
ԵՐԿՈՒ ԻՇԽՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԼԻՆՈՒՄ
- Եվ չարժե ծիծաղեցնել մարդկանց

Դատելով ամենից, կոալիցիա մտնելուց ԲՀԿ-ի հրաժարվելը բացատրվում է նախեւառաջ այդ կուսակցության անչափ մեծ հավակնություններով։ Այսինքն՝ կոալիցիա մտնելու դիմաց նա չափից ավելի շատ բան է պահանջել, երեւակայելով իրեն առնվազն երկրորդ իշխող կուսակցություն։ Բայց լինո՞ւմ է նման բան բնության մեջ։
Ժամանակին օրենքի բանաձեւն ասում էր, որ Խորհրդային Միությունում միակուսակցական համակարգ է, քանի որ երկու կուսակցություն կերակրել ժողովուրդը չի կարող։ Այսօրվա իրողությունները ամոթահար են անում թերահավատներին։ Կերակրի առումով առանձնակի խնդիրներ չեն առաջանում։
Սակայն այստեղ կա հետեւյալ նրբերանգը. կերակուր հասկացությունը բազմանշանակ է։ Եթե կերակուր ասելով հասկանանք միայն ֆինանսները, ապա այդ առումով իսկապես ամեն ինչ, կարծես, կարգին է։ Իսկ եթե նկատի ունենանք ոչ թե փողը՝ որպես այդպիսին, այլ իշխանական կերը, ապա տվյալ ապրանքի պակասը միշտ էլ զգացվել է։
Ղեկավար աթոռների թիվն ի սկզբանե սահմանափակ է։ Եթե բոլորը դառնան ղեկավար, ապա ո՞ւմ պիտի նրանք ղեկավարեն։
Բայց նայենք հարցին նաեւ այլ տեսանկյունից։
Եթե մի խումբ մարդիկ ունեն գաղափար (ազատական, պահպանողական. կարեւոր չէ, գլխավորը, որ լինի), ապա այդ մարդկանց համար իսկապես բնական է միավորվել ինչ-որ առանձին կուսակցության շարքերում եւ նկրտել իշխանության, որպեսզի հնարավորություն ունենան ինչ-որ չափով իրականացնել իրենց գաղափարը։
Եթե մարդիկ ունեն միայն ղեկավարության շարքերում տեղավորվելու ցանկություն եւ ըստ որում արդեն գոյություն ունի իշխող կուսակցություն կոչվող ղեկավար կորպորացիա, ապա ավելի խելամիտ կլինի ոչ թե զբաղվել կուսշինարարությամբ, այլ ընդունելի պաշտոնի ձգտել իշխող կուսակցության շարքերում։
Դա միանգամայն իրագործելի է, քանզի ղեկավարության կուսակցությունը փակ չէ եւ գործունյա աշխատակիցների ու դրանով իսկ ապագա ղեկավարների մշտական պակասուրդ ունի։ Ավելին՝ իշխանության կուսակցությունը նույնիսկ հորինված է հենց նրա համար, որ լինի կադրերի այդօրինակ դարբնոց։
Անվիճելի է, միակուսակցականությունն ունի բազմաթիվ թերություններ, բայց դրանք բխում են «իշխող կուսակցություն» բուն սկզբունքից։ Եթե այդ սկզբունքն ինքնին անընդունելի է, ապա հավանաբար ավելի լավ է անդամակցել «Ժառանգությանը», ՀՀՇ-ին, ՀՅԴ-ին, ՕԵԿ-ին եւ այլն. որ գաղափարն ավելի հոգեհարազատ է։ Իսկ այնտեղ արդեն պայքարով ձեռք կբերես իրավունքդ։
Իսկ եթե սկզբունքը հակակրանք չի առաջացնում, ապա ոչինչ չի խանգարում ցուցադրել սեփական ձգտումն արդեն գոյություն ունեցող իշխող կուսակցության շրջանակներում։ Ինչին էլ մենք մշտապես ականատես ենք գործնականում։
Պետք չէ մոռանալ, որ եթե գոյություն ունենա իշխող երկու կուսակցություն, ապա անխուսափելիորեն ի հայտ կգա նաեւ երկրորդ կարգի լինելու խնդիրը։ Այսինքն՝ բնական ընտրության։ Որոշակի ձիրքով եւ եռանդով օժտվածները փորձում են տեղավորվել առաջին կարգի իշխող կուսակցությունում, իսկ չօժտվածները՝ գնում են այնտեղ, որտեղ դա չի պահանջվում։
