
ԻՆՉ ԵՆՔ ԱԿՆԿԱԼՈՒՄ ԸՆՏՐԱՊԱՅՔԱՐԻՑ
- Ապրիլի 8-ին մեկնարկող խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը առաջիկա մեկ ամսում լինելու է ոչ միայն ընտրապայքարի մեջ ներքաշված քաղաքական ուժերի, պատգամավորության անհատ թեկնածուների, այլեւ ողջ հասարակության ուշադրության, հույսերի, ակնկալիքների եւ հուսախաբությունների հիմնական առարկան։

Բնական է, որ նման կարեւոր իրադարձությունից Հայաստանի քաղաքական ուժերից յուրաքանչյուրն ունի իր ակնկալիքները։ Սակայն պայքարի անմիջական մասնակիցների միանգամայն հասկանալի ու տրամաբանական ձգտումների ու սպասելիքների կողքին օբյեկտիվորեն գոյություն ունեն նաեւ ողջ հասարակության ու պետության շահեր։
Դրանք պահանջում են հստակեցնել ոչ միայն քաղաքական կոնկրետ ուժերի հարաբերակցությունը՝ ապագա խորհրդարանում, այլեւ այն մթնոլորտը եւ դրանով պայմանավորվող հեռանկարները, որոնք բաժին են ընկնելու մեր երկրին՝ ներկա ընտրությունների արդյունքում։
Արտաքուստ թվում է, թե այս երկու հարթությունները անխզելիորեն կապված են միմյանց։ Սակայն երկրում ստեղծված կոնկրետ իրավիճակի վերլուծությունը ցուցանում է, որ նման կապն ու փոխպայմանավորվածությունը ոչ թե անմիջական, այլ միջնորդավորված բնույթ ունեն։ Դրա պատճառներն են.
ա) ներքաղաքական դիմակայության մթնոլորտի պահպանումը, բայց դրա ծավալների եւ խորության նկատելի մեղմացումը,
բ) տարբեր երկրների եւ միջազգային կազմակերպությունների սեւեռուն ուշադրությունը հայաստանյան ընտրությունների հանդեպ,
գ) համամասնական ընտրակարգով 5 տոկոսի արգելքը հաղթահարելու եւ խորհրդարան մուտք գործելու բուռն ցանկություն դրսեւորող ուժերի ռեալ հնարավորությունների ընդհանուր հաշվեկշռի անմիջական կախվածությունն ընդամենը 41 մեծամասնական ընտրատարածքներում կայանալիք անհատ թեկնածուների մրցակցության արդյունքներից։
Տվյալ գործոնների ազդեցությունն արդեն ակնհայտ է դարձնում այն իրողությունը, որ ներքաղաքական պայքարի ներկայիս շրջափուլում արմատական ընդդիմությունը փաստորեն չունի հաջողության հասնելու որեւէ իրական հնարավորություն։
Մյուս կողմից՝ ներքաղաքական դիմակայության հետագա խորացումը լուրջ սպառնալիքներ է ստեղծում ոչ այնքան ընդդիմության կամ իշխանության, որքան ողջ երկրի՝ պետականության ապագայի համար։ Համապետական շահերի գիտակցումը պահանջում է խոստովանել, որ նման պայմաններում կարեւորվում է ոչ այնքան կոնկրետ արդյունքների բաշխումը՝ առանձին ուժերի միջեւ, որքան այն քաղաքական մթնոլորտն ու պայմանները, որոնցում ծավալվելու է խորհրդարանական ընտրապայքարը։
Կարծում ենք, սեփական պայքարի անհեռանկարայնությունը գիտակցող արմատական ընդդիմությունը ձգտելու է հնարավորինս սրել ներքաղաքական կացությունը՝ ի սկզբանե ասպարեզ նետելով այն գաղափարը, որ եթե իրենք այս անգամ էլ չհաղթեն, ապա ընտրությունները անպայման կեղծված են լինելու։
Այդ մարտավարությունը հիմնվելու է ողջ քաղաքական դաշտը կրկին սեւի ու սպիտակի բաժանելու եւ մեկմեկու հանդեպ թշնամու կերպար ստեղծելու գործելակերպի վրա։ Ընդդիմությունը քաջ գիտակցում է, որ ուժերի իրական հարաբերակցության պայմաններում միաժամանակ ե՛ւ համամասնական, ե՛ւ մեծամասնական ընտրակարգով մեծամասնություն դառնալու հնարավորություն ինքը չունի։
Սակայն ներքաղաքական լարվածություն ստեղծելով՝ ընտրությունները «փչացնելու», միջազգային դիտորդներից բացասական գնահատական կորզելու եւ գործող իշխանությանը արտաքին ճնշումների օբյեկտ դարձնելու որոշակի հնարավորություններ նա այնուամենայնիվ ունի։
