եւս շնորհավորում ենք երկրի ղեկավարին ու մաղթում առողջություն, մարդկային պարզ երջանկություն եւ աշխատանքային ...ՓՈՔՐԻԿ ՍԱԳԻԿՆԵՐԸ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Սկսնակ քաղաքական գործիչը նման է հենց նոր ձվից դուրս եկած գորշ սագիկի, որը «ողջունում» է իր «լքվածության սուլոցին» արձագանքող ցանկացած շարժվող առարկայի, իսկ այնուհետ վազում դրա հետեւից։ Սագիկը ընկալում ...ՀԱՍՈՒՆԱՆԱԼՈՒ ԽՆԴԻՐ ԿԱ
Եվրոպայի երիտասարդական առաջնությանը Հայաստանի ըմբիշների մասնակցությունը ամփոփում ենք հունահռոմեացիների ելույթին անդրադարձով: Խորվաթիայում, ինչպես հայտնի է, ըմբշամարտի այս ոճի հայրենի հավաքականը նվաճել ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾՈՆԸ
Եվ այսպես, «Եվրո-2012»-ը կպսակվի հարավեվրոպական եզրափակիչով: Աշխարհամասի ուժեղագույն հավաքականի տիտղոսը հուլիսի 1-ին Կիեւում տեղի ունենալիք եզրափակիչ խաղում կվիճարկեն Իսպանիայի եւ Իտալիայի հավաքականները: ...ԱՆՓԱՌՈՒՆԱԿ ԵԼՈՒՅԹ
Հելսինկիում ընթացող թեթեւ ատլետիկայի Եվրոպայի առաջնությունում ելույթներն են ավարտել Հայաստանի վերջին երկու ներկայացուցիչները: Հեռացատկորդներ Վարդան Փահլեւանյանը եւ Արսեն Սարգսյանը՝ գրանցելով համապատասխանաբար ...ԶԵԿՈՒՅՑՈՒՄ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՕԲՅԵԿՏԻՎՈՐԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՉԷ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հարցազրույց ԱԺ փոխնախագահ, Հանրապետական կուսակցության մամլո խոսնակ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ հետ-Պարոն Շարմազանով, ի՞նչն է պատճառը, որ արեւմտյան կառույցները իրենց զեկույցներում շարունակում են հակասական գնահատականներ ...ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՉԵՄՊԻՈՆԸ ՄԻԼԻՈՆԱՏԵՐ ԿԴԱՌՆԱ
Լոնդոնի օլիմպիական խաղերում ոսկե մեդալի արժանացած Հայաստանի յուրաքանչյուր մարզիկ պետականորեն կպարգեւատրվի 30 մլն դրամով, արծաթե մրցանակակիրը` 20, իսկ բրոնզե մեդալի արժանացած մեր մասնակիցը կստանա 10 մլն ...ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՆԳԻՍՏ Է, ՄԹՆՈԼՈՐՏԸ՝ ԱՌՈՂՋ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Մեր հարցերին ի պատասխան՝ ԼՂՀ նախագահական ընտրարշավի առաջին «տասնօրյակն» ամփոփում են ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար, քաղաքագետ Դավիթ Բաբայանը եւ ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը
...ՆԱԽԱԳԱՀԸ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ
Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 28-ին Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթաժողովին, որտեղ հանդես է եկել ելույթով: Հանրապետության նախագահն իր խոսքում անդրադարձել է Եվրոպական ...ՏՂԱՆԵՐԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ խիզախության եւ անձնական արիության համար ՀՀ զինված ուժերի մի խումբ զինծառայողներ պարգեւատրվել են շքանշանով ...ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐԸ ԱԿՆԿԱԼՈՒՄ ԵՆ ՄԵՆԹԱԼԻՏԵՏԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Երեկ Եվրոպայի խորհրդի Խոհրդարանական վեհաժողովի (ԵԽ ԽՎ) ամառային նստաշրջանի վերջին նիստի օրակարգում ընդգրկված միակ հարցը Մոնիտորինգի հանձնաժողովի զեկուցող, ԵԺԿ ներկայացուցիչ Անդրես Հերկելի պատրաստած զեկույցն ...ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԿՈՒ ԳԱՂՏՆԻՔԸ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Վերջին ժամանակներս մտավորականությունը կարծես թե կրկին փորձում է հիշեցնել սեփական գոյության մասին։ Առանձին խմբեր հանդես են գալիս ինչ-որ նախաձեռնություններով, երկրի ղեկավարությանն ուղղված նամակներ կազմում ...ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԱԶԴԵԼ
«Ադրբեջանի կողմից վերջին շրջանում ակտիվացած դիվերսիոն գործողությունները պլանային բնույթ են կրում, եւ իրավիճակի սրման միջոցով փորձ է արվում ազդել միջազգային կառույցների վրա, որ կարողանան հակամարտության ...ԱՎԵԼԻ ԼԱՎ
«ՀԱՊԿ-ն ավելի կուռ եւ ավելի կառավարվող ռազմաքաղաքական դաշինք կդառնա, քանի որ Ուզբեկստանն այդ կառույցում բավական ապակառուցողական դեր էր խաղում, եւ շատ որոշումներ նախագահների մակարդակով կասեցվում էին հենց ...ԴԱՏՈՒՄ ԵՆ
Թուրքիայի հարավարեւելյան Դիարբեքիր նահանգի զինվորական դատարանը համաձայնել է դատավարություն սկսել անցած տարի թուրքական բանակում կասկածելի հանգամանքներում սպանված հայազգի զինվորի հրամանատարի դեմ։ Սեւակ ...ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԱՐՏԱՑՈԼՈՒՄ
«ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցը պատրաստողները ինչ-որ պատճառով հաշվի չեն առել, որ բոլոր երկրներում էլ ընտրությունների ժամանակ լինում են քաղաքական ուժեր ու գործիչներ, ովքեր պոպուլիստական, ամբոխահաճո, քաղաքական միտում ...ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԼՂ ՀԱՐՑԸ
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուիլիամ Բըրնսը երեկ Վաշինգտոնում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Հանդիպումն ընթացել է դռնփակ: Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող ...ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՄՆՈՒՄ Է ԱՆՓՈՓՈԽ
Բակո Սահակյանի նախընտրական ծրագրում ի՞նչ նոր շեշտադրումներ կան Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ։ Ըստ ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար, քաղաքագետ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԻ. «Գործող նախագահի դիրքորոշումը ...ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՈՒՆԵՆԱ
«Չեմ կարող ասել, թե այդ լարվածությունը, սահմանում տիրող իրավիճակը ազդում է կամ կարող է որեւէ ազդեցություն ունենալ ընտրությունների բնականոն ընթացքի եւ ընտրողների տրամադրությունների վրա։ Այլ բան է, որ ...«ՀԱՐՍՆԱՔԱՐԻ» ԶՈՀԸ
«Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ին ծեծի ենթարկված պաշտպանության նախարարության կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր 35-ամյա Վահե Ավետյանը երեկ՝ ...ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ԲԱՔՎԻՆ ԶԵՆՔ ՉԻ ՎԱՃԱՌԻ
Ադրբեջանական ռազմական ուղղաթիռների համար նախատեսված ամերիկյան սարքավորումների շուրջ նախապես ծրագրված գործարքը չի կայանա, հաղորդում է Հայ Դատի Վաշինգտոնի գրասենյակը: Դա պարզ դարձավ հունիսի 27-ի երեկոյան, ...ՍԻՐԻԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՍՊԱՍՈՒՄ Է ՀԱՅՐԵՆԻՔԻ ՕԳՆՈՒԹՅԱՆԸ
Վերջին օրերին Սիրայում լարված իրավիճակը է՛լ ավելի է սրվել։ Նախագահ Ասադը ստիպված էր ընդունել, որ երկրում պատերազմ է։ Եվ այդ պատերազմը, հասկանալի է, չի շրջանցում Սիրիայի հայությանը։ Զոհվում են նաեւ մեր ...ԱՔՍԻՈՄԱՏԻԿ ԲԱՆ
Ազգային ժողովում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ընդդիմադիր լինելն «աքսիոմատիկ բան է»: Այդ մասին երեկ հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: «Դա աքսիոմատիկ բան է` քաղաքական ուժը, որը ...ՊԱՏԺՈՒՄ ԵՆ
Երեկ տեղի է ունեցել Հայաստանի արդարադատության խորհրդի նիստ, որի ընթացքում որոշվել է. 1. Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր ...ԲՌՆՎԵՑ
ԱԱԾ ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ, կաշառք ստանալու պահին, ձերբակալվել է Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի «Աերացիա» համատիրության ճարտարագետ Անահիտ Կարապետյանը, որը նույն համատիրության ...
ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏՎԵԼ «ԲԱՆԱՆՑԻ» ՆԱԽԱԳԱՀԸ
ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԿԻՐԱՌՎԵԼ
ՇԵՖԻ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՌԱԳՈՒՅՆԸ ՍՏՐԱՍԲՈՒՐԳԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՌՋԵՎ
ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԵԹԵՐԻ ԱԳՐԵՍԻՎ ՈՒ ՔՐԵԱԿԱՆ ԴԵՄՔԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԼՖԻԿԻՆ ՆԵՂՈՒՄ ԵՆ
«ՀԱՐՍՆԱՔԱՐԻ» ԶՈՀԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԼԻՆԵԼԸ ԾԱՆՐ ԽԱՉ Է
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»ԼԻՊԱՐԻՏՅԱՆԻ ԱՆԶՈՒԳԱԿԱՆ «ԳԱՍՏՐՈԼՆԵՐԸ» ԲԱՔՎՈՒՄ
Վ.ԱՀԱՐՈՆՅԱՆՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՐՍՆԱՔԱՐԻ» ՎԱՅՐԵՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔԱՐԸ
Մ.ՍԱՀԱԿՅԱՆԿԱՍԿԱԾ ՉԿԱ, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱԳՐԵՍՈՐ Է
ԻՆՉ Է ԻՐԵՆԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՍԻՐՈ ՔԻՄԻԱՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
- 1862 Զեյթունի առաջին ապստամբությունը:
- 1921 Կարմիր բանակի զորամասերը ազատագրողմ են Սիսիանը:
- 1995 Արդարադատության միջազգային դատարանը Արևելյան Թիմորի դեպքի կապակցությամբ վճիռ (դատավճիռ 90) կայացրեց (Պորտուգալիա, Ավստրալիա): Այս փաստաթղթի որոշ տեսակետներ կարող են նշանակալի դեր խաղալ Արցախի ճգնաժամի լուծման հարցում:
- 1999 Սենատոր Բրաունբաքը ելույթ ունեցավ 145-րդ Կոնգրեսում (գրանցում S7840) -ի պաշտպանություն Անդրկովկասում Ամերիկյան քաղաքականությունը Ադրբեջանի օգտին
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

