
ՍԻՄ-Ի ԿՌԻՎԸ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՇԱՐԱՍՅՈՒՆԵՐԻ ԴԵՄ Է
- Ընտրություններից երկու ամիս առաջ Հայաստանի քաղաքական դաշտում ստեղծված «ստատուս-քվոյի» առանձնահատկություններին, մեր հարցերին ի պատասխան, անդրադառնում է ՍԻՄ նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ

-Նախընտրական խճանկարում անորոշությունները դեռ պահպանվում են, ի տարբերություն նախորդ ժամանակահատվածների, երբ ընտրական հիմնական միտումները արտահայտվում էին շատ ավելի վաղ եւ շատ ավելի հստակ։
Տեսեք` ինչ է կատարվում ընդդիմության ներսում. 4 կուսակցություն հեռացավ ՀԱԿ-ից, ինչը, կարծում եմ, որեւէ մեկի համար անակնկալ չէր։ Ի սկզբանե ՀԱԿ-ը իր առջեւ երկու նպատակ էր դրել` ծառայել օտար ուժերին եւ վերադառնալ իշխանության, բայց վերադառնալու շանս չունի. պատգամավորական տեղերը քիչ են` բոլորին չեն հերիքում, եւ ՀԱԿ-ի շուրջ հավաքված ուժերը, ինչպեսեւ պետք էր սպասել, չդիմացան այդ փորձությանը։
-«Անհապաղ իշխանափոխությունը» եղել եւ մնում է ՀԱԿ-ի «ծրագրերի» եւ նվիրական երազանքների գագաթնակետը։
-Անհապաղ իշխանափոխությունը սկզբունք չէ` մարմաջ է, հոգեկան հիվանդություն, որ կապ չունի քաղաքականության հետ։
Անորոշություններ կան նաեւ իշխանական դաշտում։ ԲՀԿ-ի կեցվածքը հարցեր է առաջացնում, որոնց պատասխանները դեռ պետք է տրվեն։
Կա անորոշություն` կապված երկրորդ նախագահի հետ. Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակը հայտարարեց, որ նա հրապարակավ կներկայացնի իր տեսակետը առաջիկա ընտրությունների վերաբերյալ, եւ, բնականաբար, կան սպասումներ, միգուցե հաշվարկներ, որոնցից հանրությունը անտեղյակ է։
Անորոշությունը պահպանվում է ընդդիմության մյուս թեւում. պարզ չէ, թե ինչով կվերջանա «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ» սիրախաղը` կավարտվի ամուսնությա՞մբ, թե՞ ամեն մեկը կգնա իր ճանապարհով։ Սրանք են, կարծում եմ, նախընտրական այս փուլի հիմնական առանձնահատկությունները։
-Սոցիոլոգիական որոշ հարցումների համաձայն` լավ աշխատելու դեպքում դուք էլ կարող եք հայտնվել խորհրդարանում, բայց, ըստ շրջանառվող լուրերի, գերադասում եք առաջադրվել ՀՀԿ-ի ցուցակով։ Կուսակցությունը ե՞րբ է հստակեցնելու իր դիրքորոշումը այդ հարցում։
-Մեր դիրքորոշումը բավական հստակ է. ՍԻՄ-ը ընտրություններին մասնակցելու է, իսկ ձեւաչափի մասին կհայտարարենք մոտ օրերս, երբ կուսակցության ներկայացուցիչների խորհուրդը կհավաքվի եւ որոշակի շեշտադրումներ կանի` առաջիկա ընտրությունների հետ կապված։
Չեմ ցանկանում իրադարձություններից առաջ ընկնել, ընդամենը ուզում եմ հիշեցնել, որ անցյալ տարի մեր համագումարը որոշեց, որ կուսակցությունը պետք է ամեն կերպ նպաստի Հայաստանում ազգային-պահպանողական շարժման հզորացմանը, համախմբվելով այդ շարժման առաջնորդի` հանրապետության նախագահի շուրջ։
-ՀԱԿ-ին սպասարկող մամուլը «բացահայտել» է, որ ձեզ, ԱՄԿ առաջնորդ Արտաշես Գեղամյանին եւ ՀՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանին «գործուղում են» խորհրդարան հատուկ առաքելությամբ` ՀԱԿ-ի դեմ քարոզելու համար։ Ի՞նչ կասեք այս մասին։
