
ՍՊԵԿՈՒԼՅԱՏԻՎ, ԽԱՐԴԱԽ ԳՈՐԾԱՐՔ
- Մեղադրանքը հասցեագրված է Լեւոն Անանյանին

Օրերս տարածված տեղեկատվության համաձայն, պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի գրողների միության պատվիրակության եւ Հովհաննես Թումանյանի թբիլիսյան բնակարանի մի մասի վրացի սեփականատիրոջ` Արչիլ Լեժավայի միջեւ` բնակարանի այդ հատվածը 145 հազար դոլարով գնելու մասին:
Երեկ Վրաստանի հայերի միությունը տարածած հայտարարությամբ իր վրդովմունքն ու բողոքն է հայտնում այդ գործարքի դեմ՝ «գործարքը կայացվել է առանց Վրաստանի հայ համայնքի որոշումը հաշվի առնելու եւ կրել է սպեկուլյատիվ բնույթ»,- տեղեկացնում է apsny.ge-ն:
«10 տարի շարունակ մեր միությունը փորձել է հայ համայնքին վերադարձնել պատմական հուշարձանը եւ միայն մեր դիմումից հետո է կասեցվել այն վաճառելու եւ վրաց-թուրքական ընկերության հանրակացարանի վերածելու փորձը: Մեր դիմումը տարածեցին համաշխարհային տեղեկատվական գործակալություններ, իսկ Հայաստանի կառավարությունը որոշում կայացրեց Թբիլիսի ուղարկել ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանի գլխավորությամբ պատվիրակություն` հուշ-տարածքը գնելու առաջարկների նախապատրաստման համար: Պարոն Անանյանի հետ հանդիպումների ժամանակ մենք ներկայացրինք մեր սկզբունքային դիրքորոշումը, որը համաձայնեցված էր Թումանյանի անմիջական ժառանգների հետ:
Մեր դիրքորոշումը հիմնված է այն վճռական համոզման վրա, որ հուշարձանի հետագա ճակատագիրը պետք է լուծվի վրացական իշխանությունների պարտադիր մասնակցությամբ` բարոյական եւ ֆինանսական աջակցությամբ, առավել եւս, որ նրանց նախորդների ուսերին է պատմական ժառանգության վաճառքի անբարո մեղքը: Եվ միայն Վրաստանի պետական կառույցների մասնակցությունը կարող էր կանխել հայկական կողմին սպեկուլյատիվ պայմաններով գործարքի մեջ ներքաշելը»,- նշված է Վրաստանի հայերի միության հայտարարության մեջ:
Այնուհետ հայտարարության հեղինակները հիշեցնում են, որ 2002-ին այդ տարածքը գնահատվել է 25 հազար դոլար, 2011-ին Geo Turan ընկերությունն այն պատրաստվում էր գնել 70 հազար դոլարով, ընդ որում` վաճառքից առաջ վերանորոգման պայմանով, իսկ հիմա դրա համար պահանջում են 145 հազար դոլար. «145 հազ. ԱՄՆ դոլարով այն վաճառվել է` շրջանցելով Վրաստանի հայ համայնքի կարծիքը, եւ այդ գործարքը կրել է խարդախ բնույթ»:
Վրաստանի հայերի միությունը տեղեկացնում է նաեւ, որ Լեւոն Անանյանը ստորագրությամբ նամակով իրեն է լիազորել զբաղվել Թումանյանի բնակարանի վաճառքի հարցով. մեկ ամիս շարունակ իրենք բանակցել են վրացի սեփականատիրոջ հետ փոխզիջումային հարմար տարբերակ գտնելու համար, նաեւ մշտապես կապ են հաստատել Անանյանի հետ. «Այդ իսկ պատճառով մեզ համար լիակատար անակնկալ էր նրա բլից-այցը Թբիլիսի եւ Լեժավայի հետ կուլուարային բանակցությունները, որոնք վիրավորական են ինչպես հայկական, այնպես էլ վրացական կողմի համար, ընդ որում` առանց Թումանյանի ժառանգների, նաեւ` Թբիլիսիի հայ համայնքի շահերը հաշվի առնելու:
Այդ պայմանավորվածությունը վտանգավոր նախադեպ է նմանատիպ թեմաներով այլ բանակցություններում մեծ գումարներ պահանջելու համար»,-նկատում են հայտարարության հեղինակները, եւ նշում, որ Լեժավային ներկայումս առաջարկվող գումարով կարելի է բնակարան գնել Թբիլիսիի պատմական կենտրոնի սուպերէլիտար նորակառույցում:
Վրաստանի հայերի միության համար տհաճ անակնկալները սրանով չեն ավարտվում. հայտարարության մեջ նշված է նաեւ այն փաստը, ինչը միությունը անսպասելի է համարում, քանզի տեղեկացել է, որ այժմ բնակարանի սեփականատերը ՀԳՄ համահայկական գրական հիմնադրամն է, այն դեպքում, երբ երկու ամիս շարունակ ամենուր նշվում էր, որ բնակարանը Թումանյանի ժառանգների համաձայնությամբ փոխանցվելու է Թբիլիսիի հայ համայնքին, եւ այնտեղ ստեղծվելու է Հովհաննես Թումանյանի անվան մշակութային կենտրոն:
Իրոք, շատերին զարմացրեց այն, որ Անանյանը Թբիլիսի կատարած այցի ընթացքում չի հանդիպել Վրաստանի պետական կառույցների հետ, անգամ հարցը չի քննարկել Վրաստանի գրողների միության հետ: Բնականաբար հարց առաջացավ՝ ենթադրենք գտնվեց բարերարը, եւ հայկական կողմը ձեռք բերեց բնակարանը, իսկ հետո՞։ Ինչպե՞ս է այն փոխանցվելու Թբիլիսիի հայ համայնքին, քանզի սեփականատիրոջից տարածքի փոխանցումը համայնքին կատարվում է պետական կառույցների միջոցով:
Նաեւ իսկապես մեկ ամիս շարունակ հայկական լրատվամիջոցներով շրջանառվում էր նույն գումարը` 70 հազար դոլար, ինչո՞ւ հանկարծ հիմա այն կրկնապատկվեց: Իսկապես անցած շաբաթներին խոսվում էր միայն այն մասին, որ բնակարանը փոխանցվելու է Թբիլիսիի հայ համայնքին եւ դառնալու է մշակութային կենտրոն: Իսկ հիմա, պարզվում է, տարածքը դարձել է ՀԳՄ համահայկական գրական հիմնադրամի սեփականությունը:
Ի դեպ, այս հիմնադրամը արդեն տասը տարի գրական մարաթոններ է իրականացնում, եւ խոշոր գումարներ փոխանցող նվիրատուների թիվն էլ քիչ չի եղել: Օրինակ, 2003-2005թթ. ընթացքում հավաքվել է 221.866 ԱՄՆ դոլար: Եթե Անանյանը Թումանյանի բնակարանը գնելու եւ այն իր հիմնադրամի սեփականությունը դարձնելու ցանկություն ու մտադրություն ուներ, ի՞նչն էր խանգարում նրան տարիներ առաջ ձեռք բերել այն, մանավանդ, ինչպես նշված է հայտարարության մեջ, այն ժամանակ բնակարանը վաճառվում էր 25 հազար դոլարով:
Երեկ կայքերից մեկը տեղեկացրեց, որ ՀԳՄ-ն Վրաստանի հայերի միության հայտարարությանը «հակընդդեմ» հայտարարություն է պատրաստում, եւ օրվա ընթացքում կտարածի, սակայն այդպես էլ Անանյանը հայտարարություն չտարածեց:
Ինչեւէ, արդարացումներին սպասենք այսօր:
- ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ORANGE-Ը ԿԻՐԱՌՈՒՄ Է ՆՈՐԱՐԱՐ ՍԱՐՔ
Խանութները անվասայլակներով տեղաշարժվողների համար մատչելի դարձնելու նպատակով
Երեկվանից Orange-ի գլխավոր խանութի անձնակազմն իր տրամադրության տակ ունի հատուկ նորարարական սարք, որի օգնությամբ կկարողանա ...ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ` ՆՈՐ ՁԵՎԱՉԱՓՈՎ
Շ.ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Երեւանում իրականացվող քաղաքաշինական ծրագրերի պատասխանատվությունը վերապահված է Երեւանի քաղաքապետին, որը նա իրականացնում է քաղաքապետարանի համապատասխան կառույցների միջոցով: Զուգահեռաբար կա քաղաքաշինական ...ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ` ՆՈՐ ՁԵՎԱՉԱՓՈՎ
Շ.ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Երեւանում իրականացվող քաղաքաշինական ծրագրերի պատասխանատվությունը վերապահված է Երեւանի քաղաքապետին, որը նա իրականացնում է քաղաքապետարանի համապատասխան կառույցների միջոցով: Զուգահեռաբար կա քաղաքաշինական ...ԲՐԱՅԶԱՆ ԽՈՍՏՈՎԱՆՈՒՄ Է ԻՐ ՍԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՆԴԵՊ
ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի խմբագիր
