
ՀԱՂԹԵՑԻՆ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԸ
- Բայց դա աշխարհի վերջը չէ

«Այս ռաունդում, եթե կուզեք, հաղթեցին թուրքական ճնշումները, սպառնալիքները, ինչ-որ պատասխանատվությամբ կասեմ, նաեւ կաշառքները եւ դա իրապես պատիվ չի բերում Ֆրանսիային:
Երբ ԱՄՆ պետքարտուղարն արդեն հայտարարություն կանի, երբ տարբեր, նույնիսկ եվրոպական կառույցներ, հակասելով իրենց որոշումներին, հայտարարություններ կանեն, առավել քան հստակ կլինի, որ սա Թուրքիային սիրաշահելու-չնեղացնելու հարց էր ոչ միայն Ֆրանսիայի, այլեւ մի շարք այլ պետությունների համար»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու ԿԻՐՈ ՄԱՆՈՅԱՆԸ՝ անդրադառնալով Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը ոչ սահմանադրական ճանաչելուն:
«Բայց դա աշխարհի վերջը չէ»,- վստահեցնում է Կ.Մանոյանը, քանի որ այսուհետ նոր թափով կծավալվեն Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ճանաչմանը միտված աշխատանքները:
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 23-ին Ֆրանսիայի խորհրդարանի Վերին պալատում` Սենատում, Ֆրանսիայում ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծն ընդունվել էր ձայների մեծամասնությամբ: Օրինագծին կողմ էր քվեարկել սենատորների մեծամասնությունը. քվեարկությանը մասնակցած 237 սենատորներից կողմ էր 127-ը:
Բայց սույն օրինագիծը որոշակի ընթացակարգ պիտի անցներ, մասնավորապես պիտի ճանաչվեր Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի կողմից: Այս փուլում, սակայն, օրինագիծը դեմ առավ թուրքական ավանդական գործելաոճին` սպառնալիքներ, կաշառքներ...
Կիրո Մանոյանի ներկայացմամբ. «Սահմանադրական խորհրդում կան մարդիկ, ովքեր այսօր արդեն մաս են կազմում թուրքամետ կազմակերպությունների, կան նախկին քաղաքական գործիչ իրավաբաններ, ովքեր իրենց նախորդ քաղաքական գործունեության ընթացքում էլ այս գաղափարին դեմ էին արտահայտվել: Այսինքն՝ պարզ է, որ որոշման կայացումն այնքան էլ անբիծ չէ»:
Ի հավելումն` «փետրվարը մեզ համար անհաջող ամիս էր, քանի որ Միացյալ Նահանգների դաշնային դատարանն էլ որոշեց, թե` Կալիֆոռնիայի օրենքը Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին գույքի փոխհատուցման մասին հակասում է ԱՄՆ արտաքին քաղաքականությանն ու ԱՄՆ դաշնային օրենքին»:
Տարեսկզբին, հունվարյան այն օրերին մեծ ոգեւորություն ապրող հայությունը Հայաստանում, Ֆրանսիայում եւ այլուր այսօր ինչ-որ տեղ հուսախաբված է զգում իրեն։ Կ.Մանոյանն ընդամենը արձանագրում է. «Օրինագծի առաջքաշումը նախագահ Սարկոզիի համար ինչ-որ տեղ նաեւ իր քաղաքական հայացքները դրսեւորելու միջոց էր, մասնավորապես ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցում իր տեսակետները կրկին բարձրաձայնելու առումով»:
Ասել է թե՝ այս ամենը խա՞ղ էր Ֆրանսիայի նախագահի կողմից:
Ըստ բանախոսի. «Սա խաղ չէր, չեմ կարծում, թե Ֆրանսիայի նման պետությունը կարող էր «խաղ խաղալ», թեեւ հակառակը պնդելու հիմքեր եւս չունենք: Բայց, կարծում եմ, մի քիչ շատ էր այսքան ռիսկի գնալը, այդքան անլուրջ մարդ չէ, որ ռիսկի գնար»: Նրա կարծիքով, պետության ներսում կան տարբեր դիրքորոշումներ ունեցողներ, ի վերջո «եղավ այն, ինչ եղավ»:
Կ.Մանոյանի դիտարկմամբ` «Այս որոշումը պատիվ չի բերում Ֆրանսիային, հատկապես որ նույն Ֆրանսիան արդեն իսկ քրեականացրել է հրեական ողջակիզման` Հոլոքոստի ժխտումը: Այս համատեքստում պետք էր մեծ ջանք թափել` հիմնավորելու համար, թե ինչպես կարելի է մի դեպքում ժխտումը քրեականացնել, մյուս դեպքում` ոչ»:
Հետաքրքիր է, ինչ ընթացք կունենա կառավարությանը Ֆրանսիայի նախագահի տված նոր օրինագիծ մշակելու հանձնարարականը։ Կիրո Մանոյանը նկատեց. «Դա կլինի, ոչ ավելին, քան «բարի կամքի հանձնարարություն», մանավանդ արդեն իսկ պարզ է. «Սարկոզին իր լիազորությունների շրջանակում չի հասցնի գործընթացն ավարտին հասցնել, քանի որ Ֆրանսիայի խորհրդարանը մի քանի օրից արձակուրդ կգնա: Եվ չեմ կարծում, որ այս հարցով արտահերթ նիստ կհրավիրվի»:
Իսկ ընդհանրապես նա այն համոզման է, որ պետք է մշակել այնպիսի օրենքի նախագիծ, որն առարկությունների տեղիք չտա: Այս համատեքստում էլ բերում է ցեղասպանության օրենքը քրեականացնող Շվեյցարիայի օրենքի օրինակը, ուր նշվում է, որ այլատյացության եւ ռասիզմի նպատակներով ցեղասպանությունը ժխտելու դեպքում պատիժ է նախատեսվում:
Ի վերջո, մեկ այլ հարց` ինչ կփոխի Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի այս քայլը Հայաստանի արտաքին հարաբերություններում: Կ.Մանոյանի ներկայացմամբ. «Կատարվածը վերագրել Հայաստանի արտաքին քաղաքականությանը, ճիշտ չէ: Օրինագծի մերժումը ոչ հաջողություն է, ոչ էլ պարտություն: Այն, որ Հայաստանն ակտիվ չէր երկրորդ փուլում, փաստ էր: ՀՀ արտաքին քաղաքականությունն այս խնդրում առանցքային չէր ոչ հաջողության համար, ոչ էլ ձախողման: Սակայն եթե Ֆրանսիայի նախագահ Ն.Սարկոզին կանխավ ստորագրեր ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենքի նախագիծը, այսօր այլ պատկեր կունենայինք»:
- ԼՈՒՍԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՈՐԱԿԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ՉԷ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Արցախ» մամուլի ակումբը երեկ լրագրողների հետ հանդիպման էր հրավիրել գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի մամուլի քարտուղար ԲԱԲԿԵՆ ՊԻՊՈՅԱՆԻՆ, Հայաստանի սպառողների ...ՎԵՐԱՑՎԵԼ ԵՆ ՀԱՍՈՒՅԹԻ ԵՎ ԱՌԱՔՄԱՆ ԳՐՔԵՐԸ
ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին
Փետրվարի 23-ի նիստում կառավարությունը որոշումներ է ընդունել, որոնցով անվավեր են ճանաչվել դեռեւս 1997 թվականին ընդունված 314 եւ 315 որոշումները։ Դրանք վերաբերում էին ՀՀ տարածքում արտադրանքի, ապրանքների ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ԾԱՅՐԱՀԵՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՓԱԿՈՒՂԻՆ
Ա.ՀԱԿՈԲՅԱՆ
Մարտի 1. չսովորած եւ սովորելիք դասեր
Ուղիղ չորս տարի առաջ, այս օրը, Երեւանի կենտրոնում տեղի ունեցան խիստ անցանկալի իրադարձություններ, որոնք ավարտվեցին արյունալի ողբերգությամբ։
Ոմանց քաղաքական ծայրահեղականության ...ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՏԵՂԱՏՎՈՒԹՅՈՒՆ, ՈՐ ՎԱԽԵՑՐԵԼ Է ԹՈՒՐՔԵՐԻՆ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի վերաբերյալ Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի որոշումը միանգամայն կանխատեսելի, բայց ոչ վերջնական հանգրվան է Հայոց ցեղասպանության ժխտման դեմ պայքարում։
