
ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԳՆԱՑՔԻՑ ԹՌՉԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
- Եւ այսպես. հայրենի ավազակապետության դեմ անդուլ պայքարից մահու չափ հոգնած, հեղափոխական ակտիվիստների ռազմատենչ նկրտումներից բեզարած, հայ-թուրքական թեժ զարգացումների շրջապտույտում մոռացության մատնված Տեր-Պետրոսյանը դարձյալ հիշեցրեց իր մասին՝ հոգեզրկության, ցինիզմի եւ փարիսեցիության եւս մեկ գլուխգործոց մատուցելով հանրությանը։

Հհշական ակտիվի փակ ժողովում արտասանած պատմական «բացատրական» ելույթում Սեւ դղյակի տիրակալը, ինչպես միշտ՝ նման դեպքերում, վերստին խճճվեց իր ցանկությունների, հակասական գնահատականների, մառազմատիկ սուտ պնդումների եւ սրան-նրան ուղղված անհիմն մեղադրանքների որոգայթում՝ փորձելով համատեղել անհամատեղելին։
Մասնավորապես, ամփոփեց վերջին երկու տարվա կազմաքանդիչ գործունեության արդյունքները, խոստովանելով, որ ընդդիմադիր դաշտն իրենով անելու, իշխանությունը ջլատելու եւ փուլ առ փուլ վերցնելու «շինիչ» ծրագիրը չաշխատեց. ընդդիմությունը «կոնսոլիդացնելու» հեռանկարն առավել քան երբեւէ մշուշոտ է, հասարակությունն էլ «այն չէ»։
Որքան էլ «տխուր ու մտահոգիչ» է, բացի «հայդատական ուժերից»՝ ամեն տեսակ տականքներից ու դավաճաններից, որ այդպես էլ չցանկացան անցնել իր ժանգոտած թրի տակով, կա նաեւ «անտարբերների հսկայական բանակ», որը չի հավատում հհշական ստի ֆաբրիկայի հերյուրանքներին եւ չի արձագանքում Ղարաբաղը փրկելու եւ Ցեղասպանության ուրացումը կասեցնելու վերաբերյալ ստոր շահարկումներին։
Ուրեմն՝ ժողովուրդը բանի պետք չէ. «Սովորական գոյաքարշության դատապարտված ժողովրդից չի կարելի սպասել հայրենասիրական պոռթկում», որ 2008-ի նախագահական ընտրություններից հետո հանգիստ չի տալիս ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա հռչակած Տեր-Պետրոսյանին ու իր արբանյակներին։
Ավելին՝ Սփյուռքը եւ «հայդատականներն» իրենց պահանջատիրական հավակնություններով, հայ-թուրքական արձանագրությունների դեմ «տպավորիչ բողոքի ցույցերով» եւ «առաջ քաշած իռացիոնալ պահանջներով մեծագույն ծառայություն մատուցեցին Սերժ Սարգսյանին, ակամա բարձրացնելով վերջինիս միջազգային վարկը»։
Եւ ջուրը գցեցին երկիրը վարկաբեկելու եւ իշխանություններին սեւացնելու ուղղությամբ գործադրված հերոսական ջանքերը. «Սարգսյանը ազգայնական հիստերիայի շնորհիվ միջազգային ասպարեզում անսահմանորեն ուժեղացրեց իր դիրքերը, աշխարհին ներկայանալով որպես 21-րդ դարին արժանի իրատես ու վճռական պետական գործիչ, ճանաչվեց «շաբաթվա եվրոպացի» եւ այդպես շարունակելու դեպքում անգամ կարող է Նոբելյան մրցանակի արժանանալ»։
Ինչը, ի դեպ, հհշական բոսին բնավ չի խանգարում աշխարհի վերջի վերաբերյալ չարագուշակ «կանխատեսումների», ավելի ճիշտ` բանդագուշանքների նորացված տարբերակը ներկայացնելով, ճիշտ հակառակը պնդել. որ հաշված ամիսների ընթացքում միջազգային հանրությունը պատին է դեմ տալու Ս.Սարգսյանին՝ «նրա թուլությունից օգտվելով», պահանջելու է սահմանի բացման դիմաց տարածքային զիջումների գնալ Ղարաբաղի հարցում եւ «մեծացնելու է ճնշումները Հայաստանի վրա»։
