
ՏԵՐՄԻՆՆԵՐԸ ՇԱՏ ԵՆ, ԲԱՅՑ ԷՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՆ Է
- Շիզոֆրենիա

Չափազանց դժվար է ստույգ գնահատել շիզոֆրենիայի տարածման մակարդակը, քանզի սույն հիվանդության բնորոշման չափորոշիչները զգալիորեն տարափոխվում են՝ կախված տեղից ու ժամանակից։
Որոշ գիտնականներ համարում են, թե շիզոֆրենիան հավասարաչափ տարածված է մոլորակի եթե ոչ բոլոր հասարակություններում, ապա գոնե մեծամասնությունում։ Սակայն համաճարակաբանական տվյալները չեն վկայում հօգուտ այդ ենթադրության։ Համաձայն այդ տվյալների, շիզոֆրենիայով հիվանդացության դեպքերի քանակը սոցիալական տարբեր խմբերում ու աշխարհագրական տարածաշրջաններում կարող է տարբերվել առնվազն 2-3 անգամ։ Այդ տատանումներին առայժմ չի հաջողվում գոհացուցիչ կենսաբանական բացատրություն տալ։
Այնինչ չափազանց կարեւոր է երեւան հանել հիվանդության վտանգն ավելացնող կամ նվազեցնող գործոնները, հասկանալ դրանց ներգործության մեխանիզմները։ Ցավոք, արդի հոգեբուժությունը այդ խնդրին զարմանալիորեն քիչ ուշադրություն է հատկացնում, ինչը թեպետ չխանգարեց մեզ ստույգ բացահայտել ինչ-ինչ օրինաչափություններ։
Օրինակ, չնչին կասկածի անգամ ենթակա չէ այն իրողությունը, որ հհշական քարոզիչների միջավայրում շիզոֆրենիայով հիվանդացությունը ողջ երկրում միջինից բարձր է 4,5-5 անգամ։ Իսկ հիվանդության կտրուկ սրացում նրանց մոտ դիտարկվում է ամեն անգամ, երբ հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հստակ ու դիպուկ գնահատական է տալիս Տեր-Պետրոսյանի գործողություններին եւ հայտարարություններին։
Նման պահերին հհշական քարոզիչներն այն աստիճան են գրգռվում, որ դժվարին կացության մեջ են դնում նույնիսկ այնպիսի հմուտ մասնագետի, ինչպիսին ձեր խոնարհ ծառան է։
Ասենք, այն բանից հետո, երբ նախօրեին Ռոբերտ Քոչարյանը, մեկնաբանելով իր հասցեին ԼՏՊ-ի մեղադրանքները, միանգամայն իրավացիորեն նկատեց, որ դրանք «այնքան անհեթեթ են, որ իմաստ չունի կանգ առնել բովանդակային մասի վրա՝ վերջինիս բացակայության պատճառով։ Հիմարությունն արժանի է միայն արհամարհանքի», հհշական քարոզիչները համերաշխ վայնասուն բարձրացրին, թե Ռոբերտ Քոչարյանը «քամահրանքով է վերաբերվում հայ ժողովրդին»։
Առաջին հայացքից թվում է, թե հհշական քարոզիչների ախտորոշումը բարդ չէ. պարանոիդ շիզոֆրենիա։ Ախտանշանների ընդհանուր պատկերում գերակշռում է անհեթեթ, անտրամաբանական ու փոփոխական զառանցանքը, որը հաճախ ուղեկցվում է վառ հալյուցինացիաներով, ինչն էլ հանգեցնում է դատողությունների խաթարման ու անկայուն, անկանխատեսելի եւ հաճախ վտանգավոր պահվածքի։
Բայց իրականում ամեն ինչ բնավ այնքան պարզ չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից։ Քանզի երբ Ռոբերտ Քոչարյանը միանգամայն արդարացիորեն նկատում է, որ ԼՏՊ-ի ելույթը «չափազանց ձանձրալի էր։ Ենթադրում եմ, որ ներկաները մեծ ջանքեր են գործադրել, որպեսզի ելույթի ընթացքում չքնեն», հհշական քարոզիչները համերաշխ ճղավում են, թե «ինչո՞ւ է Ռոբերտ Քոչարյանն այդպես տագնապել Տեր-Պետրոսյանի այդ ելույթից»։
