
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՂԱՆԴԱՎՈՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
- Չէ, իսկապես, ողջ այս նախընտրական իրարանցումը նախկինում էլ բավական զվարճալի էր թվում, իսկ այն բանից հետո, երբ ՀԱԿ-ը փորձեց կազմել իր համամասնական ցուցակը, վերջնականապես վերածվեց ամենաիսկական խեղկատակության։

Չէ՞ որ միայն գեղեցկության համար է ասվում, թե ՀԱԿ-ում ընդգրկված է 18 կուսակցություն։ Իրականում այդ «կուսակցությունների» մեծ մասը ընդամենը սովորական քաղաքական աղանդներ են, որոնց պարագայում ցանկացած հարցի շուրջ ընդհանուր հայտարարի գալը նույնիսկ տեսականորեն անհնար է։ Սակայն քաղաքական աղանդավորության բուն երեւույթը բավական հետաքրքիր է եւ, անշուշտ, արժանի առանձին դիտարկման։
Հայրենի քաղաքական համակարգի առանձնահատկությունը մարդ-կուսակցությունների ահռելի բազմությունն է, որոնք իրականում, ըստ էության, արմատական աղանդներ են։ Այդ խմբերն ընդհանուր առմամբ միանգամայն անվտանգ են իշխանության համար, քանզի անկարող են ոչ միայն խոչընդոտել նրա գործունեությունը, այլեւ գլխավորել փոքրիշատե լուրջ զանգվածային շարժում։
Քաղաքական աղանդավորության հիմնական սկզբունքը իրենց միակ իսկական արմատականներ հայտարարելն է։
Քանի որ աղանդավորական խմբի գոյության գլխավոր հիմնավորումն այն է, թե ինքը արմատական գաղափարի միակ իսկական եւ հետեւողական կրողն է (մենք քիչ ենք հենց այն պատճառով, որ ամենա-ամենալավն ենք), ապա այլ աղանդների առկայությունը արմատականի համար պարզապես անձնական վիրավորանք է, ոտնձգություն իր կյանքի իմաստի նկատմամբ։
Դրա համար էլ հիմնական ուժերը վատնվում են այլ արմատականների դեմ պայքարի վրա։ Որքան ավելի արմատական է այս կամ այն խումբը, այնքան մեծ ատելություն է առաջացնում մրցակիցների միջավայրում։
Մի պահ անգամ անհնար է ենթադրել, որ աշխարհում կա ավելի արմատական, ավելի կոշտ դիրք զբաղեցնող որեւէ մեկը։ Դրա հետեւանքով ժամանակի զգալի մասը ծախսվում է ոչ միայն հիմնավորելու իրենց անգերազանցելի արմատականությունն ու անկրկնելի հեղափոխականությունը, այլեւ ցույց տալու մնացյալ բոլորի համանման հավակնությունների հիմնազուրկ լինելը։
Եթե մրցակից խումբը նույնպես անվանում է իրեն արմատական, ապա բավական չէ բացատրել գոյություն ունեցող քաղաքական տարբերությունները, հարկ է ապացուցել բոլորին, որ այլ խմբերի հավակնությունները սուտ են, կեղծիք, դեմագոգիա, իսկ գուցեեւ պարզապես սադրանք։ Լավագույն տարբերակն այն է, իհարկե, եթե հաջողվում է մեղադրել մրցակից խմբերին հատուկ ծառայությունների եւ ընդհանրապես իշխանությունների հետ համագործակցության մեջ։
Որքան ավելի նման են քաղաքական տարբեր աղանդների կարգախոսները, այնքան մեծ ուժեր են վատնվում բանավեճի համար։ Եվ այն դառնում է է՛լ ավելի կեղծ, ագրեսիվ ու դեմագոգիկ։ «Կրակի պահպանումը» աղանդավորական խմբում դրա առաջնորդներից պահանջում է զարգացնել իրենց մեջ մարդկային այն բոլոր վատթարագույն հատկանիշները, որ կարող է ձեւավորվել քաղաքականությամբ զբաղվող մարդկանց մեջ։ Զարմանալի չէ, որ երբ արմատական ընդդիմության այս կամ այն ներկայացուցիչը, «խելքը գլուխը հավաքելով», անցնում է իսթեբլիշմենտի շարքերը, ապա այնտեղ բավական լավ կարիերա է անում։