Այսքանից հետո ի՞նչ է մնում ՀՀՇ առաջնորդին, եթե ոչ ատամները կրճտացնել «հայդատականների» վրա՝ մեկընդմիշտ զրկելով իսկական, իմա՝ լուսանցքային արմատական-հհշական ընդդիմության դաշտում հանդես գալու արտոնագրից։
Հիասթափությամբ արձանագրելով, որ իշխանափոխության գնացքը գնացել է, Տեր-Պետրոսյանը, համենայն դեպս, մեծահոգաբար «համագործակցության ձեռք» է մեկնում իշխանություններին։ Նախ, ակնարկում է, որ իր վրա կարելի է հույս դնել՝ հիշեցնելով, որ երկու ձեռքով կողմ է արձանագրությունների շուտափույթ վավերացմանը։ Միակ վերապահումը, որ ունի՝ «պատմաբանների հանձնաժողովն» է, քանզի վերջինս իբր կասկածի տակ է դնում Ցեղասպանության իրողությունը։ Համաձայնեք՝ ավելի մեծ փարիսեցիություն մի մարդու կողմից, որ ժամանակին փորձեց, բայց չկարողացավ տաբու դնել Ցեղասպանության ճանաչում ասածի վրա, ուղղակի դժվար է պատկերացնել։
Շարունակելով ռեւերանսներ անել իշխանություններին՝ Տեր-Պետրոսյանը Ս.Սարգսյանին պաշտպանում է «անտեղի հայդատական քննադատությունից»։ «Պետք չէ նրա գործած բազմաթիվ մեղքերին նաեւ չգործած մեղքեր գումարել»,- ասում է նախկին նախագահը՝ «դաշնակներին ու բոլշեւիկներին» մեղադրելով գոյություն ունեցող սահմանն «առաջինը ճանաչելու», Ռոբերտ Քոչարյանին՝ Թուրքիայի նկատմամբ «տարածքային նկրտումներից» առաջինը հրաժարվելու մահացու հանցագործության մեջ։
Մոռանալով, որ հհշական «ռեալ քաղաքականության» անհասանելի բարձունքից ընդամենը մի քանի պարբերություն առաջ «հայդատականներին» ծաղրում էր Թուրքիային «իռացիոնալ» հողային պահանջներ ներկայացնելու համար։
«Բացատրական» աշխատանքն ավարտելով՝ Տեր-Պետրոսյանը վերջապես բացահայտում է իր փորացավը. եթե ամիսներ առաջ խնդրում էր օգտագործել իրեն որպես գործիք՝ «գազան ընդդիմություն», Ղարաբաղի հարցում պարտադրվող «ճնշումներից» խուսափելու համար, հիմա առաջարկում է «օգտագործել ներքաղաքական խնդիրների լուծման եւ ազգային համերաշխության կայացման միջոցով Հայաստանի դիրքերն ամրացնելու եւ արտաքին մարտահրավերները դիմագրավելու ամենաթանկ ռեսուրսը»։
Այն է՝ «օտարներից լեգիտիմություն ստանալու նպատակով» Ղարաբաղի հարցում «անհարկի զիջումների» գնալու փոխարեն «ցանկալի այդ լեգիտիմությունը խնդրել սեփական ժողովրդից»։ Այսինքն՝ իրենից ու իր կոնգրեսից, քանի որ, հհշական դոգմաների համաձայն, ժողովուրդ ասելով՝ հասկանում ենք Տեր-Պետրոսյան, Տեր-Պետրոսյան ասելով՝ հասկանում ենք ժողովուրդ։
Դե, իսկ եթե «հասարակական կոնսենսուսի գնալու շանս տալը ձախողվի», կոնգրեսականներն ստիպված կլինեն վերադառնալ շանտաժի մարտավարությանը՝ «կրկին անցնել ճնշման մեթոդներին»։
- ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՆԵՐԽՈՒԺՈՒՄԸ ՍԱՏՈՒՌՆԻՑ
Խորին հարգանքներով՝ Շատ Նոր Կյանք գյուղի ակումբի պահակ ԺՅՈՒԼՎԵՌՆ ՉԻԲՈՒԽՉՅԱՆ
