
ԾԱՆՈԹ-ԲԱՐԵԿԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
- Կարեւոր է կանգ առնել ինչ-որ պահի

«Ահա պիտի գան օրեր, ասում է Տերը, երբ սով կուղարկեմ երկիր։ Ո՛չ թե հացի սով եւ ոչ թե ջրի ծարավ, այլ Տիրոջ խոսքերը լսելու սով։ Մեկ ծովից մյուս ծովը եւ հյուսիսից մինչեւ արեւելք պիտի թափառեն՝ Տիրոջ խոսքը փնտրելու համար, եւ չեն գտնի այն» (Ամ., 8, 11-12)։
Հայոց աշխարհում այդ օրերը վրա են հասնում ամեն անգամ, երբ ձեւավորվում է նոր կառավարություն։ Ո՞վ է այդժամ ընդհանրապես հիշում Աստծո մասին եւ անսում նրա խոսքերին։ Նախարարական եւ դրանց հավասարեցված պաշտոններ ստացածները, հապշտապ թիմեր հավաքելով ծանոթ-բարեկամներից, միանգամայն այլ խորհրդատուներ ունեն։
Սկզբունքորեն ոչ մի վատ բան այստեղ չկա։ Հաճելի է, երբ ենթականերդ ոչ թե ինչ-որ ապուշներ են, ոչ թե բշտիկավոր գորտեր կամ ճիշտ խաչակնքել չիմացող պակասամիտներ ու անկապություններ, այլ ծանոթ-բարեկամներ։
Ծանոթ-բարեկամները միանգամայն այլ, լավ բան են։ Որպես կանոն, դրանք դաստիարակված են, բազմակողմանի գիտելիքների տեր, ուտում են նստած, բռի մեջ չեն խնչում, աչքը չեն շլում։ Նրանց մազերը, ինչպես պատմում են, աճում են հենց գլխից, ձեռքերը՝ իրանից, ոտքերն էլ՝ համապատասխանաբար։
Կզբաղեցնի այդպիսի ծանոթ-բարեկամը մի լավ աշխատասենյակ, կթուլացնի փողկապը, կփչի, կթքի, եւ, արի ու տես՝ արված է գործը։ Ոչ մի սայթաքում, ոչ մի այլանդակություն թույլ չի տա, ամրակներ չի գողանա, որեւէ հայհոյանք թաքուն մեխով սեղանի վրա չի քերծի։ Միմիայն օգուտ է տալիս նման մարդը պետական ծառայության մեջ։
Եվ լավ է, որ այդպիսի ենթակաների թիվը հայրենիքում գնալով ավելանում է։ Զբաղեցնում են նրանք հիմա ամենակարեւոր բոլոր պաշտոնները, ու երեւում է, որ է՛լ ավելի կբազմանան։
Գիտակ մարդկանցից լսել ենք, որ հենց այդպես էլ պետք է։ Ո՞վ չի սիրում հավատարիմ, նվիրված մարդկանց։ Գահ է բարձրանում, ասենք, ամերիկյան թագավորը, տեղնուտեղը իրեն օգնական վերցնում ծանոթ նեգրին, կանչում նաեւ դպրոցական սպիտակամորթ ընկերոջը, իշխանությամբ օժտում բոլոր առումներով հաճելի մի կնոջ։ Իսկ ինչո՞վ ենք մենք պակաս ամերիկացիներից։
Ոչ մի բանով էլ պակաս չենք, պարզապես չափազանց տարբեր ենք։ Օրինակ, երբ ամերիկացին հիպոթեկային վարկ է վերցնում, նա համակերպվում է մնացյալ ողջ կյանքում անիծյալ բանկին վճարելու տխուր հեռանկարի հետ։ Իսկ հայը, հիպոթեկային վարկ վերցնելով, առաջնորդվում է այն լուսավոր երազանքով, որ բանկատիրոջը կնստեցնեն կամ կսպանեն (երկրորդը ավելի նախընտրելի է), բանկը կսնանկանա, փաստաթղթերը կկորեն, կայրվեն եւ կու-կու. վճարել պետք չէ՛։
Պետական հոգսերը ծանոթ-բարեկամներին վստահելու պատճառներն ըստ էության երկուսն են. գործնական եւ միստիկական։ Գործնականն այն է, որ չափազանց հարմար է գործ ունենալ ծանոթների հետ։ Օրինակ, ինչպե՞ս կառավարել ինչ-որ բան, երբ զանգում ես ինչ-որ տեղ, բայց չգիտես, թե ուր ես ընկել եւ ով է հետդ խոսում։
-Ալյո՜,- ասում ես։ -Իսկ ո՞ւր եմ ընկել։
-Նախարարություն է սա,- պատասխանում են։- Պետականության պատվարը։ Իսկ ի՞նչ է պետք որ։ Ո՞ւմ կանչենք։
