
ՄՈՏԵՆՈՒՄ ԵՆՔ 4-ՐԴ ՏԱՍՆՅԱԿԻՆ
- Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է ռեկորդային առաջխաղացումը ՖԻՖԱ-ի համաշխարհային դասակարգման սանդղակում։ Մեկ ամսվա ընթացքում մեր թիմը, բարձրանալով եւս 4 հորիզոնական, 639 միավորով գրավում է 41-րդ տեղը՝ արձանագրելով երբեւէ ունեցած լավագույն ցուցանիշը։ Հատկանշական է, որ հետխորհրդային երկրներից Հայաստանից բարձր է դասվում միայն Ռուսաստանը։

Սակայն պետք է փաստել, որ ընթացիկ առաջխաղացումը տակավին «Եվրո-2012»-ի ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականի արդյունքների արձագանքն է՝ պայմանավորված հիմնականում սանդղակում տեղի ունեցած ներքին վերադասավորումներով։ Ինչպես հայտնի է, անցած ժամանակահատվածում մեր թիմը որեւէ հանդիպում չի անցկացրել։ Միաժամանակ արդեն փետրվարի վերջին Վարդան Մինասյանի սաները հնարավորություն ունեն գործուն մասնակցությամբ նպաստել հավաքականի վարկանիշի բարելավմանը։ Ինչպես հայտնի է, ամսվա վերջում Կիպրոսում ստուգողական հանդիպումներ են նախատեսված Սերբիայի եւ Կանադայի հավաքականների հետ, որոնց արդյունքները կարող են անդրադառնալ սանդղակում առաջխաղացմանը կամ նահանջին։ Վարկանիշերով առանձնակի հետաքրքրվող մարզասերներին տեղեկացնենք, որ սերբերը զբաղեցնում են 25-րդ, իսկ կանադացիները՝ 71-րդ հորիզոնականը։
Նշանակալի տեղափոխություններ են կատարվել առաջին տասնյակում. 6-րդ եւ 7-րդ տեղերում փոխատեղվել են պորտուգալացիները եւ բրազիլացիները, Իտալիան (2014թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում մեր մրցակիցներից մեկն է) 8-րդ տեղում շրջանցել է խորվաթներին, իսկ դանիացիները (մեր մյուս մրցակիցը) տասնյակից դուրս են մղել արգենտինացիներին։ Ըստ այդմ, առաջատարները միմյանց հաջորդում են հետեւյալ ցուցանիշով. Իսպանիա՝ 1566, Գերմանիա՝ 1369, Հոլանդիա՝ 1359, Ուրուգվայ՝ 1317, Անգլիա՝ 1179, Պորտուգալիա՝ 1155, Բրազիլիա՝ 1152, Իտալիա՝ 1115, Խորվաթիա՝ 1101, Դանիա՝ 1090 միավոր։ Երկրորդ տասնյակում են Արգենտինայի, Չիլիի, Ռուսաստանի, Հունաստանի, Կոտ դ'Իվուարի, Շվեյցարիայի, Ֆրանսիայի, Շվեդիայի, Բոսնիայի եւ Իռլանդիայի հավաքականները։
Նկատենք, որ աշնանը մեկնարկող ընտրարշավում Հայաստանի հավաքականի մյուս երեք մրցակիցներից Չեխիան դասվում է 29-րդ, Բուլղարիան՝ 88-րդ, իսկ Մալթան՝ 159-րդ տեղում։ Հայաստանի հավաքականը վարկանիշով 2-րդն է նաեւ տարածաշրջանում, քանի որ Թուրքիայի հավաքականը ունի 25-րդ գործակիցը, Իրանը 47-րդն է, Վրաստանը՝ 81-րդը, իսկ Ադրբեջանը՝ 109-րդը։ Ավանդույթի համաձայն, ներկայացնենք նաեւ նախկին ԽՍՀՄ մյուս երկրների գրաված դիրքերը. Էստոնիա՝ 54, Ուկրաինա՝ 59, Բելառուս՝ 67, Լատվիա՝ 74, Ուզբեկստան՝ 77, Լիտվա՝ 93, Ղազախստան՝ 138, Տաջիկստան՝ 140, Մոլդովա՝ 142, Թուրքմենստան՝ 149, Ղըրղզստան՝ 192։
Զրոյական ցուցանիշով սանդղակի վերջին՝ 205-208-րդ տեղերում են հանգրվանել Անդորրայի, Մոնտսերատի, Սան Մարինոյի, Թրքս եւ Կայքոս կղզիների հավաքականները։ Սանդղակի թարմացված տարբերակը կհրապարակվի մարտի 7-ին։
ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐԻՆ` ON-LINE ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին
Պետական եկամուտների կոմիտեն, կարեւորելով հարկ վճարողների իրազեկվածության մակարդակի բարձրացումը, ձեւավորված ավանդույթի համաձայն, պարբերաբար տեղեկատվական հանդիպումներ է կազմակերպում` հարկային եւ մաքսային ...ՀԻՊՈԿՐԱՏԻ «ՀԵՏՆՈՐԴՆԵՐԸ»
Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆ
Սկիզբը՝ նախորդիվ
ՄԱՆԿԱԿԱՆ ՄԱՀԵՐ`
ԱՐՄԱՎԻՐ ԲԿ-ՈՒՄ
«Արմավիրի ԲԿ» ՓԲԸ-ում մահացել են նաեւ մանկահասակ երեխաներ Հովհաննես Հովհաննիսյանը (ծն. 2009թ.) եւ Արտաշես Սեդրակյանը (ծն. 2007թ.)։ Դա հիմնավորվել ...ՀԱՅԵՐ ԵՆ ՏՈՒԺԵԼ
Վոլգոգրադի «Բելաջիո» ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացածների թվում կան նաեւ ազգությամբ հայեր: Ներկայումս ծանր վիճակում են 21-ամյա Սվետլանա Ղազարյանը ...ԴԻՄԱԿԱՎՈՐՎԱԾ ԳՈՂԸ
Փետրվարի 14-ին` ժամը 21։20-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները կողոպուտ կատարելու կասկածանքով բերման են ենթարկել նախկինում դատապարտված, 25-ամյա Արմեն Օգանեզովին: Պարզվել է, որ նա ժամը 21։00-ի սահմաններում ...ԵՂԱՆԱԿ
Հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի ցիկլոնի անցմամբ: Այսօր շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն: Քամու արագությունը 2-7 մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ, ...ՀՈՒՇԱԳԻՐ
Մենք` ներքոստորագրյալ հասարակական-քաղաքական կազմակերպությունների ղեկավարներս, «Ժողովրդավարություն եւ Աշխատանք» կուսակցության (ԺԱԿ) նախաձեռնությամբ հրավիրված համատեղ քննարկումների ընթացքում վերլուծելով ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՆՄԻՋԱՊԵՍ ԱՌԱՋ ԽԱՂԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՉԵՆ ՓՈԽՈՒՄ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Դաշնակցություն եւ «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցությունների՝ բացարձակ համամասնական ընտրակարգի անցնելու առաջարկը քննարկելու նպատակով ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը երեկ խորհրդարանական լսումներ ...ԳԻԺԸ ԳԻՏԻ՝ ԱՇԽԱՐՀԸ ԳԻԺ Ա
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՀՀՇ վարչության նախագահ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ երեկ «Հայացք» ակումբում լրագրողների հետ իր հանդիպումն ամբողջապես նվիրեց հրազդանյան ընտրություններին, ավելի ճիշտ, այդ ընտրություններից ստացած իր անձնական տպավորություններին ...ԿՀԱՋՈՂՎԻ՞ ՓՐԿԵԼ ՓՈՔՐ ԱՌԵՎՏՈՒՐԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Թե՞ սուպերմարկետների դիրքերն այլեւս անսասան են
Առեւտրի եւ ծառայությունների մասին օրենքի նախագիծը չնայած արդեն տեւական ժամանակ է, ինչ շրջանառության մեջ է, այնուհանդերձ միայն օրերս կառավարությունը որոշեց ...ՆԱՄԱԿ ԼԵՎՈՆ ՊԱՊԻԿԻՆ
Քո ԳԻՔՈՐ
Թանկագին Տեր-Պետրոսյան պապիկ
Ես չգիտեմ, թե ինչպես ես դու այդտեղ ապրում առանց մեզ եւ որքանով ես պատկերացնում, թե ինչպես ենք մենք այստեղ ապրում առանց քեզ։ Բայց, կարծում եմ, լավ չես պատկերացնում, քանի որ ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՂԱՆԴԱՎՈՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Հայոց Աշխարհ»-ի քաղտեխնոլոգիաների բաժին
