
ՄԻԱՍՆԱԿԱՆ ՇՏԱԲԸ ՀՐԱՊԱՐԱԿԵՑ ԻՐ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
- Խորհրդարանական ընտրությունների հանրային վերահսկողության նպատակով ստեղծված միասնական շտաբը, որին անդամակցեցին ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն եւ ԲՀԿ-ն, երեկ գումարեց, ամենայն հավանականությամբ, վերջին նիստը եւ հրապարակեց կատարած աշխատանքի արդյունքներն ամփոփող հայտարարություն:

«ԱԺ ընտրություններն անցան համատարած օրինախախտումներով: ԿԸՀ-ն, խախտելով օրենքի պահանջները, չի ապահովել բազմակի քվեարկությունը բացառելուն ուղղված ամենակարեւոր գործիքի՝ անձնագրերը դրոշմակնքելու պատշաճ կիրառումը: Խիստ անարժանահավատ են նաեւ ընտրությունների ընթացքում օգտագործված ընտրացուցակները եւ ընտրություններին մասնակցած ընտրողների պաշտոնապես հրապարակված թիվը:
Մայիսի 6-ին կայացած ԱԺ ընտրությունների արդյունքում ձեւավորված խորհրդարանը չի արտացոլում քաղաքական ուժերի նկատմամբ ժողովրդի աջակցության իրական պատկերը:
Ընտրությունների հանրային վերահսկողության միասնական շտաբը շարունակելու է համատեղ ջանքերը՝ երկրում ստեղծված արատավոր ընտրական համակարգը վերափոխելու եւ իրապես ժողովրդավարական ընտրությունների մեխանիզմներ հաստատելու ուղղությամբ»,- ասված է հայտարարության մեջ:
Միասնական շտաբում ԲՀԿ ներկայացուցիչ ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ անդրադարձավ «ընտրակեղծիքների նորարարություններին», շեշտելով, որ դրանք երեք բաղադրամասեր են ունեցել. «Բոլոր տեսակի ընտրակեղծիքներին բոլորս լավ ծանոթ ենք, բայց սրանք նոր են: Դրանք ուռճացված ցուցակներն են, ցնդող կնիքներն են եւ առավոտյան շուտ աննախադեպ զանգվածային քվեարկությունը:
Դեռ ապրիլի 25-ին ԱԺ նախագահին կից մշտադիտարկման հանձնաժողովի նիստի ժամանակ ԲՀԿ-ն պահանջել էր փորձարկել ցնդող թանաքը: Այս փարձարկումից ամեն կերպ խուսափեցին, եւ դա չարվեց:
Մենք բազմիցս ահազանգեցինք ընտրացուցակների մասին, որոնք մի քանի հարյուր հազարով ուռճացված են:
Պարզվեց նաեւ, որ քվեարկության մեկնարկից կես ժամ առաջ շատ տեղամասերում արդեն հերթեր են կուտակվել եւ երկու ժամում քվեարկել են հազարավորները: Երբ այս ամենը զուգադրում ենք, ընտրախախտումների պատկերը պարզ է դառնում, բայց դա բացահայտելու համար մենք պետք է ունենանք քվեարկածների ցուցակը: Մեր այս պահանջը մերժեց նաեւ Սահմանադրական դատարանը»:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ հիշեցրեց, որ խորհրդարանական ընտրությունների ամբողջական գնահատականը արտահայտել են կուսակցության օրեր առաջ կատարած հայտարարությամբ, իսկ նախընտրական արատավոր վիճակի մասին հայտարարություններ արել են պարբերաբար։
«Մեր երկրում արմատավորվել է փողի իշխանություն՝ պլուտոկրատիա: Ընտրությունների արդյունքում պլուտոկրատիան հաղթեց դեմոկրատիային: Այս համակարգը հիմա առավել անխափան է գործում՝ փողը բերում է իշխանություն, իսկ իշխանությունը՝ հավելյալ փող: Այս ճանապարհով մեր երկիրը անդունդ է գահավիժում»,- գտնում է ՀՅԴ ներկայացուցիչը։
Վերջինիս կարծիքով, իշխանությունը խոստովանելու է, որ կեղծիքներ եղել են, քանի որ դրանք միասնական շտաբի կողմից արձանագրվել են, բայց նաեւ պնդելու է, թե դրանք չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա:
