
ՍԵՎ ՊԻԱՐԻ ՄԱՍԻՆ
- Ինչպես գրագետ կազմակերպել գրոհը

Որքան մոտենա ընտրարշավը, այնքան ավելի հաճախ ստիպված կլինենք բախվել «սեւ պիար» երեւույթի հետ։
Ըստ որում, այդ արտահայտությունը, որպես կանոն, գործածվում է ինքնաբերաբար, առանց հստակ պատկերացման, թե ինչ է ներկայացնում նախընտրական սույն տեխնոլոգիան։
Պատահական չէ, որ հայրենի գործիչները սեւ պիար են անվանում իրենց հասցեին հնչող ցանկացած քննադատություն։ Սակայն հարկ է նշել, որ Հայաստանում փոքրիշատե հայտնի լինել եւ քննադատության առիթ չտալ կարող է թերեւս միայն սուրբը։ Բայց սրբեր հաճախ չեն ծնվում։ Այնպես որ՝ եթե մեզանում որեւէ մեկը ուշադրություն է հրավիրել իր վրա, ապա մենք այդ ինչ-որ մեկին ցավակցում ենք։ Քանզի ուշադրությունն այդ երաշխավորված անբարյացակամ է։
Կոմպրոմատի խնդիրը, որին ընտրարշավի ժամանակ հաճախ են բախվում բազմաթիվ քաղաքական գործիչներ, լոկ մասամբ է վերաբերում սեւ պիարին. միայն այն դեպքում, եթե այդ կոմպրոմատը ամբողջությամբ կամ մասամբ կեղծիք է։
Իսկ եթե լրատվամիջոցներում հայտնվում է որեւէ թեկնածուի մասին իրական եւ փաստաթղթերով հաստատված բացասական տեղեկատվություն, ապա դրա հեղինակների խիղճը կարող է մաքուր լինել։ Նրանք ընդամենը տեղեկացրել են ընտրողներին գործչի կյանքի եւ գործունեության անարժան փաստերի մասին։ Դա նրա խնդիրներն են. նախ՝ այն պատճառով, որ ինչ-որ ժամանակ խախտել է օրենքի կամ հասարակական բարոյականության նորմերը, եւ երկրորդ՝ չի կարողացել ինչպես հարկն է վերացնել հետքերը։
Իսկ այ, եթե բացասական փաստերը հորինում է մրցակից կողմը կամ իրական փաստերը խեղաթյուրվում են, ապա այդժամ իմաստ ունի խոսել «սեւ» կամ «գորշ» նախընտրական տեխնոլոգիաների մասին։ Ինչպես նկատել է մի առիթով Եժի Լենցը. «Սուտը ճշմարտությունից տարբերվում է նրանով, որ ճշմարտություն չէ»։ Ընտրությունները պատերազմ են, իսկ պատերազմի առաջին զոհը միշտ ճշմարտությունն է։
Ընդհանրապես կոմպրոմատ ընտրապայքարում օգտագործելը հետապնդում է միանգամից երեք նպատակ. վարկաբեկել մրցակցին ընտրողների աչքում, սեփական անձին տալ «ճշմարտության համար պայքարող մարտիկի» իմիջ եւ հոգեկան հավասարակշռությունից հանել հակառակորդի թիմին՝ իր առաջնորդի հետ միասին։ Գերխնդիրն ըստ որում մրցակցին ընդհանրապես խաղից դուրս բերելն է, իր թեկնածությունը հանել ստիպելը կամ կապիտուլյացիայի անշահավետ պայմաններին համաձայնելը։
Ինչ վերաբերում է սեւ պիարի մարտավարությանը, ապա այստեղ կարելի է առանձնացնել մի քանի հիմնական տարբերակ։
1. «Ճակատային գրոհ». բացահայտ հարձակում հակառակորդի վրա լրատվամիջոցներում։ Որպես տարբերակ՝ մրցակցի դեմ գրոհը սկսում է «կրկնորդը», որը լույս աշխարհ է հանում կոմպրոմատն ու «ձեռնամարտի» բռնվում ձեր հիմնական հակառակորդի հետ։ «Կլոնի» պարտությունից հետո ասպարեզ է ելնում ձեր թեկնածուն, որը մեղադրում է մրցակիցներին կեղտոտ տեխնոլոգիաների կիրառման մեջ եւ ավարտին հասցնում մերկացումը։
Ճակատային գրոհի կիրառման հաջողությունը կախված է հետեւյալ առանձնահատկությունների հաշվառումից.
