
ԻՆՉՊԵՍ ԳՈՅԱՏԵՎԵՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ
- «Փաստարկ» ակումբի երեկվա հյուրը ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆՆ էր

Խորհրդարանական ընտրություններին պատրաստվող քաղաքական ուժերը, Հ.Հակոբյանի բնութագրմամբ, այս պահին հիմնականում զբաղված են ընտրացուցակների ձեւավորմանբ. «Հիմա լուռ է, որովհետեւ բոլորը նախընտրական կազմակերպչական աշխատանքներ են տանում կամ համագումարներ են անցկացնում, զբաղված են ընտրացուցակներով, որը, ինչպես տեսնում եք, դժվար աշխատանք է»:
Աղմկահարույց որեւէ բան չպիտի սպասել նաեւ ՀՀԿ առաջիկա համագումարից. «Կարծում եմ, արտառոց ոչինչ չի լինի: Կուսակցությունը կանի իր համագումարը: Համագումարը բնականաբար կընտրի կուսակցության ղեկավար բարձրագույն մարմին: Հնարավոր է նաեւ, որ ճշտվի կուսակցության ընտրացուցակն ու մեծամասնական կարգով առաջադրվող պատգամավորների խնդիրը: Դրանք սովորական քայլեր են, ժամանակի հետ կապված պարտադրված գործողություններ են ուղղակի»:
ՀՀԿ համամասնական ցուցակը կազմված կլինի նախապես հայտարարված սկզբունքով` գործարարներ չեն լինի. «Ընտրացուցակները պետք է լինեն ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող պատգամավորներից զերծ, պետք է ներառվեն այնպիսի մարդիկ, որոնք Ազգային ժողովի օրենսդրական աշխատանքում կլինեն պիտանի եւ քաղաքական դաշտի համար ընկալելի: Այս սկզբունքն արդեն հայտարարվել է»:
Իսկ մեծամասնական ընտրակարգով առաջադրվող պատգամավորների հարցում պետք է առաջնորդվել սահմանադրությամբ. «Կա սահմանադրության համապատասխան հոդվածը, որը մարդուն ընտրելու եւ ընտրվելու իրավունք է տալիս: Պետք է շարժվենք սահմանադրական ճանապարհով: Հիմա մենք օրենք ենք ընդունում, որը երեւի հաջորդ քառօրյայում հասցնենք քվեակել:
Ազգային ժողովի կանոնակարգ օրենքում, էթիկայի հարցերի հետ կապված, փոփոխություն ենք մտցնում: Ըստ այդ փոփոխության, պատգամավորը, Ազգային ժողով գալով, մեկ ամսվա ընթացքում իր բիզնեսը պետք է հանձնի հավատարմագրային կառավարման: Եթե չի անում, զրկվում է պատգամավորական մանդատից: Այսինքն՝ կոնկրետացնում ենք այդ ամենը, որ բոլորի համար հստակ լինի»:
Հ.Հակոբյանի կարծիքով, քաղաքական միավորումների ու դաշինքների ձեւավորումը ընտրական գործընթացներից բխող երեւույթ է եւ միանգամայն արդարացված է ինչպես ընդդիմադիր, այնպես էլ իշխանական ուժերի պարագայում.