Չէինք ասի, թե ՀՀԿ-ն հերոսների ու կիսաստվածների հավաքածուի տպավորություն է թողնում. մենք գիտենք, թե ինչ տպավորություն է թողնում նա, բայց երկրորդ կարգի համարվող կուսակցությունը հիշեցնում է արդեն փարիզյան սրճարանների պրակտիկան։ Այնտեղ, ասում են, գարսոնները՝ ստանալով ոչ թե շշով, այլ սափորով (pichet) գինու պատվեր, սովորություն ունեն լցնել pichet-ը մյուս այցելուների մնացորդներով։
Այստեղ ԲՀԿ-ին ավելի տեղին կլիներ անվանել «Բյուջետային Հայաստան»։ Ոչ այն իմաստով, որ ԲՀԿ-ի նախընտրական բոլոր խոստումները հանգում էին պետբյուջեի փողերի լայն բաժանման վերաբերյալ առաջարկությունների։ Այլ այն իմաստով, որ բովանդակում են «բյուջետային խանութ», «բյուջետային ավիաընկերություն» եւ այլ բառակապակցությունները։ Այսինքն՝ էկոնոմդաս, ծխնելույզն ավելի ցածր, ծուխը՝ ավելի նոսր։
Դատելով զուտ գործունակության եւ արդյունավետության հասկացություններով, կարելի է ամենատարբեր կուսակցություններում, թեկուզեւ քեզ համար բացարձակ խորթ ու տհաճ, գտնել գործիչների, որոնց մասին կարելի է ասել. «Ախր կարողանո՛ւմ է, սրիկան, աշխատել»։ «Բյուջետային Հայաստանին» դա, ցավոք, չի վերաբերում։
Ինչը անսպասելի շտկում է մտցնում խորհրդային բանաձեւում. «Մեզանում միակուսակցականություն է, քանզի իշխող երկու կուսակցություն մենք չենք կարող լրակազմել»։
Կարելի է անցկացնել տնտեսական զուգահեռ. ուժեղ եւ թույլ արժույթների տեւական գոյակցումն անհնար է, ուժեղն անխուսափելիորեն դուրս է մղում թույլին շրջանառությունից։ Իշխանության կուսակցությունը նման է արժույթի. գործում է դուրսմղման նույն օրենքը։
Կոալիցիա ձեւավորելու փորձերի հետ կապված իրավիճակն ակներեւաբար ցույց է տալիս. կամ պետք է լինի իրական բազմակուսակցականություն՝ իր բոլոր խնդիրներով ու ռիսկերով հանդերձ, կա՛մ մեկ իշխող կուսակցություն (բացառված չէ մանրերի դեկորատիվ ներգրավմամբ այնքանով, որքանով դա չի սպառնում մենատիրությանը)։
Իշխող երկու կուսակցություն չի լինում, եւ չարժե ծիծաղեցնել մարդկանց։
- «ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԻ ՄՈՆՈՊՈԼԻԱՆ ՆՎԱԶԵՑ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Բայց այսօր էլ կա բավարար ներուժ
Հարցազրույց Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ ԳԵՎՈՐԳ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ
-Պարոն Պողոսյան, տպավորություն է ստեղծվում, թե այս խորհրդարանական ընտրություններով սկիզբ ...ՀԱԿ-Ի ՓԱՍՏԵՐԻ ՈՒ ՓԱՍՏԱՐԿՆԵՐԻ ԶԱՄԲՅՈՒՂԸ ԴԱՏԱՐԿ Է
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Երեկ Սահմանադրական դատարանը սկսեց մայիսի 6-ին տեղի ունեցած համամասնական ընտրակարգով ընտրություններն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում-բողոքի քննությունը, որով ՀԱԿ-ը վիճարկում է ընտրական գործընթացի արդյունքները։
...ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԿԵՐՊԱՐԱՆԱՓՈԽՄԱՆ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը նոր մարտավարություն է փորձարկելու Հունաստանի եւ Ղազախստանի ընտրանիների հետ մայիսի 31-ին եւ հունիսի 5-ին նախատեսված ստուգողական հանդիպումներում: Այդ մասին մամուլի ...ԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ ԵՐԿՈՒ ՄԱՍՆԱԿԻՑ ՈՒՆԵՆՔ
