
«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆԸ» ՈՉ ԹԵ ԿԵՆՏՐՈՆԱՄԵՏ Է, ԱՅԼ ՑԵՆՏՐԻՍՏԱԿԱՆ
- «Պոստ սկրիպտում» ակումբի երեկվա հյուրը ԲՀԿ քաղխորհրդի անդամ ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆՆ էր:

Նա տեղեկացրեց, որ կուսակցության արտահերթ՝ 6-րդ համագումարի օրակարգային միակ հարցը լինելու է «Բարգավաճ Հայաստանի» նախընտրական ծրագրի հաստատումը տարածքային կառույցներում ընտրված բոլոր այն պատվիրակների կողմից, որոնք ներկա կլինեն համագումարում:
Ընտրացուցակների խնդրին համագումարը չի անդրադառնալու: Մեծամասնական ընտրակարգով թեկնածուների առաջադրման վերաբերյալ մամուլում տեղ գտած շահարկումները, թե ԲՀԿ-ն Հանրապետական կուսակցության հետ պայմանավորվածություններ ունի, իրականությանը չեն համապատասխանում:
Կուսակցությունը մեծամասնական ընտրատարածքներում թեկնածուներ առաջադրելիս առաջնորդվելու է միայն նպատակահարմարությունից ելնելով։
Իսկ առաջադրումների նպատակահարմարությունը պայմանավորված է լինելու այն քաղաքական-հասարակական գործունեությամբ, որն իրականացրել է տվյալ ընտրատարածքում ազդեցություն, ճանաչում ունեցող թեկնածուն. «Այսինքն՝ գնալու ենք շատ բնականոն ճանապարհով: Այնտեղ, որտեղ մենք ունենք մարդիկ, ովքեր վայելում են համապատասխան հեղինակություն հասարակության շրջանում, ունեն նրա վստահությունը, նրանք էլ կառաջադրվեն:
Մեր որոշումը շատ հստակ է` առաջադրել այնպիսի մարդկանց, ովքեր արժանի են առաջադրվելու եւ կարող են պատասխանատվություն կրել օրենսդիր մարմնում եւ ներկայացնել իրենց ընտրատարածքը: Առաջադրման համար մենք դեռ ունենք ժամանակ, եւ այդ գործընթացը դեռ շարունակվում է»:
ԲՀԿ-ն մեծամասնական ընտրատարածքներում թեկնածուներ առաջադրելիս կոնկրետ թվային սահմանափակում չի դնում. «Ընդգծեմ, որ առաջադրումները չեն սահմանափակվում որեւէ թվով: Որեւէ պայմանավորվածություն լինել չի կարող, որեւէ սանդղակ, սահմանափակում կամ աստիճան լինել չի կարող թվաքանակի մեջ:
Առաջադրվելու է ճիշտ այնքան թեկնածու, որքան, ինչպես արդեն նշեցի, կուսակցությունը հարմար կհամարի: Արդեն հիմա, մամուլում շրջանառվող թվերից մենք անցել ենք, առաջադրվել պատրաստվող թեկնածուների առումով: Վերջնաժամկետին` մարտի 22-ին, ժամը 18։00-ին, բոլորը կհամոզվեն այս խոսքերի ճշմարտացիությանը»։
Իսկ համամասնական ցուցակը կհրապարակվի համագումարից հետո, օրենքով սահմանված ժամանակահատվածում. «Համամասնական ցուցակում հանրությունն իր համար կբացահայտի բազմաթիվ հարգարժան ու հեղինակավոր մարդկանց, որոնք ունեն մեծ փորձ ե՛ւ օրենսդիր, ե՛ւ գործադիր մարմնում աշխատանքներ իրականացնելու առումով:
Դրանք մարդիկ են, ովքեր գնում են ընտրության ոչ թե կարգավիճակ փոխելու համար, այլ ովքեր համապատասխանում են դրան իրենց կենսագրությամբ, գործունեությամբ»:
Համամասնական ընտրացուցակում չեն լինի գործարարների անուններ. «Կուսակցության համամասնական ընտրացուցակում չեն լինի մարդիկ, որոնք զբաղված կլինեն որեւէ այլ գործունեությամբ, ինչպեսեւ պահանջվում է օրենքով սահմանված կարգով:
Սա վերաբերում է նաեւ գործարարությանը: Կարող են լինել սեփականատերեր` տարբեր տնտեսավարող կառույցների, կոմերցիոն կազմակերպությունների, բայց գործարարությամբ զբաղվել նրանք բացարձակապես չեն կարողանալու եւ իրավունք էլ չունեն: ԲՀԿ-ն շատ խիստ հսկողություն է իրականացնում իր կադրային ռեսուրսների հարցում: Մեր կադրերը աչքի են ընկնելու»:
Անցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ ԲՀԿ-ի անդամների թիվը զգալիորեն գերազանցում է կուսակցությանը վստահության քվե տված ընտրողների թվին: Հնարավո՞ր է, որ նույն բանն այս անգամ էլ կկրկնվի: Ի պատասխան այս հարցադրման, Տ.Ուրիխանյանը նկատեց.
