
ԱՐԵՎՄՏՅԱՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԸ
- Այն բանից հետո, երբ Ամերիկան հստակ ու մատչելի բացատրեց ՀԱԿ-ին. վերցրեք, խնդրեմ, իշխանությունը ձեր սեփական երկրում, մենք բնավ դեմ չենք, երբ վերցնեք, կսատարենք ձեզ, բայց դրանից ոչ շուտ հիասթափված նեոբոլշեւիկները իրենց հայացքն ուղղեցին Եվրամիության կողմը։

Դատելով ամենից, սրանք ընդհանրապես չեն պատկերացնում, թե ինչպես կարելի է մտնել քաղաքականություն՝ առանց արեւմտյան գործուղման վկայականի։ Այ հենց այդպիսին է ընդդիմությունը Հայաստանում։ Եվ եթե որեւէ մեկը ձեզ ասի, թե այդպիսին չէ, ամենեւին չհավատաք։
Բանն այնտեղ հասավ, որ ՀԱԿ ակտիվիստ Հովհաննես Հովհաննիսյանը, ամանորյա սպիտակ տենդից դեռ ուշքի չեկած, հայտարարեց, թե Եվրամիությունը... իշխանափոխություն է նախապատրաստում Հայաստանում։ Եվ գիտեք ինչո՞ւ։ Նախ՝ ամոթից, եւ երկրորդ՝ եթե Հայաստանում «հեղափոխություն» տեղի չունենա, ապա Եվրամիությունը կփլուզվի։
Ո՞վ է զառանցում։ Ե՞ս եմ զառանցում։ Այդ դեպքում ահա ձեզ մեջբերում ակտիվիստի հարցազրույցից. «Եվրամիության ինստիտուտներն ամաչեցին իրենց կեցվածքից, որը դրսեւորեցին 2008 թվականին։ Հայաստանի ընտրությունները Եվրամիության համար փորձաքար են. իրենք տեր կանգնելո՞ւ են իրենց իսկ հռչակած արժեքներին, թե՞ ոչ։ Եթե նրանք շարունակեն կրկնակի ստանդարտներով մոտեցումը, ԵՄ-ն կգնա փլուզման»։
Բայց եկեք այնուամենայնիվ Հովհաննիսյանի պես չշփոթենք գլխավորը երկրորդականի հետ։ Երկրորդականը շատ է, իսկ գլխավորը՝ մեկը. սրանց հույսն առաջվա պես Արեւմուտքն է։
Դիտարկելով Արեւելյան Եվրոպայում եւ հետխորհրդային հանրապետություններում իշխանափոխության սցենարները, նախեւառաջ պետք է կասկածի տակ առնել «հեղափոխություն» տերմինի գործածման համարժեքությունը այդօրինակ գործընթացները բնորոշելիս։
Հարավսլավիայում, Վրաստանում, Ուկրաինայում եւ Ղըրղզստանում կիրառված «հեղափոխական» տեխնոլոգիաների համանմանությունը, ընդհուպ մինչեւ մանրամասները, օրինաչափ կասկած է առաջացնում (իսկ եթե անվանենք իրերն իրենց անուններով՝ լիակատար վստահություն), որ այդ «հեղափոխությունները» պարտադրվեցին դրսից, այլ ոչ թե դարձան տնտեսական եւ սոցիալ-քաղաքական խոր գործընթացների բնական հետեւանք։
Այլ կերպ ասած, «թավշե հեղափոխությունը», ի տարբերություն իսկական հեղափոխության, ունի էկզոգեն (արտաքին ազդեցությամբ ծնված), այլ ոչ թե էնդոգեն (ներքին ընթացքից ծնված) բնույթ։ Այդ մասին վկայում է եւ այն, որ «հեղափոխական» երկրներից ոչ մեկում տեղի չեն ունեցել սոցիալ-տնտեսական համակարգերի արմատական փոխակերպումներ։
Այսինքն՝ հասարակական զարգացման պարադիգմայի արմատական-դրական ոչ մի փոփոխություն «թավշե հեղափոխությունները» սկզբունքորեն չեն խոստանում։ Ոչ ոք այդ երկրներում չի պատրաստվում լրջորեն զբաղվել էլիտաների նորացմամբ եւ չի ծրագրում ընդգրկել ներքեւներից սերող «պասսիոնարների»։ Խոսքը բնականաբար պրակտիկայի մասին է, այլ ոչ թե առաջնորդների կոնյունկտուրային հայտարարությունների։
Այս քաղաքական խաղում «լենինյան կուսակցական կոչ» նախատեսված չէ։ «Մավրն արեց իր գործը հրապարակում։ Մավրը պիտի հեռանա...»։ Նորացման (ի դեպ, բավական մեղմ) ենթարկվում է միայն քաղաքական եւ տնտեսական էլիտայի վերնախավը։ Բնականաբար տեղի կլանները վերաբաշխում են ազդեցության ոլորտները, բայց հին էլիտայի ներկայացուցիչների համար «հրապարակում գիլիոտիններ տեղադրելու» մասին նոր ռեժիմների առաջնորդներից ոչ մեկի մտքով չի անցել։