«Ժամանակին ՀԱԿ-ին միացան 21 կուսակցություն: Ոչ մեկը ոչ մի բան չասաց, միացան, լավ արեցին: Ինչո՞ւ երբ ՀԱԿ-ին միացավ 21 կուսակցություն, մենք համարում ենք, որ դա նորմալ է, բայց երբ ՄԻԱԿ-ը միացավ Հանրապետականին, կամ ՄԱԿ-ը` «Բարգավաճին», ասում ենք՝ ինչո՞ւ միացան:
Միացան, որովհետեւ առջեւում ընտրություններ են: Քաղաքական ուժերը որոշում են միանալ, դաշինքով գնալ ընտրության, որպեսզի կարողանան հաշտ ու խաղաղ գոյակցել վաղվա քաղաքական դաշտում»:
Իսկ ընդդիմադիր դաշտից անընդհատ հնչող կարծիքները, թե ընտրությունները կեղծվելու են, ոչ մի լավ բանի չեն հանգեցնի. «Հայտարարվեց, որ եթե մեծամասնական համակարգը մնա, ապա ընտրությունները կկեղծվեն: Սխալ է ասել, որ եթե այսինչ պայմանով են ընթանում ընտրությունները, ուրեմն անարդար են:
Մինչդեռ նրանք արդեն ասում են, որ ընտրությունների արդար կամ կեղծ լինելու համար ունեն տեստ, եթե մեծամասնական ընտրակարգը վերանա, ընտրությունները կլինեն արդար, եթե չի վերանա՝ ընտրությունները կլինեն կեղծված: Ինձ ավելի դուր է գալիս հետեւյալ մոտեցումը` եկեք լծվենք արդար ընտրություններ անցկացնելու գործին»:
Արդար ընտրություններ անցկացնելու հարցում ամենից շատ պետք է շահագրգիռ լինի հասարակությունը. «Ընտրազանգվածը ե՛ւ իշխանությանն է ձայն տալիս, ե՛ւ ընդդիմությանը, ուստի նա պետք է առաջին հերթին պայքարի արդար ընտրության համար, ոչ թե ձայները որեւէ մեկին տալու համար: Հասարակության իրական նպատակն արդար ընտրությունն է, այլ ոչ թե որեւէ մեկի հաղթանակը: Ուստի պետք է վերահսկել գործընթացը»:
Հ.Հակոբյանի կանխատեսմամբ, ապագա խորհրդարանում ընդդիմադիր նոր քաղաքական ուժ կլինի. «Համոզված եմ, որ ՀԱԿ-ը կլինի Ազգային ժողովում, ուրիշ ոչինչ չեմ կարող ասել, պարզապես գուշակություններ չեմ ուզում անել»:
Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավարի գնահատմամբ, հաջորդ խորհրդարանը մեծ անելիքներ ունի սոցիալական օրենսդրության մշակման հարցում. «Սոցիալական պաշտպանության համակարգը պետք է փող բաժանող համակարգից վերածվի փող ստեղծող համակարգի: Ես հայտարարում եմ, որ պետության խնդիրը աղքատի մասին մտածելը չէ, աղքատին փող տալը չէ:
Պետության խնդիրն իրականում աղքատին օգնելն է, որ նա իր աշխատանքով աղքատ չլինի: Փորձը ցույց տվեց, որ առաջընթաց նկատվեց, երբ կառավարությունը համայնքներին վարկ տրամադրեց: Կարծում եմ, մեզ հարկավոր է այս ճանապարհով շարժվել»։
- ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՊԱՐՏՔԸ ԳԵՐԱԶԱՆՑԵՑ 3,5 ՄԼՐԴ ԴՈԼԱՐԸ
Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆ
Տարեսկզբի տվյալներով, Հայաստանի արտաքին պետական պարտքը գերազանցել է 3,5 մլրդ դոլարը։ Ինչպես հայտնի է, դրա կեսից ավելին ձեւավորվել է վերջին երեք տարիներին։ Միայն այդ ընթացքում արտաքին պարտքն ավելացել է ...ՍԱՏԱՐԵԼ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԸՆՏԱՆԻՔԻՆ
Ա.ՀԱԿՈԲՅԱՆ
Ապագա Հայաստանի համար այսօր սա շատ կարեւոր խնդիր է
Ժամանակակից Հայաստանում, առավել եւս ներկա պայմաններում առանձնահատուկ կարեւորություն է ստանում երիտասարդ ընտանիքներին գործնական աջակցություն ցուցաբերելը։ ...ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ՆԵՐԱՌՎԵԼ Է ԲՈՒՀԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
ԿԱ ՊԳԿ վարչություն
Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության եւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի միջեւ սկսվել է երկարաժամկետ գործակցության ծրագիր, որի մեկնարկը տրվեց երեկ։ Համագործակցության ...ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՐԹՎԵՑ, ՉՎԵՐԹԵՐԸ ՎԵՐՍԿՍՎԵՑԻՆ, ԽՆԴԻՐՆԵՐԸ ՄՆԱՑԻՆ
Տ. ՄԻՐԶՈՅԱՆ
Երեկ առավոտյան «Արմավիա» ավիաընկերությունը հայտարարեց, որ անժամկետ գործադուլ է հայտարարում՝ բողոքելով «Զվարթնոց» օդանավակայանի կողմից սպասարկման սակագների բարձրացումից եւ միառժամանակ դադարեցնում է չվերթերը ...ՔԱՆԴԱՐԱՐԻ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՄԲ Ի՞ՆՉ ԿԱՐԵԼԻ Է ԿԱՌՈՒՑԵԼ
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
«Փակ շուկան» ավերելու բաց հարցերը
Ի՞նչ կարելի է շինել-կառուցել, եթե ի սկզբանե քանդարարի հոգեբանությամբ է մոտեցում դրսեւորվում։
Հարցը, իհարկե, հռետորական է։ Բայց վերաբերում է միանգամայն կոնկրետ խնդրի. ...ԲՈԼՈՐ ՀԱՐՑԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ ԿՏՐՎԵՆ ՄԱՐՏԻ 18-ԻՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Հարցազրույց «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության անդամ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ հետ
-Մինչ «Ազատ դեմոկրատները» հայտարարում է ընտրություններին «Ժառանգության» հետ դաշինքով մասնակցելու մասին, «Ժառանգությունը» ...ԻՆՉՊԵՍ ԳՈՅԱՏԵՎԵՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Փաստարկ» ակումբի երեկվա հյուրը ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆՆ էր
Խորհրդարանական ընտրություններին պատրաստվող քաղաքական ուժերը, Հ.Հակոբյանի բնութագրմամբ, այս պահին հիմնականում զբաղված ...ՀԱԿ-Ը ԻՐ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ՉԿԱՐՈՂԱՑԱՎ ԻՐԱԳՈՐԾԵԼ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Մեր զրուցակիցն է Հայ ազգային կոնգրեսին անդամակցությունը դադարեցրած չորս քաղաքական ուժերից մեկի՝ ՀԱԿ քաղխորհրդում «Հայ կամավորականների համախմբում» ազգային-քաղաքական նախաձեռնության ներկայացուցիչ
ՍԱՄՎԵԼ ...ՀԱԿ-Ի ԴԱԺԱՆ ՎԱԽՃԱՆԸ ՍՊԱՍԵԼԻ ԷՐ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
«Գործիքները» փախչում են
«Հայ ազգային կոնգրես» ընտրական դաշինքին մաս կազմող ուժերը որոշում են կայացրել համամասնական ցուցակը վերջնական տեսքի բերելու պարտականությունը դնել ինձ վրա, անշուշտ, հաշվի առնելով ...Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՑՈՒՅՑԵՐ ՉԵՆ ԼԻՆՈՒՄ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
Ինչպես հայտնի է, մարտի 4-ին «Հայոց արծիվներ» հասարակական կազմակերպությունը Թատերական հրապարակում բացօթյա անցկացրեց կազմակերպության 2-րդ համագումարը, որին, ըստ կազմակերպիչների, մասնակցեցին «216 մասնաճյուղերից ...ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին
Տարեցտարի ավելանում են անօրինական գործունեության դեպքերի բացահայտումները:
Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության կողմից 2011 թվականի ընթացքում ապօրինի ձեռնարկատիրական գործունեության ...ԱԲՐԱՄՈՎԻՉԸ ԲԱՆԱԿՑԵԼ Է ՅՈԱՀԻՄ ԼԵՎԻ ՀԵՏ
Լոնդոնի «Չելսին» իսկական գլխացավանք է դարձել Ռոման Աբրամովիչի համար, որը ոչ մի կերպ չի կարողանում գտնել թիմը մեծ հաղթանակների բերելու ունակ միակ ու անփոխարինելի մարզչին։ Հանգստյան օրերին պաշտոնանկ անելով ...ՍԱՖԱՐՅԱՆԸ 3-ՐԴ ՏԵՂԸ ԳՐԱՎԵՑ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Դավիթ Սաֆարյանը բրոնզե մեդալ է նվաճել Բելգրադում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում։ 66 կգ քաշային հայ մարզիկի առաջխաղացումը կասեցրել է միայն փորձառու ռուսաստանցի Ալան Գոգաեւը։
