
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՑՈՒՄԸ՝ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՆ
- Սկիզբը՝ նախորդիվ

Ռուսալեզու եւ ոչ մի պարբերական իրեն թույլ չի տվել կատաղի ու վիրավորական հարձակումներ գործել եւ գնահատականներ տալ ի պատասխան «Ժամանակ» թերթի 2012թ. փետրվարի 29-ին «Վաղուց մաշված ժողգործիքները» նողկալի զրպարտագիր-հոդվածի։ Հոդվածագիրն իրեն թույլ է տվել խուլիգանական, փողոցային արտահայտություններ մեր նախագահի հասցեին, Ռուսաստանի հասցեին։
Ինչ ասես արժեն հետեւյալ բարբաջանքները. «Իհարկե, Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանում եւ Հարավային Կովկասում հայտնվել է մի այնպիսի տապալված վիճակում, որ Գեղամյանից բացի այլ մունետիկ շատ դժվար կլիներ գտնել, բայց փաստն այն է, որ Սերժ Սարգսյանն այցելել է Ռուսաստանի ոչ պաշտոնական մունետիկի բենեֆիսին, որի ընթացքում ներկայացված գրքերից մեկն էլ կոչվում է «Հայաստանի ապագան Եվրասիական միությունն է»: Իսկ Եվրասիական միություն կոչվածը, ինչպես հայտնի է, Վլադիմիր Պուտինի գաղափարն է, որի միջոցով նա փորձում է վերականգնել Խորհրդային Միությունը:
Երբ Արտաշես Գեղամյանը զբաղվում է Ռուսաստանի քարոզչությամբ, Ռուսաստանի քաղաքական շահերի սպասարկումով՝ դրանում, իհարկե, զարմանալի ոչինչ չկա: Ի վերջո, 2008 թվականին փառահեղորեն տապալված քաղաքական գործիչներից մեկը պետք է զբաղվի տապալվող գերտերության շահերի սպասարկումով: Սակայն երբ այդ գործընթացին ներգրավված է նաեւ Սերժ Սարգսյանը՝ դա արդեն լուրջ է...»: Թվում է, թե՝ ցնծացե՛ք, պարոնայք, որ «2008 թվականին փառահեղորեն տապալված քաղաքական գործիչը զբաղվում է տապալվող գերտերության շահերի սպասարկումով»։
Բայց չէ՜, նրանք հո շատ լավ են հասկանում, որ հենց ես եմ շատ բանով նպաստել այն բանին, որպեսզի 2008թ. նախագահական ընտրություններին տիեզերական փառահեղությամբ տապալվեր հայտնի ռուսատյաց Լեւոն Տեր-Պետրոսյանի երկրորդ գալստյան նախագիծը, որի գործունեությունը նախագահի պաշտոնում սկսվեց վանդալիզմով՝ համաշխարհային գրականության դասականներ Ա.Պուշկինի, Ա.Չեխովի... արձանները հանելով եւ ոչնչացնելով։ Դե, ի՞նչ կարող ես անել, պետք է հաշտվել այն բանի հետ, որ Լ.Տեր-Պետրոսյանի հետ կապված հակահայկական եւ ռուսատյաց մտահղացումը, որն Արեւմուտքի առանձին երկրների հարկատուների վրա միլիոնավոր դոլարներ նստեց, տիեզերական փառահեղությամբ տապալվեց։
Եթե դա հաշվվում է որպես իմ անձնական տապալում, ապա պատիվ կհամարեմ գալիք՝ 2013թ. նախագահական ընտրություններին վերստին տիեզերական փառահեղությամբ տապալվել՝ պատնեշելով հերթական նախագահական դրածոյի ճանապարհը, որի համար սրտանցում կունենան «Ժամանակ» թերթի տերերը։
Անհանգստացնում է այլ բան. թերթն իր այդ ցածրակարգ հրապարակմամբ ուզում է վարկաբեկել ՀՀ նախագահին, «կռվեցնել» Ռուսաստանի հետ։ Մտորումների տեղիք է տալիս նաեւ այն, որ մի քանի օր անց այդ նույն թերթի էջերում տպագրվում է մի նյութ, որն արդեն կարող է կռվեցնել ՀՀ-ին եւ Իրանին։
Շատ եմ ուզում ասել. իզուր եք չարչարվում, չի ստացվի։ Հայերը դարավոր անխզելի կապեր ունեն ռուս մեծ ժողովրդի հետ, արդեն երկրորդ հարյուրամյակն է՝ բարեկամական հարաբերություններ են հաստատվել պարսիկների եւ Արաբական Արեւելքի հետ, մենք ամենաբարի զգացումներ ենք տածում մեծ երկրի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների, բարեկամական Ֆրանսիայի եւ Եվրամիության երկրների հանդեպ...