Չէ, իսկապես, ողջ այս նախընտրական իրարանցումը նախկինում էլ բավական զվարճալի էր թվում, իսկ այն բանից հետո, երբ ՀԱԿ-ը փորձեց կազմել իր համամասնական ցուցակը, վերջնականապես վերածվեց ամենաիսկական խեղկատակության։
...ԳՈՂԱՑԵԼ ԵՆ ԱՐԱԳԱՉԱՓ ՍԱՐՔԸ
Երեկ բացահայտում է արել ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:
Երեւանի Մյասնիկյան պողոտայում օրերս տեղադրված արագաչափ սարքը խորհրդավոր պայմաններում անհետացել է:ՀԱՅԻ ԲԱԽՏ
Լոնդոնում ձերբակալել են «Էստոնիայի եվրոպական շարժում» ոչ առեւտրային կազմակերպության կառավարման նախկին անդամ Աննա-Մարիա Գալոյանին, որը Էստոնիայում մեղադրվում է ՀԿ-ի միջոցները ոչ նպատակային վատնելու համար: ...ՓԱԿ ԵՆ
Երեկվա դրությամբ միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթեւեկելի էին: Կրկին փակ են Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը եւ Սելիմի լեռնանցքը:ՄՈՏԵՆՈՒՄ ԵՆՔ 4-ՐԴ ՏԱՍՆՅԱԿԻՆ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է ռեկորդային առաջխաղացումը ՖԻՖԱ-ի համաշխարհային դասակարգման սանդղակում։ Մեկ ամսվա ընթացքում մեր թիմը, բարձրանալով եւս 4 հորիզոնական, 639 միավորով գրավում ...ՄԵԼՔՈՒՄՅԱՆԸ ՄԻԱՅՆ 7-ՐԴՆ Է
Մոսկվայում ավարտված «Աերոֆլոտ օփեն» շախմատային փառատոնի գլխավոր մրցաշարի վերջին տուրում հայ շախմատիստներից հաղթեց միայն Վլադիմիր Հակոբյանը, որը, սպիտակներով առավելության հասնելով լեհ Գրեգոշ Գաեւսկու նկատմամբ, ...ՀԵՐԹԱԿԱՆ ՋԱԽՋԱԽԻՉԸ
Ֆուտբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականը 2013թ. Եվրոպայի առաջնության ընտրական խաղում հյուրընկալվելիս 0։6 հաշվով պարտվեց Պորտուգալիայի հավաքականին։ Սա մեր թիմի 6-րդ անընդմեջ պարտությունն է 7-րդ ընտրական ...«ԲԱՐՍԱՅԻ» ԵՎ ՄԵՍԻԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՌԵԿՈՐԴՆԵՐԸ
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում գործող գավաթակիր «Բարսելոնը», հյուրընկալվելիս 3։1 հաշվով հաղթելով գերմանական «Բայերին», ոչ միայն գործնականում ապահովեց մասնակցությունը հաջորդ փուլին, այլեւ ...ԵՎՍ 80 ՄԼՆ ԴՈԼԱՐ
Երեկ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը եւ Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հափին «Զարգացման քաղաքականության երրորդ գործառնություն» ծրագրի շրջանակում ստորագրեցին ֆինանսավորման ...ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է
Լեռնային Ղարաբաղում հրազենային մահացու վիրավորում ստացած զինվորի մահվան փաստով մեղադրանք է առաջադրվել մի սերժանտի: Հիշեցնենք, որ Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային (Հորադիզ) ...ՔԱՆԻ՞ ԳՐՈՇ ԱՐԺԵՆ «ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԸՆՏՐԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ» ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԸ
Մ.ՍԱՀԱԿՅԱՆ