1/8 ...ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՄՆՈՒՄ Է ՎԵՐԵՎՈՒՄ
Ֆրանսիայի Կապել լյա Գրան քաղաքում ընթացող շախմատի ներկայացուցչական փառատոնի գլխավոր մրցաշարին մեր հայրենակիցներից առավել հաջող է մասնակցում երեւանցի գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը, որը, 5 տուրից հետո վաստակելով ...ՀԻՆԳԻՑ ՉՈՐՍԸ ՀԱՂԹԵՑԻՆ
Շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում, որը շարունակվում է Թուրքիայում, Հայաստանի ներկայացուցիչները գրավում են միջին դիրքեր։ Այնուհանդերձ երեկ տեղի ունեցած 5-րդ տուրը, ընդհանուր առմամբ, կարելի ...ՍԱՐՀԱԴՅԱՆԻ ՆՈՐ ՌԵԿՈՐԴԸ
Մարմնամարզական ինքնատիպ հնարքների կատարման հարցում վարպետացած Ռոման Սարհադյանը հերթական ռեկորդը սահմանեց, որը վերստին հավակնում է «Դյուցազնագրքում» ընդգրկվելուն եւ հավանաբար կներկայացվի Գինեսի ռեկորդների ...ՎԱՆԱՁՈՐՑԻՆԵՐԸ ՉԶԻՋԵՑԻՆ ԴԻՐՔԵՐԸ
Երեւանում ավարտվեց մինչեւ 18 տարեկանների հանդբոլի Հայաստանի առաջնության առաջին շրջանը, որը պսակվեց Վանաձորի թիմի վստահ հաղթանակով։ Այս փուլի հաղթողը որոշվեց վանաձորցիների եւ Երեւանի Աջափնյակ համայնքի ...ՊԵՏՔ Է ԱՐԺԱՆԱՆԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻՆ
Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող նախագահ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ երեկ հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար ԱՆԴԵՐՍ ՖՈԳ ՌԱՍՄՈՒՍԵՆԻ հետ:
Հանդիպման ավարտին Հայաստանի նախագահը հանդես է ...ՀԱՅԱՍՏԱՆ-ՆԱՏՕ
Բելգիայի Թագավորություն աշխատանքային այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանը երեկ մասնակցել է Հյուսիսատլանտյան խորհուրդ+Հայաստան 28+1 ձեւաչափով նիստին: Սերժ Սարգսյանը ծավալուն ելույթ է ունեցել, որում ...ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԻ
Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը` ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ, Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում հանդիպել է Լիտվայի Սեյմի նախագահ Իրենա Դյագուտյենեի հետ: Լիտվական կողմը կարեւորել ...ՄԱԴՐԻԴՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
ԵՄ-ն վերահաստատում է իր աջակցությունը մադրիդյան սկզբունքներին եւ կոչ անում Հայաստանին ու Ադրբեջանին համաձայնության գալ այս սկզբունքների շուրջ` որպես խաղաղություն հաստատելու հիմք: Նման հայտարարությամբ ...ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՄ
Երեկ երեկոյան Բրյուսելում նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյի հետ:
Կողմերը անդրադարձել են Հայաստան-ԵՄ համագործակցության հարցերին եւ քննարկել հետագա ...ԿՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ITB-2012-ՈՒՄ
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի Հանրային կապերի գրասենյակՄարտի 7-11-ը Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը տեղական 16 զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ, ներկայացնելու է Հայաստանը Գերմանիայում տեղի ունենալիք ITB-2012 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում: ...ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԵՆ ԾՐԱԳԻՐ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն, Իգոր Պոպովը, Ժակ Ֆորը եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, ամփոփելով տարածաշրջանային այցը, հայտարարություն են տարածել: Այցի ...ԴԱՎԱՃԱՆ ՉԷ
