
ԱՄՈՅԱՆԻՆ ԴԺՎԱՐ ԹԵ ՈՐԱԿԱԶՐԿԵՆ ՏԵՎԱԿԱՆ ԺԱՄԿԵՏՈՎ
- Մարզասերները տեղյակ են, որ Սերբիայում անցկացված Եվրոպայի առաջնությունից Հայաստանի հունա-հռոմեական ոճի ըմբիշները վերադարձել են մեկ ոսկե եւ երկու բրոնզե մեդալով, որոնք նվաճել են համապատասխանաբար Արթուր Ալեքսանյանը, Արսեն Ջուլֆալակյանը եւ Յուրի Պատրիկեեւը։ Հայտնի է նաեւ, որ Ռոման Ամոյանի մասնակցությամբ գոտեմարտը պսակվել է սկանդալով, որի հետեւանքով մեր ըմբիշը որակազրկվել է։ Իսկ թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ, ճշտեցինք ազգային հավաքականի գլխավոր մարզիչ ԼԵՎՈՆ ՋՈՒԼՖԱԼԱԿՅԱՆԻՑ։

Մինչ հարցազրույցին անցնելը նշենք, որ, տեսագրությունից դատելով, մրցավարը անհասկանալի որոշումներ է կայացրել հատկապես գոտեմարտի 3-րդ մրցափուլի վերջին վայրկյաններին, երբ միանգամից ոչ հասկանալի պատճառաբանությամբ զգուշացրել է Ամոյանին եւ հրահանգել պայքարը շարունակել ծնկաչոք դիրքից, որում պաշտպանվողի կարգավիճակում պետք է լիներ Հայաստանի ներկայացուցիչը։ Լեւոն Ջուլֆալակյանը փորձել է բողոքարկել մրցավարի որոշումը, սակայն հասկանալով, որ երկխոսությունն անիմաստ է, հեռացել է մրցագորգից։ Ամոյանը դժգոհելով մրցավարական կամայականությունից, նախ հրաժարվել է գոտեմարտը ավարտին հասցնելուց եւ բարձրացրել մրցակցի ձեռքը, սակայն հետո վերադարձել է գորգ, մասնակցել հաղթողին հայտարարելու արարողությանը։ Հենց այդ գոտեմարտից էլ սկսեցինք մեր զրույցը գլխավոր մարզչի հետ։
-Պարոն Ջուլֆալակյան, որքա՞ն ժամկետով է որակազրկվել Ամոյանը։
-Նախ նշեմ, որ առաջնության կազմակերպիչները եւ մասնակիցներից շատերը հիասթափված են այդ գոտեմարտի մրցավարությունից եւ առհասարակ մրցագորգին ծավալված իրադարձություններից։ Ինքնին տգեղ էր տեսնել, որ սպորտում իրենից դեռ ոչինչ չներկայացնող ադրբեջանցի մարզիկը մրցագորգի վրա պայքարում է ոչ թե ըմբշամարտի, այլ փողոցային կռվի կանոններով։ Սակայն մրցավարը ոչ միայն համառորեն չէր նկատում այդ ամենը, այլեւ իր հերթին հնարավոր եւ անհնար բոլոր միջոցներով խանգարում էր մեր մարզիկի ելույթին։ Վերջում մրցավարը հասավ նրան, որ փորձեց ինձ էլ դեղին քարտ ցույց տալ, սակայն հավանաբար հասկացավ, որ բացահայտ լկտիություն կլինի մարդուն սեփական իրավունքը պաշտպանելուց զրկելը։ Ինչեւէ, միջազգային ֆեդերացիայի նախագահը հետո որոշեց որակազրկել այդ գոտեմարտը սպասարկած բոլոր մրցավարներին, բայց չխնայեց նաեւ Ռոման Ամոյանին։ Դա թերեւս տակտիկական քայլ էր, որի նպատակն էր խոչընդոտել Հայաստանի հավաքականին բարձր տեղ գրավել թիմային հաշվարկում։
Ինչ վերաբերում է բուն խնդրին, ապա այն քննարկվելու է հաջորդ շաբաթ նախատեսված ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի բյուրոյի նիստում։ Հավանականությունը, որ Ամոյանին կզրկեն առաջիկա միջազգային մրցաշարերին մասնակցելու իրավունքից, աննշան է։
-Անդրադառնանք Արթուր Ալեքսանյանին, որը երկրորդ տարին անընդմեջ առանձնացավ փայլուն ելույթով։ Ինչպե՞ս կբնութագրեք նրա ոճը։
-Իրոք, Արթուրի այցեքարտն է դարձել խոշոր մրցաշարերին մասնակցել, խուսափելով հակառակորդներին միավորներ զիջելուց։ Այս առաջնությունը բացառություն չէր, նա կրկին աչքի ընկավ գեղեցիկ գոտեմարտերով։ Դեռ անցյալ տարի Արթուրը, դառնալով Եվրոպայի փոխչեմպիոն, ապացուցեց, որ հասունացել է մեծահասակների մրցումներին վստահ մասնակցելու համար։ Աշխարհի առաջնությունում էլ մոտ էր մրցանակային տեղի, սակայն նրան խանգարեցին։ Իսկ հիմա ապացուցեց, որ իրոք ուժեղ է։ Նա դավանում է դասական, բոլորին հիացնող մարտաոճ։