Աղանդավորական միջավայրում քաղաքական պայքարի օրինաչափ ձեւ է դառնում տրոհումը։ Փոքրաթիվ խմբերը մասնատվում են զարմանալիորեն մեծ թվով բեկորների, ըստ որում՝ կրկնում դա անթիվ անգամներ, հարցականի տակ դնելով մաթեմատիկայի օրենքները։
«Աղանդավորին,- գրել է Գրամշին,- ոգեւորություն են պատճառում ներկուսակցական կյանքի չնչին փաստերը, որոնք նրա համար ունեն գաղտնի իմաստ եւ տոգորում են նրան միստիկական էնտուզիազմով»։
Բանն այն է, որ աղանդավորական խմբերը լիովին պարփակված են իրենց մեջ, նրանց սեփական ներքին խնդիրներն ու վեճերը բացարձակ ինքնաբավ են։ Զարմանալի չէ, որ այդօրինակ կազմակերպությունները մշտապես տրոհվում են։
Չէ՞ որ ցանկացած, նույնիսկ մասնավոր տարաձայնություն ստանում է տիեզերական հակամարտության տեսք, ցանկացած վեճ դառնում սկզբունքային, ցանկացած մարտավարական տարբերություն վերածվում ռազմավարական տարաձայնությունների։
Ժամանակին իր «Անցումային ծրագրում» Տրոցկին մատնանշել է քաղաքական աղանդավորների գիտակցության գլխավոր առանձնահատկությունը. «Անցումային պահանջների տեսքով կամուրջն այդ ամուլ քաղաքական գործիչներին ընդհանրապես պետք չէ, քանզի նրանք մտադիր չեն անցնել մյուս ափ։ Նրանք դոփում են տեղում` բավարարվելով միեւնույն սնանկ աբստրակցիաների կրկնությամբ։ Քաղաքական իրադարձությունները նրանց համար մեկնաբանությունների, այլ ոչ թե գործողությունների առիթ են։
Քանի որ աղանդավորները ամեն քայլափոխի հարվածներ են ստանում իրականությունից, ապա ապրում են մշտական նյարդայնության վիճակում, անդադար գանգատվում «ռեժիմից» ու խրվում մանր բանսարկությունների մեջ։ Իրենց սեփական խմբակներում նրանք սովորաբար հաստատում են բռնատիրական ռեժիմ»։
Քաղաքական աղանդավորները չեն կարող ապագա ունենալ։ Նույնիսկ այնտեղ, որտեղ իսկապես հեղափոխություն է կատարվում, այդօրինակ արմատականներն անկարող են լինում փոքրիշատե էական դեր խաղալ իրադարձություններում։
Այդ ամենը չհասկանալու համար պետք է լինել ՀԱԿ առաջնորդ։ Մնացածները տեղյակ են։
- «Հայոց Աշխարհ»-ի քաղտեխնոլոգիաների բաժին
ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐԻՆ` ON-LINE ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին
Պետական եկամուտների կոմիտեն, կարեւորելով հարկ վճարողների իրազեկվածության մակարդակի բարձրացումը, ձեւավորված ավանդույթի համաձայն, պարբերաբար տեղեկատվական հանդիպումներ է կազմակերպում` հարկային եւ մաքսային ...ՀԻՊՈԿՐԱՏԻ «ՀԵՏՆՈՐԴՆԵՐԸ»
Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆ
Սկիզբը՝ նախորդիվ
ՄԱՆԿԱԿԱՆ ՄԱՀԵՐ`
ԱՐՄԱՎԻՐ ԲԿ-ՈՒՄ
«Արմավիրի ԲԿ» ՓԲԸ-ում մահացել են նաեւ մանկահասակ երեխաներ Հովհաննես Հովհաննիսյանը (ծն. 2009թ.) եւ Արտաշես Սեդրակյանը (ծն. 2007թ.)։ Դա հիմնավորվել ...ՀԱՅԵՐ ԵՆ ՏՈՒԺԵԼ
Վոլգոգրադի «Բելաջիո» ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացածների թվում կան նաեւ ազգությամբ հայեր: Ներկայումս ծանր վիճակում են 21-ամյա Սվետլանա Ղազարյանը ...ԴԻՄԱԿԱՎՈՐՎԱԾ ԳՈՂԸ