«Դժբախտաբար մենք, իրոք, չունենք այն հնարավորությունները, որ փաստենք, ապացուցենք, որ ընտրակեղծիքները խեղաթյուրել են ընտրությունների արդյունքները: Դա անելու համար քաղաքական ընդդիմությունը, հասարակությունը պետք է ունենա պետության մեջ սերտաճած կեղծարարության համակարգին համապատասխան համակարգ, որը մենք չունենք»,- նշեց Ա.Ռուստամյանը։
Հնչեցին նաեւ ավանդական մեղադրանքներ ժողովրդի հասցեին. «Ժողովուրդն էլ պետք է հասկանա, որ չի կարելի անվերջ տուրք տալ ընտրակաշառքին եւ մեզ դնել բարդ վիճակի մեջ: Ժողովրդի այն մասը, որ ընտրակաշառք է վերցրել՝ մեր գործն է բարդացրել: Եթե մինչեւ վերջ գնանք, ապա անհրաժեշտ կլինի դատել ոչ միայն համատարած ընտրակաշառք տվողներին, այլեւ վերցնողներին: Իսկ մեր ժողովրդի մեծ հատվածին դատել մենք չենք ուզում»:
- ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՌԵԺԻՍՈՐ ԴԱՐՁԱԾ 10 ԴԵՐԱՍԱՆՆԵՐԸ
Բազմաթիվ հայտնի դերասաններ վաղ թե ուշ ցանկություն են
ունենում փորձել իրենց որպես ռեժիսոր եւ նկարահանել սեփական ֆիլմերը։ Ոմանց դա հաջողվում է փայլուն կերպով։
1. ՍԵՐԳԵՅ ԳԵՐԱՍԻՄՈՎ
Սերգեյ Գերասիմովի ...ԻՏԱԼԱՑԻՆԵՐԻՆ ՀԵՇՏ ՉԻ ԼԻՆԻ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Մասնավոր այցով մեր երկիր այցելած ֆուտբոլի աշխարհի 1990թ. առաջնության լավագույն ռմբարկու եւ բրոնզե մրցանակակիր Սալվատորե Սկիլաչին Երեւանում հրավիրված մամուլի ասուլիսում, ի թիվս այլ թեմաների, անդրադարձել ...ԽԱՂԱՂ ՍԿԻԶԲ
Մոսկվայում մեկնարկեց շախմատի տղամարդկանց աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտը` գործող տիտղոսակիր, հնդիկ Վիշվանաթան Անանդի եւ համաշխարհային գահին հավակնող իսրայելցի Բորիս Գելֆանդի միջեւ: Մեկնարկային ...ՀԱՅԵՐԸ` ՖՐԱՆՍԻԱՅԻ ԵՎ ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ
Հրանտ Մելքումյանը փայլուն մեկնարկից հետո 2-րդ անընդմեջ պարտությունն է կրել Սարաեւոյում ընթացող շախմատի միջազգային մրցաշարում: 8-րդ տուրում նա սեւերով զիջել է ռուսաստանցի Միխայիլ Անտիպովին, 2 աստիճանով ...ՀԻՊՈԹԵԿԻ ՇՈՒԿԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՊԱՍԻՎ ՄՆԱԼ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Անցած տարվա որոշակի աշխուժացումից հետո հիպոթեկային վարկերի շուկան տարեսկզբին նորից պասիվացել է։ Առաջին եռամսյակում բանկերը տրամադրել են ընդամենը 2 մլրդ դրամի հիպոթեկային վարկ։
Հիպոթեկի շուկայում պասիվ ...ԹՈՒՐՔԵՐԻ ՓՈՐՁԵՐԸ ՏԱՊԱԼՎԵՑԻՆ
ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ «Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի խմբագիր
Բայց դրանք հաստատ կշարունակվեն
Դատ սկսելու մոլուցքով տարված Ամերիկայի թուրքական համախմբումը (ԱԹՀ) վերջին տարիներին դատական գործեր է հարուցել այն դասախոսների, պետական ծառայողների եւ քաղաքացիական խմբերի ...ԱՅՍ ՄԵԿԸ ՆԱԽԸՆՏՐԵՑ ՓՈՂՈՑԸ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Հանրապետությունը» դուրս է գալիս ՀԱԿ-ից
Երեկ «Հանրապետություն» կուսակցության գրասենյակում հրավիրված ճեպազրույցում հայտարարությամբ հանդես եկավ քաղխորհրդի նախագահ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ։ Խոսքն ուղղելով լրագրողներին ...ԻՍԿ Ի՞ՆՉ ԿԱՆԵՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