-Չեմպիոնի կոչման հավակնորդներից էին նաեւ Արսեն Ջուլֆալակյանը եւ Յուրի Պատրիկեեւը։ Ի՞նչը չստացվեց։
-Չէի ասի, թե չստացվեց, պարզապես ընդունենք, որ իրենք էլ լուրջ հակառակորդներ ունեն։ Արսենից չէր պահանջվում լավագույն մարզավիճակով ներկայանալ Եվրոպայի առաջնությանը։ Նա շատ նորմալ գոտեմարտեց աշխարհի չեմպիոն Վլասովի հետ եւ, կարող եմ ասել, նույնիսկ առավելություն ուներ։ Սակայն չնչին տակտիկական բացթողումը հանգեցրեց պարտության։ Հավանաբար դա էր բարին, քանի որ նա կսերտի այդ դասը եւ սխալը չի կրկնի ավելի կարեւոր մրցումների ժամանակ։ Նմանապես Պատրիկեեւը, որն արդեն մի քանի անգամ պարտվել է թուրք ըմբիշին, այս անգամ շատ ավելի վստահ տպավորություն թողեց նույն մրցակցի հետ պայքարում։ Հենց այդ հանգամանքն էլ գոհացնում է ինձ։ Փաստ է, որ Յուրան լավ է մասնակցել մրցմանը։ Կարծում եմ, վերլուծելով այդ պարտությունը, կկարողանանք հակահնարք գտնել թուրք ըմբիշի դեմ։
-Ինչպե՞ս եք գնահատում Արթուր Մկրտչյանի, Արամ Ջուլֆալակյանի եւ Հրաչյա Հովհաննիսյանի ելույթները։
-Ընդհանուր առմամբ, բոլորից էլ գոհ եմ։ Ամենակարեւորն այն է, որ մրցագորգ էին դուրս գալիս վստահ եւ մարտական տրամադրվածությամբ։ Չմոռանանք, որ նրանք դեռ անփորձ են եւ նորեկներ են նման կարգի առաջնություններում։ Ըստ այդմ, դրական եմ գնահատում նրանց ելույթը, առավել եւս, որ պարտվել են հավասար պայքարում եւ ոչ պատահական մրցակիցների։
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԸ ՆՎԱԶԵՑՐԵԼ Է ԻՐ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Վերջին շրջանում Կենտրոնական բանկը նվազեցրել է իր ուղղակի միջամտությունն ու մասնակցությունը արժութային շուկայում, չնայած երբեմն ստիպված է լինում մեծ գումարի ներարկումներ կատարել։ Այդպես եղավ նաեւ անցած ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐԵԼ ԳՅՈՒՂՎԱՐԿԵՐԸ
Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆ
Այս տարի եւս կառավարությունը կշարունակի սուբսիդավորել գյուղվարկերը։ Գարնան գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման նպատակով գործադիրը մասնավորապես որոշել է հատկացնել 7,5 մլրդ դրամ։
Այդ գումարը կուղղվի ...ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԸ ՈՐՈՇԵԼ ԵՆ ՄԻԱՍԻՆ ԱՇԽԱՏԵԼ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Առաջիկա խորհրդարանական ընտրություններում համատեղ հանդես գալու հեռանկարին, մեր հարցերին ի պատասխան, անդրադառնում են Հայկոմկուսի եւ Հայաստանի առաջադիմական կոմկուսի ղեկավարները
ՌՈՒԲԵՆ ԹՈՎՄԱՍՅԱՆ
ՀԿԿ
...«ՀԱՎԱՏԱՆՔ, ՈՐ ՓՈԽՎԵՆՔ» ԿԱՐԳԱԽՈՍԸ ԲՈԼՈՐԻՆ Է ՈՒՂՂՎԱԾ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ՄԱՆՎԵԼ ԲԱԴԵՅԱՆԸ եւ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ երեկ «Հայելի» ակումբի հյուրերն էին
Ա.Կարապետյանը նախապես հայտարարեց, որ չի մասնակցելու ...ԱՄՈՅԱՆԻՆ ԴԺՎԱՐ ԹԵ ՈՐԱԿԱԶՐԿԵՆ ՏԵՎԱԿԱՆ ԺԱՄԿԵՏՈՎ
Մարզասերները տեղյակ են, որ Սերբիայում անցկացված Եվրոպայի առաջնությունից Հայաստանի հունա-հռոմեական ոճի ըմբիշները վերադարձել են մեկ ոսկե եւ երկու բրոնզե մեդալով, որոնք նվաճել են համապատասխանաբար Արթուր ...ՀԱՅՈՒՀԻՆԵՐԸ ՀԵՏ ԸՆԿԱՆ, ԻՍԿ ԳՈՒՆԻՆԱՆ ԴԱՐՁԱՎ ՉԵՄՊԻՈՆՈՒՀԻ
