
ՈՉԻՆՉ ԱՅՍ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՉԻ ՓՈԽՎՈՒՄ
- Եթե խորը մտածենք, ոչինչ այս աշխարհում, ըստ էության, չի փոխվում։

Հիշո՞ւմ եք, ինչպես էին բոլորը ծաղրում Թուրքմենբաշու անձի պաշտամունքը։ Թուրքմենների հայրը արդեն մի քանի տարի է չկա, ապամոնտաժվել է նրա արձանների մեծ մասը, դպրոցներում այլեւս չեն ուսումնասիրում «Ռուհնամեն», չեն նշում առաջնորդի ծննդյան օրը որպես ազգային տոն... Եվ ի՞նչ։
Մարտի 8-ին Թուրքմենստանում անցկացրեցին մի շարք տոնական միջոցառումներ։ Մասնավորապես «Փա՜ռք Արկադաղին (այդպիսին է երկրի ներկայիս նախագահ Ղուրբանգուլի Բերդիմուհամմեդովի տիտղոսը), Հերոսին, որը երջանկություն պարգեւեց ժողովրդին», «Բարի՛ք են ցանկանում Արկադաղին Թուրքմենստանի մայրերը», «Երջանիկ դարաշրջանի երջանիկ կանայք», «Ծաղիկները գեղեցիկ լինել սովորում են Արկադաղից»։
Այսինքն, ինչպեսեւ Թուրքմենբաշու օրոք, առաջնորդը ոչ միայն ժողովրդի հայրն է, այլեւ մայրը։ Ինչպես նաեւ՝ քույրն ու եղբայրը։ Նախկին ամուսինն ու ավագ կինը։ Որդին ու դուստրը։ Հորեղբոր որդին ու քեռու աղջիկը։
Ինչպեսեւ նախկինում, առաջնորդները բարձրանում են ամբիոն ու ցույց տալիս զանգվածներին ճանապարհը, իսկ զանգվածները՝ ոչխարների պես հեզ ու խոնարհ, գնում են այդ ճանապարհով։ Գեներալիսիմուսը թեքում է ծխամորճը, եւ հրճված ամբոխները կուռ շարասյուներ են կազմում։ Մարշալը արշավում է ճերմակ նժույգ հեծած, եւ զինվորները վեր-վեր են գցում գլխարկները։ Հերոսը բեմում ինքնամոռաց ճոճում է թուրը, իսկ հանդիսատեսը շունչը պահել է դահլիճում... Այսպես է կառուցված պատմությունը։
Այդպես է կառուցված նաեւ արդիականությունը։ Նախկինում գործող սկզբունքը գործում է նաեւ այսօր. մեկը վճռում է շատերի փոխարեն, քչերը՝ վճռում բոլորի փոխարեն։ Ժողովրդավարությունը ամենեւին չի փոխում այդ սկզբունքը, միայն քողարկում է ընտրություններով։
Միայն անամոթությունն է մեր ժամանակներում թերեւս ավելացել։ Ինչպես Շվարցի մոտ՝ Ցեզար Բորջիան՝ նորաձեւության ստրուկը, որը արեւահարվել էր սեւանալու աստիճան, իսկ հետո, երբ արեւայրուքի մոդան անցավ, պատվաստեց անդրավարտիքի տակի մաշկը (մարմնի միակ սպիտակ տեղը) դեմքին։
«Հուսով եմ, դա չվնասե՞ց նրան»,- հարցնում է Շվարցի բարեսիրտ Գիտնականը։ «Ոչ,- պատասխանում է բանիմաց Յուլիա Ջուլին։- Միայն թե դարձել է չափից ավելի անամոթ, եւ ապտակն էլ հիմա անվանում է պարզապես շրմփոց»։
