
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՆՄԻՋԱՊԵՍ ԱՌԱՋ ԽԱՂԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՉԵՆ ՓՈԽՈՒՄ
- Դաշնակցություն եւ «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցությունների՝ բացարձակ համամասնական ընտրակարգի անցնելու առաջարկը քննարկելու նպատակով ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը երեկ խորհրդարանական լսումներ էր հրավիրել:

Որպես հիմնական զեկուցող համամասնական ընտրակարգի անցնելու մասին օրենսդրական նախաձեռնության հեղինակների դիրքորոշումներն ու հիմնավորումները ներկայացրեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ:
Ըստ բանախոսի, իրենց առաջարկությանը, ըստ էության, կողմ են բոլոր քաղաքական ուժերը. «Շեշտում եմ այս հանգամանքը, որ բանավեճը զրոյից չսկսենք՝ թե որ ընտրակարգն է լավ: Այս հարցի շուրջ այսօր քաղաքական ու հասարակական կոնսենսուս կա, եւ միայն Հանրապետականն է, որ մարտավարական նկատառումներով ասում է, թե այսօր դրա ժամանակը չէ, եւ վերջին պահին փոփոխություններ կատարել չի կարելի: Մենք նաեւ գիտակցում ենք, որ նման բանավեճ հնարավոր է միայն Հայաստանում, իսկ կայացած ժողովրդավարության երկրներում այն կլիներ անտեղի ու անբովանդակ»:
Ա.Ռուստամյանի գնահատմամբ, մեզանում մեծամասնական ընտրակարգը դարձել է ընտրությունների միջոցով ընդդիմությանը խորհրդարանից դուրս մղելու եւ իշխանության վերարտադրությունը ապահովելու լուրջ գործիք: Որպես ասվածի ապացույց բերվեցին հետեւյալ փաստերը. հետխորհրդային շրջանի Գերագույն խորհրդի առաջին ընտրությունները 100% մեծամասնական էին, բայց բնույթով՝ համամասնական, քանի որ ՀՀՇ-ն պայքարում էր կոմկուսի դեմ: Ազգային ժողովի առաջին գումարումում 150 մեծամասնական եւ 40 համամասնական պատգամավորներ էին: Ընդդիմությունը կարողացավ հաղթել 150-ից ընդամենը 4 ընտրատարածքում: Արդյունքում, համամասնականով քվեների 30%-ը ստացած ընդդիմությունը ԱԺ-ում ուներ ընդամենը 8% ներկայություն:
Երկրորդ գումարման ԱԺ-ում հարաբերակցությունը՝ 75-56 էր հօգուտ մեծամասնականի: Մեծամասնական ընտրակարգով ընտրվել էին միայն 5 ընդդիմադիր պատգամավոր: Համամասնականով ստանալով ժողովրդի 48%-ի քվեն՝ ընդդիմությունը խորհրդարանում կազմում էր միայն 25%:
Երրորդ գումարման ԱԺ-ում առաջին անգամ 56-75 հարաբերակցությունը հօգուտ համամասնականի էր եւ առաջին անգամ ստիպված եղան իշխանություն ձեւավորելու համար կոալիցիա կազմել: Իսկ ընդդիմությունը այդ ԱԺ-ում ոչ մի մեծամասնական պատգամավոր չուներ:
Չորրորդ գումարման ԱԺ-ում համամասնությունը 41-90 է, ընդդիմությունը ոչ մի մեծամասնական պատգամավոր չունի, իսկ համամասնականով ստացած 28% քվեն ապահովում է միայն 16% ներկայություն:
Ներկայացված հիմնավորումներից պատգամավորը եզրահանգեց, որ մեծամասնական ընտրակարգը ծառայում է միայն իշխանության անխափան վերարտադրումն ապահովելու նպատակին, հետեւաբար այն հակաժողովրդավարական է. «Իշխող ուժին հաղթանակ ապահովող ընտրակարգով անհնարին է ժողովրդավարական ընտրություններ անցկացնել: Իսկ իշխանության աղբյուրը ժողովուրդն է, եւ Սահմանադրությունն արգելում է որեւէ ձեւով սահմանափակել իշխանությունը փոխելու ժողովրդի հնարավորությունը: Հակառակ դեպքում մենք գործ ունենք իշխանությունը յուրացնելու փաստի հետ»:
Խորհրդարանական ընդդիմության փաստարկներն ու հիմնավորումները հերքող հակափաստարկները ներկայացրեց արդարադատության նախարար ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ: Կառավարության ներկայացուցիչը անհրաժեշտ համարեց պարզաբանել, թե ինչու է ընտրվում այս կամ այն ընտրակարգը եւ ինչ նպատակի է ծառայում. «Ցանկացած ընտրակարգ պետք է ապահովի ձեւավորվող մարմնի ներկայացուցչական բնույթը եւ մարմնի գործունեության արդյունավետությունը: Սիրողական տպավորություն է, թե համամասնական ու մեծամասնական ընտրակարգերը մեկ ձեւ ունեն: Իրականում յուրաքանչյուրը ունի հարյուրավոր տարբերակներ, որոնք իրարից ավելի տարբեր են, քան համամասնականի ու մեծամասնականի ներկայացվող տարբերությունն է»:
Անդրադառնալով համաշխարհային պառլամենտական պրակտիկային, նախարարը հիշեցրեց, որ 1947-93 թվականներին Իտալիայի պառլամենտն ընտրվել է բացարձակ համամասնական ընտրակարգով եւ ամեն տարի մի քանի կառավարություն էր փոխվում: Իսկ երբ անցան խառը ընտրակարգի, Իտալիան 4 կառավարություն է փոխել, որոնք պառլամենտական ընտրություններից հետո ուղղակի հաջորդել են իրար:
«Գաղտնիք չէ, որ մեծամասնական ընտրակարգը նպաստում է կայուն պառլամենտական մեծամասնություն ձեւավորելուն: Ընտրակարգը պետք չէ փնովել: Իսկ գուցե, մեղավորը քաղաքական ուժերն են, որոնք ունեն առաջնորդներ, որոնց միջոցով «շոգեքարշի էֆեկտ» են ապահովում, բայց չունեն մեծամասնական ընտրակարգով պայքարի մեջ մտնելու ունակ դեմքեր:
Ֆինանսական ռեսուրսներ կարելի է գործադրել, պատգամավորական տեղեր կարելի է աճուրդի հանել նաեւ համամասնական ընտրակարգի դեպքում: Նման իրողություններ մենք տեսել ենք: Ինչպես ԱԺ-ում հայտնվեց «Շամիրամ» խմբակցությունը: Իտալիայում մի ողջ քաղաքական ուժի «պառավոզը» դարձավ պոռնոաստղ Չիչոլինան:
Համամասնականի ջատագովները պետք է ազնիվ լինեն ու խոստովանեն, որ այդ ընտրակարգի պարագայում իրենք նույն քվեներով ավելի շատ պատգամավորական մանդատներ են ստանալու, իսկ մեծամասնականը ձեռնտու է միայն ուժեղ կուսակցություններին»:
ԱԺ պետական-իրավական հանձնաժողովի նախագահ ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ հաստատեց, որ քաղաքական գործընթացներում ընտրակարգի ընտրությունը ամենեւին էլ չեզոք գործոն չէ։
Ըստ նրա, բազմաթիվ հետազոտողներ են պնդում, որ 1933-ին հենց համամասնական ընտրակարգը վճռական գործոն դարձավ, երբ Վեյմարյան Գերմանիայում իշխանության եկան նացիոնալ-սոցիալիստները: Սա ընտրակարգի թերության մասին չի վկայում, այլ հաստատում է, որ օրենսդիրը պետք է կարողանա ընտրել կոնկրետ երկրի կոնկրետ պայմանների ու զարգացման կոնկետ աստիճանի համար լավագույն ընտրակարգը:
«Մենք՝ Հանրապետականը, չի պատրաստվում դրական եզրակացություն տալ ներկայացված օրինագծին թեկուզ այն պատճառով, որ ընտրություններից անմիջապես առաջ խաղի կանոնները չի կարելի փոխել: Սահմանադրական հարթությունում, աշխարհի բոլոր երկրներում ընտրելու եւ ընտրվելու անօտարելի իրավունք ունի անձը, քաղաքացին, ոչ թե կուսակցությունը: Մեր սահմանադրությամբ՝ կուսակցությունը ժողովրդի քաղաքական կամքը ձեւավորելուն եւ այն արտահայտելուն նպաստող գործիք է: Այս գործիքին երբեք չի կարելի պատվիրակել քաղաքացու իրավունքն ամբողջովին:
Ցանկացած տեսություն էականորեն տարբերվում է իրական կյանքից: Իմ ներկայացրածը տեսություն չէ, այլ հետազոտությունների արդյունք: Համոզվելու համար, որ առաջին հայացքից հետաքրքիր թվացող ընտրակարգերը բավական վտանգավոր հետեւանքներ են ունենում, պետք է ճիգ անել ու կարդալ տարբեր երկրների ընտրական համակարգերի ուսումնասիրությունների մասին աշխատությունները:
Մասնավորապես համամասնական ընտրակարգի արդյունքում պառլամենտ են մուտք գործում փոքր կուսակցություններ, որոնք դժվարացնում են կայուն կառավարություն ձեւավորելու գործընթացը: Արդյունքում ստեղծվում են կոալիցիոն կառավարություններ, որոնք հաճախ ի զորու չեն լինում կատարել լուրջ ու արմատական բարեփոխումներ»:
- ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐԻՆ` ON-LINE ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին
Պետական եկամուտների կոմիտեն, կարեւորելով հարկ վճարողների իրազեկվածության մակարդակի բարձրացումը, ձեւավորված ավանդույթի համաձայն, պարբերաբար տեղեկատվական հանդիպումներ է կազմակերպում` հարկային եւ մաքսային ...ՀԻՊՈԿՐԱՏԻ «ՀԵՏՆՈՐԴՆԵՐԸ»
Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆ
Սկիզբը՝ նախորդիվ
ՄԱՆԿԱԿԱՆ ՄԱՀԵՐ`
ԱՐՄԱՎԻՐ ԲԿ-ՈՒՄ
«Արմավիրի ԲԿ» ՓԲԸ-ում մահացել են նաեւ մանկահասակ երեխաներ Հովհաննես Հովհաննիսյանը (ծն. 2009թ.) եւ Արտաշես Սեդրակյանը (ծն. 2007թ.)։ Դա հիմնավորվել ...ՀԱՅԵՐ ԵՆ ՏՈՒԺԵԼ
Վոլգոգրադի «Բելաջիո» ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացածների թվում կան նաեւ ազգությամբ հայեր: Ներկայումս ծանր վիճակում են 21-ամյա Սվետլանա Ղազարյանը ...ԴԻՄԱԿԱՎՈՐՎԱԾ ԳՈՂԸ
Փետրվարի 14-ին` ժամը 21։20-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները կողոպուտ կատարելու կասկածանքով բերման են ենթարկել նախկինում դատապարտված, 25-ամյա Արմեն Օգանեզովին: Պարզվել է, որ նա ժամը 21։00-ի սահմաններում ...ԵՂԱՆԱԿ
Հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի ցիկլոնի անցմամբ: Այսօր շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն: Քամու արագությունը 2-7 մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ, ...ՀՈՒՇԱԳԻՐ
Մենք` ներքոստորագրյալ հասարակական-քաղաքական կազմակերպությունների ղեկավարներս, «Ժողովրդավարություն եւ Աշխատանք» կուսակցության (ԺԱԿ) նախաձեռնությամբ հրավիրված համատեղ քննարկումների ընթացքում վերլուծելով ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՆՄԻՋԱՊԵՍ ԱՌԱՋ ԽԱՂԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՉԵՆ ՓՈԽՈՒՄ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Դաշնակցություն եւ «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցությունների՝ բացարձակ համամասնական ընտրակարգի անցնելու առաջարկը քննարկելու նպատակով ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը երեկ խորհրդարանական լսումներ ...ԳԻԺԸ ԳԻՏԻ՝ ԱՇԽԱՐՀԸ ԳԻԺ Ա
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՀՀՇ վարչության նախագահ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ երեկ «Հայացք» ակումբում լրագրողների հետ իր հանդիպումն ամբողջապես նվիրեց հրազդանյան ընտրություններին, ավելի ճիշտ, այդ ընտրություններից ստացած իր անձնական տպավորություններին ...ԿՀԱՋՈՂՎԻ՞ ՓՐԿԵԼ ՓՈՔՐ ԱՌԵՎՏՈՒՐԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Թե՞ սուպերմարկետների դիրքերն այլեւս անսասան են
Առեւտրի եւ ծառայությունների մասին օրենքի նախագիծը չնայած արդեն տեւական ժամանակ է, ինչ շրջանառության մեջ է, այնուհանդերձ միայն օրերս կառավարությունը որոշեց ...ՆԱՄԱԿ ԼԵՎՈՆ ՊԱՊԻԿԻՆ
Քո ԳԻՔՈՐ
Թանկագին Տեր-Պետրոսյան պապիկ
Ես չգիտեմ, թե ինչպես ես դու այդտեղ ապրում առանց մեզ եւ որքանով ես պատկերացնում, թե ինչպես ենք մենք այստեղ ապրում առանց քեզ։ Բայց, կարծում եմ, լավ չես պատկերացնում, քանի որ ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՂԱՆԴԱՎՈՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Հայոց Աշխարհ»-ի քաղտեխնոլոգիաների բաժին
Չէ, իսկապես, ողջ այս նախընտրական իրարանցումը նախկինում էլ բավական զվարճալի էր թվում, իսկ այն բանից հետո, երբ ՀԱԿ-ը փորձեց կազմել իր համամասնական ցուցակը, վերջնականապես վերածվեց ամենաիսկական խեղկատակության։
