
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ԱՊԱԳԱՆ Է»
(ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ ժողովածուների շնորհանդեսին ընդառաջ)
Այն ընդգրկում է 2011 թ. փետրվար-դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում հանրապետության տարբեր պարբերականներում եւ Ռուսաստանի Դաշնային Regnum հեղինակավոր տեղեկատվական գործակալության կայքէջում տպագրված ավելի քան վեց տասնյակ հոդված ու հարցազրույց` 444 էջ ծավալով: Այս հատորը փաստորեն նախորդ ժողովածուների տրամաբանական եւ օրգանական շարունակությունն է: Այս աշխատությանն անդրադառնանք փոքր-ինչ ծավալուն:
Ժողովածուում Ա.Գեղամյանն իրեն հատուկ պատասխանատվության մեծ զգացումով եւ մանրազնին քննարկում-վերլուծում-գնահատում է ընդգրկուն, բազմապիսի ու բազմաթիվ հիմնահարցեր: Արդեն իսկ ժողովածուի խորագրերը բացահայտում են հեղինակի լայն մտահորիզոնը: Գրքում զետեղված որ նյութն էլ վերցնենք, կտեսնենք իրողությունների եւ փաստերի առատ ընդգրկում ու դրանց յուրովի մեկնաբանում, բնութագրեր եւ գնահատականներ, որոնց անհնար է չհամաձայնել, քանի որ դրանք անաչառ քաղաքագետի սթափ պատգամներն են` հասցեագրված լայն հասարակայնությանը:
Ժողովածուի նյութերի փաստական, աղբյուրագիտական հարուստ, բովանդակալից պատումը բարձրացել է գիտավերլուծական մակարդակի:
Քաղաքագիտական վերլուծություն կատարող յուրաքանչյուր ոք անկասկած պետք է նկատի ունենա դրա տեսական բոլոր անդրադարձները: Ըստ այդմ` խնդրո առարկա ժողովածուում ընդգրկված նյութերը նվիրված են Հայաստանի Հանրապետության տնտեսության ներկա վիճակին, ազգաբնակչության սոցիալական դրությանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, տարածաշրջանում եւ, ընդհանրապես, մեր երկրի միջազգային հեղինակությանը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, Մեծ Մերձավոր Արեւելքում ծավալվող իրադարձությունների վերլուծությանը եւ բազում այլ հարցերի: Հարցեր, որոնք, պայմանավորված ներկա ժամանակաշրջանում տարածաշրջանային նոր զարգացումներով, ձեռք են բերում քաղաքական, գործնական եւ արդիական հնչեղություն:
Չխորանալով հիշյալ հիմնահարցերի քննարկման բովանդակային կողմի մեջ` նշենք, որ հեղինակը հանրագումարում իրավացիորեն համարում է, որ աշխարհաքաղաքական միանգամայն նոր պայմաններում Հայաստանի անկախության ամրապնդումը կենսական անհրաժեշտություն է:
Ուշադիր ընթերցողը կնկատի մեր երկրի ռազմաքաղաքական հիմնախնդիրների, մասնավորապես հայ-ռուսական համակողմանի համագործակցության այսօրվա հրամայականով պայմանավորված ընդհանրական ու կենսական շահերն ամեն ինչից վեր դասելու շեշտադրումները: Ա. Գեղամյանն իրավամբ համոզված է, որ հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների խորացումը մեզ համար պատմական անհրաժեշտություն է եւ հայոց պետականության ամրապնդման երաշխիք:
Նա համարում է, որ արտաքին քաղաքական կողմնորոշումներում հայ ժողովուրդն օբյեկտիվորեն ու գիտակցաբար միտված է դեպի Ռուսաստան, դեպի Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացման անհրաժեշտության գաղափար, դեպի հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամություն, տնտեսական կապերի ամրապնդում, դեպի Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ կնքված ռազմավարական գործընկերության դաշնագրի հետեւողական իրագործում: Հենց սա է, որ որոշիչ դեր է խաղում Ա.Գեղամյանի հրապարակախոսության մեջ, ընկալվում որպես Ռուսաստանի ու Հայաստանի ժողովուրդների բարեկամության անկյունաքար:
Ժողովածուի հեղինակը հատուկ ուշադրություն է դարձնում միջպետական փոխհարաբերություններին, նաեւ քաղաքական ողջամտության որոշակի կոչով բարձրացնում է Եվրասիական միությանն անդամագրվելու ճակատագրական ու բախտորոշ հարցը: Աշխարհաքաղաքական արդի զարգացումների հենքի վրա նա համոզիչ հիմնավորում է Եվրասիական միության ստեղծման անհրաժեշտությունը, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, ինչպեսեւ խորհրդային նախկին հանրապետությունների հետ այդ միությանը Հայաստանի անդամագրվելը: Նկատենք, այդ մասին քաղաքական գործիչը խոսել է ամիսներ առաջ, նախքան նոյեմբերի 18-ը, երբ Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի նախագահները Կրեմլում ստորագրեցին Եվրասիական տնտեսական միության Հռչակագիրը:
Ա.Գեղամյանն իրավացիորեն փաստարկում է, որ մեր երկրի շատ հիմնախնդիրների լուսաբանումը` իրողությունների քննական վերլուծությամբ, դառնում է գրեթե անհնարին առանց տարածաշրջանի, նաեւ ողջ աշխարհի թեկուզեւ ուրվագծային հարցերի ուսումնասիրության: Այս առումով ընթերցողն ամբողջական պատկերացում է կազմում տարածաշրջանի նկատմամբ աշխարհի հզորների քաղաքականության հիմնական ուղղությունների վերաբերյալ: Ըստ այդմ` ժողովածուն խիստ օգտակար է տարածաշրջանի խնդիրներով զբաղվողների համար:
Ա.Գեղամյանն ընտրել է թեմաների բազմաքանակ ու բազմաբնույթ, հաճախ խճողված հարցերը քննարկելու եւ լուսաբանելու ճիշտ ու արդարացված եղանակ` փաստերի համադրման քննական մեթոդ: Անհրաժեշտ բոլոր սկզբնաղբյուրների եւ նյութի խոր իմացությունն ու տեսական լավ պատրաստվածությունը մեծապես նպաստել են բարձրարժեք ու մնայուն աշխատանք ստեղծելուն: Հաջողության գրավականներից առաջինն այն է, որ նա երկար տարիներ ուսումնասիրել է իրեն զբաղեցնող հիմնահարցերն աշխարհաքաղաքական զարգացումների ընդհանուր հետնախորքի վրա, դրանք բացահայտել, բարդ ու հակասական գործընթացները մանրամասն վերլուծել: Այս առումով, Ա.Գեղամյանի նոր գիրքը իրավամբ կարելի է համարել մեր օրերի աշխարհաքաղաքական իրականության օբյեկտիվ արտացոլումը:
Հեղինակի խոր իմացությունը նրան հնարավորություն է տվել չխուսափել քննվող հարցերի շուրջ եղած բանավիճային մեկնաբանությունների համադրումից եւ իր գնահատականներն է տալիս` լինի դա կառավարության ֆինանսատնտեսական բլոկի, քաղաքական զանազան շրջանակների կողմից վարվող քաղաքականության թե համաշխարհային ճանաչում ունեցող գործիչների տեսակետներին վերաբերող հարցերին:
Նկատենք, որ մեր երկրի առջեւ ծառացած խնդիրների լուծման ուղղությամբ Ա.Գեղամյանի առաջ քաշած հարցերը, որոնք, կրկնենք, վերաբերում են մեր իրականության ամենատարբեր կողմերին` միջազգային հարաբերություններին, տնտեսությանն ու ֆինանսներին, ներքին ու արտաքին քաղաքականության խնդիրներին, շարադրված են կառուցողական ոգով: Դրա նպատակը մեկն է. հանրապետության եւ ժողովրդի համար նվազագույն վտանգով ու ծախսերով հաղթահարել ճգնաժամային իրավիճակները:
Վստահ կարելի է ասել, որ Ա.Գեղամյանի վերլուծական խոհերի ու մտորումների այս ժողովածուն ուսուցողական մի ձեռնարկ է, մանավանդ Հայաստանի մերօրյա որոշ իշխանավորների համար, եթե, իհարկե, նրանք փորձեն խորամուխ լինել իրենց գիտակ գործընկերոջ վերլուծությունների մեջ, դասեր քաղեն նրա քննադատական սթափության կոչերից, խորհուրդ - մտորումներից, քաղաքական կանխատեսումներից:
Ժողովածուի նյութերը ընթերցվում են համակ ուշադրությամբ: Այն ունի կուռ շարադրանք, հաճախ պատկերավոր ներկայացնելու գրելաոճ, ու թեեւ շարադրանքի նյութի բերումով երբեմն հանդիպում են տրամաբանորեն պահանջված կրկնություններ, դա, սակայն, ամենեւին չի խախտում գրքի ամբողջական ընկալումը, որը, ինչպես ասվեց, մեր իրականության շուրջ մեկ տարվա իրադարձությունների ընթացքի խորացված ներկայացումն ու քննարկումն է:
Նկատենք, որ Ա.Գեղամյանի ժողովածուներում ելույթները, հոդվածները, հարցազրույցները բերված են ժամանակագրական կարգով, անաղարտ վիճակով` խմբագրական մասնակի միջամտությամբ: Մեր կարծիքով, դա հնարավորություն է տալիս ընթերցողին հետեւելու, թե ինչպիսի զարգացում է ապրել հասարակական - քաղաքական գործիչ, պարզապես հայ մարդ Արտաշես Գեղամյանը` միշտ հավատարիմ իր սկզբունքայնությանը, Հայրենիքի եւ ազգի շահը վեր դասելով ամեն ինչից:
ԱՆՈՒՇԱՎԱՆ ԶԱՔԱՐՅԱՆ
Բանասիրական գիտությունների դոկտոր,
«Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահության անդամ
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ԱՊԱԳԱՆ Է»
(ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ ժողովածուների շնորհանդեսին ընդառաջ) Այն ընդգրկում է 2011 թ. փետրվար-դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում հանրապետության տարբեր պարբերականներում եւ Ռուսաստանի Դաշնային Regnum հեղինակավոր ...Ի՞ՆՉ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՆՈՒՄ «ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԵՎ ՆՐԱ ՇՈՒՐՋ»
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻրանի ու Ադրբեջանի միջեւ օրեցօր խորացող հակասությունների պայմաններում տարածաշրջանով շահագրգիռ տերությունների՝ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի պահվածքում վերջին օրերին նկատվող ակնհայտ փոփոխությունները վկայում են, ...ԸՆՏՐԱՊԱՅՔԱՐԻ ԱՄԵՆԱԳԼԽԱՎՈՐ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆԸ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ2+1+3 Ըստ այդմ, մայիսին սպասվող խորհրդարանական ընտրությունները որոշ առումով տարբերվելու են վերջին նախագահական ընտրություններից: Քաղաքական դաշտում ուժերն այս անգամ այնպես են դասավորվել, որ իշխանության ...ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՆԴԵՍ ԿԳԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՃԱԿԱՏՈՎ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԲունդեստագի Քրիստոնեա-դեմոկրատական միություն/Քրիստոնեա-սոցիալիստական միություն` իշխող CDU-CSU խմբակցության արտաքին քաղաքական հարցերի աշխատանքային խումբը փետրվարի 7-ին քննարկել է «Լեռնային Ղարաբաղի հակամարտության ...ԲԱՆԿԵՐԸ ՓՈԽԵԼ ԵՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆԻ՞նչ է տեղի ունենում վարկային շուկայում Չնայած տնտեսական ճգնաժամին, այնուհանդերձ վերջին երեք տարիներին հայաստանյան բանկերի վարկային պորտֆելը կրկնապատկվել է՝ 642 միլիարդից հասնելով 1 տրիլիոն 294 մլրդ ...ԻՆՉՊԵՍ ԽՈՒՍԱՓԵԼ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԿՐԿՆԱԿԻ ՎԱՃԱՌՔԻՑ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՀարցազրույց «Տոնուս քոնստրակշն» ընկերության տնօրեն ՆՇԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ հետ -Պարոն Աբրահամյան, ի՞նչ վիճակում է բնակարանաշինության ոլորտը: -Այսօր ե՛ւ կառուցապատողները, ե՛ւ նրանց կառուցած բնակարանները ...