ա) սկսել իմաստ ունի ընտրություններից 5-10 օր առաջ, այլապես դրա արդյունքները կմոռացվեն կամ այն հաջողությամբ հետ կմղվի այլընտրանքային փաստերի կամ հենց գրոհողի դեմ հակագրոհի օգնությամբ,
բ) գրոհից առաջ պետք է հավաքել ներկայացվող մեղադրանքների հավաստիության ապացույցներ,
գ) պետք է հաշվարկել մրցակցի հնարավոր պատասխան քայլերը,
դ) եթե հնարավորություն կա մերկացնել մրցակցին ուրիշի ձեռքով, ապա իրադարձությունների հենց այդ տարբերակն էլ առավել նախընտրելի է։
Ճակատային գրոհի դեպքում պետք է ավարտին հասցնել գործը եւ կանգ չառնել կես ճանապարհին։ Ե՛վ զինվորական խրատները, ե՛ւ շախմատի դասագրքերն ուսուցանում են, որ հաջողության հասնելով ռազմարշավում՝ պետք է չթուլանալ, այլ զարգացնել հաջողությունը՝ հակառակորդին վերջնականապես ջախջախելու նպատակով։
2. «Պարտիզանական գրոհ»։ Ի տարբերություն ճակատային (ուղղակի) գրոհի, կոմպրոմատի հրապարակումն ու ակցիայի իսկական հեղինակի միջեւ կապը չպետք է ակնհայտ երեւա։ Կասկածել եւ բամբասել մարդիկ կարող են ինչքան ասես, բայց ո՛չ նրանք, ո՛չ էլ մրցակիցները չպետք է կարողանան որեւէ բան ապացուցել։
3. Պայքարի միջանկյալ ձեւերի թվին կարելի է դասել հակառակորդի դեմ իրավապահ մարմինների գրոհի սադրումը. խուզարկություններ, քրեական գործերի հարուցում, ձերբակալություններ, այն ամենը, ինչ կարող է սասանել հակառակորդի հեղինակությունը։
Սեւ պիարի զինանոցը արտակարգ հարուստ է եւ բնականաբար չի սահմանափակվում վերոթվարկյալով։ Օրինակ, դրան է պատկանում սեփական շտաբի անդամների վրա հարձակումներ սադրելն ու դրանում մրցակցին մեղադրելը եւ այլն։
Որպես մխիթարություն, կարելի է ասել, որ սեւ պիարը մեզանում առավել հաճախ չի հասնում նպատակին։ Քաղաքական գործիչները, մարմնավաճառների պես, առանց որեւէ սեւ պիարի էլ վատ համբավ ունեն։
- «Հայոց Աշխարհ»-ի նախընտրական տեխնոլոգիաների բաժին
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆ
Մինչեւ 2011թ. Հայաստանում, կարելի է ասել, ապահովագրական շուկա գրեթե գոյություն չուներ։ Թեպետ այստեղ գործում էին շուրջ մեկ տասնյակ ընկերություններ, այնուհանդերձ նրանց գործունեության դաշտը նեղ էր, իսկ շրջանառությունը՝ ...ԶՈՀՎԵՑ ՆԵՐՔԻՆ ԿՐԱԿԻՑ
ՎԱՀԱՆ ԴԱՐԲԻՆՅԱՆ
Հետեւում ես այս նախընտրական շրջանում կրակոտ հայրենի գործիչներին, ու երբեմն դժվար է ձերբազատվել տպավորությունից, որ էլի մի քիչ, եւ նրանք կինքնաբռնկվեն կրքի ավելցուկից։ Եվ դա ֆանտաստիկայի ոլորտից չէ. այդօրինակ ...ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է
Գորիսի տարածաշրջանի Հարթաշեն համայնքի ղեկավար Ազատ Ղուկասյանը, որը մեղադրվում էր «Տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու» հոդվածի հատկանիշներով, մարտի 6-ի երեկոյան ...ՓԱՅՏԱՑԱԾ ԴԻՆ