Եվ դա միանգամայն տրամաբանական է. չէ՞ որ նոր «հեղափոխական» էլիտայի ներկայացուցիչների մեծ մասը բավական լավ ընդգրկված էր «հին ռեժիմի» վերնախավի մեջ։
Այսպիսով, չանտեսելով էնդոգեն գործոնները, գերակայությունը «գունավոր հեղափոխությունները» դիտարկելիս պետք է տալ էկզոգեն գործոններին կամ արտաքին ուժերին։
Առ այսօր հետխորհրդային տարածքում «հեղափոխությունների» պատվիրատուն Միացյալ Նահանգներն էր։ Հանրահայտ է, որ վրացական ընդդիմությանը ֆինանսավորում էին ամերիկյան այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Սորոսի հիմնադրամը (Soros Foundation) եւ Ժողովրդավարության սատարման ազգային հիմնադրամը (National Endowment for Democracy)։
Ուկրաինայում «նարնջագույնների» հովանավորներն էին Ժողովրդավարության սատարման ազգային հիմնադրամը, Միջազգային զարգացման հարցերով կառավարական գործակալությունը (US AID), Չարլզ Ստյուարտ Մոթի հիմնադրամը (Charles Stewart Mott Foundation), Ֆորդի հիմնադրամը (Ford Foundation), Սորոսի հիմնադրամը եւ ամերիկյան այլ կազմակերպություններ, որոնք ծախսեցին տասնյակ միլիոնավոր դոլարներ։
Ղըրղզստանում լայնածավալ գործունեություն ծավալեցին «Ազատության տունը» («Freedom House»), Միջազգային հանրապետական ինստիտուտը (International Republican Institute), Ճգնաժամերի կանխման միջազգային խումբը (International Crisis Group)։
Ասենք, բոլոր այս դեպքերում մենք նկատի ունեինք ֆինանսավորումը։ Մինչդեռ կար նաեւ քաղաքական ու քարոզչական հզոր աջակցություն։
Կրկնում ենք, առ այսօր «հեղափոխությունների» իրական պատվիրատուն Ամերիկան էր, իսկ այժմ, նեոբոլշեւիկների կարծիքով, եկել է Եվրամիության հերթը։ Ցավոք, Աստված մեր առջեւ չի բացահայտում Հայաստանում համանման սցենարի հնարավորության մասին իր մտահղացման գաղտնիքները։ Բայց մեզ բոլորիս նա անսպառ իրավունք է տվել. սպասել։ Կսպասենք։
- ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԱՎԵԼԱԿՌԻՎ
ՄԵՀՐՈՒԺԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց վարժարանի կրոնի նախկին ուսուցիչ
Սա ընդհանուր խոհանոցից օգտվող տկարամիտ կանանց վիճաբանությունը հարթելու մասին չէ, այլ պարզաբանելու դարերից մինչեւ մեր օրերը հասնող անլուծելի խնդիրը
Բոլորիս 2012 թվականի ամանորյա տրամադրությունը ստվերեց ...ՀԱՅԿԱԿԱՆ ՑՈՒՆԱՄԻԻՑ ԱՌԱՋ
ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ «Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի խմբագիր
2011թ. Թուրքիայի ղեկավարները թույլ տվեցին լուրջ մարտավարական սխալ: Նրանց այնքան էր մտահոգել 2015 թվականի Հայոց ցեղասպանության հարյուրամյակի գալիք ցունամին, որ անտեսել էին իրենց դիմագրավող ավելի անմիջական ...ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՉԵՆ
Ֆրանսիայի Սենատում ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քվեարկությունից առաջ հայ եւ թուրք դիվանագետների հանդիպումներ տեղի չեն ունենա: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են դիվանագիտական աղբյուրներից: ...ԱՆՑԱԾ ՏԱՐԻ ԱՄԵՆԱՇԱՏԸ ԹԱՆԿԱՑԵԼ Է ՇԱՔԱՐԱՎԱԶԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Անցած տարվա վերջին 12-ամսյա գնաճը Հայաստանում կազմել է 4,7 տոկոս։ Մի փոքր ավելին է եղել պարենային ապրանքների գների բարձրացման տեմպը՝ 6,1 տոկոս։ Այս մասին երեկ հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց ազգային ...ԳՆԱՃԸ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋԱԿԱՅՔ
Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆ
Նախորդ տարվա 9,4-ի փոխարեն, 2011թ. վերջին Հայաստանում 12-ամսյա գնաճը կազմեց 4,7 տոկոս։ Այլ կերպ ասած, կրկնակի պակաս, քան անցած տարի, ճիշտ այնքան, որքան տարեսկզբին տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ...ԳՈՂՈՒԹՅՈՒՆ՝ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԻՑ
Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվում է Հայաստանի ազգային գրադարանից եւ Երեւանի պետական համալսարանի գրադարանից 2010-2011թթ. ընթացքում առանձնապես խոշոր չափերի հասնող՝ մի քանի միլիոն դրամ արժողության ...ԱՐԵՎՄՏՅԱՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Այն բանից հետո, երբ Ամերիկան հստակ ու մատչելի բացատրեց ՀԱԿ-ին. վերցրեք, խնդրեմ, իշխանությունը ձեր սեփական երկրում, մենք բնավ դեմ չենք, երբ վերցնեք, կսատարենք ձեզ, բայց դրանից ոչ շուտ հիասթափված նեոբոլշեւիկները ...ՀՈՒՍԱԴՐՈՂ ՃԻՎԱՂԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
Անցած տարի ամենաաղմկահարույց ֆիլմերից մեկը դարձավ Թոմ Հուպերի չորս Օսկար ստացած «Թագավո՛րն է խոսում» ժապավենը։
Երկու ժամ շարունակ հանդիսատեսները հետեւում են բրիտանական միապետի տառապանքներին, որը ուրախ ...ՄԵԿՆԵԼ Է ԲԵԼԱՌՈՒՍ
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 11-ին պաշտոնական այցով մեկնել է Բելառուսի Հանրապետություն: Այցի ընթացքում Արթուր Բաղդասարյանը կհանդիպի ...ԱՆՀԵԹԵԹ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Ադրբեջանցի Չիրագովն ընդդեմ Հայաստանի» եւ «Սարգսյանն ու մյուսները ընդդեմ Ադրբեջանի» հայցերը ՄԻԵԴ-ը որոշել է ըստ էության քննության առարկա դարձնել: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը այդ մասին որոշում ...ԳԵՏԱՆՑԻ ԺԱՄԱՆԱԿ ՁԻԵՐԻՆ ՉԵՆ ՓՈԽՈՒՄ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Ընտրությունների շեմին արժե՞ փոխել խաղի կանոնները եւ գործող «խառը» ընտրական համակարգից կտրուկ անցում կատարել 100 տոկոս համամասնական ընտրությունների մոդելին, թե՞ ձեռնպահ մնալ հապշտապ որոշումներից
Տարեվերջին ...ՀԻՄՆԱԿԱՆ ՀՈՒՅՍԸ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ Է
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Բուռն բանավեճերը, որ ծավալվեցին վերջին օրերին համամասնական-մեծամասնական ընտրակարգերի շուրջ, լուրջ խուճապ առաջացրին հայրենի օլիգարխների միջավայրում։
Նրանք համոզված են, որ նույնիսկ Աստծո առջեւ կանգնելու ...ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՄԵՄԱՏԵԼ ՆԱՎԻ ՀԵՏ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հարցազրույց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության անդամ ԱՐԱԳԱԾ ԱԽՈՅԱՆԻ հետ
-Պարոն Ախոյան, ինչպե՞ս կգնահատեք ներքաղաքական իրավիճակը երկրում։ Ներկոալիցիոն ինչ-որ տարաձայնություններ գոյություն ...ՓԱԿ ՇՈՒԿԱՆ` ՈՐՊԵՍ ՓԱԿ ՇՈՒԿԱ, ԱՄԱՌԱՅԻՆՆ ԷԼ` ԱՄԱՌԱՅԻՆ ԴԱՀԼԻՃ
Լ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Դեռեւս 2010 թվականին սկսված եւ հանրության, այդ թվում ճարտարապետների միահամուռ պայքարի շնորհիվ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի տեղում այլ շինություն չկառուցվեց, սակայն ամառային դահլիճը հիմա էլ նույն ...ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ
«Սոչիի հայերի միություն» հասարակական կազմակերպությունը դիմելու է Ռուսաստանի Պետդումայի պատգմավորներին՝ կոչ անելով հետեւել Ֆրանսիայի օրինակին եւ ընդունել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ։ ...ԵԽ-Ն ՈՒՇԱԴԻՐ ՀԵՏԵՎՈՒՄ Է