«Ներքին փաստաթղթաշրջանառություն իրականացնող գրասենյակը կարող էր սխալվել տեղեկատվական տվյալների մեջ: Դա կարող է տեղի ունենալ ցանկացած կառույցում, որտեղ կա մեծ փաստաթղթաշրջանառություն: Ինչ վերաբերում է քվեների եւ կուսակցության անդամների թվի համամասնությանը, ընտրություններին մնացել է 50 օր, եւ այդ հարցի պատասխանը կստանանք:
Կարծում եմ, որ ԲՀԿ-ն այն ԲՀԿ-ն չէ, ինչը որ էր անցած խորհրդարանական ընտրություններին: ԲՀԿ-ն հիմա փորձառություն ունեցող քաղաքական ուժ է: Այն բոլորի աչքի առաջ դարձել է այլընտրանք քաղաքական կազմակերպությունների հանդեպ գոյություն ունեցող կարծրացած հանրային ընկալմանը»:
Կուսակցությունը գործում է քաղաքական դաշտի կենտրոնական մասում եւ գաղափարական առումով մյուս բոլոր ուժերին համարում է իրեն մրցակից. «Ոչ թե կենտրոնամետ է, այլ ցենտրիստական` կենտրոնական: Այս դիրքորոշումը, բառի լավ իմաստով, հակասություն է ծայրահեղականության եւ ռեֆորմիզմի միջեւ: Իսկ տնտեսական կարգի առումով սոցիալիզմի ու լիբերալիզմի մեկտեղումն ու արտացոլումն է:
Գաղափարական պայքարում ԲՀԿ-ն, որպես ցենտրիստական քաղաքական ուժ, հանդես է գալիս այս դիրքերից: Մնացած բոլոր քաղաքական ուժերին գաղափական առումով մենք համարում ենք մեզ մրցակից»։
- ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
10 ՄԵԾԱԳՈՒՅՆ ՇԱՌԼԱՏԱՆՆԵՐԸ
Բոլոր ժամանակներում էլ եղել են մարդիկ, որոնք փորձել են համբավ ձեռք բերել ամենատարբեր կեղծիքների միջոցով։ ՀԱԿ-ի համամասնական ցուցակը կազմելուց հետո աշխարհի մեծագույն շառլատանների տասնյակում պատվավոր տեղ ...ԱԴՐԲԵՋԱՆԸ ՏԱՊԱԼՈՒՄ Է ԲՈԼՈՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հայաստանը եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը արդեն 20 տարի սերտորեն համագործակացում են արտաքին քաղաքական ասպարեզում եւ նշանակալի ձեռքբերումներ են արձանագրել: Երեկ այս մասին ասացին մեր երկրի եւ ԳԴՀ ...ԳԵՐՄԱՆԻԱՆ ԱԿՏԻՎԱՆՈՒՄ Է ՄԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեստերվելլեի տարածաշրջանային այցը, որի ընթացքում մարտի 14-ին նա բանակցություններ վարեց Բաքվում, 15-ին՝ Թբիլիսիում, իսկ երեկ՝ Երեւանում, վկայում է Եվրամիության շրջանակներում ...«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆԸ» ՈՉ ԹԵ ԿԵՆՏՐՈՆԱՄԵՏ Է, ԱՅԼ ՑԵՆՏՐԻՍՏԱԿԱՆ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Պոստ սկրիպտում» ակումբի երեկվա հյուրը ԲՀԿ քաղխորհրդի անդամ ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆՆ էր:
Նա տեղեկացրեց, որ կուսակցության արտահերթ՝ 6-րդ համագումարի օրակարգային միակ հարցը լինելու է «Բարգավաճ Հայաստանի» ...«ԱԶԱՏ ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐԸ» ԿԸՆՏՐԻ ԱԴԵԿՎԱՏ ՊԱՅՔԱՐԻ ՁԵՎԵՐ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
«Ազատ դեմոկրատները» երեկ կառավարության նիստերի դահլիճում անցկացրին իրենց արտահերթ նախընտրական համագումարը եւ միաձայն քվեարկեցին բանաձեւի օգտին, որտեղ ասված է, թե կուսակցությունը վստահաբար մասնակցելու ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԻ ՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
Եթե չխորանանք տերմինաբանական նրբությունների եւ ընդհանրապես մանրամասների մեջ, ապա քաղաքական դաշտի վիճակը մայիսի 6-ի ընտրություններից առաջ կարելի է նկարագրել շատ պարզ. դրանց չեն մասնակցի ո՛չ ժամանակակից ...ԱՅԼԱՍԵՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ Է ՎՃԱՐԵԼ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Օրերս, թանկագին քույրեր եւ եղբայրներ, ինչ-որ տեղ կարդացի Յելի համալսարանի պրոֆեսոր Ստեֆան Քարթերի մասին, որն առաջարկել է Միացյալ Նահանգներում սահմանել «սեքսի հարկ»։ Երկու դոլար՝ յուրաքանչյուր սեռական ...ՄԱՆՉԵՍԹԵՐՈՒՄ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՍՈՒԳ Է