Փետրվարի 14-ին` ժամը 21։20-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները կողոպուտ կատարելու կասկածանքով բերման են ենթարկել նախկինում դատապարտված, 25-ամյա Արմեն Օգանեզովին: Պարզվել է, որ նա ժամը 21։00-ի սահմաններում ...ԵՂԱՆԱԿ
Հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի ցիկլոնի անցմամբ: Այսօր շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն: Քամու արագությունը 2-7 մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ, ...ՀՈՒՇԱԳԻՐ
Մենք` ներքոստորագրյալ հասարակական-քաղաքական կազմակերպությունների ղեկավարներս, «Ժողովրդավարություն եւ Աշխատանք» կուսակցության (ԺԱԿ) նախաձեռնությամբ հրավիրված համատեղ քննարկումների ընթացքում վերլուծելով ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՆՄԻՋԱՊԵՍ ԱՌԱՋ ԽԱՂԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՉԵՆ ՓՈԽՈՒՄ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Դաշնակցություն եւ «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցությունների՝ բացարձակ համամասնական ընտրակարգի անցնելու առաջարկը քննարկելու նպատակով ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը երեկ խորհրդարանական լսումներ ...ԳԻԺԸ ԳԻՏԻ՝ ԱՇԽԱՐՀԸ ԳԻԺ Ա
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՀՀՇ վարչության նախագահ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ երեկ «Հայացք» ակումբում լրագրողների հետ իր հանդիպումն ամբողջապես նվիրեց հրազդանյան ընտրություններին, ավելի ճիշտ, այդ ընտրություններից ստացած իր անձնական տպավորություններին ...ԿՀԱՋՈՂՎԻ՞ ՓՐԿԵԼ ՓՈՔՐ ԱՌԵՎՏՈՒՐԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Թե՞ սուպերմարկետների դիրքերն այլեւս անսասան են
Առեւտրի եւ ծառայությունների մասին օրենքի նախագիծը չնայած արդեն տեւական ժամանակ է, ինչ շրջանառության մեջ է, այնուհանդերձ միայն օրերս կառավարությունը որոշեց ...ՆԱՄԱԿ ԼԵՎՈՆ ՊԱՊԻԿԻՆ
Քո ԳԻՔՈՐ
Թանկագին Տեր-Պետրոսյան պապիկ
Ես չգիտեմ, թե ինչպես ես դու այդտեղ ապրում առանց մեզ եւ որքանով ես պատկերացնում, թե ինչպես ենք մենք այստեղ ապրում առանց քեզ։ Բայց, կարծում եմ, լավ չես պատկերացնում, քանի որ ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՂԱՆԴԱՎՈՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Հայոց Աշխարհ»-ի քաղտեխնոլոգիաների բաժին
Չէ, իսկապես, ողջ այս նախընտրական իրարանցումը նախկինում էլ բավական զվարճալի էր թվում, իսկ այն բանից հետո, երբ ՀԱԿ-ը փորձեց կազմել իր համամասնական ցուցակը, վերջնականապես վերածվեց ամենաիսկական խեղկատակության։
...ԳՈՂԱՑԵԼ ԵՆ ԱՐԱԳԱՉԱՓ ՍԱՐՔԸ
Երեկ բացահայտում է արել ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:
Երեւանի Մյասնիկյան պողոտայում օրերս տեղադրված արագաչափ սարքը խորհրդավոր պայմաններում անհետացել է:ՀԱՅԻ ԲԱԽՏ
Լոնդոնում ձերբակալել են «Էստոնիայի եվրոպական շարժում» ոչ առեւտրային կազմակերպության կառավարման նախկին անդամ Աննա-Մարիա Գալոյանին, որը Էստոնիայում մեղադրվում է ՀԿ-ի միջոցները ոչ նպատակային վատնելու համար: ...ՓԱԿ ԵՆ