Մեր հարաբերություններն այդ երկրների ժողովուրդների հետ չեն ենթարկվում գործողությունների, որոնք բնորոշ են սառը պատերազմի տխրահռչակ ավանդույթներին, առավել եւս հիմա, երբ ձեւավորվում է նոր, ավելի արդար բազմաբեւեռ աշխարհակարգ, որի բարի նախանշանակը դարձավ Վլադիմիր Պուտինի ընտրությունը Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնին։
Եվ շատ ուրախալի է, որ մինչեւ ՌԴ նախագահի ընտրությունների արդյունքների պաշտոնական ամփոփումը ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարը հանդես եկավ հատուկ ուղերձով եւ շնորհավորեց Ռուսաստանի քաղաքացիներին նոր նախագահի ընտրության կապակցությամբ. «Միացյալ Նահանգները շնորհավորում է ռուսաստանյան ժողովրդին ընտրությունների ավարտվելու առիթով եւ պատրաստ է աշխատել ընտրյալ նախագահի հետ այն բանից հետո, երբ բոլոր արդյունքները կստուգվեն, եւ նա երդում կտա»։
Կուզենայի հոդվածն ավարտել Վ.Պուտինի «Ռուսաստանը եւ փոփոխվող աշխարհը» հոդվածից բերված խոսքերով. «Ընդհանրապես, ԱՄՆ-ի հետ հարաբերություններում մենք պատրաստ կլինեինք իսկապես հեռուն գնալ, որակական ճեղքում իրականացնել, բայց այն պայմանով, որ ամերիկացիներն իրապես առաջնորդվեն հավասար եւ փոխադարձ հարգանքի վրա հիմնված գործընկերության սկզբունքներով»։
Վերջաբանի փոխարեն
Վերջին հրապարակումները «Ժամանակ» թերթում մտածել տվեցին, թե այդ թերթի գաղափարախոսը՝ լայն պրոֆիլի պրոֆեսիոնալ, ամերիկացի մեր հայրենակից Ռիչարդ Գիրագոսյանը, գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս, այլապես նման բարբաջանքը թույլ չէր տա, որ տպագրվի։
Բայց, ի զարմանս ինձ, օրերս ես տեսա նրա հեղինակային ծրագիրը թերթի այդ նույն տխրահռչակ կայքում։ Նման վրիպումները բոլորովին չեն սազում, կրկնում եմ, լայն պրոֆիլի պրոֆեսիոնալին։ Իսկ եթե այլ՝ հեռուն գնացող ծրագրեր կան Հայաստանի եւ Հարավային Կովկասի վերաբերյալ, ապա ավելի ազնիվ կլինի չծամծմել, այլ ուղղակի ասել այդ մասին։ Թե չէ ամեն ինչ բուն էությունից դուրս է ստացվում։
Պարտադրված հետգրություն: Հոդվածը պատրաստ էր տպագրության, երբ էլեկտրոնային կայքերից մեկում տպագրվեց Ռիչարդ Գիրագոսյանի հարցազրույցը` «Ամեն օր Քոչարյանը դառնում է ավելի նախկին» վերնագրով: Դրանում պարոն Գիրագոսյանն արդեն իսկ «մեղադրանք» է հարուցում ՀՀ կառավարությանն ու ոստիկանությանը: «...Մենք պակաս հանդուրժող ենք դարձել բանակում զոհերին, եւ մարդիկ, ովքեր բարձրացնում են այս խնդիրը, հայրենասերներ են, ոչ թե դավաճաններ կամ գրանտակերներ: Սա արտասահմանից ֆինանսավորվող դավադրություն չէ, այլ մի հարց, որը դառնում է յուրաքանչյուր ընտանիքի խնդիրը: Եվ եթե մենք նայում ենք Հայաստանի կառավարությանը կամ ոստիկանությանը, ապա նրանք շատ ավելի մեծ գրանտներ են ուտում, քան քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները»,- ահա այսպիսին է Ռիչարդ Գիրագոսյանի պատասխանը լրագրողի այն հարցին, թե «Սակայն ՊՆ վիճակագրությունը ցույց է տալիս, որ նախորդ տարվա համեմատ քչացել է զոհված զինծառայողների թիվը, պաշտոնյաներն ասում են, որ սա ավելի վատ բանակ չէ, քան, օրինակ, տասը տարի առաջ»:
Ուշագրավ է, որ օտարերկրյա քաղաքացին իրեն իրավունք է վերապահում խնդրո առարկայի վերաբերյալ խոսել «արտասահմանից ֆինանսավորվող» բոլոր կազմակերպությունների անունից: Ավելին, իր վրա է վերցնում ՀՀ ազգային անվտանգության մարմինների գործառույթը, այն է` նրանց փոխարեն եզրակացնում է. «Սա արտասահմանից ֆինանսավորվող դավադրություն չէ»: Ավելին, փորձում է տպավորություն ստեղծել, որ թե նա եւ թե «գրանտակերները» շատ ավելի են մտահոգ բանակում տեղ գտած թերությունների վերհանմամբ ու հաղթահարմամբ, քան այն բոլոր ուժերը, որոնք ճշգրիտ կերպով սահմանազատում են իրավամբ դավաճանական գնահատականները մտահոգ վերլուծություններ անողներից:
Սրանով էլ չի սահմանափակվում պարոն Գիրագոսյանը եւ շարունակում է. «Եվ եթե մենք նայում ենք Հայաստանի կառավարությանը կամ ոստիկանությանը, ապա նրանք շատ ավելի մեծ գրանտներ են ուտում, քան քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները»:
Ժողովրդական լեզվով ասած` հասանք: Ռիչարդ Գիրագոսյանի խոստովանությունը, որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները «գրանտներ են ուտում», ուշագրավ է, քանի որ այդ գործի վերահսկողությունը վերապահված է ֆինանսավորում իրականացնող համապատասխան երկրներին եւ ոչ թե մեր ամերիկահպատակ հայրենակցին: Սակայն, իմանալով այդ գործում առկա խարդախությունների մասին, հարց է ծագում` ինչու նա գոնե ԱՄՆ-ի հարկատուների կողմից ֆինանսավորվող գրանտների ծախսման հարցում հստակություն չի մտցնում, որ իրավունք ունենա հայտարարել, որ Հայաստանում գործող քաղաքացիական հասարակության առանձին կազմակերպություններ «գրանտները ուտում են», բացառությամբ Միացյալ Նահանգների կողմից ստացվածները:
Եվ հենց այն, որ Գիրագոսյանն իրեն իրավունք է վերապահում նման մեղադրանքներ հարուցել ինքնիշխան Հայաստանի Հանրապետության կառավարության ու ոստիկանության հասցեին` ուղղակիորեն միջամտելով մեր երկրի ներքին գործերին, ապա մեր հոդվածում շարադրված փաստերի հետ դրանց համադրումը, կարծում եմ, լուրջ արձագանքի պետք է արժանանա պատկան մարմինների կողմից:
- ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ «Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ, «Հյուսիսային հեռանկար» հասարակական կազմակերպության (Հայաստան) վարչությ
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՑՈՒՄԸ՝ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՆ
ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ «Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ, «Հյուսիսային հեռանկար» հասարակական կազմակերպության (Հայաստան) վարչությ