...ԳՈՂԱՑԵԼ ԵՆ ԱՐԱԳԱՉԱՓ ՍԱՐՔԸ
Երեկ բացահայտում է արել ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:
Երեւանի Մյասնիկյան պողոտայում օրերս տեղադրված արագաչափ սարքը խորհրդավոր պայմաններում անհետացել է:ՀԱՅԻ ԲԱԽՏ
Լոնդոնում ձերբակալել են «Էստոնիայի եվրոպական շարժում» ոչ առեւտրային կազմակերպության կառավարման նախկին անդամ Աննա-Մարիա Գալոյանին, որը Էստոնիայում մեղադրվում է ՀԿ-ի միջոցները ոչ նպատակային վատնելու համար: ...ՓԱԿ ԵՆ
Երեկվա դրությամբ միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթեւեկելի էին: Կրկին փակ են Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը եւ Սելիմի լեռնանցքը:ՄՈՏԵՆՈՒՄ ԵՆՔ 4-ՐԴ ՏԱՍՆՅԱԿԻՆ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է ռեկորդային առաջխաղացումը ՖԻՖԱ-ի համաշխարհային դասակարգման սանդղակում։ Մեկ ամսվա ընթացքում մեր թիմը, բարձրանալով եւս 4 հորիզոնական, 639 միավորով գրավում ...ՄԵԼՔՈՒՄՅԱՆԸ ՄԻԱՅՆ 7-ՐԴՆ Է
Մոսկվայում ավարտված «Աերոֆլոտ օփեն» շախմատային փառատոնի գլխավոր մրցաշարի վերջին տուրում հայ շախմատիստներից հաղթեց միայն Վլադիմիր Հակոբյանը, որը, սպիտակներով առավելության հասնելով լեհ Գրեգոշ Գաեւսկու նկատմամբ, ...ՀԵՐԹԱԿԱՆ ՋԱԽՋԱԽԻՉԸ
Ֆուտբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականը 2013թ. Եվրոպայի առաջնության ընտրական խաղում հյուրընկալվելիս 0։6 հաշվով պարտվեց Պորտուգալիայի հավաքականին։ Սա մեր թիմի 6-րդ անընդմեջ պարտությունն է 7-րդ ընտրական ...«ԲԱՐՍԱՅԻ» ԵՎ ՄԵՍԻԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՌԵԿՈՐԴՆԵՐԸ
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում գործող գավաթակիր «Բարսելոնը», հյուրընկալվելիս 3։1 հաշվով հաղթելով գերմանական «Բայերին», ոչ միայն գործնականում ապահովեց մասնակցությունը հաջորդ փուլին, այլեւ ...ԵՎՍ 80 ՄԼՆ ԴՈԼԱՐ
Երեկ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը եւ Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հափին «Զարգացման քաղաքականության երրորդ գործառնություն» ծրագրի շրջանակում ստորագրեցին ֆինանսավորման ...ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է
Լեռնային Ղարաբաղում հրազենային մահացու վիրավորում ստացած զինվորի մահվան փաստով մեղադրանք է առաջադրվել մի սերժանտի: Հիշեցնենք, որ Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային (Հորադիզ) ...ՔԱՆԻ՞ ԳՐՈՇ ԱՐԺԵՆ «ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԸՆՏՐԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ» ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԸ
Մ.ՍԱՀԱԿՅԱՆ
Դատելով թե՛ ՀԱԿ-ի, թե՛ ՀԱԿ-ի ներկայացուցիչ Սասուն Միքայելյանի եւ նրա նախընտրական շտաբի պետի հակասական հայտարարություններից՝ Հրազդանի քաղաքապետի ընտրության արդյունքներից նրանք ոչ թե պարզապես անակնկալի ...ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԾՎԵԼ Է ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅԱՆ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Երեւանը աղետի գոտու է նման
Հայաստանում այնքան լայն տարածում է գտել գլոբալ հարցերով զբաղվելու մոլորությունը, որ մոռացել ենք կողքից նայել անգամ այն անբնական պայմաններին, որոնցում ապրում ենք՝ 21-րդ դարը ...ՔԱՐԵՐԸ ՀԱՎԱՔԵԼՈՒ ԵՎ ՔԱՐԵՐԸ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՆԵՏԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