Այնպես որ՝ հետույքի վրա ամոթի շիկնանք չի նախատեսվում, կարելի է վստահորեն շարունակել նույն ոգով։
Իսկ մի՞թե անհետացել է ինչ-որ բան ասելու եւ միաժամանակ ոչինչ չասելու հմտությունը։ Ինչպե՜ս էին տիրապետում դրան խորհրդային ժամանակներում։
Այսօրվա պես հիշում եմ անդրոպովյան ժամանակների հաղորդագրությունը մեր օդային տարածքը խախտած հարավկորեական օդանավի մասին. «Խորհրդային կործանիչների ազդանշաններին եւ նախազգուշացումներին չէր արձագանքում եւ շարունակում էր թռիչքը Ճապոնական ծովի ուղղությամբ»։
Այդ ինչպե՞ս. շարունակում էր թռիչքը Ճապոնական ծովի ուղղությամբ։ Հորիզոնակա՞ն, թե՞ ուղղահայաց։ Կրակեցի՞ն վրան, թե՞ ոչ։ Ռազմակա՞ն ինքնաթիռ էր, թե՞ այնուամենայնիվ մարդատար։ Հասկացիր՝ ոնց կամենաս։
Իսկ ավելի լավ է՝ մի՛ հասկացիր։ Լարվիր խորհրդային ողջ ժողովրդի հետ միասին, ու մի՛ հասկացիր։
Ճիշտ այդպես էլ մենք ենք այսօր լարվում, բայց չենք կարողանում հասկանալ, թե ինչ են ուզում մեզ ասել։ Մինչդեռ ցանկություն կա ապրելու կոորդինատների նորմալ համակարգում եւ խոսելու մի լեզվով, որը սպիտակն անվանում է սպիտակ, սեւը՝ սեւ։
Ինչպես ասում են հրեաները. նոբլես օբլիժ։ Ինչը ազատ թարգմանությամբ նշանակում է. կա՛մ հանեք վզի խաչը, կա՛մ հագեք անդրավարտիքը։
Այո, թանկագին քույրեր եւ եղբայրներ, ոչինչ այս աշխարհում, ըստ էության, չի փոխվում։ Դրա համար էլ չափազանց կարեւոր է նայել իրականությանը նոր հայացքով, այլապես կարող ես խելագարվել։
Տարիներ առաջ նոյեմբերին ընտանիքով մի քանի օրով մեկնեցինք Սեւանա լիճ։ Տեղավորվեցինք հանգստյան տանն ու դուրս եկանք լողափում զբոսնելու։ Մեր աչքի առջեւ բացվեց տարածք, ծածկված ուտելիքի մնացորդներով, հին անվադողերով, կոտրած արկղերով, ծակ կոշիկներով, կանիստրներով, կեղտոտ քրջերով, դատարկ շշերով...
Արդեն մեկ րոպե անց պատրաստ էի հեռանալ լողափից, ցանկանալով լքել սույն ափը, քանի դեռ չէի փսխել հենց նատյուրմորտի վրա։ Տրամադրությունս փչացավ կարծես թե վերջնականապես։
Բայց հոգեկան հավասարակշռությունս վերականգնեց կինս։
-Դու ոչինչ չես հասկանում,- երազկոտ ասաց նա։- Նայի՛ր։ Պարզապես այստեղ նավաբեկություն է տեղի ունեցել, մեզանից բացի բոլորը զոհվել են, եւ ալեբախությունն ափ է նետել բեկորները...
