
ԹՈՒՐՔԻԱՆ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՓՈՐՁԵՑԻՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ՆԱՏՕ-Ի ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԸ
- Մինչ մայիսի 20-21-ին Չիկագոյում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթաժողովը արձանագրում էր համաշխարհային քաղաքականության մեջ ուժեղացող խաղաղության ու կայունության ամրապնդման միտումը, Թուրքիան ու Ադրբեջանը փորձեցին այդ հզոր ռազմաքաղաքական կազմակերպությունը դարձնել միջոց ճիշտ հակառակ նպատակների իրականացման համար։

Պատահականություն չպետք է համարել, որ Չիկագոյի գագաթաժողովը, կենտրոնանալով 2014-ի վերջերին նախատեսվող ՆԱՏՕ-ի ուժերը Աֆղանստանից դուրս բերելու ծրագրի իրականացման վրա, գլոբալ նշանակություն ունեցող բոլոր հիմնական հարցերում ընդունեց հավասարակշռված եւ զուսպ որոշումներ։
Չիկագոյի գագաթաժողովի համատեքստում միանգամայն տրամաբանական էր նաեւ Հարավային Կովկասի բոլոր երեք երկրների առաջին դեմքերին ուղղված Աֆղանստանում խաղաղությանն աջակցող պետությունների ղեկավարների հանդիպմանը մասնակցելու հրավերը։
Հայաստանը, լինելով գործընթացի ակտիվ մասնակիցը, որեւէ հիմք չուներ հրաժարվելու նման հանդիպումից, սակայն հետագա զարգացումները ցույց տվեցին, որ մեր ագրեսիվ հարեւանները չէին կարող բաց թողնել ՆԱՏՕ-ի գագաթաժողովի առիթը Ղարաբաղի հարցի շուրջ կրկին աղմուկ բարձրացնելու համար։
Այս առումով հիմնական «սյուրպրիզը» նախապատրաստել էր Թուրքիան։ Նախօրեին թուրքական դիվանագիտությունը փորձ է արել գագաթաժողովի եզրափակիչ հայտարարության մեջ առանձին կետ մտցնել Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, ինչը նշանակում է, որ մինչ օրս այդ հարցում չեզոքություն պահպանող ՆԱՏՕ-ին առաջարկվում էր ներքաշվել հետխորհրդային տարածքի հակամարտությունների կարգավորման գործընթաց։
Մինչդեռ հայտնի է, որ անգամ Վրաստանի խնդրում ՆԱՏՕ-ն դրսեւորել ու դրսեւորում է զսպվածություն, ուստի թուրքական լոբբինգը չէր կարող հասնել իր բուն նպատակին։
Նման ակնհայտ, բայց անպտուղ ճնշման պայմաններում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի եզրափակիչ հռչակագրում պահպանվեցին հետխորհրդային տարածքի հակամարտությունների վերաբերյալ դեռեւս 2010թ. նոյեմբերին Լիսաբոնի գագաթաժողովի ընդունած դրույթները, որոնցում խիստ ընդհանուր, որեւէ կերպ չպարտավորեցնող ձեւակերպում կա Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի ու Մոլդովայի տարածքային ամբողջականությանն աջակցելու մասին։
Հասկանալի է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում երեք միջնորդ տերությունների որդեգրած մոտեցումներին, դրանց շրջանակներում հստակեցված Մադրիդյան սկզբունքներին հակասող նման հնացած ձեւակերպման պահպանումը նույնպես թուրք-ադրբեջանական լոբբինգի հետեւանք է։ Սակայն ՆԱՏՕ-ի գագաթաժողովը իր եզրափակիչ հայտարարագրում կոչ է արել նաեւ զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են խախտել տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը եւ, ամենակարեւորը, հավատարիմ մնալ բանակցային ձեւաչափերին, որոնցից, ինչպես հայտնի է, Ադրբեջանն ամեն կերպ ճգնում է ազատվել։
Այս պայմաններում Հայաստանի նախագահը ստիպված էր արդեն երկրորդ անգամ հրաժարվել ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցելուց, իսկ նրա փոխարեն գագաթաժողովի շրջանակներում նախատեսված` Աֆղանստանում խաղաղությանն աջակցող երկրների ղեկավարների հանդիպմանը մասնակցեց արտգործնախարար Է.Նալբանդյանը։
