
ԻՆՔՆԱԲՌՆԿՈՒՄՆԵՐԻ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
- Ժամանակին Ալեքսանդր Բլոկը ուշագրավ միտք է արտահայտել. «Չկա աշխարհում այնպիսի բան, որի մասին հնարավոր չլինի երգ հորինել»։ Պոետի իրավացիությունը փայլուն կերպով հաստատեցին հայրենի նեոբոլշեւիկները, որոնք Ամանորից անմիջապես հետո համերաշխ ու միաբերան ծոր տվեցին «Ընտրությունները անկասկած կկեղծեն» երգը։

«Երկարաքիթ փոքրիկ ծերուկը՝ բուխարու մոտ նստած, պատմում է իր արկածների մասին...»։ Այսպես է սկսվում բարոն Հիերոնիմուս Կարլ Ֆրիդրիխ ֆոն Մյունհաուզենի արկածների մասին հանրահայտ գիրքը, որը գրի է առել պարոն Էդմոն Ռասպեն։ Մոտավորապես համանման կերպով կարող էր սկսվել նաեւ, ասենք, Ալիկ Արզումանյանի մասին գիրքը, որը հայտարարելով. «մենք չենք կասկածում, որ ընտրությունների արդյունքները կեղծվելու են», անցավ ապագա արկածների նկարագրությանը, թե ինչպես են իրենք պատրաստվում «տեր կանգնել մեր քվեին»։
Եվ սա առայժմ համեմատաբար անվնաս սկիզբն է։ Մեկ-երկու ամիս անց անպայման կեղծվելիք ընտրությունների մասին խոսակցություններն այն աստիճան կշիկացնեն մթնոլորտը, որ կարող ենք ականատես դառնալ ընդդիմության ճամբարում զանգվածային ինքնաբռնկումների։
Չարլզ Դիկկենսի «Սառը տունը» վեպում կա այդպիսի գործող անձ՝ հարբեցող Քրուքսը, որին ջինի անչափավոր օգտագործումը հասցնում է ինքնաբռնկման։ Այդ դրվագը նկարագրված է Դիկկենսին բնորոշ հանճարեղությամբ, եւ վեպում դրա առկայությունն արդարացնելու համար գրողը նախաբանի մի քանի էջ է ծախսել, ապացուցելով, որ մարդու հանկարծակի ինքնաբռնկումը հնարավոր է, դա հեղինակի ֆանտաստիկ հորինվածքը չէ, այլ միանգամայն իրական երեւույթ։
Եվ կյանքը բազմիցս ապացուցել է Դիկկենսի իրավացիությունը։ Բերենք ամենաթարմ օրինակը. 2010 թվականի դեկտեմբերի 22-ին 76-ամյա իռլանդացի Մայքլ Ֆոգերտին վախճանվեց Հելուեյ քաղաքում գտնվող իր տանը, առեղծվածային հանգամանքներում։ Ծերուկը այրվեց, ըստ որում այրվեց այնպես, որ կրակի հետքերը մնացին միայն նրա տակ հատակին ու առաստաղին։ Միստր Ֆոգերտին մահվան պահին տանը մենակ էր եւ հայտնաբերվեց բռնկումից անմիջապես հետո։
Գրեթե մեկ տարի անց, ստուգումներից ու վերստուգումներից, փորձաքննություններից ու լրացուցիչ փորձաքննություններից հետո իրավապահները հրապարակեցին մահվան պատճառի մասին վերջնական եզրակացությունը. հանկարծակի ինքնաբռնկում։
Ինչպես տեսնում ենք, ինքնաբռնկումը միանգամայն հնարավոր է, իսկ հաշվի առնելով ընտրություններից դեռեւս հինգ ամիս առաջ նեոբոլշեւիկների ծայրահեղ բորբոքվածությունը, նույնիսկ անխուսափելի։
Հասկանում ենք, որ ընտրությունների արդյունքներից դժգոհություն լինում է միշտ։ Պարտված քաղաքական գործիչները կարող են գոհ լինել նման արդյունքներից միայն եթե մազոխիստ են։ Բայց չէ՞ որ անխուսափելի կեղծման մասին չդադարող աղաղակները նույնպես մազոխիզմի ոլորտից են։
