
ԳԻԺԸ ԳԻՏԻ՝ ԱՇԽԱՐՀԸ ԳԻԺ Ա
- ՀՀՇ վարչության նախագահ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ երեկ «Հայացք» ակումբում լրագրողների հետ իր հանդիպումն ամբողջապես նվիրեց հրազդանյան ընտրություններին, ավելի ճիշտ, այդ ընտրություններից ստացած իր անձնական տպավորություններին

Արտառոց էին հատկապես տպավորություններն այն ընտրատեղամասից, որտեղ նա վստահված անձ էր: Ա.Մանուկյանը մի 15 րոպե ճգնում էր համոզել, որ գրանցված ընտրողների մեջ զգալի թիվ էին կազմում հոգեկան հիվանդները, որոնք եկել էին քվեարկելու գործող քաղաքապետի օգտին.
«Մի երեւույթ տեսա ու Կաֆկային, Հյուգոյին այդտեղ հիշեցի, ու հետո նաեւ ճշտեցի, որ այդ երեւույթը կա նաեւ բոլոր տեղամասերում. դա հոգեկան հիվանդների, հիվանդների եւ բացարձակ կամք չունեցող հիվանդների ներկայությունն էր քվեարկությանը, միջինը յուրաքանչյուր տեղամասում 40-50 հոգի: Դրանք մարդիկ էին, որոնք չէին կարողանում խոսել, ձայն հանել, կամք արտահայտել»:
Եվ այդ «թշվառները» ընտրության գալու պատճառ չպիտի ունենային, եթե չլիներ քաղաքային իշխանությունից ստացած ընտրակաշառքը. «Մի աղջնակ կար, որը ժամը մեկ գնում էր ու բերում էր իր հիվանդ քույրերին ու եղբայրներին: Մեկին բերում էր, հետո գնում էր, բերում էր հաջորդին, քանի որ այդ մարդիկ բերելու կարիք ունեին: Այդ աղջնակն ուրախանում էր, նրա համար հաջողություն էր, որ կարողացել է այդ մարդկանց բերել եւ փոխարենը փող ստանալ:
Այսինքն՝ այդ ամենն այդ մարդկանց համար փող աշխատելու պատեհություն էր: Իսկապես կինոյի մարդիկ էին: Կային տատիկներ ու պապիկներ, ովքեր հողաթափերով էին ընտրության եկել, մինչդեռ դրսում գիշերը -26 աստիճան էր: Գալիս էին ու ասում՝ բա մեր փողը ո՞ւր ա, մեր հացի փողը կտա՞ք: Մի կոշմառ էր, որը կազմեց լրջագույն քանակ»:
Ընտրողների ընդհանուր բարձր ակտիվությունն ակնհայտորեն դուր չէր եկել ՀՀՇ նախագահին. «Այդ ընտրատեղամասում իրականում ապրում էին 1300-1400-ի կարգի մարդ, որից 1200-ը մասնակցեց ընտրություններին»:
Սակայն նա առանձնացրեց ընտրությանը մասնակցած այն հրազդանցիներին, որոնց նախընտրած թեկնածուն Սասուն Միքայելյանն էր, քանի որ նրանք «ազատ» մարդիկ են ու բնականաբար չէին կարող համեմատվել մյուս թենածուի համակիրների հետ: Ողջ ընտրազանգվածից, ըստ նրա, «իրական» քվեարկողները միայն Սասունի կողմնակիցներն էին.
