
ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ԵՆ ՊԱՇՏՈՆԱԶՐԿՈՒՄ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՆ
- Ինչպես հայտնի է, նախօրեին հրաժարականի դիմում ներկայացրեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Գեւորգ Պետրոսյանը։ Շատ է խոսվում այն մասին, որ մինչեւ տարեվերջ եւս մի շարք հրաժարականներ ու նշանակումներ են սպասվում կառավարության անդամների մակարդակով։

Անկեղծ ասած, Գեւորգ Պետրոսյանն ու այդ կարգի այլեւայլ թյուրիմացություններն առանձնապես չեն հետաքրքրում։ Ուստի «Հայոց Աշխարհ»-ը որոշեց պարզել, թե ինչու են ընդհանրապես աշխարհում նախարարները զրկվում աշխատանքից։ Եւ մեզ հաջողվեց բավական հետաքրքիր հավաքածու կազմել։
ԿԵՂԾ ԴԻՊԼՈՄԻ ՆԱԽԱՐԱՐԸ
Անցած տարի պաշտոնից հեռացվեց Իրանի ներքին գործերի նախարար Ալի Կորդանը, որը համարվում էր Օքսֆորդի համալսարանի շնորհած գիտական աստիճան ունեցող միակ բարձրաստիճան պաշտոնյան իր երկրում։
Երբ 2008 թվականի ամռանը նախագահ Մահմուդ Ահմադինեժադի առաջարկով ներքին գործերի նախարարի պաշտոնում հաստատվելիս նա սկսեց պատմել խորհրդարանական հանձնաժողովի անդամներին, թե ինչպես է սովորել աշխարհի ամենահեղինակավոր համալսարաններից մեկում, ոմանց մեջ կասկածներ առաջացան։ Սակայն Կորդանը ներկայացրեց փաստաթուղթ, որն ապացուցում էր, թե ինքը Օքսֆորդի իրավագիտության պատվավոր դոկտոր է։ Պաշտոնում հաստատվելու համար այդքանը միանգամայն բավարար եղավ։
Կորդանը համարեց դա լավ նշան, եւ այժմ արդեն ամենուր սկսեց պատմել իր առանձնահատուկ հարաբերությունների մասին «աշխարհի մեծագույն ուսումնական հաստատություններից մեկի՝ լոնդոնյան Օքսֆորդի համալսարանի» հետ։ Հենց այդպես էլ արտահայտվում էր եւ հենց այդ պատճառով էլ նախարարի դիպլոմով նորից հետաքրքրվեցին։
Ի տարբերություն Կորդանի, Իրանում նույնիսկ ուսանողները գիտեն, որ Օքսֆորդի համալսարանը այդպես է կոչվում բացառապես այն պատճառով, որ գտնվում է Օքսֆորդ քաղաքում։ Կորդանին դարձյալ սկսեցին հարցեր տալ, որոնց պատասխանելով նա լրագրողներին ներկայացրեց փաստաթուղթ, որտեղ իսկապես գրված էր, թե «լոնդոնյան Օքսֆորդի համալսարանը» շնորհել է նրան պատվավոր դոկտորի կոչում։ Անգլերենին լավ տիրապետող լրագրողները փաստաթղթի մեջ տասնյակ քերականական սխալներ հաշվեցին։
Օքսֆորդ ուղարկված հարցումը հաստատեց, որ Օքսֆորդի համալսարանը միակն է աշխարհում, եւ դրա քոլեջներից ոչ մեկը երբեք ոչ մի աստիճան չի շնորհել Կորդանին. ո՛չ պատվավոր, ո՛չ էլ սովորական։
Ի վերջո խորհրդարանը քվեարկեց հօգուտ Կորդանի պաշտոնազրկման։
ՈՐԴՈՒ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ
Վտանգները դարանակալում են նախարարներին ոչ միայն կեղծ դիպլոմի տեսքով։ Պաշտոնը կորցնել կարելի է նաեւ բազմաթիվ այլ դեպքերում։
Հույն Սավվաս Ցիտուրիդիսը երկու անգամ զրկվել է նախարարի պաշտոնից այն պատճառով, ինչը նրա հակառակորդներն անվանում էին բարոյական նորմերի խախտում։ Առաջին անգամ 2004 թվականին էր, երբ Ցիտուրիդիսը գյուղատնտեսության նախարարն էր եւ, շրջանցելով օրենքը, փոխադրեց որդուն գավառական մի համալսարանից Աթենքի համալսարան։ Երբ այդ մասին իմացան լրագրողներն ու ընդդիմությունը, նախարարը ստիպված եղավ հրաժարական տալ։