Նայեցի նատյուրմորտին նոր հայացքով, եւ մենք կրկին քայլեցինք ափեզրով, ճայերի ճիչերի ներքո, երկուսով՝ այդ տխուր բնապատկերի մեջ, մռայլ երկնքի հետ ներդաշնակ, որը գթացել է միայն մեզ. զոհված ուղեւորների մասին բազմաթիվ վկայությունների կողքով։
Եվ հետո երեք օր շարունակ ելնելով Սեւանի ափ, դժվարությամբ էի զսպում արցունքներս, նայելով ուտելիքի մնացորդներին, կոտրած արկղերին, ծակ կոշիկներին, կանիստրներին, կեղտոտ քրջերին։ Եվ շարունակ ուշադիր զննում էի շշերը. տեսնես ներսում երկտող չկա՞։
Բայց ոչ մի երկտող էլ չկար։ Երեւում է՝ բոլորը զոհվել էին։
Իսկ գուցե ոմանք այնուամենայնիվ ողջ էին մնացել։ Քանզի ամեն գիշեր լողափի կողմից այնպիսի՜ բարձր երաժշտություն ու ճիչեր էին լսվում, որ թվում էր, թե հանգստյան տունը հիմա կքանդվի։
- ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՑՈՒՄԸ՝ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՆ
ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ «Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ, «Հյուսիսային հեռանկար» հասարակական կազմակերպության (Հայաստան) վարչությ
Վերջերս՝ փետրվարի 26-ին, Ստամբուլում եւ թուրքական մի շարք այլ քաղաքներում տեղի ունեցան իշխանությունների կողմից արտոնված հանրահավաքներ՝ կապված Ստեփանակերտի մերձակա Խոջալու ավանի դեպքերի 20-ամյակի հետ։ ...Ի՞ՆՉՆ Է ԽԱՆԳԱՐՈՒՄ ՎԱՏ ՊԱՐՈՂԻՆ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հայաստանի քաղաքագետների միության «Պոլիտլոգոս» ակումբում երեկ «Ազատ դեմոկրատների» դիրքորոշումները ներկայացրեց կուսակցության նախագահ ԽԱՉԱՏՈՒՐ ՔՈՔՈԲԵԼՅԱՆԸ
«Ազատ դեմոկրատները» կարծում է, որ ընտրակեղծիքները ...ՀԱՎԱՏԱՆՔ, ՈՐ ՓՈԽԵՆՔ
Հայաստանի եւ ՀՀԿ նախագահ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ Հանրապետական կուսակցության նախընտրական 13-րդ համագումարին ներկայացրեց իր հաշվետու զեկույցը
«Մենք հավատում ենք, որ մեր հասարակությունը պետք է զարգանա ազատ մրցակցության ...ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ ԿՐԿԻՆ ՏԱՐԵՐՔԻ ՄԵՋ ԷՐ
Մեկ ոսկե եւ երկու բրոնզե մեդալ նվաճեցին հունա-հռոմեական ոճի Հայաստանի հավաքականի ըմբիշները Բելգրադում ավարտված Եվրոպայի առաջնությունում։ Պատվո պատվանդանին կանգնեցին մեր երկրի գրեթե բոլոր առաջատար մարզիկները, ...ՀԱՂԹԵՑ ՄԻԱՅՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ
Ֆինլանդիայի միջազգային մրցաշարին մասնակցած Հայաստանի 6 բռնցքամարտիկներից միայն Անդրանիկ Հակոբյանին հաջողվեց արժանանալ գլխավոր մրցանակին։ 75 կգ քաշային էջմիածնեցի մարզիկը, որը դեռ անցյալ տարի ապահովել ...ԵՐԵՔ ՀԱՂԹԱՆԱԿ, ԵՐԿՈՒ ՈՉ-ՈՔԻ
Էլինա Դանիելյանը պահպանում է շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության մրցանակակիր դառնալու տեսական հնարավորությունը։ Երեկ տեղի ունեցած 10-րդ տուրում հայ գրոսմայստերը, սեւ խաղաքարերով հաղթելով վրացուհի ...ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է