«Դրանք քաղաքացիներ են, որոնք իրենց կամքով, ազատ, ընտրության իրավունքով, քաղաքացիական զգացումով եկան ու քվեարկեցին: Նրանք հաղթահարեցին ճնշումները, ահաբեկչությունը. միջավայրի գաղջ վիճակը: Դա եմ ես համարում մեր հաղթանակը, հաջողությունը, որ այդ մարդիկ բոլոր ճնշումներին դիմակայելով, եկան քվեարկեցին»:
Ի դեպ, Ա.Մանուկյանը չթաքցրեց, որ իրենք գոհ են հրազդանյան ընտրություններում գրանցված այդ արդյունքից. «Վերջին նախագահական ընտրությունների ժամանակ մենք Հրազդանում կարողացել ենք գրանցել 5700 ձայն, այս անգամ գրանցեցինք 11 500-ը, որը մասնակիցների 46 տոկոսն է: Սա արդար թիվ է, չահաբեկված մարդու թիվ է: Ազատ, անկախ մարդու քվեարկության թիվ է, որը համարում եմ լրջագույն հաջողություն: 5 հազար դրամը մի մասին սպանեց, բայց այս մասը կա»:
Ինչ վերաբերում է ընտրախախտումներին, ապա, պարզվում է, դրանք հնարավոր չէր արձանագրել, քանի որ իշխանությունները վերեւից հրահանգել էին ընտրատեղամասերում խախտումներ չանել. «Ընտրատեղամասի ներսում ինչ ասեիր, կատարում էին օրենքի շրջանակներում:
Ասեիր՝ արկղերն այսպես դիր, կդնեին, ցուցակները այստեղ դրեք, դիտորդները թող այնտեղ լինեն, անում էին: Հստակ ասում եմ, որ որեւէ խնդիր չի եղել: Ինչ որ եղել էր, եղել էր նախօրեին եւ դրսում: Հրահանգավորված էր ներսում ոչինչ չանել»: Մինչդեռ դրսում եղածը կաշառքն էր, մարդկանց բերելն էր, ըստ բանախոսի՝ վիզուալ «ախտորոշման» հիվանդներ բերելն էր:
Ա.Մանուկյանի ասելով, ինքը հետեւել ու հայտնաբերել է ընտրակաշառք տալու մի դեպք, տեսել է, թե ինչպես են Արամ Դանիելյանի վստահված անձինք ընտրատեղամասի մոտ մի հարբած մարդու փող փոխանցում ու միաժամանակ սակարկում` 3500, թե 5000 դրամ տան.
«Ինձ տեսնելով, նրանք փախան, իսկ այդ ալկոհոլիկին բերեցինք տեղամաս, նա իր փողերը հանեց ու սկսեց գոռալ, որ կաշառակեր չէ: Իսկ իր մոտ եղած փողերի համար էլ ասաց, որ իր աշխատած փողն է, ինքն աշխատող տղա է, աղքատ չի»:
Ոստիկանությունն ավելի ուշ ժամանելով տեղամաս` չէր հայտնաբերել այդ փողերը: «Մարդն այդ փողերը կերավ»,- ասաց Մանուկյանը՝ ոչ մի կերպ չկարողանալով բացատրել դրանց անսպասելի անհետացումը:
Իսկ ի՞նչն էր նախապես հայտարարված հանրահավաքը հետաձգելու պատճառը, մի՞թե ՀԱԿ-ը իր համակիրներին նախընտրական այս շրջանում ասելիք չունի։ Ըստ Մանուկյանի. «Հրազդանում այնպես մրսեցինք, բոլորը հիվանդ են: Մենք հասկացանք, անխղճություն է մարդկանց այս ցրտին 2 ժամ դրսում պահել: Հավատացեք, այլ մոտիվացիաներ չկան»:
- ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐԻՆ` ON-LINE ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին
Պետական եկամուտների կոմիտեն, կարեւորելով հարկ վճարողների իրազեկվածության մակարդակի բարձրացումը, ձեւավորված ավանդույթի համաձայն, պարբերաբար տեղեկատվական հանդիպումներ է կազմակերպում` հարկային եւ մաքսային ...ՀԻՊՈԿՐԱՏԻ «ՀԵՏՆՈՐԴՆԵՐԸ»
Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆ
Սկիզբը՝ նախորդիվ
ՄԱՆԿԱԿԱՆ ՄԱՀԵՐ`
ԱՐՄԱՎԻՐ ԲԿ-ՈՒՄ
«Արմավիրի ԲԿ» ՓԲԸ-ում մահացել են նաեւ մանկահասակ երեխաներ Հովհաննես Հովհաննիսյանը (ծն. 2009թ.) եւ Արտաշես Սեդրակյանը (ծն. 2007թ.)։ Դա հիմնավորվել ...ՀԱՅԵՐ ԵՆ ՏՈՒԺԵԼ