Խորհրդային ժամանակներում գոյություն ունեին, այսպես կոչված, սոցիալիզմի վեց հակասությունները։ Գործազրկություն չկա, բայց ոչ ոք չի աշխատում։ Ոչ ոք չի աշխատում, բայց պլանները կատարվում են։ Պլանները կատարվում են, իսկ խանութներում ոչինչ չկա։ Խանութներում ոչինչ չկա, իսկ սառնարանները լիքն են։ Սառնարանները լիքն են, բայց բոլորը դժգոհ են։ Բոլորը դժգոհ են, բայց քվեարկում են «կողմ»։
Այսօր մեզանում հակասությունների քանակը հանգել է մեկի. ընտրություններին դեռ կես տարի կամ, օրինակ, երեք տարի կա, բայց բոլորը խոսում են դրանց անպայման կեղծման մասին։
Դե ինչ, գլխավորը սարի կատարից քարը հրելն է, այնուհետ նա ինքը ցած կգլորվի։
Միայն թե հիշեցնում են այդօրինակ քաղաքական գործիչները Հռոմի կայսր Կլավդիոսի կնոջը՝ Մեսսալինային, որը գիշերները ելնում էր իր պալատից ու գնում Հռոմի ամենազազրելի անառականոցներ։ Հասարակ թիկնոցը հագին ու խարտյաշ կեղծամը գլխին, նա գրոշանոց վճարի դիմաց տրվում էր անխտիր բոլորին՝ ծերունիներին ու պատանիներին, գեղեցիկներին եւ այլանդակներին։
Մի անգամ, երբ կայսրը մեկնել էր ուղեւորության, նա առաջարկեց Հռոմի ամենահայտնի պոռնիկին մրցել. ով կկարողանա մեկ օրվա ընթացքում ավելի մեծ թվով տղամարդկանց սպասարկել։ Պատմագիր Պլինիոս Ավագը իր աշխատության մեջ գրում է, որ Մեսսալինան գերազանցեց մրցակցուհուն, քանզի «24 ժամվա ընթացքում կենակցեց քսանհինգ անգամ»։
Այո, ընտրությունները հաճախ առճակատում են։ Իսկ դա նշանակում է՝ ինչ-որ չափով պատերազմի նմանություն։ Դրանից բխող բոլոր հոգեբանական սինդրոմներով հանդերձ։ Այստեղից էլ հարց. որքա՞ն արագ է անցնում քաղաքական գործիչների շրջանում նախընտրական տենդը։ Բնականաբար դա համակում է ե՛ւ հաղթողներին, ե՛ւ պարտվողներին։ Բայց երբ մարտադաշտը սկսում է հանդարտվել, մասնակիցներից շատերի համար ակներեւ է դառնում այն ամենի անհեթեթությունը, ինչով դեռ վերջերս այդչափ մոլեգնաբար զբաղվում էին։
Անպայման կեղծվելիք ընտրությունների առիթով ողբացողների եւ գլխին մոխիր լցնողների զբաղմունքի անհեթեթությունը ակնհայտ է արդեն այսօր։ Չգիտես ինչու մտաբերում ես Գալիչին. «Ում համար որ ծիծաղելի է, ինձ համար ծիծաղելի չէ։ Իսկ ձեզ համար ծիծաղելի՞ է»։
- ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՈՉ ԹԵ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՓՈԽՎԵՆ, ԱՅԼ ՄԹՆՈԼՈՐՏԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Շարունակում ենք ընթերցողների ուշադրությանը ներկայացնել մեր հարցազրույցը քաղաքագետ ՍՈՒՐԵՆ ԶՈԼՅԱՆԻ հետ
-100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու վերաբերյալ Դաշնակցության եւ «Ժառանգության» համատեղ նախաձեռնության ...ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱ՞Ն, ԹԵ՞ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
