
Ի՞ՆՉ ԿԱՐԵԼԻ Է ՍՊԱՍԵԼ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ
- Շատերին այսօր, բնականաբար, հետաքրքրում է, թե ի՞նչ կարելի է սպասել նախընտրական շրջանում, ինչպիսի՞ զարգացումներ են հնարավոր։ Ողջունելի է, անշուշտ, որ, օրինակ, իշխանության ներկայացուցիչները հանդես են գալիս նորմալ ընտրություններ կազմակերպելու հավաստիացումներով։ Լավ է նաեւ, որ հասարակության տարբեր շերտեր եւս նման ակնկալիքներ ունեն։

Սակայն, ցավոք, մեծ է հավանականությունը, որ առաջիկա ընտրությունների հետ կապված լավատեսական ակնկալիքները չեն իրականանա կամ փոքր չափով կիրականանան։ Կուզենայինք, իհարկե, սխալված լինել մեր կանխատեսումներում, բայց ընդդիմադիր առանձին գործիչների եւ կազմավորումների հրապարակային ելույթներում արդեն դրսեւորված, աստիճանաբար ուժգնացող ու առաջիկայում ինքնըստինքյան սաստկանալիք ագրեսիվ հռետորաբանությունը ոչ մի լավ բան չի հուշում, էլ չասած ակնկալիքների մասին։
Օրինակ, ինչի՞ է պատրաստվում ընդդիմադիր ճամբարում առավել ակտիվ «փողոցային պայքարով» աչքի ընկնող ՀԱԿ-ը` Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ։ Դատելով այդ քաղաքական ուժի պաշտոնական դեմք համարվող Լ.Զուրաբյանի հայտարարություններից` կոնգրեսը պատրաստվում է ոչ թե ընտրությունների, այլ... պատերազմի, առնվազն՝ ճակատամարտի։
Ասենք, ինքներդ համոզվեք։ Վերջերս Լ.Զուրաբյանը մասնավորապես հայտարարել է. «Ըստ էության, 2012թ. կատարվելիք իրադարձությունները լինելու են մեր շարժման համար ամենաճակատագրական ճակատամարտը: ...Անգամ, եթե փետրվարին, մարտին մենք չկարողանանք պարտադրել արտահերթ նախագահական ընտրություններ, հերթական խորհրդարանական ընտրություններից խուսափել ռեժիմը չի կարողանա: Ուստի ամեն դեպքում մենք մտնելու ենք լրջագույն ճակատամարտի մեջ: ...Մենք 2012թ. դարձնելու ենք ժողովրդավարության համար ամենաճակատագրական ճակատամարտերի տարի»:
Այնպիսի տպավորություն է, որ ոչ թե քաղաքական գործիչ է խոսում, այլ դաշտային հրամանատար, առնվազն գեներալ, «ժողովրդավարական ճակատամարտերի» Կուտուզովը։ Հավելեք դրան նույն գործչի ու Տեր-Պետրոսյանի այլ զինակիցների «սա պատերազմ է» եւ այդ կարգի այլ հայտարարությունները, եւ, ընդհանուր գծերով, պարզ կդառնա ուրվանկարը. այս մարդիկ պատրաստվում են մարտական գործողությունների։
Նրանք, իհարկե, ամեն մի նման ռազմատենչ պոռթկումից հետո չեն մոռանում անմիջապես հավելել՝ «սահմանադրական ճանապարհով», «սահմանադրության շրջանակներում» ու նմանօրինակ բառակապակցություններ, ծայրահեղ դեպքում թաքնվում են «փոխաբերական իմաստ» արտահայտության ներքո։ Սակայն պարզից էլ պարզ է, որ X պահին այդ ամենը կատարվելու է ամենաուղղակի իմաստով։ Այդպես արդեն եղել է 2008-ին, եւ, ցավոք, ամեն ինչ տանում է նրան, որ նույնի կրկնությունը կլինի նաեւ այս տարի։
Այստեղ, իհարկե, միանգամայն տեղին հարց կարող է առաջանալ, եթե ընտրությունները նորմալ ընթանան, խախտումներ չլինեն կամ լինեն այնպիսին ու այնքան, որ չազդեն քվեարկության արդյունքների վրա, եթե նախընտրական պայքարի մասնակիցները օրենքով սահմանված իրենց իրավունքներն ազատորեն իրացնեն, մի խոսքով, եթե քաղաքակիրթ պայքար ու ընտրություն լինի, ապա ինչո՞ւ պիտի նույն ՀԱԿ-ը «պատերազմ գնա»։
