
ՔԱՆԻ՞ ԳՐՈՇ ԱՐԺԵՆ «ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԸՆՏՐԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ» ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԸ
- Դատելով թե՛ ՀԱԿ-ի, թե՛ ՀԱԿ-ի ներկայացուցիչ Սասուն Միքայելյանի եւ նրա նախընտրական շտաբի պետի հակասական հայտարարություններից՝ Հրազդանի քաղաքապետի ընտրության արդյունքներից նրանք ոչ թե պարզապես անակնկալի են եկել կամ հիասթափվել, այլ ուղղակի քաղաքական խորը նոկդաունի մեջ են ընկել։

Դիտարկենք փաստերը։ Քվեարկության հաջորդ օրը՝ փետրվարի 13-ին, Հրազդանի քաղաքապետի թեկնածու, ՀԱԿ ներկայացուցիչ Ս.Միքայելյանի նախընտրական շտաբի պետ Հ.Ավագումյանը հայտարարում է, թե չնայած «զանգվածային խախտումներ ու կեղծիքներ են եղել», բայց իրենք արդյունքների վերահաշվարկի պահանջ չեն ներկայացնելու եւ դատական բողոքարկման ցանկություն էլ չունեն։
Քվեարկության ավարտից մոտ 24 ժամ անց, տեւական լռությունից հետո, արդեն հայտարարությամբ հանդես եկավ նաեւ ՀԱԿ-ը՝ ընդհանրապես վերահաշվարկի կամ բողոքարկման պահանջ չառաջադրելով։
Փոխարենը, ՀԱԿ-ը պահանջեց, որ ընդհանրապես անվավեր ճանաչվեն փետրվարի 12-ին, իրենց կարծիքով՝ 39, իսկ իրականում՝ 42 համայնքներում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները։
Թերեւս հասկանալով, որ թե՛ քաղաքական առումով, թե՛ ընդհանրապես, իրենք իրենց հիմար կացության մեջ են դնում, եթե շարունակ հայտարարում են «զանգվածային խախտումների ու կեղծիքների» մասին, բայց ընտրության արդյունքները չեն բողոքարկում, ՀԱԿ-ը կարծես որոշել է վերանայել իր երկդիմի «դիրքորոշումը»։
Համենայն դեպս երեկ նախ՝ ՀԱԿ համակարգող Լ.Զուրաբյանը, ապա նաեւ Ս.Միքայելյանի նախընտրական շտաբի պետը սկսեցին խոսել քվեարկության արդյունքները բողոքարկելու մտադրություն ունենալու եւ այդօրինակ հնարավորությունը չբացառելու մասին։
Այլ կերպ ասած, ՀԱԿ-ում ծանրութեթեւ արեցին, ավելի ճիշտ՝ դեռ ծանրութեթեւ են անում, թե ի՞նչն է ավելի նախընտրելի. հիմար կացությա՞ն մեջ մնալ, թե՞, այնուամենայնիվ, թեկուզ իրենք իրենց հակասելով, իրենց շփոթմունքը մատնելու գնով, բողոքարկեն ընտրության արդյունքները։ Ի վերջո, կեղծիքների մասին մեղադրանքներ տեղալու եւ որեւէ կոնկրետ քայլի չդիմելու ծիծաղելի կեցվածքը ՀԱԿ-ից կարող է վանել նույնիսկ այն 11 հազար հրազդանցիներին, ովքեր քվեարկել են Ս.Միքայելյանի օգտին։
Բայց, ինչպես ասվում է՝ «Էշին նստելը մի այիբ է, էշից իջնելը՝ երկու»։
Ի՞նչ փաստերով կամ փաստարկներով է ՀԱԿ-ը փորձում հիմնավորել «զանգվածային կեղծիքների» մասին իր մեղադրանքները։ Միանգամից նկատենք, որ որեւէ լուրջ, հիմնավոր, անառարկելի փաստ, որն իսկապես կվկայեր «զանգվածային կեղծիքների» մասին, ՀԱԿ-ի ներկայացուցիչները չեն բերում, համենայն դեպս, մինչեւ այժմ չեն ներկայացրել։ Իսկ հիմնական ու առավել ծեծված փաստարկն այն է, թե իբր 4 հազար կեղծ անձնագրերով մարդիկ են մասնակցել քվեարկությանը։