«Ժողովրդական» կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին որեւէ այլ քաղաքական միավորման հետ դաշինք չի կազմելու: Այդ մասին երեկ տեղեկացրեց կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը: Նա այլ ...ՀԻՇԱՏԱԿԻ ՀԱՄԵՐԳ
Մարտի 26-ին՝ ժամը 19։00-ին, «Արամ Խաչատրյան» համերգային դահլիճում տեղի կունենա ՎԱՀԱԳՆ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԻ հիշատակին նվիրված հուշ-համերգ։ Տոմսերը վաճառվում են «Արամ Խաչատրյան» համերգասրահի տոմսարկղում։ Տեղեկատու ...ՀԻՇԱՏԱԿԻ ՀԱՄԵՐԳ
Մարտի 26-ին՝ ժամը 19։00-ին, «Արամ Խաչատրյան» համերգային դահլիճում տեղի կունենա ՎԱՀԱԳՆ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԻ հիշատակին նվիրված հուշ-համերգ։ Տոմսերը վաճառվում են «Արամ Խաչատրյան» համերգասրահի տոմսարկղում։ Տեղեկատու ...ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է «ԳԱՊԲՆԱԿՇԻՆԻ» ԳԱԳԻԿ ՊԱՊՈՅԱՆԸ
Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆ
Բոլորովին վերջերս «Հայոց Աշխարհ»-ը անդրադարձավ աղմուկ հանած Գեւորգ Չավուշ 14/3 շենքի պոտենցիալ բնակիչներից կամ «Նորաշեն» կոոպերատիվի անդամներից Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակում ...ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱԴԻՐ ՉԷ ՆԱՀԱՆՋԵԼ
Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆ
Աղքատության մակարդակը Հայաստանում չափազանց բարձր է։ Ավելին՝ առայժմ նահանջելու հիմքեր կարծես չունի։ Պաշտոնական տվյալներով, բնակչության մեկ երրորդից ավելին աղքատ է։ Դրանք այն մարդիկ են, որոնց ամսական եկամուտները ...ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ
«Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյի հետ հանդիպման ժամանակ անդրադարձ եղավ Հայաստանում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին: Նշեցի, որ Հայաստանի իշխանությունները, իրոք, վճռական են 2012թ. ...ԴՈՒՐՍ ԵՆ ԳԱԼԻՍ ԿՈՆԳՐԵՍԻՑ
Ինչպես հայտնի է, չորս քաղաքական ուժեր պատրաստվում են դուրս գալ ՀԱԿ-ից։ «Մեր այդ քայլի դրդապատճառը ՀԱԿ-ի ռազմավարության ու մարտավարության հետ լուրջ տարաձայնություններն են: Միաժամանակ մենք տարաձայնություններ ...ՔԱՐՈԶԱՐՇԱՎԸ ԱՎԵԼԻ ԿԱՐԵՎՈՐ Է
Փորձե՞լ եք ուսումնասիրություն, հարցման նման մի բան անցկացնել` պարզելու համար, «Ազատ դեմոկրատների» հետ դաշինքով մասնակցելը որքանո՞վ կավելացնի «Ժառանգության» շանսերը։ Պատասխանելով մեր այս հարցին, ԱՐՄԵՆ ...ԱՎԵԼԻ ՃԻՇՏ Է ԱՅԼ ՄՈՏԵՑՈՒՄԸ
Ըստ պատգամավոր ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԻ. «Հայտարարվեց, որ եթե մեծամասնական համակարգը մնա, ապա ընտրությունները կկեղծվեն: Սխալ է ասել, որ եթե այսինչ պայմանով են ընթանում ընտրությունները, ուրեմն անարդար են: Մինչդեռ ...ԹԵԹԵՎ ՊԱՏԵՐԱԶՄ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ
Ադրբեջանը համաձայնել է դիպուկահարներին հետ քաշել շփման գծից եւ ստեղծել միջադեպերի հետազոտման մեխանիզմ: Այդ մասին հայտնել է Միջազգային ճգնաժամային խմբի Եվրոպական ծրագրի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը: Բացի դրանից, ...ՉՍՏԱՑՎԵՑ
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում օպերատիվ ծառայողների կողմից նախապատրաստական փուլում կանխվել է հինգ ցմաh դատապարտյալի փախուստի փորձը: Նշանակվել է ծառայողական քննություն` իրենց ծառայողական պարտականությունների ...
