
ՀՈՒՍԱԴՐՈՂ ՃԻՎԱՂԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ
- Անցած տարի ամենաաղմկահարույց ֆիլմերից մեկը դարձավ Թոմ Հուպերի չորս Օսկար ստացած «Թագավո՛րն է խոսում» ժապավենը։

Երկու ժամ շարունակ հանդիսատեսները հետեւում են բրիտանական միապետի տառապանքներին, որը ուրախ կլիներ խոսել իր ժողովրդի հետ, բայց սաստիկ կակազությունը խանգարում է։ Սակայն ի վերջո հիվանդությունը, բնականաբար, հաղթահարվեց, եւ թագավորը սովորեց խոսել։ Ժողովուրդը ծափահարում է, հանդիսատեսները՝ հեկեկում, վարագույր։
Վերջին 20-25 տարիների Հայաստանում «խոսելու» սյուժեն զարգանում է ոչ պակաս տխուր, բայց գլխիվայր շրջված։ «Թագավորը»՝ հանձինս հայրենի քաղաքական գործիչների, խոսում է շատ, երկար ու գեղեցիկ, պաթոսով լի շարժումներով եւ մշակելով բաղաձայն հնչյունները։ Ժողովուրդն այդ ընթացքում ի պատասխան անհասկանալիորեն քրթմնջում ու կակազում է։
Որպեսզի 2012 թվականին կողմերը վերջապես կարողանան ազատ շփվել միմյանց հետ, պիտի տեղի ունենա կտրուկ մուտացիա, որի շնորհիվ կհայտնվեն միանգամայն նոր տեսակի քաղաքական գործիչներ։ Հնարավո՞ր է դա։ Կարծում ենք, տեսականորեն՝ այո։
Գենետիկայում եւ էվոլյուցիայի տեսության մեջ կա այսպիսի հասկացություն. «հուսադրող ճիվաղ» (hopeful monster)։ Հուսադրող ճիվաղներ ի հայտ են գալիս օրգանիզմների գերմուտացիայի հետեւանքով, որոնք իրենց կառուցվածքում շեղվում են նորմայից եւ կարող են հարմարվել, երբեմն բավական բարեհաջող, միջավայրի փոփոխված պայմաններին, որտեղ կարող են ծնունդ տալ նոր տեսակների։
«Հուսադրող ճիվաղ» հասկացությունը սահմանել է ամերիկացի գենետիկ Ռիխարդ Գոլդշմիդտը՝ քննադատության ենթարկելով էվոլյուցիայի դարվինյան տեսության առանցքային դրույթներից մեկը։ Դարվինը գրել է. «Բնական ընտրությունը երբեք չի կարող հանկարծակի մեծ թռիչքներ կատարել, այն միշտ առաջ է շարժվում կարճ, բայց հաստատուն, թեեւ դանդաղ քայլերով», «կուտակելով մանր տարբերակները»։
Ըստ Գոլդշմիդտի, «մանր տարբերակներով» անհնար է բացատրել նոր տեսակների հայտնվելը, մանավանդ որ հնէաբանությունը գործնականում չի հայտնաբերում անցումային ձեւեր, որոնք կարող են վկայել մի տեսակից մյուսի աստիճանական առաջացման մասին։ Ուստիեւ էվոլյուցիայի տեսության մեջ հարկ է հնարավոր համարել մեծ թռիչքը, գերմուտացիան, որը կարող է բարենպաստ եւ «տեսակաստեղծ» լինել միայն, եթե այդպիսի մուտանտը էկոլոգիական նոր խորշ գտնի իր համար։
Բացառված չէ, որ էվոլյուցիոն թռիչքներ կարող են տեղի ունենալ ոչ միայն կենդանական, այլեւ մարդկային պոպուլյացիաներում, եւ համապատասխանաբար՝ գերմուտացիա կամ համակարգային մուտացիա հասկացությունը կարող է վերաբերել նաեւ հայրենի քաղաքական դաշտին։
Սոցիալական էվոլյուցիան կարող է տեղի ունենալ մանր մուտացիաների, հասարակական օրգանիզմի կառուցվածքում կամ ֆունկցիաներում հազիվ նշմարելի փոփոխությունների կուտակման ճանապարհով։ Այդպիսին է Արեւմուտքին բնորոշ «նորմալ» հասարակությունների ուղին. աստիճանական փոփոխություններ, մասնակի բարեփոխումներ քաղաքական-տնտեսական համակարգերում, ինչն էլ ըստ էության նշանակում է զարգացման «էվոլյուցիոն» ուղի։
Իսկ հեղափոխությունները կարելի է համեմատել գերմուտացիաների հետ, որոնք հնարավոր են դարձնում միանգամայն նոր ձեւերի՝ տեսակների, ենթատեսակների, խմբերի, կարգերի զարգացումը։ Սովորաբար գերմուտացիաները վնասակար են, եւ դրանց հետեւանքով լույս աշխարհ է գալիս արագ մահվան դատապարտված անկենսունակ ճիվաղ։
