
ՄԵԶ ԻՍԿԱԿԱՆ ԱՂԵՏ Է ՍՊԱՌՆՈՒՄ
- Եթե չկարողանանք ելքեր գտնել

Ինչպես տեղեկացրեց օրերս կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, 2010 թվականին դպրոց հաճախող աշակերտների թիվը մեզանում կրճատվելու է շուրջ 20 հազարով։ Թվում է, թե սա իսկական պայթյունի տպավորություն պետք է թողներ, սակայն հասարակությունը անտարբերությամբ ընդունեց այս անչափ մտահոգիչ տեղեկությունը։
Մինչդեռ իրավիճակը շատ ավելի աղետալի է, քան կարող ենք պատկերացնել։ Իսկ վկայում են դրա մասին ԵԱՀԿ-ի կողմից անցկացված հետազոտությունները։
Ըստ այդ կանխատեսումների (4 երկրներ համեմատենք՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա) Հայաստանում 2050թ. կլինի 2 մլն 334000 մարդ կամ այսօրվա համեմատ բնակչությունը կնվազի 20-25 տոկոսով։ Վրաստանում եւս թվերը հուսադրող չեն. ներկայիս 5 մլն 300 հազարից 2050-ին բնակչության թիվը կհասնի 3 մլն 482 հազարի կամ կարձանագրվի բնակչության նվազում 34 տոկոսով։ Հակառակ դրան, Ադրբեջանում սպասվում է բնակչութան 34 տոկոսի աճ, իսկ Թուրքիայում՝ 42,3 տոկոս աճ։
Ի դեպ, ակտիվ ներգաղթ ընդունող երկրներից ԱՄՆ-ում 2050թ. սպասվում է 43,4 տոկոս բնակչության աճ, 27 տոկոս աճ է սպասվում Կանադայում, որոշ չափով՝ 12,7 տոկոս, Անգլիայում եւս բնակչության աճ կլինի, Ֆրանսիայում` 8,3 տոկոս եւ այլն։
Փոխարենը՝ Դանիայում, Շվեդիայում, Գերմանիայում, Իսպանիայում, Հունաստանում սպասվում է բնակչության ընդհանուր թվի նվազում 1-10 տոկոսով։ Ռուսաստանում, ըստ այդ կանխատեսումների, 2050թ. սպասվում է բնակչության թվի նվազում 30,3 տոկոսով, Բուլղարիայում՝ 35, Ուկրաինայում՝ 36, Լատվիայում՝ 43, իսկ Էստոնիայում՝ 51,9 տոկոսով։
Ինչո՞վ է պայմանավորված Թուրքիայում եւ Ադրբեջանում բնակչության աճը։ Բնականաբար՝ բարձր ծնելիությամբ։
Իհարկե, ծնելիությունը այս երկրներում եւս որոշ չափով նվազել է, բայց ոչ այնքան, որ ծնելիության գործակիցը մոտենա 1-ի, 1,2-ի, 1,5-ի եւ այլն։ Այսինքն՝ այնտեղ բնակչության պարզ վերարտադրություն չի, միտումները դրական են։ Բայց կարեւորը ոչ միայն բնակչության ընդհանուր թիվն է։ Որակական կազմը անչափ կարեւորություն ունի։
Այսպես, եթե 2000թ. Հայաստանում 15-59 տարեկանները կազմել են բնակչության 63,1 տոկոսը, ապա 2050թ. սպասվում է, որ այս թիվը կհասնի 48,9 տոկոսի։ Այսինքն՝ ակտիվ կենսունակ բնակչությունը կեսից էլ պակաս է։
Իսկ այս նույն տարիքային խումբը Ադրբեջանում 57,3 տոկոս կլինի 2050թ. այսօրվա 59,2 տոկոսի փոխարեն։ Փոփոխությունը չնչին է։ Թուրքիայում այսօր 62 տոկոս են կազմում 15-59 տարեկանները, 2050թ. նրանք կկազմեն 58 տոկոս։ Վրաստանում այս թիվը մոտ է Հայաստանին. այստեղ 2000թ. 68 տոկոս են կազմել 15-59 տարեկանները, իսկ 2050-ին՝ 50,6 տոկոս կլինեն։
Ի դեպ, 2050թ. աշխարհում Հայաստանից ավելի ցածր թիվ կունենան միայն Սլովենիան, Լատվիան, Կիպրոսը եւ Մալթան։ Նկատենք, որ 2050-ին ԵԱՀԿ երկրների շարքում Թուրքիան աշխատունակ տարիքի բնակչության ամենաբարձր ցուցանիշը կունենա՝ իր երկրի բնակչության 58 տոկոսը։ Թուրքիայից առաջ են Տաջիկստանը՝ 60 տոկոս եւ Ուզբեկստանը՝ 59 տոկոս։