Դատելով թե՛ ՀԱԿ-ի, թե՛ ՀԱԿ-ի ներկայացուցիչ Սասուն Միքայելյանի եւ նրա նախընտրական շտաբի պետի հակասական հայտարարություններից՝ Հրազդանի քաղաքապետի ընտրության արդյունքներից նրանք ոչ թե պարզապես անակնկալի ...ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԾՎԵԼ Է ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅԱՆ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Երեւանը աղետի գոտու է նման
Հայաստանում այնքան լայն տարածում է գտել գլոբալ հարցերով զբաղվելու մոլորությունը, որ մոռացել ենք կողքից նայել անգամ այն անբնական պայմաններին, որոնցում ապրում ենք՝ 21-րդ դարը ...ՔԱՐԵՐԸ ՀԱՎԱՔԵԼՈՒ ԵՎ ՔԱՐԵՐԸ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՆԵՏԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
«ՕԵԿ-ը ընտրություններին մասնակցելու է սեփական ցուցակով։ Մարտի 3-ին մարզահամերգային համալիրում տեղի կունենա մեր համագումարը, որտեղ կներկայացնենք կուսակցության մարտավարությունը եւ ռազմավարությունը առաջիկա ...ՀԱԿ-Ա-ԳՐՈՀ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Կեղծարարները «կեղծիքի» դեմ
Երեկ տեղի է ունեցել ՀԱԿ քաղխորհրդի նիստը, որի ընթացքում, համաձայն տարածած հաղորդագրության՝ «քննարկվել են Հրազդանի քաղաքապետի ընտրությունների արդյունքները, Հայ ազգային կոնգրեսի ...ԵՐԿԱԹՈՒՂԻ
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է հայկական երկաթուղու հավատարմագրային կառավարումն ստանձնած «Ռուսական երկաթուղիներ» ընկերության նախագահ Վլադիմիր Յակունինին:
Վլադիմիր Յակունինը հանրապետության ղեկավարին ...ՆՄԱՆ ՀԱՐՑ ՉԻ ՔՆՆԱՐԿՎԵԼ
«Գագիկ Ծառուկյանը բազմիցս է ասել, որ «Բարգավաճ Հայաստանի» դռները բաց են բոլոր այն գործիչների առջեւ, որոնք պատրաստ են մեզ հետ աշխատել հանուն ավելի բարեկեցիկ ու բարգավաճ Հայաստանի»,- անդրադառնալով Վարդան ...ԵՐԵՎԱՆՅԱՆ ՑՈՒՑԱԿ
Ամբողջովին համամասնական ընտրակարգին անցնելու մասին առաջարկությունը ժամանակավրեպ է: Նման հայտարարությամբ երեկ հանդես է եկել ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանը: «Համամասնական ընտրակարգի պարագայում լինելու ...ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐ
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արա Սադոյանին:ԻՆՉ ԿԼԻՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ
Ըստ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ. «Հանրապետականի հետ մեր հարաբերությունները կառուցողական են, ինչը պայմանավորված է նաեւ իմ եւ Սերժ Սարգսյանի հարաբերություններով։ Ինքս կողմ եմ ավելի լայն հանրային կոալիցիայի` ցանկացած ...ԲՀԿ-Ն ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ՕՍԿԱՆՅԱՆԻ ՔԱՅԼԸ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդի խոսնակ Խաչիկ Գալստյանը «ողջունելի» է համարել կուսակցությանն անդամակցելու` նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի որոշումը: «Միայն ողջունել կարելի է պարոն ...ԻՆՉՊԵՍ Է ԴԱ ԱՐՎՈՒՄ
«Ֆինանսական ռեսուրսներ կարելի է գործադրել, պատգամավորական տեղեր կարելի է աճուրդի հանել նաեւ համամասնական ընտրակարգի դեպքում: Նման իրողություններ մենք տեսել ենք: Ինչպես ԱԺ-ում հայտնվեց «Շամիրամ» խմբակցությունը: ...ՎՐԴՈՎՎԱԾ ԵՆ