Ուրեմն, քարոզարշավում եւ դրան հաջորդող ընտրություններում երկրի ու պետականության առջեւ կանգնած թիվ մեկ խնդիրը քաղաքական պայքարը օրենքի եւ օրինականության ամենախիստ, անգամ բծախնդիր պահպանմամբ անցկացնելն է, որը թույլ կտա չեզոքացնել ընտրությունների վրա ստվեր գցելու փորձերը։
Սակայն դրա համար անհրաժեշտ է պահպանել ոչ միայն օրենքն ու օրինականությունը, այլեւ պայքարը կոնկրետ ծրագրերի, առաջարկությունների, տեսակետների ու գաղափարախոսությունների հարթություն տեղափոխելու կարողությունը։
Հենց նման հարթության վրա ակնհայտ կդառնա, թե ով ով է, ինչ է ուզում, ինչ կարող է անել երկրի ու պետության համար։ Տվյալ հարթության գոյությունը հնարավորություն կտա նաեւ ընտրողներին միմյանցից տարանջատել իրականացված գործեր ու ապագայի ծրագրեր ունեցող ուժերին՝ կարգախոսային-ժխտական մոտեցումների հիման վրա քաղաքական շահաբաժիններ հավաքող հեղհեղուկ խմբավորումներից։
Այսպիսով, խորհրդարանական ընտրապայքարն ակնհայտորեն ունի երկու՝ արտաքին կամ թվացյալ եւ իրական՝ խորքային հարթություն։ Առաջին հարթության վրա ծավալվելու է իշխանամետ եւ ընդդիմադիր ուժերի, պատգամավորության անհատ թեկնածուների պայքար՝ խորհրդարանի 131 մանդատի համար։
Սակայն դրան զուգահեռ, արդեն իսկ ուրվագծվող երկրորդ՝ իրական հարթության վրա ծավալվելու է երկու հակադիր մարտավարությունների շատ ավելի լուրջ ու սկզբունքային մրցավեճը՝ պայքարը ժխտական դիմակայության հարթություն տեղափոխելու եւ իշխանության վրա հերթական տակառը գլորելու կողմնակիցների ու հակառակորդների միջեւ։
Կարծում ենք, ողջ երկրի ու պետականության ապագայի համար սկզբունքային նշանակություն ունի ոչ թե այն հարցը, թե ինչպիսի՞ն է լինելու իշխանամետ մեծամասնության եւ ընդդիմադիր փոքրամասնության կոնկրետ հաշվեկշիռը գալիք Ազգային ժողովում, այլ այն խնդիրը, թե կհաջողվի՞ արդյոք չեզոքացնել հերթական դիմակայության սցենարի կրկնությունը եւ ընտրապայքարը տեղափոխել ծրագրային-գաղափարական՝ ազատ ու անկաշկանդ բանավեճի հարթություն։
- «ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ՄԵՐ ԴԱՐԱՇՐՋԱՆԻ ՍՏՐՈՒԿՆԵՐԸ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Առաջընթացի անիվը պտտվում է տեղում
Օրերը տաքանալուն պես մայրաքաղաքի կենտրոնում կրկին հայտնվեցին ինչ-որ անհեթեթ հագուստ ու արկղեր վրան քաշած մարդիկ։
Նրանց կրծքին, ասես մարկետինգային պատերազմի գերեվարված ...ԹՈՒՐՔԵՐՆ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՄԱՏՆՎԵԼ ԵՆ ԽՈՒՃԱՊԻ
ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ «Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի խմբագիր
Մարտի 16-ը ՄԱԿ-ում ստորագրվեց Հայաստանի ու Տուվալուի միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին հայտարարություն: Տուվալուն Խաղաղ օվկիանոսի հարավում գտնվող փոքր պետություն է, Մանհեթենից էլ ...ՕԵԿԱԿԱՆ ԿԱՆԱՆՑ ՆՎԻՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՐԵՐ ՇՈՒՌ ԿՏԱ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
«Այսօր վստահորեն կարող ենք ասել, որ «Օրինաց երկիրը» եվրոպական դասական քաղաքական կուսակցությունների պես ստեղծել է իր կառույցի ներսում ժամանակակից մեխանիզմներ, որոնք հնարավորություն են տալու բարձրաձայնել ...ԳՈՎԱԶԴԻ ՏԱՐԲԵՐ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Հայոց Աշխարհ»-ի ընտրական տեխնոլոգիաների բաժին