Սակայն երկու տարի անց նա կրկին ընդգրկվեց կառավարության կազմում. արդեն որպես աշխատանքի նախարար։ Շուտով հույն լրագրողները պարզեցին, որ աշխատանքի նախարարությունում անցկացված բարեփոխումների ընթացքում պետական կենսաթոշակային ֆոնդերի նկատմամբ հսկողությունը փոխանցվել է վարչապետի մարդկանց, իսկ նախարարը դրանք ղեկավարել հանձնարարել է մի մարդու, որի հանդեպ դատախազությունը հետաքննություն էր վարում՝ բորսայական մեքենայությունների հետ կապված մեղադրանքով։
Ցիտուրիդիսը ստիպված էր կրկին հրաժարական տալ եւ ընդմիշտ թողնել քաղաքական կարիերան։
ԳՆՈՂՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ
Նախկին ծառայությունները, քաղաքական կշիռը, նույնիսկ մեղադրանքների ակնհայտ անլրջությունը միշտ չէ, որ օգնում են նախարարին պահպանել պաշտոնը։ Բնորոշ օրինակ է Մոնա Սալինի՝ Շվեդիայի առաջին կին վարչապետը դառնալու փայլուն հնարավորություններ ունեցող փոխվարչապետի հրաժարականի հետ կապված սկանդալային պատմությունը։
1995 թվականին Շվեդիայում աղմկալից սկանդալ բռնկվեց։ Թերթերը հաղորդեցին, որ Մոնա Սալինը անձնական նպատակներով մշտապես օգտագործել է կրեդիտային քարտը, որը կառավարության կողմից տրվել էր նրան բացառապես ծառայողական կարիքների համար։ Զուր էր Սալինը ասում, որ ամեն անգամ քարտից օգտվելուց հետո լրացրել է բալանսը սեփական միջոցներից, եւ որ ընդհանրապես քարտի հետ կապված պատմությունը թյուրիմացություն է։
Նա նույնիսկ գնաց դատարան՝ իր անմեղությունն ապացուցելու։ Բայց դատաքննության ընթացքում բացահայտվեցին նրա այլ զանցանքներ։ Օրինակ, Սալինը հաճախ ուշացրել էր իր զավակների հաճախած մանկապարտեզի վճարումները։ Ի վերջո ստիպված եղավ հրաժարական տալ փոխվարչապետի պաշտոնից։
ՆԱԽԿԻՆ ՍԻՐՈՒՀՈՒ ԱՂԱԽՆԻ ՆԱԽԱՐԱՐԸ
Մեծ Բրիտանիայի կառավարության անդամ Դեվիդ Բլանքեթը լեյբորիստական կուսակցության իսկական ցուցանմուշ էր, այն բանի օրինակը, թե ինչ բարձունքների կարելի է հասնել։ Թոնի Բլերի կառավարությունում ի ծնե կույր ու աղքատության մեջ մեծացած Բլանքեթը զբաղեցնում էր կրթության նախարարի, իսկ 2001-ից մինչեւ 2004 թվականը՝ ներքին գործերի նախարարի պաշտոնը։
Հենց այդ ժամանակ էլ բռնկվեց առաջին սկանդալը։ Ինչպես պարզեցին լրագրողները, նա օգտվել էր ներքին գործերի նախարարի հնարավորություններից, որպեսզի հեշտացներ իր նախկին սիրուհու ֆիլիպինցի աղախնի բնակության իրավունքի երկարաձգումը։ Բացի այդ, օգնել էր այդ աղախնին Ավստրիայի տուրիստական վիզա ստանալ։ Բլանքեթը ստիպված էր խայտառակ կերպով հեռանալ պաշտոնից։
Երկրորդ անգամ Բլանքեթը լքեց կաբինետը 2006 թվականին, աշխատանքի եւ կենսաթոշակային ապահովման նախարարի պաշտոնում նշանակումից մեկ տարի անց։ Ինչպես պարզվեց, պաշտոնավարությունից մի քանի ամիս առաջ նա ընդգրկվել էր մի մասնավոր ընկերության տնօրենների խորհրդում եւ նույնիսկ գնել դրա բաժնետոմսերի փաթեթ՝ 15 հազար ֆունտ ընդհանուր արժեքով։
