
ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՎԵՐԸՆՏՐՎԵԼԸ ԱՆՍՊԱՍԵԼԻ ՉԻ ԼԻՆԻ
- ԼՂՀ նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածուների վարկանիշը պարզելու նպատակով «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնը մայիսի վերջին հարցումներ է անցկացրել Արցախում:

Արցախցիների գերակշիռ մասը բարձր գնահատական է տվել ԼՂՀ գործող նախագահ, նախագահի թեկնածու Բակո Սահակյանի գործունեությանը: «Արել է պաշտոնով պահանջվածը եւ ավելին» գնահատականին գործող նախագահի պարագայում համաձայնել է հարցվածների 86,7 տոկոսը: 10,5 տոկոսի կարծիքով՝ նա «արել է պաշտոնով պահանջվածից քիչ»: «Ոչինչ չի արել, միայն վնաս է բերել» կարծիքն են հայտնել միայն 2,8 տոկոսը:
«Մենք փորձել ենք պարզել, թե այս գնահատականների տակ ինչ իրական առաջխաղացումներ կան Ղարաբաղում: 2007-2012 թվականներն ընկած ժամանակահատվածում բնակչությունն աճել է 4,6 հազարով: Ընդ որում՝ մեծացել է երիտասարդների ընդհանուր թվաքանակը շնորհիվ այն բանի, որ երիտասարդները չեն լքում Ղարաբաղը:
Կառուցվել է 1230 բնակարան, կառուցվել, նաեւ վերանորոգվել է 1850 առանձնատուն: Ղարաբաղում 321 բնակավայր կա: Թեեւ 130-ը 50-ից պակաս բնակիչ ունի, բնակչության աճի միտում այդ բնակավայրերում կա: Այսինքն՝ տարվում է ԼՂՀ ողջ տարածքը լիովին բնակեցնելու քաղաքականություն:
ՀՆԱ-ն աճել է 2,4 անգամ, բյուջեն աճել է 2 անգամ: Աշխատավարձը բարձրացել է, աղքատների թվաքանակը նվազել: Իրենց աղքատ են համարել ընտանիքների 19 տոկոսը, համեստ՝ 73 տոկոսը, ունեւոր՝ 8 տոկոսը»,- երեկ «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնում իրենց ուսումնասիրության արդյունքները ներկայացնելիս նշեց «Սոցիոմետրի» ղեկավար ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԸ։
Իհարկե կան նաեւ շատ խնդիրներ. «Եվրոպական մակարդակի ասֆալտապատ ճանապարհով մտնում ես գյուղ, տեսնում ես՝ ասֆալտի նշույլ չկա: Ինչպես հարյուր տարի առաջ եղել է քարքարոտ ճանապարհ, նույնը մնացել է, սակայն մարդիկ հասկանում են, որ ամեն ինչ միանգամից չի լինում, կարեւորը դրական շարժերն են»:
Ըստ հարցումների՝ 58,5 տոկոսը համարում է, որ Ղարաբաղում նկատելիորեն բարելավվել է վիճակը: Համայնքների համար այդպիսի կարծիք է հայտնել 53.4 տոկոսը, իսկ ընտանիքների համար՝ 45,5 տոկոսը։
Այս առաջընթացն արցախցիները նախեւառաջ կապում են Բակո Սահակյանի անվան հետ. «Նախագահը զբաղեցնում է ամենաազդեցիկ առաջատար տեղը` 53 տոկոս, նրան հետեւում է վարչապետը՝ 16,5 տոկոսով»:
Ղարաբաղյան հիմնահարցը արցախցիների համար մնում է առաջնային: Հարցումներից պարզվել է, որ արցախցիների 44 տոկոսը կողմնակից է, որ ԼՂՀ-ն լրիվ անկախ պետություն լինի, իսկ մյուս 44 տոկոսի կարծիքով Ղարաբաղը պետք է միանա Հայաստանին: Այս կողմնորոշման վրա ազդեցություն ունեն նաեւ հայաստանյան քաղաքական իրադարձությունները.
