
«ԺԱՌԱՆԳԱԿԱՆ» ՀԱՄԱԽՏԱՆԻՇ
- Եվ դեմոկրատական ազատություն

Երեկ, գրեթե միաժամանակ, բայց առանձին-առանձին հայտարարություններով հանդես եկան «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը՝ ներկայացնելով անցած խորհրդարանական ընտրություններին իրենց ամփոփ գնահատականները։
Թեպետ մանրուք է թվում, սակայն ուշագրավ է, որ նույն այդ ընտրություններին միասնական ցուցակով մասնակցած ուժերը առանձին են ելույթ ունենում նույն խնդրի վերաբերյալ, ի դեպ, հաճախ գրեթե նույնական գնահատականներով։ Մյուս հատկանշական հանգամանքն էլ այն է, որ ընտրությունների գնահատականը ձեւակերպելու համար նրանցից մոտ 10 օր պահանջվեց։
Ի դեպ, Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, թե իրենց «քաղաքացիական ռահակիցների ու հանրային գործընկերների» համալիր քննարկումներից հետո «Ժառանգությունը» կներկայացնի «Պետության վիճակի մասին» իր հանգամանալի գնահատականը եւ «ժամանակավորապես խաթարված, բայցեւ տեւապես սուր ու անխախտ իր տեսլականը Նոր Հայաստանի, որը վստահաբար գալու է: Այս նպատակով «Ժառանգությունը» հունիսի 2-ին կհրավիրի իր համագումարը:
Ինչ վերաբերում է «Ժառանգության» առաջնորդի հայտարարության բուն բովանդակությանը, ապա Րաֆֆի Հովհաննիսյանը, կարելի է ասել, յուր ոճի մեջ է. պաթետիկ ձեւակերպումների, հաճախ՝ խրթին կապակցությունների պակաս չկա։
Ըստ «Ժառագության» առաջնորդի. «Եվս մեկ անգամ հայ ժողովրդին բաժին հասավ դե ֆակտո խորհրդարան, եւ եթե մենք միասին ու անհապաղ չգործենք` նրան վերադարձնելու իշխանությունը եւ օրենքի պաշտպանությունը, ինչպես որ հարկն է, հանրապետությունը դատապարտված է դիմավորելու նաեւ հաջորդ դե ֆակտո նախագահին` ի թիվս նրանց երկար շարքի:
Մենք արժանի ենք եւ կունենանք ավելին: Մենք արժանի ենք եւ պետք է հասնենք դե յուրե ղեկավարության` թե՛ խորհրդարանում, թե՛ նախագահական նստավայրում»:
Ինքնագնահատականը, իհարկե, բարձր է, բայց արժանի՞ են-անարժա՞ն են, որոշում է ժողովուրդը՝ ընտրությունների ժամանակ։ Հետո՞ ինչ, որ Րաֆֆի Հովհաննիսյանին ու նրա գործընկեր «Ազատ դեմոկրատներին», օրինակ, ԱԺ վերջին ընտրությունների արդյունքները դուր չեն գալիս, իրենց ակնկալած՝ «սարեր շուռ տալու» չափ քվեներ չեն ստացել։ Վե՛րջ, միանգամից՝ «համապետական վիհ», «համակարգային տագնապ» եւ նման շեքսպիրյան հույզեր։
Ի դեպ, «Ազատ դեմոկրատների» տարածած հայտարարության ոճն ու լեզուն ավելի է համապատասխանում քաղաքական ուժին, քան «Ժառանգության» առաջնորդի հուզախռով ելույթը։
Համենայն դեպս, «Ազատ դեմոկրատները» մասնավորապես նշում է.