Գավառի տարածքում մարտի 6-ի երեկոյան գրանցվել է ձնաբուք, որը շարունակվել է մարտի 7-ի գիշերվա ընթացքում: Այդ բուքը խլել է Գավառ քաղաքի բնակիչ, 1952 թվականին ծնված Ռուբիկ Ավետիսյանի կյանքը: Նա իր մեքենայով ...ՍԻՄ-Ի ԿՌԻՎԸ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՇԱՐԱՍՅՈՒՆԵՐԻ ԴԵՄ Է
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Ընտրություններից երկու ամիս առաջ Հայաստանի քաղաքական դաշտում ստեղծված «ստատուս-քվոյի» առանձնահատկություններին, մեր հարցերին ի պատասխան, անդրադառնում է ՍԻՄ նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ
-Նախընտրական խճանկարում ...ՀԱՅ ԿԻՆԸ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ Է ՉՄՐՑԱԿՑԵԼ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԵՏ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Ըստ «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԻ, քաղաքականության մեջ կանանց մասնակցության վերաբերյալ վերջին տարիներին կատարած իրենց ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բացառիկ ...«ԱՐԵՎՄՏՅԱՆ ՎԵԿՏՈՐԻ» ԱՇԽՈՒԺԱՑՈՒՄԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Բելգիայի Թագավորություն այնքան հագեցած էր հանդիպումներով ու միջոցառումներով, որ լիուլի կբավականացներ մի քանի պաշտոնական այցերի համար։
Դատեք ինքներդ, մարտի 5-7-ին ...ՄԱՔՐԵԼ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ ԲՈՒԽԱՐԻՆՆԵՐԻՑ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Առաջնորդը` դժվարին կացության մեջ
Ազգային ժողովի գլխավոր դժբախտությունն այն չէ, որ ընտրվում է սխալ ընտրակարգով։ Եվ ոչ էլ նույնիսկ, ներեցեք, այն, որ ընտրություններում տեղի են ունենում ինչ-որ խախտումներ։ ...ԴԱՆԻԵԼՅԱՆԸ ԵՎ ՄԿՐՏՉՅԱՆԸ ԲԱՐԵԼԱՎԵՑԻՆ ԴԻՐՔԵՐԸ
Թուրքիայում ընթացող կանանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 6-րդ տուրում Հայաստանի հինգ պատվիրակներից երեքը խաղատախտակներից հեռացան հաղթողի կարգավիճակով
Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը եւ Աննա ...ԱՆՆՇԱՆ ՆԱՀԱՆՋ
Ազգային հավաքականների դասակարգման ՖԻՖԱ-ի վարկանիշային հերթական սանդղակում Հայաստանի հավաքականը, նահանջելով 3 հորիզոնական, 601 միավորով գրավում է 44-րդ տեղը։ Հետընթացը պայմանավորված է ստուգողական խաղում ...«ԱՐՍԵՆԱԼԸ» ՉԿԱՐՈՂԱՑԱՎ ԿՐԿՆԵԼ «ՄԻԼԱՆԻ» 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՆԱԿՆԿԱԼԸ
Անսպասելիորեն լարված ու հետաքրքիր ստացվեց անգլիական «Արսենալի» եւ իտալական «Միլանի» մասնակցությամբ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումը։ Թվում էր, թե այս զույգի հաղթողը առաջին խաղից հետո ...ՀԵՐԹԱԿԱՆ ՍԿԱՆԴԱԼԸ ԻՏԱԼԻԱՅՈՒՄ
