
«ԱՐԵՎՄՏՅԱՆ ՎԵԿՏՈՐԻ» ԱՇԽՈՒԺԱՑՈՒՄԸ
- Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Բելգիայի Թագավորություն այնքան հագեցած էր հանդիպումներով ու միջոցառումներով, որ լիուլի կբավականացներ մի քանի պաշտոնական այցերի համար։

Դատեք ինքներդ, մարտի 5-7-ին Հայաստանի ղեկավարը Բրյուսելում հասցրեց հանդիպել ոչ միայն Բելգիայի, այլեւ ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության հետեւյալ պաշտոնատար անձանց հետ. Բելգիայի Սենատի նախագահ Սաբին դե Բեթյուն, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսեն, «Հյուսիսատլանտյան խորհուրդ+Հայաստան 28+1» ձեւաչափով նիստ, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզու, Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպո, Կոնրադ Ադենաուերի անվան հիմնադրամ, Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլց։
Այս բոլոր հանդիպումների ընթացքում Հայաստանի ղեկավարը հանդես եկավ ելույթներով ու հայտարարություններով, որոնց միջոցով հստակեցրեց մեր երկրի դիրքորոշումները ինչպես նշված եվրոպական կառույցների հետ համագործակցության հեռանկարների, այնպես էլ տարածաշրջանային հիմնահարցերի վերաբերյալ։
Դրանց բովանդակության քաղաքավարական պահերը մի կողմ դնելու պարագայում ակնհայտ է դառնում, որ Հայաստանը, ի դեմս նրա ղեկավարության, նպատակ ունի ապահովել արեւմտյան զանազան կառույցների հետ համագործակցության ու ինտեգրման որակապես նոր մակարդակ։
Այս նպատակի իրականացումը ենթադրում է քաղաքական մշակույթի որոշակի նորմեր ինչպես ներքաղաքական կյանքում (ի նկատի ունենալով առաջիկա խորհրդարանական ընտրությունները), այնպես էլ տարածաշրջանային խնդիրների լուծման համատեքստում (Ղարաբաղյան բանակցային գործընթացում եւ ընդհանրապես Ադրբեջանի հետ հարաբերություններում)։
Առաջին առումով նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում, Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյի հետ հանդիպման ընթացքում, հստակ հավաստիացումներ տվեց առ այն, որ մեր երկրի իշխանությունները վճռականորեն են տրամադրված խորհրդարանական ընտրությունները միջազգային չափանիշներով անցկացնելու հարցում։
Միաժամանակ, եվրոպացի գրեթե բոլոր ազդեցիկ պաշտոնյաների հետ հանդիպման ընթացքում արծարծելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը, Հայաստանի ղեկավարն ընդգծեց մեր երկրի հավատարմությունը հակամարտության խաղաղ կարգավորման սկզբունքին։ Նախագահն այդ իրողությունը հակադրեց Ադրբեջանի ղեկավարի վերջին ագրեսիվ կեցվածքին։ Մասնավորապես Սերժ Սարգսյանը աշխարհի հայությանը թշնամի հայտարարած Ի.Ալիեւի հայտարարությունը բնութագրեց իբրեւ քսենոֆոբիայի դրսեւորում եւ դատապարտեց պատերազմ «խաղալու» ադրբեջանական կողմի գործելակերպը։
Ակնհայտ է, որ ինչպես նման սպառնալիքների առաջն առնելու, այնպես էլ խաղաղության պահպանման հարցերում Հայաստանն ակնկալում է նաեւ եվրոպական կառույցների դիրքորոշումների հստակեցում։ Հայաստանը, ի դեմս իր նախագահի, իրականում շատ մեղմ գնահատական տվեց Ի.Ալիեւի հայտարարությանը։ Որովհետեւ ողջ աշխարհում սփռված որեւէ ազգին թշնամի հայտարարելը քաղաքագիտության մեջ ակնհայտորեն «ռասիզմ» է բնորոշվում։
Միանգամայն տեղին ու ժամանակին էր նաեւ Ս.Սարգսյանի առաջադրած՝ «սպառազինությունների եւ միլիտարիզմի համար» Ադրբեջանին դատապարտելու պահանջը, քանզի դրանց շարունակական կուտակումը վկայում է հարմար պահին ռազմական գործողությունների դիմելու Ադրբեջանի անսքող մտադրության մասին։