-Հհշականների անհանգստության պատճառը միանգամայն հասկանալի է. մեր կուսակցությունը 1988-ից մերժել է «լեւոնականությունը» իր բոլոր դրսեւորումներով` սկսած հհշական վայրի ազատականությունից, վերջացրած ՀՀՇ-ի որդեգրած արտաքին քաղաքականության դրույթներով։
Սա մեզ թույլ է տալիս պարզ ճակատով ասել` այո՛, մենք խոր եւ անտագոնիստական հակասություններ ունենք Լ.Տեր-Պետրոսյանի, իր գաղափարների եւ այն մարդկանց հետ, որոնք կանգնած են նրա կողքին, անկախ նրանից, թե ինչպես են նրանք իրենց անվանում` ՀՀՇ, ՀԱԿ, թե էլի ինչ-որ բան։ Մենք ասում ենք այն, ինչ ասել ենք միշտ` սկսած 1988-ից, ոչ մեկը չի կարող մեզ մեղադրել մեր սկզբունքներին դավաճանելու համար։
Իզուր են այդքան անհանգստանում. կարեւոր չէ` մենք պառլամենտում կպատռե՞նք իրենց դիմակը, թե՞ պառլամենտից դուրս։ Եթե կարծում են` դրա համար ենք գալիս խորհրդարան, պիտի ասեմ, որ իրենց վրա շատ բան են վերցնում։ Նրանց համար դա շատ մեծ պատիվ կլիներ` իրենք արդեն այնքան թույլ են, որ անիմաստ է նույնիսկ «հատուկ առաքելություն»` կազմակերպված հակաքարոզչություն իրականացնել ՀԱԿ-ի ու իր առաջնորդի դեմ։
Մենք ձեռի հետ կշարունակենք պատռել իրենց դիմակը, բայց մեր առաքելությունը ե՛ւ Ազգային ժողովում, ե՛ւ նրանից դուրս մեր կուսակցության ծրագրային դրույթները առաջ տանելն է։ ՍԻՄ-ը ոչ մի րոպե չի դադարել աշխատել այդ ուղղությամբ, անկախ նրանից` խորհրդարանում է, թե խորհրդարանից դուրս։ Մենք հիմա խոսում ենք, իսկ մեր երիտասարդական թեւը Լիտվայի դեսպանության առաջ ցույց է անում, մի ժամ առաջ էլ ցույց էր անում Եվրամիության ներկայացուցչության առաջ։ Մեր կուսակցությունը մշտապես պայքարել եւ պայքարում է աղանդավորների դեմ, կարելի է ասել` աղանդների դեմ պայքարի դրոշակակիրն է։
Այլ հարց է` պե՞տք է, որ ազգային-պահպանողական ուժերը վատնեն իրենց ներուժը` առանձին մասնակցեն ընտրություններին, երբ մեր դեմ կանգնած է հինգերորդ շարասյունը, ավելի ճիշտ` հինգերորդ շարասյուները, որովհետեւ այսօր Հայաստանում կա հինգ հատ հինգերորդ շարասյուն։
-Եվ որո՞նք են այդ հինգ շարասյուները։
-Կարող եմ թվարկել. առաջինը օտար ուժերին սպասարկող քաղաքական ուժերն են` ի դեմս Տեր-Պետրոսյանի, «Ժառանգության» եւ այլն, երկրորդը` հասարակական կազմակերպությունները, որոնք փորձում են վարկաբեկել մեր երկիրը, բանակը եւ եկեղեցին, երրորդը` լրատվամիջոցները, որոնք ձայնակցում են այդ քաղաքական ուժերին եւ հասարակական կազմակերպություններին, չորրորդը` աղանդավորական շարժումները, որոնք ոչնչացնում են մեր պետության եւ ազգի միասնականության հիմքերը։
Եվ, վերջապես, հինգերորդը կոռուպցիան է, կոռումպացված չինովնիկները, որոնք աշխատում են Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ։ Այս հինգ շարասյուները մեր թշնամիներն են, եւ մենք դրանց դեմ պայքարում ենք։
-Կարծիք կա, թե այս ընտրություններում մրցակցությունը կլինի ավելի շուտ իշխանության ներսում` ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջեւ, քան իշխանություն-ընդդիմություն հարթության վրա։ Համամի՞տ եք այդ տեսակետին։
