
ԱՐՑԱԽԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
- Մեր զրուցակիցն է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

-Պրն Հարությունյան, դուք հաճախ եք լինում Արցախում եւ քաջատեղյակ եք արցախցի մեր հայրենակիցների տրամադրություններին։ Բնակչությունն ինչպե՞ս արձագանքեց սահմանային վերջին միջադեպերին։
-Սուտ կլինի, եթե ասեմ, որ շփման գծում տեղի ունեցող միջադեպերը չեն ազդում մարդկանց վրա։ Իհարկե ազդում են, բայց անհանգստություն, առավել եւս խուճապի կամ հուսահատության նշույլ բնակչության շրջանում չեմ տեսել։
Հետո, ղարաբաղցիների եւ թուրքերի հակամարտությունը տարբեր որակներով, տարբեր դրսեւորումներով երեւի թե հարյուրամյակների պատմություն ունի. ընդամենը զենքի տեսակներն են փոխվել եւ թուրքական կողմի մարտավարությունը։ Այնպես որ ղարաբաղցիները դրան սովոր են եւ շարունակում են ապրել իրենց բնականոն կյանքով. ժողովուրդը եւ բանակը միասնական են, մարտունակ եւ պատրաստ դիմագրավելու ադրբեջանցիների ցանկացած ոտնձգության։
-Այս իրադարձությունները չե՞ն շեղել մարդկանց ուշադրությունը հուլիսի 19-ին տեղի ունենալիք նախագահական ընտրություններից։
-Ո՛չ։ Չնայած ընտրարշավը դեռ չի մեկնարկել, Արցախում արդեն նախընտրական շունչ է զգացվում. ժողովուրդը պատրաստվում է առաջիկա նախագահական ընտրություններին։ Համոզված եմ, այս համապետական ընտրությունները Ղարաբաղում կանցնեն, ինչպես միշտ, որակապես բարձր մակարդակով։ Համենայն դեպս, այնտեղ չեք լսի ընտրակաշառքների, ահաբեկումների, ընտրակարուսելների եւ ընտրական գործընթացը խաթարող այլ տեխնոլոգիաների մասին։
Իհարկե, այդ երեւույթները Հայաստանում էլ եղանակ չեն ստեղծում։ Տարբերությունն այն է, որ ղարաբաղցիներն ավելի օբյեկտիվ են իրենց գնահատականներում. չկա իշխանության նկատմամբ ծայրահեղ անհանդուրժողական տրամադրված այն զանգվածը, որը փորձում է ամեն կերպ սեւացնել նույնիսկ ամենահաջող ընտրությունները։
-Թեկնածուների մասին ի՞նչ կասեք։ Գործող նախագահին իրական այլընտրանք տեսնո՞ւմ եք։
-Թեկնածուներից մեկը՝ Վիտալի Բալասանյանը, մարտական ճանապարհ անցած գեներալ է՝ հարգանքի արժանի անձնավորություն, ունի հարուստ կենսագրություն եւ իր ներդրումն է բերել բանակաշինության գործընթացում։ Կարծում եմ, որպես այլընտրանքային թեկնածու Վ.Բալասանյանը ակտիվորեն կմասնակցի ընտրապայքարին եւ որոշակի հաջողության կհասնի։
Մյուս երկու թեկնածուներին՝ Արկադի Սողոմոնյանին եւ Վալերի Խաչատրյանին, հեռվից եմ ծանոթ։ Իհարկե, ես Ահարոն Ադիբեկյանը չեմ, բայց իմ բոլոր զրույցները, շփումները ցույց են տալիս, որ գործող նախագահը մեծ հեղինակություն ունի ժողովրդի շրջանում։ Պետք է նկատել, որ ընտրողների ղարաբաղյան հատվածը որակապես տարբերվում է հայաստանյան ընտրազանգվածից. նրանք անկեղծ են, չեն թաքցնում իրենց համակրանքները եւ հակակրանքները՝ ասում են այն, ինչ մտածում են։
-Կայքերից մեկը գրել էր, որ մյուս երկու թեկնածուները առաջադրվել են Վ.Բալասանյանին խանգարելու, նրանից ձայներ խլելու համար։
-Գիտեք ինչ, լրագրողական այդ հնարքները պետք չէ տեղափոխել Արցախ՝ տանել, փաթաթել ղարաբաղցիներին։ Իհարկե, ես այնտեղ չեմ ապրում, բայց այն, ինչ տեսնում եմ, որպես շարքային ղարաբաղցի, որը շատ հաճախ է լինում իր ծննդավայրում՝ տարվա կեսը այնտեղ եմ, կեսը՝ այստեղ, վստահաբար կարող եմ ասել՝ Ղարաբաղի ժողովուրդը հավատում է իր լիդերներին։
