
ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՏՐԱՍՏ Է ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐԻՆԵՐՈՎ ՁԳՁԳԵԼ
- ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու ԿԻՐՈ ՄԱՆՈՅԱՆԸ մոտակա ամիսներին հայ-թուրքական հարաբերություններում լուրջ տեղաշարժեր չի կանխատեսում: Թեեւ հայկական կողմը ակնկալում է, որ Թուրքիան կոնկրետ քայլեր կձեռնարկի եւ երկրի օրենսդիր մարմնում քննարկման կդնի արձանագրությունների վավերացման հարցը, բայց թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններից պարզ է, որ այդ գործընթացը դեռ կձգձգվի:

Ըստ Կ.Մանոյանի, Թուրքիան մինչեւ հաջորդ տարվա փետրվար-մարտ ամիսները որեւէ քայլ չի կատարի: Ապրիլի 24-ի նախօրեին ցուցադրական ինչ-որ բաներ կձեռնարկի, սակայն իրական տեղաշարժ չի արձանագրվի մինչեւ Ղարաբաղյան հարցում Թուրքիայի սպասած առաջընթացը չլինի: Իսկ թուրքական կողմի սպասումները զուր են, քանի որ առաջիկա մի քանի ամսվա ընթացքում Ղարաբաղյան բանակցային գործընթացում կտրուկ փոփոխությունների համար հիմքեր չկան:
«Ամեն դեպքում մեր մոտեցումը չի փոխվել: Ստեղծված իրավիճակում, երբ ստորագրված արձանագրությունների վերաբերյալ կողմերի մեկնաբանությունները 180 աստիճանով իրարից տարբերվում են եւ վավերացման գործընթացը ձգձվում է, Հայաստանը չպիտի սպասի թուրքական կողմի քայլերին եւ առաջինը պետք է հայտարարի, որ չի վավերացնելու այս արձանագրությունները»,- երեկ «Փաստարկ» ակումբում կուսակցության դիրքորոշումը վերահաստատելով, ասաց նա:
Ինչ վերաբերում է առաջիկայում սպասվող հայ-ադրբեջանական բարձր մակարդակի հանդիպումներին, ապա Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարություններից հետո ընդհանրապես դրական բան ակնկալել դժվար է. «Ալիեւը նախօրեին դարձյալ հայտարարել է, որ իրենք պետք է պատրաստ լինեն զենքի ուժով ազատագրել տարածքները: Չեմ պատկերացնում, որ նման դիրքորոշում ունեցող մարդը տասը, քսան օր կամ մեկ ամիս անց այլ բան կարողանա ասել իր հասարակությանը:
Ալիեւի նման կեցվածքը հիմք է տալիս կարծելու, որ Ղարաբաղյան խնդրում մոտ ապագայում փոփոխություններ սպասել հնարավոր չէ: Ադրբեջանական կողմը լարում է իր երկրում հասարակական կարծիքն ու հետագայում այդ կարծիքին դեմ քայլեր չի կարող անել»:
Ճիշտ է, բարձր մակարդակի հանդիպումները հաճախակի են դարձել, խոսվում է որոշակի առաջընթացի մասին, սակայն Ադրբեջանը երբեք չի հայտարարել, թե պատրաստ է ճանաչել ԼՂՀ-ի անկախ կարգավիճակն իր երկրի տարածքային ամբողջականությունից դուրս. «Սա այն նվազագույնն է, որ պետք է հայտարարի Ադրբեջանը, որպեսզի հնարավոր լինի խոսել բանակցային գործընթացում դրական տեղաշարժի մասին»:
Կ.Մանոյանը տարօրինակ է համարում նաեւ միջազգային հանրության տեսակետը: Նրանք ասում են, թե Ղարաբաղյան գործընթացն ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերն իրար հետ կապ չունեն, սակայն միաժամանակ պնդում են, որ զուգահեռ գործընթացներ են. «Ես չեմ հասկանում, թե դրանք ինչպես կարող են զուգահեռ ընթանալ, եթե իրար հետ կապ չունեն: Կարծում եմ, որ երբ ասում են, թե դրանք կապ չունեն, ցանկանում են Հայաստանին բավարարել:
Սակայն գտնում եմ, որ Ղարաբաղյան բանակցային գործընթացում առաջընթաց ապահովելու համար հայկական կողմի վրա առաջիկայում ճնշումը կմեծանա: Այդ ճնշմամբ Թուրքիային կփորձեն շահագրգռել արձանագրությունների վավերացման ուղղությամբ քայլեր կատարել: Բայց այս ամենը, իմ համոզմամբ, արդյունք չի տա, քանի որ Հայաստանը այդ ճնշումներին տեղի չի տա, իսկ Թուրքիան, ինչպես ասացի, առանց Ղարաբաղյան հարցում առաջընթացի փաստաթղթերի վավերացման գործընթացը չի սկսի: Այնպես որ, առաջիկա ամիսներին ոչ մի տեղաշարժ էլ չի լինի»:
Ակնհայտ է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը Թուրքիայի գլխավոր նպատակը չէ, այդ երկրի համար կարեւորը գործընթացն է, ոչ թե արդյունքը. «Թուրքիան միջազգային հանրությանը միայն ուզում է ցույց տալ, որ Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու գործընթաց է ծավալում: Եթե անցյալ տարվա օգոստոսից մինչեւ այս տարվա մարտը թուրքերն իսկապես շահագրգռված էին շատ արագ մեզ հետ հարաբերություններ հաստատել, ապա մարտից այդ հարցը նրանց համար այլեւս առաջնահերթություն չէ:
Մարտին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում իշխող կուսակցությունը հատկապես քրդական շրջաններում քվեներ կորցրեց եւ առաջնահերթություն դարձավ քրդական հարցը: Այժմ Թուրքիայի նպատակն ընդամենը մեկն է` ցույց տալ աշխարհին, թե իբր Հայաստանի հետ բանակցում է ու ասել, թե կարիք չկա խանգարել այդ գործին»:
Մինչդեռ հայ-թուրքական բանակցային գործընթացի մասին խոսելն անիմաստ է, քանի որ մարտից ի վեր թեպետ կողմերի միջեւ եղել են շփումներ, սակայն լուրջ բանակցություններ չեն ընթացել:
- ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԿՍՏԱՆԱՆ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԲՈՒՀԵՐԻ ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ
ՄԱՆՎԵԼ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
Կարեւորելով մեր երկրի հարաբերությունները եւ զարգացման հեռանկարները Գերմանիայի հետ, հատկապես կրթության, մշակույթի ոլորտներում, Էդուարդ Սարոյանը եւ մի քանի համախոհներ 1993 թվականին հիմնադրեցին Հայ-գերմանական ...ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ԵՆ ՊԱՇՏՈՆԱԶՐԿՈՒՄ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՆ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ 1
Ինչպես հայտնի է, նախօրեին հրաժարականի դիմում ներկայացրեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Գեւորգ Պետրոսյանը։ Շատ է խոսվում այն մասին, որ մինչեւ տարեվերջ եւս մի շարք հրաժարականներ ու նշանակումներ ...ՀԷ՜Յ, ՍԼԱՎՈՆՆԵՐ
2
Նախկին Հարավսլավիայի օրհներգի առաջին տողի այս բառերը թերեւս առավել դիպուկ են բնորոշում 2010թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության պատասխան անցումային խաղերում ծավալված եւ դրան հաջորդած իրադարձությունները։ Ինչպես ...ԱՄԵՆԱԱՐԱԳ ԿԱՐԼՍԵՆԸ
Նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կարլսենի հաղթանակով Մոսկվայում ավարտվեց կայծակնային շախմատի (բլից) աշխարհի առաջնությունը, որի 22 մասնակիցներից էր Լեւոն Արոնյանը։ Հայ գրոսմայստերը վերջնագիծը հատեց 12-րդ ...ՄԿՐՏՉՅԱՆԻ ԼՈՒՐՋ ՀԱՅՏԸ
Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող 10-18 տարեկան շախմատիստների աշխարհի առաջնության մինչեւ 10 տարեկանների մրցաշարում Հայաստանի շախմատիստ Միքայել Մկրտչյանը, վաստակելով 6,5 միավոր 7 հնարավորից, զբաղեցնում ...ԱՌԱՋԻՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՈԳԵՎՈՐԻՉ Է
«Հատիսը» անդրանիկ հաղթանակը տարավ Եվրոպայի ակումբային գավաթի խաղարկությունում։ Երեկ Երեւանում տեղի ունեցած մրցավեճում հայկական ակումբը 103։99 հաշվով առավելության հասավ ռուսական «Չեւակատայի» նկատմամբ։ ...ԾԱԽՍԵՐԸ ՈՉ ԹԵ ԿՆՎԱԶԵՆ, ԱՅԼ ԿԱՎԵԼԱՆԱՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Կառավարությունը կարծես գտել է ելքը