Եվ այդուհանդերձ մեզ մնում է ապավինել հայրենի քաղաքական դաշտի գերմուտացիային, հուսադրող ճիվաղի առաջացմանը։ Ինչպես ցույց է տալիս վերջին 20-25 տարիների փորձը, դանդաղ, աստիճանական էվոլյուցիան մեր դեպքում փակուղային ճանապարհ է։ Օրինակ, 1990 թվականի համեմատ քաղաքական դաշտի որակը բացարձակապես չի բարելավվել։
Պետք չէ մտածել, թե «հուսադրող ճիվաղ» հասկացությունը պարունակում է ինչ-որ բացասական երանգ։ «Ճիվաղություն» հասկացությունը բազմանշանակ է եւ բավական հարաբերական։
Սխալմունք (մուտացիա) դինոզավրի գենետիկ կոդում, եւ ահա ձեր առջեւ թռչուն է, ճիվաղ, եթե նրան նայենք սողունների աչքով։ Անճոռնի դինոզավրիկ... Իսկ թռչուններն այդուհանդերձ ոչ միայն հուսադրող, այլեւ բավական հուսալի եղան. գեղեցիկ «ճիվաղներ», որոնք զարդարում են Երկրագունդը։
Մարդն ինքն էլ, ժամանակակից էվոլյուցիոն տեսության գնահատմամբ, առաջացել է ճեղքվածքի եւ թռիչքի հետեւանքով՝ որպես պրիմատների թագավորության հուսադրող ճիվաղ, անճոռնի կապիկ։ Նա պիտի տգեղ-անհեթեթ թվա կապիկներին. անբուրդ, անպոչ, երկու ոտքի վրա... Եվ չէ՞ որ պրիմատների տեսակետը, ըստ էության, ավելի օբյեկտիվ է, քանի որ նրանք նորմա էին այն ժամանակ, երբ մարդը դեռեւս անոմալիա էր։
Հետեւաբար ճիվաղությունը հուսահատության առիթ չէ։ Եթե ե՛ւ թռչուններն են ճիվաղներ սողունների մեջ, ե՛ւ մարդն էլ ճիվաղ՝ պրիմատների մեջ, ապա նորմալ մարդկանց միջավայրում քաղաքական գործիչների դիրքը թույլ է տալիս հույս փայփայել, որ ճակատագրական սխալները հայրենի քաղաքականության գենետիկ կոդում կարող են երջանիկ պատահականություն լինել։
- ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
ԱՎԵԼԱԿՌԻՎ
ՄԵՀՐՈՒԺԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց վարժարանի կրոնի նախկին ուսուցիչ
Սա ընդհանուր խոհանոցից օգտվող տկարամիտ կանանց վիճաբանությունը հարթելու մասին չէ, այլ պարզաբանելու դարերից մինչեւ մեր օրերը հասնող անլուծելի խնդիրը
Բոլորիս 2012 թվականի ամանորյա տրամադրությունը ստվերեց ...ՀԱՅԿԱԿԱՆ ՑՈՒՆԱՄԻԻՑ ԱՌԱՋ
ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ «Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի խմբագիր
2011թ. Թուրքիայի ղեկավարները թույլ տվեցին լուրջ մարտավարական սխալ: Նրանց այնքան էր մտահոգել 2015 թվականի Հայոց ցեղասպանության հարյուրամյակի գալիք ցունամին, որ անտեսել էին իրենց դիմագրավող ավելի անմիջական ...ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՉԵՆ
Ֆրանսիայի Սենատում ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քվեարկությունից առաջ հայ եւ թուրք դիվանագետների հանդիպումներ տեղի չեն ունենա: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են դիվանագիտական աղբյուրներից: ...ԱՆՑԱԾ ՏԱՐԻ ԱՄԵՆԱՇԱՏԸ ԹԱՆԿԱՑԵԼ Է ՇԱՔԱՐԱՎԱԶԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Անցած տարվա վերջին 12-ամսյա գնաճը Հայաստանում կազմել է 4,7 տոկոս։ Մի փոքր ավելին է եղել պարենային ապրանքների գների բարձրացման տեմպը՝ 6,1 տոկոս։ Այս մասին երեկ հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց ազգային ...ԳՆԱՃԸ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋԱԿԱՅՔ
Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆ
Նախորդ տարվա 9,4-ի փոխարեն, 2011թ. վերջին Հայաստանում 12-ամսյա գնաճը կազմեց 4,7 տոկոս։ Այլ կերպ ասած, կրկնակի պակաս, քան անցած տարի, ճիշտ այնքան, որքան տարեսկզբին տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ...ԳՈՂՈՒԹՅՈՒՆ՝ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԻՑ
Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվում է Հայաստանի ազգային գրադարանից եւ Երեւանի պետական համալսարանի գրադարանից 2010-2011թթ. ընթացքում առանձնապես խոշոր չափերի հասնող՝ մի քանի միլիոն դրամ արժողության ...ԱՐԵՎՄՏՅԱՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Այն բանից հետո, երբ Ամերիկան հստակ ու մատչելի բացատրեց ՀԱԿ-ին. վերցրեք, խնդրեմ, իշխանությունը ձեր սեփական երկրում, մենք բնավ դեմ չենք, երբ վերցնեք, կսատարենք ձեզ, բայց դրանից ոչ շուտ հիասթափված նեոբոլշեւիկները ...ՀՈՒՍԱԴՐՈՂ ՃԻՎԱՂԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
Անցած տարի ամենաաղմկահարույց ֆիլմերից մեկը դարձավ Թոմ Հուպերի չորս Օսկար ստացած «Թագավո՛րն է խոսում» ժապավենը։
Երկու ժամ շարունակ հանդիսատեսները հետեւում են բրիտանական միապետի տառապանքներին, որը ուրախ ...ՄԵԿՆԵԼ Է ԲԵԼԱՌՈՒՍ
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 11-ին պաշտոնական այցով մեկնել է Բելառուսի Հանրապետություն: Այցի ընթացքում Արթուր Բաղդասարյանը կհանդիպի ...ԱՆՀԵԹԵԹ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Ադրբեջանցի Չիրագովն ընդդեմ Հայաստանի» եւ «Սարգսյանն ու մյուսները ընդդեմ Ադրբեջանի» հայցերը ՄԻԵԴ-ը որոշել է ըստ էության քննության առարկա դարձնել: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը այդ մասին որոշում ...ԳԵՏԱՆՑԻ ԺԱՄԱՆԱԿ ՁԻԵՐԻՆ ՉԵՆ ՓՈԽՈՒՄ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Ընտրությունների շեմին արժե՞ փոխել խաղի կանոնները եւ գործող «խառը» ընտրական համակարգից կտրուկ անցում կատարել 100 տոկոս համամասնական ընտրությունների մոդելին, թե՞ ձեռնպահ մնալ հապշտապ որոշումներից
Տարեվերջին ...ՀԻՄՆԱԿԱՆ ՀՈՒՅՍԸ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ Է
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Բուռն բանավեճերը, որ ծավալվեցին վերջին օրերին համամասնական-մեծամասնական ընտրակարգերի շուրջ, լուրջ խուճապ առաջացրին հայրենի օլիգարխների միջավայրում։
Նրանք համոզված են, որ նույնիսկ Աստծո առջեւ կանգնելու ...ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՄԵՄԱՏԵԼ ՆԱՎԻ ՀԵՏ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հարցազրույց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության անդամ ԱՐԱԳԱԾ ԱԽՈՅԱՆԻ հետ
-Պարոն Ախոյան, ինչպե՞ս կգնահատեք ներքաղաքական իրավիճակը երկրում։ Ներկոալիցիոն ինչ-որ տարաձայնություններ գոյություն ...ՓԱԿ ՇՈՒԿԱՆ` ՈՐՊԵՍ ՓԱԿ ՇՈՒԿԱ, ԱՄԱՌԱՅԻՆՆ ԷԼ` ԱՄԱՌԱՅԻՆ ԴԱՀԼԻՃ
Լ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Դեռեւս 2010 թվականին սկսված եւ հանրության, այդ թվում ճարտարապետների միահամուռ պայքարի շնորհիվ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի տեղում այլ շինություն չկառուցվեց, սակայն ամառային դահլիճը հիմա էլ նույն ...ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ
«Սոչիի հայերի միություն» հասարակական կազմակերպությունը դիմելու է Ռուսաստանի Պետդումայի պատգմավորներին՝ կոչ անելով հետեւել Ֆրանսիայի օրինակին եւ ընդունել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ։ ...ԵԽ-Ն ՈՒՇԱԴԻՐ ՀԵՏԵՎՈՒՄ Է
Եվրոպայի խորհուրդն ուշադրությամբ հետեւում է «Ակօսի» խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործի դատաքննությանը: Այս մասին նշված է Եվրախորհրդի մարդու իրավունքների գծով հանձնակատար Թոմաս Համարբերգի զեկույցում: ...ԱՐՏԱՌՈՑ ԴԵՊՔ ԿԱՊԱՆՈՒՄ