Նմանատիպ հնարքները՝ իրարից ձայն փախցնել, կաշառք տալ, վարկաբեկել մեկմեկու եւ այլն, այնտեղ ուղղակի չեն գործում։ Դրա համար էլ ասում եմ՝ Ղարաբաղում լինելու են շատ օրինակելի ընտրություններ։ Բոլորն էլ արժանի թեկնածուներ են, բայց, իմ խորին համոզմամբ, գործող նախագահը կհաղթի մեծ առավելությամբ։
-Ադրբեջանցի դիվերսանտների «կասկածելի» ակտիվությունը կարո՞ղ է կապ ունենալ Ղարաբաղի ներքաղաքական զարգացումների հետ։ Օրինակ, թելադրված լինել նախագահական ընտրությունների բնականոն ընթացքը խաթարելու «հրամայականով»։
-Շփման գծում սրացումներ միշտ լինում են՝ անկախ Ղարաբաղում ընթացող ներքաղաքական զարգացումներից։ Այս առումով, չեմ կարծում, թե այդ միջադեպերը կապված էին ԼՂՀ նախագահական ընտրությունների հետ. կարծում եմ, ավելի շուտ միջազգային կառույցներին, Քլինթոնին, Ամերիկային, Ռուսաստանին ինչ-որ բան ապացուցելու նպատակ էին հետապնդում։ Ղարաբաղցիները ընտրություններ են անցկացրել թե՛ պատերազմի տարիներին՝ ամենածանր շրջանում, թե՛ դրանից հետո, եւ միշտ էլ՝ բարձր մակարդակով։
Եթե արցախահայությանը հնարավոր լիներ վախեցնել նման «տրյուկներով», հիմա վաղուց էին վախեցրել։ Ադրբեջանի ղեկավարներից մեկը՝ Վեզիրովը, ժամանակին ասում էր՝ մենք այնքան շատ ենք, որ կարող ենք ղարաբաղցիներին պարսատիկներով ոչնչացնել, բայց, ինչպես տեսաք, հակառակ արդյունքը ստացվեց։
Ընդհանրապես ոչ միայն Ղարաբաղում՝ ե՛ւ Տավուշի մարզում, ե՛ւ սահմանամերձ մյուս շրջաններում բնակչությունը մարտական է տրամադրված, մարտունակ է եւ պատրաստ հակահարված տալու թշնամու ոտնձգություններին։
- ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՆՈՐԻՑ ՀԱՅԵՐԻՆ ՈՒ ԹՈՒՐՔԵՐԻՆ ՄԵՐՁԵՑՆԵԼՈՒ ԹԵՄԱՆ ԱՐԴԻԱԿԱՆ Է
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
«Քաղցր վարանմունք՝ քաղցր վաթսունականներ» նախագծի շրջանակներում հունիսի 11-13-ը կազմակերպվում են հայկական եւ թուրքական մի քանի ֆիլմերի ցուցադրություններ, ինչպես նաեւ կոնֆերանս
Ներկայացվող հայկական ֆիլմերի ...ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԼՌՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հիլարի Քլինթոնի վերջին տարածաշրջանային այցին ուղեկցած Հայաստան-Ադրբեջան «դիվերսիոն պատերազմի» աղմուկ-աղաղակի պայմաններում ոմանց տարօրինակ թվաց Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հանգիստ, անգամ ...«ՆԱՏԱԼԻ ՖԱՐՄԸ» ՏՈՒԳԱՆՎԵՑ 50 ՄԼՆ ԴՐԱՄՈՎ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Դեղերի շուկայում գերիշխող դիրքը չարաշահելու համար
Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, ամփոփելով պետական գնումների շրջանակներում ձեռք բերված դեղերի գծով իրականացված վարչական վարույթի ...ԲՈԼՈՐԸ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՔԱՅԼԵՐԻՆ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Հենարան» ակումբի երեկվա հյուրը Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն ՌԻՉԱՐԴ ԿԻՐԱԿՈՍՅԱՆՆ էր
Ինչպիսի՞ ազդեցություն կունենա հայ-թուրքական փոխհարաբերությունների վրա ԱՄՆ պետքարտուղար Հիլարի ...ԹԱՏՐՈՆԸ ՓԱԿՎՈՒՄ Է, ՄԵՐ ԲՈԼՈՐԻ ՍԻՐՏԸ ԽԱՌՆՈՒՄ
Քաղաքական գործիչներին հետեւում էր ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ
Անգործությունը զվարճության վերածելու խնդիրը կարեւորագույններից մեկն է մարդկության համար։
Կենսաբանական պրիմատը, որ զբաղված չէ որսով, պատերազմով, հավաքչությամբ, շինարարությամբ, քնով կամ տարբեր մակարդակի ...ՄԱՐՏԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐ
Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի օդուժն ավելացրել է ռազմական ինքնաթիռների թռիչքների հաճախականությունը մոտ 20 տոկոսով։ Այս մասին հաղորդել է Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի մամուլի ...ՀԻՆ ԿԱԶՄՈՎ
Ազգային ժողովի պատվիրակությունը կմասնակցի հունիսի 25-29-ը Ստրասբուրգում տեղի ունենալիք Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանին: Ինչպես նշել է ԵԽ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ...ՀԱՅ-ՉԻՆԱԿԱՆ
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գլխավոր դատախազ Ցաո Ձյանմինին:
Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է արձանագրել Հայաստանի եւ Չինաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների ...ԵԱՀԿ ՆԱԽԱԳԱՀԸ
ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի փոխվարչապետ եւ արտաքին գործերի նախարար Էյմոն Գիլմորը Հարավային Կովկասի տարածաշրջան այցի ընթացքում կանդրադառնա հայ-ադրբեջանական սահմանին` շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի ...ՊՈՒՏԻՆԸ ԿՆՊԱՍՏԻ
Վլադիմիր Պուտինը լավ գիտի Ղարաբաղյան հակամարտության պատճառը եւ խորքը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ՌԴ դեսպան Վլադիմիր Դորոխինը՝ պատախանելով հարցին, արդյոք ՌԴ նորընտիր նախագահը կշարունակի՞ ԼՂ խնդրում ...ՄԱՐԴԿԱՅԻՆ ՆԿԱՐԱԳՐՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉԸ
Այսօր Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրն է
Այսօր բազմաթիվ քաղաքացիներ, նրանց հետ նաեւ երկրի ղեկավարներ, Հանրապետական ու այլ կուսակցությունների ներկայացուցիչներ կայցելեն Պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու ...ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՉԷ
Իսրայելի խորհրդարանում`` Կնեսեթում, Հայոց ցեղասպանության վերաբերյալ անցկացվելիք քննարկումների ընթացքում այդ երկրի կառավարության ներկայացուցիչները ստիպված են լինելու խնդրի առնչությամբ պատասխանել պատգամավորների ...ԳԱԶԸ ԳԱԼԻՍ Է
Նախօրեին՝ ժամը 15:30-ին, վերականգնվել է Հայաստան բնական գազի մատակարարումը, որը դադարեցվել էր հունիսի 8-ին «Ղազախ-Սագուրամո» 1000 մմ տրամագծով մայրուղային գազատարի վրա վթարավերականգնողական աշխատանքներ ...ՏԵՂԱՇԱՐԺ ՉԿԱ
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցների 4 ամսվա աշխատավարձը մնում է չվճարված: Ընկերության մամուլի պատասխանատու Անուշ Հարությունյանն ընդգծել է՝ որեւէ նոր տեղաշարժ չկա խնդրի լուծման հետ կապված, աշխատավարձերն էլ ...ՄՈՐԵԽԸ
Մեղրու տարածաշրջանի Ալվանք, Շվանիձոր եւ Նռնաձոր համայնքների պտղատու այգիներում մոտ մեկ ամիս է, ինչ մորեխներ են տարածվել, որոնք մեծ վնաս են հասցնում արդեն հասուն պտուղներին` փչացնելով դրանց ապրանքային ...ՀԱՅ ԹՐՔԱՍԵՐՆԵՐԻ ԲԱՆԱԿԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Մինչեւ ե՞րբ
Մինչ հայությունը զայրացած ընդդիմանում էր Հայաստանում ադրբեջանական ֆիլմերի փառատոն անցկացնելու տխրահռչակ Գեորգի Վանյանի օրապակաս գաղափարին, եւ ի վերջո բոյկոտեց սույն նախաձեռնությունը, պարզվում ...ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ
Հունիսի 10-ին Սպիտակ քաղաքի «Համոյի օբյեկտի» տարածքում գտնվող լճակում մարդ է խեղդվել: Ջրահեղձ եղածը Շիրակի մարզի Ախուրյան գյուղի բնակիչ, 22-ամյա Հարություն Կնյազյանն է: եղդվողը ցանկացել է փրկել ավելի ...ԿՇԱՐՈՒՆԱԿԵՆ ՄԻՏԻՆԳ ԱՆԵԼ
ՀԱԿ-ը շարունակելու է հանրահավաքային պայքարը: Այս մասին հայտարարել է ՀԱԿ համակարգող, խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակը որոշել է, որ հերթական հանրահավաքը ...ԿՐԱԿԵԼ ԵՆ ՄԵՐՈՆՑ ՎՐԱ