Ընտրություններից հետո նա հեռացել էր տնօրենների խորհրդից, բայց բաժնետոմսերը՝ պահպանել։ Դա բնութագրվեց որպես շահերի բախում, քանի որ ընկերությունը մտադիր էր իր ծառայություններն առաջարկել աշխատանքի եւ կենսաթոշակային ապահովման նախարարությանը ենթակա գերատեսչություններից մեկին։ Սկանդալն այնքան աղմկալի էր, որ նախարարը ստիպված եղավ հրաժարական տալ։
- ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԿՍՏԱՆԱՆ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԲՈՒՀԵՐԻ ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ
ՄԱՆՎԵԼ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
Կարեւորելով մեր երկրի հարաբերությունները եւ զարգացման հեռանկարները Գերմանիայի հետ, հատկապես կրթության, մշակույթի ոլորտներում, Էդուարդ Սարոյանը եւ մի քանի համախոհներ 1993 թվականին հիմնադրեցին Հայ-գերմանական ...ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ԵՆ ՊԱՇՏՈՆԱԶՐԿՈՒՄ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՆ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ 1
Ինչպես հայտնի է, նախօրեին հրաժարականի դիմում ներկայացրեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Գեւորգ Պետրոսյանը։ Շատ է խոսվում այն մասին, որ մինչեւ տարեվերջ եւս մի շարք հրաժարականներ ու նշանակումներ ...ՀԷ՜Յ, ՍԼԱՎՈՆՆԵՐ
2
Նախկին Հարավսլավիայի օրհներգի առաջին տողի այս բառերը թերեւս առավել դիպուկ են բնորոշում 2010թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության պատասխան անցումային խաղերում ծավալված եւ դրան հաջորդած իրադարձությունները։ Ինչպես ...ԱՄԵՆԱԱՐԱԳ ԿԱՐԼՍԵՆԸ
Նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կարլսենի հաղթանակով Մոսկվայում ավարտվեց կայծակնային շախմատի (բլից) աշխարհի առաջնությունը, որի 22 մասնակիցներից էր Լեւոն Արոնյանը։ Հայ գրոսմայստերը վերջնագիծը հատեց 12-րդ ...ՄԿՐՏՉՅԱՆԻ ԼՈՒՐՋ ՀԱՅՏԸ
Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող 10-18 տարեկան շախմատիստների աշխարհի առաջնության մինչեւ 10 տարեկանների մրցաշարում Հայաստանի շախմատիստ Միքայել Մկրտչյանը, վաստակելով 6,5 միավոր 7 հնարավորից, զբաղեցնում ...ԱՌԱՋԻՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՈԳԵՎՈՐԻՉ Է
«Հատիսը» անդրանիկ հաղթանակը տարավ Եվրոպայի ակումբային գավաթի խաղարկությունում։ Երեկ Երեւանում տեղի ունեցած մրցավեճում հայկական ակումբը 103։99 հաշվով առավելության հասավ ռուսական «Չեւակատայի» նկատմամբ։ ...ԾԱԽՍԵՐԸ ՈՉ ԹԵ ԿՆՎԱԶԵՆ, ԱՅԼ ԿԱՎԵԼԱՆԱՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Կառավարությունը կարծես գտել է ելքը
Խորհրդարանում շարունակվում են հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծի քննարկումները։ Ներկայացվող փաստաթուղթը դեռ բյուջեի վերջնական տարբերակը չէ։ Կառավարությունը պատրաստվում ...ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԸ
Վ.ՀԱԿՈԲՅԱՆ
Հայաստանում տարիներ ի վեր կրթական ոլորտում բյուջետային հատկացումների առյուծի բաժինը տրամադրվել է հանրակրթությանը: Այնինչ առավել զարգացած երկրներում հանրակրթություն-մասնագիտական կրթություն հարաբերակցությունը ...ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԵՔ ԴԵՊՔ