Ոստիկանության լրատվական ծառայությունը երեկ հանդես է եկել Մաշտոցի պուրակում բնապահպանների կողմից իրականացվող տարբեր ակցիաների վերաբերյալ հայտարարությամբ:
Հայտարարության մեջ նշվում է. «ՀՀ ոստիկանությունը ...«ՕՐԻՆԱՑ ԵՐԿՐԻ» ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ԱԶՆԻՎ ԵՆ, ՈԳԻՆ` ԱՆԿՈՏՐՈՒՄ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
«15 տարիների ընթացքում հարյուր հազարավոր կանայք քվեարկել են ՕԵԿ-ի օգտին, իմ օգտին, եւ այսօր հրաշալի առիթ է` շնորհակալություն հայտնելու բոլոր կանանց, որոնք դժվարությունների, փորձությունների պահին եղել ...ՎԱԶՔՈՎ ԴԵՊԻ ԿԸՀ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Մեկնարկեց գրանցման գործընթացը
Երեկ մեկնարկեց մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին համամասնական եւ մեծամասնական ընտրակարգերով առաջադրվող թեկնածուների, կուսակցությունների եւ դաշինքների ...ՈՉԻՆՉ ԱՅՍ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՉԻ ՓՈԽՎՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Եթե խորը մտածենք, ոչինչ այս աշխարհում, ըստ էության, չի փոխվում։
Հիշո՞ւմ եք, ինչպես էին բոլորը ծաղրում Թուրքմենբաշու անձի պաշտամունքը։ Թուրքմենների հայրը արդեն մի քանի տարի է չկա, ապամոնտաժվել է նրա ...ԱՎԵԼԻ ԼԱՎ ՀԱՅԱՍՏԱՆ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻ ՀԱՄԱՐ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ Հանրապետական կուսակցության հերթական՝ XIII համագումարը:
Ներկա էին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ու «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր ...ԲԱԳՐԱՏՅԱՆԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԹՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՀՀԿ 13-րդ համագումարին նախագահ Սերժ Սարգսյանի ներկայացրած հաշվետու զեկույցը արդեն դարձել է լուրջ քննարկումների առարկա, ինչը հասկանալի է ու տրամաբանական։
Դրանց ընթացքում, սակայն, քաղաքական տարբեր գնահատականների ...ՄԵՆՔ ՏԵՍԵԼ ԵՆՔ ԲԱԳՐԱՏՅԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Մեր հարցերին ի պատասխան, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի` ՀՀԿ համագումարում նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի վերաբերյալ «բաց նամակը» մեկնաբանում է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆԸ
...ԱՎԻԱՏՈՄՍԵՐԻ ԳՆԵՐԸ ԲԱՐՁՐ ԵՆ «ԶՎԱՐԹՆՈՑԻ» ՊԱՏՃԱՌՈՎ
Կ.ՄԻՐԶՈՅԱՆ
Այսօր պետք է վերստին միմյանց հանդիպեն «Արմավիայի» ու «Զվարթնոցի» ներկայացուցիչները՝ քննարկելու օդանավակայանի կողմից ազգային ավիափոխադրողին տրամադրվող ծառայությունների սակագների նվազեցման հնարավորությունը։ ...ԱՅԳԻՆ ՉԻ ՎՆԱՍՎԻ, ԵՎ ՈՉ ՄԻ ԾԱՌ ՉԻ ՀԱՏՎԻ