Արդեն տեղեկացրել ենք, որ ԿԸՀ-ն իր վերջին նիստում որոշում կայացրեց 5 քառակուսի մետր մակերեսը գերազանցող գովազդային վահանակները բաշխել կուսակցությունների միջեւ։
Հիշեցնենք, որ ընտրությունների մասնակից ինը ...ՌԵԿՈ՞ՐԴ, ԹԵ՞ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի գլխավոր հանդիպումը այնքան վառ ստացվեց, որ խուսափել ծավալուն անդրադարձից պարզապես անհնար է։ Ինչպե՞ս կարելի է շրջանցել հավերժ ռեկորդի կարգավիճակի հավակնող Լիոնել Մեսիի ...180 ՀԱԶԱՐ ԻՆՔՆԱԳՈԼԻ ՀԱՄԱՐ
Պայմանավորված խաղերի կազմակերպման կասկածանքով մի քանի օր առաջ ձերբակալված իտալական «Ատալանտա» ակումբի պաշտպան Անդրեյ Մասյեոլին առաջին ցուցմունքներն է տվել դատախազությունում։ Ավելի քան երեք ժամ տեւած հարցաքննության ...ՀԱՄԵՍՏՈՒԹՅԱՆ ՏԻՊԱՐԻ ՀԱՄԱՇ ԱՐՀԱՅԻՆ ՌԵԿՈՐԴԸ
Բասկետբոլի պրոֆեսիոնալ մրցումներում համաշխարհային բացարձակ ռեկորդ է սահմանում Լիբանանի «Մուտահեդ» ակումբի պաշտպան Մուհամադ Էլ Ակարին, որը երկրի առաջնության «Բեջեխ» թիմի հետ խաղում վաստակել է 113 միավոր՝ ...ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է
Վահագն Հովակիմյանը «Հայկական ժամանակ» օրաթերթում հրապարակված «Օրենքը խախտելը խրախուսվում է» հոդվածում կատարել է մի շարք իրավական եզրահանգումներ, որոնք միակողմանի են եւ հիմնված են ՀՀ ոստիկանության պետի ...180 ՀԱԶԱՐ` ԻՆՔՆԱԳՈԼԻ ՀԱՄԱՐ
Պայմանավորված խաղերի կազմակերպման կասկածանքով մի քանի օր առաջ ձերբակալված իտալական «Ատալանտա» ակումբի պաշտպան Անդրեյ Մասյեոլին առաջին ցուցմունքներն է տվել դատախազությունում։ Ավելի քան երեք ժամ տեւած հարցաքննության ...ՀԱՄԵՍՏՈՒԹՅԱՆ ՏԻՊԱՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՌԵԿՈՐԴԸ
Բասկետբոլի պրոֆեսիոնալ մրցումներում համաշխարհային բացարձակ ռեկորդ է սահմանում Լիբանանի «Մուտահեդ» ակումբի պաշտպան Մուհամադ Էլ Ակարին, որը երկրի առաջնության «Բեջեխ» թիմի հետ խաղում վաստակել է 113 միավոր՝ ...ՈՐՈՇՎԵՑ ՍՏԵՂԾԵԼ ՄԻՋԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՇՏԱԲ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Ընտրությունների հանրային վերահսկողության հիմնահարցերը» թեմայով լսումների շարքն ամփոփելու նպատակով երեկ Հայաստանի քաղաքագետների միությունում տեղի ունեցած հանդիպմանը մասնակցում էին Հանրապետական կուսակցության ...ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՈՄԱՆՔ ԹԻՐԱԽ ԸՆՏՐԵԼ «ԵՐԿՐԱՊԱՀԸ»
Վ.ԱՀԱՐՈՆՅԱՆ
Ճիշտ չի լինի ասել, թե Երկրապահ կամավորականների միությունն ու կազմակերպության ղեկավար, գեներալ Մանվել Գրիգորյանը մինչ այս զերծ են եղել մամուլի ու որոշակի քաղաքական շրջանակների ուշադրությունից։
Բայց դժվար ...ԻՆՉ ԵՆՔ ԱԿՆԿԱԼՈՒՄ ԸՆՏՐԱՊԱՅՔԱՐԻՑ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
Ապրիլի 8-ին մեկնարկող խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը առաջիկա մեկ ամսում լինելու է ոչ միայն ընտրապայքարի մեջ ներքաշված քաղաքական ուժերի, պատգամավորության անհատ թեկնածուների, այլեւ ողջ հասարակության ...ՄԻԱՍՆԱԿԱՆ ՇՏԱԲ` ԻՐԱՐ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Երեկ Հայաստանում խոշոր քաղաքական իրադարձություն տեղի ունեցավ: Գաղափարի հեղինակը Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանն է, որի գրասենյակում հավաքված քաղաքական ուժերը հռչակագիր ստորագրեցին` ...ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ԿԵՍԻՑ ԱՎԵԼԻՆ ՀԱՎԱՏՈՒՄ Է