Վոլգոգրադի «Բելաջիո» ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացածների թվում կան նաեւ ազգությամբ հայեր: Ներկայումս ծանր վիճակում են 21-ամյա Սվետլանա Ղազարյանը ...ԴԻՄԱԿԱՎՈՐՎԱԾ ԳՈՂԸ
Փետրվարի 14-ին` ժամը 21։20-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները կողոպուտ կատարելու կասկածանքով բերման են ենթարկել նախկինում դատապարտված, 25-ամյա Արմեն Օգանեզովին: Պարզվել է, որ նա ժամը 21։00-ի սահմաններում ...ԵՂԱՆԱԿ
Հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի ցիկլոնի անցմամբ: Այսօր շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն: Քամու արագությունը 2-7 մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ, ...ՀՈՒՇԱԳԻՐ
Մենք` ներքոստորագրյալ հասարակական-քաղաքական կազմակերպությունների ղեկավարներս, «Ժողովրդավարություն եւ Աշխատանք» կուսակցության (ԺԱԿ) նախաձեռնությամբ հրավիրված համատեղ քննարկումների ընթացքում վերլուծելով ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՆՄԻՋԱՊԵՍ ԱՌԱՋ ԽԱՂԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՉԵՆ ՓՈԽՈՒՄ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Դաշնակցություն եւ «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցությունների՝ բացարձակ համամասնական ընտրակարգի անցնելու առաջարկը քննարկելու նպատակով ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը երեկ խորհրդարանական լսումներ ...ԳԻԺԸ ԳԻՏԻ՝ ԱՇԽԱՐՀԸ ԳԻԺ Ա
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՀՀՇ վարչության նախագահ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ երեկ «Հայացք» ակումբում լրագրողների հետ իր հանդիպումն ամբողջապես նվիրեց հրազդանյան ընտրություններին, ավելի ճիշտ, այդ ընտրություններից ստացած իր անձնական տպավորություններին ...ԿՀԱՋՈՂՎԻ՞ ՓՐԿԵԼ ՓՈՔՐ ԱՌԵՎՏՈՒՐԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Թե՞ սուպերմարկետների դիրքերն այլեւս անսասան են
Առեւտրի եւ ծառայությունների մասին օրենքի նախագիծը չնայած արդեն տեւական ժամանակ է, ինչ շրջանառության մեջ է, այնուհանդերձ միայն օրերս կառավարությունը որոշեց ...ՆԱՄԱԿ ԼԵՎՈՆ ՊԱՊԻԿԻՆ
Քո ԳԻՔՈՐ
Թանկագին Տեր-Պետրոսյան պապիկ
Ես չգիտեմ, թե ինչպես ես դու այդտեղ ապրում առանց մեզ եւ որքանով ես պատկերացնում, թե ինչպես ենք մենք այստեղ ապրում առանց քեզ։ Բայց, կարծում եմ, լավ չես պատկերացնում, քանի որ ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՂԱՆԴԱՎՈՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Հայոց Աշխարհ»-ի քաղտեխնոլոգիաների բաժին
Չէ, իսկապես, ողջ այս նախընտրական իրարանցումը նախկինում էլ բավական զվարճալի էր թվում, իսկ այն բանից հետո, երբ ՀԱԿ-ը փորձեց կազմել իր համամասնական ցուցակը, վերջնականապես վերածվեց ամենաիսկական խեղկատակության։
...ԳՈՂԱՑԵԼ ԵՆ ԱՐԱԳԱՉԱՓ ՍԱՐՔԸ
Երեկ բացահայտում է արել ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:
Երեւանի Մյասնիկյան պողոտայում օրերս տեղադրված արագաչափ սարքը խորհրդավոր պայմաններում անհետացել է:ՀԱՅԻ ԲԱԽՏ
Լոնդոնում ձերբակալել են «Էստոնիայի եվրոպական շարժում» ոչ առեւտրային կազմակերպության կառավարման նախկին անդամ Աննա-Մարիա Գալոյանին, որը Էստոնիայում մեղադրվում է ՀԿ-ի միջոցները ոչ նպատակային վատնելու համար: ...ՓԱԿ ԵՆ