Ընդհանուր առմամբ, 2000-2050թթ. ընթացքում 15-59 տարեկան բնակիչները Թուրքիայում կաճեն 37,9 տոկոսով, Ադրբեջանում՝ 29,8 տոկոսով, իսկ Հայաստանում այդ ցուցանիշը կնվազի՝ 41,9 տոկոսով, Վրաստանում՝ 45,1 տոկոսով։ Համաձայնեք, որ շատ մտահոգիչ պատկեր է ստեղծվում։
Ինչ վերաբերում է 60 տարեկանից բարձր բնակչության աճին կամ նվազմանը, ապա պատկերը այսպիսին կլինի։ Հայաստանում 2000թ. 60 տարեկանից բարձր մարդկանց թիվը եղել է 13,2 տոկոս, իսկ 2050թ. 60 տարեկանից բարձր բնակչությունը մեզանում կկազմի ընդհանուր թվի 37,6 տոկոսը։
Սա նշանակում է, որ ոչ միայն մեր երիտասարդ, աշխատունակ եւ պտղաբեր խումբն է նվազում, այլեւ, ըստ կանխատեսումների, նվազում է 1-15 տարեկանների թիվը, ինչը լուրջ հարված է Հայաստանի զարգացմանը։
Վրաստանում եւս տխուր պատկեր է. 2000թ. այստեղ 60 տարեկանից բարձր բնակչությունը 18,7 տոկոս է եղել, իսկ 2050թ. սպասվում է, որ կլինի 35 տոկոս։ Փոխարենը` 2000թ. 60 տարեկանների 9,3 տոկոս արձանագրած Ադրբեջանում 2050թ. 24,7 տոկոս կկազմի։ Իհարկե, աճ կա, բայց այս դեպքում, կարծում ենք, կյանքի տեւողությունը երկարում է։ Զուգահեռաբար, 2000թ. Թուրքիայում 60 տարեկանից բարձր բնակչությունը 8 տոկոս է կազմել, իսկ 2050թ. կկազմի 24,8 տոկոս։
Ինչպես տեսնում ենք, խնդիրը շատ լուրջ է։ Եթե չկարողանանք ելքեր գտնել այս իրավիճակից, մեզ միանշանակ աղետ է սպասում։
- ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
ՆԵՐԽՈՒԺՈՒՄԸ ՍԱՏՈՒՌՆԻՑ
Խորին հարգանքներով՝ Շատ Նոր Կյանք գյուղի ակումբի պահակ ԺՅՈՒԼՎԵՌՆ ՉԻԲՈՒԽՉՅԱՆ
«Հայոց Աշխարհ»-ի մշտական ընթերցողները տեղյակ են, որ խմբագրությունը բազմաթիվ նամակներ է ստանում մեր շարքային հայրենակիցներից, որոնք ցանկանում են իրենց նվիրական մտքերը հանձնել հայրենի իշխանավորներին, գործարարներին, ...2010 ԲՅՈՒՋԵՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՂԱԿԱՆ ՉԷ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Ընդամենը գոյությունը պահպանելու ծրագիր է
Երեկ «Փաստարկ» ակումբում 2010 թվականի բյուջեի նախագծի վերաբերյալ իր տեսակետը ներկայացրեց ՀՅԴ խորհրդարանական խմբակցության անդամ ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ: Թեեւ խմբակցությունում ...ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԼՈՒՐՋ ՈՒԺ ՉԷ
ԼՈՒՍԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 2
Գտնում է բանաստեղծ ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆԸ
«Ո՞վ է մեր օրերի հայ մտավորականը»,- երեկ, մամուլի ասուլիսի ընթացքում, այս չարչրկված հարցին էր փորձում պատասխանել բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը։
«Որպես կանոն, լինում ...ԴԵՂՈՐԱՅՔԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԽԱՅՏԱՌԱԿ ԻՐԱՎԻՃԱԿ Է
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Սկիզբը՝ նախորդիվ
Մայրաքաղաքի դեղատներում երեկ ամենափնտրվածը շարունակում էին լինել խոզի գրիպի դեմ օգտագործվող «Տամիֆլյուն» եւ կանխարգելման նպատակով անհրաժեշտ բժշկական շնչադիմակները։