Սկիզբը՝ նախորդիվ
Ռուսալեզու եւ ոչ մի պարբերական իրեն թույլ չի տվել կատաղի ու վիրավորական հարձակումներ գործել եւ գնահատականներ տալ ի պատասխան «Ժամանակ» թերթի 2012թ. փետրվարի 29-ին «Վաղուց մաշված ժողգործիքները» ...ԿԱՊԱՄՈՆՏԱԺՎԵՆ
Կառավարությունը կլիազորի Երեւանի քաղաքապետին Հայաստանի Հանրապետության անունից Ի ԷՄ ՍԻ եւ «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ների, «Սերգե-Ագոպիգ-Դեր-Սահագույան» ՍՊԸ-ի հետ կնքել Երեւան քաղաքի Արամի, Բուզանդի, Կողբացու ...ԴԻՐՔԻ ՉԱՐԱՇԱՀՈՒՄ «ՍԻԹԻ ՊԵՏՐՈԼ ԳՐՈՒՊԻ» ԿՈՂՄԻՑ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Անցած տարվա կեսերին տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարչական վարույթ հարուցեց վառելանյութի շուկայի հիմնական մասնակիցներից մեկի` «Սիթի Պետրոլ Գրուպի» նկատմամբ։ Որպես այդպիսին, այս ընկերությունը ...ՎՐԱՑ ԵԿԵՂԵՑԻՆ ԸՆԿԵԼ Է ԻՐ ԻՍԿ ՓՈՐԱԾ ՓՈՍԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հետեւից տանելով նաեւ երկրի իշխանություններին
Պատմական փորձը վվկայում է, որ Վրաց ուղղափառ եկեղեցու հոգեւորականության եւ նրան աջակցող Վրաստանի քաղաքական շրջանակների՝ դարերի պատմություն ունեցող հակահայ ...«ԲԱՎԱՐԻԱՅԻ» ԵՎՐՈՊԱԿԱՆ ՌԵԿՈՐԴԸ
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության արտախմբային փուլը շարունակում է անակնկալներ մատուցել։ Ընդամենը մեկ շաբաթ առաջ Լիոնել Մեսին հինգ գնդակ ուղարկեց գերմանական «Բայերի» դարպասը, իսկ արգենտինացու ...ԱՄԵՆԱԳՆԱՀԱՏՎԱԾԸ ԱԼՈՆՍՈՆ Է
Ֆրանսիացի լրագրողները պարզել են, թե որքան են վաստակում «Ֆորմուլա-1»-ի առաջատար արշավորդները։ Հրապարակման մեջ նշվում է մարզիկների վաստակը, որը ներառում է նրանց աշխատավարձը, պարգեւավճարները, հավելավճարները ...ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՏԱՐԵՐՔԻ ՄԵՋ Է
Դավիթ Նալբանդյանը շարունակում է հաղթարշավը ամերիկյան Ինդիան Ուելս քաղաքում ընթացող 5,5 մլն դոլար մրցանակային հիմնադրամով «Մաստերս» շարքի մրցաշարում։ Երրորդ փուլում արգենտինահայ մարզիկը 6։3, 3։6, 6։3 հաշվով ...ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ
«Ջազզվե» ընկերությունը պատասխանել է «Բարբրի Լիմիթեդ» ընկերությանը պատկանող ապրանքային նշանի ապօրինի օգտագործմանը վերաբերող հայտարարությանը: Ինչպես տեղեկացրին ընկերությունից, «Ջազզվեն» 2012-ի փետրվարի ...ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ
Հանրապետության տարածքում միջպետական ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են մարտի 14-ի ժամը 19:00-ի դրությամբ: Փակ են Սելիմի լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում` ...«ԶՎԱՐԹՆՈՑՆ» ՈՒ «ԱՐՄԱՎԻԱՆ» Ի ՎԵՐՋՈ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵՑԻՆ
Կ.Մ.