Ֆրանսիայի Մոնպելիե քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության որակավորման փուլի արդյունքներով Արթուր Դավթյանը եւ Հարություն Մերդինյանը, անցնելով եզրափակիչ, կշարունակեն պայքարը մեդալների ...ՉՍՏԱՑՎԵՑ
Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը զրկվեց Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ անցնելու հնարավորությունից: Ընտրական 2-րդ փուլի 2-րդ խաղում մեր թիմը 1:1 հաշվով բաժանվեց բելգիացիներից եւ ...ՄԵԿՆԱՐԿՈՒՄ ԵՆ ԱՎԱՐՏԱԿԱՆ ԵՎ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ա.ՄԽԻԹԱՐՅԱՆ
Հունիսի 1-ից Հայաստանի բոլոր մարզերում ձեւավորված 40 քննակենտրոններում կմեկնարկեն պետական ավարտական եւ միասնական քննությունները, որոնց մասնակցելու հայտ է ներկայացրել 16845 դիմորդ, իսկ ԼՂՀ-ում ձեւավորված ...ԻՆՉ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ԿՎԵՐԱԿԱՆԳՆՎԻ ՓԱԿ ՇՈՒԿԱՆ
Ռ. ՍԱՐԳՍՅԱՆ
Մաշտոցի պողոտայում գտնվող հայտնի փակ շուկայի շենքը պետության կողմից գրանցված եւ պահպանության ենթակա մշակութային հուշարձանների ցուցակում է, ինչը նշանակում է, որ առանց լիազոր մարմնի, այսինքն՝ մշակույթի ...ՄԱՅԻՍՅԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ամեն անգամ, երբ վերհիշում ենք Մայիսյան հերոսամարտերի դժվարին ու բարդ օրերը եւ համեմատում ներկայի հետ, անմիջապես արձանագրում ենք, որ որքան էլ անելանելի էր թվում 1918թ. տիրող կացությանը, այն ժամանակ հոգեբանորեն ...ԵԽ ԽՎ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԶԵԿՈՒՅՑԸ ԿՈՂՄՆԱԿԱԼ Է ԵՎ ԱՆԱՐԴԱՐ
Կ.ՄԻՐԶՈՅԱՆ
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում երեկ տեղի ունեցած Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովի նիստում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն այդպիսի բնորոշումներ է տվել ...ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺՈՒՅԹԻ ԹՈՒԼԱՑՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Ազգային արժույթի սահուն արժեզրկումը, որն անցած գրեթե մեկ տարվա ընթացքում տեղի էր ունենում Հայաստանում, միանգամայն դրական եւ նորմալ երեւույթ է։ Սակայն նույնը չի կարելի ասել վերջին օրերի կտրուկ արժեզրկման ...ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Ցանկացած իշխանություն իր բնույթի բերումով ձգտում է սեփական դիրքերի ամրապնդման, ինքնահաստատման։ Եվ դա կարելի է միայն ողջունել, քանզի այլընտրանքային հասարակական վիճակը՝ անիշխանությունը, քաոսը, կործանմամբ ...ԵՐԿՈՒ ԻՇԽՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԼԻՆՈՒՄ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
Եվ չարժե ծիծաղեցնել մարդկանց
Դատելով ամենից, կոալիցիա մտնելուց ԲՀԿ-ի հրաժարվելը բացատրվում է նախեւառաջ այդ կուսակցության անչափ մեծ հավակնություններով։ Այսինքն՝ կոալիցիա մտնելու դիմաց նա չափից ավելի ...«ՃՇՏՈՎ» ԴՈՒ ՄԱՆԴԱՏ ՉՊԵՏՔ Է ՍՏԱՆԱՍ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ
ԲՀԿ համամասնական ցուցակի 9-րդ հորիզոնականը զբաղեցրած եւ օրերս պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում ներկայացրած Հմայակ Հովհաննիսյանը երեկ տարածած հայտարարության մեջ մանրամասնում է ինքնաբացարկ հայտնելու ...ԿՐԱԿՈՑՆԵՐ ԴՊՐՈՑՈՒՄ
«Վերջին զանգի» տոնակատարությունից հետո Չարբախի թիվ 79 ավագ դպրոցի բակում կրակոցներ են հնչել եւ այդպիսով խուճապ առաջացրել ներկաների շրջանում: Ինչպես տեղեկացրել է ոստիկանության հանրային կապերի եւ լրատվության ...ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ մեղադրյալից առգրավված գումարը՝ գործի նյութերից անհետանալու դեպքի առիթով: Ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնից անհետացել է Իտալիայի քաղաքացուց ...ՕՁԻ ԽԱՅԹՈՑ
Օձի խայթոցով մայիսի 24-ին՝ ժամը 11։00-ի սահմաններում, Սիսիանի բժշկական կենտրոն տեղափոխված` Սիսիան քաղաքի բնակիչ, 53-ամյա Վրեժ Գալստյանի վիճակը, բժիշկների գնահատմամբ, արդեն լավ է: Կենտրոնի գլխավոր բժիշկ ...ՍՊԱՍՈՒՄ ԵՆ
Վիրահայոց թեմը նամակ է հղել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլուն՝ խնդրելով, որ մեծ ուշադրություն դարձվի հայկական եկեղեցիներին եւ լուծվի վերջիններս հայկական թեմին վերադարձնելու հարցը: Ըստ Վիրահայոց ...ՍՊԱՌՆՈՒՄ Է ԻՆՔՆԱՀՐԿԻԶՎԵԼ
«Բանդայի» գործով «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված ազգությամբ եզդի Քյարամ Ամոյանի առողջական վիճակը ծանր է։ Նա այժմ ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում է: «Էսօր ...«ՕՐԻՆԱՑ ԵՐԿԻՐԸ» ՃԱՆԱՊԱՐՀԻՑ ՉԻ ՇԵՂՎԻ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հարցազրույց «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆԻ հետ
-Ինչո՞ւ առաջացավ ՕԵԿ-ը վերակազմավորելու անհրաժեշտությունը: Ի՞նչ չափորոշիչներ են սահմանվելու ՕԵԿ-ին անդամագրվելու համար:
-Խորհրդարանական ...ԳԱՄՓՌԸ ՄԻՋԱԶԳԱՅՆՈՐԵՆ ՃԱՆԱՉՎԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ
17 տարվա մեր աշխատանքի շնորհիվ հայկական հովվաշունը՝ գամփռը, միջազգայնորեն ճանաչվել է հայկական ցեղատեսակ: Այս մասին երեկ հայտարարեց Հայաստանի կինոլոգիական միության նախագահ Վիոլետա Գաբրիելյանը:
Վ.Գաբրիելյանի ...ՆՄԱՆ ԲԱՆ ՉԿԱ
«Հայաստանում փորձում են ապատեղեկատվություն տարածել, թե հանրապետություն գենետիկորեն ձեւափոխված լոլիկի, վարունգի կամ այլ բանջարեղենի սերմեր են ներկրվել, սակայն լաբորատոր փորձաքննությունները ցույց են տվել, ...ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ ՍԴ-ՈՒՄ
Երեկ Սահմանադրական դատարանը սկսեց մայիսի 6-ին տեղի ունեցած համամասնական ընտրակարգով ընտրություններն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում-բողոքի քննությունը, որով ՀԱԿ-ը վիճարկում է ընտրական գործընթացի արդյունքները։ ...ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿԻ ԴԻՄՈՒՄՆԵՐ
ՀՅԴ որոշ անդամներ ինքնաբացարկի դիմում են ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Ինքնաբացարկի դիմում են ներկայացրել ՀՅԴ համամասնական ցուցակի 3-րդ համար Արտյուշա Շահբազյանը եւ 6-րդ համար Կարինե ...ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՏԵՍ Է ԹԱՏՐՈՆՈՒՄ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Գործում են դրամատուրգիայի կանոնները