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն արձանագրում է, որ թեեւ ընտրատեղամասերում ընտրական գործընթացի բուն ընթացքը, այդ թվում` քվեաթերթիկների հաշվարկը, ինչպես նաեւ նախընտրական քարոզչության ընթացքում հեռուստաեթերի օգտագործման համեմատաբար հավասար պայմանների ապահովումը կարելի է գնահատել որպես առաջխաղացում նախորդ ընտրությունների համեմատ, այդուհանդերձ ընտրատեղամասերից դուրս իրականացված զանգվածային ընտրախախտումները մթագնել են ընտրությունների օրինականությունը եւ լեգիտիմությունը»:
Դե ինչ, «Ազատ դեմոկրատների» դեպքում գոնե հասկանալի է ասելիքը, թեպետ կրկին խոցելի է։ Եթե այդքան «զանգվածային խախտումներ» են եղել, ապա ո՞ւր են, պարոնայք, ձեր արձանագրած կոնկրետ փաստերը, ո՞ւր են ձեր բողոքարկումները, դիմում-բողոքները։ Կա ընտրությունների արդյունքները վիճարկելու օրենքով սահմանված կարգ, եւ եթե այդքան «զանգվածային խախտումներ» եք նշում, ապա ինչո՞ւ չեք դիմում Սահմանադրական դատարան։ Ի վերջո, չէ՞ որ քաղաքական ուժեր եք, ինչը ենթադրում է քաղաքական եւ իրավական որոշակի ընթացակարգերի իմացություն ու պահպանում, այլ ոչ թե «խոհանոցային զրույցի» մակարդակի բառանետումներ։
Ոչ պակաս ուշագրավ եւ վիճելի է այն ձեւակերպումը, թե «ընտրությունները չարձանագրեցին քաղաքացու իրական կամքը եւ քաղաքական ուժերի իրական հարաբերակցությունը»։
Այսինքն՝ եթե իրենք 70% ձայն չեն ստացել, ապա վերջ՝ «չի արտահայտում»։ Հին հայկական հիվանդություն։ Իսկ կներեք, ձեր, այսինքն՝ «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատների» համախառն ցուցակն արտահայտո՞ւմ էր ձեր իսկ համակիրների իրական կամքը։
Ինչի՞ց է, օրինակ, դժգոհում Րաֆֆի Հովհաննիսյանը։ Որքան հայտնի է, այս կուսակցության խորհրդարանական խմբակցության ամենից ակտիվ ու ներկայանալի գործիչները ԱԺ պատգամավորներ Անահիտ Բախշյանն ու Արմեն Մարտիրոսյանն են, Ստյոպա Սաֆարյանն ու Լարիսա Ալավերդյանը։ Այսինքն՝ նրանցով էր «Ժառանգությունը» ճանաչելի։ Եվ ո՞ւր էին այդ գործիչները «համախառն ցուցակում»։ Այնպիսի դիրքերում, որ ուղղակի իրատեսական չէր, թե այդ ակտիվ գործիչները համամասնական կարգով վերստին պատգամավոր կընտրվեն։
Իսկ մի՞թե այդ իրողությունը չի անդրադարձել «Ժառանգության» համակիրների տրամադրությունների եւ կողմնորոշման վրա։
Իսկ միգուցե նախ դուք ձեր ներքին խնդիրնե՞րը քննեք ու վերլուծեք, եւ հետո՞ միայն ճռճռան ֆրազներ նետեք «համապետական վիհ»-երի ու տագնապների մասին։ Դա գոնե ավելի լրջմիտ վերաբերմունք կլինի, քան «սարեր շուռ տալու» ախորժակ եւ հավակնություններ դրսեւորելը։ Երկնքում սավառնելը գուցե գայթակղիչ է, բայց մեկ-մեկ արժե վայրէջք կատարել եւ տեսնել իրականությունը։
- Մ.ՍԱՀԱԿՅԱՆ
ՊԱՇՏՈՆՆ Է ԳԵՂԵՑԿԱՑՆՈՒՄ ՄԱՐԴՈՒՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Այլ ոչ թե մարդը՝ պաշտոնին
Հրեա ազգն աշխարհին բազում պանծալի մարդիկ է տվել։ Նրանցից երեքն առանձնակի հռչակավոր են. Քրիստոսը պարգեւեց հավատ, Մարքսը՝ հույս, իսկ Էյնշտեյնը ապացուցեց, որ թե՛ մեկը, թե՛ մյուսը ...ԸՆՏՐԱԿԱՆ ՈՂԲԻ ԺԱՄԱՆԱԿԸ ԱՆՑԵԼ Է
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Մարքսիստական կուսակցության առաջնորդ ԴԱՎԻԹ ՀԱԿՈԲՅԱՆԸ, որը մեծամասնական ընտրակարգով մասնակցում էր խորհրդարանական ընտրություններին, պնդում է, որ պարտվողներ ու հաղթողներ չկան, քանզի պայքարը գաղափարական չէր
