
ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ ԿԼԻՆԵՆ
- Բայց լիարժեք այլընտրանք չի երեւում

Մեր հարցերին պատասխանում է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ՄԿՐՏԻՉ ՄԻՆԱՍՅԱՆԸ
-Մամուլում շրջանառվող որոշ մեկնաբանությունների համաձայն, Վարդան Օսկանյանին մեղադրելով «փողեր լվանալու» մեջ՝ իշխանությունները փորձում են «կոտրել» ԲՀԿ-ին, որպեսզի վերջինս «այո» ասի կառավարության ծրագրին։ Նման խոսակցությունները հիմք ունե՞ն։
-Այդպիսի կապ չկա, չի կարող լինել։ Դա ընդամենը որոշ գործիչների եւ լրագրողների երեւակայության արդյունքն է։ Մի բան հստակ է. եթե այդ գործում քրեական տարր չկա՝ այդ մասին չարժե նույնիսկ խոսել, իսկ եթե կա՝ ինչո՞ւ են քաղաքականացնում։
Երկրորդ՝ կառավարության ծրագիրը հաստատելու համար մենք Ազգային ժողովում ունենք 70 ձայն, գումարած կոալիցիոն գործընկերոջ 6 ձայնը։ Այսինքն՝ 76 ձայնով կարող ենք ընդունել ցանկացած որոշում կամ օրինագիծ։
Իհարկե, այս խորհրդարանում քաղաքական բաղադրիչը ավելի մեծ է, քան նախորդ Ազգային ժողովում, եւ քաղաքական բազմակարծությունը ավելի արտահայտված է լինելու։ Մենք, որպես քաղաքական մեծամասնություն ներկայացնող ուժ, պատրաստ ենք բանավիճելու, քննարկելու, համադրելու, հակադրելու բոլոր այն հարցադրումները, որ կլինեն՝ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, մշակութային, ոլորտների ուղղությամբ։ Ե՛վ արմատական ընդդիմության, ե՛ւ կառուցողական դիրքորոշում ունեցող մեր գործընկերների հետ կարող ենք քննարկել ցանկացած խնդիր, ընդհանուր հայտարարի գալ առանձին հարցերի շուրջ։ Սա պառլամենտական նորմալ գործընթաց է։
-Ասում եք, որ խնդիր չեք ունենա ԱԺ-ում օրենքներ եւ որոշումներ անցկացնելու հետ կապված, բայց, նկատի ունենալով, որ պատգամավորները օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով շատ հաճախ բացակայում են նիստերից, հնարավո՞ր է, որ առանց «արտաքին» աջակցության գործը, այնուամենայնիվ, գլուխ չգա։
-Չեմ կարծում, թե մյուս խմբակցությունները՝ նույն ԲՀԿ-ն, «Ժառանգությունը», Դաշնակցությունը, մշտապես դեմ են քվեարկելու բոլոր այն օրենքներին, որ կներկայացվեն խորհրդարան։ Այդպիսի բան չի կարող լինել։ Ի վերջո, կա առողջ բանականություն, առողջ, կառուցողական քննարկումների դաշտ։ Սա՝ մեկ։
Երկրորդ՝ եթե առանձին օրենքների շուրջ կլինեն հակադիր կարծիքներ, կփորձենք մեր բոլոր պատգամավորներին ավելի պատրաստակամ, ավելի հավաք եւ ավելի արդյունավետ աշխատանքի կոչել։
-Ասել է թե՝ չի կրկնվի նախորդ խորհրդարանի նախադեպը, երբ օրինագծերի, այդ թվում՝ պետության համար օրախնդիր հարցերի քննարկումն ընթանում էր գրեթե դատարկ դահլիճում՝ հատուկենտ պատգամավորների ներկայությամբ։
-Գիտեք ինչ, նիստին ներկա լինելը եւ քննարկմանը մասնակցելը տարբեր բաներ են։ Օրենքները կարող են քննարկվել 15-20 հոգու ներկայությամբ, բայց քննարկումներին հեռակա կարգով մասնակցում են 30, 50, 70 մարդ, որովհետեւ ապահովվում է նիստերի ուղիղ հեռարձակումը ե՛ւ ռադիոցանցով, ե՛ւ համացանցով, ու բոլորովին պարտադիր չէ, որ պատգամավորը նստած լինի դահլիճում, որպեսզի կարողանա հետեւել այս կամ այն օրինագծի քննարկմանը։