Օպերայի մոտ գտնվող ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԽԱՆԴՈՒՄ Է Ե՛Վ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ, Ե՛Վ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 2
Հարցազրույց Հանրապետական կուսակցության փոխնախագահ, պատգամավոր ՌԱԶՄԻԿ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ հետ
-Պարոն Զոհրաբյան, ՀԱԿ ակտիվի ժողովում ելույթը Տեր-Պետրոսյանի հայ-թուրքական արձանագրությունների՞ն էր վերաբերում, թե՞ ...ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԳՆԱՑՔԻՑ ԹՌՉԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 25
Եւ այսպես. հայրենի ավազակապետության դեմ անդուլ պայքարից մահու չափ հոգնած, հեղափոխական ակտիվիստների ռազմատենչ նկրտումներից բեզարած, հայ-թուրքական թեժ զարգացումների շրջապտույտում մոռացության մատնված Տեր-Պետրոսյանը ...ՄԵԶ ԻՍԿԱԿԱՆ ԱՂԵՏ Է ՍՊԱՌՆՈՒՄ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ 24
Եթե չկարողանանք ելքեր գտնել
Ինչպես տեղեկացրեց օրերս կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, 2010 թվականին դպրոց հաճախող աշակերտների թիվը մեզանում կրճատվելու է շուրջ 20 հազարով։ Թվում է, թե սա ...ՊԵՏՔ Է ՓՆՏՐԵԼ ՍԵՓԱԿԱՆ ՈՒՂԻՆ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
Ամեն անգամ, երբ խոսք է բացվում երկրի արդիականացման ու զարգացման մասին, չգիտես ինչու դրա տակ անպայման հասկանում են Հայաստանն ինչ-որ իդեալական եվրոպական պետության ընդհանուր հայտարարի բերելը։ Դա հիշեցնում ...«ԱՐՄՊՐՈԴԷՔՍՊՈ 2009»
Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է «Արմպրոդէքսպո-2009» իններորդ միջազգային ցուցահանդես: Երկրի ղեկավարը երեկ ներկա է գտնվել «Արմպրոդէքսպո-2009» իններորդ միջազգային ցուցահանդեսի փակմանը: Ս.Սարգսյանը շրջել ...ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆ
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը երեկ ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտգործնախարարության «Արեւելյան գործընկերության» հարցերով հատուկ ներկայացուցիչ Օննո Հաննթինգին եւ ...ԱՅՑ ՍԻՐԻԱ
Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ դոկտոր Բաշշար ալ-Ասադի հրավերով, նոյեմբերի 12-ին պաշտոնական-հովվապետական այցով Սիրիայի մայրաքաղաք Դամասկոս է ժամանել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի ...ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿԻ ԱՌԱՋԱՐԿ
1Երեկ բավականաչափ հետաքրքիր նախաձեռնությամբ է հանդես եկել Երեւանի թիվ 10 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու Վլադիմիր Կոստանյանը։ «Կենտրոն համայնքի թիվ 10 ընտրատարածքում պատգամավորության թեկնածուներին ...ԱՌԱՆՑ ՍԽԱԼՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ
Եվրոպայում այսօր համաշխարհային նշանակության ֆուտբոլային օր է լինելու։ Ընտրական մրցաշարի արդյունքներով ենթախմբերում 2-րդ տեղ զբաղեցրած ութ հավաքականներ առաջին անցումային հանդիպումներն են անցկացնելու աշխարհի ...ԱՆՀԱՋՈՂ ՄԵԿՆԱՐԿ