...ՏՐԱՆՍՖԵՐՏՆԵՐԸ ԱՎԵԼԱՆՈՒՄ ԵՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Թեեւ ոչ բոլոր երկրներից
Ֆինանսական շուկայում թուլանում է ազգային արժույթը։ Սակայն դա չի նշանակում, թե նվազել են Հայաստան մտնող տարադրամային հոսքերը։ Հակառակը, դրանք շարունակում են ավելանալ ինչպես արտահանումների, ...ՌԵԿՈՐԴՆԵՐԸ ՏԱՐԻՔ ՉԵՆ ՃԱՆԱՉՈՒՄ
Հայոց «Դյուցազնագիրքը» շարունակում է համալրվել նոր ռեկորդներով: Շուրջ երկու ամսվա ընթացքում ինքնատիպ նվաճումներով հրապուրված մեր հայրենակիցները հասցրել են արարել գրքի երկրորդ հատորի առաջին 38 էջը: Հենց ...ՀԱՅ ՀՈԿԵՅԻՍՏՆԵՐԸ ՀԱՂԹԵՑԻՆ ՉԵԽԵՐԻՆ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍՆԵՐԻՆ
Պատանի հայ հոկեյիստները շարունակում են զարմացնել մարզասեր հանրությանը: Ռուսաստանի Տվեր քաղաքում ընթացող Իլյա Կովալչուկի գավաթի խաղարկության միջազգային մրցաշարի հերթական օրը մեր թիմը հասցրեց հաղթել երկու ...ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՉՀԱՍԱՆ
Հայաստանի պատվիրակները ձեռնունայն են վերադառնում Չինաստանում ընթացող կանանց բռնցքամարտի աշխարհի առաջնությունից: Եվրոպայի փոխչեմպիոնուհի Արմինե Սինաբյանից հետո անհաջողության մատնվեց նաեւ Աշխեն Սիմոնյանը, ...ՎԵՐԱԴԱՐՁԱՆ ՄԵԴԱԼՆԵՐՈՎ
Արցախցի հինգ մարզիկներից երեքը մրցանակային տեղեր են գրավել Թբիլիսիում անցկացված կիոկուշին-կան կարատեի Կովկասի առաջնության ժամանակ: Հաղթողի կոչմանն են արժանացել 49 կգ քաշային Գոռ Ադամյանը եւ մինչեւ 55 ...ԱՆԽԱԽՏ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅՈՒՆ
Մոսկվայում շարունակվում է շախմատի տղամարդկանց աշխարհի չեմպիոնի կոչման համար հնդիկ Վիշվանաթան Անանդի եւ իսրայելցի Բորիս Գելֆանդի մրցամարտը: Հակառակորդները համառորեն չեն սրում պայքարը` հավանաբար հույս դնելով ...ԵՐՐՈՐԴ ԱՆԳԱՄ
«Գալա» հեռուստաընկերության մայիսի 6-ին ցուցադրած տեսանյութի համաձայն, այդ օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում «Գազել» մակնիշի ավտոմեքենայի շուրջ քաղաքացիներ ...ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է
Աշակերտուհուն բռնաբարելու համար մեղադրվող գյուղապետ-ուսուցչի գործով դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն` 8-րդ դասարանի հարթաշենցի աշակերտուհու նկատմամբ եղել է սեռական ոտնձգություն: Այս ...ԱՄԵՆԱՃԻՇՏ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱԿՏԻՎ ԻՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
«Հայոց Աշխարհ»-ի հարցերին պատասխանում է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար, քաղաքագետ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԸ
-Հրադադարի պահպանման անհրաժեշտության վերաբերյալ հերթական լղոզված հայտարարությունն ընդունելով, ադրբեջանցիների ...ՄԵԶ ՄԻԱՅՆ ԾՈՄԱԿԻ ՏԵՍԱԿՆ ԷՐ ՊԱԿԱՍՈՒՄ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
«Պայթած» մեղադրանքներ
Ինչպես հայտնի է, մայիսի 8-ի վաղ առավոտյան, ժամը 05:00-ի սահմաններում, անհայտ անձինք պայթեցրին Երեւանի Ղ.Փարպեցի 14/11 հասցեում գործող DIY ակումբը, որը համարվում է համասեռամոլների ...ԿՏՐՎԱԾ ԳԼԽԻ ԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
Նախարարներին չես նախանձի