Այդ պրակտիկային մենք բազմիցս ականատես ենք եղել նաեւ եվրոպական պառլամենտներում, որտեղ մարդիկ իրենց աշխատասենյակներից գրեթե դուրս չգալով՝ մանրամասն տեղյակ են լինում ամբողջ ընթացքին, անհրաժեշտության դեպքում հրավիրվում են դահլիճ։ Այսինքն՝ եթե մարդիկ դահլիճում նստած չեն՝ դեռ չի նշանակում, թե նրանք Ազգային ժողովում չեն։
-Ի դեպ, «Սիվիլիթասի» շուրջ պտտվող վարկածներից մեկն էլ այն է, որ այս ամենը նպատակ ունի չեզոքացնել Վարդան Օսկանյանին որպես նախագահի հավանական թեկնածուի։
-Բացարձակապես չեմ ընդունում այդ տեսակետը։ Չեմ էլ կարծում, թե Վարդան Օսկանյանը պատրաստվում է դնել իր թեկնածությունը նախագահական ընտրություններում։ Համենայն դեպս, ինքը հանդես եկավ հայտարարությամբ եւ ասաց, որ այդպիսի որոշում չունի։ Կուսակցությունը, որը նա ներկայացնում է, նույնպես այդպիսի որոշում չունի։ Իսկ եթե-ներով նրանց փոխարեն պատասխանելը, կարծում եմ, այնքան էլ շնորհակալ աշխատանք չէ։
Մենք ունենք մեր թեկնածուն, որը անցել է կյանքի բովով, աշխատել է մեր երկրի, ժողովրդի համար առանցքային նշանակություն ունեցող ոլորտներում, իրեն արդարացրել է, եւ, վստահ եմ, մեր կուսակցության նախագահը երկրորդ անգամ կընտրվի՝ ստանալով ժողովրդի լիարժեք քվեն։
Առավել եւս՝ մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններով ժողովուրդը ապացուցեց, որ կողմնակից է կայունության եւ ապահովության, իսկ ապահովության երաշխիքը Սերժ Սարգսյանի գործելաոճն է, հանդուրժողական կեցվածքը եւ անցած հսկայական ճանապարհը, որը հույս է ներշնչում, որ նա երկրորդ ժամկետն առավել արդյունավետ կօգտագործի ե՛ւ կառավարության, ե՛ւ մյուս ուժերի հնարավորությունները՝ երկրի առջեւ ծառացած խնդիրները լուծելու եւ պետության առաջընթացն ապահովելու համար։
-Ըստ էության, առաջիկա ընտրություններում գործող նախագահին շատ թե քիչ լուրջ որեւէ այլընտրանք չեք տեսնում։
-Ենթադրում եմ, որ կլինեն այլընտրանքային թեկնածուներ։ Ըստ երեւույթին, ՀԱԿ-ը հանդես կգա իր թեկնածուով, չի բացառվում, որ Դաշնակցությունը, «Ժառանգությունը» եւս առաջադրեն իրենց թեկնածուներին, բայց լիարժեք այլընտրանք Սերժ Սարգսյանի թեկնածությանը, անկեղծ ասած, չեմ տեսնում։
- ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԽՈՐԺԱԿՆԵՐԸ ՉԵՆ ԲԱՎԱՐԱՐՎԻ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հարցազրույց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԻ հետ
-Պարոն Զաքարյան, Թուրքիան, կարծես, ամեն կերպ փորձում է բարձրացնել իր դերն ու նշանակությունը Մերձավոր ու ...ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՎԵՐԸՆՏՐՎԵԼԸ ԱՆՍՊԱՍԵԼԻ ՉԻ ԼԻՆԻ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԼՂՀ նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածուների վարկանիշը պարզելու նպատակով «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնը մայիսի վերջին հարցումներ է անցկացրել Արցախում:
Արցախցիների գերակշիռ մասը ...ՇԱՏ ՆՈՐ ԿՅԱՆՔԻ ՋՐԱՓՈՍԸ
Խորին հարգանքներով՝ Շատ Նոր Կյանք գյուղի ակումբի պահակ ԺՅՈՒԼՎԵՌՆ ՉԻԲՈՒԽՉՅԱՆ