Երեկվա դրությամբ միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթեւեկելի էին: Կրկին փակ են Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը եւ Սելիմի լեռնանցքը:ՄՈՏԵՆՈՒՄ ԵՆՔ 4-ՐԴ ՏԱՍՆՅԱԿԻՆ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է ռեկորդային առաջխաղացումը ՖԻՖԱ-ի համաշխարհային դասակարգման սանդղակում։ Մեկ ամսվա ընթացքում մեր թիմը, բարձրանալով եւս 4 հորիզոնական, 639 միավորով գրավում ...ՄԵԼՔՈՒՄՅԱՆԸ ՄԻԱՅՆ 7-ՐԴՆ Է
Մոսկվայում ավարտված «Աերոֆլոտ օփեն» շախմատային փառատոնի գլխավոր մրցաշարի վերջին տուրում հայ շախմատիստներից հաղթեց միայն Վլադիմիր Հակոբյանը, որը, սպիտակներով առավելության հասնելով լեհ Գրեգոշ Գաեւսկու նկատմամբ, ...ՀԵՐԹԱԿԱՆ ՋԱԽՋԱԽԻՉԸ
Ֆուտբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականը 2013թ. Եվրոպայի առաջնության ընտրական խաղում հյուրընկալվելիս 0։6 հաշվով պարտվեց Պորտուգալիայի հավաքականին։ Սա մեր թիմի 6-րդ անընդմեջ պարտությունն է 7-րդ ընտրական ...«ԲԱՐՍԱՅԻ» ԵՎ ՄԵՍԻԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՌԵԿՈՐԴՆԵՐԸ
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում գործող գավաթակիր «Բարսելոնը», հյուրընկալվելիս 3։1 հաշվով հաղթելով գերմանական «Բայերին», ոչ միայն գործնականում ապահովեց մասնակցությունը հաջորդ փուլին, այլեւ ...ԵՎՍ 80 ՄԼՆ ԴՈԼԱՐ
Երեկ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը եւ Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հափին «Զարգացման քաղաքականության երրորդ գործառնություն» ծրագրի շրջանակում ստորագրեցին ֆինանսավորման ...ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է
Լեռնային Ղարաբաղում հրազենային մահացու վիրավորում ստացած զինվորի մահվան փաստով մեղադրանք է առաջադրվել մի սերժանտի: Հիշեցնենք, որ Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային (Հորադիզ) ...ՔԱՆԻ՞ ԳՐՈՇ ԱՐԺԵՆ «ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԸՆՏՐԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ» ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԸ
Մ.ՍԱՀԱԿՅԱՆ
Դատելով թե՛ ՀԱԿ-ի, թե՛ ՀԱԿ-ի ներկայացուցիչ Սասուն Միքայելյանի եւ նրա նախընտրական շտաբի պետի հակասական հայտարարություններից՝ Հրազդանի քաղաքապետի ընտրության արդյունքներից նրանք ոչ թե պարզապես անակնկալի ...ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԾՎԵԼ Է ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅԱՆ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Երեւանը աղետի գոտու է նման
Հայաստանում այնքան լայն տարածում է գտել գլոբալ հարցերով զբաղվելու մոլորությունը, որ մոռացել ենք կողքից նայել անգամ այն անբնական պայմաններին, որոնցում ապրում ենք՝ 21-րդ դարը ...ՔԱՐԵՐԸ ՀԱՎԱՔԵԼՈՒ ԵՎ ՔԱՐԵՐԸ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՆԵՏԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
«ՕԵԿ-ը ընտրություններին մասնակցելու է սեփական ցուցակով։ Մարտի 3-ին մարզահամերգային համալիրում տեղի կունենա մեր համագումարը, որտեղ կներկայացնենք կուսակցության մարտավարությունը եւ ռազմավարությունը առաջիկա ...ՀԱԿ-Ա-ԳՐՈՀ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Կեղծարարները «կեղծիքի» դեմ
Երեկ տեղի է ունեցել ՀԱԿ քաղխորհրդի նիստը, որի ընթացքում, համաձայն տարածած հաղորդագրության՝ «քննարկվել են Հրազդանի քաղաքապետի ընտրությունների արդյունքները, Հայ ազգային կոնգրեսի ...ԵՐԿԱԹՈՒՂԻ