Անկեղծ լինենք. մեր մարդը չի սիրում ընդհանրապես ոչ մի իշխանություն։
Ըստ որում, մեր մարդը խստիվ տրամաբանող է, միշտ հետեւողական ու արդար։ Վատ իշխանությանը չի սիրում նրա համար, ...«ԺԱՌԱՆԳԱԿԱՆ» ՀԱՄԱԽՏԱՆԻՇ
Մ.ՍԱՀԱԿՅԱՆ
Եվ դեմոկրատական ազատություն
Երեկ, գրեթե միաժամանակ, բայց առանձին-առանձին հայտարարություններով հանդես եկան «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը՝ ներկայացնելով ...ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԸ
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում մասնակցել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հոբելյանական նստաշրջանին՝ նվիրված Հավաքական անվտանգության մասին պայմանագրի ստորագրման 20-ամյակին եւ ...ՀԵՌԱՆԿԱՐ ՈՒՆԻ՞ ԲՅՈՒՐՈԿՐԱՏԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԸ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
Սովորաբար խորհրդարանական ընտրություններին հաջորդող շրջանը համարվում է պետապարատի վերակազմակերպման եւ գործադիր իշխանության նկատմամբ վստահությունը բարձրացնելու ամենահարմար ժամանակը։ Խոսքը նախեւառաջ չինովնիկների ...ՓՈՒՉԻԿՆԵՐԻ ԳՈՐԾԸ
Մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած արտակարգ պատահարի հետեւանքով, երբ բռնկվեցին գազով լիցքավորված հարյուրավոր փուչիկներ, որի արդյունքում տուժեց 154 մարդ, դեռեւս որեւէ մեկը չի ձերբակալվել: ...ՖՈԼԿԼՈՐ
Գյումրիում շրջանառվող լուրերի համաձայն`՝ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հրաժարական է ներկայացրել, եւ նրա փոխարեն արդեն ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել անցած խորհրդարանական ընտրություններում ...ՀԻՍՏԵՐԻԱ
Ադրբեջանում թուրքական արտադրության կանացի զոլավոր բլուզներ են վաճառվում, որոնց զոլերի երանգները հիշեցնում են հայկական դրոշի գույները: Սա երկրում առաջացրել է նոր հակահայկական հիստերիա: Լրատվամիջոցները ...ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՈՒԺ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հարցազրույց Հանրապետական կուսակցության փոխնախագահ ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ
-Պարոն Սահակյան, Հանրապետականը նախկինի պես պատրա՞ստ է լայն կոալիցիա կազմելուն, թե՞ կստանձնի իշխանության ողջ պատասխանատվությունը, ...ԲՆԱԿԱՆ ԱՂԵՏՆԵՐԸ ՄԻԱՅՆ ՀԱՅՈ՞Ց ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻՆ ԵՆ ՍՊԱՌՆՈՒՄ
Լ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Թիֆլիսում երկրաշարժ եղավ, ասացին՝ Շամքորեցոց (Կարմիր ավետարան) եկեղեցին երկրաշարժի հետեւանքով փլվել է, հիմա էլ անձրեւներից հետո Սուրբ Նշանն է փլվում: Ստացվում է, որ հարեւան Վրաստանում բնական աղետների ...ԵՄ-Ն ՈՂՋՈՒՆՈՒՄ Է
Եվրոպական հանձնաժողովը, Ընդհանուր արտաքին եւ անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչը մայիսի 15-ին հրապարակել են Եվրոպական հարեւանության քաղաքականության փաթեթը, որում ներառված է ...ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԿԱՆ
Բայց ժամանակից շուտ չեն բացահայտվի Ըստ ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻ. «Հանրապետականի ու մյուս քաղաքական ուժերի տարբերությունն էլ հենց այն է, որ մենք ոչ թե նախ որոշում ենք, թե այս կամ այն պաշտոնում ով է աշխատելու, ...ԱԿՏԻՎ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Այլ տաբերակ չի երեւում «Ստեղծված իրավիճակում ամենաճիշտ մարտավարությունը, որ հայկական կողմը փորձում է իրականացնել, եւ բավական արդյունավետ՝ ակտիվ ինքնապաշտպանությունն է։ Այսօր այլ տարբերակ չեմ տեսնում, ...ԹՌԱՎ ՏԻԵԶԵՐՔ
Խորհրդարանական ընտրություններից ընդդիմությունը հետեւություններ պիտի անի, քանի որ առջեւում նախագահական ընտրություններ են: Այս մասին ասել է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը: Նա նաեւ ...ԵՐԿՐԱՇԱՐԺ
Երեկ՝ տեղական ժամանակով ժամը 08։13-ին, գրանցվել է 3.0 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը Հայաստանի տարածքում է՝ Շորժա գյուղից 9 կիլոմետր դեպի հարավ-արեւելք (Սեւանա լճում): Երկրաշարժի ուժգնությունը ...ՉԵՆ ԹՈՒԼԱՑՆՈՒՄ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը անհասցե եւ ոչինչ չասող կոչ է։ Նման կարծիք է հայտնել քաղաքական վերլուծաբան Մասիս Մայիլյանը։ Մեկնաբանելով երկուշաբթի օրը համանախագահների տարածած ...ԱՎԵԼԻ ՍԱՆՁԱՐՁԱԿ
«Հերթական անգամ ականատեսը եղանք ոչինչ չասող, ինքնանպատակ հայտարարության, որն անկասկած չի կարող լիցքաթափել լարվածությունը ռազմաճակատում: Ավելին՝ նման հայտարարություններն ավելի սանձարձակ են դարձնում ագրեսորին: ...ՉԻ ԼՔՈՒՄ ՕԵԿ-Ը
Տրանսպորտի եւ կապի նախարար, ՕԵԿ անդամ Մանուկ Վարդանյանի` կուսակցությունից դուրս գալու մասին լուրերն իրական չեն: Այս մասին ասել է ՕԵԿ մամուլի քարտուղար Հարություն Ամիրյանը: Նախարարի մամուլի քարտուղար Սուսան ...ԲԱԺԱՆՈՒՄ ԵՎ ՄԻԱՎՈՐՈՒՄ
Հայ ազգային կոնգրեսի հետ կուսակցության հարաբերություններին անդրադառնալով` Արամ Սարգսյանը նշել է, որ «Հանրապետության» եւ ՀԱԿ-ի մոտեցումները ժամանակի ընթացքում սկսել են իրարից տարբերվել, դրանով իսկ իրավիճակ ...
ԳԱԼԻՍ Է ՊԱՇՏՈՆՆԵՐ ԲԱԺԱՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆՀԱՅԻ ԲԱԽՏ
Ե՛Վ ԶՈՐԱՀԱՆԴԵՍ, Ե՛Վ ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ռ. ՍԱՐԳՍՅԱՆՄԵԶ ՄԻԱՅՆ ԾՈՄԱԿԻ ՏԵՍԱԿՆ ԷՐ ՊԱԿԱՍՈՒՄ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՇՎԱԾ ՕՐԵՐ ԵՆ ՄՆԱՑԵԼ
Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆՊԱՇՏՈՆՆ Է ԳԵՂԵՑԿԱՑՆՈՒՄ ՄԱՐԴՈՒՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԻՆՔՆ ԻՐԵՆ ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՎ
ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահՀԻՊՈԹԵԿԻ ՇՈՒԿԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՊԱՍԻՎ ՄՆԱԼ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆՏԱՊԱԼՎԵԼ Է
ՄԱՐԴ Է ՍՊԱՆԵԼ
- 1812 Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվում է Բուխարեստի հաշտության պայմանագիրը: Ռուսաստանին է միացվում Բեսարաբիան:
- 1904 Սասնա ապստամբության Գոմերի կռվում սպանվեց դաշնակցական գործիչ Վահան Մանուելյանը:
- 1926 Տեղի է ունենում Երևանի առաջին հիդրոէլեկտրակայանի հանդիսավոր բացումը, ուր ճառով հանդես են գալիս Գ. Օրջոնիկիձեն, Աղամալի-Օղլին, Շ. Էլիավան և ուրիշներ:
- 1980 Նշվեց Դավիթ Անհաղթի ծննդյան 1500-ամյակը:
- 1981 Վախճանվեց հայազգի ամերիկյան գրող Վիլյամ Սարոյանը Կալիֆորնիայի Ֆռեզնո քաղաքում: (Ծնվ. 1908թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