Ի դեպ, այս հարցում էլ համաձայնություն չկա Ս.Միքայելյանի շտաբի պետի ու ՀԱԿ համակարգողի հայտարարություններում։ Եթե առաջինը խոսում է 4000 «կեղծ անձնագրերի» մասին, ապա Լ.Զուրաբյանը, պնդում է. «Նախապես ավելացրել են 3000 ընտրողի` մոտակա բնակավայրերից, նրանց տվել Հրազդանի հաշվառում, այն պայմանով, որ որոշակի պարգեւատրման դիմաց քվեարկեն հօգուտ գործող քաղաքապետի: Տեղամասերում քվեարկությունը լիովին վերահսկվել է ընդդիմադիր վստահված անձանց կողմից, ուրեմն` տեղի է ունեցել 3000 «ձախ» քվեարկողների մասնակցություն՝ հօգուտ Դանիելյանի: Սա նշանակում է, որ իրականում 1,5 հազար ձայնով հաղթել է Սասուն Միքայելյանը»։
ՀԱԿ համակարգողի հատկապես այն միտքը, թե քվեարկությունը վերահսկվել է ընդդիմադիր վստահված անձանց կողմից, ուրեմն՝ տեղի է ունեցել «ձախ» քվեարկողների մասնակցություն, իհարկե, տրամաբանական գլուխգործոց է։ Բայց դա դեռ մի կողմ։ Էականն այն է, որ «կեղծ անձնագրերի», «ձախ» քվեարկողների թեզը խիստ խոցելի է։
Ողջ հարցն այն է, որ Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբն ու կոնգրեսի ակտիվիստներով համալրված թիմը համակարգված ու հետեւողական ստուգել է ընտրողների ցուցակները։ Ըստ որում, որքան մեզ հայտնի է, ընտրացուցակների նույնպիսի մանրազնին ստուգում կատարել է նաեւ Ա.Դանիելյանի շտաբը, չհաշված արդեն ընտրատարածքային հանձնաժողովի ներկայացուցիչներին։
Բոլոր այս ստուգողները, ներառյալ ՀԱԿ-ականներին, հիմնականում տնտղել են, թե՞ ցուցակներում նշվա՞ծ չեն ա) արդեն մահացած մարդկանց անուններ, բ) անձինք, ովքեր վերջին երեք ամիսներին են հաշվառվել Հրազդանում եւ ըստ այդմ՝ չունեն ՏԻՄ ընտրությանը մասնակցելու իրավունք։ Մի խոսքով, համակողմանի ու նախանձախնդիր ստուգում է կատարվել ինչպես պետական մարմնի, այնպես էլ մրցակից թիմերի կողմից, ինչի շնորհիվ, ի դեպ, ցուցակները մոտ 150-200 ընտրողի տվյալների չափով ճշտվել են։
Հարց է ծագում. այդքան բծախնդիր ստուգման, այդքան նախանձախնդիր ու քննախույզ հայացքներից ինչպե՞ս են վրիպել այժմ նշվող 3000 կամ 4000 «ձախ» քվեարկողները։ Իսկ վրիպել են այն պարզ պատճառով, որ նշված 3000 կամ 4000-ը գոյություն ունեն գերազանցապես ՀԱԿ ներկայացուցիչների հորինվածքներում՝ որպես իրենց պարտության կամ քաղաքական ձախողման «ճվճվան» ինքնարդարացում։
Մյուս հիմնական փաստարկը, որ բերում է ՀԱԿ-ը եւ որի հիման վրա մի քանի տասնյակ համայնքներում ՏԻՄ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջ է առաջ քաշում, վերաբերում է Ընտրական օրենսգրքի 66-րդ հոդվածին։ Հոդված, որը ՀԱԿ-ը վկայակոչում է հատվածաբար ու գիտակցված նենգափոխում օրենքի պահանջներն ու առանձին դրույթների բովանդակությունը։
Եթե հակիրճ, ապա ՀԱԿ-ը հայտարարում է, թե կոպտորեն խախտվել է Ընտրական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ կետի իմպերատիվ պահանջը՝ «Քվեարկության ծրարը կնքող եւ քվեատուփի համար պատասխանատու անդամը քվեարկության ծրարը կնքում եւ քվեարկության ծրարը քվեատուփի մեջ գցելու հնարավորություն է ընձեռում միայն ընտրողի անձը հաստատող փաստաթղթում տվյալ ընտրությանը մասնակցելու վերաբերյալ դրոշմակնիքի բացակայությունը ստուգելուց եւ դրա բացակայության դեպքում անձը հաստատող փաստաթուղթը դրոշմակնքելուց հետո»:
Ըստ ՀԱԿ-ի, փետրվարի 12-ի ընտրություններում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները, «խախտելով օրենքի այս իմպերատիվ պահանջը, դրոշմակնիքները չեն ուղարկել տեղամասային ընտրական հանձնաժողովներին, ինչի արդյունքում տեղամասային հանձնաժողովները ամենուրեք խախտել են օրենքի պահանջը եւ ճանապարհ բացել բազմաթիվ օրինախախտումների համար»:
Բայց ՀԱԿ-ը միտումնավոր լռության է մատնում այն, որ Ընտրական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ կետի տակ կա նաեւ 5-րդ կետը, որտեղ ոչ պակաս իմպերատիվ կերպով նշված է. «Անձը հաստատող փաստաթղթի դրոշմակնքման համար տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացվում է այնպիսի նյութ, որն օգտագործելուց հետո առնվազն 12 ժամ պահպանվում է, իսկ հետո` անհետանում»: Այսինքն՝ առանց նման նյութի գործածության չէր կարող դրոշմակնքում կատարվել։ Կարճ ասած, ՀԱԿ-ի մատնանշած 66-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջը կարող էր կատարվել միայն 5-րդ կետի պահանջները կատարելու դեպքում։
Իսկ էականն այստեղ այն է, որ Ընտրական օրենսգրքի 167-րդ հոդվածի (անցումային դրույթների մասում) 9-րդ կետով հստակորեն սահմանվում է, որ հենց այդ 66-րդ հոդվածի 5-րդ կետը ուժի մեջ է մտնում, ուշադրությո՛ւն, օրենսգիրքն ուժի մեջ մտնելուն հաջորդող «առաջին համապետական ընտրության քվեարկության օրվանից սկսած», այսինքն՝ ԱԺ առաջիկա ընտրություններում ու Հրազդանի քաղաքապետի ընտրության ժամանակ ուղղակի այդ նորմը չէր կարող գործել։
Հենց այդ պարզ իրողություններն է, ի դեպ, արձանագրել նաեւ Վարչական դատարանը, քննելով ու մերժելով Ս.Միքայելյանի՝ փետրվարի 11-ին ներկայացրած հայցը։
Մինչդեռ, ըստ կոնգրեսի հայտարարության, «անցումային դրույթներին» հղում անելը դատարանի կողմից «անհեթեթ հիմնավորում» է։ Ստացվում է, որ ՀԱԿ-ը անհեթեթ է համարում օրենքի պահանջը, որին հղում է անում։ Իսկ «հեթեթ»-ը, պետք է կարծել, ՀԱԿ-ի այն մոտեցումն է, որ օրենքի մի հոդվածի մեկ կետն են վերցնում, իբր թե չնկատելով նույն օրենքի մեկ այլ կետը։ Հզոր իրավագետներ են ՀԱԿ-ում հավաքվել, խոսք չկա։
Լավ, ո՞ւմ է ուզում «ֆռռացնել» ՀԱԿ-ը՝ փորձելով իր քաղաքական մերկությունը քողարկել նման «ծակ-ծակ» փաստարկներով։
- Մ.ՍԱՀԱԿՅԱՆ
ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐԻՆ` ON-LINE ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին
Պետական եկամուտների կոմիտեն, կարեւորելով հարկ վճարողների իրազեկվածության մակարդակի բարձրացումը, ձեւավորված ավանդույթի համաձայն, պարբերաբար տեղեկատվական հանդիպումներ է կազմակերպում` հարկային եւ մաքսային ...ՀԻՊՈԿՐԱՏԻ «ՀԵՏՆՈՐԴՆԵՐԸ»
Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆ
Սկիզբը՝ նախորդիվ
ՄԱՆԿԱԿԱՆ ՄԱՀԵՐ`
ԱՐՄԱՎԻՐ ԲԿ-ՈՒՄ
«Արմավիրի ԲԿ» ՓԲԸ-ում մահացել են նաեւ մանկահասակ երեխաներ Հովհաննես Հովհաննիսյանը (ծն. 2009թ.) եւ Արտաշես Սեդրակյանը (ծն. 2007թ.)։ Դա հիմնավորվել ...ՀԱՅԵՐ ԵՆ ՏՈՒԺԵԼ
Վոլգոգրադի «Բելաջիո» ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացածների թվում կան նաեւ ազգությամբ հայեր: Ներկայումս ծանր վիճակում են 21-ամյա Սվետլանա Ղազարյանը ...ԴԻՄԱԿԱՎՈՐՎԱԾ ԳՈՂԸ
Փետրվարի 14-ին` ժամը 21։20-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները կողոպուտ կատարելու կասկածանքով բերման են ենթարկել նախկինում դատապարտված, 25-ամյա Արմեն Օգանեզովին: Պարզվել է, որ նա ժամը 21։00-ի սահմաններում ...ԵՂԱՆԱԿ
Հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի ցիկլոնի անցմամբ: Այսօր շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն: Քամու արագությունը 2-7 մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ, ...ՀՈՒՇԱԳԻՐ
Մենք` ներքոստորագրյալ հասարակական-քաղաքական կազմակերպությունների ղեկավարներս, «Ժողովրդավարություն եւ Աշխատանք» կուսակցության (ԺԱԿ) նախաձեռնությամբ հրավիրված համատեղ քննարկումների ընթացքում վերլուծելով ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՆՄԻՋԱՊԵՍ ԱՌԱՋ ԽԱՂԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՉԵՆ ՓՈԽՈՒՄ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Դաշնակցություն եւ «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցությունների՝ բացարձակ համամասնական ընտրակարգի անցնելու առաջարկը քննարկելու նպատակով ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը երեկ խորհրդարանական լսումներ ...ԳԻԺԸ ԳԻՏԻ՝ ԱՇԽԱՐՀԸ ԳԻԺ Ա
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՀՀՇ վարչության նախագահ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ երեկ «Հայացք» ակումբում լրագրողների հետ իր հանդիպումն ամբողջապես նվիրեց հրազդանյան ընտրություններին, ավելի ճիշտ, այդ ընտրություններից ստացած իր անձնական տպավորություններին ...ԿՀԱՋՈՂՎԻ՞ ՓՐԿԵԼ ՓՈՔՐ ԱՌԵՎՏՈՒՐԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Թե՞ սուպերմարկետների դիրքերն այլեւս անսասան են
Առեւտրի եւ ծառայությունների մասին օրենքի նախագիծը չնայած արդեն տեւական ժամանակ է, ինչ շրջանառության մեջ է, այնուհանդերձ միայն օրերս կառավարությունը որոշեց ...ՆԱՄԱԿ ԼԵՎՈՆ ՊԱՊԻԿԻՆ
Քո ԳԻՔՈՐ
Թանկագին Տեր-Պետրոսյան պապիկ
Ես չգիտեմ, թե ինչպես ես դու այդտեղ ապրում առանց մեզ եւ որքանով ես պատկերացնում, թե ինչպես ենք մենք այստեղ ապրում առանց քեզ։ Բայց, կարծում եմ, լավ չես պատկերացնում, քանի որ ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՂԱՆԴԱՎՈՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Հայոց Աշխարհ»-ի քաղտեխնոլոգիաների բաժին
Չէ, իսկապես, ողջ այս նախընտրական իրարանցումը նախկինում էլ բավական զվարճալի էր թվում, իսկ այն բանից հետո, երբ ՀԱԿ-ը փորձեց կազմել իր համամասնական ցուցակը, վերջնականապես վերածվեց ամենաիսկական խեղկատակության։
...ԳՈՂԱՑԵԼ ԵՆ ԱՐԱԳԱՉԱՓ ՍԱՐՔԸ
Երեկ բացահայտում է արել ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:
Երեւանի Մյասնիկյան պողոտայում օրերս տեղադրված արագաչափ սարքը խորհրդավոր պայմաններում անհետացել է:ՀԱՅԻ ԲԱԽՏ
Լոնդոնում ձերբակալել են «Էստոնիայի եվրոպական շարժում» ոչ առեւտրային կազմակերպության կառավարման նախկին անդամ Աննա-Մարիա Գալոյանին, որը Էստոնիայում մեղադրվում է ՀԿ-ի միջոցները ոչ նպատակային վատնելու համար: ...ՓԱԿ ԵՆ