Սրանով Հայաստանի ղեկավարությունը հստակորեն դրսեւորեց իր անհամաձայնությունը՝ հետխորհրդային տարածքի բոլոր հակամարտությունները «նույն արշինով» չափելու այն հնացած մոտեցմանը, որը տարիներ շարունակ կրկնվում է ՆԱՏՕ-ի գագաթաժողովների եզրափակիչ հռչակագրերում։
Հարց է առաջանում. իսկ ինչպե՞ս իրեն պահեց եզրափակիչ հռչակագրի հերթական անորոշ կետը կորզած Ադրբեջանը, որն անշուշտ ավելի մեծ հույսեր ուներ։ Արդեն երկուշաբթի օրը կազմակերպված մամլո ասուլիսում Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի վարիչ Ալի Հասանովը ցավով խոստովանեց, որ «ՆԱՏՕ-ն ակտիվություն եւ քաղաքական կամք չի դրսեւորում Հարավային Կովկասի Լեռնային Ղարաբաղյի եւ վրաց-աբխազական հակամարտություններին միջամտելու համար»։
Այսպիսով Թուրքիան ու Ադրբեջանը ցանկանում էին ոչ թե պարզապես հասնել Լիսաբոնյան հռչակագրի կրկնությանը, այլ առանձին, այսպես ասած, «Դեյթոնյան բանաձեւ» անցկացնել, որը թույլ կտար «լեգիտիմացնել» նրանց ագրեսիվ ձգտումները։ Բայց դա տեղի չունեցավ, ավելին՝ մայիսի 21-ին, ամենեւին էլ ոչ պատահաբար, տարածվեց ՀԱՊԿ քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հստակ հայտարարությունն առ այն, որ պատերազմական վտանգի դեպքում Հայաստանն անհրաժեշտ աջակցություն կստանա այդ ռազմաքաղաքական կազմակերպությունից։
Փաստորեն Չիկագոյի գագաթաժողովում ՆԱՏՕ-ն, պահպանելով իր Լիսաբոնյան հռչակագրի վաղուց հնացած կետը, փորձեց խուսանավել թուրք-ադրբեջանական լոբբինգի եւ հայ-ռուսական ռազմավարական համագործակցության փաստի միջեւ եւ խոսքով աջակցություն հայտնելով առաջինին՝ կրկին արձանագրեց երկրորդի անխախտ բնույթը։
Թե ո՞վ շահեց այդ երկու կողմերից, դժվար է ասել, սակայն ակնհայտ է, որ ՆԱՏՕ-ն եւ նրա թիկունքին կանգնած արեւմտյան տերությունները դրանից ոչ մի ձեռքբերում չունեցան։
- ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՈՐՊԵՍ ԱԶԳԻ ԴԵՍՊԱՆ ԵՎ ՀԱՅՈՑ ՀԱՐՑԻ ԶԻՆՎՈՐ
ՔՐԻՍՏԻՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ Լոս Անջելես
Հարցազրույց Հայ Դատի Ամերիկայի հանձնախմբի գործադիր տնօրեն ԱՐԱՄ ՀԱՄԲԱՐՅԱՆԻ հետ
ԱՄՆ-ում մայիսի 20-ին տեղի ունեցած ամենամյա հեռուստամարաթոնի ընթացքում, որ կազմակերպել էր Հայ դատի գրասենյակը, հանգանակվեց ...ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆ
Տնտեսական ակտիվությունը ապրիլին Հայաստանում շարունակել է խորանալ։ Սակայն առանձին ոլորտներում դրսեւորվել են անկման միտումներ, որ ակնհայտ է հատկապես արտաքին առեւտրում, էներգետիկայում եւ վերջին տարիներին ...ՉԻՊՈՎ ԱՆՁՆԱԳՐԵՐ, ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿՐԻՉՈՎ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԵՐ
Ե.ԳԱՍՊԱՐՅԱՆ
Հունիսի 1-ից Հայաստանում կիրառության մեջ են մտնում նոր` կենսաչափական անձնագրերը, ինչպես նաեւ էլեկտրոնային կրիչով նույնականացման քարտեր: Այս նորամուծության մանրամասները ներկայացնելու համար «Հենարան» մամուլի ...ՏԵՎԱԿԱՆ ԹԱՆԿԱՑՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԲԵՆԶԻՆԸ ՄԻ ՓՈՔՐ ԷԺԱՆԱՑԱՎ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Կանխատեսումները, թե զգալի թանկացումից հետո վառելանյութի գները կշարունակեն բարձրանալ, չեն իրականանում։ Ընդհակառակը, շուկայում նկատվում է գնանկում։ Վառելանյութի ներմուծման եւ իրացման ոլորտում գործող երկու ...