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Օրերս Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը զարմանք էր հայտնել առաջիկա խորհրդարանական ընտրությունների նկատմամբ հասարակությունում առկա անվստահության կապակցությամբ, եւ նշել, որ ԱՄՆ Ազգային ժողովրդավարության ...ԲԱՔՈՒՆ ԻՐԵՆ «ՌԵՏԻՆԵ ԽՈՂՈՎԱԿԻ» ՏԵՂ Է ԴՆՈՒՄ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ռուսաստանի արտգործնախարար Ս.Լավրովը ապրիլի 2-6-ն ընկած ժամանակամիջոցում շրջայց է կատարում Հայաստան, Ադրբեջան, Ղըրղզստան Ղազախստան երթուղով՝ օգտագործելով Ռուսաստանի եւ հետխորհրդային նորանկախ երկրների միջեւ ...ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
Գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող գործերով վարչությունում քաղաքացու դիմումի հիման վրա հարուցվել է քրեական գործ` գողություն կատարելու, հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն ...ԲԱՐԵԿԱՄՆԵՐ
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է պաշտոնական այցով Երեւան ժամանած Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էրատո Կոզակու-Մարկուլիսին:
«Մենք Կիպրոսը դիտում ենք որպես բարեկամ պետություն, կիպրոսցիներին՝ ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՐԵՎՈՐՈՒՄ Է
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Ֆինլանդիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էրկկի Տուոմիոյային: Նախագահը ողջունել է հյուրին եւ ընդգծել, որ Հայաստանը կարեւորում է Սկանդինավյան երկրների ...ԲԱՐՁՐ Է ԳՆԱՀԱՏՈՒՄ
«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովը բարձր է գնահատում Բաքվում ապրիլի 2-4-ը անցկացված նստաշրջանին մասնակցող հայկական պատվիրակության անվտանգության ապահովման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները։ Այդ մասին ...ՀԱԿ-Ը ԵՎ ՀՅԴ-Ն ԽՆԴՐՈՒՄ ԵՆ
ՀԱԿ-ը եւ ՀՅԴ-ն ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից խնդրում են իրենց տրամադրել Հայաստանից մշտապես բացակայող, բայց ընտրացուցակներում ընդգրկված քաղաքացիների լիակատար ցանկը: «Չկատարելով մեր խնդրանքը, դուք ...ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԽՎԵԼ Է
Ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցները ապրիլի 3-ին կանխել են մի աղջկա ինքնասպանության փորձը Կիեւյան կամրջից: Իսկ «Զատիկ» խնամքի կենտրոնի տնօրեն Աշոտ Մնացականյանը News.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել ...ԿԱՄՐՋԻՑ
Ոստիկանները կանխել են 36-ամյա Էմիլ Կ.-ի ինքնասպանության փորձը: Երեւանի Բագրատունյաց փողոցի բնակիչ Էմիլ Կ.-ն ցանկանում էր ինքնասպանություն գործել Դավիթաշենի կամրջից:ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՔՆՆԱՐԿԵԼ
Հայաստանը պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել մեր երկրում ռադիոլոկացիոն կայանի կառուցման հարցը: Այս մասին հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ պատասխանելով հարցին՝ եթե Ռուսաստանն ու Ադրբեջանը համաձայնության ...ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵՑ
Վարչական դատարանը հինգ դատավորների կազմով երեկ մերժել է Խաչատուր Սուքիասյանի հայցն ընդդեմ թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի` վերջինիս որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին:ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է