Շ.ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Օրեր առաջ, երբ Երեւանի քաղաքապետարանը ծանուցեց, թե երթեւեկության բեռնաթափման նպատակով մայրաքաղաքում կիրականացվեն ճանապարհաշինական նոր, լայնածավալ աշխատանքներ, այս համատեքստում դիտարկելով նաեւ Երեւանի ...ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ 11 ԱՆՁԻ
Ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում ավարտվել է թվով 6 նախկին օդաչու կենսաթոշակառուների կենսաթոշակի հաշվարկման եւ վճարման ընթացքում հայտնաբերված խախտումների մասով նախաքննությունը: Հիշեցնենք, ...ՑՈՒՑԱԿՆԵՐԸ ՀՍՏԱԿԵՑՎՈՒՄ ԵՆ
Մնացել է մի քանի օր ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրել է, որ կուսակցության համամասնական ցուցակը կհստակեցվի շաբաթվա վերջին` ՀՀԿ գործադիր մարմնի նիստում: Նույն նիստում կորոշվի ...«ՊԱԼԱՉԸ» ՍՏԱՑԱՎ ԽԻՍՏ ՆԿԱՏՈՂՈՒԹՅՈՒՆ
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի սանիկը` «Պալաչ» մականունով Արթուր Հարությունյանը, ներողություն է խնդրել ՀՀԿ-ից` կոալիցիոն գործընկերների հետ հարաբերություններում խնդիրներ ստեղծելու համար: NEWS.am-ի թղթակցի ...ՀԱՅԱՍՏԱՆ-ՀԱՊԿ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի եւ ՀԱՊԿ ներկայացուցիչների կառավարման մարմինների անդամների հերթական նիստը տեղի ունեցավ երեկ Երեւանում:
Հիմնական նպատակն էր քննարկել ...ԴՐԱԿԱՆ ՀԱՐԹՈՒԹՅԱՆ ՎՐԱ
Առաջիկա խորհրդարանական ընտրություններում միասնական ցուցակով հանդես գալու շուրջ «Ժառանգություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների միջեւ բանակցությունները «դրական հարթության վրա են»: «Իսկապես կա ...ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՄԻ ԽՆԴԻՐ ՈՒՆԻ
«Եթե յուրաքանչյուր տեղամասում շահագրգիռ ընդդիմադիր քաղաքական ուժերը կարողանան ապահովել 5-10 մարդ, վստահ եմ, որ փոփոխությունն ակնհայտ կլինի: Ուժեղ, լավ աշխատող վստահված անձինք, կարողանում են տեղամասերում ...ՄԻԱՍՆԱԿԱՆ ՑՈՒՑԱԿՈՎ
Առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցությունը հնարավոր է` հանդես գա Հայաստանի կոմունիստական կուսակցության հետ՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին միասնական ցուցակով մասնակցելու համար:ԻՐԱՐ ԴԵՄ
Թիվ 34 ընտրատարածքում, որն ընդգրկում է Գյումրի քաղաքը, կմրցակցեն ՀՀԿ-ի («Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահ Արման Սահակյան) եւ «Բարգավաճ Հայաստանի» (գործող պատգամավոր Մարտուն Գրիգորյան) թեկնածուները: ...ՃԻՇՏ ՉԷ
Ադրբեջանի կողմից մեծ քանակությամբ սպառազինության ձեռքբերումն ամբողջությամբ իր իրավունքն է, սակայն դա ճիշտ քաղաքականություն չէ մի պետության կողմից, որը խաղաղ բանակցային գործընթացում է: Նման հայտարարությամբ ...