Երեկվա դրությամբ միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթեւեկելի էին: Կրկին փակ են Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը եւ Սելիմի լեռնանցքը:ՄՈՏԵՆՈՒՄ ԵՆՔ 4-ՐԴ ՏԱՍՆՅԱԿԻՆ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է ռեկորդային առաջխաղացումը ՖԻՖԱ-ի համաշխարհային դասակարգման սանդղակում։ Մեկ ամսվա ընթացքում մեր թիմը, բարձրանալով եւս 4 հորիզոնական, 639 միավորով գրավում ...ՄԵԼՔՈՒՄՅԱՆԸ ՄԻԱՅՆ 7-ՐԴՆ Է
Մոսկվայում ավարտված «Աերոֆլոտ օփեն» շախմատային փառատոնի գլխավոր մրցաշարի վերջին տուրում հայ շախմատիստներից հաղթեց միայն Վլադիմիր Հակոբյանը, որը, սպիտակներով առավելության հասնելով լեհ Գրեգոշ Գաեւսկու նկատմամբ, ...ՀԵՐԹԱԿԱՆ ՋԱԽՋԱԽԻՉԸ
Ֆուտբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականը 2013թ. Եվրոպայի առաջնության ընտրական խաղում հյուրընկալվելիս 0։6 հաշվով պարտվեց Պորտուգալիայի հավաքականին։ Սա մեր թիմի 6-րդ անընդմեջ պարտությունն է 7-րդ ընտրական ...«ԲԱՐՍԱՅԻ» ԵՎ ՄԵՍԻԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՌԵԿՈՐԴՆԵՐԸ
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում գործող գավաթակիր «Բարսելոնը», հյուրընկալվելիս 3։1 հաշվով հաղթելով գերմանական «Բայերին», ոչ միայն գործնականում ապահովեց մասնակցությունը հաջորդ փուլին, այլեւ ...ԵՎՍ 80 ՄԼՆ ԴՈԼԱՐ
Երեկ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը եւ Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հափին «Զարգացման քաղաքականության երրորդ գործառնություն» ծրագրի շրջանակում ստորագրեցին ֆինանսավորման ...ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է
Լեռնային Ղարաբաղում հրազենային մահացու վիրավորում ստացած զինվորի մահվան փաստով մեղադրանք է առաջադրվել մի սերժանտի: Հիշեցնենք, որ Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային (Հորադիզ) ...ՔԱՆԻ՞ ԳՐՈՇ ԱՐԺԵՆ «ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԸՆՏՐԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ» ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԸ
Մ.ՍԱՀԱԿՅԱՆ
Դատելով թե՛ ՀԱԿ-ի, թե՛ ՀԱԿ-ի ներկայացուցիչ Սասուն Միքայելյանի եւ նրա նախընտրական շտաբի պետի հակասական հայտարարություններից՝ Հրազդանի քաղաքապետի ընտրության արդյունքներից նրանք ոչ թե պարզապես անակնկալի ...ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԾՎԵԼ Է ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅԱՆ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Երեւանը աղետի գոտու է նման
Հայաստանում այնքան լայն տարածում է գտել գլոբալ հարցերով զբաղվելու մոլորությունը, որ մոռացել ենք կողքից նայել անգամ այն անբնական պայմաններին, որոնցում ապրում ենք՝ 21-րդ դարը ...ՔԱՐԵՐԸ ՀԱՎԱՔԵԼՈՒ ԵՎ ՔԱՐԵՐԸ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՆԵՏԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
«ՕԵԿ-ը ընտրություններին մասնակցելու է սեփական ցուցակով։ Մարտի 3-ին մարզահամերգային համալիրում տեղի կունենա մեր համագումարը, որտեղ կներկայացնենք կուսակցության մարտավարությունը եւ ռազմավարությունը առաջիկա ...ՀԱԿ-Ա-ԳՐՈՀ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Կեղծարարները «կեղծիքի» դեմ