-Կանչեք Պողոսյանին։
-Չունենք այդպիսի մարդ,- պատասխանում են ու դնում լսափողը։
Դա չափազանց տգեղ է։ Ինչպե՞ս ղեկավարել նման պայմաններում։ Շատ ավելի հեշտ է, երբ լսափողը վերցնում է, օրինակ, մանկության հիշողություններից ինչ-որ մեկը։
-Մրդո՛,- գոռում ես նրան։- Քաչա՛լ շուն։ Հիշո՞ւմ ես՝ ոնց էինք հետդ ցոգոլի գնում։
-Բա չէ՜,- պատասխանում է նա։
-Իսկ Անուշին հիշո՞ւմ ես, կաստիլավոր։
-Բա ո՜նց,- ասում է։- Նա հետո իրեն խմելու տվեց ու բեռնատարի տակ ընկավ։
-Ուրեմն, Մրդո, ես քեզ թղթեր կուղարկեմ։ Ստորագրիր ու ասա, որ արագ թույլտվություն տան։
-Հարց չկա՛,- պատասխանում է։- Պրոբլեմ չունես։
Հարմար է։
Ազգակիցների հետ աշխատելու մյուս հաճույքը սկիզբ է առնում դեռեւս վայրի, նախնադարյան ժամանակներից։ Այն ժամանակ փայտից կրակ ստանալու, կենդանուն փոսը քշելու, հարեւաններին սպանելու ու բռնաբարելու համար պահանջվում էր նկարել պատերին հոգեհարազատ միստիկական պատկերներ եւ ցատկոտել կուռքերի շուրջ՝ ազգականների ողջ համերաշխ կոլեկտիվով։ Եվ ով ավելի լավ էր ցատկոտում ու նկարում, նա էլ ըստ էության գոյատեւեց մինչեւ XXI հարյուրամյակ։
Այնպես որ՝ ոչ մի սարսափելի ու վախեցնող բան չկա նրանում, որ ցեղակիցները ցատկոտում են ներկայումս պետական բոլոր հիմնական պաշտոնների շուրջ։ Սրանից վատ, միեւնույն է, չի լինի։
Այստեղ կարեւոր է միայն չափը չանցնել։ Կարեւոր է կանգ առնել ինչ-որ պահի, որպեսզի պատասխանատու պաշտոնների չնշանակես ձեր տան հարեւանությամբ գտնվող խանութի գանձապահին կամ ծանոթ աղավնիներին։
Քանզի ցանկացած պաշտոն, այդ թվում՝ նաեւ նախարարական, ցավոք, ժամանակավոր է։ Վաղ թե ուշ դա կզբաղեցնի մեկ այլ պարոն։ Եվ ի՞նչ անես հետո քեզ հետ բերած ծանոթ-բարեկամների հետ։
- ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԻՆՉՈՒ Է ԱՐԺԵԶՐԿՎՈՒՄ ԴՐԱՄԸ
Լ.ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Եվ ինչ հետեւանքներ դա կարող է ունենալ
«Նովոստի» մամուլի ակումբը «Դրամի արժեզրկումը. պատճառներն ու հետեւանքները» թեմայի շուրջ երեկ լրագրողների հետ հանդիպման էր հրավիրել «Այլընտրանք» վերլուծական կենտրոնի ...ԹՈՒՐՔԻԱՅԻ «ՈՒՇԱՑԱԾ ՄԵՍԻՋՆԵՐԸ»
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Պատահական չպետք է համարել, որ ՆԱՏՕ-ի Չիկագոյի գագաթաժողովը եւ դրան զուգահեռ ընթացած Թուրքիայի նախագահ Ա.Գյուլի տասնօրյա ամերիկյան այցը ժամանակային առումով համընկան հայ-թուրքական հարաբերությունների «վերասառեցման» ...ՔՆԱԾ ՏԻԿԻՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
Դեռեւս 1930-ականների սկզբին, ԽՍՀՄ գրողների միության ձեւավորման շրջանում լրջորեն քննարկվում էր ստեղծագործական երկու մեթոդների՝ սոցիալիստական ռեալիզմի եւ հեղափոխական ռոմանտիզմի թույլատրելիությունը ճանաչելու ...ԾԱՆՈԹ-ԲԱՐԵԿԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Կարեւոր է կանգ առնել ինչ-որ պահի
«Ահա պիտի գան օրեր, ասում է Տերը, երբ սով կուղարկեմ երկիր։ Ո՛չ թե հացի սով եւ ոչ թե ջրի ծարավ, այլ Տիրոջ խոսքերը լսելու սով։ Մեկ ծովից մյուս ծովը եւ հյուսիսից մինչեւ ...ՀԱԿ-Ի ԴԻՄՈՒՄՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՀԻՄՆԱԶՈՒՐԿ Է