«Հայոց Աշխարհ»-ի մշտական ընթերցողները տեղյակ են, որ խմբագրությունը բազմաթիվ նամակներ է ստանում մեր շարքային հայրենակիցներից, որոնք ցանկանում են իրենց նվիրական մտքերը հանձնել հայրենի իշխանավորներին, գործարարներին, ...ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՆՐԱ ՃԱԿԱՏԱԳԻՐՆ ԷՐ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Չե Գեվարան կդառնար 84 տարեկան
Երբ սերժանտ Տերանը ներխուժեց դպրոցական դասարան, որտեղ հսկողության տակ պահում էին գերուն, վիրավոր Չեն մեծագույն լարումով փորձեց կանգնել։ Տեսնելով ոտքի ելնող պարտիզանական ...ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Չնայած գները մի փոքր բարձրացել են
Երեւանի բնակարանային շուկայում որեւէ կերպ չի հաջողվում վերականգնել ակտիվությունը։ Գործարքները շարունակում են նվազել։
Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տվյալներով, ...ԱՇԽԱՐՀԻ ՎԵՐՋԸ ՉԵՂՅԱԼ Է ՀԱՅՏԱՐԱՐՎՈՒՄ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Այս տարի տեղի ունեցած ու սպասվող աստղագիտական նշանակալի իրադարձությունների շուրջ է մեր հարցազրույցը Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի ...ԱՐԵՎԱՅԻՆ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՑԻԿԼՈՆԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՄԲ
Լ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՎերջին մի քանի օրերին ջերմաստիկճանի կտրուկ բարձրացումը մեր համաքաղաքացիների մի զգալի հատվածի, հատկապես հիպերտոնիայով հիվանդների շրջանում անմիջական ազդեցություն է ունենում` գլխացավ, գլխապտույտ, հեղձուկ, ...ԻՌԼԱՆԴԻԱՆ ՀԵՌԱՆՈՒՄ Է, ԻՍԿ ԻՏԱԼԱՑԻՆԵՐԸ` ՄՏՈՐՈՒՄ
C ենթախումբը առաջինը ցրեց ֆուտբոլի Եվրոպայի առաջնության անորոշության շղարշը: Առաջին փուլի ավարտից հետո համաեվրոպական ստուգատեսին հրաժեշտ կտա Իռլանդիայի հավաքականը, որը խմբային մրցաշարի վերջին խաղից առաջ ...ՖՐԱՆՍԻԱՑԻՆԵՐԸ ՀԱՂԹԵՑԻՆ ՊԱՏՄԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության D խմբի երկրորդ խաղում Ուկրաինայի հավաքականը 0:2 հաշվով պարտվեց ֆրանսիացիներին: Դոնեցկում տեղացած հորդառատ անձրեւի պատճառով խաղասկզբից 4 րոպե 24 վայրկյան անց հոլանդացի մրցավար ...ԴԱՆԻԵԼՅԱՆԸ ՄՆՈՒՄ Է ԱՌՋԵՎՈՒՄ
Կազանում ընթացող ՖԻԴԵ-ի կանանց «Մեծ մրցանակի» խաղարկության 5-րդ տուրում Էլինա Դանիելյանը սեւ խաղաքարերով միավորը կիսելով Եվրոպայի նախկին չեմպիոնուհի, լիտվուհի Վիկտորիա Չմիլիտեի հետ` վաստակեց 3,5 միավոր: ...ՍԱՀՐԱԴՅԱՆԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ
Սոչիում ավարտված ռուսական շաշկու Եվրոպայի պատանիների եւ աղջիկների առաջնությունից հաղթողի մրցանակով է վերադարձել երեւանցի Արտակ Ալիխանյանը: Մինչեւ 7 տարեկանների ստուգատեսում 9 հնարավորից վաստակելով 8 միավոր` ...ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ` ԵՐԵՎԱՆՈՒՄ
Շախմատի եվրոպական միությունը, հաստատելով Հայաստանի հայտը, որոշել է 2014թ. տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնությունը անցկացնել Երեւանում: Այն նվիրվելու է աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան ...ԵՌԱԳՈՒՅՆԻ ՕՐԸ
Երեկ նշվեց Հայաստանի պետական դրոշի՝ Եռագույնի օրը: Այդ կապակցությամբ մի շարք տոնական միջոցառումներ են տեղի ունեցել: Տոնական միջոցառումները մեկնարկել են Ֆրանսիայի հրապարակում, որտեղ փողային նվագախմբերի ...ՄԻՏԻՆԳ