Երեկ «Զվարթնոց» օդանավակայանն ու «Արմավիա» ավիաընկերությունը վերջապես եկան որոշակի պայմանավորվածության։
Օրվա երկրորդ կեսին այդ փաստը հայտարարությամբ հաստատեց «Արմավիայի» մամուլի ծառայությունը։ Տարածած ...«ՉԿԱ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ՝ ՉԿԱ ՀԱԿ-Ը»
ՄԵՍՐՈՊ ՍԱՀԱԿՅԱՆ
«Սկումբրիեւիչը» չդիմացավ առերեսմանը
Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը երեկ վերստին արենայում էր։ Քաղաքական արենայում, իհարկե։ Քաղաքական-ասուլիսային, եթե ավելի ստույգ։
Եվ մեր առույգ ու կայտառ հերոսը ...ԲՈԼՈՐԸ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՆ ՀԱՆՈՒՆ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
«Մենք այսօր չունենք ռազմավարական ծրագիր, իսկ հանրությունն այս համատեքստում իր դիրքորոշումը չի հայտնել: Մեր` Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախընտրական ծրագիրը էապես տարբեր է մյուսներից, բացարձակ ...ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Դա պիտի վաղ թե ուշ տեղի ունենար. անտուն քաղաքական գործիչները, հայրենի, ներողություն արտահայտությանս համար, «աստղերը» եւ «լրագրողները» զանգվածաբար նետվեցին կուսակցությունների գիրկը։
Գաղափարական նկատառումներով, ...ԱՇԽԱՐՀՆ ՈՒ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
Կարելի է խաչ քաշել
Զարմանալի է, բայց ժամանակակից աշխարհում ժողովրդավարությունների առջեւ ծառացած են այն նույն խնդիրները, ինչ որ անտիկ Հունաստանում եւ միջնադարյան Իտալիայում։
Մարդկային էությունը չի ...ՃՆՇՈՒՄ ԵՆ
Սյունիքի մարզի Քաջարան գյուղի գյուղապետ Ռաֆիկ Աթայանի խոսքով` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը եւ նրա ենթակաները, այդ թվում` ծագումով Քաջարան գյուղից Ալիկ Դավթյանը, ճնշում ...ՓԼՈՒԶՈՒՄԻՑ ՀԵՏՈ
Մշակույթի նախարարության Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության տարածքային ստորաբաժանման աշխատակիցներն այժմ ուսումնասիրում, լուսանկարում են Մոզրովի քարանձավի փլուզված հատվածները` ...ԱՌԱՋԻԿԱ ՄԻ ՔԱՆԻ ՕՐԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՄԵՆ ԻՆՉ ԿՈՐՈՇՎԻ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Առաջիկա խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվող քաղաքական ուժերի ներկայացուցիչներից երեկ փորձեցինք պարզել, թե ե՞րբ են ԿԸՀ ներկայացնելու իրենց համամասնական ընտրացանկերը, քանի՞ մեծամասնական ընտրատարածքներում ...ՊԵՏՔ Է ՓՈԽԵՆՔ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ՄԵՐ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊԸ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Հանրային կյանքը շատ սահուն ընկղմվել է նախընտրական մրցապայքարի մեջ, եւ այդ մրցապայաքարին բնորոշ հիմնական զարգացումներով է ապրում հանրությունը:
Այնպես որ ես որեւէ արտառոց բան, ինտրիգ, որը կարող է դառնալ ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՎԵՐՋԻՆ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԱռայժմ անտիպ է Ինչպես հայտնի է «պատմա-քաղաքագիտական հետազոտությունների հեղինակ, պատմագիտության մեջ նոր ուղղության եւ հայոց պատմության ուսումնասիրման նոր մեթոդի հիմնադիր» Լ.Տեր-Պետրոսյանը այս օրերին ...ՀԱԿ-Ի ՀԵՏ Է, ԲԱՅՑ ՈՉ ՄՅՈՒՍՆԵՐԻ ԴԵՄ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ«ՍԻԼ գրուպ» կոնցեռնի սեփականատեր, նախկին պատգամավոր ԽԱՉԱՏՈՒՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ երեկ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում ասուլիս էր հրավիրել` ներկայացնելու իր առաջիկա ծրագրերը, նաեւ բացատրելու, թե ինչու ժամանակին ...ՆՈՐ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ
Մեծամասնականով ընտրություններին մասնակցող նոր թեկնածուներ են գրանցվել: Թիվ 3 ընտրատարածքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից առաջադրվել է ԱԺ պատգամավոր, ԲՀԿ-ական Աշոտ Տոնոյանը: ԲՀԿ-ն թիվ 14 ...ՉԻ ԱՌԱՋԱԴՐՎԻ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, հանրապետական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին չի առաջադրվի թիվ 1 ընտրատարածքում, որն ընդգրկում է Երեւանի Ավան վարչական շրջանը: ...ԵՄ-Ն ԿԱՋԱԿՑԻ
Ժամանակն է լուծելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, քանի որ այն արգելք է տարածաշրջանի խաղաղ զարգացման եւ բարգավաճման համար: Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Գիդո Վեսթերվելեն: ...ԱԿՏԻՎ ՋԱՆՔԵՐ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը շատ բարդ գործընթաց է: Այս մասին հայտարարել է ՌԴ դաշնային ժողովի նախագահ Վալենտինա Մատվիենկոն: «Հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ-ն եւ Ռուսաստանը կշարունակեն ...ԿՃԱՆԱՉԻ 2015 ԹՎԱԿԱՆԻՆ
ԱՄՆ-ում վտարանդի թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամը, որը Հայոց ցեղասպանությունը ճանաչած առաջին թուրք մտավորականներից է, կարծիք է հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ցեղասպանությունը պաշտոնապես կճանաչի ...68 ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Ֆրանսիայի նախագահի հայկական ծագում ունեցող թեկնածու Մաքսիմ Վերները հավաքել է 432 ստորագրություն՝ անհրաժեշտ 500-ի փոխարեն: Ստորագրությունների հավաքման վերջնաժամկետը մարտի 16-ն է, եւ մինչ այդ Վերները ...ԴԱՍԵՐ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻՆ
Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը Բաքու կատարած այցի ընթացքում անդրադարձել է ՀՀԿ համագումարում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հնչեցրած այն մտքին, որ «Ղարաբաղը եղել է, կա եւ մնում է հայկական հող»: ...ՎԻՃԱՀԱՐՈՒՅՑ ՀԱՐՑ
«Ես կուզեի, որ ՀԱԿ-ը ներկայացված լիներ խորհրդարանում, անկեղծ եմ ասում, բայց կլինի թե չէ, այսօր շատերի կարծիքով այդ հարցը վիճահարույց է: Մարդկանց մասնակցության թվաքանակի առումով այդ մասին է վկայում նաեւ ...ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐԸ ՄՆԱՑԻՆ ԱՌԱՆՑ ՎՐԱՆԻ
Մաշտոցի այգում բնապահպան ակտիվիստների նստացույցի առաջին գիշերը անցել է խաղաղ, միջադեպեր չեն եղել։ Սակայն երեկ՝ ժամը 21։30-ի սահմաններում, ոստիկանները անսպասելիորեն ապամոնտաժել են վրանը։ Մինչդեռ նախօրեին ...ՀԱԿ-Ի ՀԵՏ, ՀԱԿ-ՈՒՄ
«Ինքս ՀԱԿ-ի հետ եմ` ՀԱԿ-ում եմ։ Որպես Խաչատուր Սուքիասյան, կարծում եմ, բոլոր քաղաքական ուժերի հետ կունենամ հարաբերություններ։ Եթե քաղաքական ուժը հասարակության կողմից ընկալվում է, եւ հասարակությունը այդ ...ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ
Ըստ ՀԴԿ նախագահ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ. «Մենք այսօր չունենք ռազմավարական ծրագիր, իսկ հանրությունն այս համատեքստում իր դիրքորոշումը չի հայտնել: Մեր` Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախընտրական ծրագիրը էապես ...ՆՈՐ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՆԵՐ
Ազգային ժողովի անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, երգչուհի Շուշան Պետրոսյանը, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը դարձել են Հանրապետական կուսակցության անդամներ։ ...
ԿՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ 13 ՀԱՐՑ
ԾՐԱԳԻՐԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԶԳՈ՛ՒՅՇ, ԳԱԶ Է...