ԹՈՒՐՔԻԱՆ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՓՈՐՁԵՑԻՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ՆԱՏՕ-Ի ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Մինչ մայիսի 20-21-ին Չիկագոյում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթաժողովը արձանագրում էր համաշխարհային քաղաքականության մեջ ուժեղացող խաղաղության ու կայունության ամրապնդման միտումը, Թուրքիան ու Ադրբեջանը փորձեցին ...ՉԻԿԱԳՈ ԳՆԱԼՈՎ՝ ԸՆԴԱՄԵՆԸ ԿԹԵԹԵՎԱՑՆԵԻՆՔ ՄԵՐ ԾԱՆՐ ՏԵՂԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Մեր հարցերին պատասխանում է «Ոսկանապատ» վերլուծական կայքի ղեկավար, քաղաքագետ ԼԵՎՈՆ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ
-ՆԱՏՕ-ի Չիկագոյում մեկնարկած գագաթաժողովին ոչ թե նախագահի, այլ արտգործնախարարի մակարդակով մասնակցելու ...ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԿՏՐԱՄԱԴՐՎԻ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Նովոստի» կենտրոնում տեսակամուրջի ձեւաչափով երեկ կազմակերված ասուլիսում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար ՆԻԿՈԼԱՅ ԲՈՐԴՅՈՒԺԱՆ խոսեց մայիսի 15-ին Մոսկվայում տեղի ունենալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ...ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ՄՏՑՆԵԼ ԻՄ ՎԻՇՏԸ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Քաղաքական գործիչներին հետեւում էր ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ
Ինչպես հայտնի է, հայրենի քաղաքական գործիչները հիասքանչ ու ոգով ուժեղ են միայն պատերազմի պայմաններում։ Հատկապես այն պատերազմի, որին, բացի իրենցից, ոչ ոք չի մասնակցում։ Հենց նման իրավիճակում է առավել ցայտուն ...ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ
Երեկ տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում 2012թ. սեպտեմբերի 3-8-ը Հայաստանի տարածքում «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժության նախապատրաստման եւ անցկացման ...ՍՏՀԽ ՎԵՀԱԺՈՂՈՎ
Մայիսի 22-24-ը Երեւանում տեղի կունենա Սեւծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովի 39-րդ լիագումար նիստը, որի աշխատանքներին կմասնակցի 10 երկրի շուրջ 70 պատվիրակ: Նշենք, որ Խորհրդարանական ...ՈՉԻՆՉ ՊԱՐԶ ՉԷ
ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի համոզմամբ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի 9-րդ հորիզոնականը զբաղեցնող Հմայակ Հովհաննիսյանը պարզապես իր սեփական տեսակետն է հայտնել, երբ ասել է, ...ԵՂԱՆԱԿ
Հայաստանում առաջիկա հինգ օրերին օդի ջերմաստիճանը չի փոխվի: Այս մասին տեղեկացրեց արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը: «Առաջիկա ...ՑՆՑՈՒՄՆԵՐ
Հայաստանում մայիսի 21-ին գրանցվել է սեյսմիկ երեք ցնցում՝ գիշերվա ժամը 03:07-ին, առավոտյան` 08:20-ին եւ 08:45-ին: Այս մասին երեկ ասաց ԱԻՆ սեյսմիկ ծառայության պետ Հրաչյա Պետրոսյանը:«ԴԱՎԱՃԱՆԵՑ» ՎԵՐՋԻՆ ՄՈՏԵՑՈՒՄԸ
Գյումրեցի Գոռ Մինասյանը երկամարտի գումարով բրոնզե մեդալ նվաճեց Գվատեմալայում ավարտված ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնության գերծանրքաշայինների մրցաշարում
Հայ մարզիկը վերելքով մասնակցեց պոկում վարժությանը` ...ԱՎԵՏԻՍՅԱՆԸ` ԵՎՐՈՊԱՅԻ ՀՆԳԱԿԻ ՉԵՄՊԻՈՆՈՒՀԻ
Երջանիկ Ավետիսյանի հաղթանակով ավարտվեց Կիպրոսում անցկացված ստենդային հրաձգության Եվրոպայի առաջնության կանանց անհատական մրցաշարը: Սպորտի վաստակավոր վարպետ մեր հայրենակցուհին 100 հնարավորից խոցեց 96 «թռչող» ...ԲԱԽՏԱՄՅԱՆԻ ԲԱԽՏԸ ՉԲԵՐԵՑ