Երեւանի «Հատիս» կանանց բասկետբոլային թիմը Եվրոպայի գավաթի իր անդրանիկ խաղում «վահանի վրա» վերադարձավ Հունաստանից։ F ենթախմբի մեկնարկային խաղում հիմնականում արտասահմանցի խաղացողներով համալրված հայկական ...ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՄԱՐՏԻ
Ամերիկացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը առաջին միջին քաշում (69,9 կգ) հերթական մենամարտը կանցկացնի դեկտեմբերի 19-ին։ Օհայո նահանգի Յանգսթաուն քաղաքում նա 10 ռաունդանոց պայքար կմղի։ Մրցակիցը ...ԱՌԱՆՑ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ
Միխայիլ Տալի հուշամրցաշարի նախավերջին տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց Վասիլի Իվանչուկի հետ։ Պարտիան ավարտվեց 58-րդ քայլին։ Ոչ-ոքիներ գրանցվեցին նաեւ Կրամնիկ-Լեկո, Գելֆանդ-Անանդ եւ Մորոզեւիչ-Սվիդլեր ...ՊԵՏՔ Է ՁԵՎԱՎՈՐԵԼ ՍԵՓԱԿԱՆ ՈՒԺԵՂ «ՏԵՔՍՏԸ», ԳԱՂԱՓԱՐԸ
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի (APRA) հրավերով այս օրերին Հայաստանում է գտնվում Պետական կառավարման ակադեմիայի (Ուկրաինա) պրոֆեսոր, դոկտոր ԳԵՈՐԳԻ ՊՈՉԵՊՑՈՎԸ, որը հաղորդակցման տեխնոլոգիաների, ...ՍՊԱՍՎՈՒՄ Է ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԿՈՆՑԵՍԻՈՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՎԵՐԱՆԱՅՈՒՄ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Պաշտոնական մակարդակով բազմիցս հայտարարվել է, որ հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման դեպքում հայկական երկաթուղին պատրաստ է կարճ ժամանակահատվածում սկսել փոխադրումները։ Այնուհանդերձ դա չի նշանակում, թե ...ԵԱՀԿ-Ի ԴԵՐԸ
ՄԱԿ գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Ջոն Հոլմսն այն կարծիքին է, որ ԵԱՀԿ-ն պետք է պահպանի առաջատար դերը Հարավային Կովկասում, մասնավորապես Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործում: ...ԱՆԱԿՆԿԱԼԻ Է ԲԵՐԵԼ
1Նյու Յորքի Քուինս Քոլեջում նոյեմբերի 10-ին Օրհան Փամուկի «Անմեղության թանգարան» գրքի ներկայացման ժամանակ գրողին ուղղված՝ Ցեղասպանության թեմայից խուսափելու մասին հարցը անակնկալի է բերել: Ինչպես հայտնեց ...ԲՌՆՎԵՑԻՆ
Քանաքեռավան եւ Զովունի գյուղերում ԿԱ պետական եկամուտների կոմիտեի Նաիրիի տարածքային հարկային տեսչության աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հայտնաբերվել են առանց պետական գրանցման եւ համապատասխան ...ՇԱՔԱՐԱԽՏ
Նոյեմբերի 14-ը Շաքարային դիաբետի դեմ պայքարի միջազգային օրն է: Ինչպես տեղեկացրին առողջապահության ազգային ինստիտուտից, 2008թ. տվյալներով հանրապետությունում կա շաքարային դիաբետով 48 հազար 917 հիվանդ: ...ԿԵՂԾԵԼ ԵՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ
Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ «ՀայՌուսգազարդ» ՓԲ ընկերության տեսուչների կողմից գազահաշվիչների տվյալները կեղծելու՝ գազահաշվիչի թվերը հետ տալու դեպքի առիթով: ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՄԻՄՈՍԱՅԻՆ ՎԱՐՔԱԳԻԾԸ
9