Երեւանի քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել ՀՀՇ գործադիր քարտուղար Վահագն Հայոցյանի իրազեկումը՝ հունիսի 26-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին: Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ...ԿԱՍԵՑՐԻՆ
Սահմանադրական դատարանը երեկվա իր որոշմամբ կասեցրել է ՀԱԿ խորհրդարանական խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանի դիմումի հիման վրա գործի վարույթը: Փաշինյանը ՍԴ-ից պահանջում էր անվավեր համարել մայիսի 6-ին տեղի ...ԱՀԱՎՈՐ ԲԱՐՔԵՐ, ԴԺԲԱԽՏ ՃԱԿԱՏԱԳԻՐ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Դուք հավանաբար, ինչպեսեւ ես, դեռեւս հուզված եք նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ կապված պատմությունից։
Դատելով նրանից, թե ինչ են պատմում «Սիվիլիթաս» հիմնադրամում, պատմությունը ստացվում է հիրավի ...ԱՄԱՌԱՅԻՆ ՄԻԱԿ «ՀՈՒԺԿՈՒ» ԱԿՈՐԴԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Երեկ տեղի է ունեցել ՀԱԿ-ի տարածքային կառույցների ղեկավարների խորհրդակցություն, որը վարել է Լեւոն Զուրաբյանը:
«Խորհրդակցության ընթացքում քննարկվել են հունիսի 26-ին նախատեսված հանրահավաքի իրազեկմանն ու ...ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի՝ Նորին Մեծություն Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ծննդյան պաշտոնական օրվա առթիվ, նախագահ Սերժ Սարգսյանը երեկ այցելել է Միացյալ Թագավորության ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՅՏՆԻ Է
Կ.ՄԻՐԶՈՅԱՆԵրեկ երեկոյան տեղի ունեցած ՀՀԿ խորհրդի Գործադիր մարմնի նիստում որոշվեց ՀՀԿ-ի քվոտայով նշանակվելիք նախարարների ցանկը, որը լրագրողներին ներկայացրեց ԱԺ փոխնախագահ, կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ ...ՈՒՂԱՐԿՎԵՑ ԵՐՐՈՐԴ ԵՐԿԻՐ
Երեկ Հայաստանից երրորդ երկիր է ուղարկվել ադրբեջանցի ռազմագերի Մամեդբաղիր Ախունդզադեն: Այդ մասին հայտնեցին Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ ...ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ ԿԼԻՆԵՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Բայց լիարժեք այլընտրանք չի երեւում
Մեր հարցերին պատասխանում է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ՄԿՐՏԻՉ ՄԻՆԱՍՅԱՆԸ
-Մամուլում շրջանառվող որոշ մեկնաբանությունների համաձայն, Վարդան Օսկանյանին մեղադրելով ...ՓԱՐԻԶԻՑ ԱՌԱՋ
Հունիսի 18-ին Փարիզում տեղի ունենալիք Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ներկայացնելով մի քանի գաղափարներ, փորձելու են մոտեցնել երկու երկրների դիրքորշումները: ...ԽՆԴԻՐԸ ԶՈՒՏ ԻՐԱՎԱԿԱՆ Է
«Սիվիլիթասի» պատմությունը որոշ մտահոգություն է առաջացրել արեւմտյան դիվանագետների շրջանում։ Սա կարո՞ղ է խնդիրներ ստեղծել մեզ համար միջազգային հարթակներում։ Պատասխանելով «Հայոց Աշխարհ»-ի այս հարցին, ՄԿՐՏԻՉ ...Ի ՆՇԱՆ ԲՈՂՈՔԻ
Սեւանա լճից ջրի բացթողման օրենքով սահմանված չափաքանակն ավելացնելու կառավարության մտադրության հետ կապված՝ ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանը որոշել է դուրս գալ Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի ...ԵՐԲ ՈԳԵՇՆՉՎՈՒՄ Է ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ...