Ֆուտբոլի եվրոգավաթների հերթական շաբաթը պսակվեց շվեյցարական Նիոնում երեկ տեղի ունեցած Չեմպիոնների ու Եվրոպայի լիգայի գավաթի վիճակահանությամբ։ Բայց մինչ այդ տեղի ունեցան եվրալիգայի 1/8 եզրափակիչի պատասխան ...ՏԱՍՆՅԱԿ ՉՀԱՍԱՆ
Լիլիթ Գալոյանը 15-րդ տեղը գրավեց Թուրքիայում ավարտված արագ շախմատի Եվրոպայի առաջնությունում։ Դա մեր երկրի ներկայացուցիչների առավել բարձր արդյունքն է մրցաշարում։ Երեկ անցկացված 7-11-րդ տուրերում Գալոյանը ...ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑԸ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՉԵՄՊԻՈՆ
Լոնդոնի օլիմպիական խաղերի մասնակից Արթուր Դավթյանը բազմամարտի արդյունքներով հռչակվեց Երեւանում ավարտված սպորտային մարմնամարզության Հայաստանի առաջնության հաղթող։ Մրցանակային մյուս տեղերը գրավեցին Վահան ...ՉԻՆԱՑԻՆԵՐԸ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ ԵՆ ԻՏԱԼԱՑԻ ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ
Չինաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ցանկանում է ազգային հավաքականի ղեկը վստահել իտալացի Ֆաբիո Կապելոյին, որը փետրվարին հեռացավ Անգլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից։ Ըստ որոշ տվյալների, ասիացիները տարեկան ...ԿԵՂԾ ԱՀԱԶԱՆԳԵՐ
Երեկ՝ ժամը 15։33-ին, «1-02» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ավանի հոգեբուժական հիվանդանոցի շենքում պայթուցիկ սարք է տեղադրված: Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ ...ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Սեփական բնակարանի լոգարանում, մարտի 14-ի լույս 15-ի գիշերը կախվելու միջոցով ինքնասպան է եղել Կապան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի թիվ 4 շենքի բնակիչ, 30-ամյա Դավիթ Ալեքսանյանը: Հարազատները նրա դին ...ԵՂԱՆԱԿ
Այսօր գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, Վայոց ձորում եւ Սյունիքում` ինտենսիվ: Մարտի 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիս-արեւմտյան` 5-10 մ/վրկ։ Լեռնային շրջաններում ...ԱՆԱՌԱԿԱԲԱՐՈ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Սյունիքի մարզի Հարթաշեն գյուղի գյուղապետ Ազատ Ղուկասյանը մեղադրվում է 14 տարեկան աղջկան բռնաբարելու համար:
Երեխայի հարազատների` Գորիսի ոստիկանություն նեկայացրած բողոքի հիման վրա գյուղապետի դեմ հարուցվել ...ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՆՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԶ ՍՊԱՆՈՒՄ Է
Ե.ԱՌԱՔԵԼՅԱՆ
Սոցիալական անհավասարությունը մեզ սպանում է։ Ընդ որում՝ բառացի իմաստով։ Վաղուց հայտնի է. երկարակյացներն ու ամենաառողջ մարդիկ ապրում են բնավ ոչ հարուստ երկրներում, այլ այնտեղ, որտեղ մարդկանց հարաբերություններում ...ՀԱՅ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Գիդո Վեստերվելլեին:
Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը կարեւորում է Գերմանիայի հետ ձեւավորված բարեկամական ...ՎԵՐՋՆԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ՝ ԿԻՐԱԿԻ
Հանրապետական կուսակցության գործադիր մարմինը երեկ երեկոյան հերթական նիստն է գումարել, որը վարել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ փոխնախագահ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ տեղեկացրեց, ...ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ԿԼՈՐ ՍԵՂԱՆԻ