ՈՒՂԱՐԿԵՔ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ
ԻՆՉՊԵ՞Ս ՊԱՀԱՆՋԵԼ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻՑ ՉՀԱՅՀՈՅԵԼ
ՍՈՒՐԲ ՂԱԶԱՐ ԿՂԶՈՒՄ
ՉԱՂ ՈՒ ԲԱԽՏԱՎՈՐ ՉԻՆՈՎՆԻԿՆԵՐԻ ՎԵՐՋԸ ՎԱՏ Է ԼԻՆԵԼՈՒ
ՊԵՏՔ Է ՊԱՅՔԱՐԵԼ ՊԱՏՃԱՌՆԵՐԻ ԴԵՄ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
ՈՎՔԵՐ ԵՆ ԻՐԱԿԱՆՈՒՄ ՊՈՌՆՈ ՇԻԼԱՅԻ ԶԱՎԱԿՆԵՐԸ
Ա.ԱՌԱՔԵԼՅԱՆԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՄԵՂԱԴՐԵԼ ԿԸՀ-ԻՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԱՎԻԱՏՈՄՍԵՐԻ ԳՆԵՐԸ ԲԱՐՁՐ ԵՆ «ԶՎԱՐԹՆՈՑԻ» ՊԱՏՃԱՌՈՎ
Կ.ՄԻՐԶՈՅԱՆԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆՈՉԻՆՉ ԱՅՍ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՉԻ ՓՈԽՎՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ«ԱՐԵՎՄՏՅԱՆ ՎԵԿՏՈՐԻ» ԱՇԽՈՒԺԱՑՈՒՄԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆՀԱՅ ԿԻՆԸ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ Է ՉՄՐՑԱԿՑԵԼ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԵՏ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՇՆՈՐՀԱՎՈՐ ՁԵՐ ՏՈՆԸ, ՍԻՐԵԼԻ ԿԱՆԱՅՔ ԵՎ ԱՂՋԻԿՆԵՐ
ԶՈՀՎԵՑ ՆԵՐՔԻՆ ԿՐԱԿԻՑ
ՎԱՀԱՆ ԴԱՐԲԻՆՅԱՆՇՏԵՖԱՆ ՖՅՈՒԼԵՆ ՏՊԱՎՈՐՎԱԾ Է
- 1261 Բյուզանդական Միքայել Պալեոլոգ ՝ կայսեր և իտալական Ջենովա քաղաքի առևտրականների միջև կնքվեց պայմանագիր, որում, ի թիվս այլոց, առաջին անգամ հիշատակվում են նաև Իզմիրի վաճառականության մեջ հաջողակ հայերը:
- 1797 Աղա-Մուհամադը գրավում է Շուշին և սպանվում է Շուշու բերդում:
- 1809 Անգլո-պարսկական նախնական պայմանագրի կնքումը, որով Անգլիան խոստանում էր օգնել Պարսկաստանին ռուս-պարսկական պատերազմում:
- 1817 Պոլսում ծնվեց դասական հայերենի գյուտի մասնակիցներից Քերովբե Ապենյանը՝ բանասեր, լեզվաբան, Մխիթարյան միաբանության անդամ, քահանա:
- 1823 Կարինում կնքվում է թուրք-պարսկական հաշտության պայմանագիրը, որով Բայազետ քաղաքը կրկին վերադարձվում է Թուրքիային:
- 1837 Անդրկովկաս է գալիս սենատոր Գանը՝ երկրամասն ուսումնասիրելու և ռեֆորմների նախագիծ կազմելու նպատակով:
- 1864 Ալեքսանդրապոլում ծնվեց մեծ ազգագրագետ, բանահավաք, հնագետ Երվանդ Լալայանը: Նա հիմնադրել է Հայոց ազգագրական ընկերությունը և նրա թանգարանը:
- 1876 Սեբաստիայում ծնվեց ամերիկյան բանվորական շարժման գործիչ Արամ Զարդարյանը: Նրա աճյունը ԱՄՆ-ից տեղափոխվել է Երևան և ամփոփվել քաղաքային պանթեոնում:
- 1897 Կարսում ծնվեց հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ և քննադատ Եղիշե Չարենցը: (Վախճ. 1937թ.-ին):
- 1907 Արարատի Դավալու գյուղում ծնվեց հանրապետության վաստակավոր ինժեներ Սարգիս Թևոսյանը: Մեծ է նրա ավանդը հանրապետության քիմիական արդյունաբերության զարգացման գործում: Թևոսյանի անունով է կոչվում Կիրովականի քիմիական տեխնիկումը:
- 1955 Մահացավ դոկտոր Արտաշես Աբեղյանը:
- 1959 Մահացավ մաթեմատիկոս, ինժեներ-մեխանիկ, գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Աշոտ Տեր-Մկրտչյանը:
- 1989 «Դիսքավերի» տիեզերանավով տիեզերք բարձրացավ առաջին հայը՝ բժշկական գիտությունների դոկտոր Ջեյմս Բալյանը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