Նոյեմբերի 9-19-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության երեք դեպք, որից երկուսը բացահայտվել է: Ավազակային հարձակման 4 դեպքից բացահայտվել է 2-ը, մարմնական վնասվածք հասցնելու ...2 ԵՐԿՐԱՇԱՐԺ
Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության սեյսմիկ կայանները նոյեմբերի 12-18-ը Հայաստանում գրանցել են 3 բալանոց 2 երկրաշարժ: Ինչպես տեղեկացրին ՍՊԱԾ գործակալությունից, նոյեմբերի 14-ին Սեւան քաղաքից 5 ...ԳԻՏԵՄ ՈՉ՝ ՈՐԴԻԱՆՑ ՈՐԴԻ
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
Կյանքը չի հոգնում ապացուցելուց, որ «բախտի բերմամբ, թե պատահմամբ» առակային սկզբունքով կամ Թումանյանի ասած՝ «գիտեմ ոչ՝ որդիանց որդի» տարբերակով ում պատահի նախարար, նաեւ փոխնախարար ու մարզպետ նշանակելը չի ...ՄՅՈՒՆԽԵՆՅԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Այս շաբաթավերջին Մյունխեն քաղաքում սպասվող Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին տեղեկատվությունը միջազգային լրատվական գործակալությունների սեւեռուն ուշադրության կենտրոնում է։
Ոմանք կանխատեսումներ ...ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
«Արդեն օրինաչափություն է դարձել, որ նախագահների հանդիպումից առաջ ադրբեջանական կողմը հայտարարություններ է անում, որոնք ուղղված են այդ հանդիպումից սպասվելիք հնարավոր առաջընթացի կասեցմանը»,- երեկ ասել է ...ԿԱՊՎԱԾ ՉԵՆ
Շվեյցարիայի արտգործնախարար Միշլին Քալմի-Ռեյն ասել է, որ հայ - թուրքական հարաբերությունների բարելավման եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացների միջեւ ֆորմալ առնչություն չկա: «Ղարաբաղի ...ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԱՋԱԿՑԵԼ
Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Տուրբյոռն Յագլանդը կազմակերպության նախարարների կոմիտեին նախագահությունը Սլովենիայից Շվեյցարիային փոխանցելու արարողությունից հետո հայտարարել է, որ Եվրախորհուրդը պատրաստ է ...ԻՆՉՈՒ Է ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԱՆՏԱՐԲԵՐ ԴԱՐՁԵԼ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հարցազրույց ՀՅԴ խորհրդարանական խմբակցության անդամ ԱՐԱ ՆՌԱՆՅԱՆԻ հետ
-Պարոն Նռանյան, խորհրդարանի քննարկմանը ներկայացված 2010 թվականի բյուջեի նախագծում նախատեսված ծրագրային միջոցառումները կնպաստե՞ն ֆինանսատնտեսական ...ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՏՐԱՍՏ Է ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐԻՆԵՐՈՎ ՁԳՁԳԵԼ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու ԿԻՐՈ ՄԱՆՈՅԱՆԸ մոտակա ամիսներին հայ-թուրքական հարաբերություններում լուրջ տեղաշարժեր չի կանխատեսում: Թեեւ հայկական կողմը ակնկալում է, որ ...ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է
Խոշոր չափերի կաշառք ստանալու կասկածանքով նոյեմբերի 18-ին ձերբակալվել է պաշտպանության նախարարության քննչական ծառայության 5-րդ կայազորային քննչական բաժնի քննիչ Լիպարիտ Սահակյանը: Ինչպես հայտնեցին գլխավոր ...ՀՆԱՐԱՎՈՐ Է ՆՎԱԶԱԳՈՒՅՆԻ ՀԱՍՑՆԵԼ ՃԳՆԱԺԱՄԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
2010թ. բյուջեի նախագիծը գնահատում է «Օրինաց երկիր» խմբակցության անդամ, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի նախագահ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ
-2010թ. բյուջեի նախագծին գնահատական ...ՀԱԿԱԴՐՎԵԼ ՀԱԿԱԴՐՎԵԼՈ՞Ւ ՀԱՄԱՐ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Ո՞րն է ԲՀԿ-ի նպատակը
Երեւանի ավագանիում քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին, թերեւս նաեւ ավագանու ՀՀԿ խմբակցության անդամներին ավագանու ԲՀԿ խմբակցության հակադրության մասին լուրերը վերջին օրերին մեծ տարածում ...ՉԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ
Հանրապետական կուսակցության գործադիր նիստում կառավարության կազմում նախարարների փոփոխությունների մասին հարց չի քննարկվել: Այդ մասին ասել է ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը: «Կառավարությունում ...ՀԻՄԱ ԷԼ ԱՐՎԵՍՏՈՎ
Նշանավոր հայ երգիծաբան Հակոբ Պարոնյանի «Պաղդասար աղբար» պիեսը Տրապիզոնում բեմադրած Տրապիզոնի արվեստի թատրոնը պատրաստվում է գալ Հայաստան: Հյուրախաղերի ցանկում ընդգրկված են թուրք գրող Ազիզ Նեսինի ստեղծագործությունները: ...ՀՐԴԵՀ
Կառավարության թիվ 2 շենքում երեկ էլեկտրական մալուխների այրման հետեւանքով հրդեհ է բռնկվել: Ժամը 06։54-ին ԱԳ նախարարության ոստիկանության հերթապահից ահազանգ ստանալով՝ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, ...ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԸ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ՎԱՐՎՈՂ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
2010թ. բյուջեի նախագծի վերաբերյալ իր տեսակետն է հայտնում ԱԺ փոխնախագահ ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԸ
-2010թ. բյուջեին ամբողջական գնահատական տալու համար ներկայացված նախագիծը պետք է դիտարկել վարչապետի ելույթի համատեքստում։ ...ՈՐՏԵՂԻ՞Ց ԳՏՆԵԼ ՆՈՐ ԱՐԱՖԱԹ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Ինչ-որ բան անորսալիորեն փոխվում է ՀԱԿ-ում, ինչ-որ բան ակնհայտորեն տեղի ունենում։
Այն զգացողությունը, որ անհրաժեշտ է ինչ-որ բան փոխել, գնալով ավելի համընդհանուր է դառնում նեոբոլշեւիկների միջավայրում։ ...ՔՆՆԱՐԿՈՒՄՆ ԸՆԴՄԻՋՎԵՑ
«ՀՀ 2010թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումը, համաձայն «ԱԺ կանոնակարգ» օրենքի, մտքերի փոխանակության ավարտից հետո երեկ ընդմիջվեց առնվազն չորս օրով: Պատգամավորները, խմբակցությունները եւ հանձնաժողովները ...ԵԿԵԼ ԵՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՅՏԱՐԱՐԻ
Հարավային Կովկասում գոյություն ունեցող միակ խնդիրը, որի շուրջ Ռուսաստանն ու Եվրամիությունը կարողացել են գալ ընդհանուր հայտարարի, Լեռնային Ղարաբաղն է: Այդ մասին Ստոկհոլմում՝ Եվրամիություն-Ռուսաստան գագաթաժողովի ...ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-ԻՆ՝ ՄՅՈՒՆԽԵՆՈՒՄ
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը այս տարի վեցերորդ անգամ կհանդիպեն նոյեմբերի 22-ին Մյունխենում՝ Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսի նստավայրում: Այս մասին տեղեկացնում է Ֆրանսիայի ...ՃԳՆԱԺԱՄԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԸ
Համագործակցված աշխատանք «Բոլոր նորմալ երկրներում, հատկապես ճգնաժամի պայմաններում կառավարությունը ներկայացնում է իր ծրագրերը, խորհրդարանը հրապարակավ քննարկում է, ընդունում եւ օժանդակում այդ ծրագրերի ...ԸՆԴԱՄԵՆԸ ՄԵԿ ՏՈԿՈՍԻ ՀԱՄԱՐ
Ըստ պատգամավոր ԱՐԱ ՆՌԱՆՅԱՆԻ. «Փոքր ու միջին բիզնեսի դժվարությունները փոքր-ինչ մեղմելու նպատակով կառավարությունը քայլեր ձեռնարկել է, որոշ օրենքներում փոփոխություններ ու լրացումներ են կատարվել, սակայն այս ...ԱՍՏՎԱԾ ԵՐԵՍ Է ԹԵՔԵԼ ՄԵԶԱՆԻՑ
Երեկ կեսգիշերին փլուզվել է 1356 թվականին կառուցված Թբիլիսի քաղաքի Մուղնեցոց Սուրբ Գեւորգ գմբեթավոր եկեղեցին: «Մուղնեցոց Սուրբ Գեւորգ եկեղեցին այն հինգ եկեղեցիներից մեկն է, որը Վիրահայոց թեմին վերադարձնելու ...ԴԱՐՁՅԱԼ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿՍՏԵՂԾԵՆ
«Կարծում եմ, որ արձանագրությունների վավերացման հարցը Թուրքիայի արտաքին հարաբերությունների հանձնաժողով կմտնի մարտին, սակայն այդ հանձնաժողովի եզրակացությունը մինչեւ ապրիլի 24-ը չի կայացվի: Այս ճանապարհով ...ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՄՅԱՍՆԻԿՅԱՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ
Նոյեմբերի 19-ին, ժամը 00։55-ին, հրազենային վնասվածքների հետքերով Արտաշատի հիվանդանոց է տեղափոխվել տղամարդու դի: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նոյեմբերի 18-ին, ժամը 23։50-ի սահմաններում, Երեւանի ...
ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԳՆԱՑՔԻՑ ԹՌՉԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՄԵԶ ԻՍԿԱԿԱՆ ԱՂԵՏ Է ՍՊԱՌՆՈՒՄ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ԵՆ ՊԱՇՏՈՆԱԶՐԿՈՒՄ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՆ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ
ՏԵՐՄԻՆՆԵՐԸ ՇԱՏ ԵՆ, ԲԱՅՑ ԷՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՆ Է
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՀԻՄԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԺԱՆԻ Է ՄԻԱՅՆ ԱՐՀԱՄԱՐՀԱՆՔԻ

ՇԱՔԱՐԱԽՏ
ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ Է ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԴԵՂՈՐԱՅՔԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԽԱՅՏԱՌԱԿ ԻՐԱՎԻՃԱԿ Է
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀՍՏԱԿԵՑՈՒՄՆԵՐԻ ՊԱՀԸ ՄՈՏԵՆՈՒՄ Է
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆՄԵԾ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԱՎԱԶԱԿԸ
ՌՈՒԲԻՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ
- 1740 Ծնվեց անվանի գիտնական Ստեփանոս Ադոնցը: (Վախճ. 1824 թ.):
- 1854 Ծավալվեց Եզդանշիրի ապստամբությունը՝ ուղղված սուլթանական բռնապետության դեմ:
- 1903 Ծնվեց դերասան Գուրգեն Գաբրիելյանը:
- 1923 Երևանում բացվում է նախկին շարքային դաշնակցականների համահայաստանյան ինքնալիկվիդացիոն համագումարը:
- 1944 Հիմնադրվում է արտասահմանի հետ մշակութային կապի հայկական ընկերությունը (ԱՕԿՍ):
- 1991 Աղդամից Մարտունի քաղաք թռչելիս, ԼՂՀ-ի երկնքում աղետի ենթարկվեց ՄԻ-8 ռազմատրանսպորտային ուղղաթիռը:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