Երեկ տեղի է ունեցել ՀԱԿ քաղխորհրդի նիստը, որի ընթացքում, համաձայն տարածած հաղորդագրության՝ «քննարկվել են Հրազդանի քաղաքապետի ընտրությունների արդյունքները, Հայ ազգային կոնգրեսի ...ԵՐԿԱԹՈՒՂԻ
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է հայկական երկաթուղու հավատարմագրային կառավարումն ստանձնած «Ռուսական երկաթուղիներ» ընկերության նախագահ Վլադիմիր Յակունինին:
Վլադիմիր Յակունինը հանրապետության ղեկավարին ...ՆՄԱՆ ՀԱՐՑ ՉԻ ՔՆՆԱՐԿՎԵԼ
«Գագիկ Ծառուկյանը բազմիցս է ասել, որ «Բարգավաճ Հայաստանի» դռները բաց են բոլոր այն գործիչների առջեւ, որոնք պատրաստ են մեզ հետ աշխատել հանուն ավելի բարեկեցիկ ու բարգավաճ Հայաստանի»,- անդրադառնալով Վարդան ...ԵՐԵՎԱՆՅԱՆ ՑՈՒՑԱԿ
Ամբողջովին համամասնական ընտրակարգին անցնելու մասին առաջարկությունը ժամանակավրեպ է: Նման հայտարարությամբ երեկ հանդես է եկել ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանը: «Համամասնական ընտրակարգի պարագայում լինելու ...ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐ
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արա Սադոյանին:ԻՆՉ ԿԼԻՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ
Ըստ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ. «Հանրապետականի հետ մեր հարաբերությունները կառուցողական են, ինչը պայմանավորված է նաեւ իմ եւ Սերժ Սարգսյանի հարաբերություններով։ Ինքս կողմ եմ ավելի լայն հանրային կոալիցիայի` ցանկացած ...ԲՀԿ-Ն ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ՕՍԿԱՆՅԱՆԻ ՔԱՅԼԸ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդի խոսնակ Խաչիկ Գալստյանը «ողջունելի» է համարել կուսակցությանն անդամակցելու` նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի որոշումը: «Միայն ողջունել կարելի է պարոն ...ԻՆՉՊԵՍ Է ԴԱ ԱՐՎՈՒՄ
«Ֆինանսական ռեսուրսներ կարելի է գործադրել, պատգամավորական տեղեր կարելի է աճուրդի հանել նաեւ համամասնական ընտրակարգի դեպքում: Նման իրողություններ մենք տեսել ենք: Ինչպես ԱԺ-ում հայտնվեց «Շամիրամ» խմբակցությունը: ...ՎՐԴՈՎՎԱԾ ԵՆ
Ֆրանսիացի սոցիալիստ սենատորներ Լյուկ Կարվունասը եւ Ֆիլիպ Կալտենբախն իրենց վրդովմունքն են հայտնել այդ երկրում Թուրքիայի դեսպան Թահսին Բուրջուօղլուի վարքի կապակցությամբ: «Մենք անընդունելի ենք համարում ...145 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐՈՎ
Հովհաննես Թումանյանի թբիլիսյան բնակարանի առք ու վաճառքի գործարքը կիրականացվի հաջորդ շաբաթ: Բնակարանի սեփականատերը 145 հազար դոլար է գնահատել իր բնակտարածքը, որին համաձայնել են Գյումրիի քաղաքապետ Վարդան ...ՆՈՐՄԱԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ
«ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ լուրջ հակասություններ չկան, չեն էլ կարող լինել։ Կոալիցիայի տարբեր կուսակցություններ տարբեր հարցերի վերաբերյալ կարող են տարբեր տեսակետներ ունենալ, ինչո՞ւ չէ` բանավեճ ծավալել այդ տեսակետների ...ԽԱՂԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՉԵՆ ՓՈԽՎԵԼՈՒ
Խորհրդարանական ընդդիմության՝ բացարձակ համամասնական ընտրակարգի անցնելու առաջարկը քննարկելու նպատակով երեկ ԱԺ-ում լսումներ էին կազմակերպվել։ «Մենք՝ Հանրապետականը, չի պատրաստվում դրական եզրակացություն տալ ...
ԳԱԶԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄՆ ԱՂԵՏԱԼԻ ԿԼԻՆԻ
Լ.ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԺՈՂՈՎՐԴԻ ՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԵՐԸ ԿԱՐԾԵՍ ՉԵՆ ՀԱՏՎՈՒՄ
Մ.ՍԱՀԱԿՅԱՆԳԱՅԼԱՁՈՒԿԸ ՄԻՇՏ ԿՄՆԱ ԳԱՅԼԱՁՈՒԿ
Քաղաքական գործիչներին հետեւում էր ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ
ՄՈՒԹ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
ՆԱՄԱԿ ԼԵՎՈՆ ՊԱՊԻԿԻՆ
Քո ԳԻՔՈՐԱՆՆԱԽԱՆՁԵԼԻ ԴՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱԶԴԱՆՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԱՍՈՒՆԻ ՎԱՐՔԱԳԻԾԸ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ«ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻՍՏ» ԲԱԳՐԱՏՅԱՆԻ ԲԵՆԵՖԻՍԸ
Մ.ՍԱՀԱԿՅԱՆԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԷԹՆՈՍԻ ՄԱՍԻՆ ՓԱՍՏՈՂ ԵՎ ՈՉ ՄԻ ԳԻՐ ԿԱՄ ՀՈՒՇԱՐՁԱՆ ՉԿԱ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆԱՄԵՆ ՎԻՐՈՒՍ ԲՈՒԺՎՈՒՄ Է ՅՈՒՐՈՎԻ
Ե.ԱՌԱՔԵԼՅԱՆԱՌԱՆՑ ԴՆՉԿԱԼԻ ՇԱՆ ՈՒՐՎԱԿԱՆԸ ՀԱԿ-ՈՒՄ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԷԳԵՄԵՆ ԲԱՂԸՇԻ ՍԱԴՐԱՆՔՆԵՐԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆՀԵՐԹԱԿԱՆ ԱՆՀԵԹԵԹ ԲԱՄԲԱՍԱՆՔ
- 1875 Իգդիրում ծնվել է հանրապետության վաստակավոր բժիշկ, ակնաբան-վիրաբույժ Հայկ Կանայանը:
- 1916 Առաջին աշխարհամարտում ռուսական զորքերը գրավեցին Հյուսիս-արևելյան Թուրքիայի Էրզրում քաղաքը:
- 1921 Վրաց մենշևիկների տնօրինությանը հանձնված, այսպես կոչված «Լոռու չեզոք գոտում», հաղթեց ապստամբությունը վրացական կառավարության դեմ: Գոտու բոլոր 41 գյուղերում ծածանվեց խորհրդային Հայաստանի դրոշը:
- 1927 Հանրապետության ժողկոմխորհը հաստատեց ԵՊՀ նոր կանոնադրությունը, որի համաձայն համալսարանում հաստատվեց հետևյալ հինգ ֆակուլտետները՝ սոցիալ-տնտեսական, մանկավարժական, գյուղատնտեսական, բժշկական և տեխնիկական:
- 1932 Ստեղծվեց համամիութենական «Հին բոլշևիկների ընկերության» մասնաճյուղը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