Հայ շախմատիստուհիները մրցանակային տեղեր չգրավեցին Թուրքիայի Գազիանթեպ քաղաքում ավարտված կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում։ Առավել հաջող հանդես եկավ գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, որը, 11 հնարավորից ...ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏՎԵՑ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմը հաստատել է երկրի 2012-13թթ. բարձրագույն եւ առաջին խմբի առաջնությունների խաղացանկը, ինչպես նաեւ գավաթի 2011-12թթ. խաղարկության կիսաեզրափակիչ եւ եզրափակիչ հանդիպումների ...ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՑՈՒՄԸ՝ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՆ
Սկիզբը՝ նախորդիվ
Դեսպանին տրվող հարցերն ինքնին շատ բան են վկայում։ Օրինակ, թերթի թղթակիցը հարց է տալիս. «Պարոն դեսպան, Հայաստանի եւ ԱՄՆ-ի դիվանագիտական հարաբերություններն արդեն 20 տարվա պատմություն ...ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱԽՈՍՆԵՐԸ ԵՐԲԵՎԻՑԵ ՉԵՆ ՓՈԽՎՈՒՄ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հարցազրույց ՀՀԿ փոխնախագահ եւ խորհրդարանական խմբակցության ղեկավար ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ
-Պարոն Սահակյան, ինչո՞ւ այս անգամ որոշվեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամների թիվն ավելացնել վեց հոգով:
-Հանրապետականը ...ԿԱՐԳԱԽՈՍԻ ՀԻՄՔՈՒՄ ՄԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐՆ Է
Գ.Հ.
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ մեր խնդրանքով մեկնաբանում է ՀՀԿ համագումարից հետո լրատվամիջոցներում տեղ գտած շահարկումները
-Հանրապետական կուսակցության «Հավատանք, որ փոխենք» ...ԱՈ՜Ւ, ՈՐՏԵՂ ԵՔ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Կհաջողվի՞ ԿԸՀ-ին խուսափել ձանձրույթից
Պատգամավորության թեկնածուների առաջադրման երկրորդ օրը նույնպես քաղաքական դաշտում աշխուժություն չնկատվեց:
Երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը շարունակում էր ...ԻՍԿ ՓՈԽՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՅՆՔԱՆ ՄՈՏ ԷՐ
Կ.ՄԻՐԶՈՅԱՆ
Հայաստանի քաղավիացիայի երկու խոշոր ընկերությունները՝ «Զվարթնոց» օդանավակայանն ու «Արմավիա» ավիաընկերությունը երեկ այդպես էլ չհանգեցին որոշակի պայմանավորվածության։
Չնայած դեռ հետմիջօրեին թվում էր, թե ...ԷԼԻ՞ ՄԱԶՈՒԹԻ ԳՈՐԾ
Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆ
Զինվորական դատախազության բացահայտումները
Հայաստանի զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից ծրագրային միջոցառումների համատեքստում իրականացված ուսումնասիրությամբ ...ԸՆԿԵԼ Է ՁՈՐԸ
Երեկ ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17-ի սահմաններում Լոռու մարզի Ախթալա քաղաքի կամրջի մոտ «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի 21 ՕՍ 160 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից ...ՓԼՈՒԶՎԵԼ Է ՄՈԶՐՈՎԻ ՔԱՐԱՆՁԱՎԸ
«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության Վայոց ձորի ակտիվիստները հայտնել են, որ փլուզվել է Հայաստանի բնության ամենչքնաղ հուշարձաններից մեկը` հանրահայտ Մոզրովի քարանձավը, որը կառավարության որոշմամբ ընդգրկված ...ՁՆԱԲՈՒՔ
Նախօրեին երեկոյան ձնաբուք է արձանագրվել Հայաստանի մի շարք ավտոճանապարհներին։
Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկագրի համաձայն, Շենավան-Արագած ավտոճանապարհի առաջին կիլոմետրին բազմաթիվ ավտոմեքենաներ, ...ԵՂԱՆԱԿ