Հարցազրույց ՀՌԱՀ անդամ, ռեժիսոր ԺԻՐԱՅՐ ԴԱԴԱՍՅԱՆԻ հետ
-Ի՞նչ սպասելիքներ ունեք այս հետընտրական ժամանակահատվածում:
-Երբ որոշակիորեն ձեւավորված արժեհամակարգի կրողն ...6-Ի ՊԵՏԻՆ ԱԶԱՏԵՑԻՆ
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանագրով զբաղեցրած պաշտոնից ազատվել է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6-րդ վարչության) պետ, ոստիկանության գնդապետ Գագիկ Ավետիսյանը: ...ԸՆԴԴԵՄ ՀԱՅԵՐԻ
Թուրքական «Հայերի անհիմն պնդումների դեմ պայքարի միություն» եւ ադրբեջանական «Իրավունքի եւ արդարության շարժում» կազմակերպությունները արձանագրություն են ստորագրել՝ պայմանավորվածության եւ պարտավորվածության ...ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ
Վճռաբեկ դատարանի գործողություններից դժգոհ Փաստաբանների պալատի մի խումբ փաստաբաններ պատրաստ են դիմել ծայրահեղ միջոցների՝ ընդհուպ հայտարարել գործադուլ: Այս մասին հայտարարել է փաստաբան Գեւորգ Գյոզալյանը: ...ԷՈՒԹՅԱՄԲ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՉԷ
Ըստ Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ ԳԵՎՈՐԳ ՊՈՂՈՍՅԱՆԻ. «Փաստը, որ ԲՀԿ-ն չմտավ իշխանական կոալիցիա, դեռ չի նշանակում, թե այս ուժը դառնում է ընդդիմություն: ԲՀԿ-ն իր էությամբ, մոտեցումներով, գրված ...ՇԱՀԱՐԿՄԱՆ ԵՎՍ ՄԵԿ ՓՈՐՁ
Ի՞նչ խնդիր է լուծում ՀԱԿ-ը՝ բողոքարկելով ընտրությունների արդյունքները, եթե, միեւնույն է, չի ընդունելու ՍԴ որոշումը։ ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԻ կարծիքով. «Սա ընդամենը քաղաքական շահարկման եւս մեկ փորձ է։ Ցավոք, ...ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հերքել է իր՝ վարչապետ դառնալու մասին լուրերը: Երեկ նա հայտարարեց, որ դրա վերաբերյալ տարածված լուրերը սուտ են: «Դրանք չեն համապատասխանում իրականությանը»,- ասաց նա:ԹԱՏՐՈՆ, ԻՍԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ
«Շատ են քաղաքական գործունեությունը թատրոնի հետ համեմատելու աղերսները: Ով կարդացել է Արիստոտելի «Պոետիկան», լավ հասկանում է, թե ողբերգությունն ինչից է կառուցված, զարգացումն ինչպես է լինում, ինչպես է հասնում-հասունանում ...ՄԵՐ 6-Ը՝ ՎԵՑԻՑ ՎԵՑ Է
«Այսօր էլ ՕԵԿ-ը իր ծանրակշիռ դերն ունի քաղաքական դաշտում եւ իշխանության մեջ նույնպես, որովհետեւ ավելի քան 55% ունեցող իշխանության մեջ շուրջ 6%-ը «Օրինաց երկիր» կուսակցության մասն է, որը, ինչ խոսք, քիչ ...ԶԻՆԾԱՌԱՅՈՂ Է ՄԱՀԱՑԵԼ
Նախօրեին՝ ժամը 15:15-ի սահմաներում, ՊՆ զորամասերից մեկում ժամկետային զինծառայող, շարքային Գագիկ Հովակիմյանը «Կռազ» մակնիշի զինհամարանիշով մեքենան ավտոկայանատեղիում կայանելիս վրաերթի է ենթարկել նույն զորամասի ...ԱՄԵՆ ԻՆՉ ԱՎԱՐՏՎԵՑ ԲԱՐԵՀԱՋՈՂ
Երեկ վաղ առավոտից ճանապարհային ոստիկանները հետապնդում էին վերջին զանգը նշող շրջանավարտներին։ Տուգանային հրապարակներ տարված մեքենաների թիվը հասնում է մի քանի տասնյակի։ Բարեբախտաբար ոչ մի արտառոց դեպք եւ ...