«ՕԵԿ-ը ընտրություններին մասնակցելու է սեփական ցուցակով։ Մարտի 3-ին մարզահամերգային համալիրում տեղի կունենա մեր համագումարը, որտեղ կներկայացնենք կուսակցության մարտավարությունը եւ ռազմավարությունը առաջիկա ...ՀԱԿ-Ա-ԳՐՈՀ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Կեղծարարները «կեղծիքի» դեմ
Երեկ տեղի է ունեցել ՀԱԿ քաղխորհրդի նիստը, որի ընթացքում, համաձայն տարածած հաղորդագրության՝ «քննարկվել են Հրազդանի քաղաքապետի ընտրությունների արդյունքները, Հայ ազգային կոնգրեսի ...ԵՐԿԱԹՈՒՂԻ
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է հայկական երկաթուղու հավատարմագրային կառավարումն ստանձնած «Ռուսական երկաթուղիներ» ընկերության նախագահ Վլադիմիր Յակունինին:
Վլադիմիր Յակունինը հանրապետության ղեկավարին ...ՆՄԱՆ ՀԱՐՑ ՉԻ ՔՆՆԱՐԿՎԵԼ
«Գագիկ Ծառուկյանը բազմիցս է ասել, որ «Բարգավաճ Հայաստանի» դռները բաց են բոլոր այն գործիչների առջեւ, որոնք պատրաստ են մեզ հետ աշխատել հանուն ավելի բարեկեցիկ ու բարգավաճ Հայաստանի»,- անդրադառնալով Վարդան ...ԵՐԵՎԱՆՅԱՆ ՑՈՒՑԱԿ
Ամբողջովին համամասնական ընտրակարգին անցնելու մասին առաջարկությունը ժամանակավրեպ է: Նման հայտարարությամբ երեկ հանդես է եկել ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանը: «Համամասնական ընտրակարգի պարագայում լինելու ...ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐ
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արա Սադոյանին:ԻՆՉ ԿԼԻՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ
Ըստ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ. «Հանրապետականի հետ մեր հարաբերությունները կառուցողական են, ինչը պայմանավորված է նաեւ իմ եւ Սերժ Սարգսյանի հարաբերություններով։ Ինքս կողմ եմ ավելի լայն հանրային կոալիցիայի` ցանկացած ...ԲՀԿ-Ն ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ՕՍԿԱՆՅԱՆԻ ՔԱՅԼԸ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդի խոսնակ Խաչիկ Գալստյանը «ողջունելի» է համարել կուսակցությանն անդամակցելու` նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի որոշումը: «Միայն ողջունել կարելի է պարոն ...ԻՆՉՊԵՍ Է ԴԱ ԱՐՎՈՒՄ
«Ֆինանսական ռեսուրսներ կարելի է գործադրել, պատգամավորական տեղեր կարելի է աճուրդի հանել նաեւ համամասնական ընտրակարգի դեպքում: Նման իրողություններ մենք տեսել ենք: Ինչպես ԱԺ-ում հայտնվեց «Շամիրամ» խմբակցությունը: ...ՎՐԴՈՎՎԱԾ ԵՆ
Ֆրանսիացի սոցիալիստ սենատորներ Լյուկ Կարվունասը եւ Ֆիլիպ Կալտենբախն իրենց վրդովմունքն են հայտնել այդ երկրում Թուրքիայի դեսպան Թահսին Բուրջուօղլուի վարքի կապակցությամբ: «Մենք անընդունելի ենք համարում ...145 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐՈՎ
Հովհաննես Թումանյանի թբիլիսյան բնակարանի առք ու վաճառքի գործարքը կիրականացվի հաջորդ շաբաթ: Բնակարանի սեփականատերը 145 հազար դոլար է գնահատել իր բնակտարածքը, որին համաձայնել են Գյումրիի քաղաքապետ Վարդան ...ՆՈՐՄԱԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ
«ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ լուրջ հակասություններ չկան, չեն էլ կարող լինել։ Կոալիցիայի տարբեր կուսակցություններ տարբեր հարցերի վերաբերյալ կարող են տարբեր տեսակետներ ունենալ, ինչո՞ւ չէ` բանավեճ ծավալել այդ տեսակետների ...ԽԱՂԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՉԵՆ ՓՈԽՎԵԼՈՒ
Խորհրդարանական ընդդիմության՝ բացարձակ համամասնական ընտրակարգի անցնելու առաջարկը քննարկելու նպատակով երեկ ԱԺ-ում լսումներ էին կազմակերպվել։ «Մենք՝ Հանրապետականը, չի պատրաստվում դրական եզրակացություն տալ ...
