
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԻ ԲԱԲՈՒԻՆՆԵՐԸ
- Ժամանակին Սթենֆորդի համալսարանի գիտնականները, պրոֆեսոր Ռոբերտ Սապոլսկու ղեկավարությամբ, ուսումնասիրելով մարդու մերձավոր ազգականներին՝ աֆրիկյան բաբուիններին, հանգեցին չափազանց հետաքրքիր եզրակացությունների։

Այդ կենդանիներն ունեն հոտի չափազանց խստորոշ սոցիալական կառուցվածք։ Հիերարխիայի ստորին աստիճանները զբաղեցնող արուները քրոնիկական ստրես են ապրում հոտի վերնախավին պատկանող ցեղակիցների մշտական ագրեսիայի պատճառով։ Զարմանալի չէ, որ էլիտայի շարքերում չընդգրկված արուների արյան մեջ անհամեմատ ավելի շատ են ստրեսի հորմոնները. դրանց մակարդակի մշտական վերելքը մեծացնում է հիվանդությունների վտանգը։
Սապոլսկին կապում է ստրեսը հոմեոստատիստիկ հավասարակշռության՝ օրգանիզմի կայուն վիճակը պահպանող ֆիզիոլոգիական պրոցեսների կոորդինացիայի խաթարման հետ։ Սակայն կենդանիների մեծամասնության պարագայում այդ վիճակը կարճատեւ է։ «Մոլորակի կենդանիների 99 տոկոսի համար ստրեսը երեք րոպե տեւողության ճիչ է, որից հետո կա՛մ դու ինչ-որ մեկին կհոշոտես, կա՛մ քեզ կհոշոտեն»,- բացատրում է գիտնականը։
Բայց բաբուինների հոտում առաջանում են այլ հնարավորություններ։ Ապրելով այնտեղ, կարելի է օրական ընդամենը երեք ժամ ծախսել սննդի որոնման համար եւ առանձնապես չվախենալ գիշատիչներից։ Ի՞նչ է դա նշանակում։
«Դու ստանում ես օրական ինը ազատ ժամ, որպեսզի հոգեբանական ստրես ստեղծես հոտի մյուս կենդանիների համար,- բացատրում է Սապոլսկին։- Այդ հարցում բաբուինները նման են մարդկանց։ Նրանք իսկը ասես մենք լինենք։ Նրանց սպառնում են բնավ ոչ սովն ու գիշատիչները։ Իրենք են սպառնում մեկմեկու»։
Եթե հարգարժան պրոֆեսորը ծանոթ լիներ հայոց աշխարհի քաղաքական դաշտին, ապա պարզապես չէր կարող չհանգել միանշանակ եզրակացության. բաբուինները նախեւառաջ նման են հայրենի քաղաքական գործիչներին։ Նույն ագրեսիան միմյանց հանդեպ, անիրավահավասարությունը, մշտական ստրեսը, նախեւառաջ ցեղակիցներից բխող սպառնալիքը. բացարձակապես ոչ մի տարբերություն։
Երբ ուտոպիան մեծ նպատակ է ստեղծում եւ արդարացնում բոլոր միջոցները, ապա ի վերջո միջոցներն են դառնում իրական նպատակը, միջոցները կլանում են նպատակը, եւ շարժումն սկսած նպատակի ֆանատիկոսների տեղը զբաղեցնում են միջոցների պրակտիկները։ Ուտոպիան երբեք չի գրավում նորմալ վիճակում գտնվող մարդկանց։ Ուտոպիայի գիրկը նետվելու համար պետք է կորցնել ողջամտությունը։
Ինչպես, օրինակ, «Ժառանգության» առաջնորդ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ, որն անցած շաբաթ հայտարարեց. «Ժամը հնչել է, բոլոր նրանք, ովքեր համարում են իրենց ընդդիմադիր եւ ուզում են իշխանության փոփոխություն, նստեն մեկ սեղանի շուրջ, քանի դեռ ուշ չէ, եւ առաջ գնան ողջամիտ, շրջահայաց, համալիր մեթոդաբանությամբ, որ յուրաքանչյուր ընտրատարածքում մնա ընդդիմադիր մեկ միասնական թեկնածու։ Եթե թույլ տանք հանկարծ վերադառնալ անցյալ տարվա մարտի հրապարակային մենամարտերի, հռետորաբանության, ինքնահավան հատվածապաշտության, որի պատճառով ժողովուրդը բաժան-բաժան է լինում, շատ վատ օրեր են սպասվում բոլորիս»։