Ակնհայտ ...ՀԱՂԹԵՑԻՆ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԸ
ԼՈՒՍԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Բայց դա աշխարհի վերջը չէ
«Այս ռաունդում, եթե կուզեք, հաղթեցին թուրքական ճնշումները, սպառնալիքները, ինչ-որ պատասխանատվությամբ կասեմ, նաեւ կաշառքները եւ դա իրապես պատիվ չի բերում Ֆրանսիային:
Երբ ԱՄՆ ...ԹԱՏԵՐԱԿԱՆ ՍԵԶՈՆԻ ԲԱՑՈՒՄԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Այսօր Թատերական հրապարակում տեղի է ունենալու ՀԱԿ-ի այս տարվա առաջին միտինգը, ինչին հաջորդելու է «ավանդական» երթը:
Բայց նախ շտապենք տեղեկացնել, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՀԱԿ-ի համամասնական ...ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԲԱՆԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Երբ նայում ես Ազգային ժողովի մոտ 100% համամասնական ընտրակարգի անցում պահանջող Դաշնակցության, «Ժառանգության» եւ ՀԱԿ-ի ներկայացուցիչներին, ապա նման անհամատեղ միասնությունից ակամա առաջացած ուրախության արցունքների ...ՍԵՎԱՆՆ ԱԶԱՏՎՈՒՄ Է ՍԱՌՈՒՅՑԻՑ
Վերջին երեք օրերի ընթացքում Գեղարքունիքի մարզում ջերմաստիճանի բարձրացման եւ տաք քամիների ազդեցությամբ Սեւանն աստիճանաբար ազատվում է սառցե կապանքներից, համայնքային, միջհամայնքային կամ միջպետական նշանակության ...ՄԱՐՏՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂՈՒՄ Է
Կիպրոսում տեղի ունեցած ստուգողական խաղում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը 3։1 հաշվով կամային հաղթանակ տարավ Կանադայի ընտրանու նկատմամբ։ Երեկ վերջապես տեսանք մեր հավաքականի իրական դեմքը եւ համոզվեցինք, ...ԱՐՈՆՅԱՆԸ ՏԱԿԱՎԻՆ ԵՐԿՐՈՐԴՆ Է
Լեւոն Արոնյանը պահպանել է 2-րդ տեղը ՖԻԴԵ-ի վարկանիշային սանդղակում։ Փետրվարի 29-ի դրությամբ հայ գրոսմայստերը 15 միավորով է զիջում առաջին տեղում ընթացող նորվեգացի Մագնուս Կարլսենին։ Վեյկ ան Զեեի մրցաշարում ...ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻՑ Է
Ֆրանսիայի Ռոշֆոր քաղաքում ավարտին է մոտենում շախմատի ներկայացուցչական մրցաշարը, որի առաջատարներից է երեւանցի գրոսմայստեր Դավիթ Հարությունյանը։ Նա 6 հնարավորից վաստակել է 5 միավոր եւ աղյուսակի գլխավոր ...ԿՐԿԻՆ ԽՈՇՈՐ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ
Մրցաշրջանի մեկնարկին պատրաստվող հայկական ֆուտբոլային ակումբները երկու օրում 2 ջախջախիչ պարտություն կրեցին ստուգողական խաղերում։ Նախօրեին Մոսկվայի «Սպարտակին» 0։7 հաշվով զիջած Դիլիջանի «Իմպուլսի» ռեկորդը ...ԴԱՐՉԻՆՅԱՆԸ ՊԱՀՊԱՆԵԼ Է ՈԳՈՒ ՏՈԿՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ
Վանաձորցի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վախթանգ Դարչինյանը հայտարարել է, որ մտադիր է ապրիլի 6-ի մենամարտում նվաճել WBC կազմակերպության թեթեւ քաշային կարգի չեմպիոնական գոտին։ Այդ օրը Ճապոնիայում նա մենամարտելու ...ՄԻԱՅՆ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԴԵՊՔՈՒՄ
Արթուր Աբրահամի պրոմոութեր Կալե Զաուերլանդը հայտարարել է, որ Գերմանիան ներկայացնող հայ բռնցքամարտիկը չեմպիոնական տիտղոսի մասին կարող է մտածել միայն մարտի 31-ին լեհ բռնցքամարտիկ Պյոտր Վիլշեւսկուն հաղթելու ...ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԿԱՐԳԵԼՎԻ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Երեկ խորհրդարանում վարչապետ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ պատասխանեց լրագրողների հարցերին
Թեեւ ընդդիմադիր պատգամավորները որոշակի դժգոհություններ են հայտնում, սակայն կառավարությունը չի պատրաստվում հետ կանչել «Արտակարգ ...ԿԱՐԵՎՈՐԸ ԹՈՂԱԾ` ԸՆԿԵԼ ԵՆՔ ՄԱՆՐՈՒՔՆԵՐԻ ՀԵՏԵՎԻՑ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Մեր հարցերին պատասխանում է ԱԺ պատգամավոր, «Ազգային միաբանության» ներկայացուցիչ ԱՐԱ ՍԻՄՈՆՅԱՆԸ
-«Արտակարգ դրության ռեժիմի մասին» օրենքի նախագծի լրամշակված տարբերակը, ըստ ձեզ, փարատո՞ւմ է մտահոգությունը, ...«ՏՐԱՆՍԱԵՐՈՆ» ԱՌԱՋԻՆ ՉՎԵՐԹԸ ԿԱՏԱՐԵՑ ԵՐԵՎԱՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
«Արմավիան» եւ «Տրանսաերոն» դնում են գործակցության նոր հիմքեր
Անցած տարեվերջին «Արմավիայի» հետ ստորագրված, այսպես կոչված, թռիչքների համատեղ շահագործում-համաձայնագրի շրջանակներում ռուսական «Տրանսաերո» ...ԵԺԿ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ԴՌՆԵՐ Է ԲԱՑՈՒՄ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ինչպես հայտնի է, «Օրինաց երկիր» կուսակցությունը 2012 թվականի փետրվարի 9-ին, Հանրապետական ու «Ժառանգություն» կուսակցությունների հետ միասին, անդամագրվեց Եվրոպայի ժողովրդական կուսակցությանը:
Այս իրողությունը ...ՑՐՎԱԾ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՍԻՆԴՐՈՄԸ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՄԱԱ-ի երեկվա հյուրն էր ԵՊՀ քաղաքագիտական ինստիտուտների եւ գործընթացների ամբիոնի վարիչ, քաղաքագիտության դոկտոր ԳԱՐԻԿ ՔԵՌՅԱՆԸ
Ըստ քաղաքագետի, ընտրական գործընթացի վրա մեծապես ազդում է գործադիր իշխանության ...ՇՆՈՐՀԱՆԴԵՍ
Երեկ տեղի ունեցավ «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի հեղինակած նոր գրքերի` «Եվրասիական միությունը մեր ապագան է» եւ «Ապագային ընդառաջ», շնորհանդեսը: Առաջին գրքում ներառված ...ԱՆՈՒՆՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ
Քաղաքապետ Տարոն Մարգարյանին «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի»` Մաշտոցի պուրակում հողահատկացումների վերաբերյալ հարցերին քաղաքապետարանը, ըստ կենտրոնի, սպառիչ պատասխաններ է տվել` ներկայացնելով նաեւ 28 էջ ...ՆԵՐԿԱ Է ԵՂԵԼ
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ կառավարության ընդունելությունների տանը ներկա է եղել հասարակական-քաղաքական գործիչ, «Ազգային միաբանություն կուսակցության» նախագահ Արտաշես Գեղամյանի հեղինակած գրքերի շնորհանդեսին: ...ՀԱՅԱՍՏԱՆ-ՆԱՏՕ
Երեկ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտպանական քաղաքականության եւ պլանավորման գծով տեղակալ Հուսեին Դիրիոզի գլխավորած պատվիրակությանը: Կողմերը երկուստեք իրենց ...ՓՈԽԵԼ ԵՆ ՈՐՈՇՈՒՄԸ