Եվրոպայի խորհուրդն ուշադրությամբ հետեւում է «Ակօսի» խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործի դատաքննությանը: Այս մասին նշված է Եվրախորհրդի մարդու իրավունքների գծով հանձնակատար Թոմաս Համարբերգի զեկույցում: ...ԱՐՏԱՌՈՑ ԴԵՊՔ ԿԱՊԱՆՈՒՄ
Կապան քաղաքի «Լեռնագործ» հյուրանոցից հունվարի 9-ին՝ ժամը 23-ի սահմաններում, շտապօգնության մեքենայով ծայրահեղ ծանր վիճակում Կապանի հիվանդանոց են տեղափոխվել Քաջարան քաղաքի 23-ամյա երկու բնակիչ` մարմնի տարբեր ...ՀԱՎԱՔԱԿԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի կազմը անփոփոխ կմնա առնվազն մինչեւ աշուն։ Այս մասին տեղեկացրեց մեր ընտրանու գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն ԼԵՎՈՆ ՋՈՒԼՖԱԼԱԿՅԱՆԸ, որը ներկայացրեց ...ԴԱՎԹՅԱՆԸ ԱՐԴԱՐԱՑՐԵՑ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԸ
19-ամյա երեւանցի Արթուր Դավթյանը օլիմպիական ուղեգիր է նվաճել Լոնդոնում ընթացող սպորտային մարմնամարզության վարկանիշային մրցաշարում։ ՀԱՕԿ-ի լրատվական ծառայության հաղորդմամբ, հայ մարզիկը, վաստակելով 84,2 ...ՄԱՐՏԱԿԱՆ ՄԵԿՆԱՐԿ
Մայրաքաղաքի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանը մեկնարկել են շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի տղամարդկանց 72-րդ եւ կանանց 67-րդ առաջնությունները։ Երեկ տեղի ունեցան առաջին տուրի հանդիպումները։ ...ԿԵՍ ՄԻԱՎՈՐԻ ԱՐԺԵՔԸ
Ֆրանսահայ գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը 5-րդ տեղն է գրավել Ֆրանսիայի Պորտ Մարլի քաղաքում անցկացված շախմատի միջազգային բաց մրցաշարում։ Նա 9 հնարավորից վաստակել է 7 միավոր եւ ընդամենը կես միավորով զիջել ...ԴԱՆԴԱՂ ԱՌԱՋԽԱՂԱՑՈՒՄ
Հայաստանը ներկայացնող Եկատերինա Վինոգրադովան 91 մարզուհիների հաշվարկում 35-րդ արդյունքն է գրանցել Չեխիայի Նովե Մեստո բնակավայրում մեկնարկած բիաթլոնի աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ փուլի կանանց 15 կմ ...95-ՐԴԸ ԱՇԽԱՐՀՈՒՄ
Ֆուտբոլի պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիայի տվյալներով, մարզաձեւի Հայաստանի առաջնությունը վարկանիշով 95-րդն է աշխարհում։ Սանդղակում ընդգրկված է 122 երկիր։ Նախկին ԽՍՀՄ երկրներից ավելի ...ՄԵՐՈՆՔ ՈՒԺԵՐՆ ԵՆ ՓՈՐՁՈՒՄ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՈՒՄ
Երեւանի «Միկայի» պաշտպան Հրայր Մկոյանը Սլովակիայի «Սլովան» ակումբում հաստատվելու անհաջող փորձից հետո հայտնվել է Նալչիկի «Սպարտակի» ճամբարում։ Թիմի գլխավոր մարզիչ Սերգեյ Տաշուեւը ակումբի պաշտոնական կայքին ...ՖՐԱՆՍԻԱՅԻ ՕՐԻՆԱԿԸ ՊԵՏՔ Է ԴԱՌՆԱ ՎԱՐԱԿԻՉ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ֆրանս-թուրքական հարաբերությունների լարվածության պայմաններում ակնհայտ է դառնում, որ միայն հրաշքը կարող է խոչընդոտել հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատում Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի ...Ի՞ՆՉ ԿԱՐԵԼԻ Է ՍՊԱՍԵԼ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ
ՄԵՍՐՈՊ ՍԱՀԱԿՅԱՆ
Շատերին այսօր, բնականաբար, հետաքրքրում է, թե ի՞նչ կարելի է սպասել նախընտրական շրջանում, ինչպիսի՞ զարգացումներ են հնարավոր։ Ողջունելի է, անշուշտ, որ, օրինակ, իշխանության ներկայացուցիչները հանդես են գալիս ...ԱՍՈՂԻՆ ԼՍՈՂ Է ՊԵՏՔ
Երեկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով, որի ընթացքում քննության է առնվել Թբիլիսիի Սուրբ Նշան հայկական եկեղեցու փլուզման խնդիրը: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ...ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀՀԿ-ՈՒՄ