ԻՆՉՊԵՍ ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ԶԻՆԱԿԻՑՆԵՐԻ ՈԳԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆՀԱԿ-ի անխուսափելի փլուզումը, թանկագին քույրեր եւ եղբայրներ, անշուշտ կհամարվի սանիտարահիգիենիկ վիթխարի գործողություն, ձերբազատում գեղագիտական, հումանիտար, համամարդկային նորմերի ոտնահարումից, բանականության ...ՈՐՏԵՂԻՑ ԳՆԵԼ ԼԱՎ ՏԵՐ
Գ.Մ.Physarum polycephalum-ը եւ Homo sapiens-ը «Ստրուկի երազանքը շուկան է, որտեղ կարող է տեր գնել իր համար»,- գրել է Եժի Լենցը։ Նախընտրական շրջանում հայրենի բազմաթիվ քաղաքական գործիչներ վազվզում են այդ ...ՈՎՔԵՐ ԵՎ ԻՆՉ ՀԱՄԱՄԱՍՆՈՒԹՅԱՄԲ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԿԼԻՆԵՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆՄեր հարցերին ի պատասխան` նախընտրական այս հանգրվանում գերակայող տրամադրությունների, քաղաքական ուժերի վարկանիշերի վերաբերյալ վերջին հետազոտության արդյունքները ներկայացնում է «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական ...«ՍԽՈԴԿԱՆ» ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Համամասնական ցուցակը կհրապարակվի միտինգից հետո
Տպավորությունն այնպիսին է, որ կարծես ՀԱԿ-ում կարել են բոլորի բերանները, զրկել նրանց արտահայտվելու, անգամ ինքնուրույն տեղաշարժվելու իրավունքից:
Այս կառույցում ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԹՆՈԼՈՐՏԻ ԵՎՐՈԱԽՏՈՐՈՇՈՒՄԸ
Ա.ՀԱԿՈԲՅԱՆԿա խոր անվստահություն «Հայաստանի քաղաքական մթնոլորտը բնորոշվում է իշխանությունների եւ ընդդիմության միջեւ խորը անվստահությամբ, ինչը արտացոլվում է առաջիկա ընտրությունների վերաբերյալ նրանց սպասելիքներում»,- ...ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ ԿԱԽՎԱԾ Է ՄԵՐ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԿԱՄՔԻՑ
Ռ. ՍԱՐԳՍՅԱՆ«Հանուն իրական բարեփոխումների, հանուն ձեր եւ ձեր երեխաների ապագայի, ընտրությունը կատարեք ձեր կամքով եւ խղճի մտոք, գաղափարների եւ ծրագրերի, դրանք կրողների միջեւ, մասնագիտական բարձր որակավորում ունեցող, ...ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՆՈՒԲԱՐԱՇԵՆՈՒՄ
Փետրվարի 21-ին` ժամը 11։50-ին, «շտապօգնության» ենթակայանից ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգ է ստացվել, որ Նուբարաշեն թաղամասի տնակներից մեկի մերձակայքում տղամարդու դիակ է հայտնաբերվել: Դեպքի ...ԵՂԱՆԱԿ
Փետրվարի 23-26-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին` հյուսիսարեւմտյան1-5 մ/վրկ, ճանապարհներին` մերկասառույց: Օդի ջերմաստիճանը 25-ին կբարձրանա 2-4 աստիճանով: Հայպետհիդրոմետ ծառայության ...ՀԱՆԴԲՈԼԻՍՏՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԵԿՆԱՐԿՆԵՐԸ
Միջազգային մեկնարկների են պատրաստվում նաեւ մեր հանդբոլիստները։ Արդեն մարտ ամսին Հայաստանի կանանց եւ երիտասարդների հավաքականները ներգրավվելու են եվրոպական նշանակության մրցաշարերում։ Այս օրերին մայրաքաղաքի ...ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ ԱՌԱՋԻՆ ՏԱՍՆՅԱԿՈՒՄ
Աշոցքցի դահուկորդ Սերգեյ Միքայելյանը ցույց է տվել վերջին 20 տարիներին մարզաձեւում Հայաստանի ներկայացուցիչների լավագույն արդյունքը։ Նա 8-րդ տեղն է գրավել Էրզրումում ընթացող աշխարհի երիտասարդական առաջնության ...ՀԱՂԹԱԿԱՆ ՄԵԿՆԱՐԿ
Հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել «Ստրանջա-2012» միջազգային ներկայացուցչական մրցաշարում, որը 63-րդ անգամ է անցկացվում Բուլղարիայի մայրաքաղաքում։ Սոֆիայում ռինգ են դուրս եկել նաեւ մարզաձեւում ...ԺԱՄԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ
ՀՖՖ պաշտոնական կայքի հաղորդմամբ, Հայաստանի ազգային հավաքականը սերբերի եւ կանադացիների առաջիկա ստուգողական հանդիպումները կանցկացնի Կիպրոսի մայրաքաղաք Լիմասոլի «Ցիրիոն» մարզադաշտում։ Նշվում է, որ այդ երկրում ...ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ՈԳԵՇՆՉՎԱԾ Է
Կարճատեւ հանգիստը, ինչպես երեւում է, միանգամայն թարմացրել է Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանին, որը հերթական գոլն է խփել «Կրասնոդարի» մասնակցությամբ Թուրքիայում անցկացված փորձնական խաղում։ ...ՄԵՆԱՄԱՐՏԸ ՏԻՏՂՈՍԱՅԻՆ ԿԼԻՆԻ
Գերմանիայի Քիլ քաղաքում մարտի 31-ին նախատեսված մենամարտում Արթուր Աբրահամի մրցակիցը կլինի 33-ամյա լեհ, կիսամիջին քաշում պրոֆեսիոնալ բռնցքամարտի եվրոպական միության նախկին չեմպիոն Պյոտր Վիլշեւսկին։ Մրցակիցները ...ԲՈԱՇԸ ՀԵՏԶՀԵՏԵ ՍՈՒԶՎՈՒՄ Է
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում իտալական «Նապոլին», սեփական դաշտում 3։1 հաշվով զգայացունց պարտության մատնելով անգլիական «Չելսիին», էապես խարխլեց լոնդոնցիների գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշի ...ԵՎՐՈՆԵՍՏ
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է «Եվրոնեստի» խորհրդարանական վեհաժողովի սոցիալական, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերով հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով Երեւան ժամանած ...ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՄ
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությանը՝ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, պատվիրակության ղեկավար Անդրեյ Կովաչեւի գլխավորությամբ: ...ԽՈՒՍԱՓՈՒՄ ԵՆ
Ադրբեջանը խուսափում է «Արեւելյան գործընկերության» շրջանակներում տարածաշրջանային համագործակցությունից: Այս մասին երեկ հայտարարել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` հանդես գալով Երեւանում ընթացող ...ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ
Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի մտավորականների հանդիպումը: Ռուսաստանի նախագահի` մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը հայտարարել է, որ հանդիպումն ...ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալությունում 77 կուսակցություն է գրանցված 2012 թվականի դրությամբ: Պետռեգիստրի հասարակական միավորումների, ոչ առեւտրային իրավաբանական անձանց միությունների ...ՊԱՐԶԵՑԻՆ
Ոստիկանությունը պարզել է Երեւանի Ազատության պողոտայի թիվ 12 շենքի պուրակում 11 ծառ հատողի ինքնությունը: Ոստիկանության ծառայողները Ազատության պողոտայի թիվ 12/1 եւ 12/2 շենքերին հարակից տարածքում հայտնաբերել ...ԱՄՆ-Ը ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵԼ Է ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
Միացյալ Նահանգների քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հարցում չի փոխվել: Նման հայտարարությամբ հանդես է եկել Եվրոպայի եւ Ասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Էրիկ Ռուբինը: «Մենք համանախագահում ...2+1+3 ԲԱՆԱՁԵՎԸ