-Մրցակցության մեջ որեւէ վատ բան չեմ տեսնում, եթե դա տեղի է ունենում օրենքի, կոռեկտության սահմաններում։ Բայց երբ մրցակցությունը դուրս է գալիս անձնական վիրավորանքների դաշտ եւ դառնում երկրի հիմքերը խարխլելու միջոց, ինչպես ՀԱԿ-ի պարագայում, ներող կլինեք. դա մրցակցություն չէ` սրիկայություն է։
- ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆ
Մինչեւ 2011թ. Հայաստանում, կարելի է ասել, ապահովագրական շուկա գրեթե գոյություն չուներ։ Թեպետ այստեղ գործում էին շուրջ մեկ տասնյակ ընկերություններ, այնուհանդերձ նրանց գործունեության դաշտը նեղ էր, իսկ շրջանառությունը՝ ...ԶՈՀՎԵՑ ՆԵՐՔԻՆ ԿՐԱԿԻՑ
ՎԱՀԱՆ ԴԱՐԲԻՆՅԱՆ
Հետեւում ես այս նախընտրական շրջանում կրակոտ հայրենի գործիչներին, ու երբեմն դժվար է ձերբազատվել տպավորությունից, որ էլի մի քիչ, եւ նրանք կինքնաբռնկվեն կրքի ավելցուկից։ Եվ դա ֆանտաստիկայի ոլորտից չէ. այդօրինակ ...ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է
Գորիսի տարածաշրջանի Հարթաշեն համայնքի ղեկավար Ազատ Ղուկասյանը, որը մեղադրվում էր «Տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու» հոդվածի հատկանիշներով, մարտի 6-ի երեկոյան ...ՓԱՅՏԱՑԱԾ ԴԻՆ
Գավառի տարածքում մարտի 6-ի երեկոյան գրանցվել է ձնաբուք, որը շարունակվել է մարտի 7-ի գիշերվա ընթացքում: Այդ բուքը խլել է Գավառ քաղաքի բնակիչ, 1952 թվականին ծնված Ռուբիկ Ավետիսյանի կյանքը: Նա իր մեքենայով ...ՍԻՄ-Ի ԿՌԻՎԸ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՇԱՐԱՍՅՈՒՆԵՐԻ ԴԵՄ Է
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Ընտրություններից երկու ամիս առաջ Հայաստանի քաղաքական դաշտում ստեղծված «ստատուս-քվոյի» առանձնահատկություններին, մեր հարցերին ի պատասխան, անդրադառնում է ՍԻՄ նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ
-Նախընտրական խճանկարում ...ՀԱՅ ԿԻՆԸ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ Է ՉՄՐՑԱԿՑԵԼ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԵՏ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Ըստ «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԻ, քաղաքականության մեջ կանանց մասնակցության վերաբերյալ վերջին տարիներին կատարած իրենց ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բացառիկ ...«ԱՐԵՎՄՏՅԱՆ ՎԵԿՏՈՐԻ» ԱՇԽՈՒԺԱՑՈՒՄԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Բելգիայի Թագավորություն այնքան հագեցած էր հանդիպումներով ու միջոցառումներով, որ լիուլի կբավականացներ մի քանի պաշտոնական այցերի համար։
Դատեք ինքներդ, մարտի 5-7-ին ...ՄԱՔՐԵԼ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ ԲՈՒԽԱՐԻՆՆԵՐԻՑ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Առաջնորդը` դժվարին կացության մեջ
Ազգային ժողովի գլխավոր դժբախտությունն այն չէ, որ ընտրվում է սխալ ընտրակարգով։ Եվ ոչ էլ նույնիսկ, ներեցեք, այն, որ ընտրություններում տեղի են ունենում ինչ-որ խախտումներ։ ...ԴԱՆԻԵԼՅԱՆԸ ԵՎ ՄԿՐՏՉՅԱՆԸ ԲԱՐԵԼԱՎԵՑԻՆ ԴԻՐՔԵՐԸ