Մոսկվայի հարավային շրջաններից մեկում անծանոթ անձանց կողմից կրակ է բացվել Հայաստանի երկու քաղաքացու ուղղությամբ: Երկուսն էլ տեղափոխվել են հիվանդանոց: Նրանցի մեկը վիրավորվել է որովայնի շրջանում, մյուսը՝ ...ՍՊԱՍՎՈՒՄ ԵՆ ՀԵՏԱՔՐՔԻՐ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ
Լեհաստանի եւ Ուկրաինայի խաղադաշտերում ավարտին է մոտենում ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խմբային փուլի առաջին տուրը, որը միանգամայն հետաքրքիր եւ կարեւորը` որոշ դեպքերում անկանխատեսելի պայքար է խոստանում ...ԽՆԴԻՐՆԵՐԸ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԼՈՒԾԵԼ ՄԻԱՍՆԱԲԱՐ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հարցազրույց Ազգային ժողովում հանրապետության նախագահի մշտական ներկայացուցիչ ԳԱՌՆԻԿ ԻՍԱԳՈՒԼՅԱՆԻ հետ
-Պարոն Իսագուլյան, արդարացվա՞ծ են ենթադրությունները, թե աշխարհի ուժային կենտրոնների ներկայացուցիչների ...ԱՐՈՆՅԱՆԻ 50 ՏՈԿՈՍԱՆՈՑ ԱՐԴՅՈՒՆՔԸ
Լեւոն Արոնյանը եւ ՖԻԴԵ-ի վարկանիշային առաջատար նորվեգացի Մագնուս Կառլսենը երեք տուրից հետո վաստակելով 1,5 միավոր` 4-5-րդ տեղերն են բաժանում Մոսկվայում ընթացող աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալի հուշամրցաշարում: ...23-ՐԴ ՕԼԻՄՊԻԱԿԱՆԸ
Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը չորս թեթեւատլետ է ունենալու օլիմպիական խաղերում: Արտաշատում անցկացված ՀՀ առաջնության ժամանակ Լոնդոնի օլիմպիադայի մեր երկրի 23-րդ մասնակիցը դարձավ վանաձորցի հեռացատկորդ ...ԱՐՑԱԽԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Մեր զրուցակիցն է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
-Պրն Հարությունյան, դուք հաճախ եք լինում Արցախում եւ քաջատեղյակ եք արցախցի մեր հայրենակիցների տրամադրություններին։ Բնակչությունն ...ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ Է ԱՐՑԱԽԻ ԲԱՆԱԿԻ ՀԶՈՐՈՒԹՅԱՄԲ
«Պետք չէ մոռանալ, որ Արցախի եւ Ադրբեջանի վերջին 18 տարիների «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» շրջանը հիմնականում պայմանավորված է Արցախի բանակի հզորությամբ ու մարտունակությամբ: Ադրբեջանական նավթադոլարներից ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՉԵՆ
Ըստ ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ. «Շփման գծում սրացումներ միշտ լինում են՝ անկախ Ղարաբաղում ընթացող ներքաղաքական զարգացումներից։ Այս առումով, չեմ կարծում, թե այդ միջադեպերը կապված էին ԼՂՀ նախագահական ընտրությունների ...ՀՀԿ ԳՈՐԾԱԴԻՐԻ ՆԻՍՏԸ
Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստը կգումարվի հունիսի 14-ին: Քննարկվելու են ինչպես օրակարգային, այնպես էլ կառավարության ձեւավորմանն ու նախարարների նշանակմանը վերաբերող հարցեր։ՕՍԿԱՆՅԱՆԸ ԵՎ ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՈՒՄԸ
Նախկին արտգործնախարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը անցած շաբաթ հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն՝ որպես վկա ցուցմունքներ տալու հանցավոր ...ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՃԱՆԱՉԵԼ
ԼՂՀ Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող լարվածությունը ...ՉՊԵՏՔ Է ՈԳԵՎՈՐՎԵԼ
Ռիչարդ Կիրակոսյանի կարծիքով, չպետք է ոգեւորվել, որ Հայոց ցեղասպանության խնդիրը հայտնվել է Իսրայելի Կնեսետի օրակարգում. «Կարծում եմ, որ Իսրայելի գործողությունները լավ չեն լինի Հայաստանի համար, որովհետեւ ...
ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ Է ԽՆԴՐԵԼ
ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ
ՈՒՂԱՐԿՎԵՑ ԴԱՏԱՐԱՆ
ՃՆՇՈՒՄՆԵՐԸ ԲԱՑԱՌՎՈՒՄ ԵՆ
ԻԼՀԱՄՆ ԸՆՏՐՈՒՄ Է ՀԵՅԴԱՐԻ ԱՐԱՀԵՏԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻ» ՀԱՆՑԱՎՈՐ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԼՌՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԱԴՐԲԵՋԱՆԸ ԿՈՐՑՆԵԼՈՒ ՇԱՏ ԲԱՆ ՈՒՆԻ
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉՈՒՆԻ ՄԱՐՏՈՒՆԱԿ ԲԱՆԱԿ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ՞ՆՉ ԷՐ ՊԱՀՎԱԾ ՏԻԿԻՆ ՔԼԻՆԹՈՆԻ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՊԱՅՈՒՍԱԿՈՒՄ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆՊԱՏԱՀԱԿԱՆ ԱՖԵՐԻՍՏՆԵՐ` ԲՈԼՈՐ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆՀԱՅ ԹՐՔԱՍԵՐՆԵՐԻ ԲԱՆԱԿԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆՄԵՐ ԴԻՐՔԱՊԱՀՆԵՐԸ ՈՉՆՉԱՑՐԵԼ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԴԻՎԵՐՍԱՆՏՆԵՐԻՆ
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆՊԱՏԵՐԱԶՄԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՄԻԱԿ ՁԵՎԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆԱՐԵՎՄՈՒՏՔԻ ԼՂՈԶՎԱԾ ԱՐՁԱԳԱՆՔԸ ԿՈԳԵՎՈՐԻ ԱԼԻԵՎԻՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
- 1200 Ծնվեց հայ ականավոր առակաբան-քարոզիչ Վարդան Այգետցին:
- 1724 Կ. Պոլսում կնքվեց ռուս-թուրքական պայմանագիր, որով գրեթե ողջ Անդրկովկասն անցնում էր Թուրքիային:
- 1752 Ազադ խանը արշավում է Երևանի խանության վրա:
- 1839 Նիզբիի տակ (Հյուսիսային Սիրիա) թուրքական բանակը ջախջախվում է եգիպտական փոխարքայի զորքերի կողմից:
- 1901 Ցարական կառավարության օրենքով Անդրկովկասում վերացվեցին ծխահարկն ու հողահարկը, մտցվեց պետական բահրային տուրքը:
- 1903 Նիկոլայ II-ը հաստատում է հայ եկեղեցապատկան գույքի և կալվածքների բռնագրավման ու պետականացման մասին օրենքը: Նա նաև հրամայեց փակել հայկական եկեղեցական ծխական դպրոցները:
- 1921 Խորհրդային Հայաստանը, հիմք ընդունելով Արցախի բնակչության բազմիցս արտահայտած ցանկությունը, հայտարարում է, որ Արցախն իր տարածքի անբաժան մասն է կազմում:
- 1957 Ծնվեց ԼՂՀ Մարտունու շրջանի ճակատի հրամանատար Մոնթե Մելքոնյանը: (Վախճ. 1993թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