Կապան քաղաքի «Լեռնագործ» հյուրանոցից հունվարի 9-ին՝ ժամը 23-ի սահմաններում, շտապօգնության մեքենայով ծայրահեղ ծանր վիճակում Կապանի հիվանդանոց են տեղափոխվել Քաջարան քաղաքի 23-ամյա երկու բնակիչ` մարմնի տարբեր ...ՀԱՎԱՔԱԿԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի կազմը անփոփոխ կմնա առնվազն մինչեւ աշուն։ Այս մասին տեղեկացրեց մեր ընտրանու գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն ԼԵՎՈՆ ՋՈՒԼՖԱԼԱԿՅԱՆԸ, որը ներկայացրեց ...ԴԱՎԹՅԱՆԸ ԱՐԴԱՐԱՑՐԵՑ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԸ
19-ամյա երեւանցի Արթուր Դավթյանը օլիմպիական ուղեգիր է նվաճել Լոնդոնում ընթացող սպորտային մարմնամարզության վարկանիշային մրցաշարում։ ՀԱՕԿ-ի լրատվական ծառայության հաղորդմամբ, հայ մարզիկը, վաստակելով 84,2 ...ՄԱՐՏԱԿԱՆ ՄԵԿՆԱՐԿ
Մայրաքաղաքի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանը մեկնարկել են շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի տղամարդկանց 72-րդ եւ կանանց 67-րդ առաջնությունները։ Երեկ տեղի ունեցան առաջին տուրի հանդիպումները։ ...ԿԵՍ ՄԻԱՎՈՐԻ ԱՐԺԵՔԸ
Ֆրանսահայ գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը 5-րդ տեղն է գրավել Ֆրանսիայի Պորտ Մարլի քաղաքում անցկացված շախմատի միջազգային բաց մրցաշարում։ Նա 9 հնարավորից վաստակել է 7 միավոր եւ ընդամենը կես միավորով զիջել ...ԴԱՆԴԱՂ ԱՌԱՋԽԱՂԱՑՈՒՄ
Հայաստանը ներկայացնող Եկատերինա Վինոգրադովան 91 մարզուհիների հաշվարկում 35-րդ արդյունքն է գրանցել Չեխիայի Նովե Մեստո բնակավայրում մեկնարկած բիաթլոնի աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ փուլի կանանց 15 կմ ...95-ՐԴԸ ԱՇԽԱՐՀՈՒՄ
Ֆուտբոլի պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիայի տվյալներով, մարզաձեւի Հայաստանի առաջնությունը վարկանիշով 95-րդն է աշխարհում։ Սանդղակում ընդգրկված է 122 երկիր։ Նախկին ԽՍՀՄ երկրներից ավելի ...ՄԵՐՈՆՔ ՈՒԺԵՐՆ ԵՆ ՓՈՐՁՈՒՄ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՈՒՄ
Երեւանի «Միկայի» պաշտպան Հրայր Մկոյանը Սլովակիայի «Սլովան» ակումբում հաստատվելու անհաջող փորձից հետո հայտնվել է Նալչիկի «Սպարտակի» ճամբարում։ Թիմի գլխավոր մարզիչ Սերգեյ Տաշուեւը ակումբի պաշտոնական կայքին ...ՖՐԱՆՍԻԱՅԻ ՕՐԻՆԱԿԸ ՊԵՏՔ Է ԴԱՌՆԱ ՎԱՐԱԿԻՉ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ֆրանս-թուրքական հարաբերությունների լարվածության պայմաններում ակնհայտ է դառնում, որ միայն հրաշքը կարող է խոչընդոտել հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատում Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի ...Ի՞ՆՉ ԿԱՐԵԼԻ Է ՍՊԱՍԵԼ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ
ՄԵՍՐՈՊ ՍԱՀԱԿՅԱՆ
Շատերին այսօր, բնականաբար, հետաքրքրում է, թե ի՞նչ կարելի է սպասել նախընտրական շրջանում, ինչպիսի՞ զարգացումներ են հնարավոր։ Ողջունելի է, անշուշտ, որ, օրինակ, իշխանության ներկայացուցիչները հանդես են գալիս ...ԱՍՈՂԻՆ ԼՍՈՂ Է ՊԵՏՔ
Երեկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով, որի ընթացքում քննության է առնվել Թբիլիսիի Սուրբ Նշան հայկական եկեղեցու փլուզման խնդիրը: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ...ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀՀԿ-ՈՒՄ