Այստեղ արդեն ստիպված ենք փոխել հհշական քարոզիչների ախտորոշումը, քանզի ախտանշաններն ավելի շատ համապատասխանում են ոչ դիֆերենցիալ շիզոֆրենիային։ Վերջինիս դեպքում սովորաբար դիտարկվում են տարակուսանքի, շփոթմունքի, հուզական խառնաշփոթի նշաններ, հարաբերությունների զառանցանք, գրգռվածություն, դեպրեսիա եւ վախ։ Առավել հաճախ դա հատուկ է խզման ընթացքի, սահմանագծային հոգեվիճակի մեջ գտնվող հիվանդներին։
Բայց, ցավոք, այս ախտորոշումը նույնպես չի կարող ճշգրիտ ու վերջնական համարվել։ Քանզի երբ Ռոբերտ Քոչարյանը, հիշատակելով Աֆրիկայում որսորդության ժամանակ տեղի ունեցած դեպքը, միանգամայն արդարացիորեն նկատում է, որ ժամանակին լավ «քոթակել է» ԼՏՊ-ին, «այդ պատճառով էլ նա այդքան հաճախ է ինձ հիշում», հհշական քարոզիչները համերաշխ բղավում են, թե Տեր-Պետրոսյանի ելույթն ըստ էության «վերաբերում է խաղի կանոնների, որոնցով իշխանությունն ու ընդդիմությունը կարող են գնալ դեպի խորհրդարանի ընտրություն», իսկ ՀՀ քաղաքացիները, եթե խնայող լինեն, «ապա կկարողանան գոնե Ամասիայում որս անել»։
Եւ ի՞նչ կհրամայեք ինձ անել հհշական քարոզիչների հետ, բարեկամներս։ Չէ՞ որ մեր առջեւ դասական կատատոնիկ շիզոֆրենիա է՝ ծայրահեղ օտարացման եւ սաստիկ գրգռվածության հերթագայող փուլերով, երբ հիվանդը կարող է անտեղի խոսել կամ գոռալ, դրսեւորել չարգելակված ու իմպուլսիվ պահվածք։ Այդ հոգեվիճակում հհշական քարոզիչը կարող է չափազանց վտանգավոր լինել, եւ նույնիսկ, Աստված մի՛ արասցե, կծոտել։
Իսկ հիմա ասացեք, թե ինչպե՞ս ճիշտ ախտորոշենք։ Մենք հո զինվորական բժիշկներ չենք, որոնք միայն երկու ախտորոշում ունեն. «վիրավոր» եւ «սպանված»։
Թեեւ, մյուս կողմից, գուցե առանձնակի տառապել էլ պետք չէ։ Կարելի է խոսել պարանոիդ տեսակի մասին, ոչ դիֆերենցիալի, կատատոնիկի, ապակազմակերպվածի, ռեզիդուալի... շատ են աշխարհում բազմապիսի տերմինները, բայց էությունը մեկն է. շիզոֆրենիա։
Հ.Գ.- Այստեղ ոմանք պնդում են, թե հհշական քարոզիչների պարագայում ավելի ճիշտ կլինի խոսել կրկնաբեւեռ տեսակի շիզոաֆեկտիվ խանգարման մասին, բայց դա բավական կասկածելի է, պարոնայք։ Եթե շիզոաֆեկտիվ խանգարումը շիզոֆրենիայի համոզիչ այլընտրանք է թվում ոմանց, ապա շնորհավորում եմ, բայց կլինիկական հոգեբուժության բնագավառում ձեր գիտելիքների մասին ես ավելի լավ կարծիքի էի։
Իսկ Լեւոն Զուրաբյանի ծվծվոցի մասին՝ կարդացեք մեր վաղվա համարում։
- ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՄԱՐԴԱՍԵՐ ԼԻՆԵԼԸ ՈՉ ԹԵ ԱՐԺԱՆԻՔ Է, ԱՅԼ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻՍ ՊԱՐՏՔԸ
Հարցազրույցը` ՆՎԱՐԴ ԲՈՐՅԱՆԻ
Շարունակում ենք ընթերցողների ուշադրությանը ներկայացնել մեր հարցազրույցը «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի ղեկավար ՌԱԼՖ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ
-Ի՞նչն եք ամենից շատ սիրում հայ մարդու մեջ:
-Հյուրասիրությունը: Բայց հաճախ այն ծայրահեղության ...ԳՐԵԹԵ ԲԱՐՁԻԹՈՂԻ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Անցած շաբաթավերջին մեկ անգամ եւս արձանագրվեց այն խայտառակ իրավիճակը, որ տիրում է սննդամթերքի անվտանգության ոլորտում։
Հերթական խախտումը արձանագրվել է գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության ...«ՀԱՏՈՒԿ» ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐ
Հայաստանում հեռահաղորդակցման ծառայություններ մատուցող «Orange» ընկերությունն սկսել է տրամադրել «հատուկ» հեռախոսահամարներ, որոնք բաժանված են «Բրոնզե», «Արծաթե», «Ոսկե» եւ «Պլատինե» կատեգորիաների: Ինչպես ...«ԳՆԻՐ ՀԱՅԿԱԿԱՆԸ»
1Շուտով կմեկնարկի «Գնիր հայկականը» համազգային արշավը: Արշավը նպատակ ունի խթանել հայկական արտադրանքի տարածումը հայ սպառողների շրջանում: Այն կնպաստի հայկական արտադրանքի վաճառքի ծավալների աճին ինչպես տեղական ...ՏԵՐՄԻՆՆԵՐԸ ՇԱՏ ԵՆ, ԲԱՅՑ ԷՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՆ Է
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 4
Շիզոֆրենիա
Չափազանց դժվար է ստույգ գնահատել շիզոֆրենիայի տարածման մակարդակը, քանզի սույն հիվանդության բնորոշման չափորոշիչները զգալիորեն տարափոխվում են՝ կախված տեղից ու ժամանակից։
Որոշ գիտնականներ ...ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԸ ԵՎ ՎԵՐԻՆ ԼԱՐՍԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման հեռանկարում մեծանում է Վերին Լարսի անցակետի վերագործարկման հավանականությունը։ Վերջին շրջանում այս թեմայով խոսակցությունները ակտիվացել են։ Օրերս այդ խնդրի շուրջ հանդիպում ...ԲՈՎԱՆԴԱԿԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ՉՍՏԱՑՎԵՑ
Լրատվամիջոցների մասին օրենքում առաջարկվող փոփոխությունների նախագիծը միանշանակ չընդունվեց որոշ լրատվամիջոցների կողմից։ Տպավորությունն այնպիսին է, թե գործող օրենքը ապահովում է լրագրողների բոլոր իրավունքները, ...ՀԱԿ-Ի ՀԵՏԱԳԱ ԳՈՅՈՒԹՅՈՒՆԸ ԻՆՔՆԱՆՊԱՏԱԿ Է ԴԱՐՁԵԼ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 1
Հարցազրույց Հանրապետական կուսակցության մամլո խոսնակ, ՀՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ հետ
-Պարոն Շարմազանով, Հանրապետական կուսակցությունը ինչպե՞ս է վերաբերվում ՀԱԿ-ի ակտիվի ...«ԹՐԱՆՍՓԱՐԵՆՍԻ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼԻ» 2009-Ի ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԸՆԿԱԼՄԱՆ ՀԱՄԱԹԻՎԸ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» կազմակերպության հրապարակած տվյալների համաձայն, Հայաստանը կոռուպցիայի ընկալման համաթվով /ԿԸՀ/ 180 երկրների շարքում այս տարի 120-125-րդ տեղերն է զբաղեցնում: Հայաստանի ԿԸՀ-ն 2,7 ...ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԱԶԴԵԼ «ԱՐՄԱՎԻԱՅԻ» ՎՐԱ
ՆԱՆԱ ԱՎԵՏԻՍՈՎԱ «Արմավիա» ավիաընկերության մամլո քարտուղար
«Արմավիան» համալրում է ավիապարկը, ձեռքը պահելով ավիափոխադրումների միջազգային չափանիշների վերջին նվաճումների զարկերակին