Այս օրերին մամուլն ուղղակի եռում է զանազան-զարմանազան վերլուծություններով ու պարզապես գուշակություններով, թե ինչպիսի՞ն կլինի իշխանության կառուցվածքը վերջին ընտրությունների խորապատկերում. կոալիցիա կկազմվի՞, ...ՄԱՐԴ Է ՍՊԱՆԵԼ
Օրերս Աշտարակի Պռոշյան փողոցում սպանություն է տեղի ունեցել։ Ամեն ինչ սկսվել է մայիսի 8-ի երեկոյան, երբ Պռոշյան 29 շենքի հետնամասում ոստիկանները նկատել են գետնին ընկած վիրավոր տղամարդու եւ տեղափոխել ...ՀՌԱՀ-Ը ՏՈՒԳԱՆԵՑ
Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը երեկ հրավիրված նիստում «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ «Կենտրոն» հեռուստաընկերությանը վարչական պատասխանատվության ...ՀԵՐՔՈՒՄ
«Հայոց Աշխարհ» օրաթերթի մայիսի 11-ի համարում տպագրված «Արդար մրցակցության առավելությունը» հոդվածում տեղ են գտել անճշտություններ: Գարեգին Նուշիկյանի մտքերը խմբագրելու արդյունքում աղավաղվել է ասելիքը, տարբեր ...ԿՈՊԻՏ ԸՆՏՐԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԱՅՍ ԱՆԳԱՄ ՉԵՆ ԵՂԵԼ
ԼՈՒՍԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Վերջին խորհրդարանական ընտրությունների ընթացքում մինչ այդ քարոզարշավների ընթացքում չկիրառված մեթոդներ եւս կիրառվեցին: Նման մեթոդաբանությունը, ի դեպ, առավել հատկանշական է աղանդներին: Երբ առանց դիմացինի ...ԸՆՏՐԱԶԱՆԳՎԱԾՆ ՈՒ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Պատճառներից մեկը, որով անցած խորհրդարանական ընտրությունները արդարացիորեն համարվում են հիմնականում հաջողված, այն է, որ դրանց այս անգամ մասնակցում էր քաղաքական ուժերի ոչ մեծ քանակ։
Ոչ մեկի համար, կարծում ...ՄՈՆԻՏՈՐԻՆԳԸ ԾԱՌԱՅԵԼ Է ԻՐ ՆՊԱՏԱԿԻՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԱԺ նախագահ ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻ կարծիքով՝ Ընտրական օրենսգրքի կիրառման ընթացքի վերահսկողության՝ մոնիտորինգի նպատակով խորհրդարանին կից ձեւավորված աշխատանքային խումբը կատարել է իր առաքելությունը։
«Մեր հիմնական ...ՄԻԱՍՆԱԿԱՆ ՇՏԱԲԸ ՀՐԱՊԱՐԱԿԵՑ ԻՐ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Խորհրդարանական ընտրությունների հանրային վերահսկողության նպատակով ստեղծված միասնական շտաբը, որին անդամակցեցին ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն եւ ԲՀԿ-ն, երեկ գումարեց, ամենայն հավանականությամբ, վերջին նիստը եւ հրապարակեց ...ՀԱԿԱԿՈԱԼԻՑԻՈՆ ՄԱՐՏԻԿԸ
Սեփ.լրտվ.Միասնական շտաբի երեկվա նիստից հետո «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ պատասխանեց լրագրողների հարցերին -Խորհրդարանական ո՞ր ուժերի հետ եք առավել հավանական համարում ԲՀԿ-ի կոալիցիոն ...ԳԱԼԻՍ Է ՊԱՇՏՈՆՆԵՐ ԲԱԺԱՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Մի քանի օրից ընտրություններում հաղթած ուժերը կսկսեն բաժանել պաշտոնները կառավարությունում եւ խորհրդարանում։ Դա, ասեմ ձեզ, խոստանում է յուր հուզականությամբ բացառիկ տեսարան լինել։
Իրենց բնագավառներում հայտնի ...ՄԻԱՍՆԱԿԱՆ ՇՏԱԲԻ «ԿԱՐԱՊԻ ԵՐԳԸ»
Սեփ. լրտվ.