Երեկ երեկոյան ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել է նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը: Ըստ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովի` քննարկվել են ներկուսակցական ...ԵՎ ԴՈՒ, ԲՈՒԼՂԱՐԻԱ
Բուլղարիայի խորհրդարանը հունվարի 11-ին մերժել է «Ատակա» կուսակցության` Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը քննարկելու նախաձեռնությունը: Բուլղարական մի շարք քաղաքների, այդ թվում՝ նաեւ Պլովդիվի, Վառնայի, ...ՈՎ ՓՈՂ ՏԱ
Ըստ «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանի, Հայաստանում մեծամասնական ընտրակարգով ընտրվելու բացառիկ հնարավորություններ ստանում են միայն իշխանության ներկայացուցիչները կամ նրանց ...ՀԵՐՔՈՒՄ Է
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը հերքում է, որ հունվարի 10-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, Արթիկ քաղաքի սրճարաններից մեկում հնչած կրակոցների հեղինակ Անուշավան Բաղդասարյանն իր թիկնապահն է: «Ես ...ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ ՉԷ
«Ըստ իս, 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգը լավագույնը չէ մեր երկրի համար: Չեմ կարծում, թե խառը ընտրական համակարգը, որ կոչված է վերացնելու մեծամասնականի եւ համամասնականի նշված թերությունները, եւս 100 ...ԴԵՌ ՉԵՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼ
ԱԼԻԿ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ դեռ չգիտի` ում հետ եւ ինչ ձեւաչափով են «ազատ դեմոկրատները» մասնակցելու խորհրդարանական ընտրություններին` կուսակցությունն այդ խնդիրը դեռ չի քննարկել. «Չգիտենք` ինչ ձեւով կմասնակցենք, ովքեր ...
Ո՞ՒՄ Է ԾԱՌԱՅՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ
Ա.ԵՍԱՅԱՆՀԱՅԿԱԿԱՆ ՑՈՒՆԱՄԻԻՑ ԱՌԱՋ
ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ «Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի խմբագիրԱՇԽԱՐՀԻ ՎԵՐՋԻՆ ՀԱՐԿ ԿԼԻՆԻ ՄԻ ՔԻՉ ՍՊԱՍԵԼ
«Հայոց Աշխարհ»-ի կանխատեսումների բաժինՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՇՈՒԼԵՐՈՒԹՅՈՒՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԱՎԵԼԱԿՌԻՎ
ՄԵՀՐՈՒԺԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց վարժարանի կրոնի նախկին ուսուցիչՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԻՆ ԽԱՌՆԵԼ ԷԻՆ
ՕՀԱՆՅԱՆԸ ՊԵՏՔ Է ԴՐՍՈՒՄ ԼԻՆԻ
ՕՐԵՆՔ ԵՎ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆԻՆՔՆԱԲՌՆԿՈՒՄՆԵՐԻ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆՀԱՐԿԱՅԻՆ ՄՈՒՏՔԵՐԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ԿԱՏԱՐՎԵՑԻՆ
Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆ
- 1846 Թիֆլիսում Հակոբ Վարդապետ Կարինյանի և Պ. Միքայելի նախաձեռնությամբ հրատարակվեց ռուսահայոց երկրորդ «Կովկաս» լրագիրը (մինչև 1848 թ.):
- 1903 Ցարական կառավարության օրենքը հայ եկեղեցական գույքի և կալվածքների բռնագրավման և պետականացման մասին:
- 1904 Մահացավ Երուսաղեմի միաբան և նկարիչ Մամբրե եպիսկոպոս Մարկոսյանը:
- 1933 Գործարկվում է Երևանի տրամվայը:
- 1945 Բացվեց Հայաստանի կոմպոզիտորների 1-ին համագումարը:
- 1945 Երևանում բացվեց Հայաստանի ստեղծագործողների առաջին համագումարը:
- 1951 Գործադրվեց ՄԱԿ-ի ցեղասպանության վերաբերյալ պայմանագիրը հոդված 13-ի համաձայն:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