Հատուկ քննչական ծառայության վարույթում մարտի 3-ից քննվող քրեական գործի շրջանակներում ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ Վանիկ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել զենք, ռազմամթերք հափշտակելու համար: ...ՄԵՐՈՆՔ ԲԱՔՎՈՒՄ
Բաքվում հայկական պատվիրակության անվտանգությունն ապահովելու համար ադրբեջանական կողմը գործադրում է հնարավոր բոլոր միջոցները. հայկական պատվիրակության բոլոր անդամները տեղաշարժվում են միայն մի քանի անվտանգության ...ԴՐՍԻՑ ԵԿԱԾՆԵՐԻՆ ՉՀԱՎԱՏԱՔ
ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԻ կարծիքով, դրսից եկած կազմակերպությունների սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքներն ընդհանրապես արժանահավատ չեն. «Սա վերաբերում է եւ՛ Գելափին, եւ՛ Ազգային ժողովրդավարության ինստիտուտին: ...ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ
Ազգային ժողովի ընտրություններին համամասնական ընտրակարգով մասնակցելու եւ նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով Կենտրոնական բանկում Հայաստանի Հանրապետական կուսակցության անվամբ բացվել է ՀՀ դրամով ...ԳՈՂՈՒԹՅՈՒՆ
Ապրիլի 2-ի գիշերը գողություն է կատարվել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի` Երեւանում, Հովսեփ Էմինի փողոցում գտնվող բնակարանից: Փաստի առիթով հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 177-րդ ...ՀԵՌԱՑԱՆ
Եռօրյա ժամկետում քաղաքային իշխանություններից չստանալով որեւէ արձագանք՝ Մաշտոցի պուրակի կրպակները ապամոնտաժող քաղաքացիական բրիգադի շուրջ երկու տասնյակ ակտիվիստներ երեկ անցան գործողությունների: Ակտիվիստներից ...
ԿԱՐՈՂ ԵՆՔ ՄՏԱԾԵԼ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԵԴԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ո՞Վ Է ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻ ՎՆԱՍՆԵՐԸ
Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆ«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴԸ» ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԹԱՆԿԱՑՆԵԼ ԳԱԶԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ ՄԻՇՏ ՊԵՏՔ Է ԼԻՆԵՆ ՊԱՅՔԱՐԻ ՄԵՋ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆՌԵՎԱՆՇԻ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
ԲԱԳՐԱՏՅԱՆԸ ԽԵԼԱԳԱՐՎՈՒՄ Է
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍՆԵՐԸ ՍԻԳԱՐԵՏԻՑ ՎՆԱՍԱԿԱՐ ԵՆ
Ե.ԱՌԱՔԵԼՅԱՆՆՐԱՆՔ ԳՆՈՒՄ ԵՆ ՄԱՐՏԻ
ՀԱԿ-Ն ԸՆՏՐՈՂՆԵՐԻՆ ԹԹՎԱԾ ԱՂՑԱՆ Է ՄԱՏՈՒՑԵԼՈՒ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ «ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԶԳ» ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԳՈՎԱԶԴԻ ՏԱՐԲԵՐ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Հայոց Աշխարհ»-ի ընտրական տեխնոլոգիաների բաժինԴՐԱՄԸ ՍԱՀՈՒՆ ԹՈՒԼԱՆՈՒՄ Է
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆՀԱԿ-Ը ԵՎ ՀՅԴ-Ն ԽՆԴՐՈՒՄ ԵՆ
ԱՎԱԳ ՇԱԲԱԹ
- 1840 Բոլնիս-Խաչեն գյուղում ծնվեց նշանավոր մանկավարժ, գրող, հրապարակախոս Ղազարոս Աղայանը: (Վախճ. 1911թ.-ին):
- 1882 Ծնվել է հեղափոխական գործիչ Կամոն (Սիմոն Տեր-Պետրոսյան): (Սպանվել է 1922 հուլիսի 13-ին):
- 1905 Սկսվեց Ալեքսանդրապոլի (այժմ Գյումրի) Երկաթուղայինների գործադուլը:
- 1919 Մահացավ երգիծաբան Հարություն Ալփիարը: (Ծնվ. 1864 թ.):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