«Նրանք դրանք բավական ցավագին են ընկալում, համարում են, որ այս պատմական շրջանում հայ ազգը պետք է միասնական լինի, քաղաքական շահարկումները պետք է զիջեն ազգային ընդհանուր նպատակին: Հայաստանը ունի մի շարք բացասական կողմեր, որոնք հրապուրիչ չեն ղարաբաղցու համար»:
Ընտրական ակտիվությունը կանխատեսվում է 75 տոկոսի սահմաններում. «Ընդ որում ընտրողների միայն մի մասը գիտի, թե ում է իր ձայնը տալու: Մոտավորապես հաստատ գիտեն, թե իրենց ձայներն ում են տալու այդ 75 տոկոսի 35 տոկոսը: Մնացած 40 տոկոսը մեզ ասել է, թե դեռ չի որոշել՝ կմասնակցի՞ ընտրություններին, թե՞ ոչ։ Նաեւ չի որոշել, թե ում կտա իր ձայնը: Մեր փորձից գիտենք, որ այդ 40 տոկոսից լավագույն դեպքում 25-30 տոկոսը կմասնակցի ընտրություններին»:
Իսկ նախագահի թեկնածուների վարկանիշն ըստ «ոսկյա ձայների» այսպիսին է` Վիտալի Բալասանյան` 3,5 տոկոս, Բակո Սահակյան` 30 տոկոս, Արկադի Սողոմոնյան` 1,5 տոկոս։ «Եթե խոսենք թեկնածուներից երկուսի մասին, ապա պետք է ասել, որ եթե ցանկություն կար նախագահ ընտրվելու, ապա ընտրություններից դեռ 2 տարի առաջ պետք էր սկսել քարոզարշավը: Ցանկալի է, որ գործող իշխանությունն ունենա ընդդիմություն, սակայն վատ է, որ այդ թեկնածուներն իրենց քարոզարշավը սկսում են հենց ընտրությունների շեմին:
Բոլոր դեպքերում, թե նախկին փոխնախարար Վիտալի Բալասանյանը, թե ագրարային համալսարանի մասնաճյուղի փոխտնօրեն Արկադի Սողոմոնյանը ունեն մի կարեւոր խնդիր: Մասնավորապես Վիտալի Բալասանյանի առաջադրման մասին գիտեն 7 շրջաններից միայն 3-ում: Ուրեմն նա նախ պետք է հայտարարի, որ առաջադրվել է, հետո նոր փորձի ասել, թե ինչու է դա անում»:
«Այսօր Բակո Սահակյանի դեմ դժվար կլինի պայքար տանել: Թեպետ մյուս թեկնածուները նվազագույն շանսեր ունեն, բայց արդյունքի հասնելու համար մեծ ջանքեր պետք է թափեն, որ կարողանան մրցակցել գործող նախագահի հետ: Երեք կուսակցություններ` «Ազատ հայրենիքը», «Ացախի ժողովրդավարականը» եւ ՀՅԴ-ն իրենց շտաբներով, ակտիվներով աշխատելու են նրա համար, իսկ դա վարչական ռեսուրս չէ»,- նկատեց Ա.Ադիբեկյանը։
- ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԽՈՐԺԱԿՆԵՐԸ ՉԵՆ ԲԱՎԱՐԱՐՎԻ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հարցազրույց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԻ հետ
-Պարոն Զաքարյան, Թուրքիան, կարծես, ամեն կերպ փորձում է բարձրացնել իր դերն ու նշանակությունը Մերձավոր ու ...ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՎԵՐԸՆՏՐՎԵԼԸ ԱՆՍՊԱՍԵԼԻ ՉԻ ԼԻՆԻ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԼՂՀ նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածուների վարկանիշը պարզելու նպատակով «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնը մայիսի վերջին հարցումներ է անցկացրել Արցախում:
Արցախցիների գերակշիռ մասը ...ՇԱՏ ՆՈՐ ԿՅԱՆՔԻ ՋՐԱՓՈՍԸ
Խորին հարգանքներով՝ Շատ Նոր Կյանք գյուղի ակումբի պահակ ԺՅՈՒԼՎԵՌՆ ՉԻԲՈՒԽՉՅԱՆ
«Հայոց Աշխարհ»-ի մշտական ընթերցողները տեղյակ են, որ խմբագրությունը բազմաթիվ նամակներ է ստանում մեր շարքային հայրենակիցներից, որոնք ցանկանում են իրենց նվիրական մտքերը հանձնել հայրենի իշխանավորներին, գործարարներին, ...ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՆՐԱ ՃԱԿԱՏԱԳԻՐՆ ԷՐ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Չե Գեվարան կդառնար 84 տարեկան