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է հայկական երկաթուղու հավատարմագրային կառավարումն ստանձնած «Ռուսական երկաթուղիներ» ընկերության նախագահ Վլադիմիր Յակունինին:
Վլադիմիր Յակունինը հանրապետության ղեկավարին ...ՆՄԱՆ ՀԱՐՑ ՉԻ ՔՆՆԱՐԿՎԵԼ
«Գագիկ Ծառուկյանը բազմիցս է ասել, որ «Բարգավաճ Հայաստանի» դռները բաց են բոլոր այն գործիչների առջեւ, որոնք պատրաստ են մեզ հետ աշխատել հանուն ավելի բարեկեցիկ ու բարգավաճ Հայաստանի»,- անդրադառնալով Վարդան ...ԵՐԵՎԱՆՅԱՆ ՑՈՒՑԱԿ
Ամբողջովին համամասնական ընտրակարգին անցնելու մասին առաջարկությունը ժամանակավրեպ է: Նման հայտարարությամբ երեկ հանդես է եկել ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանը: «Համամասնական ընտրակարգի պարագայում լինելու ...ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐ
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արա Սադոյանին:ԻՆՉ ԿԼԻՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ
Ըստ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ. «Հանրապետականի հետ մեր հարաբերությունները կառուցողական են, ինչը պայմանավորված է նաեւ իմ եւ Սերժ Սարգսյանի հարաբերություններով։ Ինքս կողմ եմ ավելի լայն հանրային կոալիցիայի` ցանկացած ...ԲՀԿ-Ն ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ՕՍԿԱՆՅԱՆԻ ՔԱՅԼԸ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդի խոսնակ Խաչիկ Գալստյանը «ողջունելի» է համարել կուսակցությանն անդամակցելու` նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի որոշումը: «Միայն ողջունել կարելի է պարոն ...ԻՆՉՊԵՍ Է ԴԱ ԱՐՎՈՒՄ
«Ֆինանսական ռեսուրսներ կարելի է գործադրել, պատգամավորական տեղեր կարելի է աճուրդի հանել նաեւ համամասնական ընտրակարգի դեպքում: Նման իրողություններ մենք տեսել ենք: Ինչպես ԱԺ-ում հայտնվեց «Շամիրամ» խմբակցությունը: ...ՎՐԴՈՎՎԱԾ ԵՆ
Ֆրանսիացի սոցիալիստ սենատորներ Լյուկ Կարվունասը եւ Ֆիլիպ Կալտենբախն իրենց վրդովմունքն են հայտնել այդ երկրում Թուրքիայի դեսպան Թահսին Բուրջուօղլուի վարքի կապակցությամբ: «Մենք անընդունելի ենք համարում ...145 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐՈՎ
Հովհաննես Թումանյանի թբիլիսյան բնակարանի առք ու վաճառքի գործարքը կիրականացվի հաջորդ շաբաթ: Բնակարանի սեփականատերը 145 հազար դոլար է գնահատել իր բնակտարածքը, որին համաձայնել են Գյումրիի քաղաքապետ Վարդան ...ՆՈՐՄԱԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ
«ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ լուրջ հակասություններ չկան, չեն էլ կարող լինել։ Կոալիցիայի տարբեր կուսակցություններ տարբեր հարցերի վերաբերյալ կարող են տարբեր տեսակետներ ունենալ, ինչո՞ւ չէ` բանավեճ ծավալել այդ տեսակետների ...ԽԱՂԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՉԵՆ ՓՈԽՎԵԼՈՒ
Խորհրդարանական ընդդիմության՝ բացարձակ համամասնական ընտրակարգի անցնելու առաջարկը քննարկելու նպատակով երեկ ԱԺ-ում լսումներ էին կազմակերպվել։ «Մենք՝ Հանրապետականը, չի պատրաստվում դրական եզրակացություն տալ ...