2009թ. նոյեմբերի 15-19-ին Դուբայում ընթանում է Միջին Արեւելքի ավիատիեզերական ամենամյա ...ԲՅՈՒՋԵՆ ԱՅՆՔԱՆ ԷԼ ՀԱՐՈՒՍՏ ՉԷ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 5
Սակայն սոցիալական ցուցանիշները բավարար են
Հարցազրույց «Օրինաց երկիր» խորհրդարանական խմբակցության նախագահ ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆԻ հետ
-Ինչպե՞ս եք գնահատում 2010թ. բյուջեի նախագիծը, մասնավորապես սոցիալական ...ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑՎԵՑ ՄԻԱՅՆ ԴԵՂԵՐԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
-Նախեւառաջ, մեր մոնիտորինգի տվյալները ցույց են տվել, որ պարենային ապրանքային շուկայում որոշ թանկացումներ են տեղի ունեցել,- Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական (ՏՄՊՊ) հանձնաժողովի երեկվա նիստի ...ՊԱՏՎԻՐՎԱԾ Է «ՏԱՄԻՖԼՅՈՒԻ» 2500-3000 ՏՈՒՓ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Երեւանում երեկ մամուլի ասուլիսով հանդես եկան «Հոֆֆմանն-Լյա Ռոշ» շվեյցարական դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն ԲԱԳՐԱՏ ԼԱԼԱՅԱՆԸ եւ նույն ներկայացուցչության բժշկական գծով մենեջեր ...ՈՎ Է ԹՈՒՅԼ ՏՎԵԼ ՓՌՇՏԱԼ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ
«Հա՜-ա՜-ա՜... ». քիթը սրընթաց օդ է ներս քաշում, «փ-փ-փ... ». շնչառությունը մի պահ կանգ է առնում, լեզվի ծայրը՝ հենվում վերին հիմքին, «չի՜». օդը, կոտրելով լեզվի պատնեշը, դուրս է պրծնում։ Այնուհետ հնչում ...ԻՌԼԱՆԴԱԿԱՆ ԲԵԿՈՒՄ
Իռլանդիայի հավաքականի նկատմամբ տպավորիչ հաղթանակը ոչ միայն առաջինն էր Հայաստանի երիտասարդական թիմի համար մինչեւ 21 տարեկանների Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում, այլեւ պատասխանն այն հարցի, թե ի՞նչը, ...ՍՊՈՐՏԸ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ
Երեւանի «Դինամո» մարզասրահում երեկ մեկնարկեց գոլբոլի Հայաստանի անդրանիկ առաջնությունը: Այս մարզաձեւը, որի հիմնադիրներն են ավստրիացի Հանս Լորենցը եւ գերմանացի Զեպ Ռայնդլեն, նախատեսված է կույր եւ տեսողության ...ՍԻՄՈՆՅԱՆԸ ԿՂԵԿԱՎԱՐԻ ՌՈՒՍԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼԸ
Առաջիկա ամիսներին Ռուսաստանի ֆուտբոլային միությունը գլխավորելու է հանրահայտ Նիկիտա Սիմոնյանը։ Դա հայտնի է դարձել այն բանից հետո, երբ նշված պաշտոնը համատեղող ՌԴ սպորտի, տուրիզմի եւ երիտասարդական քաղաքականության ...ՆԱԵՎ ՄՐՑԱՆԱԿԱՅԻՆ ՏԵՂԵՐԻ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Անթալիայում շարունակվում է աշխարհի պատանեկան առաջնությունը, որին տարբեր տարիքային խմբերում մասնակցում են նաեւ հայ շախմատիստները։ Նրանցից մի քանիսը հավակնում են մրցանակային տեղերին։ Վեց տուրից հետո մինչեւ ...ԽԵՂԱԹՅՈՒՐՈՒՄ
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի փոխնախագահ Արկադի Ղուկասյանի օգնական Է.Աթանեսյանը մեկնաբանություն է ներկայացրել «USA Armenian Life Magazine» ...ՀԱՅԱՍՏԱՆ-ՇՎԵԴԻԱ
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը երեկ ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս Գունար Ադենին: Քննարկվել են Հայաստան-Շվեդիա երկկողմ համագործակցությանը ...ԿՇԱՐՈՒՆԱԿԻ