Թուրքիայում ընթացող կանանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 6-րդ տուրում Հայաստանի հինգ պատվիրակներից երեքը խաղատախտակներից հեռացան հաղթողի կարգավիճակով
Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը եւ Աննա ...ԱՆՆՇԱՆ ՆԱՀԱՆՋ
Ազգային հավաքականների դասակարգման ՖԻՖԱ-ի վարկանիշային հերթական սանդղակում Հայաստանի հավաքականը, նահանջելով 3 հորիզոնական, 601 միավորով գրավում է 44-րդ տեղը։ Հետընթացը պայմանավորված է ստուգողական խաղում ...«ԱՐՍԵՆԱԼԸ» ՉԿԱՐՈՂԱՑԱՎ ԿՐԿՆԵԼ «ՄԻԼԱՆԻ» 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՆԱԿՆԿԱԼԸ
Անսպասելիորեն լարված ու հետաքրքիր ստացվեց անգլիական «Արսենալի» եւ իտալական «Միլանի» մասնակցությամբ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումը։ Թվում էր, թե այս զույգի հաղթողը առաջին խաղից հետո ...ՀԵՐԹԱԿԱՆ ՍԿԱՆԴԱԼԸ ԻՏԱԼԻԱՅՈՒՄ
Իտալիայի Բարի քաղաքի դատախազությունը համարում է, որ երկրի 2010-11 թվականների առաջնության 37-րդ տուրի «Բարի»-«Լեչե» հանդիպումը պայմանավորված բնույթ է կրել։ Առկա տվյալներով, հյուրերը 300 հազար եվրո են վճարել ...ՋԱԲՈՒՐՅԱՆԸ ՄՆԱՑ ՀԻՆԳԵՐՈՐԴԸ
Սերբիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 2-րդ օրը Հայաստանը մոտ էր եւս մեկ բրոնզե մեդալակիր ունենալուն։ Սակայն օլիմպիական խաղերի մեր առայժմ միակ մասնակից Միհրան Ջաբուրյանը բավարարվեց ...ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նախագահը մեկ անգամ եւս շնորհավորել է Վլադիմիր Պուտինին, մաղթել հաջողություններ՝ ՌԴ նախագահի ...ՇՏԵՖԱՆ ՖՅՈՒԼԵՆ ՏՊԱՎՈՐՎԱԾ Է
Երեկ, աշխատանքային այցի ավարտին, նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՍՏԱՏԱԿԱՄ Է ԵՎՐԱՉԱՓԱՆԻՇՆԵՐՈՎ ԶԱՐԳԱՆԱԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ
Տ.ՄԻՐԶՈՅԱՆ
Երեկ երեկոյան ավարտվեց նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Բելգիայի Թագավորություն եւ Հայաստանի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը վերադարձավ Երեւան։
Իսկ պետության ղեկավարի աշխատանքային այցի երեկվա ...ԵՎ ՈՉ ՄԻ ՀՈԴԱԲԱՇԽ ՊԱՏԱՍԽԱՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
«Կոնգրեսի ռազմավարությունը այս պահին` գալիք ընտրությունների միջոցով հեղափոխությունն է: Իսկ թե ինչպես ենք մենք դա պատկերացնում, կխոսենք ավելի մանրամասն մեր մարտի 30-ի հանրահավաքում, երբ կլուծենք ընտրություններին ...ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՄԵՂԱԴՐԵԼ ԿԸՀ-ԻՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հարցազրույց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ ՏԻԳՐԱՆ ՄՈՒԿՈՒՉՅԱՆԻ հետ
-Պարոն Մուկուչյան, տեղամասային հանձնաժողովներում իրենց տեղերը համալրելու համար խորհրդարանական կուսակցությունները ունե՞ն ...ՍԵՎ ՊԻԱՐԻ ՄԱՍԻՆ
«Հայոց Աշխարհ»-ի նախընտրական տեխնոլոգիաների բաժին
Ինչպես գրագետ կազմակերպել գրոհը
Որքան մոտենա ընտրարշավը, այնքան ավելի հաճախ ստիպված կլինենք բախվել «սեւ պիար» երեւույթի հետ։
Ըստ որում, այդ արտահայտությունը, որպես կանոն, գործածվում է ինքնաբերաբար, ...ՀԱՆԴԻՊԵՑԻՆ