Երբ սերժանտ Տերանը ներխուժեց դպրոցական դասարան, որտեղ հսկողության տակ պահում էին գերուն, վիրավոր Չեն մեծագույն լարումով փորձեց կանգնել։ Տեսնելով ոտքի ելնող պարտիզանական ...ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Չնայած գները մի փոքր բարձրացել են
Երեւանի բնակարանային շուկայում որեւէ կերպ չի հաջողվում վերականգնել ակտիվությունը։ Գործարքները շարունակում են նվազել։
Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տվյալներով, ...ԱՇԽԱՐՀԻ ՎԵՐՋԸ ՉԵՂՅԱԼ Է ՀԱՅՏԱՐԱՐՎՈՒՄ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Այս տարի տեղի ունեցած ու սպասվող աստղագիտական նշանակալի իրադարձությունների շուրջ է մեր հարցազրույցը Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի ...ԱՐԵՎԱՅԻՆ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՑԻԿԼՈՆԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՄԲ
Լ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՎերջին մի քանի օրերին ջերմաստիկճանի կտրուկ բարձրացումը մեր համաքաղաքացիների մի զգալի հատվածի, հատկապես հիպերտոնիայով հիվանդների շրջանում անմիջական ազդեցություն է ունենում` գլխացավ, գլխապտույտ, հեղձուկ, ...ԻՌԼԱՆԴԻԱՆ ՀԵՌԱՆՈՒՄ Է, ԻՍԿ ԻՏԱԼԱՑԻՆԵՐԸ` ՄՏՈՐՈՒՄ
C ենթախումբը առաջինը ցրեց ֆուտբոլի Եվրոպայի առաջնության անորոշության շղարշը: Առաջին փուլի ավարտից հետո համաեվրոպական ստուգատեսին հրաժեշտ կտա Իռլանդիայի հավաքականը, որը խմբային մրցաշարի վերջին խաղից առաջ ...ՖՐԱՆՍԻԱՑԻՆԵՐԸ ՀԱՂԹԵՑԻՆ ՊԱՏՄԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության D խմբի երկրորդ խաղում Ուկրաինայի հավաքականը 0:2 հաշվով պարտվեց ֆրանսիացիներին: Դոնեցկում տեղացած հորդառատ անձրեւի պատճառով խաղասկզբից 4 րոպե 24 վայրկյան անց հոլանդացի մրցավար ...ԴԱՆԻԵԼՅԱՆԸ ՄՆՈՒՄ Է ԱՌՋԵՎՈՒՄ
Կազանում ընթացող ՖԻԴԵ-ի կանանց «Մեծ մրցանակի» խաղարկության 5-րդ տուրում Էլինա Դանիելյանը սեւ խաղաքարերով միավորը կիսելով Եվրոպայի նախկին չեմպիոնուհի, լիտվուհի Վիկտորիա Չմիլիտեի հետ` վաստակեց 3,5 միավոր: ...ՍԱՀՐԱԴՅԱՆԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ
Սոչիում ավարտված ռուսական շաշկու Եվրոպայի պատանիների եւ աղջիկների առաջնությունից հաղթողի մրցանակով է վերադարձել երեւանցի Արտակ Ալիխանյանը: Մինչեւ 7 տարեկանների ստուգատեսում 9 հնարավորից վաստակելով 8 միավոր` ...ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ` ԵՐԵՎԱՆՈՒՄ
Շախմատի եվրոպական միությունը, հաստատելով Հայաստանի հայտը, որոշել է 2014թ. տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնությունը անցկացնել Երեւանում: Այն նվիրվելու է աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան ...ԵՌԱԳՈՒՅՆԻ ՕՐԸ
Երեկ նշվեց Հայաստանի պետական դրոշի՝ Եռագույնի օրը: Այդ կապակցությամբ մի շարք տոնական միջոցառումներ են տեղի ունեցել: Տոնական միջոցառումները մեկնարկել են Ֆրանսիայի հրապարակում, որտեղ փողային նվագախմբերի ...ՄԻՏԻՆԳ