Այո, ոչ մի խելացի բան ընտրություններում հաղթելու համար սրանք վաղուց արդեն հորինել չեն կարողանում։ Ուրեմն՝ կհորինեն հիմար բան։ Իսկ ի՞նչը կարող է ավելի հիմար լինել, քան հույսը, թե յուրաքանչյուր ընտրատարածքում կմնա ընդդիմադիր մեկ միասնական թեկնածու։ Այդ ընտանեկան հաշվեպարզումները կշարունակվեն անվերջ եւ կոնսենսուսի երբեք չեն հանգեցնի։
Եվ ընդդիմադիր ճամբարը հավերժ կհիշեցնի Երեւանի փողոցների քարուքանդ եղած ասֆալտը։ Ի դեպ, դատելով ճանապարհների ներկայիս վիճակից, Հայաստանում ավարտվել է ոչ թե ձմեռը, այլ պատերազմը։
Այս իրավիճակում -1 միավոր ստացած Ր.Հովհաննիսյանը զարմանալիորեն հիշեցնում է գեղեցիկ, չափից ավելի գեղեցիկ հեքիաթ-այլաբանության հերոսին՝ Դանկոյին։ Նրա բոցավառվող սիրտը, լուսավորելով խավարից ելնող մարդկանց ճամփան, ոտնատակ տրվեց փրկվածներից մեկի կողմից՝ մյուսների լռության, իսկ միգուցե լուռ հավանությա՞ն ներքո։
Մեկ միասնական թեկնածուներ ընտրատարածքներում, իհարկե, չեն լինի։ Եվ ընտրություններից հետո ընդդիմադիր ջրերի երես կելնեն դարձյալ դժգոհ դատողությունների պղպջակները. ինչ անել, եւ ով է մեղավոր։ Բայց, կարծում ենք, վիճակագրությունն ու թեմատիկան արդեն մի քիչ ուրիշ կլինեն։ Իրականությանը քիչ ավելի մոտ։ Եվ դա լավ է։ Այլ կերպ չի էլ լինում. արագ միայն կատուներն են բազմանում ու հեղափոխականները՝ կարգախոսներ ծնում։
Դու ասացիր մեկ անգամ, նախազգուշացնում էր Խոջա Նասրեդդինը, եւ ես հավատացի, կրկնեցիր, եւ ես կասկածեցի, երրորդ անգամ հասկացա, որ ստում ես։
Խոսելու իր լիմիտը բազմապատիկ գերազանցած «Հանրապետության» քաղխորհրդի անդամ ՍՄԲԱՏ ԱՅՎԱԶՅԱՆԸ այնքան անգամներ է հայտնի չէ թե ում վախեցրել «ժողովրդով», որ նրան պարզապես դադարել են լսել։ Միշտ էլ այդպես է լինում. թե՛ սարսափազդու, թե՛ բնավ ոչ սարսափելի խոսքերը նման դեպքերում ընդհանրապես ոչինչ չեն նշանակում, քանի որ անդադրում չարաշահմամբ արժեզրկվել են զրոյի աստիճան։
Ահավասիկ անցած շաբաթ էլ ՀԱԿ ակտիվիստը հայտարարեց. «Եթե այսպես շարունակվի, եթե իշխանությունը չսթափվի, ես կարծում եմ՝ մայիսի 6-ից հետո ժողովուրդն է սթափվելու։ Քաղաքական մի շարք ուժեր կարծես գաղտնի, ժողովրդի թիկունքում հիմա իրար հետ պայմանավորվածությունների են եկել՝ վճռում են, թե ով է գնալու իշխանության, ով ինչ է ստանալու։ Բայց ժողովուրդը սթափվում է, եւ իշխող վարչախմբի համար ավելի վատ է լինելու»։
Ժամանակին Լեւ Տրոցկին նշել է, որ հեղափոխական շարժման ճգնաժամը հեղափոխական ղեկավարության ճգնաժամն է։ Ստիպված ենք հիշեցնել -3 միավոր ստացած Ս.Այվազյանին, որ ժողովրդի «սթափվելը» դեռեւս շատ քիչ է. նրան պետք է նաեւ կազմակերպել։
Ի դեպ, հմուտ շտաբայինների անհրաժեշտությունը գիտակցվեց դեռեւս 2004 թվականին՝ կիեւյան Մայդանից հետո։ Կազմակերպիչները ցուցադրեցին մոբիլիզացիոն գերազանց աշխատանք, որից չէր ամաչի նույնիսկ պրոֆեսիոնալ գլխավոր շտաբը։