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին երեկ՝ տեղական ժամանակով ժամը 17։30-ին (Երեւանի ժամանակով 20։30), ընդունել է ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներին։ԱԻՄ-Ը ՉԻ ՄԱՍՆԱԿՑԻ
«ԱԻՄ-ը չի մասնակցելու գալիք խորհրդարանական ընտրություններին, թեեւ մինչ այդ որոշել էր մասնակցել»,- հայտարարեց երեկ Պարույր Հայրիկյանը: Ըստ Հայրիկյանի՝ ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ԱԻՄ-ը չունի ...ԱԶԱՏՈՒՄ ԵՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ
Կառավարությունը երեկ անդրադարձել է Վազգեն Սարգսյան փողոցում գտնվող արդարադատության նախարարության նախկին շենքին (այնտեղ տարիներ առաջ հրդեհ էր բռնկվել) եւ այդ շենքի հարեւանությամբ գտնվող նախկին կաթսայատանը: ...ՄԵՐԺԵՑԻՆ
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Գագիկ Խանդանյանի նախագահությամբ, մերժեց փաստաբան Արթուր Գրիգորյանի հայցն ընդդեմ «Հրապարակ» թերթի` այն համարելով անհիմն: ...ՈՎՔԵՐ ԵՆ ԻՐԱԿԱՆՈՒՄ ՊՈՌՆՈ ՇԻԼԱՅԻ ԶԱՎԱԿՆԵՐԸ
Ա.ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հայաստանում որքանո՞վ է ապահովված հայ քրիստոնյայի հոգեւոր անվտանգությունը
-Ընդհանուր առմամբ, կարծում եմ, մենք հոգեւոր անվտանգության շատ լուրջ խնդիրներ ունենք Հայաստանում, եւ դա տարբեր կերպ դրսեւորվում ...ԿՈՆԴԸ ԷԼԻ՞ ՄՆԱՑ
Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆ
Օրեր առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ներկայացնելով Երեւանի ճարտարապետական խնդիրների վերաբերյալ իր տեսակետը, խոսեց վերջին շրջանում քաղաքացիական նախաձեռնությունների ակտիվացման համատեքստում բնապահպանական ...ՉԵՆՔ ՄԱՍՆԱԿՑԻ
«Եվրատեսիլ 2012» միջազգային հեռուստատեսային երգի մրցույթին Հայաստանը չի մասնակցի: Այս մասին երեկ մրցույթի կազմակերպիչ Եվրոպական հեռարձակողների միությանը հայտնել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը: ...ԴԱԴԱՐԵԼ Է
Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհի Մեղրիի լեռնանցքում շուրջ մեկ օր մոլեգնող ձնաբուքը դադարել է: Երեւան-Մեղրի մայրուղու Գորիսի հատվածն անցանելի է: Սիսիան-Գորիս հատվածում ուժեղ ձնաբքից հետո դեռեւս պահպանվում ...ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ
Սիրելի՛ կանայք Շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի կապակցությամբ: Մաղթում եմ ձեզ երջանկություն, հաջողություն, առողջ եւ ամուր ընտանիքներ: Ուրախ եմ, որ օր օրի մեծանում է կանանց դերակատարությունը մեր երկրի ...ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵՆ ԵՂԵԼ
Ադրբեջանական լրատվամիջոցների համաձայն, Բաքվում ԵՄ պատվիրակության ղեկավար Ռոլան Կոբիան հայտարարել է, թե Եվրոպական միությունը նոր նախաձեռնություններ ունի ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ: Այս հարցի ...ԾՐԱԳԻՐԸ ԿԱԶՄՈՒՄ Է ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ
Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագիրը կազմելու խնդիրը դրված է վարչապետ Տիգրան Սարգսյանի վրա: Այս մասին երեկ տեղեկացրել է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը: «Այս պահին մենք պարզապես վարչապետի ...ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼԸ ԱՎԵԼՈՐԴ Է
ՀԱԿ-ից հեռացածները պնդում են, որ մանդատների խնդիր չունեն` «սկզբունքային տարաձայնությունների» պատճառով են լքում կոնգրեսի խորտակվող նավը։ Այս կապակցությամբ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ նկատեց. «Սկզբունքային տարաձայնությունները, ...ՇՆՈՐՀԱՎՈՐ ՁԵՐ ՏՈՆԸ, ՍԻՐԵԼԻ ԿԱՆԱՅՔ ԵՎ ԱՂՋԻԿՆԵՐ
«Հայոց Աշխարհ»-ը սրտանց շնորհավորում է Հայոց աշխարհի բոլոր կանանց, բոլոր մայրերին ու աղջիկներին՝ գարնանային այս հրաշալի տոնի առթիվ։ Թող արեւով ու ջերմությամբ ոսկեզօծվի ձեր կյանքի ընթացքը, թող երջանկության ...ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
«Հայոց Աշխարհ»-ի հաջորդ համարը լույս կտեսնի մարտի 13-ին։
ՍՏՎԵՐԸ ԴԱՏԱՐԿ ԱՆՈԹ ՉԻ ԼՑՆԻ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
ՈՎՔԵՐ ԵՆ ԻՐԱԿԱՆՈՒՄ ՊՈՌՆՈ ՇԻԼԱՅԻ ԶԱՎԱԿՆԵՐԸ
Ա.ԱՌԱՔԵԼՅԱՆԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՄԵՂԱԴՐԵԼ ԿԸՀ-ԻՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆ«ԱՐԵՎՄՏՅԱՆ ՎԵԿՏՈՐԻ» ԱՇԽՈՒԺԱՑՈՒՄԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆՀԱՅ ԿԻՆԸ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ Է ՉՄՐՑԱԿՑԵԼ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԵՏ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՇՆՈՐՀԱՎՈՐ ՁԵՐ ՏՈՆԸ, ՍԻՐԵԼԻ ԿԱՆԱՅՔ ԵՎ ԱՂՋԻԿՆԵՐ
ԶՈՀՎԵՑ ՆԵՐՔԻՆ ԿՐԱԿԻՑ
ՎԱՀԱՆ ԴԱՐԲԻՆՅԱՆՇՏԵՖԱՆ ՖՅՈՒԼԵՆ ՏՊԱՎՈՐՎԱԾ Է
ՓԱՅՏԱՑԱԾ ԴԻՆ
ՍԵՎ ՊԻԱՐԻ ՄԱՍԻՆ
«Հայոց Աշխարհ»-ի նախընտրական տեխնոլոգիաների բաժին
- 0 Կանանց, մայրության և գեղեցկության օր
- 1878 Հայկական պատվիրակությունը Մկրտիչ Խրիմյանի գլխավորությամբ Կ. Պոլսից մեկնեց Բեռլին՝ հայկական հարցը Բեռլինի կոնգրեսին ներկայացնելու համար:
- 1892 Մահացավ թատերագիր, դերուսույց, հայ բեմի վերածննդի ականավոր գործիչ Սրապիոն Հեքիմյանը: (Ծնվ. 1832 թ.):
- 1911 Ծնվեց առաջադեմ կոմպոզիտոր՝ Ալան Հովհաննեսը:
- 1911 Ծնվեց կոմպոզիտոր Ալան Վանես Չակմաքչյանը (Ալան Հովհաննես): (Վախճ. 2000 թ.-ին):
- 1919 Հրապարակվեց սուլթան Մահմեդ 6-րդ Վահիդետտինի կայսերական հրովարտակը՝ երիտթուրքական կառավարության ղեկավարներին և «Միություն և առաջադիմություն» կուսակցության պարագլուխներին դատելու մասին:
- 1956 Մահացավ Դրոն (Դրաստամատ Կանայանը): (Ծնվ. 1884թ.):
- 1965 Գործարկվեց Վանաձորի (Կիրովական) ջերմաէլեկտրակայանը:
- 1965 ԽՍՀՄ Գերագույն խորհուրդի նախագահության հրամանագիրը ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Մարտիրոս Սարյանին Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում շնորհելու մասին:
- 1969 «Անուշ»-ի բեմադրությամբ բացվեց Երևանի դրամատիկական թատրոնը:
- 1975 ՄԱԿ-ը մարտի 8-ը պաշտոնապես հայտարարեց կանանց միջազգային օր: Համաշխարհային հանրությունն այդ տոնը նշում էր 1910 թվականից:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