«Հայոց Աշխարհ»-ի մշտական ընթերցողները տեղյակ են, որ խմբագրությունը բազմաթիվ նամակներ է ստանում մեր շարքային հայրենակիցներից, որոնք ցանկանում են իրենց նվիրական մտքերը հանձնել հայրենի իշխանավորներին, գործարարներին, ...2010 ԲՅՈՒՋԵՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՂԱԿԱՆ ՉԷ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Ընդամենը գոյությունը պահպանելու ծրագիր է
Երեկ «Փաստարկ» ակումբում 2010 թվականի բյուջեի նախագծի վերաբերյալ իր տեսակետը ներկայացրեց ՀՅԴ խորհրդարանական խմբակցության անդամ ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ: Թեեւ խմբակցությունում ...ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԼՈՒՐՋ ՈՒԺ ՉԷ
ԼՈՒՍԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 2
Գտնում է բանաստեղծ ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆԸ
«Ո՞վ է մեր օրերի հայ մտավորականը»,- երեկ, մամուլի ասուլիսի ընթացքում, այս չարչրկված հարցին էր փորձում պատասխանել բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը։
«Որպես կանոն, լինում ...ԴԵՂՈՐԱՅՔԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԽԱՅՏԱՌԱԿ ԻՐԱՎԻՃԱԿ Է
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Սկիզբը՝ նախորդիվ
Մայրաքաղաքի դեղատներում երեկ ամենափնտրվածը շարունակում էին լինել խոզի գրիպի դեմ օգտագործվող «Տամիֆլյուն» եւ կանխարգելման նպատակով անհրաժեշտ բժշկական շնչադիմակները։
Օպերայի մոտ գտնվող ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԽԱՆԴՈՒՄ Է Ե՛Վ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ, Ե՛Վ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 2
Հարցազրույց Հանրապետական կուսակցության փոխնախագահ, պատգամավոր ՌԱԶՄԻԿ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ հետ
-Պարոն Զոհրաբյան, ՀԱԿ ակտիվի ժողովում ելույթը Տեր-Պետրոսյանի հայ-թուրքական արձանագրությունների՞ն էր վերաբերում, թե՞ ...ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԳՆԱՑՔԻՑ ԹՌՉԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 25
Եւ այսպես. հայրենի ավազակապետության դեմ անդուլ պայքարից մահու չափ հոգնած, հեղափոխական ակտիվիստների ռազմատենչ նկրտումներից բեզարած, հայ-թուրքական թեժ զարգացումների շրջապտույտում մոռացության մատնված Տեր-Պետրոսյանը ...ՄԵԶ ԻՍԿԱԿԱՆ ԱՂԵՏ Է ՍՊԱՌՆՈՒՄ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ 24
Եթե չկարողանանք ելքեր գտնել
Ինչպես տեղեկացրեց օրերս կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, 2010 թվականին դպրոց հաճախող աշակերտների թիվը մեզանում կրճատվելու է շուրջ 20 հազարով։ Թվում է, թե սա ...ՊԵՏՔ Է ՓՆՏՐԵԼ ՍԵՓԱԿԱՆ ՈՒՂԻՆ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
Ամեն անգամ, երբ խոսք է բացվում երկրի արդիականացման ու զարգացման մասին, չգիտես ինչու դրա տակ անպայման հասկանում են Հայաստանն ինչ-որ իդեալական եվրոպական պետության ընդհանուր հայտարարի բերելը։ Դա հիշեցնում ...«ԱՐՄՊՐՈԴԷՔՍՊՈ 2009»
Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է «Արմպրոդէքսպո-2009» իններորդ միջազգային ցուցահանդես: Երկրի ղեկավարը երեկ ներկա է գտնվել «Արմպրոդէքսպո-2009» իններորդ միջազգային ցուցահանդեսի փակմանը: Ս.Սարգսյանը շրջել ...ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆ
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը երեկ ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտգործնախարարության «Արեւելյան գործընկերության» հարցերով հատուկ ներկայացուցիչ Օննո Հաննթինգին եւ ...ԱՅՑ ՍԻՐԻԱ
Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ դոկտոր Բաշշար ալ-Ասադի հրավերով, նոյեմբերի 12-ին պաշտոնական-հովվապետական այցով Սիրիայի մայրաքաղաք Դամասկոս է ժամանել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի ...ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿԻ ԱՌԱՋԱՐԿ
1Երեկ բավականաչափ հետաքրքիր նախաձեռնությամբ է հանդես եկել Երեւանի թիվ 10 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու Վլադիմիր Կոստանյանը։ «Կենտրոն համայնքի թիվ 10 ընտրատարածքում պատգամավորության թեկնածուներին ...ԱՌԱՆՑ ՍԽԱԼՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ
Եվրոպայում այսօր համաշխարհային նշանակության ֆուտբոլային օր է լինելու։ Ընտրական մրցաշարի արդյունքներով ենթախմբերում 2-րդ տեղ զբաղեցրած ութ հավաքականներ առաջին անցումային հանդիպումներն են անցկացնելու աշխարհի ...ԱՆՀԱՋՈՂ ՄԵԿՆԱՐԿ
Երեւանի «Հատիս» կանանց բասկետբոլային թիմը Եվրոպայի գավաթի իր անդրանիկ խաղում «վահանի վրա» վերադարձավ Հունաստանից։ F ենթախմբի մեկնարկային խաղում հիմնականում արտասահմանցի խաղացողներով համալրված հայկական ...ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՄԱՐՏԻ
Ամերիկացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը առաջին միջին քաշում (69,9 կգ) հերթական մենամարտը կանցկացնի դեկտեմբերի 19-ին։ Օհայո նահանգի Յանգսթաուն քաղաքում նա 10 ռաունդանոց պայքար կմղի։ Մրցակիցը ...ԱՌԱՆՑ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ
Միխայիլ Տալի հուշամրցաշարի նախավերջին տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց Վասիլի Իվանչուկի հետ։ Պարտիան ավարտվեց 58-րդ քայլին։ Ոչ-ոքիներ գրանցվեցին նաեւ Կրամնիկ-Լեկո, Գելֆանդ-Անանդ եւ Մորոզեւիչ-Սվիդլեր ...ՊԵՏՔ Է ՁԵՎԱՎՈՐԵԼ ՍԵՓԱԿԱՆ ՈՒԺԵՂ «ՏԵՔՍՏԸ», ԳԱՂԱՓԱՐԸ
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի (APRA) հրավերով այս օրերին Հայաստանում է գտնվում Պետական կառավարման ակադեմիայի (Ուկրաինա) պրոֆեսոր, դոկտոր ԳԵՈՐԳԻ ՊՈՉԵՊՑՈՎԸ, որը հաղորդակցման տեխնոլոգիաների, ...ՍՊԱՍՎՈՒՄ Է ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԿՈՆՑԵՍԻՈՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՎԵՐԱՆԱՅՈՒՄ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Պաշտոնական մակարդակով բազմիցս հայտարարվել է, որ հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման դեպքում հայկական երկաթուղին պատրաստ է կարճ ժամանակահատվածում սկսել փոխադրումները։ Այնուհանդերձ դա չի նշանակում, թե ...ԵԱՀԿ-Ի ԴԵՐԸ