Կանխատեսումները, որ Մեթյու Բրայզան կհեռանա Պետական դեպարտամենտից եւ կզբաղվի լոբբիստական գործունեությամբ, ճիշտ դուրս եկան: Ադրբեջանում իր կարճատեւ դիվանագիտական առաքելությունը կիսավարտ թողնելով` Բրայզան ...ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆԻ ԿՐՃԱՏՈՒՄԸ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐ ՉԷ
Ի՞նչ տվեցին փետրվարի 15-ի խորհրդարանական լսումները, որքանո՞վ նպաստեցին 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու ջատագովների եւ ընդդիմախոսների դիրքորոշումների մերձեցմանը։ Մեր հարցերին պատասխանում ...ՄԵՐ ԸՆԴԴԻՄԱԽՈՍՆԵՐԸ ԼՈՒՐՋ ՓԱՍՏԱՐԿՆԵՐ ՉԲԵՐԵՑԻՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Ի՞նչ տվեցին փետրվարի 15-ի խորհրդարանական լսումները, որքանո՞վ նպաստեցին 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու ջատագովների եւ ընդդիմախոսների դիրքորոշումների մերձեցմանը։ Մեր հարցերին պատասխանում ...ԲԱՑԱՐՁԱԿ ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆԸ ՀՂԻ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՌՈՒՊՑԻԱՅՈՎ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հարցազրույց Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ
-Պարոն Հարությունյան, ինչպե՞ս կբնութագրեք քաղաքական դաշտում տիրող մթնոլորտը այս փուլում:
- Այսօր տեղի ունեցող զարգացումները ...ԳԱԶԻ ԳՆԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՅՏ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԻ ՍՏԱՑԵԼ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Երեւանի ջէկ-ը նոր տեխնոլոգիայով նախատեսվում է վերագործարկել տարվա կեսերին։ Սա էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության այս տարվա գերակայություններից մեկն է։
Ինչպես երեկվա մամուլի ասուլիսում նշեց ...ԿՐԿԻ՞Ն «ՄՐԻՑ ԵԼԱՆՔ, ՄՐՋՈՒՐՆ ԸՆԿԱՆՔ»
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
Երեկ, կեսօրին մոտ, լուրջ կրքեր էին բորբոքվել մայրաքաղաքի Գլխավոր պողոտայի՝ Մաշտոցի պողոտայի եւ Եզնիկ Կողբացու փողոցի միջակայքում, Մարգարյանի անվան հիվանդանոցի մոտակայքում։
«Մենք ենք այս քաղաքի տերը» ...ՈՐՍԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Փետրվարի 15-ի դրությամբ, մայրաքաղաքում տեղադրված տեսախցիկներն ու արագաչափ սարքերը արձանագրել են 14 հազար 174 խախտում, որոնցից 11 հազար 739-ը կատարվել են ֆիզիկական, իսկ 2 հազար 435-ը` իրավաբանական անձանց ...ՀԱՆՁՆԵՑԻՆ ԲԵԼԳԻԱՅԻՆ
Հայաստանի քաղաքացի, 43-ամյա Տիգրան Հարությունյանը արտահանձնվել է Բելգիային` ռուսաստանյան իրավապահ մարմինների կողմից: Հարությունյանը արտահանձնվել էր բելգիական իշխանությունների պահանջով: Նրա նկատմամբ ...ԵՂԱՆԱԿ
Երեւանում փետրվարի 18-ի գիշերը էական տեղումներ չեն սպասվում, 18-ի օրվա երկրորդ կեսին եւ 19-ին՝ ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն եւ մառախուղ, քամու ուժգնացում՝ 10-15 մ/վրկ: Փետրվարի 20-21-ը սպասվում ...ԼԱՎԱԳՈՒՅՆԸ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ ՑՈՒՑԱՆԻՇՆ Է
Ֆինլանդիայում մեկնարկած օդամղիչ զենքից հրաձգության Եվրոպայի առաջնության առաջին օրը տարբեր մրցաձեւերից պայքարին ներգրավվել են նաեւ Հայաստանի ներկայացուցիչները, որոնցից առավել հաջող է հանդես եկել 9-րդ տեղ ...ԱՐՈՆՅԱՆԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՄԲ 3-ՐԴՆ ԷՐ ՀՈՒՆՎԱՐԻՆ