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Եվ ենթակա է մերժման
Երեկ Սահմանադրական դատարանն ավարտեց մայիսի 6-ի համամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ ՀԱԿ-ի դիմում-բողոքի քննությունը եւ հեռացավ խորհրդակցական ...ՀԱՊԿ-Ն ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Երեկ «Նովոստի» տեղեկատվական կենտրոնի հյուրերն էին ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը եւ «Բաց Ռուսաստան. նոր կերպարանք տեղեկատվական դարաշրջանում» գրքի հեղինակներ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ...ՀԻՆԳԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ «ՊԼՅՈՒՍ-ՄԻՆՈՒՍԸ»
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
Եվ այսպես, այսօր աշխատանքները կսկսի Հայաստանի 5-րդ գումարման Ազգային ժողովը։ Թույլ տանք մեզ նկատել, որ իր կազմով, քաղաքական ուժերի դասավորությամբ ու գունապնակով այն որոշակիորեն տարբերվում է նախորդ խորհրդարաններից։ ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ԿՏԱ
Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆ
Վերանշանակվելու ակնկալիքով
Նորընտիր Ազգային ժողովի այսօր տեղի ունենալիք առաջին նիստում գործող կառավարությունը հանրապետութան նախագահին հրաժարական կներկայացնի։ Սպասվում է, որ կառավարության առանցքային ...ԿԵՂԾ ԹՂԹԱԴՐԱՄՆԵՐ
Ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում քննվող քրեական գործով կալանավորվել է երկու անձ՝ կեղծ փողեր պատրաստելու եւ իրացնելու մեղադրանքով:
Քրեական գործի նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ Գյումրի ...ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԺԳՈՀ ԵՄ
Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը, ինչպես հայտնի է, չկարողացավ անցնել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ: Մեր թիմը վերջին տեղը գրավեց ընտրական երկրորդ փուլի խմբային մրցաշարում: Իտալիայից ...ԱՆԱՆԴԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԳԱՀԱԿԱԼԵԼ
Հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդը պահպանեց շախմատի տղամարդկանց աշխարհի չեմպիոնի կոչումը` դառնալով եռակի տիտղոսակիր:
Մոսկվայում նրա եւ համաշխարհային թագի իսրայելցի հավակնորդ Բորիս Գելֆանդի մրցավեճը ...ԲՈԳՈՍՅԱՆԸ ՄԵՐԺԵԼ Է
Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ալեն Բոգոսյանը մերժել է երկրի առաջնությունը 19-րդ տեղում ավարտած «Դիժոն» ֆուտբոլային ակումբը մարզելու առաջարկը: Աշխարհի 1998թ. չեմպիոն մեր հայրենակիցը նշել է, որ ...ՀԱՅԵՐԸ ՊԵՏՔ Է ՄԻԱՍՆԱԿԱՆ ՃԱԿԱՏ ԿԱԶՄԵՆ
ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի խմբագիր
Թուրքիայի հետ բանակցություններ վարելուց առաջ
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի` Սփյուռքի հետ երկխոսություն սկսելու ջանքերի վերաբերյալ իմ վերջին հոդվածը լայնորեն արձագանքվեց հայկական ...ՕԺՏՎԱԾ ՀԱՅ ՊԱՏԱՆԻՆ՝ ՖՈԿՈՒՍՆԻԿՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ
Ա.Հ.