«Հայոց Աշխարհ»-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում, անդրադառնալով ԲՀԿ-ՀԱԿ-ՀՅԴ միասնական շտաբի երեկ տարածած հայտարարությանը, Հանրապետական կուսակցության մամլո խոսնակ, ԱԺ փոխնախագահ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ այն համարեց ...ԻՍԿ ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՄԵՂԱԴՐՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԻՆ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
Խորհրդարանական ընտրություններից հետո ծավալված քննարկումների, ասպարեզ նետվող տեսակետների ու մեկնաբանությունների բազմազանության մեջ կա մեկը, որն առավել բնութագրական է հատկապես պարտված կամ իրենց ուզածին ...ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեի, Ժակ Ֆորի եւ Իգոր Պոպովի տարածաշրջանային այցի շրջանակներում ԼՂՀ նախատեսված այցը հետաձգվել է եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով: ԼՂՀ նախագահի աշխատակազմի ...ՏԱՊԱԼՎԵԼ Է
Մայիսի 10-ին Լիտվայի Հանրապետության Սեյմում օրակարգ էր մտցվել «Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման վերաբերյալ» ծայրաստիճան ադրբեջանամետ բանաձեւ: Սեյմի մի շարք պատգամավորների սկզբունքային դիրքորոշման, ...ՉՈՐՍ ԹԵԿՆԱԾՈՒ
Հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղում նշանակված նախագահական ընտրություններին առաջադրվել է 4 թեկնածու: Բացի գործող նախագահ Բակո Սահակյանից, առաջադրվել են ԼՂ խորհրդարանի պատգամավոր, գեներալ Վիտալի Բալասանյանը, ...ՁԱՅՆ ՉԷԻՆ ՏԱԼԻՍ
Նախօրեին ՄԱԿ-ում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հակաահաբեկչության հարցերով զբաղվող կոմիտեների զեկույցների քննարկում, որն անցկացվում էր Ադրբեջանի նախագահությամբ: Վերջինս, Հայաստանի արտգործնախարարության ...ԱՐԴԱՐԱՑՎԱԾ ՄՈՏԵՑՈՒՄ
Ըստ ԱԺ նախագահ ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻ. «Հանրապետականը զերծ է մնացել քարոզարշավի ընթացքում իր հասցեին արվող կոշտ հայտարարություններին պատասխանելուց, որովհետեւ դա կբերեր մթնոլորտի շիկացման, հնարավորություն չէր ...ԻՆՉՊԵՍԵՎ ԽՈՍՏԱՑԵԼ ԷՐ
«Ինչպես գիտեք, ես ասել էի, որ ՀԱԿ-ի խորհրդարան անցնելուց հետո հրաժարվելու եմ մանդատից եւ հիմա պաշտոնապես հայտարարում եմ, որ վայր եմ դնում ԱԺ պատգամավորի իմ մանդատը ու հաջողություն եմ մաղթում ՀԱԿ-ին առաջիկա ...ՄԱՆԴԱՏԸ ՎԱՅՐ ՉԻ ԴՆԻ
«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի կողմից մանդատը չվերցնելու քայլը մեզ համար անակնկալ չէր եւ դրա մասին մենք վաղօրոք տեղյակ էինք»,- ասել է նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը: Հարցին, ...ՀԱՅԻ ԲԱԽՏ
Թիվ 30 ընտրատարածքային հանձնաժողովը երեկ մերժեց Վիկտոր Դալլաքյանի դիմումները՝ նույն ընտրատարածքում խորհրդարանական ընտրություններում առաջադրված անկուսակցական Էդմոն Մարուքյանի թեկնածությունը եւ մեծամասնական ...ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ՀՈԳԵՈՐՍՈՒԹՅՈՒՆ
«Ուզում եմ հատկապես շեշտել մի հանգամանք, որ վերաբերում է քարոզարշավի անցկացման մեթոդներին: Ի տարբերություն մի շարք այլ ընտրությունների, այստեղ որոշ կուսակցություններ իրենց աշխատանքների մեջ նորամուծություն ...