Օդամղիչ զենքից հրաձգության մեր առաջատար Նորայր Բախտամյանը Միլանում ավարտված աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլում 4-րդն է ճանաչվել նաեւ 50 մ հեռավորությունից ատրճանակով հրաձգության մրցումներում: ...ՀԱՐՈՒՍՏ ՄԱՐԶԱՎԱՐՈՎ
Հայ սամբիստները գերազանցապես բրոնզե մեդալներ նվաճեցին Մոսկվայում ավարտված կանանց եւ տղամարդկանց Եվրոպայի առաջնության ժամանակ: Միակ արծաթե պարգեւին արժանացավ մարտական սամբոյի մրցումներին մասնակցած 52 կգ ...22-ՐԴ ՀԱՅ ՕԼԻՄՊԻԱԿԱՆԸ
Լոնդոնի օլիմպիական խաղերի հայաստանցի 22-րդ մասնակիցը դարձավ հեռացատկորդ Վարդան Փահլեւանյանը, ով 8,12 մ արդյունքով հաղթեց Թբիլիսիում անցկացված Վրաստանի բաց առաջնության մրցումներում: Նա, ինչպես տեղեկացնում ...ԻՍԿ ԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ ՊԱՐՏՎԵՑ
Երեւանցի թենիսիստուհի Անի Ամիրաղյանը, հասնելով Ստամբուլում անցկացված՝ 10 հազար դոլար մրցանակային հիմնադրամով միջազգային մրցաշարի եզրափակիչ, վճռական մրցամարտում 2:6, 6:7 հաշվով պարտվեց հոլանդուհի Կյուրին ...ՉԵՄՊԻՈՆԸ ՎԵՐՋԱՊԵՍ ՀԱՂԹԵՑ
Ֆուտբոլի Հայաստանի անցյալ տարվա չեմպիոն «Ուլիսը» առաջին հաղթանակը տարավ ընթացիկ առաջնությունում: 9-րդ տուրում վրացի հարձակվող Շոթա Ջիքիայի գոլի շնորհիվ երեւանցիները, հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթելով ...ՀԵՐԹԱՓՈԽԸ ՁԱԽՈՂՎԵՑ
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը վերջին տեղը գրավեց Սարանսկում անցկացված աշխարհի գավաթի խաղարկությունում: «Ա» խմբում 2-րդ կազմով հանդես եկած մեր հավաքականը պարտվեց Հարավային Կորեայի, ...«ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ» ԱՆՎԱՆ ՏԱԿ՝ ԳԵՅ-ՇՔԵՐԹ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Այն, ինչ տեսնում ու լսում էինք աշխարհի տարբեր մայրցամաքներում, նաեւ ԱՊՀ տարածքում կազմակերպվող միասեռականների շքերթների մասին, մեզ թվում էր անչափ հեռու մի բան։ Երբեւէ, անգամ ամենամղձավանջային երազում ...ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԲՀԿ-Ն ԿՄԱՐԳԻՆԱԼԱՑՎԻ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Եվ կկորցնի ողջ ներուժը
Հարցազրույց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՄԻՆԱՍՅԱՆԻ հետ
-Պարոն Մինասյան, խորհրդարանական ընտրություններից հետո քաղաքական ուժերի դիրքորոշումներում հստակության ...ՀԱԿ-ԻՑ ԵՐԿՈՒ ՈՒԺԻ ՀԵՌԱՑՈՒՄԸ ՏԱԳՆԱՊԻ ԱԶԴԱՆՇԱՆ Է
Մ.ՍԱՀԱԿՅԱՆ
Քաղաքական ու նաեւ քաղաքագիտական շրջաններում շարունակում է քննարկվել Տեր-Պետրոսյանի գլխավորած ՀԱԿ-ի նոսրացման փաստը՝ «Հանրապետություն» եւ Հայաստանի լիբերալ կուսակցությունների հեռացումը։
Բուն ՀԱԿ-ում ...ՄԵՐՈՆՔ ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ
Երեկ մեկնարկել է ՆԱՏՕ-ի Աֆղանստանում միջազգային կայունության աջակցման ուժերի (ISAF) Հյուսիսային հրամանատարության օպերատիվ հրահանգչական եւ փոխգործողության խմբի (OMLT) կազմում ծառայող 5 հայ հրահանգիչների ...ՎԻՐԱՀԱՏՈՒՄ ԵՆ
Երեւանի բուժհաստատությունների վերակենդանացման բաժանմունքներում Հանրապետության հրապարակում գազով լիցքավորված փուչիկների բռնկումից տուժած հիվանդ այլեւս չկա: Նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ Հայաստան ...ՓՈԽՎԵԼ Է ՂԵԿԱՎԱՐԸ
Երեկ, իր դիմումի համաձայն, աշխատանքից ազատվել է Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Մելիք Գասպարյանը։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Արմեն Ուլիխանյանը, ...ԱԿԱՆԻ ՊԱՅԹՅՈՒՆԻՑ
Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը հաստատում է, որ Հադրութի շրջանի զորամասերից մեկում ականի պայթյունից զինծառայող է մահացել: Ուսումնական պարապմունքի ժամանակ ականներից մեկը հողի մեջ տեղադրելիս ...ՉԳՆԱԼԸ ՃԻՇՏ ԷՐ
«Համարում եմ, որ ՆԱՏՕ-ի գագաթաժողովին չգնալը ճիշտ էր։ Այդ կազմակերպությունները ընդհանրապես անելիք չունեն Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում, որովհետեւ առաջնորդվում են ոչ թե արդարության կամ նույնիսկ ...ՀԱՊԿ-Ը ԿՕԳՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
«Ես արդեն ասել եմ ու կրկնում եմ, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ է, եւ եթե Հայաստանի նկատմամբ իրականացվեն ինչ-որ ոչ բարեկամական քայլեր, բնականաբար ՀԱՊԿ-ի անդամ երկրները Հայաստանին համապատասխան օգնություն ...ՔԻՉ ՀԱՎԱՆԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿ
Քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՄԻՆԱՍՅԱՆԻ կարծիքով. «Այն, որ ԲՀԿ-ն կդառնա ընդդիմադիր հզոր ուժ, քիչ հավանական է: Այդ տարբերակը կարող է բոլորովին չաշխատել ու հակառակ արդյունքը տալ, քանի որ այդ դեպքում հավանաբար ԲՀԿ-ն ...ՀԱՋՈՐԴ ԴԱՍԻՆ
Հանրապետական կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը դեռ վաղաժամ է համարում կոալիցիայի` մասնավորապես ԲՀԿ մասնակցությամբ լինել-չլինելու վերաբերյալ մեկնաբանություն ներկայացնելը: «Կլինի՞ ...ԼԵԶՎԻ ՏԱԿ ՈՍԿՈՐ ՉԿԱ
«Իմ կարծիքով՝ այդ մարտավարությունը իրենց ոչ մի բան չի տալու: Բայց ժամանակը ցույց կտա, թե իրականում այս գնահատականներում ով է ճիշտ: ՀԱԿ-ը, վստահ եմ, նման քայլերից բացարձակապես չի տուժում։ Կոնգրեսը ապահովել ...
ՄԵԶ ՄԻԱՅՆ ԾՈՄԱԿԻ ՏԵՍԱԿՆ ԷՐ ՊԱԿԱՍՈՒՄ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆՊԱՇՏՈՆՆ Է ԳԵՂԵՑԿԱՑՆՈՒՄ ՄԱՐԴՈՒՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԳԱՂՏՆԻ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅԻ ՄԱՍԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ«ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ» ԱՆՎԱՆ ՏԱԿ՝ ԳԵՅ-ՇՔԵՐԹ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻՆՔՆ ԻՐԵՆ ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՎ
ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահԻՆՉՈՒ ՉՀԱՆԴԻՊԵՑԻՆ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ
ՆՈՐ ՇՏԵՄԱՐԱՆ, ՆՈՐ ՀԱՐՑԵՐ ՈՒ ՀԱՐՑԱՐԱՆՆԵՐ
ՀԵՆՐԻԿ ԳԱԼՍՏՅԱՆԹՈՒՐՔԻԱՆ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՓՈՐՁԵՑԻՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ՆԱՏՕ-Ի ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԴԱՏԱՎՈՐՆԵՐ ԵՆ ԿԱՆՉՎԵԼ ԱԱԾ
ՉԻՊՈՎ ԱՆՁՆԱԳՐԵՐ, ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿՐԻՉՈՎ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԵՐ
Ե.ԳԱՍՊԱՐՅԱՆ
- 1864 Թուրքական զորքերը արշավում են Սասունի վրա, սակայն հանդիպելով հայկական ուժերի դիմադրությանը, նահանջում են:
- 1907 Ծնվեց կոմպոզիտոր Գուրգեն Ալեմշահը: (Վախճ. 1947 թ.):
- 1918 Սարդարապատի չորս օրյա հերոսամարտը:
- 1919 Հրապարակվեց Կ. Պոլսի ռազմական արտակարգ ատյանի Տրապիզոնի հայության տեղահանության և կոտորածի հանցագործներին վերաբերող դատավճիռը:
- 1924 Ծնվեց հայազգի ֆրանսիացի երգիչ, կոմպոզիտոր Շառլ Ազնավուրը (Վաղինակ Ազնավուրյան):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