Իսկ ահա Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի հետ Ս.Սարգսյանի մարտի 7-ի հանդիպումից հետո հրապարակված համատեղ հայտարարության մեջ տեղ գտած այն դրույթը, որ «մենք ողջունել ենք վերջերս ընդունված ԵՄ խորհրդի եզրակացությունները, որոնցում նշվում է նաեւ Լեռնային Ղարաբաղ ԵՄ ներկայացուցիչների այցելությունների անհրաժեշտության մասին», նոր հեռանկարներ է բացում ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացի համար։
Այս բոլոր հայտարարությունները վկայում են, որ Հայաստանը կենսականորեն շահագրգռված է իր քաղաքականության եվրոպական վեկտորին կոնկրետ բովանդակություն հաղորդելու գործում, իսկ Արեւմուտքում նրա գործընկերներն իրենց հերթին «կանաչ լույս» են վառում այդ ճանապարհին։
Եվ դրա պատճառը ոչ թե այն է, որ տեղի է ունենում Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական ուղենիշերի փոփոխություն, այլ պարզապես՝ մեր երկիրն ու նրա ղեկավարությունը համարժեքորեն են արձագանքում նոր մարտահրավերներին ու հնարավորություններին։ Դրանց հիմնական առանձնահատկությունը Թուրքիային զսպելու անհրաժեշտության հարցում եվրոպական հանրության ու քաղաքական շրջանակների շահագրգռության հետագա ուժեղացումն է։
Այսինքն՝ այն գործառույթը, որը 1990-ական թվականներին Հայաստանի համար կատարում էր Ռուսաստանը, այժմ միանգամայն հոգեհարազատ է նաեւ Եվրամիության առանցքային երկրներին, որի ցայտուն ապացույցներից մեկը Ֆրանսիայի ղեկավարության դիրքորոշումն է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու հարցում։ Այդ պատճառով ակտիվացնելով իր քաղաքականության «արեւմտյան վեկտորը», Հայաստանը ոչ թե փորձում է կասկածի տակ դնել իր ռազմավարական համագործակցությունը Ռուսաստանի հետ, այլ զգալիորեն ընդլայնել ու բազմազանեցնել արտաքին աջակցության լծակները։
Մնալով Ռուսաստանի հուսալի ռազմավարական դաշնակիցը, Հայաստանը միաժամանակ ստանձնում է նաեւ որոշակի գործառույթներ Հարավային Կովկասում Եվրամիության ու ՆԱՏՕ-ի որդեգրած նոր առաջնահերթությունների համատեքստում։
- ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆ
Մինչեւ 2011թ. Հայաստանում, կարելի է ասել, ապահովագրական շուկա գրեթե գոյություն չուներ։ Թեպետ այստեղ գործում էին շուրջ մեկ տասնյակ ընկերություններ, այնուհանդերձ նրանց գործունեության դաշտը նեղ էր, իսկ շրջանառությունը՝ ...ԶՈՀՎԵՑ ՆԵՐՔԻՆ ԿՐԱԿԻՑ
ՎԱՀԱՆ ԴԱՐԲԻՆՅԱՆ
Հետեւում ես այս նախընտրական շրջանում կրակոտ հայրենի գործիչներին, ու երբեմն դժվար է ձերբազատվել տպավորությունից, որ էլի մի քիչ, եւ նրանք կինքնաբռնկվեն կրքի ավելցուկից։ Եվ դա ֆանտաստիկայի ոլորտից չէ. այդօրինակ ...ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է
Գորիսի տարածաշրջանի Հարթաշեն համայնքի ղեկավար Ազատ Ղուկասյանը, որը մեղադրվում էր «Տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու» հոդվածի հատկանիշներով, մարտի 6-ի երեկոյան ...ՓԱՅՏԱՑԱԾ ԴԻՆ
Գավառի տարածքում մարտի 6-ի երեկոյան գրանցվել է ձնաբուք, որը շարունակվել է մարտի 7-ի գիշերվա ընթացքում: Այդ բուքը խլել է Գավառ քաղաքի բնակիչ, 1952 թվականին ծնված Ռուբիկ Ավետիսյանի կյանքը: Նա իր մեքենայով ...ՍԻՄ-Ի ԿՌԻՎԸ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՇԱՐԱՍՅՈՒՆԵՐԻ ԴԵՄ Է
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Ընտրություններից երկու ամիս առաջ Հայաստանի քաղաքական դաշտում ստեղծված «ստատուս-քվոյի» առանձնահատկություններին, մեր հարցերին ի պատասխան, անդրադառնում է ՍԻՄ նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ
-Նախընտրական խճանկարում ...ՀԱՅ ԿԻՆԸ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ Է ՉՄՐՑԱԿՑԵԼ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԵՏ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Ըստ «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԻ, քաղաքականության մեջ կանանց մասնակցության վերաբերյալ վերջին տարիներին կատարած իրենց ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բացառիկ ...«ԱՐԵՎՄՏՅԱՆ ՎԵԿՏՈՐԻ» ԱՇԽՈՒԺԱՑՈՒՄԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Բելգիայի Թագավորություն այնքան հագեցած էր հանդիպումներով ու միջոցառումներով, որ լիուլի կբավականացներ մի քանի պաշտոնական այցերի համար։
Դատեք ինքներդ, մարտի 5-7-ին ...ՄԱՔՐԵԼ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ ԲՈՒԽԱՐԻՆՆԵՐԻՑ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Առաջնորդը` դժվարին կացության մեջ
Ազգային ժողովի գլխավոր դժբախտությունն այն չէ, որ ընտրվում է սխալ ընտրակարգով։ Եվ ոչ էլ նույնիսկ, ներեցեք, այն, որ ընտրություններում տեղի են ունենում ինչ-որ խախտումներ։ ...ԴԱՆԻԵԼՅԱՆԸ ԵՎ ՄԿՐՏՉՅԱՆԸ ԲԱՐԵԼԱՎԵՑԻՆ ԴԻՐՔԵՐԸ
Թուրքիայում ընթացող կանանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 6-րդ տուրում Հայաստանի հինգ պատվիրակներից երեքը խաղատախտակներից հեռացան հաղթողի կարգավիճակով
Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը եւ Աննա ...ԱՆՆՇԱՆ ՆԱՀԱՆՋ
Ազգային հավաքականների դասակարգման ՖԻՖԱ-ի վարկանիշային հերթական սանդղակում Հայաստանի հավաքականը, նահանջելով 3 հորիզոնական, 601 միավորով գրավում է 44-րդ տեղը։ Հետընթացը պայմանավորված է ստուգողական խաղում ...«ԱՐՍԵՆԱԼԸ» ՉԿԱՐՈՂԱՑԱՎ ԿՐԿՆԵԼ «ՄԻԼԱՆԻ» 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՆԱԿՆԿԱԼԸ
Անսպասելիորեն լարված ու հետաքրքիր ստացվեց անգլիական «Արսենալի» եւ իտալական «Միլանի» մասնակցությամբ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումը։ Թվում էր, թե այս զույգի հաղթողը առաջին խաղից հետո ...ՀԵՐԹԱԿԱՆ ՍԿԱՆԴԱԼԸ ԻՏԱԼԻԱՅՈՒՄ
Իտալիայի Բարի քաղաքի դատախազությունը համարում է, որ երկրի 2010-11 թվականների առաջնության 37-րդ տուրի «Բարի»-«Լեչե» հանդիպումը պայմանավորված բնույթ է կրել։ Առկա տվյալներով, հյուրերը 300 հազար եվրո են վճարել ...ՋԱԲՈՒՐՅԱՆԸ ՄՆԱՑ ՀԻՆԳԵՐՈՐԴԸ
Սերբիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 2-րդ օրը Հայաստանը մոտ էր եւս մեկ բրոնզե մեդալակիր ունենալուն։ Սակայն օլիմպիական խաղերի մեր առայժմ միակ մասնակից Միհրան Ջաբուրյանը բավարարվեց ...ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նախագահը մեկ անգամ եւս շնորհավորել է Վլադիմիր Պուտինին, մաղթել հաջողություններ՝ ՌԴ նախագահի ...ՇՏԵՖԱՆ ՖՅՈՒԼԵՆ ՏՊԱՎՈՐՎԱԾ Է
Երեկ, աշխատանքային այցի ավարտին, նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՍՏԱՏԱԿԱՄ Է ԵՎՐԱՉԱՓԱՆԻՇՆԵՐՈՎ ԶԱՐԳԱՆԱԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ
Տ.ՄԻՐԶՈՅԱՆ
Երեկ երեկոյան ավարտվեց նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Բելգիայի Թագավորություն եւ Հայաստանի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը վերադարձավ Երեւան։
Իսկ պետության ղեկավարի աշխատանքային այցի երեկվա ...ԵՎ ՈՉ ՄԻ ՀՈԴԱԲԱՇԽ ՊԱՏԱՍԽԱՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