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ՈՐՈՇՈՒՄ ԳԱԶԻ ԳԻՆԸ
ՈՉ ԹԵ ՎԵՐԱԴԱՍԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ԱՅԼ ՎԵՐԱԴԻՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՏՐՈՑԿԻԶՄԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆՍՏԱՑԵԼ ԵՆՔ ԱՅՆՔԱՆ ՁԱՅՆ, ԻՆՉՔԱՆ ՏՎԵԼ ԵՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆԹՈՂ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՍԱԾՆԵՐԻ ԴԱՏԱՎՈՐԸ ԼԻՆԻ ՏԵՐ ԱՍՏՎԱԾ
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՊԱՐՏՔԸ ԳԵՐԱԶԱՆՑԵՑ 3,5 ՄԼՐԴ ԴՈԼԱՐԸ
Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է «ԳԱՊԲՆԱԿՇԻՆԻ» ԳԱԳԻԿ ՊԱՊՈՅԱՆԸ
Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ՆԵՐԱՌՎԵԼ Է ԲՈՒՀԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
ԿԱ ՊԳԿ վարչությունՎԵՐԱՑՎԵԼ ԵՆ ՀԱՍՈՒՅԹԻ ԵՎ ԱՌԱՔՄԱՆ ԳՐՔԵՐԸ
ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին«ՏՐԱՆՍԱԵՐՈՆ» ԱՌԱՋԻՆ ՉՎԵՐԹԸ ԿԱՏԱՐԵՑ ԵՐԵՎԱՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ
ՍԱՏԱՐԵԼ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԸՆՏԱՆԻՔԻՆ
Ա.ՀԱԿՈԲՅԱՆԼԱՓՈՂՆԵՐ ԵՂԵԼ ԵՆ, ԿԱՆ ԵՎ ԿԼԻՆԵՆ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԱՄԵՆԱՄԵԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄՇԱԿՈՒՅԹՆ Է
Ա. ԵՍԱՅԱՆՀԼՈՒ-ՀՆԱԶԱՆԴ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ «ԸՍԻ-ԸՍԱՎ»-Ի ՄԱԿԱՐԴԱԿԻ ԵԼՈՒՅԹԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
- 1837 Ծնվեց դերասան, ռեժիսոր, դրամատուրգ Գևորգ Չմշկյանը: (Վախճ. 1915թ.-ին):
- 1880 Մշակվեց Թիֆլիսի Հայուհյաց բարեգործական ընկերությունը: Նրա միջոցներով Թիֆլիսում գործում էր 10 ծիսական - եկեղեցական դպրոց և 1 մանկապարտեզ: Այն գործեց շուրջ 40 տարի և լուծարվեց 1921 թվականի գարնանը:
- 1895 Սարգիս Կուկունյանն ու նրա ընկերները աքսորվեցին Սիբիր, Սախալին: (Վախճ. 1913թ.-ին, Օրլոյի տաժանակիրների բանտում):
- 1896 Ծնվեց հայ բեմի վարպետ՝ Վրաստանի վաստակավոր արտիստուհի, Թիֆլիսի հայ պետական դրամայի հիմնադիրներից մեկը Օլգա Մայսուրյանը:
- 1903 Ծնվեց խորհրդային բանակի գեներալ-մայոր Կոնստանտին Լազարևը: Հայրենական մեծ պատերազմում եղել է շտաբի պետ, դիվիզիաների հրամանատար:
- 1923 Երևանի պետթատրոնում բեմադրվեց Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան՝ հեղինակի ղեկավարությամբ:
- 1929 Ծնվեց թատրոնի և կինոյի դերասան, հանրապետության ժողովրդական արտիստ Էդգար Էլբակյանը: (Վախճ. 1988թ. օգոստոսի 31):
- 1948 Մահացավ հայ քիմիկոս, Երևանի համալսարանի դասախոս, պրոֆեսոր Ստեփան Ղամբարյանը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