Ուկրաինական հեղափոխականներին հաջողվեց սեղմ ժամկետներում անթերի կազմակերպել մեծաթիվ կենդանի ուժի, պատերազմական ժամանակների հաստիքներով՝ առնվազն 15 դիվիզիաների տեղափոխումը, եւ ապահովել քաղաքական հետեւակին տանիքով, սննդով, հանդերձանքով։
Ըստ որում, դա մեկանգամյա փոխադրում չէր. հստակ պահպանվում էր հոգնածներին ու թուլացածներին փոխարինելու բերվող թարմ միավորումների տեղափոխման ժամանակացույցը։ Ծավալվեց արշավային հզոր ենթակառուցվածք. վրաններ, խոհանոցներ, զուգարաններ, տարբերանշաններ, ղեկավարման համակարգ. եւ այդ ամենը բարձր կարգապահության գիտակից մակարդակով։ Որպեսզի ցրտին տեւականորեն նստած հարյուր հազարավոր մարդիկ չընկնեն խրամատային (վրանային) բարոյալքության մեջ. դա պետք է կարողանալ եւ դա պետք է ապահովել։
Թատերական հրապարակում ուղիղ մեկ տարի առաջ անժամկետ նստացույց հայտարարած քաղաքական ուժը, որը երեք օր շարունակ պաղատում էր իշխանությանը լուծել զուգարանների հարցը, իսկ հետո վազեվազ գնաց տուն՝ բնական կարիքները հոգալու, համաձայնեք, պիտի ավելի համեստ լինի յուր նապոլեոնական ծրագրերում։
Երեխաներն այն հարցին, թե «ո՞ւմ ես ավելի շատ սիրում. հայրիկի՞ն, թե՞ մայրիկին», որպես կանոն պատասխանում են. ՀԱԿ-ին, Ալկիվիադեսին ու Երեւանի նախկին քաղաքապետ Խաչատրյանին։ Թե որտեղից մեր երեխաների մեջ այդպիսի համակրանք Սոկրատի սիրելի աշակերտի նկատմամբ, ինձ համար առ այսօր առեղծված է մնում, իսկ մնացյալ առումներով նրանց հետ միանգամայն համամիտ եմ։
Դժվար է չնկատել ազատագրական շարժման որոշակի արգելակվածությունն ու շվարածությունը, եւ հազիվ թե դա կապված լինի գարնանային ավիտամինոզի հետ։ Բայց կարծես թե նեոբոլշեւիկները վերջապես գտան ելքը։ Ինչպես հայտարարեց անցած շաբաթ ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ. «Իմ եւ իմ գործընկերների մեծամասնականով առաջադրվելը պայմանավորված է նրանով, որ մենք ցանկանում ենք իրականացնել այն գաղափարը, որ խորհրդարանական ընտրությունները վերածենք նախագահականի տրամաբանության։ Այսինքն՝ ամեն մի տեղամասում ոնց որ նախագահական ընտրություն լինի»։
Իզուր ենք մենք այնուամենայնիվ ծիծաղում «Տասներկու աթոռի» Էլլոչկա Շչուկինայի վրա։ Այդ փոքրամարմին, սակավախոս կինը, կանացի ժակետ կարելով ամուսնու նոր պիջակից, ներկելով նապաստակի մորթին կանաչ ջրաներկով եւ իր վերջին փողերով գնելով գամբսյան երկու աթոռ, մրցակցում էր արտասահմանցի միլիարդատեր Վանդերբիլդի դստեր հետ։
Եվ չնայած պայքարի ընթացքում Էլլոչկան կորցրեց ամուսնուն եւ գնած երկու աթոռները, իսկ ձեռք բերեց ընդամենը ողորմելի ցանցիկ, քաջերի խենթության գովքն ենք երգում մենք. եթե մրցակցել, ապա միանգամից միլիարդատիրոջ դստեր հետ։ Ահավասիկ -2 միավոր ստացած Վ.Խաչատրյանն էլ. եթե գնալ ընտրությունների, ապա միանգամից՝ նախագահակա՛ն։ Սրանք շուտով ամեն ինչ կվերածեն նախագահական ընտրությունների։