ԺԱՄԱՆԱԿՆ Է, ՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՐԾԻ
ԵՐԱԶԱՆՔԻ ԹԻՄ ՉՈՒՆԵՄ
ԲԱՑԱՍԱԿԱՆ
ԻՐԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԱՉՔԻ ԱՌԱՋ Է
ԳԵՆԱՓՈՓՈԽ ՄԹԵՐՔ
ՍԵՅՐԱՆ ԴԱՐԲԻՆՅԱՆ
ՄՈՒԹ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
ՆԱՄԱԿ ԼԵՎՈՆ ՊԱՊԻԿԻՆ
Քո ԳԻՔՈՐԱՆՆԱԽԱՆՁԵԼԻ ԴՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱԶԴԱՆՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԱՍՈՒՆԻ ՎԱՐՔԱԳԻԾԸ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ«ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻՍՏ» ԲԱԳՐԱՏՅԱՆԻ ԲԵՆԵՖԻՍԸ
Մ.ՍԱՀԱԿՅԱՆԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԷԹՆՈՍԻ ՄԱՍԻՆ ՓԱՍՏՈՂ ԵՎ ՈՉ ՄԻ ԳԻՐ ԿԱՄ ՀՈՒՇԱՐՁԱՆ ՉԿԱ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆԱՄԵՆ ՎԻՐՈՒՍ ԲՈՒԺՎՈՒՄ Է ՅՈՒՐՈՎԻ
Ե.ԱՌԱՔԵԼՅԱՆԱՌԱՆՑ ԴՆՉԿԱԼԻ ՇԱՆ ՈՒՐՎԱԿԱՆԸ ՀԱԿ-ՈՒՄ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԷԳԵՄԵՆ ԲԱՂԸՇԻ ՍԱԴՐԱՆՔՆԵՐԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆՀԵՐԹԱԿԱՆ ԱՆՀԵԹԵԹ ԲԱՄԲԱՍԱՆՔ
- 1875 Իգդիրում ծնվել է հանրապետության վաստակավոր բժիշկ, ակնաբան-վիրաբույժ Հայկ Կանայանը:
- 1916 Առաջին աշխարհամարտում ռուսական զորքերը գրավեցին Հյուսիս-արևելյան Թուրքիայի Էրզրում քաղաքը:
- 1921 Վրաց մենշևիկների տնօրինությանը հանձնված, այսպես կոչված «Լոռու չեզոք գոտում», հաղթեց ապստամբությունը վրացական կառավարության դեմ: Գոտու բոլոր 41 գյուղերում ծածանվեց խորհրդային Հայաստանի դրոշը:
- 1927 Հանրապետության ժողկոմխորհը հաստատեց ԵՊՀ նոր կանոնադրությունը, որի համաձայն համալսարանում հաստատվեց հետևյալ հինգ ֆակուլտետները՝ սոցիալ-տնտեսական, մանկավարժական, գյուղատնտեսական, բժշկական և տեխնիկական:
- 1932 Ստեղծվեց համամիութենական «Հին բոլշևիկների ընկերության» մասնաճյուղը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