Խորհրդարանում շարունակվում են հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծի քննարկումները։ Ներկայացվող փաստաթուղթը դեռ բյուջեի վերջնական տարբերակը չէ։ Կառավարությունը պատրաստվում ...ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԸ
Վ.ՀԱԿՈԲՅԱՆ
Հայաստանում տարիներ ի վեր կրթական ոլորտում բյուջետային հատկացումների առյուծի բաժինը տրամադրվել է հանրակրթությանը: Այնինչ առավել զարգացած երկրներում հանրակրթություն-մասնագիտական կրթություն հարաբերակցությունը ...ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԵՔ ԴԵՊՔ
Նոյեմբերի 9-19-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության երեք դեպք, որից երկուսը բացահայտվել է: Ավազակային հարձակման 4 դեպքից բացահայտվել է 2-ը, մարմնական վնասվածք հասցնելու ...2 ԵՐԿՐԱՇԱՐԺ
Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության սեյսմիկ կայանները նոյեմբերի 12-18-ը Հայաստանում գրանցել են 3 բալանոց 2 երկրաշարժ: Ինչպես տեղեկացրին ՍՊԱԾ գործակալությունից, նոյեմբերի 14-ին Սեւան քաղաքից 5 ...ԳԻՏԵՄ ՈՉ՝ ՈՐԴԻԱՆՑ ՈՐԴԻ
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
Կյանքը չի հոգնում ապացուցելուց, որ «բախտի բերմամբ, թե պատահմամբ» առակային սկզբունքով կամ Թումանյանի ասած՝ «գիտեմ ոչ՝ որդիանց որդի» տարբերակով ում պատահի նախարար, նաեւ փոխնախարար ու մարզպետ նշանակելը չի ...ՄՅՈՒՆԽԵՆՅԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Այս շաբաթավերջին Մյունխեն քաղաքում սպասվող Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին տեղեկատվությունը միջազգային լրատվական գործակալությունների սեւեռուն ուշադրության կենտրոնում է։
Ոմանք կանխատեսումներ ...ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
«Արդեն օրինաչափություն է դարձել, որ նախագահների հանդիպումից առաջ ադրբեջանական կողմը հայտարարություններ է անում, որոնք ուղղված են այդ հանդիպումից սպասվելիք հնարավոր առաջընթացի կասեցմանը»,- երեկ ասել է ...ԿԱՊՎԱԾ ՉԵՆ
Շվեյցարիայի արտգործնախարար Միշլին Քալմի-Ռեյն ասել է, որ հայ - թուրքական հարաբերությունների բարելավման եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացների միջեւ ֆորմալ առնչություն չկա: «Ղարաբաղի ...ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԱՋԱԿՑԵԼ
Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Տուրբյոռն Յագլանդը կազմակերպության նախարարների կոմիտեին նախագահությունը Սլովենիայից Շվեյցարիային փոխանցելու արարողությունից հետո հայտարարել է, որ Եվրախորհուրդը պատրաստ է ...ԻՆՉՈՒ Է ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԱՆՏԱՐԲԵՐ ԴԱՐՁԵԼ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հարցազրույց ՀՅԴ խորհրդարանական խմբակցության անդամ ԱՐԱ ՆՌԱՆՅԱՆԻ հետ
-Պարոն Նռանյան, խորհրդարանի քննարկմանը ներկայացված 2010 թվականի բյուջեի նախագծում նախատեսված ծրագրային միջոցառումները կնպաստե՞ն ֆինանսատնտեսական ...ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՏՐԱՍՏ Է ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐԻՆԵՐՈՎ ՁԳՁԳԵԼ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու ԿԻՐՈ ՄԱՆՈՅԱՆԸ մոտակա ամիսներին հայ-թուրքական հարաբերություններում լուրջ տեղաշարժեր չի կանխատեսում: Թեեւ հայկական կողմը ակնկալում է, որ ...ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է