ՈՐԱԿԻ ԽՆԴԻՐ
ՈՐԱԿԻ ԽՆԴԻՐ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՆՉ ՆԱԽԱԳԾԵՐ ԵՆ ՄԵԶ ԱՆՀՐԱԺԵՇՏ
ԱՐՏԱԿ ԴԱՐԲԻՆՅԱՆ«ՔԱՌԱՄՅԱ ՀՐԱԴԱԴԱՐԸ» ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԲԱՑԱՌԻԿ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆԱՆՁՆԱԿԱՆ ՈՒ ԽՄԲԱԿԱՅԻՆ «ՂԱԼՄԱՂԱԼԻ ՄՇԱԿՈՒՅԹԸ»
ԱՎԻԿ ՄԱՐՈՒԹՅԱՆ
ՄՈՒԹ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
ՆԱՄԱԿ ԼԵՎՈՆ ՊԱՊԻԿԻՆ
Քո ԳԻՔՈՐԱՆՆԱԽԱՆՁԵԼԻ ԴՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱԶԴԱՆՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԱՍՈՒՆԻ ՎԱՐՔԱԳԻԾԸ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ«ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻՍՏ» ԲԱԳՐԱՏՅԱՆԻ ԲԵՆԵՖԻՍԸ
Մ.ՍԱՀԱԿՅԱՆԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԷԹՆՈՍԻ ՄԱՍԻՆ ՓԱՍՏՈՂ ԵՎ ՈՉ ՄԻ ԳԻՐ ԿԱՄ ՀՈՒՇԱՐՁԱՆ ՉԿԱ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆԱՄԵՆ ՎԻՐՈՒՍ ԲՈՒԺՎՈՒՄ Է ՅՈՒՐՈՎԻ
Ե.ԱՌԱՔԵԼՅԱՆԱՌԱՆՑ ԴՆՉԿԱԼԻ ՇԱՆ ՈՒՐՎԱԿԱՆԸ ՀԱԿ-ՈՒՄ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԷԳԵՄԵՆ ԲԱՂԸՇԻ ՍԱԴՐԱՆՔՆԵՐԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆՀԵՐԹԱԿԱՆ ԱՆՀԵԹԵԹ ԲԱՄԲԱՍԱՆՔ
- 1875 Իգդիրում ծնվել է հանրապետության վաստակավոր բժիշկ, ակնաբան-վիրաբույժ Հայկ Կանայանը:
- 1916 Առաջին աշխարհամարտում ռուսական զորքերը գրավեցին Հյուսիս-արևելյան Թուրքիայի Էրզրում քաղաքը:
- 1921 Վրաց մենշևիկների տնօրինությանը հանձնված, այսպես կոչված «Լոռու չեզոք գոտում», հաղթեց ապստամբությունը վրացական կառավարության դեմ: Գոտու բոլոր 41 գյուղերում ծածանվեց խորհրդային Հայաստանի դրոշը:
- 1927 Հանրապետության ժողկոմխորհը հաստատեց ԵՊՀ նոր կանոնադրությունը, որի համաձայն համալսարանում հաստատվեց հետևյալ հինգ ֆակուլտետները՝ սոցիալ-տնտեսական, մանկավարժական, գյուղատնտեսական, բժշկական և տեխնիկական:
- 1932 Ստեղծվեց համամիութենական «Հին բոլշևիկների ընկերության» մասնաճյուղը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