ՆԻԿԻՏԱ ՍԻՄՈՆՅԱՆԸ ԴԵՄ Է
ԻՐԵՆՔ ՓԱՓԿԱՍՈՒՆ ԵՆ՝ Ո՞ՆՑ ԵՆ ԴԻՄԱՆԱԼՈՒ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆՇՆԱՁԿԱՆ ՍԻՆԴՐՈՄԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ, ՈՐ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ Է ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ ՄԻՇՏ ՊԵՏՔ Է ԼԻՆԵՆ ՊԱՅՔԱՐԻ ՄԵՋ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԳԱԼԻՍ Է ՊԱՇՏՈՆՆԵՐ ԲԱԺԱՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆՀԱՅԻ ԲԱԽՏ
Ե՛Վ ԶՈՐԱՀԱՆԴԵՍ, Ե՛Վ ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ռ. ՍԱՐԳՍՅԱՆԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՇՎԱԾ ՕՐԵՐ ԵՆ ՄՆԱՑԵԼ
Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆԱՂԱՆԴԱՎՈՐՆԵՐԸ ԴՈՒՐՍ ԵՆ ԳԱԼԻՍ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԻ
Ա.ԱՌԱՔԵԼՅԱՆՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՄԻ ԿԵՐՊ, ՄԻ ԿԵՐՊ, ԶՈՌՈՎ-ՇԱՌՈՎ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆՀԻՊՈԹԵԿԻ ՇՈՒԿԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՊԱՍԻՎ ՄՆԱԼ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆՄԵՐ ԾԱՌԱՆԵՐԸ
ՏԱՊԱԼՎԵԼ Է
- 1815 Մոսկվայում սկսում է գործել Լազարյան ճեմարանը:
- 1847 Բեդեր-խան բեյի պաշարումը Օրագբերդում:
- 1851 Զեյթունի իշխանները Էջմիածնի կաթողիկոսին գրողմ են, որ Աբդուլ Մեջիդն իրենց կանչել է Կ. Պոլիս և պայմանագիր ստորագրել՝ հարկը կանոնավոր վճարելու մասին: Փաստորեն չեղյալ էր հայտարարվել Մուրադ IV-ի տված հրովարտակը:
- 1921 Ծնվեց ժամանակակից կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանը:
- 1956 Հրազդանի մեծ կամուրջի հանդիսավոր բացումը (Երևան):
- 1963 Մեծի Տանն Կիլիկիո օծվեց Խորեն Ա. Կաթողիկոսը:
- 1994 Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները և Արցախի զինվորական ուժերի հրամանատարը ստորագրեցին պայմանագիր կրակը դադարեցնելու վերաբերյալ:
- 1994 Ադրբեջանի և ԼՂՀ-ի պաշտպանության նախարարների կողմից ստորագրվեց արցախյան ռազմաճակատում զինադադարի համաձայնագիր:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