Ֆրանսիացի սոցիալիստ սենատորներ Լյուկ Կարվունասը եւ Ֆիլիպ Կալտենբախն իրենց վրդովմունքն են հայտնել այդ երկրում Թուրքիայի դեսպան Թահսին Բուրջուօղլուի վարքի կապակցությամբ: «Մենք անընդունելի ենք համարում ...145 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐՈՎ
Հովհաննես Թումանյանի թբիլիսյան բնակարանի առք ու վաճառքի գործարքը կիրականացվի հաջորդ շաբաթ: Բնակարանի սեփականատերը 145 հազար դոլար է գնահատել իր բնակտարածքը, որին համաձայնել են Գյումրիի քաղաքապետ Վարդան ...ՆՈՐՄԱԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ
«ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ լուրջ հակասություններ չկան, չեն էլ կարող լինել։ Կոալիցիայի տարբեր կուսակցություններ տարբեր հարցերի վերաբերյալ կարող են տարբեր տեսակետներ ունենալ, ինչո՞ւ չէ` բանավեճ ծավալել այդ տեսակետների ...ԽԱՂԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՉԵՆ ՓՈԽՎԵԼՈՒ
Խորհրդարանական ընդդիմության՝ բացարձակ համամասնական ընտրակարգի անցնելու առաջարկը քննարկելու նպատակով երեկ ԱԺ-ում լսումներ էին կազմակերպվել։ «Մենք՝ Հանրապետականը, չի պատրաստվում դրական եզրակացություն տալ ...
ՇԱՔԱՐԻ ԵՎ ԱՂԻ ՀԱՇՎԵԿՇԻՌԸ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Քաղաքական գործիչներին հետեւում էր ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ
ՄՈՒԹ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
ՆԱՄԱԿ ԼԵՎՈՆ ՊԱՊԻԿԻՆ
Քո ԳԻՔՈՐԱՆՆԱԽԱՆՁԵԼԻ ԴՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱԶԴԱՆՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԱՍՈՒՆԻ ՎԱՐՔԱԳԻԾԸ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ«ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻՍՏ» ԲԱԳՐԱՏՅԱՆԻ ԲԵՆԵՖԻՍԸ
Մ.ՍԱՀԱԿՅԱՆԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԷԹՆՈՍԻ ՄԱՍԻՆ ՓԱՍՏՈՂ ԵՎ ՈՉ ՄԻ ԳԻՐ ԿԱՄ ՀՈՒՇԱՐՁԱՆ ՉԿԱ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆԱՄԵՆ ՎԻՐՈՒՍ ԲՈՒԺՎՈՒՄ Է ՅՈՒՐՈՎԻ
Ե.ԱՌԱՔԵԼՅԱՆԱՌԱՆՑ ԴՆՉԿԱԼԻ ՇԱՆ ՈՒՐՎԱԿԱՆԸ ՀԱԿ-ՈՒՄ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԷԳԵՄԵՆ ԲԱՂԸՇԻ ՍԱԴՐԱՆՔՆԵՐԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆՀԵՐԹԱԿԱՆ ԱՆՀԵԹԵԹ ԲԱՄԲԱՍԱՆՔ
- 1875 Իգդիրում ծնվել է հանրապետության վաստակավոր բժիշկ, ակնաբան-վիրաբույժ Հայկ Կանայանը:
- 1916 Առաջին աշխարհամարտում ռուսական զորքերը գրավեցին Հյուսիս-արևելյան Թուրքիայի Էրզրում քաղաքը:
- 1921 Վրաց մենշևիկների տնօրինությանը հանձնված, այսպես կոչված «Լոռու չեզոք գոտում», հաղթեց ապստամբությունը վրացական կառավարության դեմ: Գոտու բոլոր 41 գյուղերում ծածանվեց խորհրդային Հայաստանի դրոշը:
- 1927 Հանրապետության ժողկոմխորհը հաստատեց ԵՊՀ նոր կանոնադրությունը, որի համաձայն համալսարանում հաստատվեց հետևյալ հինգ ֆակուլտետները՝ սոցիալ-տնտեսական, մանկավարժական, գյուղատնտեսական, բժշկական և տեխնիկական:
- 1932 Ստեղծվեց համամիութենական «Հին բոլշևիկների ընկերության» մասնաճյուղը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