Իտալիայի Բարի քաղաքի դատախազությունը համարում է, որ երկրի 2010-11 թվականների առաջնության 37-րդ տուրի «Բարի»-«Լեչե» հանդիպումը պայմանավորված բնույթ է կրել։ Առկա տվյալներով, հյուրերը 300 հազար եվրո են վճարել ...ՋԱԲՈՒՐՅԱՆԸ ՄՆԱՑ ՀԻՆԳԵՐՈՐԴԸ
Սերբիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 2-րդ օրը Հայաստանը մոտ էր եւս մեկ բրոնզե մեդալակիր ունենալուն։ Սակայն օլիմպիական խաղերի մեր առայժմ միակ մասնակից Միհրան Ջաբուրյանը բավարարվեց ...ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նախագահը մեկ անգամ եւս շնորհավորել է Վլադիմիր Պուտինին, մաղթել հաջողություններ՝ ՌԴ նախագահի ...ՇՏԵՖԱՆ ՖՅՈՒԼԵՆ ՏՊԱՎՈՐՎԱԾ Է
Երեկ, աշխատանքային այցի ավարտին, նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՍՏԱՏԱԿԱՄ Է ԵՎՐԱՉԱՓԱՆԻՇՆԵՐՈՎ ԶԱՐԳԱՆԱԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ
Տ.ՄԻՐԶՈՅԱՆ
Երեկ երեկոյան ավարտվեց նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Բելգիայի Թագավորություն եւ Հայաստանի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը վերադարձավ Երեւան։
Իսկ պետության ղեկավարի աշխատանքային այցի երեկվա ...ԵՎ ՈՉ ՄԻ ՀՈԴԱԲԱՇԽ ՊԱՏԱՍԽԱՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
«Կոնգրեսի ռազմավարությունը այս պահին` գալիք ընտրությունների միջոցով հեղափոխությունն է: Իսկ թե ինչպես ենք մենք դա պատկերացնում, կխոսենք ավելի մանրամասն մեր մարտի 30-ի հանրահավաքում, երբ կլուծենք ընտրություններին ...ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՄԵՂԱԴՐԵԼ ԿԸՀ-ԻՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հարցազրույց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ ՏԻԳՐԱՆ ՄՈՒԿՈՒՉՅԱՆԻ հետ
-Պարոն Մուկուչյան, տեղամասային հանձնաժողովներում իրենց տեղերը համալրելու համար խորհրդարանական կուսակցությունները ունե՞ն ...ՍԵՎ ՊԻԱՐԻ ՄԱՍԻՆ
«Հայոց Աշխարհ»-ի նախընտրական տեխնոլոգիաների բաժին
Ինչպես գրագետ կազմակերպել գրոհը
Որքան մոտենա ընտրարշավը, այնքան ավելի հաճախ ստիպված կլինենք բախվել «սեւ պիար» երեւույթի հետ։
Ըստ որում, այդ արտահայտությունը, որպես կանոն, գործածվում է ինքնաբերաբար, ...ՀԱՆԴԻՊԵՑԻՆ
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին երեկ՝ տեղական ժամանակով ժամը 17։30-ին (Երեւանի ժամանակով 20։30), ընդունել է ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներին։ԱԻՄ-Ը ՉԻ ՄԱՍՆԱԿՑԻ
«ԱԻՄ-ը չի մասնակցելու գալիք խորհրդարանական ընտրություններին, թեեւ մինչ այդ որոշել էր մասնակցել»,- հայտարարեց երեկ Պարույր Հայրիկյանը: Ըստ Հայրիկյանի՝ ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ԱԻՄ-ը չունի ...ԱԶԱՏՈՒՄ ԵՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ
Կառավարությունը երեկ անդրադարձել է Վազգեն Սարգսյան փողոցում գտնվող արդարադատության նախարարության նախկին շենքին (այնտեղ տարիներ առաջ հրդեհ էր բռնկվել) եւ այդ շենքի հարեւանությամբ գտնվող նախկին կաթսայատանը: ...ՄԵՐԺԵՑԻՆ