Հայ շախմատիստների մասնակցությամբ միանգամից երեք պարտիա է հայտնվել ռուսական chesspro կայքի փորձագետների ուշադրության կենտրոնում, որոնք ավանդաբար կազմում են ամսվա ընթացքում խաղացված լավագույն հանդիպումների ...ՀԵՐԹԱԿԱՆ ՓՈՐՁԱԽԱՂԵՐԸ
Անթալիայում ուսումնամարզական հավաք անցկացնող Գյումրիի «Շիրակը» ստուգողական 2-րդ խաղում մեկական գոլ է փոխանակել Ռուսաստանի առաջին խմբի առաջնությանը մասնակցող Խաբարովսկի ԲՄԱ-էներգիայի հետ, որը մարզում է ...ՕՐԻՆԱԳԻԾԸ ԿՀԱՐՎԱԾԻ ԱԶԳԱՅԻՆ ՇԱՀԵՐԻՆ
Եթե Հունաստանի խորհրդարանը առաջիկայում ընդունի սպորտին առնչվող օրինագծերից մեկը, ապա դա կարող է հանգեցնել երկրի ֆուտբոլային ակումբների միջազգային որակազրկմանը։ Նոր օրենքի 19-րդ կետի համաձայն, երկրի ...«ՄԻԼԱՆԻ» ՋԱԽՋԱԽԻՉ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ
Իտալական «Միլանը», Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում չորս անպատասխան գնդակ ուղարկելով անգլիական «Արսենալի» դարպասը, գործնականում վճռեց դիմակայության ելքը։ Դժվար է ենթադրել, որ պատասխան խաղում ...ՄԻ ՄԵԾ ԱՐԵՎ ԵՆՔ ՄԻԱՍԻՆ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
«Հույսի նավակ». այս խորագրի ներքո օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնում այսօր տեղի ունենալիք մանկական համերգի ընթացքում չի լինի հանդիսատես եւ մասնակից: Յուրահատկությունն այս գեղեցիկ եւ կենսուրախ համերգի ...ՀԱՅԻ ՍԻՐՏԸ ՆՈՒՐԲ Է, ԷԼ ՉԻ ԴԻՄԱՆԱ
Ա.ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
«Նովոստի» մամուլի ակումբը երեկ լրագրողների հետ հանդիպման էր հրավիրել Կանխարգելիչ սրտաբանության կենտրոնի տնօրեն, Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի փոխտնօրեն, Երեւան քաղաքի գլխավոր սրտաբան ՊԱՐՈՒՆԱԿ ...ԿՈԱԼԻՑԻԱՆ ԱՄՈՒՍՆԱԿԱՆ ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅԱՆ ԱՌԱԳԱՍՏ ՉԷ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆԸ երեկ «Իրատես դե Ֆակտո» ակումբում խոսեց վերջին ներքաղաքական զարգացումների մասին
Ա.Դավթյանի կարծիքով, նախօրեին անցկացված խորհրդարանական լսումներից ...ՍՊԵԿՈՒԼՅԱՏԻՎ, ԽԱՐԴԱԽ ԳՈՐԾԱՐՔ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Մեղադրանքը հասցեագրված է Լեւոն Անանյանին
Օրերս տարածված տեղեկատվության համաձայն, պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի գրողների միության պատվիրակության եւ Հովհաննես Թումանյանի թբիլիսյան բնակարանի ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ ՊԱՏԵՐԱԶՄ ՉԵՆ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
Ընդհանրապես ընդունված է համարել, որ դեբյուտային փուլը (ըստ որում՝ ամենավաղը, երբ e2-e4 է) բնավ չի ենթադրում անհապաղ մատային գրոհներ, այլ միայն՝ խաղաքարերի նախնական զարգացում։
Բայց երբ մարդիկ տարիներ ...ՊԱՐԱՆՈԻԴ ՇԻԶՈՖՐԵՆԻԱՅԻ ՄԱՍԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Ահա արդեն հազարամյակներ շարունակ մարդկությունը վիճում է, տառապում եւ ձգտում է հասկանալ, թե ինչ բան է վերջիվերջո երջանկությունը։
Կարծում ենք, վաղուց ձանձրացրած ձմռան, ցրտի ու ձյան պայմաններում իսկական ...ՀԱՅԱՍՏԱՆ-ԵԱՀԿ
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) երեւանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին: Նախագահը շնորհավորել է Անդրեյ ...ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԵՐԹ
Վարդանանց սուրբ նահատակների հիշատակության տոնի կապակցությամբ երեկ Երեւանի սուրբ Զորավոր եկեղեցուց կազմակերպվեց երթ:
Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության կազմակերպած երթին մասնակցում ...ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է
«Հարավային Կովկասի պետություններից ոչ մեկը չի համարձակվի աջակցել Միացյալ Նահանգներին կամ Իսրայելին Իրանի դեմ հարձակման պարագայում», - համոզված է կովկասյան խնդիրներով զբաղվող առաջատար ամերիկացի վերլուծաբան, ...ԴԱՐՁԱՎ ԱՆԴԱՄ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը իր նիստում ընդունել է Վարդան Օսկանյանի` ԲՀԿ-ին անդամակցելու դիմումը: Այս մասին տեղեկացրել է Նաիրա Զոհրաբյանը: Նրա խոսքով` հստակեցվել է նաեւ արտահերթ համագումար անցկացնելու ...ՓՈՂԸ ՏՎԵԼ ԵՆ
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եւ Ղուկասյան եղբայրների կողմից փոխանցվել է Հովհաննես Թումանյանի թբիլիսյան բնակարանի ձեռքբերման համար անհրաժեշտ ողջ գումարը: Այս մասին տեղեկացրել է Գյումրու քաղաքապետարանի ...ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ
ԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը իր դժգոհությունը հայտնեց ընտրություններին մասնակցության համար պարտադիր պայման հանդիսացող ընտրագրավների չափերից: Այդուհանդերձ Կոմկուսը սկսել է հանգանականություններ ...2 ԵՐԿՐԱՇԱՐԺ
Փետրվարի 9-15-ը Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության դիտացանցը Հայաստանի տարածքում 3 բալ եւ ավելի ուժգնության 2 երկրաշարժ է գրանցել: Փետրվարի 10-ին Ապարան քաղաքից 11 կմ հյուսիս գտնվող էպիկենտրոնով ...ԽՆԴԻՐԸ ԸՆՏՐԱԿԱՐԳԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ Է
«Մենք չենք ասում` մեծամասնականը վատ համակարգ է, համամասնականը` լավ։ Բոլորս հասկանում ենք, որ ցանկացած ընտրակարգ ունի իր դրական եւ բացասական կողմերը։ Ասում ենք` Հայաստանի պայմաններում այդ համակարգն իրեն ...ԻՆՉՈ՞Ւ ՉԵՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ
Ըստ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ. «Անհրաժեշտ ու էական է, որ ժողովուրդը ճանաչի ոչ միայն կուսակցության ղեկավարին կամ առաջին երեք դեմքերին: Անհրաժեշտ է նաեւ կուսակցությունները զերծ պահել գործարար միջամտությունից: ...ԿԱՐՈՂ ԵՆ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ ՉՄՏՆԵԼ
Կարծիք կա, թե ապագա խորհրդարանում ՀԱԿ-ը անպայման կլինի, սակայն ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆՆ այլ կերպ է մտածում: Դեռ երկու տարի առաջ, երբ կոնգրեսի վարկանիշը բավական բարձր էր, նա ներկայացրել է իր տեսակետը. «Ասել եմ՝ ...ԽԱՉԱՏՈՒՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ ԿԱՌԱՋԱԴՐՎԻ
Արձագանքելով հրապարակումներին, թե «Սիլ գրուպ» կոնցեռնի հիմնադիր Խաչատուր Սուքիասյանն առաջիկա խորհրդարանական ընտրություններին չի առաջադրի իր թեկնածությունը, նրա եղբայրը` «Հայէկոնոմբանկի» նախագահ Սարիբեկ ...ԹԱՄԱՄՅԱՆԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի գործով դատավարությունը:
Թամամյանը մեղադրվում ...ՀԱՅԻ ԲԱԽՏ
«Գորիս» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Նարեկ Հարությունյանը, որն օրերս փորձել էր դատապարտյալի հարազատից կաշառք վերցնել, փորձել է փախչել իրավապահ մարմինների ծառայողներից, ընկել ու կոտրել է ոտքը: ...