«Մարտի 14-ին Մաշտոցի պողոտային հարող պուրակում ոստիկանության կողմից իրականացվել են հասարակական կարգի պահպանմանն ուղղված գործողություններ, որոնք տարբեր գնահատականների են արժանացել մի շարք հասարակական կազմակերպությունների, ...«ԶՎԱՐԹՆՈՑԸ» ՉԻ՞ ԿԱՏԱՐՈՒՄ
«Արմավիա» ավիաընկերությունը տեղեկացնում է, որ «Զվարթնոց» օդանավակայանը կրկին չի կատարում ձեռք բերված համաձայնությունների պայմանները։ Սպասարկման գները չեն իջեցվել, մինչդեռ «Արմավիան» արդեն վճարել է իր ...ՊԱՏԺԵՑԻՆ
Երեկ տեղի է ունեցել արդարադատության խորհրդի նիստ, որի ընթացքում երկու դատավորի նախազգուշացում է հայտարարվել, իսկ մեկին՝ նկատողություն: Արդարադատության խորհուրդը որոշել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ ...ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆԻ
Երեւանի ավագանու երեկվա նիստում, միաձայն որոշմամբ, մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի թիվ 153 հիմնական դպրոցը անվանակոչվել է բանասեր, լեզվաբան, պատմաբան, մատենագետ, հրապարակախոս, հասարակական-քաղաքական ...ՄԵՆԱԽՈՍԵԼՈՒՑ ՀՈԳՆԵԼ ԵՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Հիմա էլ դեբատներ են ուզում
Բավական է մի օտարերկրացի հայտնվի Երեւանում, անմիջապես ՀԱԿ-ի ներկայացուցիչները բռնում են նրա օձիքից, կալմեջ անում հյուրին, սկսում պատմել իրենց դարդերը։
Երեկ էլ ահա սրանք ...ԽՈՍԻՐ, ԽՈՍԻՐ... ԼԵԶՎԻ ՏԱԿ ՈՍԿՈՐ ՉԿԱ
Կ.ՄԻՐԶՈՅԱՆ
Երեկ «լուրեր.քոմ» կայքին տված «հեռուստատեսային» հարցազրույցում մի շարք հանճարեղ մտքերով փայլատակեց նախկին զինդատախազ, ՀԱԿ պետաիրավական հանձնախմբի համակարգող Գագիկ Ջհանգիրյանը։
Նախ անդրադառնանք ՀԱԿ համամասնական ...ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԸ ՍՏԱՑԱՎ ԼՈՒՐՋ ՀԱՄԱԼՐՈՒՄ
Հանրապետականի կենտրոնական գրասենյակում երեկ երեկոյան հանդիսավոր արարողությամբ ՀՀԿ եւ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը կուսակցության անդամատոմսեր ու կրծքանշաններ հանձնեց 32 նորագիրների:
Նրանց թվում ...ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐ
ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի կարգադրությամբ` Վրեժ Գասպարյանը մարտի 16-ից նշանակվել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում: Մինչ այդ Վրեժ Գասպարյանը զբաղեցնում էր ԱԺ նախագահի գլխավոր խորհրդականի ...ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ԱՌԱՋԱԴՐՎԵԼ Է ԹԻՎ 28 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՈՒՄ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մեծամասնական ընտրակարգով առաջադրվել է թիվ 28 ընտրատարածքում, որը ներառում է Աբովյան քաղաքը եւ մերձակա մի քանի համայնքները:ՍՊԱՍԵՔ ԵՎՍ 12 ԺԱՄ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության 6-րդ արտահերթ համագումարին հրավիրված են խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարներ: Իսկ ինչ մնում է արտերկրից ժամանող հյուրերին, ապա, ըստ Նաիրա ...ԲՈԼՈՐԸ ՄԵԶ ՄՐՑԱԿԻՑ ԵՆ
Ըստ ԲՀԿ քաղխորհրդի անդամ ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԻ, կուսակցությունը գործում է քաղաքական դաշտի կենտրոնական մասում եւ գաղափարական առումով մյուս բոլոր ուժերին համարում է իրեն մրցակից. «Ոչ թե կենտրոնամետ է, այլ ...ՆՈՐ ՕՐԻՆԱԳԻԾ ԱՄՆ ՍԵՆԱՏՈՒՄ
Ամերիկացի սենատորները ապրիլի 24-ի նախաշեմին կրկին փորձում են շրջանառության մեջ դնել Հայոց ցեղասպանությունը ճանաչող հերթական բանաձեւը: Որպես բանաձեւի համահեղինակներ հանդես են գալիս Նյու Ջերսիից ընտրված ...