Երեկվա դրությամբ միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթեւեկելի էին: Կրկին փակ են Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը եւ Սելիմի լեռնանցքը:ՄՈՏԵՆՈՒՄ ԵՆՔ 4-ՐԴ ՏԱՍՆՅԱԿԻՆ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է ռեկորդային առաջխաղացումը ՖԻՖԱ-ի համաշխարհային դասակարգման սանդղակում։ Մեկ ամսվա ընթացքում մեր թիմը, բարձրանալով եւս 4 հորիզոնական, 639 միավորով գրավում ...ՄԵԼՔՈՒՄՅԱՆԸ ՄԻԱՅՆ 7-ՐԴՆ Է
Մոսկվայում ավարտված «Աերոֆլոտ օփեն» շախմատային փառատոնի գլխավոր մրցաշարի վերջին տուրում հայ շախմատիստներից հաղթեց միայն Վլադիմիր Հակոբյանը, որը, սպիտակներով առավելության հասնելով լեհ Գրեգոշ Գաեւսկու նկատմամբ, ...ՀԵՐԹԱԿԱՆ ՋԱԽՋԱԽԻՉԸ
Ֆուտբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականը 2013թ. Եվրոպայի առաջնության ընտրական խաղում հյուրընկալվելիս 0։6 հաշվով պարտվեց Պորտուգալիայի հավաքականին։ Սա մեր թիմի 6-րդ անընդմեջ պարտությունն է 7-րդ ընտրական ...«ԲԱՐՍԱՅԻ» ԵՎ ՄԵՍԻԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՌԵԿՈՐԴՆԵՐԸ
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում գործող գավաթակիր «Բարսելոնը», հյուրընկալվելիս 3։1 հաշվով հաղթելով գերմանական «Բայերին», ոչ միայն գործնականում ապահովեց մասնակցությունը հաջորդ փուլին, այլեւ ...ԵՎՍ 80 ՄԼՆ ԴՈԼԱՐ
Երեկ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը եւ Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հափին «Զարգացման քաղաքականության երրորդ գործառնություն» ծրագրի շրջանակում ստորագրեցին ֆինանսավորման ...ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է
Լեռնային Ղարաբաղում հրազենային մահացու վիրավորում ստացած զինվորի մահվան փաստով մեղադրանք է առաջադրվել մի սերժանտի: Հիշեցնենք, որ Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային (Հորադիզ) ...ՔԱՆԻ՞ ԳՐՈՇ ԱՐԺԵՆ «ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԸՆՏՐԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ» ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԸ
Մ.ՍԱՀԱԿՅԱՆ
Դատելով թե՛ ՀԱԿ-ի, թե՛ ՀԱԿ-ի ներկայացուցիչ Սասուն Միքայելյանի եւ նրա նախընտրական շտաբի պետի հակասական հայտարարություններից՝ Հրազդանի քաղաքապետի ընտրության արդյունքներից նրանք ոչ թե պարզապես անակնկալի ...ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԾՎԵԼ Է ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅԱՆ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Երեւանը աղետի գոտու է նման
Հայաստանում այնքան լայն տարածում է գտել գլոբալ հարցերով զբաղվելու մոլորությունը, որ մոռացել ենք կողքից նայել անգամ այն անբնական պայմաններին, որոնցում ապրում ենք՝ 21-րդ դարը ...ՔԱՐԵՐԸ ՀԱՎԱՔԵԼՈՒ ԵՎ ՔԱՐԵՐԸ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՆԵՏԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
«ՕԵԿ-ը ընտրություններին մասնակցելու է սեփական ցուցակով։ Մարտի 3-ին մարզահամերգային համալիրում տեղի կունենա մեր համագումարը, որտեղ կներկայացնենք կուսակցության մարտավարությունը եւ ռազմավարությունը առաջիկա ...ՀԱԿ-Ա-ԳՐՈՀ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Կեղծարարները «կեղծիքի» դեմ
Երեկ տեղի է ունեցել ՀԱԿ քաղխորհրդի նիստը, որի ընթացքում, համաձայն տարածած հաղորդագրության՝ «քննարկվել են Հրազդանի քաղաքապետի ընտրությունների արդյունքները, Հայ ազգային կոնգրեսի ...ԵՐԿԱԹՈՒՂԻ