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ
Նախկին արտգործնախարար, ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը, պարզվում է, ոգեշնչված է։ Համենայն դեպս երեկ նա այդպիսի «ինքնախոստովանական» գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։
Ճիշտ է, պարոն Օսկանյանը ...
ԴՌՆՓԱԿ
ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԶԳՈ՛ՒՅՇ, ԳԱԶ Է...
Կ.ՄԻՐԶՈՅԱՆՊԵՏԴԵՊԻ ԶԵԿՈՒՅՑԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ
ԵԹԵ ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅԴՔԱՆ ԼԱՎ Է, ԻՆՉՈ՞Ւ Է ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅԴՔԱՆ ՎԱՏ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԼՌՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԱԴՐԲԵՋԱՆԸ ԿՈՐՑՆԵԼՈՒ ՇԱՏ ԲԱՆ ՈՒՆԻ
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉՈՒՆԻ ՄԱՐՏՈՒՆԱԿ ԲԱՆԱԿ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԱՀԱՎՈՐ ԲԱՐՔԵՐ, ԴԺԲԱԽՏ ՃԱԿԱՏԱԳԻՐ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆՀԱՅ ԹՐՔԱՍԵՐՆԵՐԻ ԲԱՆԱԿԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆՔՍԱՆ ՏԱՐԻ ԱՌԱՆՑ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԱՐՑԱԽԻ
ՎԱՐԴԱՆ ԴԵՎՐԻԿՅԱՆԱՅԴ ԲԱԶՄԱԴԵՄ ԻՍՐԱՅԵԼԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆՕՍԿԱՆՅԱՆԸ ՆՈՒՅՆԻՍԿ ԿԱՐՈՂ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ ԴԱՌՆԱԼ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԱՇԽԱՐՀԻ ՎԵՐՋԸ ՉԵՂՅԱԼ Է ՀԱՅՏԱՐԱՐՎՈՒՄ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԱՎՏՈՎԹԱՐ
- 1795 Ծնվեց ռուս գրող, դիվանագետ Ալեքսանդր Գրիբոեդովը: Նա ջանքեր էր գործադրում հայերին Պարսկաստանից վերադարձնել Հայաստան: (Վախճ. 1829թ.-ին):
- 1870 Ցարական կառավարությունը հրատարակեց քաղաքային կանոնադրություն:
- 1895 Սկսվեցին Վանի առաջին դեպքերը -ինքնապաշտպանությունը, որը տևեց մինչև հունիսի 20-ը:
- 1915 Դեսպան Մորգենթաուն Միացյալ նահանգների դեպարտամենտին պարզորեն նկարագրել է Երիտթուրքերի քաղաքականությունը որպես «ցեղի բնաջնջման» արշավ: Միացյալ նահանգների պետական քարտուղար Ռոբերտ Լենսինգը տեղեկացրեց նրան, որ «դեպարտամենտը ընդունել է իր գործընթացը, այն է` կանգնեցնել հայկական հալածումը»:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