Թուրքիան ոգեշնչվել է Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի որոշումից եւ հույս է հայտնում, որ Ֆրանսիան մեծ ակտիվություն կցուցաբերի ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման գործում: ...ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆԸ ՉԸՆԴՈՒՆՎԵՑ
Ազգային ժողովը երեկ մերժեց խորհրդարանական ընտրությունների 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգ նախատեսող օրինագիծը, որը համատեղ ներկայացրել էին Դաշնակցություն եւ «Ժառանգություն» խմբակցությունները։ Նախագծին ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴՐԴԱՊԱՏՃԱՌՆԵՐՈՎ
Ֆրանսահայերը հիասթափված են Սահմանադրական խորհրդի որոշումից: Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Սահմանադրական խորհրդի որոշումը պայմանավորված է եղել ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ
«Ես ափսոսում եմ, որ Սահմանադրական խորհուրդը նման որոշում է ընդունել: Ցավալի է նաեւ, որ թուրքական համայնքն այս որոշումն ընկալեց թշնամաբար»,- ասել է Ֆրանսիայի նախագահի սոցիալիստ թեկնածու Ֆրանսուա Հոլանդը: ...ՍԿՍԵԼ ԵՆ ՄՇԱԿՈՒՄԸ
...ՈՉ ԲՈԼՈՐՈՒՄ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններին կառաջադրվի միայն այն ընտրատարածքներում, որտեղ ունի համապատասխան թեկնածուներ: Այս մասին երեկ ՄԱԿ համագումարից հետո լրագրողներին ...ՉԻ ԼՔԵԼ
ՕԵԿ անդամ, գործարար Միսակ Սարգսյանը չի հեռացել կուսակցությունից: Այդ մասին նա ասել է news.am-ի թղթակցին՝ հավելելով, որ մամուլում կուսակցությունից դուրս գալու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: ...ՀԵՐՔՈՒՄ ԵՆ
ԼՂՀ պաշտպանության նախարարությունում հերքել են այն լուրերը, թե հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով ադրբեջանցի սպա է վիրավորվել: ԼՂՀ ՊՆ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը նշել է, որ դա ադրբեջանական կողմի ...ՄԱԿ-Ն ՈՒ ԲՀԿ-Ն ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՑՈՒՑԱԿՈՎ
ՄԱԿ-ի երեկվա համագումարում կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը հայտարարեց, որ վերջնական քննարկումների արդյունքում որոշվել է առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցել ԲՀԿ-ի հետ միասնական ցուցակով: ...ՄԵԶ ՑՆՑՈՒՄՆԵՐ ՊԵՏՔ ՉԵՆ
«Չգիտեմ` ընդդիմությունն ինչ է պատրաստվում անել կամ ինչի է պատրաստ, բայց, Աստված չանի, որ որեւէ մեկի մտքով անցնի նորից ժողովրդին փորձության տանել։ Մեզ ցնցումներ պետք չեն։ Արաբական գարունը մոտենում է ...ԲԻԶՆԵՍ՝ ԱՌԱՆՑ ՏԱՆԻՔԻ
«Մենք չկարողացանք ապահովել հետեւյալ բանաձեւը` բիզնես առանց քաղաքական տանիքի: Եթե դա ապահովվեր, այս ընտրական գործընթացներում շատ ավելի դեմոկրատական պատկեր կունենայինք: Ինչքան էլ որ տնտեսական բարեփոխումներ ...ՀՌԱԿ ԱՏԵՆԱՊԵՏԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է
Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության ատենապետ Կարեն Կակոյանը ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում փետրվարի 28-ին ձերբակալվել է: Քրեական գործը հարուցվել ...ԶԻՆՎՈՐԻ ՄԱՀՎԱՆ ՆՈՐ ԴԵՊՔ
Երեկ՝ ժամը 09։00-10։00-ի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի դիտակետում սպանվել է 19-ամյա ժամկետային զինծառայող Տիգրան Վարյանը։ Նախնական ...
ԳԱԶԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄՆ ԱՂԵՏԱԼԻ ԿԼԻՆԻ
Լ.ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՀԱԿ-ՈՒՄ ԿՐՔԵՐԸ ՇԻԿԱՆՈՒՄ ԵՆ
Մ.ՍԱՀԱԿՅԱՆԻ՞ՆՉ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՆՈՒՄ «ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԵՎ ՆՐԱ ՇՈՒՐՋ»
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԱՅՍՕՐ ՌԱԶՄԱՃԱԿԱՏԻ ԳԻԾ, ՎԱՂԸ՝ ԱՐՑԱԽԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆ
ՇՈՒՇԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԽՈՋԱԼՈՒԻ 20-ԱՄՅԱԿԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆՄԵՐՈՆՔ ՓԱԿԵԼ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ԲԵՐԱՆԸ
ՀԱՅԻ ՎԵՐՋԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆՁԵՐ ՄԱՅՐԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԲԱՑԱՏՐԵԼ ՈՒ ՊԱՏՄԵԼ
ԳԵՐԾԱՆՐ, ՄԻՋԻՆ ՔԱՇԻ ԵՎ ԹԵԹԵՎՔԱՇԱՅԻՆ ԽԱՂԱՑՈՂՆԵՐԸ
ՕՀԱՆՅԱՆԻ ԳՈՐԾԸ
ՀՀԿ-Ի ՑՈՒՑԱԿԸ ԿԳԼԽԱՎՈՐԻ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ
- 0 Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրն է:
- 1856 Թիֆլիսում ծնվեց պատմաբան, ազգագրագետ, մանկավարժ և թարգմանիչ Գյուտ քահանա Աղանյանը (Հարություն Տեր-Առաքելյանը): Թարգմանել է համաշխարհային գրականության գործերից, աշխարհաբարի է վերածել Եղիշեի «Վարդանանց պատմությունը», գրել է կրոնի դասագրքեր և տոմարագիտական երկեր և, ի դեպ արևելահայ իրականության մեջ առաջինը՝ հրատարակել է պատի օրացույց:
- 1857 Վարագա վանքում բացվում է Ժառանգավորաց վարժարանը, ուր սովորելու իրավունք ստացան նաև «որբ ու անտերունչ» երեխաները:
- 1865 Թիֆլիսում ծնվեց թարգմանիչ, իրավաբան Տիգրան Հովհաննիսյանը՝ Լև Տոլստոյի «Հարություն», Հենրի Սենևկևիչի «Առանց դավանանքի» վեպերի թարգմանիչը:
- 1867 Թիֆլիսում ծնվեց Նար-Դոսը (Միքայել Հովհաննիսյան): (Վախճ. 1933թ.-ին):
- 1901 Արևմտյան Հայաստանի Պախվանց գյուղում ծնվեց արվեստի վաստակավոր գործիչ, բանաստեղծ Սարմենը (Արմենակ Սարգսյան): Նրա բանաստեղծությունների հիման վրա ստեղծվել են բազմաթիվ սիրված երգեր:
- 1915 Էջմիածնում հրավիրվեց հայ գաղթականների առաջին համագումարը: Նպատակն էր Եղեռնից մազապուրծ գաղթականներին օգնելու պատրաստ բոլոր բարեգործական կազմակերպությունների համախմբումը:
- 1920 Շուշիում ցեղասպանության ժամանակ Ադրբեջանի թուրքերի ոճրագործությամբ սպանվեցին 20 000 հայեր:
- 1920 Կառավարությունը 50 մլն. ռուբլի հատկացրեց գյուղատնտեսության զարգացմանը: Առաջին անգամ Հայաստան բերվեցին հերկող տրակտորներ:
- 1930 Սկսում է աշխատել Սարդարապատի մեքենատրակտորային կայանը՝ առաջինը Խորհրդային Հայաստանում:
- 1934 Երևանում վախճանվեց հայ ճարտարապետության պատմության նշանավոր հետազոտող Թորոս Թորամանյանը:
- 1960 ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագիրը Մարտիրոս Սարյանին ԽՍՀՄ ժողովրդական նկարչի կոչում շնորհելու մասին:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