Մարտի 15-ին, 16-ին՝ հանրապետության ողջ տարածքում, 17-ին՝ արեւելյան շրջաններում սպասվում են տեղումներ, 16-ին՝ ամենուրեք ձյան տեսքով, 18-ին` առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 15-ի ցերեկը, 16-17-ին, ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՖԻԶԻԿԱՅԻ ՊԱՐԱԴՈՔՍՆԵՐԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Ցանկացած երկրում, որի սահմանադրության մեջ գրված է, որ այն թագավորություն կամ կայսրություն չէ, ընտրարշավի հաջողությունը պարզելու համար կա մի չափորոշիչ։ Դա բանավեճերի, քննարկումների եւ նյարդային այլ միջոցառումների ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԸ ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ Է
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Ամենաքննարկելի ներքաղաքական թեման այսօր, անշուշտ, ընտրություններն են։ Չգիտես ինչու համարվում է, որ եթե դրանք անցկացվեն արդար ու թափանցիկ, ապա բոլոր խնդիրները երկրում ինքնաբերաբար կլուծվեն։ Իրականում ընտրությունների ...ՉԱՐԵՆՑԻ ԲԱՆԱՁԵՎԸ
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Եղիշե Չարենցի ծննդյան 115-ամյակի առթիվ հյուրընկալվել էր Չարենցի տուն-թանգարանում:
Հանրապետության ղեկավարը թանգարանի հյուրերի հետ միասին շրջել է ցուցասրահներում, ծանոթացել ...ՆՈՐ ՕՐԻՆԱԳԻԾ
Սենատորներ` Նյու Ջերսին ներկայացնող դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսը եւ Իլինոյսը ներկայացնող հանրապետական, ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի նախկին համանախագահ Մարկ Քըրքը պատրաստվում են այս ամիս Հայոց ...ԴԱՏԻ ԵՆ ՏՎԵԼ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ
ՀՀ քաղաքացիական գործերով Վերաքննիչ դատարանը մարտի 12-ին վարույթ է ընդունել Մաշտոցի պուրակում կառուցապատման դեմ բողոքող բնապահպան ակտիվիստների եւ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների հայցը ընդդեմ ...ԴԻՏՈՐԴՆԵՐ
Առաջիկա խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, մարտի 13-ի դրությամբ, գրանցվել է 3 հասարակական կազմակերպություն: Հայաստանի ԿԸՀ ...ԳԱԶԸ ԳԱԼԻՍ Է
...ԴԱՏԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ
Մարգար Օհանյանի դատը երեկ հետաձգվեց նրա պաշտպան Մկրտիչ Վասակյանի վատառողջ լինելու պատճառով: Հաջորդ դատը տեղի կունենա մարտի 15-ին՝ ժամը 11:30-ին:335 ՀԱՅ ԵՐԵԽԱ
1999-2011թթ. ընկած ժամանակահատվածում 335 հայ երեխա է որդեգրվել ամերիկացիների կողմից, իսկ միայն 2011թ. այդ թիվը կազմում է 22: Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ-ի արտասահմանյան որդեգրման պետական դեպարտամենտի ...ՄԻԱՄԻՏ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ
Թուրքիայի հայ համայնքը առաջարկում է իշխանություններին, վերականգնել հայերի իրավունքներն ու հավասար պայմաններ սահմանել երկրի բոլոր քաղաքացիների համար։ Այդ մասին խորհրդարանի Սահմանադրական բարեփոխումների ...ՆՈՐ ԽՆԴԻՐՆԵՐ՝ ՆՈՐ ԿԱՐԳԱԽՈՍ
Ըստ ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻ. «Հանրապետականի կարգախոսները երբեւիցե չեն փոխվում: Պարզապես յուրաքանչյուր ժամանակափուլի կամ ընտրական ժամանակահատվածի համար ընտրվում է հանրությանը ներկայացվող ծրագրերից բխող կարգախոս: ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՖԻԶԻԿԱՅԻ ՊԱՐԱԴՈՔՍՆԵՐԸ
Ֆրանսիայի նախագահի սոցիալիստ թեկնածու Ֆրանսուա Հոլանդը երկրի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ վերահաստատել է իր պատրաստակամությունը` Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու ...ՎՐԱՆ ՄԱՇՏՈՑԻ ԱՅԳՈՒՄ
Մաշտոցի այգում տեղադրված տաղավարների ապամոնտաժումը պահանջող բնապահպանները երեկ հայտարարեցին շուրջօրյա նստացույցի մասին, որի նպատակով տաղավարների հարեւանությամբ փոքր վրան են տեղադրել: Ոստիկանության ներկայացուցիչներն ...