Բայց ողջ խնդիրն էլ հենց այն է, որ, ընտրապայքարի ու ընտրությունների որակից անկախ, Տեր-Պետրոսյանի գլխավորած ՀԱԿ-ը դիմելու է բացահայտ ներքին առճակատման ու բախումների, գնալու է առնվազն այդպիսիք հրահրելու ճանապարհով։
Կոնկրետ ՀԱԿ-ի պարագայում կանխատեսելի է, որ նախընտրական շրջանում «ռեբրենդինգված» ՀՀՇ-ի շուրջ ձեւավորված այս քաղխմբավորումն ու դրա հիմնական լիդերները հավատարիմ են լինելու 2007-2008թթ. ընտրապայքարի շրջանում որդեգրած նույն մարտավարական մոտեցումներին։ Նման մարտավարության զուգահեռ նպատակադրումներից մեկն էլ այն է, որ խաղադրույք է արվում հետընտրական ցնցումների ու այդպիսով ինչ-որ արդյունքի հասնելու վրա։
Հասկանալի է նաեւ, որ եթե նման հաշվարկներ են արվում, ապա դրանց հեղինակները որոշակիորեն հիմնվում են ապակողմնորոշիչ, սադրիչ հայտարարությունների ու ներքին ատելություն քարոզելու վրա։
Ինչո՞ւ ենք կարծում, որ ՀԱԿ-ը որդեգրելու է բախումնային սցենարը՝ առաջիկա ընտրությունների որակական հնարավոր առաջընթացից անկախ։ Դա տեսանելի է ընտրություններից շատ առաջ կոնգրեսական դեմքերի թեկուզ այն շարունակական պնդումներից, որ «ընտրությունները կեղծվելու են», «իշխանությունները միայն կեղծիքի միջոցով կարող են ընտրվել» եւ այսպես շարունակ. ձեւակերպման տարբերակները շատ են։ Անփոփոխ է բուն միտքը՝ «եթե ես չեմ հաղթել, ուրեմն՝ կեղծիք է եղել», ինչպես նաեւ՝ «եթե ես չեմ հաղթել, ուրեմն չեմ ընդունում ընտրությունների արդյունքները»։ Իսկ սա արդեն Հայաստանի «քաղաքական» ավանդույթի բնութագրական հատկանիշներից է։
Ավելին՝ եթե մարդիկ ԱԺ ընտրությունը դիտում են որպես «արտահերթ նախագահական ընտրություն», որպես «ճակատամարտ», այն էլ՝ ճակատագրական, ընկալում են որպես «պատերազմ» ու էլի որպես շատ բան, ամեն ինչ, բացի բուն ԱԺ ընտրությունից, ապա մի՞թե նրանց համար այդքան կարեւոր է, թե ընտրություններն իրականում ինչպես կանցնեն։
Դա՞ էլ հարց է։ Մի 4-5 օր կգոռգոռան, իրենց միտինգում «քվեարկություն» կանեն, օրինակ՝ «թող ձեռք բարձրացնեն նրանք, ովքեր կարծում են, որ ընտրությունները նորմալ են անցել...», կլսվի համերաշխ «ուուո՜՜ւ...» կամ «հիմա, հիմա...», եւ, խնդրեմ, երկիրը ներքին ցնցումների տանելու «մոբիլիզացիոն ռեսուրսը» լրիվ պատրաստ է նրան, ինչին ամիսներով նախապատրաստել են ու կնախապատրաստեն։
Մի խոսքով, ակնկալիքներ շատ կարելի է ունենալ, բայց կարեւորն ամեն դեպքում այն է, որ պատրանքներ չունենան, հատկապես՝ իշխանության ճամբարում։
- ՄԵՍՐՈՊ ՍԱՀԱԿՅԱՆ
ԱՎԵԼԱԿՌԻՎ
ՄԵՀՐՈՒԺԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց վարժարանի կրոնի նախկին ուսուցիչ
Սա ընդհանուր խոհանոցից օգտվող տկարամիտ կանանց վիճաբանությունը հարթելու մասին չէ, այլ պարզաբանելու դարերից մինչեւ մեր օրերը հասնող անլուծելի խնդիրը
Բոլորիս 2012 թվականի ամանորյա տրամադրությունը ստվերեց ...ՀԱՅԿԱԿԱՆ ՑՈՒՆԱՄԻԻՑ ԱՌԱՋ
ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ «Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի խմբագիր
2011թ. Թուրքիայի ղեկավարները թույլ տվեցին լուրջ մարտավարական սխալ: Նրանց այնքան էր մտահոգել 2015 թվականի Հայոց ցեղասպանության հարյուրամյակի գալիք ցունամին, որ անտեսել էին իրենց դիմագրավող ավելի անմիջական ...ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՉԵՆ
Ֆրանսիայի Սենատում ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քվեարկությունից առաջ հայ եւ թուրք դիվանագետների հանդիպումներ տեղի չեն ունենա: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են դիվանագիտական աղբյուրներից: ...ԱՆՑԱԾ ՏԱՐԻ ԱՄԵՆԱՇԱՏԸ ԹԱՆԿԱՑԵԼ Է ՇԱՔԱՐԱՎԱԶԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Անցած տարվա վերջին 12-ամսյա գնաճը Հայաստանում կազմել է 4,7 տոկոս։ Մի փոքր ավելին է եղել պարենային ապրանքների գների բարձրացման տեմպը՝ 6,1 տոկոս։ Այս մասին երեկ հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց ազգային ...ԳՆԱՃԸ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋԱԿԱՅՔ
Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆ
Նախորդ տարվա 9,4-ի փոխարեն, 2011թ. վերջին Հայաստանում 12-ամսյա գնաճը կազմեց 4,7 տոկոս։ Այլ կերպ ասած, կրկնակի պակաս, քան անցած տարի, ճիշտ այնքան, որքան տարեսկզբին տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ...ԳՈՂՈՒԹՅՈՒՆ՝ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԻՑ
Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվում է Հայաստանի ազգային գրադարանից եւ Երեւանի պետական համալսարանի գրադարանից 2010-2011թթ. ընթացքում առանձնապես խոշոր չափերի հասնող՝ մի քանի միլիոն դրամ արժողության ...ԱՐԵՎՄՏՅԱՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Այն բանից հետո, երբ Ամերիկան հստակ ու մատչելի բացատրեց ՀԱԿ-ին. վերցրեք, խնդրեմ, իշխանությունը ձեր սեփական երկրում, մենք բնավ դեմ չենք, երբ վերցնեք, կսատարենք ձեզ, բայց դրանից ոչ շուտ հիասթափված նեոբոլշեւիկները ...ՀՈՒՍԱԴՐՈՂ ՃԻՎԱՂԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
Անցած տարի ամենաաղմկահարույց ֆիլմերից մեկը դարձավ Թոմ Հուպերի չորս Օսկար ստացած «Թագավո՛րն է խոսում» ժապավենը։
Երկու ժամ շարունակ հանդիսատեսները հետեւում են բրիտանական միապետի տառապանքներին, որը ուրախ ...ՄԵԿՆԵԼ Է ԲԵԼԱՌՈՒՍ
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 11-ին պաշտոնական այցով մեկնել է Բելառուսի Հանրապետություն: Այցի ընթացքում Արթուր Բաղդասարյանը կհանդիպի ...ԱՆՀԵԹԵԹ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Ադրբեջանցի Չիրագովն ընդդեմ Հայաստանի» եւ «Սարգսյանն ու մյուսները ընդդեմ Ադրբեջանի» հայցերը ՄԻԵԴ-ը որոշել է ըստ էության քննության առարկա դարձնել: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը այդ մասին որոշում ...ԳԵՏԱՆՑԻ ԺԱՄԱՆԱԿ ՁԻԵՐԻՆ ՉԵՆ ՓՈԽՈՒՄ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Ընտրությունների շեմին արժե՞ փոխել խաղի կանոնները եւ գործող «խառը» ընտրական համակարգից կտրուկ անցում կատարել 100 տոկոս համամասնական ընտրությունների մոդելին, թե՞ ձեռնպահ մնալ հապշտապ որոշումներից
Տարեվերջին ...ՀԻՄՆԱԿԱՆ ՀՈՒՅՍԸ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ Է
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Բուռն բանավեճերը, որ ծավալվեցին վերջին օրերին համամասնական-մեծամասնական ընտրակարգերի շուրջ, լուրջ խուճապ առաջացրին հայրենի օլիգարխների միջավայրում։