«Տեւական լռությունից հետո ելույթի միջոցով դրսեւորված կեցվածքը ապացուցում է, որ Տեր-Պետրոսյանն այլեւս քաղաքական գործոն չէ եւ դրանով է պայմանավորված նրա միմոսային վարքագիծը։ Նույնիսկ ՀԱԿ-ի ակտիվիստներից ...ԱՌԱՆՑ ՀԱՂԹԱԹՂԹԵՐԻ
Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումով Հայաստանի դիրքերն էականորեն ամրապնդվել են: Նման կարծիք է հայտնել Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր Գանիրա Փաշաեւան: «Ցավոք սրտի, այս պահին Հայաստանի ձեռքում ...ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԷԻՆ ՍՊԱՆԵԼ ՀԱՅԵՐԻՆ
Թուրքական «Միլլիյեթ» թերթը՝ վկայակոչելով «Kanal D» լրատվամիջոցին, տեղեկացնում է, որ ամիսներ առաջ ձերբակալված ռազմածովային ուժերի պաշտոնաթող մի մայորի տանից հայտնաբերվել է ծրագրված սպանությունների ցուցակ: ...ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՎՏԱՆԳԸ
«Քաղաքական առումով վտանգավոր է նախապայմանների առաջադրումը: Հայկական կողմը պնդում է, որ չդրվեն նախապայմաններ: Ես անձնապես կարեւորում եմ այն հանգամանքը, որ լավ կլինի արձանագրությունները վավերացվեն որքան ...ԽԱԲԿԱՆՔՆԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ
Ըստ Պետական կառավարման ակադեմիայի (Ուկրաինա) պրոֆեսոր ԳԵՈՐԳԻ ՊՈՉԵՊՑՈՎԻ. «Երկիրն արդյունավետ կառավարելու համար պետք է ունենալ առնվազն 2 տոկոս նորմալ կրթված մարդկանց զանգված։ Բայց այդ զանգվածը դեռ պետք ...ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍԵԼ Է 11-Ի
Հայաստանում Ա տիպի H1N1 գրիպով կամ «խոզագրիպով» հիվանդների թիվը հասել է 11-ի: Ինչպես տեղեկացրեց առողջապահության նախարարի օգնական Շուշան Հունանյանը, հիվանդների թիվն ավելացել է 5-ով: Նրանցից 1-ը տաքսու ...
ՍԵՎԱՆԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ԱՐԱԳ ԼՈՒԾՈՒՄ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԳՆԱՑՔԻՑ ԹՌՉԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԲՈՒՄԵՐԱՆԳԸ ՀԵՏ Է ԴԱՌՆՈՒՄ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՄԵԶ ԻՍԿԱԿԱՆ ԱՂԵՏ Է ՍՊԱՌՆՈՒՄ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
ԽՈՍՈՒՄ ԵՎ ՑՈՒՑԱԴՐՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ... «ԲԱՅՂՈՒՇ-TV»-Ն
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
Ի՞ՆՉ Է ՍՊԱՍՈՒՄ ՀԱԿ-ԻՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԵՌԱՆԱԼՈՒՑ ՀԵՏՈ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԿԵՐՈՒԽՈՒՄ՝ ՉԻ ԵՂԵԼ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՐՋԱՓԱԿՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ԿԱՅԱՑՎԵԼ Է
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԳԻՏՈՒՆԻԿ ՊՈԼՈՒԽՈՎԸ
ԴԱԴԱՐ ՓՈԹՈՐԿԻՑ ԱՌԱՋ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
- 1765 Ծնվեց ռուսական բանակի գեներալ, իշխան Պետրոս Բագրատյանը: (Վախճ. 1812 թ.-ին):
- 1878 Ծնվեց ականավոր բոլշևիկ, պրոֆեսիոնալ հեղափոխական Բոգդան Կնունյանցը: (Վախճ. 1911թ.-ին):
- 1932 Երևանում վախճանվեց ականավոր պատմաբան Լեոն (Առաքել Բաբախանյանի): (Ծնվ. 1860թ.-ին, Շուշիում):
- 1953 Մահացավ Գարեգին Սարգիս Բեկյանը:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