Օգտակար է ընդդիմախոսել կարգին մարդուն։ Հնարավորություն ես ստանում համեմատել փաստարկները տրամաբանության անաղարտությամբ, չշեղվելով հեգնանքի եւ անձնական նյարդայնության վրա։
Իսկ կընդդիմախոսենք մենք այս անգամ ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ, որն անցած շաբաթ հայտարարեց. «Հավատը պետք է կարողանաս վաստակել։ Ինչի՞ն հավատանք... Մենք չենք հավատում, որ այս իշխանություններն իրենց պաշարով ի վիճակի են որեւէ բան փոխել»։
Վ.Հովհաննիսյանի անկումային տրամադրությունները վերին աստիճանի մտահոգիչ են։ Քրիստոնեության տեսանկյունից հուսալքությունը ծանրագույն մեղք է։ Այն ի հայտ է գալիս այնտեղ, որտեղ մարում է Աստծո հանդեպ հավատն ու ապավինումը նրան։
Դրա համար էլ հոգեւորականներն անվանում են հուսալքությունը անհավատության, աստվածուրացության մեղք, եւ համարում, որ դեպրեսիան ախտահարում է մարդկանց Աստծուց հեռանալու պատճառով։ Եվ որքան ավելի քիչ մտածի Աստծո մասին հուսալքության եւ տրտմության մեղքով համակված մարդը, այնքան քիչ հավատ կմնա նրա մեջ։
Կատաեւի «Շրջանագծի քառակուսին» պիեսում հերոսը կարդում է սիրած աղջկա հրաժեշտի նամակը։ Կողքին վազվզում է գյուղական թեմաներով գրող պոետը՝ ինքնասպանության տրամադրությունների մոլուցքով տառապող ռոմանտիկ անձնավորություն։ Հերոսը ընթերցում է. «Երբ դու կարդաս այս նամակը, ես արդեն վագոնում կլինեմ...»։ «Չի՛ կարող պատահել,- գոռում է պոետ Եմելյանը։- Հավանաբար այդտեղ գրված է «հոգեվարքի մեջ»։
Ցավոք, +1 միավոր վաստակած Վ.Հովհաննիսյանը, վերջնականապես կորցնելով հավատը, գնալով ավելի է նմանվում ամեն ինչի մեջ հոգեվարք տեսնող պոետին։ Բայց գործչի տեսածը, բնականաբար, հոգեվարք չէ։ Դա սկիզբ է. եւ ըստ որում՝ բնավ ոչ վերջի սկիզբ, ինչպես կցանկանային ոմանք։
Եվ ընդհանրապես, ինչպե՞ս կարելի է կորցնել հավատը նախընտրական զվարթ ժամանակաշրջանում։ «Ժողովուրդը անառակության համար հավաքվել է». «Կարմիր բռինչից» այս հանրահայտ արտահայտությունը առավելագույնս դիպուկ է բնորոշում իրավիճակը, որում բոլորս այսօր գտնվում ենք։
- Քաղաքական գործիչներին հետեւում էր ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ
ԴՐՎՈՒՄ Է ՏԱԹԵՎԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԻՄՔԸ
Ն.ՍԱՐԳՍՅԱՆ
Հունվար ամսին ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը եւ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը համատեղ մշակեցին Սյունիքի Տաթեւ գյուղական համայնքի զարգացման քառամյա ծրագիրը, որը ներառում է 13 ենթածրագրեր։ Նպատակն ...ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին
Աշխատանքային այցով Հայաստանում է Ուկրաինայի պետական մաքսային ծառայության նախագահ Իգոր Կալետնիկի գլխավորած պատվիրակությունը: Այցի նպատակն է` քննարկել Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի եւ Ուկրաինայի ...ԿԱՄ ՇԵՂՎԵԼ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԻՑ, ԿԱՄ ՀԵՌԱՆԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ«Երիտասարդ գիտնականին այսօր ոչ մի բան չի հրապուրում, որ զբաղվի գիտությամբ»,- «Հենարան» ակումբում երեկ հրավիրված մամուլի ասուլիսում նման կարծիք հայտնեց «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ...ԲԵՆԶԻՆԻ ԳԻՆԸ ՆՈՐ ՌԵԿՈՐԴ Է ՍԱՀՄԱՆՈՒՄ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Երկու ամսում թանկացել է 50 դրամով