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Գագիկ Խանդանյանի նախագահությամբ, մերժեց փաստաբան Արթուր Գրիգորյանի հայցն ընդդեմ «Հրապարակ» թերթի` այն համարելով անհիմն: ...ՈՎՔԵՐ ԵՆ ԻՐԱԿԱՆՈՒՄ ՊՈՌՆՈ ՇԻԼԱՅԻ ԶԱՎԱԿՆԵՐԸ
Ա.ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հայաստանում որքանո՞վ է ապահովված հայ քրիստոնյայի հոգեւոր անվտանգությունը
-Ընդհանուր առմամբ, կարծում եմ, մենք հոգեւոր անվտանգության շատ լուրջ խնդիրներ ունենք Հայաստանում, եւ դա տարբեր կերպ դրսեւորվում ...ԿՈՆԴԸ ԷԼԻ՞ ՄՆԱՑ
Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆ
Օրեր առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ներկայացնելով Երեւանի ճարտարապետական խնդիրների վերաբերյալ իր տեսակետը, խոսեց վերջին շրջանում քաղաքացիական նախաձեռնությունների ակտիվացման համատեքստում բնապահպանական ...ՉԵՆՔ ՄԱՍՆԱԿՑԻ
«Եվրատեսիլ 2012» միջազգային հեռուստատեսային երգի մրցույթին Հայաստանը չի մասնակցի: Այս մասին երեկ մրցույթի կազմակերպիչ Եվրոպական հեռարձակողների միությանը հայտնել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը: ...ԴԱԴԱՐԵԼ Է
Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհի Մեղրիի լեռնանցքում շուրջ մեկ օր մոլեգնող ձնաբուքը դադարել է: Երեւան-Մեղրի մայրուղու Գորիսի հատվածն անցանելի է: Սիսիան-Գորիս հատվածում ուժեղ ձնաբքից հետո դեռեւս պահպանվում ...ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ
Սիրելի՛ կանայք Շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի կապակցությամբ: Մաղթում եմ ձեզ երջանկություն, հաջողություն, առողջ եւ ամուր ընտանիքներ: Ուրախ եմ, որ օր օրի մեծանում է կանանց դերակատարությունը մեր երկրի ...ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵՆ ԵՂԵԼ
Ադրբեջանական լրատվամիջոցների համաձայն, Բաքվում ԵՄ պատվիրակության ղեկավար Ռոլան Կոբիան հայտարարել է, թե Եվրոպական միությունը նոր նախաձեռնություններ ունի ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ: Այս հարցի ...ԾՐԱԳԻՐԸ ԿԱԶՄՈՒՄ Է ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ
Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագիրը կազմելու խնդիրը դրված է վարչապետ Տիգրան Սարգսյանի վրա: Այս մասին երեկ տեղեկացրել է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը: «Այս պահին մենք պարզապես վարչապետի ...ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼԸ ԱՎԵԼՈՐԴ Է
ՀԱԿ-ից հեռացածները պնդում են, որ մանդատների խնդիր չունեն` «սկզբունքային տարաձայնությունների» պատճառով են լքում կոնգրեսի խորտակվող նավը։ Այս կապակցությամբ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ նկատեց. «Սկզբունքային տարաձայնությունները, ...ՇՆՈՐՀԱՎՈՐ ՁԵՐ ՏՈՆԸ, ՍԻՐԵԼԻ ԿԱՆԱՅՔ ԵՎ ԱՂՋԻԿՆԵՐ