20 տարվա վեճը շարունակվում է
Հարցազրույց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ
-Պարոն Սահակյան, բացարձակ համամասնական ընտրակարգին անցնելը ժամանակի՞ խնդիր է, թե՞ Հանրապետականը ...ԵՐԿՈՒ ԹԵԿՆԱԾՈՒ
Հրազդանի քաղաքապետի պաշտոնի համար արդեն առաջադրված է երկու թեկնածու` Հրազդանի նախկին քաղաքապետ, նախկին պատգամավոր, ՀԱԿ ակտիվիստ Սասուն Միքայելյանն ու գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը: Թեկնածության առաջադրման ...ՀԱՅԻ ԲԱԽՏ
Մոսկվայի հարավարեւմտյան թաղամասի իտալական Il Pittore ռեստորանում բնական գազի արտահոսքի հետեւանքով տեղի ունեցած պայթյունից տուժած 37 անձանց մեջ, ըստ ՌԴ-ում ՀՀ դեսպանության ճշտած տվյալների, կա 6 հայ: 24 ...ԳՈՂՈՆԸ ՄՈՌԱՑԵԼ Է
Հունվարի 9-ին` ժամը 13։30-ին, ոստիկանության Արարատի բաժին է դիմել 23-ամյա մի երիտասարդ` հայտնելով, որ նույն օրը՝ ժամը 11։20-ի սահմաններում, Ուրցաձոր գյուղում հայտնաբերել է միայնակ բնակվող պապի` 73-ամյա ...MENDACE VERITAS
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
1915 թվականի ամռանը Լենինը գրեց «Սոցիալիզմն ու պատերազմը» հոդվածը, որտեղ խոսում էր մարդկության համար պատերազմների առաջադեմ եւ օգտակար լինելու մասին, չնայած նրան, որ դրանք իրենց հետ բերում են գազանություններ, ...ԻՆՔՆԱԲՌՆԿՈՒՄՆԵՐԻ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Ժամանակին Ալեքսանդր Բլոկը ուշագրավ միտք է արտահայտել. «Չկա աշխարհում այնպիսի բան, որի մասին հնարավոր չլինի երգ հորինել»։ Պոետի իրավացիությունը փայլուն կերպով հաստատեցին հայրենի նեոբոլշեւիկները, որոնք ...ՕՐԵՆՔ ԵՎ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ
Դրանցով է առաջնորդվելու Էթիկայի հանձնաժողովը
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց Էթիկայի հանձնաժողովի կազմը հայտնի է:
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ձեւավորված հանձնաժողովի անդամներ են նշանակվել ԱԺ ...ՎԻՇԱՊԻ ՏԱՐՎԱ ԳԼԽԱՎՈՐ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Առաջիկա ընտրական մարաթոնն է
«Հենարան» ակումբը երեկ հրավիրել էր Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԻՆ` ներկայացնելու իր տեսակետները 2011թ. քաղաքական զարգացումների եւ այս տարի ......ՈՐ ՏՈՆԸ ԼԻՆԻ ՀԱՃԵԼԻ,
Լ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Այլ ոչ` հոգնեցուցիչ
«Հետտոնական զգացողությունը, որը մարդու մեջ թեթեւ անհարմարվողականություն է առաջացնում, դեպրեսիա անվանել չի կարելի, քանի որ «դեպրեսիա» կոչվող հոգեբանական երեւույթը ախտածին է, իսկ ...ԱՌՆՎԱԶՆ ԵՐԿՈՒ ՈՒՂԵԳՐԻ ԱԿՆԿԱԼԻՔՈՎ
Տարվա առաջին չորս ամիսները հագեցած առօրյայով են անցկացնելու մեր բռնցքամարտիկները, որոնց գերնպատակն է նվաճել Լոնդոնի օլիմպիական խաղերի ուղեգիր։ Միակ հնարավորությունը կաշվե ձեռնոցի մեր վարպետներին ընձեռվելու ...ՄԵՍԻՆ, ԻՆՉՊԵՍԵՎ ՍՊԱՍՎՈՒՄ ԷՐ