Հեղուկ վառելանյութի գները Հայաստանում այս տարի արագորեն բարձրանում են։ Միայն վերջին երկու ամսվա ընթացքում բենզինը թանկացել է լիտրի հաշվով 50 դրամով։ Եթե մինչ այդ գները ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԻ ԲԱԲՈՒԻՆՆԵՐԸ
Քաղաքական գործիչներին հետեւում էր ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ
Ժամանակին Սթենֆորդի համալսարանի գիտնականները, պրոֆեսոր Ռոբերտ Սապոլսկու ղեկավարությամբ, ուսումնասիրելով մարդու մերձավոր ազգականներին՝ աֆրիկյան բաբուիններին, հանգեցին չափազանց հետաքրքիր եզրակացությունների։ ...ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՂԵՐՁԸ
Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության խորհրդաժողովի որոշմամբ սկիզբ դրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման Մինսկի գործընթացի 20-ամյակի կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ...ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎ
Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով գտնվում է Կորեայի Հանրապետությունում, որտեղ մասնակցում է Սեուլում տեղի ունեցող Միջուկային անվտանգության երկրորդ գագաթաժողովին: Գագաթաժողովին մասնակցելու նպատակով ...ԲՐՅՈՒՍԵԼԸ ԱՐՑՈՒՆՔՆԵՐԻՆ ՉԻ ՀԱՎԱՏՈՒՄ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի անդամ, ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ, որը գլխավորում է կուսակցության համամասնական ընտրացանկը, երեկ «Պոստ սկրիպտում» ակումբում կարծիք ...ԲԱՔՎՈՒՄ ԿԱՐՈՂ ԵՆ ՈՉ ՀԱՅԱՆՊԱՍՏ ԲԱՆԱՁԵՎԵՐ ՔՆՆԱՐԿՎԵԼ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հայաստանի պատվիրակությունը կմասնակցի «Եվրանեսթի» խորհրդարանական վեհաժողովի 2-րդ լիագումար նիստին, որը տեղի կունենա ապրիլի 1-4-ը Բաքվում:
«Մեր խորհրդարանական պատվիրակությունը որոշում է կայացրել ամբողջ ...ԻՐԱՎԻՃԱԿԸ ԴՐԱԿԱՆ ԱՌՈՒՄՈՎ «ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ» Է
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Մեր հարցերին պատասխանում է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԸ
-Եթե նախկինում խորհրդարանում տեղ գրավելու համար «կռիվ տվող» քաղաքական ուժերի թիվը, որպես կանոն, երկու տասնյակից ...ՀՈՍՊԻՏԱԼԱՑՎԵԼ Է
Կապանի կենտրոնական հիվանդանոցից մարտի 25-ին` կեսգիշերին մոտ, մայրաքաղաքից ժամանած հատուկ շտապօգնության մեքենայով Էրեբունի բժշկական կենտրոն է տեղափոխվել Կապանի քաղաքապետ Արթուր Աթայանը: Քաղաքապետի մամուլի ...ԽՆԴՐԵԼ Է