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է հայկական երկաթուղու հավատարմագրային կառավարումն ստանձնած «Ռուսական երկաթուղիներ» ընկերության նախագահ Վլադիմիր Յակունինին:
Վլադիմիր Յակունինը հանրապետության ղեկավարին ...ՆՄԱՆ ՀԱՐՑ ՉԻ ՔՆՆԱՐԿՎԵԼ
«Գագիկ Ծառուկյանը բազմիցս է ասել, որ «Բարգավաճ Հայաստանի» դռները բաց են բոլոր այն գործիչների առջեւ, որոնք պատրաստ են մեզ հետ աշխատել հանուն ավելի բարեկեցիկ ու բարգավաճ Հայաստանի»,- անդրադառնալով Վարդան ...ԵՐԵՎԱՆՅԱՆ ՑՈՒՑԱԿ
Ամբողջովին համամասնական ընտրակարգին անցնելու մասին առաջարկությունը ժամանակավրեպ է: Նման հայտարարությամբ երեկ հանդես է եկել ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանը: «Համամասնական ընտրակարգի պարագայում լինելու ...ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐ
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արա Սադոյանին:ԻՆՉ ԿԼԻՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ
Ըստ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ. «Հանրապետականի հետ մեր հարաբերությունները կառուցողական են, ինչը պայմանավորված է նաեւ իմ եւ Սերժ Սարգսյանի հարաբերություններով։ Ինքս կողմ եմ ավելի լայն հանրային կոալիցիայի` ցանկացած ...ԲՀԿ-Ն ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ՕՍԿԱՆՅԱՆԻ ՔԱՅԼԸ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդի խոսնակ Խաչիկ Գալստյանը «ողջունելի» է համարել կուսակցությանն անդամակցելու` նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի որոշումը: «Միայն ողջունել կարելի է պարոն ...ԻՆՉՊԵՍ Է ԴԱ ԱՐՎՈՒՄ
«Ֆինանսական ռեսուրսներ կարելի է գործադրել, պատգամավորական տեղեր կարելի է աճուրդի հանել նաեւ համամասնական ընտրակարգի դեպքում: Նման իրողություններ մենք տեսել ենք: Ինչպես ԱԺ-ում հայտնվեց «Շամիրամ» խմբակցությունը: ...ՎՐԴՈՎՎԱԾ ԵՆ
Ֆրանսիացի սոցիալիստ սենատորներ Լյուկ Կարվունասը եւ Ֆիլիպ Կալտենբախն իրենց վրդովմունքն են հայտնել այդ երկրում Թուրքիայի դեսպան Թահսին Բուրջուօղլուի վարքի կապակցությամբ: «Մենք անընդունելի ենք համարում ...145 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐՈՎ
Հովհաննես Թումանյանի թբիլիսյան բնակարանի առք ու վաճառքի գործարքը կիրականացվի հաջորդ շաբաթ: Բնակարանի սեփականատերը 145 հազար դոլար է գնահատել իր բնակտարածքը, որին համաձայնել են Գյումրիի քաղաքապետ Վարդան ...ՆՈՐՄԱԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ
«ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ լուրջ հակասություններ չկան, չեն էլ կարող լինել։ Կոալիցիայի տարբեր կուսակցություններ տարբեր հարցերի վերաբերյալ կարող են տարբեր տեսակետներ ունենալ, ինչո՞ւ չէ` բանավեճ ծավալել այդ տեսակետների ...ԽԱՂԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՉԵՆ ՓՈԽՎԵԼՈՒ
Խորհրդարանական ընդդիմության՝ բացարձակ համամասնական ընտրակարգի անցնելու առաջարկը քննարկելու նպատակով երեկ ԱԺ-ում լսումներ էին կազմակերպվել։ «Մենք՝ Հանրապետականը, չի պատրաստվում դրական եզրակացություն տալ ...