ԱՌԱՆՑ ՀԱՅԵՐԻ
ՔԱՂԱՎԻԱՑԻԱ
ԱՅԼԸՆՏՐԱՆՔ
«ՔԱՌԱՄՅԱ ՀՐԱԴԱԴԱՐԸ» ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԲԱՑԱՌԻԿ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՎԵՐԸՆՏՐՎԵՑ ՀՇՖ ՆԱԽԱԳԱՀ
10 ՄԵԾԱԳՈՒՅՆ ՇԱՌԼԱՏԱՆՆԵՐԸ
ՀՀԿ-Ն ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ 33 ՄԱՆԴԱՏԻ ԼՈՒՐՋ ՀԱՅՏ Է ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ
Կ.ՄԻՐԶՈՅԱՆԱՎԻԱՏՈՄՍԵՐԻ ԳՆԵՐԸ ԲԱՐՁՐ ԵՆ «ԶՎԱՐԹՆՈՑԻ» ՊԱՏՃԱՌՈՎ
Կ.ՄԻՐԶՈՅԱՆԱՅԼԱՍԵՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ Է ՎՃԱՐԵԼ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆՔԼԻՆԹՈՆԻ ԿԵՑՎԱԾՔԸ ԶԱՅՐԱՑՐԵԼ Է ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻՆ
ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ «Կալիֆոռնիա կուրիերի» հրատարակիչԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐԵԼ ԳՅՈՒՂՎԱՐԿԵՐԸ
Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆԱՄՈՅԱՆԻՆ ԴԺՎԱՐ ԹԵ ՈՐԱԿԱԶՐԿԵՆ ՏԵՎԱԿԱՆ ԺԱՄԿԵՏՈՎ
ՈՉԻՆՉ ԱՅՍ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՉԻ ՓՈԽՎՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԿԱՊԱՄՈՆՏԱԺՎԵՆ
«ՀԱՎԱՏԱՆՔ, ՈՐ ՓՈԽՎԵՆՔ» ԿԱՐԳԱԽՈՍԸ ԲՈԼՈՐԻՆ Է ՈՒՂՂՎԱԾ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
- 1863 Սուլթանական կառավարությունը հաստատում է արևմտահայերի Ազգային սահմանադրության կրճատված տարբերակը:
- 1863 Թուրքական կառավարությունը խիստ կրճատումներով վավերացրեց 1860 թ. մայիսի 24-ի «Ազգային Սահմանադրությունը»:
- 1865 Նախիջևանի Աստապատ գյուղում ծնվեց լեզվաբան, գրականագետ, պրոֆեսոր Մանուկ Աբեղյանը: (Վախճ. 1944 թ.-ին):
- 1872 Ծնվեց կոմպոզիտոր, խմբավար, երգեհոնահար և մանկավարժ Նաթան Ամիրխանյանը (Կնյազև): Եղել է Օդեսայի օպերային թատրոնի ղեկավար, Բաքվում կազմակերպել է հայկական երգչախմբեր:
- 1898 Ռուսաստանի նախարարների կոմիտեն հատուկ որոշում կայացրեց հայկական դպրոցներին պատկանող գույքը պետական իշխանությունների տնօրինությանը հանձնելու մասին:
- 1922 Ալեքսանդրապոլում ծնվեց անվանի մեխանիկ, ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանը: Եղել է Հայաստանի ԳԱ փոխնախագահ, ԵՊՀ ռեկտոր:
- 1962 Վաղուց ի վեր այգու վերածված՝ Թիֆլիսի Խոջիվանքի գերեզմանատունը կոչվեց հայ մշակույթի գործիչների պանթեոն: Այստեղ հանգչում են հայ մշակույթի երախտավորները՝ Թումանյան, Աղայան, Մուրացան, Ջիվանի, Ախվերդյան, Օգանեզաշվիլի և ուրիշներ՝ 34 սուրբ աճյուն: Առաջինն ամփոփվեց մեծն Կոմիտասի՝ Փարիզից բերված աճյունը:
- 1963 Տեղի են ունենում Հայկական ԽՍՀ վեցերորդ գումարման Գերագույն խորհուրդի ընտրությունները:
- 1975 Նոր Նախիջևանում ծնվեց պատմաբան, արվեստաբան, գրականագետ, թարգմանիչ, Հայաստանի ԳԱ թղթակից անդամ Ալեքսանդր Ջիվելեգովը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