ՇԻԶՈՖՐԵՆԻԱՆ ԻՍԿԱԿԱՆ ԱՆԵԾՔ Է
Ա.Մ.ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ՈՐՈՇՈՒՄ ԳԱԶԻ ԳԻՆԸ
«ԴԱՍԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ» ՍՊԱՌՎԵԼ Է
Մ.ՍԱՀԱԿՅԱՆԺՈՂՈՎՐԴԻ ՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԵՐԸ ԿԱՐԾԵՍ ՉԵՆ ՀԱՏՎՈՒՄ
Մ.ՍԱՀԱԿՅԱՆԳԱՅԼԵՐԸ ՀՈՇՈՏԵԼ ԵՆ
ԱՅԴՊԻՍԻ ԱՆՁՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ ՉԷԻՆՔ ԵՐԱԶՈՒՄ
«Հայոց Աշխարհ»-ի անձնագրային բաժին«ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ» ԱՆՎԱՆ ՏԱԿ՝ ԳԵՅ-ՇՔԵՐԹ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԵՐԿՈՒ ԻՇԽՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԼԻՆՈՒՄ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»ԻՆՉՈ՞Ւ ՄԻԱՆԳԱՄԻՑ ՄԵԾԱՑԱՎ ԴՈԼԱՐԻ ՊԱՀԱՆՋԱՐԿԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆԹՈՒՐՔԻԱՆ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՓՈՐՁԵՑԻՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ՆԱՏՕ-Ի ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆՉԻՊՈՎ ԱՆՁՆԱԳՐԵՐ, ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿՐԻՉՈՎ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԵՐ
Ե.ԳԱՍՊԱՐՅԱՆՀԱԿ-Ի ՓԱՍՏԵՐԻ ՈՒ ՓԱՍՏԱՐԿՆԵՐԻ ԶԱՄԲՅՈՒՂԸ ԴԱՏԱՐԿ Է
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ» ԵՎ ԼԻԲԵՐԱԼՆԵՐԸ ԼՔԵՑԻՆ ՀԱԿ-Ի ՆԱՎԸ
Մ.ՍԱՀԱԿՅԱՆՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԻ ՄՈՆՈՊՈԼԻԱՆ ՆՎԱԶԵՑ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԿԱԴՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
- 451 Ավարայրի ճակատամարտը՝ Վարդանանց հերոսամարտը: Քիստոնեական հավատքի համար Զորոաստրիան պարսիկների դեմ մղվող պայքարում վախճանվեց Վարդան Մամիկոնյանը:
- 1857 Ծնվեց հայ դերասանուհի Սիրանույշը: (Վախճ. 1932թ.-ին):
- 1886 Կ. Պոլսում վախճանվեց Առաքել Ալթուն Դյուրին: 1850 թ.-ին Խասգյուղում նա հիմնեց հայ թատրոնը, իսկ հետո «Արևելյան թատրոնը»:
- 1907 Սոլուխի կռվում զոհվեց հայ ազատագրական շարժման գործիչ Գևորգ Չաուշը:
- 1918 Ցրվում է անդրկովկասյան սեյմը: Վրաստանը, Ադրբեջանը և Հայաստանը հայտարարվում են անկախ հանրապետություններ: (Մինչև մայիսի 28-ը):
- 1945 Մահացավ կուսակցական և հասարակական գործիչ Մինաս Վերածինը (Ֆարհատ):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