ՆԱՄԱԿ ԼԵՎՈՆ ՊԱՊԻԿԻՆ
Քո ԳԻՔՈՐԱՆՆԱԽԱՆՁԵԼԻ ԴՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱԶԴԱՆՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԱՍՈՒՆԻ ՎԱՐՔԱԳԻԾԸ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ«ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻՍՏ» ԲԱԳՐԱՏՅԱՆԻ ԲԵՆԵՖԻՍԸ
Մ.ՍԱՀԱԿՅԱՆՍՊԵԿՈՒԼՅԱՏԻՎ, ԽԱՐԴԱԽ ԳՈՐԾԱՐՔ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԷԹՆՈՍԻ ՄԱՍԻՆ ՓԱՍՏՈՂ ԵՎ ՈՉ ՄԻ ԳԻՐ ԿԱՄ ՀՈՒՇԱՐՁԱՆ ՉԿԱ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆՊԱՐԱՆՈԻԴ ՇԻԶՈՖՐԵՆԻԱՅԻ ՄԱՍԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԱՄԵՆ ՎԻՐՈՒՍ ԲՈՒԺՎՈՒՄ Է ՅՈՒՐՈՎԻ
Ե.ԱՌԱՔԵԼՅԱՆԷԳԵՄԵՆ ԲԱՂԸՇԻ ՍԱԴՐԱՆՔՆԵՐԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆՀԵՐԹԱԿԱՆ ԱՆՀԵԹԵԹ ԲԱՄԲԱՍԱՆՔ
- 362 Ծնվեց հայկական գրի ստեղծող, հայ գրչության, հայագիր դպրոցի հիմնադիր և հայերենի առաջին ուսուցիչ Մեսրոպ Մաշտոցը: (Վախճ. 440թ.-ին):
- 1811 Հիմնվում է Վիեննայի Մխիթարյան միաբանությունը, որը իր գործունեությունը շարունակում է առ այսօր:
- 1830 Ղրիմի Գոգենլո գյուղում ծնվեց բանաստեղծ Գևորգ Դոդոխյանը: (Վախճ. 1908թ.-ին):
- 1888 Թիֆլիսում մահացավ հայ նշանավոր պատմավիպասան Ծերենցը՝ Հովսեփ Շիշմանյան: (Ծնվ. 1882թ.-ին, Կ. Պոլսում):
- 1908 Կազմակերպվեց Թեհրանի հայոց Ազգային խորհուրդը: 1911 թ. պաշտոնապես ճանաչվեց պետության կողմից և կոչվեց «Թեհրանի հայոց համայնական վարչություն»:
- 1948 Մահացավ Հակոբ Օշականը: (Ծնվ. 1883 թ.):
- 1951 Մահացավ երաժշտագետ, կոմպոզիտոր, դաշնակահար Նիկողայոս Տիգրանյանը:
- 1992 Ղարաբաղյան ինքնապաշտպանական ուժերը գրավեցին ռազմավարական մեծ նշանակություն ունեցող Ղարադաղլուի ադրբեջանական ռազմական հանգույցը:
- 2000 Հայ ազգի հերոս Զորավար Անդրանիկի աճյունը Փարիզից փոխադրվում է Հայաստան:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

