
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ ՉՊԵՏՔ Է ՈՐԵՎԷ ՄԵԿԻՆ ԽՆԴՐԻ
- Ինչ-ինչ անհասկանալի պատճառներով, աշխարհի ամենահզոր երկրի նախագահը յուրաքանչյուր տարվա ապրիլի 24-ին ստիպված է լինում կատարել տարօրինակ եւ անհարկի մի ծիսակատարություն: Ապրիլի 24-ից շաբաթներ առաջ Բարաք Օբաման հրաhանգում է Սպիտակ տան իր աշխատակազմին քրքրել բառարանը եւ գտնել մի շարք բառեր, բացի «ցեղասպանությունից», նկարագրելու համար Հայոց ցեղասպանությունը:

Արդեն չորրորդ տարին է, ինչ նախագահի ձեռնհաս օգնականները հուսախաբ չեն անում նրան: Այս տարի «Հայերի հիշատակի օրվա» համար նրանք գտել են մի տասնյակ բառեր, որոնք նկարագրում են Հայոց ցեղասպանությունն առանց օգտագործելու հենց այդ կոնկրետ եզրույթը: Երբ սպառվեցին «ցեղասպանություն» բառի hոմանիշները, նախագահի տքնաջան աշխատողները դիմեցին «Մեծ եղեռն» հայերեն բառերին՝ առանց բերելու դրանց անգլերեն թարգմանությունը, որպեսզի հայերից բացի ոչ ոք չհասկանար, թե ինչի մասին է խոսում նախագահ Օբաման:
Ահա այս տարի նախագահի օգնականների գտած հոմանիշները. «վայրագություններ», «գազանաբար կոտորված», «աքսորի ճանապարհին մեռնել», «անասելի տառապանքներ», «մեռան», «պատմության մութ էջեր», «1915 թվականին տեղի ունեցածը», «անցյալի փաստեր», «խլված կյանքեր», «անիմաստ տուժածներ ու մահացածներ», վերջապես` «Մեծ եղեռնի խավարը»: Ամեն ինչ, բացի «ցեղասպանություն» բառից:
Կարելի՞ է նման խեղճ ու կրակ ջանքերը բնութագրել որպես Օբամայի կողմից իր դրժած խոստումները նվազագույնի հասցնելու անհույս փորձեր: Որպես նախագահի թեկնածու նա բազմիցս եւ հանդիսավոր կերպով խոստացել է, որ կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Սակայն նախագահ դառնալով` թաքնվեց վիրավորական հայտարարությունների հետեւում, որոնք տրվում են ամեն տարի նրա անունով:
Ցավոք, նախագահ Օբաման իր վարչակազմի միակ անդամը չէ, որ չի պահում այս հարցի կապակցությամբ իր նախընտրական խոստումը: ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը եւ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը՝ երկրի բարձրագույն պաշտոնատարներից երկուսը, տվել են նմանատիպ խոստումներ` ճանաչել Հայոց ցեղասպանությունը, երբ սենատոր էին եւ նախագահի թեկնածու:
Մինչ փոխնախագահ Բայդենը ձայնը կտրել է, տիկին Քլինթոնը Հայոց ցեղասպանության ճանաչումը սատարողից դարձավ դրա գլխավոր հակառակորդը: Պետքարտուղար դառնալուց հետո նա ակտիվորեն լոբբիստական գործունեություն ծավալեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ Կոնգրեսի բանաձեւը տապալելու ուղղությամբ:
Սպիտակ տան կողմից այս անիմաստ խեղկատակությունից չորս տարի անց ԱՄՆ-ի հայ համայնքն ունի երկու հիմնավոր պատճառ, որպեսզի խնդրի նախագահ Օբամային այլեւս հանդես չգալ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարություններով:
Առաջին` չորս տարի անընդմեջ դրժելով իր խոստումը եւ Ցեղասպանության վերաբերյալ բառախաղեր խաղալով` Օբաման բարոյական իրավունք չունի խոսելու այս չափազանց զգայուն եւ ցավալի թեմայի վերաբերյալ: Ինչպե՞ս կարող է ԱՄՆ նախագահը դասեր տալ աշխարհում որեւէ մեկին մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ արդարության մասին, երբ ինքն այդպես չարաշահել է սեփական ժողովրդի վստահությունը եւ կորցրել բոլորի վստահությունը:
Նա պետք է դադարի չարչարել ինքն իրեն, իր աշխատակազմին եւ համայն հայությանը` չանելով «Հիշատակի օրվա» վերաբերյալ վիրավորական հայտարարություններ: Անիմաստ է նախագահ Օբամայի կողմից յուրաքանչյուր տարի այնպիսի հայտարարություններ անելը, որոնք հայերը չեն ցանկանում, հավանություն չեն տալիս եւ վիրավորվում են:
Երկրորդ` ԱՄՆ մեկ այլ նախագահ Ռոնալդ Ռեյգանը, արդեն ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը 1981 թվականի նախագահական հռչակագրով: Հայոց ցեղասպանությունը նաեւ ճանաչվել էր Ներկայացուցիչների պալատի կողմից 1975 եւ 1984 թվականներին, արդարադատության նախարարության կողմից 1951 թվականին միջազգային դատարան ուղարկված պաշտոնական հաշվետվությունում եւ ԱՄՆ 42 նահանգների կողմից:
Ուստի հայ համայնքը չպետք է խնդրի նախագահ Օբամայից կամ որեւէ այլ քաղաքական թեկնածուից ճանաչելու այն, ինչն արդեն իսկ բազմիցս ճանաչվել է:
- ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ «Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի խմբագիր
ՎՐԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԱՌԵՎՏՈՒՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՒՄ Է
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Փոխարենը նվազել է թուրքական ներմուծումը
Վրաստանն այն սակավաթիվ երկրներից է, որի հետ Հայաստանը տարիներ շարունակ ունեցել է դրական առեւտրային հաշվեկշիռ։ Սակայն անցած տարվա կեսերին վիճակը փոխվեց։ Վրաստանից ...ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ ՉՊԵՏՔ Է ՈՐԵՎԷ ՄԵԿԻՆ ԽՆԴՐԻ
ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ «Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի խմբագիր
Ինչ-ինչ անհասկանալի պատճառներով, աշխարհի ամենահզոր երկրի նախագահը յուրաքանչյուր տարվա ապրիլի 24-ին ստիպված է լինում կատարել տարօրինակ եւ անհարկի մի ծիսակատարություն: Ապրիլի 24-ից շաբաթներ առաջ Բարաք Օբաման ...ԹԱՔՈՒՆ ՁԱՅՆԵՐՈՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ ԿԵՐՏՈՒՄ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Հարցազրույց ԱԼՎԱՐԴ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ
-Ինչպես նախորդ անգամները, այս նախընտրական շրջանում էլ ընտրակաշառքի թեման արդիական է: Իսկ քաղաքական գործիչների մի զգալի հատված էլ, հաճոյանալով ժողովրդին, կոչ է անում` ...ԿՐՊԱԿՆԵՐԻ ՀԱՐՑԸ ԿԼՈՒԾՎԻ ՄՈՏ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՍ
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
Նախագահ Սարգսյանը հորդորել է դրանք ապամոնտաժել
Մայրաքաղաքի Գլխավոր պողոտայի պուրակում քաղաքային իշխանության որոշմամբ ժամանակավորապես տեղադրված կրպակ-բուտիկների հարցը երեկ, ամենայն հավանականությամբ, ...ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՊԵՏՔ Է ՆԱՅԵԼ ԲԱՑ ԱՉՔԵՐՈՎ
Հարցազրույց ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ հետ
-Քարոզարշավը մոտենում է ավարտին. գո՞հ եք ընթացքից եւ արդյունքներից։
-«Բարգավաճ Հայաստանը» քարոզարշավի փուլ մտավ լուրջ նախապատրաստական աշխատանքներից հետո: Դեռ անցած ...ԱՆՕԴԱՉՈՒ ՍԱՐՔԵՐ
Ադրբեջանական դիվերսիոն խմբի ներթափանցմանը Հայաստանի տարածք ենթադրաբար նախորդել են անօդաչու սարքերի թռիչքները: Այդ մասին հայտարարվել է Հայաստանի պաշտպանության նախարարության եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ...ԵՐԿՐԱՇԱՐԺ