Ըստ Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ ԳԵՎՈՐԳ ՊՈՂՈՍՅԱՆԻ, այսօր պարզ է, որ ապագա խորհրդարանում կլինեն ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՀԱԿ-ը. «Գործում է 2+1 բանաձեւը, այսինքն՝ երկու ուժեղ իշխանական կուսակցությունները` ...ԳԵՐԾԱՆՐ, ՄԻՋԻՆ ՔԱՇԻ ԵՎ ԹԵԹԵՎՔԱՇԱՅԻՆ ԽԱՂԱՑՈՂՆԵՐԸ
«Այսօրվա տվյալներով` ապագա խորհրդարանում կունենանք երկու գերծանր քաշի խաղացողներ, ի դեմս ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի, միջին քաշի խաղացողներ` ՀԱԿ-ը եւ ՀՅԴ-ն, եւ թեթեւ քաշայիններ` ՕԵԿ-ը եւ «Ժառանգությունը»։ Բայց ընտրարշավը ...ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԴԵԿՈԼՏԵՆԵՐԸ
«Եթե նախկինում նոտարները գալիս էին, կներեք, կես մետրանոց դեկոլտեով, 3 կգ ոսկեղենով, 2 կգ շպար` դեմքներին, այսօր զգալիորեն... ամեն դեպքում առավոտ ինքը ինչպես կգա գործի, ինձ հետաքրքիր չի, բայց գործը սկսելուց ...ԶՈՀԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍԵԼ Է ՉՈՐՍԻ
Գորկի-25 թաղամասում գտնվող հացի փռի պայթյունի զոհերի թիվը հասել է չորսի: Մերձմոսկովյան այրվածքաբանության կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է 17-ամյա Իլհան Միրքազարիմովը: Երեկ առավոտյան հայտնի ...ԴԱԴԱՐԵՑՎԵԼ Է
Երեկ Մաշտոցի այգում շինարարական աշխատանքներ չէին իրականացվում: Կրպակների տեղադրումը հետաձգվել է մինչեւ շաբաթվա վերջ։ Ակտիվիստ Բայանդուր Պողոսյանն էլ դադարեցրել է հացադուլը։ Այգու երկու հատվածներում ...ՄԱՐՏԻ 9-Ը ԿՀԱՅՏԱՐԱՐՎԻ
Մարտի 9-ի աշխատանքային ուրբաթ օրը կտեղափոխվի մարտի 17-ը` շաբաթ օր: Նման որոշում կընդունվի այսօր կառավարության նիստում:
ՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
ՍԵՆՍԱՑԻՈՆ ՏԵՍԱՍԿԱՎԱՌԱԿԸ
ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ ԵՎ ՀԱԿ-Ը ՀԱՅՏՆՎԵԼ ԵՆ ԶԱՎԵՇՏԱԼԻ ՎԻՃԱԿՈՒՄ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ՞ՆՉ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՆՈՒՄ «ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԵՎ ՆՐԱ ՇՈՒՐՋ»
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆՆԱՄԱԿ ԼԵՎՈՆ ՊԱՊԻԿԻՆ
Քո ԳԻՔՈՐՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆՍՊԵԿՈՒԼՅԱՏԻՎ, ԽԱՐԴԱԽ ԳՈՐԾԱՐՔ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆՔԱՐԸ ՄԵՐ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆՆ Է
ՀԱԿ-Ի ԿԱԶՄԸ ԻՐԱԿԱՆՈՒՄ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆՊԱՐԱՆՈԻԴ ՇԻԶՈՖՐԵՆԻԱՅԻ ՄԱՍԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԱՆՓԱՅԼ ՍԿԻԶԲ
- 1901 Մահացավ արևմտահայ հրապարակախոս Ստեփան Ոսկանյանը: (Ծնվ. 1825 թ.):
- 1923 Զմյուռնիայում վախճանվեց անվանի հրապարակախոս և թարգմանիչ Գրիգոր Չիլինկիրյանը: (Ծնվ. 1833թ.-ին):
- 1925 Ջավախքում ծնվեց վաստակավոր գյուտարար, վաստակաշատ ու առաջնակարգ ինժեներ Մանուկ Աթոյանը: (Վախճ. 1998թ.-ին):
- 1932 Երևանում լույս է տեսնում Հայաստանի խորհրդային գրողների ֆեդերացիայի օրգան «Գրական թերթ»-ի առաջին համարը:
- 1959 Երևանում հիմնադրվում է Արաբական Արևելքի երկրների հետ բարեկամության և մշակութային կապի խորհրդային ընկերության հայկական բաժանմունք:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