Նրանք համոզված են, որ նույնիսկ Աստծո առջեւ կանգնելու ...ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՄԵՄԱՏԵԼ ՆԱՎԻ ՀԵՏ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հարցազրույց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության անդամ ԱՐԱԳԱԾ ԱԽՈՅԱՆԻ հետ
-Պարոն Ախոյան, ինչպե՞ս կգնահատեք ներքաղաքական իրավիճակը երկրում։ Ներկոալիցիոն ինչ-որ տարաձայնություններ գոյություն ...ՓԱԿ ՇՈՒԿԱՆ` ՈՐՊԵՍ ՓԱԿ ՇՈՒԿԱ, ԱՄԱՌԱՅԻՆՆ ԷԼ` ԱՄԱՌԱՅԻՆ ԴԱՀԼԻՃ
Լ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Դեռեւս 2010 թվականին սկսված եւ հանրության, այդ թվում ճարտարապետների միահամուռ պայքարի շնորհիվ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի տեղում այլ շինություն չկառուցվեց, սակայն ամառային դահլիճը հիմա էլ նույն ...ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ
«Սոչիի հայերի միություն» հասարակական կազմակերպությունը դիմելու է Ռուսաստանի Պետդումայի պատգմավորներին՝ կոչ անելով հետեւել Ֆրանսիայի օրինակին եւ ընդունել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ։ ...ԵԽ-Ն ՈՒՇԱԴԻՐ ՀԵՏԵՎՈՒՄ Է
Եվրոպայի խորհուրդն ուշադրությամբ հետեւում է «Ակօսի» խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործի դատաքննությանը: Այս մասին նշված է Եվրախորհրդի մարդու իրավունքների գծով հանձնակատար Թոմաս Համարբերգի զեկույցում: ...ԱՐՏԱՌՈՑ ԴԵՊՔ ԿԱՊԱՆՈՒՄ
Կապան քաղաքի «Լեռնագործ» հյուրանոցից հունվարի 9-ին՝ ժամը 23-ի սահմաններում, շտապօգնության մեքենայով ծայրահեղ ծանր վիճակում Կապանի հիվանդանոց են տեղափոխվել Քաջարան քաղաքի 23-ամյա երկու բնակիչ` մարմնի տարբեր ...ՀԱՎԱՔԱԿԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի կազմը անփոփոխ կմնա առնվազն մինչեւ աշուն։ Այս մասին տեղեկացրեց մեր ընտրանու գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն ԼԵՎՈՆ ՋՈՒԼՖԱԼԱԿՅԱՆԸ, որը ներկայացրեց ...ԴԱՎԹՅԱՆԸ ԱՐԴԱՐԱՑՐԵՑ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԸ
19-ամյա երեւանցի Արթուր Դավթյանը օլիմպիական ուղեգիր է նվաճել Լոնդոնում ընթացող սպորտային մարմնամարզության վարկանիշային մրցաշարում։ ՀԱՕԿ-ի լրատվական ծառայության հաղորդմամբ, հայ մարզիկը, վաստակելով 84,2 ...ՄԱՐՏԱԿԱՆ ՄԵԿՆԱՐԿ
Մայրաքաղաքի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանը մեկնարկել են շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի տղամարդկանց 72-րդ եւ կանանց 67-րդ առաջնությունները։ Երեկ տեղի ունեցան առաջին տուրի հանդիպումները։ ...ԿԵՍ ՄԻԱՎՈՐԻ ԱՐԺԵՔԸ
Ֆրանսահայ գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը 5-րդ տեղն է գրավել Ֆրանսիայի Պորտ Մարլի քաղաքում անցկացված շախմատի միջազգային բաց մրցաշարում։ Նա 9 հնարավորից վաստակել է 7 միավոր եւ ընդամենը կես միավորով զիջել ...ԴԱՆԴԱՂ ԱՌԱՋԽԱՂԱՑՈՒՄ
Հայաստանը ներկայացնող Եկատերինա Վինոգրադովան 91 մարզուհիների հաշվարկում 35-րդ արդյունքն է գրանցել Չեխիայի Նովե Մեստո բնակավայրում մեկնարկած բիաթլոնի աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ փուլի կանանց 15 կմ ...95-ՐԴԸ ԱՇԽԱՐՀՈՒՄ