Կ.ՄԻՐԶՈՅԱՆԻՆՉՈ՞Ւ ԳԱԶԸ ՄԵԶ ՊԵՏՔ Է ԱՎԵԼԻ ԷԺԱՆ ԳՆՈՎ ՎԱՃԱՌԵՆ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԵՐԲ ՇԱՀԱՐԿՈՒՄ ԵՆ ՆՈՒՅՆԻՍԿ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ
ԱՎԻԿ ՄԱՐՈՒԹՅԱՆ
ՈՎՔԵՐ ԵՆ ԻՐԱԿԱՆՈՒՄ ՊՈՌՆՈ ՇԻԼԱՅԻ ԶԱՎԱԿՆԵՐԸ
Ա.ԱՌԱՔԵԼՅԱՆԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՄԵՂԱԴՐԵԼ ԿԸՀ-ԻՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԱՎԻԱՏՈՄՍԵՐԻ ԳՆԵՐԸ ԲԱՐՁՐ ԵՆ «ԶՎԱՐԹՆՈՑԻ» ՊԱՏՃԱՌՈՎ
Կ.ՄԻՐԶՈՅԱՆԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐԵԼ ԳՅՈՒՂՎԱՐԿԵՐԸ
Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆԱՄՈՅԱՆԻՆ ԴԺՎԱՐ ԹԵ ՈՐԱԿԱԶՐԿԵՆ ՏԵՎԱԿԱՆ ԺԱՄԿԵՏՈՎ
ՈՉԻՆՉ ԱՅՍ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՉԻ ՓՈԽՎՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԿԱՊԱՄՈՆՏԱԺՎԵՆ
«ՀԱՎԱՏԱՆՔ, ՈՐ ՓՈԽՎԵՆՔ» ԿԱՐԳԱԽՈՍԸ ԲՈԼՈՐԻՆ Է ՈՒՂՂՎԱԾ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ«ԱՐԵՎՄՏՅԱՆ ՎԵԿՏՈՐԻ» ԱՇԽՈՒԺԱՑՈՒՄԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
- 1854 Անգլիան և Ֆրանսիան, դաշնակցած Թուրքիային, պատերազմ են հայտարարում Ռուսաստանին:
- 1862 Պոլսում ծնվեց մամուլի պատմաբան, լեզվաբան, մատենագետ Վիեննայի Մխիթարյան Միաբանության անդամ Գրիգորիս Գալեմքարյանը
- 1869 Պետերբուրգում ծնվեց արևելագետ, ակադեմիկոս Վասիլի Բարտոլդը: Նրա ուսումնասիրություններում մեծ տեղ են գրավում հայագիտական արժեքավոր նյութերը: Հայաստանի միջնադարյան քաղաքների մասին մի շարք աշխատություններ է տպագրել Իսլամի հանրագիտարանում:
- 1880 Երևանում լույս տեսավ առաջին պարբերականը՝ «Պսակ» շաբաթաթերթը Վասակ Պապաջանյանի խմբագրողթյամբ:
- 1891 Մահացավ գրագիր Խաչատուր Միսակյանը:
- 1907 Մահացավ «Փունջ» օրաթերթի խմբագիր Համբարձում Ալաճաճյանը:
- 1920 Երևանում բացվեց ատենակալների դատարանը:
- 1921 Սողոմոն Թեհլիրյանը Բեռլինում տապալեց Թալեաթ Փաշային, հայկական ցեղասպանության հիմնական ոճրագործին:
- 1924 Գործարկվում է Երևանի բամբակազտիչ գործարանը:
- 1935 Ծնվեց կրկեսի, էստրադայի և կինոյի հայ դերասան Լեոնիդ Ենգիբարյանը: (Վախճ. 1972թ.-ին):
- 1954 Հայաստանի կոմերիտականների առաջին խումբը մեկնում է Ղազախստան՝ մասնակցելու խամ ու խոպան հողերի յուրացման համաժողովրդական գործին:
- 1959 Տեղի են ունենում Հայկական ԽՍՀ հինգերորդ գումարման Գերագույն խորհրդի ընտրությունները:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