Թուրքիայի վարչապետ Ռ.Էրդողանը Սեուլում միջուկային անվտանգության խնդիրներին վերաբերող գագաթաժողովի շրջանակում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ 1 ժամ 45 րոպե տեւած առանձնազրույցից հետո լրագրողներին հայտնել ...ԿՄԵԿՆԻ ԲԱՔՈՒ
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, որը երկօրյա այցով Հայաստան է ժամանելու ապրիլի 2-ին, այնուհետեւ կմեկնի Բաքու: Լավրովի այցն Ադրբեջան նախատեսված է ապրիլի 3-ին: Բանակցությունների հիմնական թեմաներն ...ԵՐԿՐԱՇԱՐԺ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Նախօրեին՝ տեղական ժամանակով ժամը 19։28-ին, Հայաստանում` Գավառ քաղաքից 20 կիլոմետր դեպի հարավ-արեւմուտք, տեղի է ունեցել 2,5 մագնիտուդով երկրաշարժ: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է 10 կիլոմետր խորության ...ԱՅՐՎԱԾ ԴԻ
Մարտի 26-ին՝ ժամը 05։42-ին, ահազանգ է ստացվել, որ Երեւանի Տիչինայի 4-րդ նրբանցքում տուն է այրվում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06։37-ին, մարվել` 08։30-ին: Այրվել է թիվ 15/1 տունն ամբողջությամբ` 100 քմ ...ՄԱՀԱՑԱԾ ԵՆ ԳՏԵԼ
Երեկ Ճարտարագիտական համալսարանի էլեկտրիկ Ռազմիկ Պետրոսյանին իր աշխատասենյակում գտել են մահացած, վրան բռնության հետքեր չեն եղել: Ըստ որոշ տեղեկությունների՝ Պետրոսյանը մահացել է սրտի կաթվածից:ՀԱՓՇՏԱԿԵԼ Է ԳՈՒՄԱՐՆԵՐԸ
2009-2010թթ. ընթացքում կենսաթոշակների նշանակման եւ վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների կապակցությամբ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում 2011թ. մայիսին հարուցվել ...ԵՂԱՆԱԿ
Հայաստանի տարածքում մարտի 27-ին, 28-ի գիշերը` ամենուրեք, 28-ի ցերեկը` արեւելյան շրջաններում, 29-ին` առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյուն, առանձին հատվածներում` ...ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԲԱՐՁՐ ՑԱՏԿԵԼ ՉՀԱՋՈՂՎԵՑ
Հանդբոլի Հայաստանի կանանց հավաքականը կանխատեսելի արդյունք արձանագրեց Բուլղարիայում ավարտված զարգացող երկրների Եվրոպայի առաջնության «Չելենջ Տրոֆի» մրցաշարում։ Մեր թիմը ութ հավաքականների պայքարում գրավեց ...ՓՈՓՈԽԱԿԻ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ
Սեղանի թենիսի Հայաստանի կանանց եւ տղամարդկանց հավաքականները մասնակցում են Գերմանիայում ընթացող աշխարհի թիմային առաջնությանը։ Ցածր վարկանիշից ելնելով` մեր ընտրանիները ի սկզբանե «դատապարտված» են պայքարելու ...ՄԵՐՈՆՑԻՑ ԵՐԵՔԸ ԵՆԹԱԱՌԱՋԱՏԱՐ ԵՆ
Բուլղարիայում ընթացող շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնությունը հատեց միջնագիծը։ Երեկ մասնակիցները վայելեցին մրցաշարում նախատեսված հանգստյան միակ օրը, որը հաջորդեց 6-րդ տուրին։ Առաջնության ...ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ՎՆԱՍՎԱԾՔԸ ԼՈՒՐՋ ՉԷ
Հենրիկ Մխիթարյանը առաջիկա օրերին կվերսկսի մարզումները Դոնեցկի «Շախտյորի» հիմնական խմբում։ Անդրադառնալով հայ ֆուտբոլիստի վնասվածքի լրջության աստիճանին, այդ մասին հայտարարել է «հանքագործների» բժիշկ Արթուր ...ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ԶԻՆԱԻԴԱ ՍԻՄՈՆՅԱՆԸ