Խոշոր չափերի կաշառք ստանալու կասկածանքով նոյեմբերի 18-ին ձերբակալվել է պաշտպանության նախարարության քննչական ծառայության 5-րդ կայազորային քննչական բաժնի քննիչ Լիպարիտ Սահակյանը: Ինչպես հայտնեցին գլխավոր ...ՀՆԱՐԱՎՈՐ Է ՆՎԱԶԱԳՈՒՅՆԻ ՀԱՍՑՆԵԼ ՃԳՆԱԺԱՄԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
2010թ. բյուջեի նախագիծը գնահատում է «Օրինաց երկիր» խմբակցության անդամ, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի նախագահ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ
-2010թ. բյուջեի նախագծին գնահատական ...ՀԱԿԱԴՐՎԵԼ ՀԱԿԱԴՐՎԵԼՈ՞Ւ ՀԱՄԱՐ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Ո՞րն է ԲՀԿ-ի նպատակը
Երեւանի ավագանիում քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին, թերեւս նաեւ ավագանու ՀՀԿ խմբակցության անդամներին ավագանու ԲՀԿ խմբակցության հակադրության մասին լուրերը վերջին օրերին մեծ տարածում ...ՉԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ
Հանրապետական կուսակցության գործադիր նիստում կառավարության կազմում նախարարների փոփոխությունների մասին հարց չի քննարկվել: Այդ մասին ասել է ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը: «Կառավարությունում ...ՀԻՄԱ ԷԼ ԱՐՎԵՍՏՈՎ
Նշանավոր հայ երգիծաբան Հակոբ Պարոնյանի «Պաղդասար աղբար» պիեսը Տրապիզոնում բեմադրած Տրապիզոնի արվեստի թատրոնը պատրաստվում է գալ Հայաստան: Հյուրախաղերի ցանկում ընդգրկված են թուրք գրող Ազիզ Նեսինի ստեղծագործությունները: ...ՀՐԴԵՀ
Կառավարության թիվ 2 շենքում երեկ էլեկտրական մալուխների այրման հետեւանքով հրդեհ է բռնկվել: Ժամը 06։54-ին ԱԳ նախարարության ոստիկանության հերթապահից ահազանգ ստանալով՝ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, ...ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԸ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ՎԱՐՎՈՂ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
2010թ. բյուջեի նախագծի վերաբերյալ իր տեսակետն է հայտնում ԱԺ փոխնախագահ ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԸ
-2010թ. բյուջեին ամբողջական գնահատական տալու համար ներկայացված նախագիծը պետք է դիտարկել վարչապետի ելույթի համատեքստում։ ...ՈՐՏԵՂԻ՞Ց ԳՏՆԵԼ ՆՈՐ ԱՐԱՖԱԹ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Ինչ-որ բան անորսալիորեն փոխվում է ՀԱԿ-ում, ինչ-որ բան ակնհայտորեն տեղի ունենում։
Այն զգացողությունը, որ անհրաժեշտ է ինչ-որ բան փոխել, գնալով ավելի համընդհանուր է դառնում նեոբոլշեւիկների միջավայրում։ ...ՔՆՆԱՐԿՈՒՄՆ ԸՆԴՄԻՋՎԵՑ
«ՀՀ 2010թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումը, համաձայն «ԱԺ կանոնակարգ» օրենքի, մտքերի փոխանակության ավարտից հետո երեկ ընդմիջվեց առնվազն չորս օրով: Պատգամավորները, խմբակցությունները եւ հանձնաժողովները ...ԵԿԵԼ ԵՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՅՏԱՐԱՐԻ
Հարավային Կովկասում գոյություն ունեցող միակ խնդիրը, որի շուրջ Ռուսաստանն ու Եվրամիությունը կարողացել են գալ ընդհանուր հայտարարի, Լեռնային Ղարաբաղն է: Այդ մասին Ստոկհոլմում՝ Եվրամիություն-Ռուսաստան գագաթաժողովի ...ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-ԻՆ՝ ՄՅՈՒՆԽԵՆՈՒՄ