Միխայիլ Շվիդկոյը մտադիր է շարունակել միջնորդությունը հայերի եւ ադրբեջանցիների տարբեր ձեւաչափերով հանդիպումների կազմակերպման գործում: Մ.Շվիդկոյի, ՌԴ-ում Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպաններ Արմեն Սմբատյանի ...ԻՆՔՆԵՐՍ ՇՏԿԵՆՔ ՄԵՐ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ՉՍՊԱՍԵԼՈՎ ԴՐՍԻ ԹԵԼԱԴՐԱՆՔԻՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Երեկ խորհրդարանական փոքրամասնությունը, ի դեմս «Դաշնակցություն» խմբակցության, առաջին անգամ օգտագործեց հարցերը արտահերթության կարգով քառօրյա նիստերի օրակարգ մտցնելու իր իրավունքը՝ մեծամասնությանը «պարտադրելով» ...ՄԱՐԴԱՀԱՄԱՐ
Խորհրդարանը երեկ հաստատեց «ՀՀ 2010-12թթ. պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը»: Ժողովրդագրության ոլորտում փաստաթղթով մասնավորապես նախատեսվում է 2010թ. ապրիլի 14-23-ը կազմակերպել եւ անցկացնել ...ՀՈՒՇԱԳԻՐ
Հայաստանում ռուսաստանյան հեռուստատեսության օրերի շրջանակներում «Ռուսաստանյան հեռուստատեսության ակադեմիա» հիմնադրամի եւ հայաստանյան 4 հեռուստաընկերությունների («Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ...ԱՐՁԱՆ
Երեւանի Աբովյան փողոցի վրա գտնվող պետհամալսարանի շենքի դիմացի զբոսայգում, որտեղ գտնվում է նաեւ աստղադիտարանը, տեղադրվել է Վիկտոր Համազասպի Համբարձումյանի արձանը, եւ մոտ օրերս տեղի կունենա հանդիսավոր բացումը: ...ԵՎ ԴՈՒ, ՄԱՐՈՒՍՅԱ
Երեկ, ժամը 02։50-ին, Սարուխան գյուղի բնակիչ, 1933թ. ծնված Շուռկա Թ.-ն ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է տվել, որ ժամը 22։00-ի սահմաններում, դիմակավոր 3 անձ թակել են իր բնակարանի դուռն ու պահանջել ...ՈՉ ՄԻ ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆ
«Օրերս Եվրախորհրդի պետքարտուղար Տորբյերն Յագլանդը շարունակեց ԱՄՆ Պետդեպարտամենտի, Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան եւ ԵԱՀԿ-ի քննադատությունների շարքը, նաեւ ուղղակիորեն հայտարարեց, որ Ադրբեջանը չի կատարում իր ...ՕԵԿ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՏՆՏԵՍԵԼ
«Նպատակահարմար չենք գտնում ԿԲ աշխատակիցների աշխատավարձի բարձրացումը, ԿԲ ծառայողական մեքենաների համար նախատեսված վառելիքի չափաքանակը, որը ավել է մյուս նախարարությունների եւ գերատեսչությունների համար նախատեսված ...ԿՓՈՐՁԵՆ ՀԱՄՈԶԵԼ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅԱՆԸ
Ինչպես հայտնի է, Դաշնակցության խորհրդարանական խմբակցությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, առաջարկելով ստեղծել հատուկ մոնիտորինգի հանձնաժողով, որը պետք է հետեւի «Մարտի 1»-ի հանձնաժողովի եզրակացությունների ...ՀՆՉԱԿՆԵՐԻ ԽՈՍԱՓՈՂԸ
ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանն այսուհետ խորհրդարանում ներկայացնելու է Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության տեսակետները: Այս մասին երեկ պատգամավորը հայտարարեց խորհրդարանական հայտարարությունների ...ՀՐԿԻԶԵ՞Լ ԵՆ