«Հայոց Աշխարհ»-ը սրտանց շնորհավորում է Հայոց աշխարհի բոլոր կանանց, բոլոր մայրերին ու աղջիկներին՝ գարնանային այս հրաշալի տոնի առթիվ։ Թող արեւով ու ջերմությամբ ոսկեզօծվի ձեր կյանքի ընթացքը, թող երջանկության ...ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
«Հայոց Աշխարհ»-ի հաջորդ համարը լույս կտեսնի մարտի 13-ին։
ՄՈՌԱՑՎԱԾ ՀԵՐՈՍԸ
ԱՌԱՆՁԻՆ ԶԵԿՈՒՅՑ ՉԻ ԼԻՆԻ
ԻՆՉՈՒ ՓՈԽՎԵՑ ԴԱՏԱԽԱԶԸ
«ՀԻՄՆԱԴԻՐ ՆԱԽԱԳԱՀ» ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ ՍԽԱԼ Է
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆՔՆՆԱՐԿՎՈՒՄ Է
ՈՎՔԵՐ ԵՆ ԻՐԱԿԱՆՈՒՄ ՊՈՌՆՈ ՇԻԼԱՅԻ ԶԱՎԱԿՆԵՐԸ
Ա.ԱՌԱՔԵԼՅԱՆԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՄԵՂԱԴՐԵԼ ԿԸՀ-ԻՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆ«ԱՐԵՎՄՏՅԱՆ ՎԵԿՏՈՐԻ» ԱՇԽՈՒԺԱՑՈՒՄԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆՀԱՅ ԿԻՆԸ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ Է ՉՄՐՑԱԿՑԵԼ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԵՏ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՇՆՈՐՀԱՎՈՐ ՁԵՐ ՏՈՆԸ, ՍԻՐԵԼԻ ԿԱՆԱՅՔ ԵՎ ԱՂՋԻԿՆԵՐ
ԶՈՀՎԵՑ ՆԵՐՔԻՆ ԿՐԱԿԻՑ
ՎԱՀԱՆ ԴԱՐԲԻՆՅԱՆՇՏԵՖԱՆ ՖՅՈՒԼԵՆ ՏՊԱՎՈՐՎԱԾ Է
ՓԱՅՏԱՑԱԾ ԴԻՆ
ՍԵՎ ՊԻԱՐԻ ՄԱՍԻՆ
«Հայոց Աշխարհ»-ի նախընտրական տեխնոլոգիաների բաժին
- 0 Կանանց, մայրության և գեղեցկության օր
- 1878 Հայկական պատվիրակությունը Մկրտիչ Խրիմյանի գլխավորությամբ Կ. Պոլսից մեկնեց Բեռլին՝ հայկական հարցը Բեռլինի կոնգրեսին ներկայացնելու համար:
- 1892 Մահացավ թատերագիր, դերուսույց, հայ բեմի վերածննդի ականավոր գործիչ Սրապիոն Հեքիմյանը: (Ծնվ. 1832 թ.):
- 1911 Ծնվեց առաջադեմ կոմպոզիտոր՝ Ալան Հովհաննեսը:
- 1911 Ծնվեց կոմպոզիտոր Ալան Վանես Չակմաքչյանը (Ալան Հովհաննես): (Վախճ. 2000 թ.-ին):
- 1919 Հրապարակվեց սուլթան Մահմեդ 6-րդ Վահիդետտինի կայսերական հրովարտակը՝ երիտթուրքական կառավարության ղեկավարներին և «Միություն և առաջադիմություն» կուսակցության պարագլուխներին դատելու մասին:
- 1956 Մահացավ Դրոն (Դրաստամատ Կանայանը): (Ծնվ. 1884թ.):
- 1965 Գործարկվեց Վանաձորի (Կիրովական) ջերմաէլեկտրակայանը:
- 1965 ԽՍՀՄ Գերագույն խորհուրդի նախագահության հրամանագիրը ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Մարտիրոս Սարյանին Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում շնորհելու մասին:
- 1969 «Անուշ»-ի բեմադրությամբ բացվեց Երևանի դրամատիկական թատրոնը:
- 1975 ՄԱԿ-ը մարտի 8-ը պաշտոնապես հայտարարեց կանանց միջազգային օր: Համաշխարհային հանրությունն այդ տոնը նշում էր 1910 թվականից:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