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը այս տարի վեցերորդ անգամ կհանդիպեն նոյեմբերի 22-ին Մյունխենում՝ Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսի նստավայրում: Այս մասին տեղեկացնում է Ֆրանսիայի ...ՃԳՆԱԺԱՄԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԸ
Համագործակցված աշխատանք «Բոլոր նորմալ երկրներում, հատկապես ճգնաժամի պայմաններում կառավարությունը ներկայացնում է իր ծրագրերը, խորհրդարանը հրապարակավ քննարկում է, ընդունում եւ օժանդակում այդ ծրագրերի ...ԸՆԴԱՄԵՆԸ ՄԵԿ ՏՈԿՈՍԻ ՀԱՄԱՐ
Ըստ պատգամավոր ԱՐԱ ՆՌԱՆՅԱՆԻ. «Փոքր ու միջին բիզնեսի դժվարությունները փոքր-ինչ մեղմելու նպատակով կառավարությունը քայլեր ձեռնարկել է, որոշ օրենքներում փոփոխություններ ու լրացումներ են կատարվել, սակայն այս ...ԱՍՏՎԱԾ ԵՐԵՍ Է ԹԵՔԵԼ ՄԵԶԱՆԻՑ
Երեկ կեսգիշերին փլուզվել է 1356 թվականին կառուցված Թբիլիսի քաղաքի Մուղնեցոց Սուրբ Գեւորգ գմբեթավոր եկեղեցին: «Մուղնեցոց Սուրբ Գեւորգ եկեղեցին այն հինգ եկեղեցիներից մեկն է, որը Վիրահայոց թեմին վերադարձնելու ...ԴԱՐՁՅԱԼ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿՍՏԵՂԾԵՆ
«Կարծում եմ, որ արձանագրությունների վավերացման հարցը Թուրքիայի արտաքին հարաբերությունների հանձնաժողով կմտնի մարտին, սակայն այդ հանձնաժողովի եզրակացությունը մինչեւ ապրիլի 24-ը չի կայացվի: Այս ճանապարհով ...ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՄՅԱՍՆԻԿՅԱՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ
Նոյեմբերի 19-ին, ժամը 00։55-ին, հրազենային վնասվածքների հետքերով Արտաշատի հիվանդանոց է տեղափոխվել տղամարդու դի: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նոյեմբերի 18-ին, ժամը 23։50-ի սահմաններում, Երեւանի ...
ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԳՆԱՑՔԻՑ ԹՌՉԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՄԵԶ ԻՍԿԱԿԱՆ ԱՂԵՏ Է ՍՊԱՌՆՈՒՄ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ԵՆ ՊԱՇՏՈՆԱԶՐԿՈՒՄ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՆ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ
ՏԵՐՄԻՆՆԵՐԸ ՇԱՏ ԵՆ, ԲԱՅՑ ԷՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՆ Է
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՀԻՄԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԺԱՆԻ Է ՄԻԱՅՆ ԱՐՀԱՄԱՐՀԱՆՔԻ

ՇԱՔԱՐԱԽՏ
ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ Է ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԴԵՂՈՐԱՅՔԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԽԱՅՏԱՌԱԿ ԻՐԱՎԻՃԱԿ Է
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀՍՏԱԿԵՑՈՒՄՆԵՐԻ ՊԱՀԸ ՄՈՏԵՆՈՒՄ Է
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆՄԵԾ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԱՎԱԶԱԿԸ
ՌՈՒԲԻՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ
- 1740 Ծնվեց անվանի գիտնական Ստեփանոս Ադոնցը: (Վախճ. 1824 թ.):
- 1854 Ծավալվեց Եզդանշիրի ապստամբությունը՝ ուղղված սուլթանական բռնապետության դեմ:
- 1903 Ծնվեց դերասան Գուրգեն Գաբրիելյանը:
- 1923 Երևանում բացվում է նախկին շարքային դաշնակցականների համահայաստանյան ինքնալիկվիդացիոն համագումարը:
- 1944 Հիմնադրվում է արտասահմանի հետ մշակութային կապի հայկական ընկերությունը (ԱՕԿՍ):
- 1991 Աղդամից Մարտունի քաղաք թռչելիս, ԼՂՀ-ի երկնքում աղետի ենթարկվեց ՄԻ-8 ռազմատրանսպորտային ուղղաթիռը:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