Երեւանի քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել ՀՀՇ գործադիր քարտուղար Վահագն Հայոցյանի իրազեկումը՝ հունիսի 26-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին: Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ...ԿԱՍԵՑՐԻՆ
Սահմանադրական դատարանը երեկվա իր որոշմամբ կասեցրել է ՀԱԿ խորհրդարանական խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանի դիմումի հիման վրա գործի վարույթը: Փաշինյանը ՍԴ-ից պահանջում էր անվավեր համարել մայիսի 6-ին տեղի ...ԱՀԱՎՈՐ ԲԱՐՔԵՐ, ԴԺԲԱԽՏ ՃԱԿԱՏԱԳԻՐ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Դուք հավանաբար, ինչպեսեւ ես, դեռեւս հուզված եք նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ կապված պատմությունից։
Դատելով նրանից, թե ինչ են պատմում «Սիվիլիթաս» հիմնադրամում, պատմությունը ստացվում է հիրավի ...ԱՄԱՌԱՅԻՆ ՄԻԱԿ «ՀՈՒԺԿՈՒ» ԱԿՈՐԴԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Երեկ տեղի է ունեցել ՀԱԿ-ի տարածքային կառույցների ղեկավարների խորհրդակցություն, որը վարել է Լեւոն Զուրաբյանը:
«Խորհրդակցության ընթացքում քննարկվել են հունիսի 26-ին նախատեսված հանրահավաքի իրազեկմանն ու ...ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի՝ Նորին Մեծություն Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ծննդյան պաշտոնական օրվա առթիվ, նախագահ Սերժ Սարգսյանը երեկ այցելել է Միացյալ Թագավորության ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՅՏՆԻ Է
Կ.ՄԻՐԶՈՅԱՆԵրեկ երեկոյան տեղի ունեցած ՀՀԿ խորհրդի Գործադիր մարմնի նիստում որոշվեց ՀՀԿ-ի քվոտայով նշանակվելիք նախարարների ցանկը, որը լրագրողներին ներկայացրեց ԱԺ փոխնախագահ, կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ ...ՈՒՂԱՐԿՎԵՑ ԵՐՐՈՐԴ ԵՐԿԻՐ
Երեկ Հայաստանից երրորդ երկիր է ուղարկվել ադրբեջանցի ռազմագերի Մամեդբաղիր Ախունդզադեն: Այդ մասին հայտնեցին Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ ...ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ ԿԼԻՆԵՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Բայց լիարժեք այլընտրանք չի երեւում
Մեր հարցերին պատասխանում է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ՄԿՐՏԻՉ ՄԻՆԱՍՅԱՆԸ
-Մամուլում շրջանառվող որոշ մեկնաբանությունների համաձայն, Վարդան Օսկանյանին մեղադրելով ...ՓԱՐԻԶԻՑ ԱՌԱՋ
Հունիսի 18-ին Փարիզում տեղի ունենալիք Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ներկայացնելով մի քանի գաղափարներ, փորձելու են մոտեցնել երկու երկրների դիրքորշումները: ...ԽՆԴԻՐԸ ԶՈՒՏ ԻՐԱՎԱԿԱՆ Է
«Սիվիլիթասի» պատմությունը որոշ մտահոգություն է առաջացրել արեւմտյան դիվանագետների շրջանում։ Սա կարո՞ղ է խնդիրներ ստեղծել մեզ համար միջազգային հարթակներում։ Պատասխանելով «Հայոց Աշխարհ»-ի այս հարցին, ՄԿՐՏԻՉ ...Ի ՆՇԱՆ ԲՈՂՈՔԻ
Սեւանա լճից ջրի բացթողման օրենքով սահմանված չափաքանակն ավելացնելու կառավարության մտադրության հետ կապված՝ ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանը որոշել է դուրս գալ Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի ...ԵՐԲ ՈԳԵՇՆՉՎՈՒՄ Է ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ...