Արգենտինայի հավաքականի եւ իսպանական «Բարսելոնի» ռմբարկու Լեոնել Մեսին, 3-րդ տարին անընդմեջ ճանաչվելով աշխարհի լավագույն ֆուտբոլիստ, կրկնեց ֆրանսիացի Միշել Պլատինիի նվաճումը։ ՈՒԵՖԱ-ի ներկայիս նախագահը ...ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԻՆ ԽԱՌՆԵԼ ԷԻՆ
Ուշագրավ եւ անբացատրելի միջադեպ է տեղի ունեցել դեկտեմբերին Թուրքիայում անցկացված շախմատի կանանց աշխարհի թիմային առաջնության ավարտից հետո։ Պարզվում է, կազմակերպիչները պարգեւատրման արարողությունից հետո ...ՕՀԱՆՅԱՆԸ ՊԵՏՔ Է ԴՐՍՈՒՄ ԼԻՆԻ
Նախկին ոստիկանապետ, այժմ նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանի համոզմամբ, ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի խափանման միջոցը պետք է փոխվի, եւ նա պետք է ազատության մեջ լինի: «Ազատություն» ...ՇՏԱԲԸ ԿՂԵԿԱՎԱՐԻ ԲԻՇԱՐՅԱՆԸ
«Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի նիստում որոշվել է, որ Հեղինե Բիշարյանը կղեկավարի խորհրդարանական ընտրություններից առաջ ձեւավորվելիք կուսակցության նախընտրական շտաբը: Այդ մասին տեղեկացրել ...ՄԱՀԱՑԵԼ Է ԼԵԳԵՆԴԱՐ ՀԵՏԱԽՈՒՅԶԸ
Երեկ Մոսկվայում, 87 տարեկան հասակում, մահացել է լեգենդար հետախույզ, ԽՍՀՄ հերոս Գեւորգ Վարդանյանը: 1942 թվականին «Ամիրը» (սա Գ.Վարդանյանի կեղծանունն էր) ներդրվել է բրիտանական հետախուզության դպրոցում, ...ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆԸ ՀԱՄԱԲԱԼԱՍԱՆ ՉԷ
Մ.ՍԱՀԱԿՅԱՆ
Ո՞րն է աղմուկի բուն շեշտադրումը
Հայրենի ընդդիմությունն աղմկելու հարմար կարծես մի նոր, հարմար ու երկարաժամկետ թեմա է գտել՝ 100% համամասնական ընտրակարգի անցնելու առաջարկություն-պահանջի տեսքով։
Ընդհանրապես ...ՍԼՈՎԱԿԻԱՆ ԿՄԻԱՆԱ
«Ես դիմում եմ Ֆրանսիայի Սենատի նախագահին եւ անդամներին` հայտարարելով, որ նրանց կողմից ընդունվող օրենքը մեծ անհրաժեշտություն է, եւ, կարծում եմ, Սլովակիան կմիանա Ֆրանսիայի նախագահ Սարկոզիի առաջարկին` հորդորելու ...ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ Է ԽՆԴՐԵԼ
Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության պատգամավոր Իսմեթ Ուչման հարկ է համարում հայերից ներողություն խնդրել տեղահանության համար: Այս մասին Ուչման հայտարարել է Ստամբուլում լույս տեսնող ...ԳԼԽԱՎՈՐ ՆՊԱՏԱԿԸ՝ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ ԿԱՅԱՑՆԵԼՆ Է
«Համամասնական կամ մեծամասնական ընտրակարգերը բացարձակացնելով, դրանց «ճշգրիտ» հարաբերակցությունը որոշելով առկա խնդիրները չեն լուծվի, քանի որ մեր գլխավոր նպատակն ընտրությունների ինստիտուտը կայացնելն է, ընտրական ...ՈՉ ԹԵ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՓՈԽՎԵՆ, ԱՅԼ ՄԹՆՈԼՈՐՏԸ