Ֆուտբոլի պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիայի տվյալներով, մարզաձեւի Հայաստանի առաջնությունը վարկանիշով 95-րդն է աշխարհում։ Սանդղակում ընդգրկված է 122 երկիր։ Նախկին ԽՍՀՄ երկրներից ավելի ...ՄԵՐՈՆՔ ՈՒԺԵՐՆ ԵՆ ՓՈՐՁՈՒՄ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՈՒՄ
Երեւանի «Միկայի» պաշտպան Հրայր Մկոյանը Սլովակիայի «Սլովան» ակումբում հաստատվելու անհաջող փորձից հետո հայտնվել է Նալչիկի «Սպարտակի» ճամբարում։ Թիմի գլխավոր մարզիչ Սերգեյ Տաշուեւը ակումբի պաշտոնական կայքին ...ՖՐԱՆՍԻԱՅԻ ՕՐԻՆԱԿԸ ՊԵՏՔ Է ԴԱՌՆԱ ՎԱՐԱԿԻՉ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ֆրանս-թուրքական հարաբերությունների լարվածության պայմաններում ակնհայտ է դառնում, որ միայն հրաշքը կարող է խոչընդոտել հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատում Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի ...Ի՞ՆՉ ԿԱՐԵԼԻ Է ՍՊԱՍԵԼ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ
ՄԵՍՐՈՊ ՍԱՀԱԿՅԱՆ
Շատերին այսօր, բնականաբար, հետաքրքրում է, թե ի՞նչ կարելի է սպասել նախընտրական շրջանում, ինչպիսի՞ զարգացումներ են հնարավոր։ Ողջունելի է, անշուշտ, որ, օրինակ, իշխանության ներկայացուցիչները հանդես են գալիս ...ԱՍՈՂԻՆ ԼՍՈՂ Է ՊԵՏՔ
Երեկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով, որի ընթացքում քննության է առնվել Թբիլիսիի Սուրբ Նշան հայկական եկեղեցու փլուզման խնդիրը: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ...ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀՀԿ-ՈՒՄ
Երեկ երեկոյան ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել է նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը: Ըստ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովի` քննարկվել են ներկուսակցական ...ԵՎ ԴՈՒ, ԲՈՒԼՂԱՐԻԱ
Բուլղարիայի խորհրդարանը հունվարի 11-ին մերժել է «Ատակա» կուսակցության` Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը քննարկելու նախաձեռնությունը: Բուլղարական մի շարք քաղաքների, այդ թվում՝ նաեւ Պլովդիվի, Վառնայի, ...ՈՎ ՓՈՂ ՏԱ
Ըստ «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանի, Հայաստանում մեծամասնական ընտրակարգով ընտրվելու բացառիկ հնարավորություններ ստանում են միայն իշխանության ներկայացուցիչները կամ նրանց ...ՀԵՐՔՈՒՄ Է
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը հերքում է, որ հունվարի 10-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, Արթիկ քաղաքի սրճարաններից մեկում հնչած կրակոցների հեղինակ Անուշավան Բաղդասարյանն իր թիկնապահն է: «Ես ...ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ ՉԷ
«Ըստ իս, 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգը լավագույնը չէ մեր երկրի համար: Չեմ կարծում, թե խառը ընտրական համակարգը, որ կոչված է վերացնելու մեծամասնականի եւ համամասնականի նշված թերությունները, եւս 100 ...ԴԵՌ ՉԵՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼ
ԱԼԻԿ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ դեռ չգիտի` ում հետ եւ ինչ ձեւաչափով են «ազատ դեմոկրատները» մասնակցելու խորհրդարանական ընտրություններին` կուսակցությունն այդ խնդիրը դեռ չի քննարկել. «Չգիտենք` ինչ ձեւով կմասնակցենք, ովքեր ...
ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՔՉԵՐՆ ԵՆ ԳՈՀ ԻՐԱՎԻՃԱԿԻՑ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԴԵՂԵՐԸ
ՏԱՆՈՒՄ ԵՆ ՄԵՐ ՋՈՒՐԸ
ՀԵՐՈՍՏՐԱՏԻ ՍԻՆԴՐՈՄՆ ՈՒ ԿԵՆՏՐՈՆԻ ՇԵՆՔԱԴՐՈՄԸ
Սեփ.լրտվ.ԱԿՏԻՎ ԵՎ ՈՐԱԿՈՎ
Ո՞ՒՄ Է ԾԱՌԱՅՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ
Ա.ԵՍԱՅԱՆՀԱՅԿԱԿԱՆ ՑՈՒՆԱՄԻԻՑ ԱՌԱՋ
ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ «Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի խմբագիրԱՇԽԱՐՀԻ ՎԵՐՋԻՆ ՀԱՐԿ ԿԼԻՆԻ ՄԻ ՔԻՉ ՍՊԱՍԵԼ
«Հայոց Աշխարհ»-ի կանխատեսումների բաժինՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՇՈՒԼԵՐՈՒԹՅՈՒՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԱՎԵԼԱԿՌԻՎ
ՄԵՀՐՈՒԺԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց վարժարանի կրոնի նախկին ուսուցիչՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԻՆ ԽԱՌՆԵԼ ԷԻՆ
ՕՀԱՆՅԱՆԸ ՊԵՏՔ Է ԴՐՍՈՒՄ ԼԻՆԻ
ՕՐԵՆՔ ԵՎ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆՀԱՐԿԱՅԻՆ ՄՈՒՏՔԵՐԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ԿԱՏԱՐՎԵՑԻՆ
Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆԻՆՔՆԱԲՌՆԿՈՒՄՆԵՐԻ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
- 1846 Թիֆլիսում Հակոբ Վարդապետ Կարինյանի և Պ. Միքայելի նախաձեռնությամբ հրատարակվեց ռուսահայոց երկրորդ «Կովկաս» լրագիրը (մինչև 1848 թ.):
- 1903 Ցարական կառավարության օրենքը հայ եկեղեցական գույքի և կալվածքների բռնագրավման և պետականացման մասին:
- 1904 Մահացավ Երուսաղեմի միաբան և նկարիչ Մամբրե եպիսկոպոս Մարկոսյանը:
- 1933 Գործարկվում է Երևանի տրամվայը:
- 1945 Բացվեց Հայաստանի կոմպոզիտորների 1-ին համագումարը:
- 1945 Երևանում բացվեց Հայաստանի ստեղծագործողների առաջին համագումարը:
- 1951 Գործադրվեց ՄԱԿ-ի ցեղասպանության վերաբերյալ պայմանագիրը հոդված 13-ի համաձայն:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