Օրերս Հռոմում տեղի ունեցած իլյուզիոնիստների միջազգային մրցույթում հաղթող է ճանաչվել 15-ամյա Սոս Պետրոսյան կրտսերը
Նա փաստորեն այս ինքնատիպ ասպարեզում շարունակում է հոր եւ պապի՝ հանրաճանաչ կրկեսային ...ՕՀԱՆՅԱՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑ 6 ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ
Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն ապացուցված է համարել ոստիկանության ՃՈ պետի կողմից յուրացում կատարելը եւ դատապարտել ազատազրկման՝ 6 տարի ժամկետով: ...ՊԱՅԹՅՈՒՆԻ ՀԵՏՔԵՐՈՎ
Ըստ գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանի, «Էլեկտրոն» գործարանում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ցուցումով ստեղծվել է օպերատիվ քննչական խումբ: «Քննությունը ...ՄԻՋԱԴԵՊ
Երեկ առավոտից կռիվ էր սկսվել Երեւանի կենտրոնի բակերից մեկի բնակիչների եւ այդ բակում կառուցապատում իրականացնող ընկերության ներկայացուցիչների միջեւ: Նրանք միմյանց հասցեին վիրավորանքներ էին հնչեցնում, քաշքշում ...ՊԱՏԱՀԱՐ
Երեկ՝ ժամը 12։32-ին, ահազանգ է ստացվել, որ Երեւանի Արամի փողոցի թիվ 84 հասցեում տեղի է ունեցել փլուզում, եւ երկաթբետոնե պանելի տակ մարդ է մնացել: Պարզվել է, որ բետոնապատման աշխատանքներ իրականացնելիս ...ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ ՄԱՆԴԱՏՆԵՐԸ ՉԵ՞Ն ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում նորընտիր պատգամավորներին հանդիսավորությամբ հանձնվեցին մանդատներ
Արարողության հիմնական մասնակիցները ԱԺ 5-րդ գումարման Հանրապետական կուսակցության խորհրդարանական ...«ՅՈԹ ԴԱՏԱՐԿ ԱԹՈՌ»
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Այսպես է կոչվում ՀԱԿ-ի այսօրվա ներկայացումը
Երեկ ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» հզոր արմատական քայլ կատարեցին. իրենց մի քանի մանդատները վերցնելու համար որոշեցին չմասնակցել ԿԸՀ-ում կազմակերպված արարողությանը: ...ՀՀԿ-Ի ԵՎ ՕԵԿ-Ի ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ԿՈԱԼԻՑԻՈՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
Հանրապետական եւ «Օրինաց երկիր» կուսակցությունների միջեւ ՀՀԿ կենտրոնական գրասենյակում երեկ ստորագրվեց կոալիցիոն համաձայնագիր: Այն ստորագրել են ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը եւ ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը:
...ՀԱՅԱԶԳԻ ՆԱԽԱՐԱՐ
Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան պաշտոնանկ է արել երկրի զբոսաշրջության եւ սպորտի նախարար Էկտոր Լեսկանոյին ու այդ պաշտոնում նշանակելու է մինչ այդ փոխնախարարի պաշտոնը զբաղեցնող Լիլիան Քեշիշյանին։ Քեշիշյանը, ...ԶԳՈՒՇԱՑԵՔ
Երթեւեկության նկատմամբ վերահսկողության եւ իրավախախտումների արձանագրման տեսախցիկների եւ արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները Երեւանում շարունակվում են: Հունիսի 2-ից գործարկվելու են նաեւ Երեւան քաղաքում ...ՄԵԾ ՃԱՆԱՊԱՐՀ ԵՆ ԱՆՑԵԼ
Երեկ կառավարության ընդունելությունների տանը տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Մինչ օրակարգի հարցերի ...ՎԱՐՉԱՊԵՏՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Վարչապետ Տիգրան Սարգսյանը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադում, որտեղ տեղի է ունեցել ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը, հանդիպել է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին: Զրուցակիցները ...ԶԵԿՈՒՅՑ