«Ռուսաստանում փորձ է արվում ընտրությունները անցկացնել համամասնականով, բայց այնպես, որ նաեւ ընտրողը իմանա` ով է իր պատգամավորը։ Շատ հետաքրքիր մոդել է կիրառվում Էստոնիայում, որտեղ ընտրողները ձայն են տալիս ...ՀԱԿ-Ը ԿԿՈՇՏԱՑՆԻ ՀՌԵՏՈՐԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Եվ կփորձի օգտագործել հանրահավաքները ԱԼԵՔՍԱՆԴՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԻ կարծիքով, այսօր «ՀԱԿ-ի խնդիրն է ոչ թե ձայներ խլել ընդդիմադիր մյուս ուժերից` նրանք չեն կարող հավակնել ՀԱԿ-ի արմատական ընտրազանգվածի քվեներին, ...ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՁԵԶ ՀԵՏԵՎՈՒՄ ԵՆ
Ոստիկանությունը իրազեկում է, որ Երեւան քաղաքում տեղադրված երթեւեկության վերահսկողության եւ իրավախախտումների արձանագրման տեսախցիկներն ու արագաչափ սարքերը կսկսեն գործել հունվարի 16-ից: Տեսախցիկները տեղակայված ...
ԱՎԱԳԱՆԻ
ՄՈՌԱՑՎԱԾ ՀԵՐՈՍԸ
ԱՌԱՆՁԻՆ ԶԵԿՈՒՅՑ ՉԻ ԼԻՆԻ
ԻՆՉՈՒ ՓՈԽՎԵՑ ԴԱՏԱԽԱԶԸ
«ՀԻՄՆԱԴԻՐ ՆԱԽԱԳԱՀ» ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ ՍԽԱԼ Է
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ
Ո՞ՒՄ Է ԾԱՌԱՅՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ
Ա.ԵՍԱՅԱՆԱՇԽԱՐՀԻ ՎԵՐՋԻՆ ՀԱՐԿ ԿԼԻՆԻ ՄԻ ՔԻՉ ՍՊԱՍԵԼ
«Հայոց Աշխարհ»-ի կանխատեսումների բաժինՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՇՈՒԼԵՐՈՒԹՅՈՒՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԻՆ ԽԱՌՆԵԼ ԷԻՆ
ՕՀԱՆՅԱՆԸ ՊԵՏՔ Է ԴՐՍՈՒՄ ԼԻՆԻ
ՕՐԵՆՔ ԵՎ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆՀԱՐԿԱՅԻՆ ՄՈՒՏՔԵՐԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ԿԱՏԱՐՎԵՑԻՆ
Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆԻՆՔՆԱԲՌՆԿՈՒՄՆԵՐԻ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆՈՉ ԹԵ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՓՈԽՎԵՆ, ԱՅԼ ՄԹՆՈԼՈՐՏԸ
ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱ՞Ն, ԹԵ՞ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
- 1921 Հայաստանի զորքերի ընդհանուր հրամանատար Դրաստամատ Կանայանը (Դրոն) մի խումբ հայ սպաների հետ հեռացվեց Հայաստանից: Դրոն վախճանվեց տարագրության մեջ, 1956 թվականին, ԱՄՆ-ում:
- 1924 Երևանում հիմնադրվեց «Գիրք» հրատարակչական ընկերությունը՝ Մարտիրոս Սարյանի ղեկավարությամբ:
- 1936 Կամերային անսամբլների խորհրդային երաժշտության լավագույն կատարման համամիութենական մրցույթում առաջին տեղը գրավեց Կոմիտասի անվան լարային քառյակը:
- 1942 Կերչի թերակղզում մարտական իրադրության մեջ ձևավորվում է 390-րդ հայկական դիվիզիան՝ գնդապետ Ս. Զաքյանի հրամանատարությամբ: Հայաստանում գտնվող 409-րդ դիվիզիան, համալրվելով հայ ռազմիկներով ու սպաներով, դառնում է հայկական դիվիզիա՝ Ա. Վասիլյանի հրամանատարությամբ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