«Կոնգրեսի ռազմավարությունը այս պահին` գալիք ընտրությունների միջոցով հեղափոխությունն է: Իսկ թե ինչպես ենք մենք դա պատկերացնում, կխոսենք ավելի մանրամասն մեր մարտի 30-ի հանրահավաքում, երբ կլուծենք ընտրություններին ...ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՄԵՂԱԴՐԵԼ ԿԸՀ-ԻՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հարցազրույց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ ՏԻԳՐԱՆ ՄՈՒԿՈՒՉՅԱՆԻ հետ
-Պարոն Մուկուչյան, տեղամասային հանձնաժողովներում իրենց տեղերը համալրելու համար խորհրդարանական կուսակցությունները ունե՞ն ...ՍԵՎ ՊԻԱՐԻ ՄԱՍԻՆ
«Հայոց Աշխարհ»-ի նախընտրական տեխնոլոգիաների բաժին
Ինչպես գրագետ կազմակերպել գրոհը
Որքան մոտենա ընտրարշավը, այնքան ավելի հաճախ ստիպված կլինենք բախվել «սեւ պիար» երեւույթի հետ։
Ըստ որում, այդ արտահայտությունը, որպես կանոն, գործածվում է ինքնաբերաբար, ...ՀԱՆԴԻՊԵՑԻՆ
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին երեկ՝ տեղական ժամանակով ժամը 17։30-ին (Երեւանի ժամանակով 20։30), ընդունել է ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներին։ԱԻՄ-Ը ՉԻ ՄԱՍՆԱԿՑԻ
«ԱԻՄ-ը չի մասնակցելու գալիք խորհրդարանական ընտրություններին, թեեւ մինչ այդ որոշել էր մասնակցել»,- հայտարարեց երեկ Պարույր Հայրիկյանը: Ըստ Հայրիկյանի՝ ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ԱԻՄ-ը չունի ...ԱԶԱՏՈՒՄ ԵՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ
Կառավարությունը երեկ անդրադարձել է Վազգեն Սարգսյան փողոցում գտնվող արդարադատության նախարարության նախկին շենքին (այնտեղ տարիներ առաջ հրդեհ էր բռնկվել) եւ այդ շենքի հարեւանությամբ գտնվող նախկին կաթսայատանը: ...ՄԵՐԺԵՑԻՆ
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Գագիկ Խանդանյանի նախագահությամբ, մերժեց փաստաբան Արթուր Գրիգորյանի հայցն ընդդեմ «Հրապարակ» թերթի` այն համարելով անհիմն: ...ՈՎՔԵՐ ԵՆ ԻՐԱԿԱՆՈՒՄ ՊՈՌՆՈ ՇԻԼԱՅԻ ԶԱՎԱԿՆԵՐԸ
Ա.ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հայաստանում որքանո՞վ է ապահովված հայ քրիստոնյայի հոգեւոր անվտանգությունը
-Ընդհանուր առմամբ, կարծում եմ, մենք հոգեւոր անվտանգության շատ լուրջ խնդիրներ ունենք Հայաստանում, եւ դա տարբեր կերպ դրսեւորվում ...ԿՈՆԴԸ ԷԼԻ՞ ՄՆԱՑ
Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆ
Օրեր առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ներկայացնելով Երեւանի ճարտարապետական խնդիրների վերաբերյալ իր տեսակետը, խոսեց վերջին շրջանում քաղաքացիական նախաձեռնությունների ակտիվացման համատեքստում բնապահպանական ...ՉԵՆՔ ՄԱՍՆԱԿՑԻ
«Եվրատեսիլ 2012» միջազգային հեռուստատեսային երգի մրցույթին Հայաստանը չի մասնակցի: Այս մասին երեկ մրցույթի կազմակերպիչ Եվրոպական հեռարձակողների միությանը հայտնել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը: ...ԴԱԴԱՐԵԼ Է
Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհի Մեղրիի լեռնանցքում շուրջ մեկ օր մոլեգնող ձնաբուքը դադարել է: Երեւան-Մեղրի մայրուղու Գորիսի հատվածն անցանելի է: Սիսիան-Գորիս հատվածում ուժեղ ձնաբքից հետո դեռեւս պահպանվում ...ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ
Սիրելի՛ կանայք Շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի կապակցությամբ: Մաղթում եմ ձեզ երջանկություն, հաջողություն, առողջ եւ ամուր ընտանիքներ: Ուրախ եմ, որ օր օրի մեծանում է կանանց դերակատարությունը մեր երկրի ...ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵՆ ԵՂԵԼ