Նոյեմբերի 16-ին, ժամը 18։50-ին, անձը չպարզված քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Երեւանի Աճառյան փողոցի թիվ 2/2 շենքին հարակից տարածքում այրվում է ավտոմեքենա: Այրվել է Մ.Ավետիսյանին պատկանող «Լենդ-Ռովեր» ...ՄԵՆՔ ԷԼ ՖՈՒՏԲՈԼ ԽԱՂԱԼ ԳԻՏԵՆՔ
Հենրիկ Մխիթարյանի հեթ-տրիկը առաջին հաղթանակը բերեց մինչեւ 21 տարեկանների Հայաստանի հավաքականին ֆուտբոլի 2011թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում։ Երեկ մեր թիմը սեփական դաշտում 4։1 հաշվով հաղթելով ...ԳՈՂԱՆՈՒՄ ԵՆ ՆՈՒՅՆԻՍԿ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ
2Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքի վարչական տարածքից՝ Սեւան-Մարտունի ավտոմայրուղու հյուսիսային հատվածում, Նորատուսի ասֆալտի գործարանի մոտ գտնվող հնավայր-դամբարանից անհետացել է պատմական բացառիկ արժեք ...«ՏԱՄԻՖԼՅՈՒԻ» 67000 ԴԵՂԱՉԱՓՆ ԱՐԴԵՆ ՕԳՏԱԳՈՐԾՎԵ՞Ց...
-Այսօր Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունն ունի մոտավորապես 8000 տուփ «Տամիֆլյուի» պաշար,- երեկ հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց այդ դեղամիջոցն արտադրող շվեյցարական «Հոֆֆմանն-Լյա ...
ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԳՆԱՑՔԻՑ ԹՌՉԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՄԵԶ ԻՍԿԱԿԱՆ ԱՂԵՏ Է ՍՊԱՌՆՈՒՄ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
Ի՞ՆՉ Է ՍՊԱՍՈՒՄ ՀԱԿ-ԻՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԵՌԱՆԱԼՈՒՑ ՀԵՏՈ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԿԵՐՈՒԽՈՒՄ՝ ՉԻ ԵՂԵԼ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՐՋԱՓԱԿՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ԿԱՅԱՑՎԵԼ Է
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՏԵՐՄԻՆՆԵՐԸ ՇԱՏ ԵՆ, ԲԱՅՑ ԷՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՆ Է
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՀԻՄԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԺԱՆԻ Է ՄԻԱՅՆ ԱՐՀԱՄԱՐՀԱՆՔԻ

ԴԱԴԱՐ ՓՈԹՈՐԿԻՑ ԱՌԱՋ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՇԱՔԱՐԱԽՏ
ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ Է ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
- 1823 Կ. Պոլսում վախճանվեց պատմաբան Միքայել Չամչյանը: (Ծնվ. 1738թ.-ին):
- 1853 Սինոպի ճակատամարտը:
- 1908 Ծնվեց Վիկտոր Համբարձումյանը (1908-1996), աստղաֆիզիկոս, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, ՀԽՍՀ գիտությույնների ակադեմիայի նախագահ: (Վախճ. 1996թ.-ին):
- 1931 Մահացավ Շեքսպիրի թարգմանիչ Հովհաննես խան Մասենյանը:
- 1994 Փարիզի ֆրանսիական 17-րդ պատժիչ դատարանը պատմաբան Բերնար Լուիսի դեմ հարուցված դատավճռի կապակցությամբ հաստատեց, որ 1915 թ. հայ ժողովուրդը մարդկության դեմ գործած մի ոճիրի զոհն է դարձել:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