«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴԸ» ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԹԱՆԿԱՑՆԵԼ ԳԱԶԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆՄԽԻԹԱՐՅԱՆԻ ՌԵԿՈՐԴԸ ԵՎ ԻՏԱԼԱՑՈՒ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ
ԿԱՊԻՏԱԼԻ ԱՐՏԱՀՈՍՔԸ ԵՐԿՐԻՑ ԱՎԵԼԱՆՈՒՄ Է
Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆ«ԲԵՆՖԻԿԱՅԻ» ՀՐԵԱԿԱՆ ԱՆԵԾՔԸ
ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏՎԵԼ, ԲԱՅՑ ՈՉ ՀԱՋՈՐԴ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՈՎՔԵՐ ԵՆ ԻՐԱԿԱՆՈՒՄ ՊՈՌՆՈ ՇԻԼԱՅԻ ԶԱՎԱԿՆԵՐԸ
Ա.ԱՌԱՔԵԼՅԱՆԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՄԵՂԱԴՐԵԼ ԿԸՀ-ԻՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԱՎԻԱՏՈՄՍԵՐԻ ԳՆԵՐԸ ԲԱՐՁՐ ԵՆ «ԶՎԱՐԹՆՈՑԻ» ՊԱՏՃԱՌՈՎ
Կ.ՄԻՐԶՈՅԱՆԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐԵԼ ԳՅՈՒՂՎԱՐԿԵՐԸ
Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆԱՄՈՅԱՆԻՆ ԴԺՎԱՐ ԹԵ ՈՐԱԿԱԶՐԿԵՆ ՏԵՎԱԿԱՆ ԺԱՄԿԵՏՈՎ
ՈՉԻՆՉ ԱՅՍ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՉԻ ՓՈԽՎՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ«ՀԱՎԱՏԱՆՔ, ՈՐ ՓՈԽՎԵՆՔ» ԿԱՐԳԱԽՈՍԸ ԲՈԼՈՐԻՆ Է ՈՒՂՂՎԱԾ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ«ԱՐԵՎՄՏՅԱՆ ՎԵԿՏՈՐԻ» ԱՇԽՈՒԺԱՑՈՒՄԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆՀԱՅ ԿԻՆԸ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ Է ՉՄՐՑԱԿՑԵԼ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԵՏ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
- 1884 Բաթումում ծնվեց Երևանի պետական համալսարանի անվանի դասախոսներից մեկը՝ գյուղատնտես և լեզվագետ Լևոն Թախտաջյանը:
- 1901 Խանլարի շրջանի Միրզիկ գյուղում ծնվել է Ռուսաստանի գիտությունների վաստակավոր գործիչ, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կոստանդին Հակոբյանը՝ ղազախական սպիտակագլուխ տավարի ցեղի ստեղծման համար նա արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի:
- 1914 Մոսկվայում ծնվեց թարգմանիչ և բանաստեղծ Բալասանը՝ Վրույր Բալասանյանը:
- 1918 Անդրկովկասում, գերմանա-թուրքական հարձակման պայմաններում անցկացվեցին Տրապիզոնի բանակցությունները Թուրքիայի և Անդրկովկասի սեյմի պատվիրակությունների միջև: Ջանքերը ապարդյուն անցան, քանզի մենշևիկները՝ Չխենկելու գլխավորությամբ, համաձայնեցին Թուրքերին զիջել նրանց պահանջած տարածքները:
- 1921 Ավարտվեց Լոնդոնի կոնֆերանսը: Կոնֆերանսը բավարարեց սոսկ Թուրքիայի արևելահայ նահանգներում հայերի չակերտավոր «Ազգային օջախ» ունենալու իրավունքի անորոշ ձևակերպմամբ, որը հետագայում նույնպես թուրքական կողմը մերժեց:
- 1921 Սկսվեց Կարմիր բանակի ընդհանուր հարձակումը Երևանի վրա, որն ապրիլի սկզբին ավարտվեց բանակի հաղթանակով:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