Երեկ՝ տեղական ժամանակով ժամը 09։38-ին, Հայաստանում՝ Մասիս քաղաքից 6 կիլոմետր դեպի հարավ-արեւելք, տեղի է ունեցել 2.2 մագնիտուդով երկրաշարժ: Արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության ...ԴԻԱԿ ԵՆ ԳՏԵԼ
Երեկ՝ ժամը 16։05-ին, տեղեկություն է ստացվել, որ Սեւանա լճում՝ «Մայամի» լողափի մոտակայքում, հայտնաբերվել է դի: Դեպքի վայր է մեկնել փրկարար ուժերի վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը: ...ԱՐՈՆՅԱՆԸ ԱՎԵԼԻ Է ՄՈՏԵՑԵԼ ԿԱՐԼՍԵՆԻՆ
Լեւոն Արոնյանը շարունակում է 2-րդ տեղը գրավել ՖԻԴԵ-ի համաշխարհային դասակարգման սանդղակում, որի մայիսի 1-ին հրապարակած տարբերակի համաձայն, վերջին երկու ամիսներին նա 5 միավորով կրճատել է տարբերությունը ...ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒԹՆՅԱԿՈՒՄ
Գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը հաջող է մասնակցել Ֆրանսիայի Նանսի քաղաքում անցկացված ներկայացուցչական մրցաշարին, որին մասնակցում էր 194 շախմատիստ։ Մրցաշարն անցկացվել է երկփուլանոց մրցակարգով։ Առաջինում ինը ...ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԹՈՒՐՔԻԱՆ ԿՎԻՃԱՐԿԵՆ 5-ՐԴ ՏԵՂԸ
Ալմաթիում ընթացող «Ղազախստանի նախագահի գավաթ» ֆուտբոլի միջազգային մրցաշարի խմբային փուլի վերջին խաղում Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականը, 0։1 հաշվով պարտվելով ղազախ հասակակիցներին, 3 միավորով ...ԱՌԱՋԻՆ ՄՐՑԱԿԻՑԸ ՄԱԿԵԴՈՆԻԱՆ Է
Բուլղարիայի մայրաքաղաքում այսօր կմեկնարկի թենիսի «Դեւիսի գավաթի» խաղարկության եվրոպական 3-րդ խմբի մրցաշարը։ Վիճակահանությամբ Հայաստանի տղամարդկանց հավաքականը ընդգրկվել է C ենթախմբում, որի մասնակիցներից ...ԲԱՐԵԿԱՄԱԿԱՆ ՈՉ-ՈՔԻ
Գյումրիում ցուցադրական մրցախաղ են անցկացրել «Շիրակի» այսօրվա կազմը եւ 90-ական թվականների թիմի ֆուտբոլիստները։ Բարիդրացիական մթնոլորտում անցած հանդիպումը, ինչպեսեւ բնորոշ է նման խաղերին, ավարտվել է 3։3 ...«ԵՎՐՈ-2012»-Ը ՊԱՏՎԱԾ Է ԱՆՈՐՈՇՈՒԹՅԱՄԲ
Սրընթաց են զարգանում իրադարձությունները Ուկրաինայում ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլը անցկացնելու հարցի շուրջ։ Եվրոպական մի շարք երկրների քաղաքական գործիչներ, բողոքելով երկրի նախկին վարչապետ ...ԵՐՆԵԿ ՁԵՐ ՏԻՐՈՋԸ
«Sporting Intelligence» կազմակերպության ամենամյա հաշվետվության համաձայն, «Բարսելոն» եւ «Ռեալ» ֆուտբոլային ակումբները գլխավորում են մոլորակի ամենաբարձր վարձատրվող մարզական թիմերի սանդղակը, որում ներառված ...ԹԵԿՆԱԾՈՒՆ ԵՎ ԸՆՏՐԱԶԱՆԳՎԱԾԸ
«Հայոց Աշխարհ»-ի նախընտրական տեխնոլոգիաների բաժին
Ընտրություններին մնում է ընդամենը մի քանի օր, եւ թեկնածուների համար վրա է հասել ամենալարված ու պատասխանատու ժամանակը։ Բոլոր ջանքերն այժմ պիտի կենտրոնացվեն ընտրողների հետ հանդիպումների վրա։ Իսկ քարոզարշավի ...ՎՐԱՍՏԱՆԸ ՀԱՅՏՆՎՈՒՄ Է ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԴԱՇՏՈՒՄ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրի հետ կապված՝ Վրաստանի խորհրդարանում տեղի ունեցած տհաճ միջադեպը, փորձագետ ԱԼԻԿ ԷՐՈՅԱՆՑԻ կարծիքով, ադրբեջանցիների իրական կերպարը բացահայտելու եւս մեկ առիթ էր:
Հիշեցնենք, ...ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՊԱՎԻՆՈՒՄ Է ԳԻՏԱԿՑԱԲԱՐ ՔՎԵԱՐԿՈՂՆԵՐԻ ՁԱՅՆԵՐԻՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՀՅԴ Բյուրոյի անդամ, «Դաշնակցություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ ընդհանուր առմամբ նորմալ է գնահատում նախընտրական քարոզարշավի ընթացքը, չհաշված «դժվար բռնվող» խախտումները՝ ի ...ԹՈՂ ԳՆԱ՝ ՈՒՐ ՈՒԶՈՒՄ Է