Մարտի 23-ին կարճատեւ, բայց ծանր հիվանդությունից հետո 62 տարեկանում վախճանվել է մեծանուն հրաձգուհի, ԽՍՀՄ 18-ակի, Եվրոպայի 16-ակի եւ աշխարհի բազմակի չեմպիոնուհի Զինաիդա Սիմոնյանը։ Մեր հանրապետության թիվ ...ԿԱՊ ՉՈՒՆԻ
«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, ՀԱԿ ակտիվիստ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ինքնաբացարկը իր առաջադրման հետ որեւէ կապ չունի։ «Ես ...ԱՐԱԳԱՑՐԵՔ
Թիվ 10 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրված Խաչատուր Սուքիասյանը երեկ դիմում է հղել տվյալ ընտրատարածքի ընտրական հանձնաժողովին` խնդրելով իր հարցով որոշումը կայացնել հնարավորինս ...ՀԱԿ-ՀՀՇ-Ի ԵՎ ԱՆԿՈՒՍԱԿՑԱԿԱՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԸ
ՄԵՍՐՈՊ ՍԱՀԱԿՅԱՆ
Նախացուցակային կրքերը կարծես հանդարտվեցին. թե՛ համամասնական, թե՛ մեծամասնական ընտրակարգերով կարծես հնարավոր ու անհնար բոլոր թեկնածուներն առաջադրված են։ Այժմ նրանց թիվը կարող է միայն նվազել։ Եվ այժմ, երբ ...ՄԵՐՈՆՔ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ
«Քանի որ ԲՀԿ նախընտրական շտաբի պատասխանատուներից եմ, ուստի քարոզարշավի մեկնարկից երկու-երեք օր առաջ ինչ-որ տեղ մեկնելը նպատակահարմար չէի համարում: Բայց հաշվի առնելով Բաքվում անցկացվելիք «Եվրանեսթի» կարեւորությունը ...ՀԵՏԱՔՐՔԻՐ ԻՐԱՎԻՃԱԿ Է ՍՏԵՂԾՎԵԼ
Քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԻ կարծիքով. «Այսօր Հայաստանում անչափ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել։ Նախ, շատ լուրջ մրցակցություն կա քաղաքական ուժերի միջեւ։ 2007-ին էլ մրցակցությունը բավական լուրջ էր, ...ՔՎԵԱՐԿԵԼՆ Է ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ՄԱՍՆԱԿԻՑ ԴԱՐՁՆՈՒՄ
«Պետության տեսակետից՝ որքան քիչ կուսակցություններ մասնակցեն ընտրություններին, այնքան լավ, քանի որ ընտրողի դիրքորոշումը կբյուրեղանա: Բայց նաեւ մեր որոշ ընտրողներ այդ պարագայում չեն քվեարկում, ինչը ձեռնտու ...ՈՉԻՆՉ ՉԻ ԱԿՆԿԱԼՈՒՄ
«Րաֆֆի Հովհաննիսյանն ուներ ինքնաբացարկի չգնալու բոլոր հիմքերը: Այնուամենայնիվ, վեր կանգնելով դրանից ու վերջին օրերին ՀԱԿ-ի կողմից ուղղված ամենակեղտոտ ցեխարձակումներից ու նաեւ վեր կանգնելով նախկինում Նիկոլի ...ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՈՇՈՐԱՑՈՒՄ
Պատգամավոր ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆԻ կարծիքով, քաղաքական դաշտում միավորման միտում կա, որը գնալով ավելի նկատելի կդառնա. «Կոնսոլիդացիայի երեւույթները նկատելի են ներկայացված 9 կուսակցությունների ընտրացուցակներում: ...ԷՍ ՍԱՐՆ ԻՄՆ Է, ԷՍ ԾԱՌՆ ԻՄՆ Է
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Տարածքային վեճ ընդդիմադիրների ճամբարում
Պատգամավորության թեկնածուների առաջադրման ժամկետի ավարտից հետո ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» միջեւ ծայր առած հակամարտությունը շարունակվում է:
Ճիշտ է, մեծամասնական ...