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ
Նախկին արտգործնախարար, ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը, պարզվում է, ոգեշնչված է։ Համենայն դեպս երեկ նա այդպիսի «ինքնախոստովանական» գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։
Ճիշտ է, պարոն Օսկանյանը ...
ՓԱԽՉՈՒՄ ԵՆ ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ
ՈՒՐԱԽ ԵՄ, ՈՐ ԹԻՐԱԽԸ ԱՅՍՕՐ ԵՍ ԵՄ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ԿՏԱ, ԵԹԵ...
«ՆԱԻՐԻՏԸ» ԴԵՌ ԱՐԴԻԱԿԱՆ Է, ԲԱՅՑ ՊԱՐՏՔԵՐԻ ՄԵՋ
Ա.Հ.ՄԱՅՐԱՔԱՂԱՔԸ ՕԼԻԳԱՐԽՆԵՐԻՆԸ ՉԷ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԼՌՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԱԴՐԲԵՋԱՆԸ ԿՈՐՑՆԵԼՈՒ ՇԱՏ ԲԱՆ ՈՒՆԻ
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉՈՒՆԻ ՄԱՐՏՈՒՆԱԿ ԲԱՆԱԿ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԱՀԱՎՈՐ ԲԱՐՔԵՐ, ԴԺԲԱԽՏ ՃԱԿԱՏԱԳԻՐ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆՀԱՅ ԹՐՔԱՍԵՐՆԵՐԻ ԲԱՆԱԿԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆՔՍԱՆ ՏԱՐԻ ԱՌԱՆՑ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԱՐՑԱԽԻ
ՎԱՐԴԱՆ ԴԵՎՐԻԿՅԱՆԱՅԴ ԲԱԶՄԱԴԵՄ ԻՍՐԱՅԵԼԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆՕՍԿԱՆՅԱՆԸ ՆՈՒՅՆԻՍԿ ԿԱՐՈՂ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ ԴԱՌՆԱԼ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԱՇԽԱՐՀԻ ՎԵՐՋԸ ՉԵՂՅԱԼ Է ՀԱՅՏԱՐԱՐՎՈՒՄ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ«ԿԱ՛ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՏՎԵՐ» ՕՊԵՐԱՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
- 1795 Ծնվեց ռուս գրող, դիվանագետ Ալեքսանդր Գրիբոեդովը: Նա ջանքեր էր գործադրում հայերին Պարսկաստանից վերադարձնել Հայաստան: (Վախճ. 1829թ.-ին):
- 1870 Ցարական կառավարությունը հրատարակեց քաղաքային կանոնադրություն:
- 1895 Սկսվեցին Վանի առաջին դեպքերը -ինքնապաշտպանությունը, որը տևեց մինչև հունիսի 20-ը:
- 1915 Դեսպան Մորգենթաուն Միացյալ նահանգների դեպարտամենտին պարզորեն նկարագրել է Երիտթուրքերի քաղաքականությունը որպես «ցեղի բնաջնջման» արշավ: Միացյալ նահանգների պետական քարտուղար Ռոբերտ Լենսինգը տեղեկացրեց նրան, որ «դեպարտամենտը ընդունել է իր գործընթացը, այն է` կանգնեցնել հայկական հալածումը»:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