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Բայց գործն անելուց հետո
Այն հանգամանքը, որ ՀԱԿ առաջնորդ Տեր-Պետրոսյանը փաստորեն դուրս եկավ քարոզարշավից, պատճառաբանելով դա առողջական խնդիրներով, բնականաբար, չպետք է որեւէ մեկին մոլորության մեջ գցի։ ...ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ԽՆԴԻՐԸ ՆՈՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ ՍՏԵՂԾԵԼՆ Է
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ երեկ նախընտրական քարոզչությունը շարունակեց մայրաքաղաքի թիվ 3 Քանաքեռ-Զեյթուն ընտրատարածքում, որտեղ ԲՀԿ-ն մեծամասնական ընտրակարգով առաջադրել ...ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՂԹԱՆԱԿՆ Է
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Հայոց Աշխարհ»-ի զրուցակիցն է Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար ՌՈՒԲԵՆ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ
-Պարոն Թովմասյան, մայիսմեկյան տոնակատարությանը կոմկուսի հետ մասնակցողները շա՞տ էին:
-Մայիսի ...ԻՆՉՊԵՍ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ԼՑՐԵՑ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Ժառանգական շուստրիություն
Վերջին տասն օրերի ընթացքում «Ժառանգությունը» պարբերաբար ծանուցում էր մայիսի 1-ին Թատերական հրապարակում իր կազմակերպելիք համերգի մասին, նշելով, որ իրենց կատարումներով հանդես ...ՏԵՍԱԽՑԻԿՆԵՐ ԵՆ ԲԱԺԱՆՈՒՄ
ԲՀԿ-ն ընտրակեղծիքներից խուսափելու լավագույն միջոցներից է համարում ընտրատեղամասերում ընտրությունների ողջ գործընթացի նկարահանումը։ Ըստ Նաիրա Զոհրաբյանի. «Սա վերահսկողական կարեւոր մեխանիզմ եմ համարում, ...ՈՉ ԽԵԼՔ, ՈՉ ՄԵՂՔ
ՀԱԿ-ը երեկ նախընտրական քարոզարշավի շրջանակներում ընտրողների հետ հանդիպումներ ունեցավ Արագածոտնի եւ Շիրակի մարզերում: Տեր-Պետրոսյանը երեկ էլ հիվանդության պատճառով քարոզարշավին չէր մասնակցում: Թալինի ...ՍՏԱՆՁՆՈՒՄ Է
Երեկվանից Ադրբեջանը մեկ ամսով նախագահելու է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կա հինգ մշտական անդամ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Չինաստանը եւ Ռուսաստանի ...ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ ՀՐԱՀԱՆԳԸ
Ընտրությունների օրը պետք է մշտական հսկողության տակ պահել գործընթացը: Այդ մասին ոստիկանությունում ընտրություններին ընդառաջ ստեղծված օպերատիվ շտաբի նիստում հայտարարել է ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը ...ՀԱՍՏԱՏԵԼ Է
Հայկական կողմը պատրաստ է դիպուկահարներին հետ քաշել, եթե ադրբեջանական կողմը նույնպես նման պատրաստակամություն հայտնի: Այս մասին Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի ներկայացուցիչ գնդապետ Անդրանիկ Մկրտումյանը հայտնել ...ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՈՐՏԵՂ ՉԵՆ ԼԻՆԻ ՄԵՆԱՇՆՈՐՀՆԵՐ
Ինչպիսի՞ պետության կառուցման է ձգտում ԲՀԿ-ն:
Ըստ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ. «Պետություն, որտեղ չեն լինի քաղաքական եւ տնտեսական մենաշնորհներ: Բոլոր ոլորտներում կլինեն մրցակցային պայմաններ: Նորմալ բիզնես միջավայր, ...Ե՞ՐԲ ՓՈՂՈՑԸ ԿԴԱՌՆԱ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ
«Անհասցե, անհիմն բողոքները որեւէ արդյունքի չեն բերում՝ բերում են զոհերի։ Դրա ականատեսը եղել ենք։ Միացյալ շտաբը մշակում է այն մեխանիզմները, որոնցով բողոքը, գանգատը, խարդախության բռնելը պետք է ապացուցելի ...Ո՞Վ Է ՎԵՐՋԱՑՐԵԼ: Ո՞Վ
«Չեմ ընդունել ու չեմ ընդունում ՀՀՇ-ի գաղափարախոսությունը, բայց երբեք ինձ թույլ չեմ տա մտածել, թե նրանց նկատմամբ հաշվեհարդար պիտի լինի: Սակայն բոլորիս աչքի առաջ ՀՀՇ գործիչները այնպիսի բաներ են հայտարարում, ...ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՃՇԳՐԻՏ ԿԳՆԱՀԱՏԻ
«Հավատացած եմ, որ մեր ժողովուրդը ճշգրիտ կգնահատի, թե ում ներկայացրած ծրագիրն է իրատեսական, որ լուծումներն են իրագործելի, որ թեկնածուի խոսքն է համապատասխանում իր կատարած գործին: Ինչպիսին էլ լինի ժողովրդի ...ԱԶԱՏ ՉԵՆՔ
Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատությունն աշխարհում» ամենամյա զեկույցը, որը հիմնված է 2011 թվականի իրողությունների վրա։ Փաստաթղթում Հայաստանը դարձյալ ներկայացվում ...ԵԱՀԿ ԴԻՏՈՐԴՆԵՐԸ
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) դիտորդական առաքելությունը խորհրդարանական ընտրություններում կազմված կլինի ավելի քան 70 անդամից: Պատվիրակությունը կգլխավորի Ֆրանսուա Քսավյե դե Դոննեան Բելգիայից։ ...
ԸՆՏՐԱՑՈՒՑԱԿՆԵՐ
«ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ԸՆՏՐԱՐՇԱՎԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼ ԵՆ ԹՈՒՐՔԵ՞ՐԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏԸ ԵՎ ԱՄԵՆԱԱՂՔԱՏԸ
ՊԱՐՈՆԱՅՔ ՅԱԼԱՆՉԻՆԵՐ, ՊԱՊԱՆՁՎԵՔ
ՄԵՆՔ ԵՆՔ ՄԵՂԱՎՈՐ, ՈՐ ԼԿՏԻԱՑԵԼ ԵՆ
ԱՐՏԱՇԵՍ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆԲԱՑ ՆԱՄԱԿ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
ԱՆԴՐԱՆԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ «Խարբերդ» ՀԲՀԿ-ի նախագահՆՎԱԶԵ՞Լ Է ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆԵՎ Ո՞Վ Է ԽՈՍՈՒՄ ԴՐԱՄԻ ԿԱՄ ԱՎԱՆԴՆԵՐԻ ԱՐԺԵԶՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ
Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆՀԱԿ-Ի ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ ՇԱՆՍ ՉՈՒՆԵՆ
ԹՈՂ ԳՆԱ՝ ՈՒՐ ՈՒԶՈՒՄ Է
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
- 1219 Մահացավ Լևոն Բ. հայոց մեծարգո թագավորը:
- 1817 Կովկասյան զորքերի գլխավոր հրամանատար, Կովկասի կառավարչապետ զորավար Երմոլովի գլխավորած Պարսկաստան մեկնող ռուսական միսիան ժամանում է Էջմիածին:
- 1869 Մահացավ նշանավոր հայագետ Վիկտոր Լանգլուան, որ բոլոր հայ պատմագիրները թարգմանել է ֆրանսերեն Նուբար Փաշայի հովանավորությամբ:
- 1900 Թեոդոսիայում վախճանվեց աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին: (Ծնվ. 1817թ.-ին):
- 1916 Փարիզում կազմակերպվեց «Ֆրանսիա-Հայաստան» կոմիտեն, որի կազմի մեջ մտան ականավոր գիտնականներ ու քաղաքական գործիչներ:
- 1917 Զորավար Անդրանիկի նախագահությամբ Երևանում բացվեց արևմտահայերի առաջին համագումարը:
- 1919 Հրապարակվեց Կ. Պոլսի ռազմական արտակարգ ատյանի Բյույուք Դերեի (Ստամբուլի արվարձաններից) տեղահանության հանցագործներին վերաբերող դատավճիռը:
- 1930 Տեղի է ունենում Քանաքեռգէսի հանդիսավոր հիմնադրումը:
- 1965 Մահացավ սովետահայ ականավոր գրող և հասարակական գործիչ Հրաչյա Քոչարը: (Ծնվ. 1909թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