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգային հանձնաժողովը այսօր կայանալիք նիստում քննարկելու է կազմակերպության անդամ մի շարք երկրների պարտականությունների կատարման ընթացքը: Հանձնաժողովը քննելու ...ՊԱՏԿԵՐՆ ԱՄԲՈՂՋԱՑԱՎ
Երեկ տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ նիստը, որի արդյունքում որոշվել է ԱԺ նախագահի պաշտոնը վստահել Հովիկ Աբրահամյանին։ Նրա տեղակալներ կլինեն Էդուարդ Շարմազանովն ու Հերմինե Նաղդալյանը։ Այս մասին հայտնեց ՀՀԿ մամուլի ...ԿԱՍԵՑՆԵԼ ԶԵՆՔԻ ՎԱՃԱՌՔԸ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ
Ամերիկայի Հայ Դատի գրասենյակը ողջունում է ամերիկյան զենքի վաճառքը Ադրբեջանին կասեցնելու՝ կոնգրեսական Հովարդ Բերմանի ջանքերը։ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հեղինակավոր ...ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵՑԻՆ
Ըստ ԱԺ նախկին փոխնախագահ Սամվել Բալասանյանի, ԱԺ-ում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարը կլինի Գագիկ Ծառուկյանը, իսկ քարտուղարը՝ Նաիրա Զոհրաբյանը:
ԼԱՎ Է ԼԻՆԵԼ ԳԵՐ, ԲԱՅՑ ԵՐՋԱՆԻԿ
Ե.ԱՌԱՔԵԼՅԱՆՕՖՇՈՐԳԵՅԹ. ՖԱՆՏԱՍՏԻԿԱ՞, ԹԵ՞ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԸՆԴՈՒՆԵՆ
ԴՐԱ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼՆ ԱՆՄՏՈՒԹՅՈՒՆ Է
ԿԱՊ ՉԻ ՈՒՆԵՑԵԼ
ԵՐԿՈՒ ԻՇԽՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԼԻՆՈՒՄ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»ԻՆՉՈ՞Ւ ՄԻԱՆԳԱՄԻՑ ՄԵԾԱՑԱՎ ԴՈԼԱՐԻ ՊԱՀԱՆՋԱՐԿԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆՀԱԿ-Ի ՓԱՍՏԵՐԻ ՈՒ ՓԱՍՏԱՐԿՆԵՐԻ ԶԱՄԲՅՈՒՂԸ ԴԱՏԱՐԿ Է
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԻ ՄՈՆՈՊՈԼԻԱՆ ՆՎԱԶԵՑ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԹՈՒՐՔԻԱՅԻ «ՈՒՇԱՑԱԾ ՄԵՍԻՋՆԵՐԸ»
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԿԱԴՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆԲՀԿ-Ի ՀԵՏՔԱՅԼԸ ՄԻԱՆԳԱՄԱՅՆ ՆՈՐ ԻՐԱՎԻՃԱԿ Է ՁԵՎԱՎՈՐՈՒՄ
ՄԵՍՐՈՊ ՍԱՀԱԿՅԱՆՀԵՆՑ ԱՅՍՊԵՍ ԷԼ ԱՊՐՈՒՄ ԵՆՔ
Կ.ՄԻՐԶՈՅԱՆՄԵԿՆԱՐԿՈՒՄ ԵՆ ԱՎԱՐՏԱԿԱՆ ԵՎ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ա.ՄԽԻԹԱՐՅԱՆ«ՅՈԹ ԴԱՏԱՐԿ ԱԹՈՌ»
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
- 1834 Կ. Պոլսում հիմնվում է ս. Փրկչյան Ազգային հիվանդանոցը, որը գործում է առ այսօր:
- 1855 Ռուսական բանակը գրավում է Արդահանը:
- 1869 Ծնվեց ծովանկարիչ Վարդան Մախուխյանը: (Վախճ. 1937 թ.):
- 1884 Ծնվեց Դրոն (Դրաստամատ Կանայանը): (Վախճ. 1956թ.):
- 1890 Մահացավ Կարնոյ Սանասարյան վարժարանի հիմնադիր Մկրտիչ Սանասարյանը:
- 1915 Սուլթան Մեհմեդ Ռեշադի հրամանագրով Զեյթունը վերանվանվեց Սուլեյմանիե:
- 1918 Մահացավ հեղափոխական և հասարակական գործիչ Մարզպետը:
- 1920 Մոսկվայում սկսվում են դաշնակցության պատվիրակության բանակցությունները Խորհրդային Ռուսաստանի հետ:
- 1978 Գործարկվեց Ազատի ջրամբարը (Արտաշատի շրջան):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