ՉԵՆ ՀԱՍԿԱՆՈՒՄ` ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ
ԱՎԻԿ ՄԱՐՈՒԹՅԱՆՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ ՄԻՇՏ ՊԵՏՔ Է ԼԻՆԵՆ ՊԱՅՔԱՐԻ ՄԵՋ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆՍՏԱՑԵԼ ԵՆՔ ԱՅՆՔԱՆ ՁԱՅՆ, ԻՆՉՔԱՆ ՏՎԵԼ ԵՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆՔԱՂԱՔԱԿԱՆ ՍԵԶՈՆՆ ԱՎԱՐՏՎԵՑ
ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԻ ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԸ ԼԱՅՆ ՃԱԿԱՏ Է
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՄԱՎՐԸ ԻՐ ԳՈՐԾԸ ԱՐԵՑ, ՄԱՎՐԸ ՊԻՏԻ ՀԵՌԱՆԱ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆԵՎՍ ԵՐԿՈՒ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՊԱՐԱԿԵՑԻՆ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸՆՏՐԱՑՈՒՑԱԿՆԵՐՈՒՄ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐ ԳՐԵԹԵ ՉԿԱՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆԲԵՆԶԻՆԻ ԳԻՆԸ ՆՈՐ ՌԵԿՈՐԴ Է ՍԱՀՄԱՆՈՒՄ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆՕՐԻՆԱԿԵԼԻ ՔԱՅԼ
ԼԱՐԻՍԱ ԱՌԱՔԵԼՅԱՆՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ՑՈՒՑԱԿՆԵՐ. ՊԱՏԿԵՐՆ ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ԵՐԱՆԳՆԵՐ Է ՍՏԱՆՈՒՄ
Տ.ՄԻՐԶՈՅԱՆՃԱՆԱՊԱՐՀԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ` ԸՍՏ ԵՐԵՎԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻ
Շ.ՄԱԹԵՎՈՍՅԱՆՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԻ ԲԱԲՈՒԻՆՆԵՐԸ
Քաղաքական գործիչներին հետեւում էր ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸՀԱԿ-Ի «ԱՄԵՆԱՀԱՋՈՂՎԱԾ» ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
- 1768 Բուլղարիայի Ռուշչուկ քաղաքում ծնվեց հայ երգիծաբան, հասարակական գործիչ Գրիգոր Անուշյանը /Անուշը/: Գրիգոր Անուշը համարվում է հայ նոր գրականության անդրանիկ երգիծաբանը: (Վախճ. 1830 թվականին, Բուխարեստում:)
- 1891 Կ. Պոլսում մահացավ դերասան Պետրոս Մաղաքյանը:
- 1902 Վախճանվեց Քրիստափոր Կարա-Մուրզան: (Ծնվ. 1853թ.-ին):
- 1923 Մահացավ «Կիլիկիո ընկերություն» կազմակերպության հիմնադիրներից Արմեն Կարոն (Գարեգին Փաստրմաջյան): (Ծնվ. 1873 թ.):
- 1929 Մարսելում մահացավ Մինաս Շերազը՝ «Կիլիկյան ընկերություն» բարեգործական կազմակերպության հիմնադիրներից մեկը: (Ծնվ. 1852 թ.):
- 1929 Մարսելում վախճանվեց ուսուցիչ, հրապարակախոս և քաղաքական գործիչ Մինաս Չերազը: (Ծնվ. 1852թ.-ին):
- 1935 Երևանի օպերայի և բալետի թատրոնում առաջին անգամ ներկայացվեց Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան: «Անուշի» առաջին բեմադրությունը կայացել է 1912 թվականին, Ալեքսանդրապոլում:
- 1946 ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագիրը ՀԽՍՀ Ժողովրդական կոմիսարների խորհուրդը ՀԽՍՀ նախարարների խորհրդի և ՀԽՍՀ ժողովրդական կոմիսարիատները ՀԽՍՀ նախարարությունների վերակազմելու մասին:
- 1993 Արցախի զինվորները հաջողությամբ հակագրոհեցին Ադրբեջանի զինված ուժերի գարնանային հարձակմանը՝ ազատելով Քելբաջարը և Ֆիզուլին:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