ԶԳՈ՛ՒՅՇ, ԳԱԶ Է...
Կ.ՄԻՐԶՈՅԱՆԲԱՑԱՀԱՅՏՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ
ԼՈՒՐՋ ՉԷ
ՀԱԿԱ-ԳԱԶԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿ
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ ՄԻՇՏ ՊԵՏՔ Է ԼԻՆԵՆ ՊԱՅՔԱՐԻ ՄԵՋ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՄՈՒԹ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
ՆԱՄԱԿ ԼԵՎՈՆ ՊԱՊԻԿԻՆ
Քո ԳԻՔՈՐԱՆՆԱԽԱՆՁԵԼԻ ԴՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱԶԴԱՆՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԱՍՈՒՆԻ ՎԱՐՔԱԳԻԾԸ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ«ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻՍՏ» ԲԱԳՐԱՏՅԱՆԻ ԲԵՆԵՖԻՍԸ
Մ.ՍԱՀԱԿՅԱՆԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԷԹՆՈՍԻ ՄԱՍԻՆ ՓԱՍՏՈՂ ԵՎ ՈՉ ՄԻ ԳԻՐ ԿԱՄ ՀՈՒՇԱՐՁԱՆ ՉԿԱ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆԱՌԱՆՑ ԴՆՉԿԱԼԻ ՇԱՆ ՈՒՐՎԱԿԱՆԸ ՀԱԿ-ՈՒՄ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԱՄԵՆ ՎԻՐՈՒՍ ԲՈՒԺՎՈՒՄ Է ՅՈՒՐՈՎԻ
Ե.ԱՌԱՔԵԼՅԱՆԷԳԵՄԵՆ ԲԱՂԸՇԻ ՍԱԴՐԱՆՔՆԵՐԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆՀԵՐԹԱԿԱՆ ԱՆՀԵԹԵԹ ԲԱՄԲԱՍԱՆՔ
- 1875 Իգդիրում ծնվել է հանրապետության վաստակավոր բժիշկ, ակնաբան-վիրաբույժ Հայկ Կանայանը:
- 1916 Առաջին աշխարհամարտում ռուսական զորքերը գրավեցին Հյուսիս-արևելյան Թուրքիայի Էրզրում քաղաքը:
- 1921 Վրաց մենշևիկների տնօրինությանը հանձնված, այսպես կոչված «Լոռու չեզոք գոտում», հաղթեց ապստամբությունը վրացական կառավարության դեմ: Գոտու բոլոր 41 գյուղերում ծածանվեց խորհրդային Հայաստանի դրոշը:
- 1927 Հանրապետության ժողկոմխորհը հաստատեց ԵՊՀ նոր կանոնադրությունը, որի համաձայն համալսարանում հաստատվեց հետևյալ հինգ ֆակուլտետները՝ սոցիալ-տնտեսական, մանկավարժական, գյուղատնտեսական, բժշկական և տեխնիկական:
- 1932 Ստեղծվեց համամիութենական «Հին բոլշևիկների ընկերության» մասնաճյուղը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