Ադրբեջանական լրատվամիջոցների համաձայն, Բաքվում ԵՄ պատվիրակության ղեկավար Ռոլան Կոբիան հայտարարել է, թե Եվրոպական միությունը նոր նախաձեռնություններ ունի ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ: Այս հարցի ...ԾՐԱԳԻՐԸ ԿԱԶՄՈՒՄ Է ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ
Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագիրը կազմելու խնդիրը դրված է վարչապետ Տիգրան Սարգսյանի վրա: Այս մասին երեկ տեղեկացրել է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը: «Այս պահին մենք պարզապես վարչապետի ...ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼԸ ԱՎԵԼՈՐԴ Է
ՀԱԿ-ից հեռացածները պնդում են, որ մանդատների խնդիր չունեն` «սկզբունքային տարաձայնությունների» պատճառով են լքում կոնգրեսի խորտակվող նավը։ Այս կապակցությամբ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ նկատեց. «Սկզբունքային տարաձայնությունները, ...ՇՆՈՐՀԱՎՈՐ ՁԵՐ ՏՈՆԸ, ՍԻՐԵԼԻ ԿԱՆԱՅՔ ԵՎ ԱՂՋԻԿՆԵՐ
«Հայոց Աշխարհ»-ը սրտանց շնորհավորում է Հայոց աշխարհի բոլոր կանանց, բոլոր մայրերին ու աղջիկներին՝ գարնանային այս հրաշալի տոնի առթիվ։ Թող արեւով ու ջերմությամբ ոսկեզօծվի ձեր կյանքի ընթացքը, թող երջանկության ...ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
«Հայոց Աշխարհ»-ի հաջորդ համարը լույս կտեսնի մարտի 13-ին։
ՈՎՔԵՐ ԵՆ ԻՐԱԿԱՆՈՒՄ ՊՈՌՆՈ ՇԻԼԱՅԻ ԶԱՎԱԿՆԵՐԸ
Ա.ԱՌԱՔԵԼՅԱՆԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՄԵՂԱԴՐԵԼ ԿԸՀ-ԻՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆ«ԱՐԵՎՄՏՅԱՆ ՎԵԿՏՈՐԻ» ԱՇԽՈՒԺԱՑՈՒՄԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆՀԱՅ ԿԻՆԸ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ Է ՉՄՐՑԱԿՑԵԼ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԵՏ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՇՆՈՐՀԱՎՈՐ ՁԵՐ ՏՈՆԸ, ՍԻՐԵԼԻ ԿԱՆԱՅՔ ԵՎ ԱՂՋԻԿՆԵՐ
ԶՈՀՎԵՑ ՆԵՐՔԻՆ ԿՐԱԿԻՑ
ՎԱՀԱՆ ԴԱՐԲԻՆՅԱՆՇՏԵՖԱՆ ՖՅՈՒԼԵՆ ՏՊԱՎՈՐՎԱԾ Է
ՓԱՅՏԱՑԱԾ ԴԻՆ
ՍԵՎ ՊԻԱՐԻ ՄԱՍԻՆ
«Հայոց Աշխարհ»-ի նախընտրական տեխնոլոգիաների բաժին
- 0 Կանանց, մայրության և գեղեցկության օր
- 1878 Հայկական պատվիրակությունը Մկրտիչ Խրիմյանի գլխավորությամբ Կ. Պոլսից մեկնեց Բեռլին՝ հայկական հարցը Բեռլինի կոնգրեսին ներկայացնելու համար:
- 1892 Մահացավ թատերագիր, դերուսույց, հայ բեմի վերածննդի ականավոր գործիչ Սրապիոն Հեքիմյանը: (Ծնվ. 1832 թ.):
- 1911 Ծնվեց առաջադեմ կոմպոզիտոր՝ Ալան Հովհաննեսը:
- 1911 Ծնվեց կոմպոզիտոր Ալան Վանես Չակմաքչյանը (Ալան Հովհաննես): (Վախճ. 2000 թ.-ին):
- 1919 Հրապարակվեց սուլթան Մահմեդ 6-րդ Վահիդետտինի կայսերական հրովարտակը՝ երիտթուրքական կառավարության ղեկավարներին և «Միություն և առաջադիմություն» կուսակցության պարագլուխներին դատելու մասին:
- 1956 Մահացավ Դրոն (Դրաստամատ Կանայանը): (Ծնվ. 1884թ.):
- 1965 Գործարկվեց Վանաձորի (Կիրովական) ջերմաէլեկտրակայանը:
- 1965 ԽՍՀՄ Գերագույն խորհուրդի նախագահության հրամանագիրը ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Մարտիրոս Սարյանին Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում շնորհելու մասին:
- 1969 «Անուշ»-ի բեմադրությամբ բացվեց Երևանի դրամատիկական թատրոնը:
- 1975 ՄԱԿ-ը մարտի 8-ը պաշտոնապես հայտարարեց կանանց միջազգային օր: Համաշխարհային հանրությունն այդ տոնը նշում էր 1910 թվականից:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