Երեկ երեկոյան ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել է նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը: Ըստ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովի` քննարկվել են ներկուսակցական ...ԵՎ ԴՈՒ, ԲՈՒԼՂԱՐԻԱ
Բուլղարիայի խորհրդարանը հունվարի 11-ին մերժել է «Ատակա» կուսակցության` Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը քննարկելու նախաձեռնությունը: Բուլղարական մի շարք քաղաքների, այդ թվում՝ նաեւ Պլովդիվի, Վառնայի, ...ՈՎ ՓՈՂ ՏԱ
Ըստ «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանի, Հայաստանում մեծամասնական ընտրակարգով ընտրվելու բացառիկ հնարավորություններ ստանում են միայն իշխանության ներկայացուցիչները կամ նրանց ...ՀԵՐՔՈՒՄ Է
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը հերքում է, որ հունվարի 10-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, Արթիկ քաղաքի սրճարաններից մեկում հնչած կրակոցների հեղինակ Անուշավան Բաղդասարյանն իր թիկնապահն է: «Ես ...ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ ՉԷ
«Ըստ իս, 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգը լավագույնը չէ մեր երկրի համար: Չեմ կարծում, թե խառը ընտրական համակարգը, որ կոչված է վերացնելու մեծամասնականի եւ համամասնականի նշված թերությունները, եւս 100 ...ԴԵՌ ՉԵՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼ
ԱԼԻԿ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ դեռ չգիտի` ում հետ եւ ինչ ձեւաչափով են «ազատ դեմոկրատները» մասնակցելու խորհրդարանական ընտրություններին` կուսակցությունն այդ խնդիրը դեռ չի քննարկել. «Չգիտենք` ինչ ձեւով կմասնակցենք, ովքեր ...
ԵԿԵԼ Է ԵՐԿԻՐ ԹԱԼԱՆՈՂՆԵՐԻ ՁԵՌՔԸ ԲՌՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ
Ո՞ՒՄ Է ԾԱՌԱՅՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ
Ա.ԵՍԱՅԱՆՀԱՅԿԱԿԱՆ ՑՈՒՆԱՄԻԻՑ ԱՌԱՋ
ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ «Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի խմբագիրԱՇԽԱՐՀԻ ՎԵՐՋԻՆ ՀԱՐԿ ԿԼԻՆԻ ՄԻ ՔԻՉ ՍՊԱՍԵԼ
«Հայոց Աշխարհ»-ի կանխատեսումների բաժինՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՇՈՒԼԵՐՈՒԹՅՈՒՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԱՎԵԼԱԿՌԻՎ
ՄԵՀՐՈՒԺԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց վարժարանի կրոնի նախկին ուսուցիչՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԻՆ ԽԱՌՆԵԼ ԷԻՆ
ՕՀԱՆՅԱՆԸ ՊԵՏՔ Է ԴՐՍՈՒՄ ԼԻՆԻ
ՕՐԵՆՔ ԵՎ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆՀԱՐԿԱՅԻՆ ՄՈՒՏՔԵՐԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ԿԱՏԱՐՎԵՑԻՆ
Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆԻՆՔՆԱԲՌՆԿՈՒՄՆԵՐԻ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
- 1846 Թիֆլիսում Հակոբ Վարդապետ Կարինյանի և Պ. Միքայելի նախաձեռնությամբ հրատարակվեց ռուսահայոց երկրորդ «Կովկաս» լրագիրը (մինչև 1848 թ.):
- 1903 Ցարական կառավարության օրենքը հայ եկեղեցական գույքի և կալվածքների բռնագրավման և պետականացման մասին:
- 1904 Մահացավ Երուսաղեմի միաբան և նկարիչ Մամբրե եպիսկոպոս Մարկոսյանը:
- 1933 Գործարկվում է Երևանի տրամվայը:
- 1945 Բացվեց Հայաստանի կոմպոզիտորների 1-ին համագումարը:
- 1945 Երևանում բացվեց Հայաստանի ստեղծագործողների առաջին համագումարը:
- 1951 Գործադրվեց ՄԱԿ-ի ցեղասպանության վերաբերյալ պայմանագիրը հոդված 13-ի համաձայն:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