ՄԱԿ գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Ջոն Հոլմսն այն կարծիքին է, որ ԵԱՀԿ-ն պետք է պահպանի առաջատար դերը Հարավային Կովկասում, մասնավորապես Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործում: ...ԱՆԱԿՆԿԱԼԻ Է ԲԵՐԵԼ
1Նյու Յորքի Քուինս Քոլեջում նոյեմբերի 10-ին Օրհան Փամուկի «Անմեղության թանգարան» գրքի ներկայացման ժամանակ գրողին ուղղված՝ Ցեղասպանության թեմայից խուսափելու մասին հարցը անակնկալի է բերել: Ինչպես հայտնեց ...ԲՌՆՎԵՑԻՆ
Քանաքեռավան եւ Զովունի գյուղերում ԿԱ պետական եկամուտների կոմիտեի Նաիրիի տարածքային հարկային տեսչության աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հայտնաբերվել են առանց պետական գրանցման եւ համապատասխան ...ՇԱՔԱՐԱԽՏ
Նոյեմբերի 14-ը Շաքարային դիաբետի դեմ պայքարի միջազգային օրն է: Ինչպես տեղեկացրին առողջապահության ազգային ինստիտուտից, 2008թ. տվյալներով հանրապետությունում կա շաքարային դիաբետով 48 հազար 917 հիվանդ: ...ԿԵՂԾԵԼ ԵՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ
Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ «ՀայՌուսգազարդ» ՓԲ ընկերության տեսուչների կողմից գազահաշվիչների տվյալները կեղծելու՝ գազահաշվիչի թվերը հետ տալու դեպքի առիթով: ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՄԻՄՈՍԱՅԻՆ ՎԱՐՔԱԳԻԾԸ
9
«Տեւական լռությունից հետո ելույթի միջոցով դրսեւորված կեցվածքը ապացուցում է, որ Տեր-Պետրոսյանն այլեւս քաղաքական գործոն չէ եւ դրանով է պայմանավորված նրա միմոսային վարքագիծը։ Նույնիսկ ՀԱԿ-ի ակտիվիստներից ...ԱՌԱՆՑ ՀԱՂԹԱԹՂԹԵՐԻ
Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումով Հայաստանի դիրքերն էականորեն ամրապնդվել են: Նման կարծիք է հայտնել Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր Գանիրա Փաշաեւան: «Ցավոք սրտի, այս պահին Հայաստանի ձեռքում ...ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԷԻՆ ՍՊԱՆԵԼ ՀԱՅԵՐԻՆ
Թուրքական «Միլլիյեթ» թերթը՝ վկայակոչելով «Kanal D» լրատվամիջոցին, տեղեկացնում է, որ ամիսներ առաջ ձերբակալված ռազմածովային ուժերի պաշտոնաթող մի մայորի տանից հայտնաբերվել է ծրագրված սպանությունների ցուցակ: ...ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՎՏԱՆԳԸ
«Քաղաքական առումով վտանգավոր է նախապայմանների առաջադրումը: Հայկական կողմը պնդում է, որ չդրվեն նախապայմաններ: Ես անձնապես կարեւորում եմ այն հանգամանքը, որ լավ կլինի արձանագրությունները վավերացվեն որքան ...ԽԱԲԿԱՆՔՆԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ
Ըստ Պետական կառավարման ակադեմիայի (Ուկրաինա) պրոֆեսոր ԳԵՈՐԳԻ ՊՈՉԵՊՑՈՎԻ. «Երկիրն արդյունավետ կառավարելու համար պետք է ունենալ առնվազն 2 տոկոս նորմալ կրթված մարդկանց զանգված։ Բայց այդ զանգվածը դեռ պետք ...ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍԵԼ Է 11-Ի
Հայաստանում Ա տիպի H1N1 գրիպով կամ «խոզագրիպով» հիվանդների թիվը հասել է 11-ի: Ինչպես տեղեկացրեց առողջապահության նախարարի օգնական Շուշան Հունանյանը, հիվանդների թիվն ավելացել է 5-ով: Նրանցից 1-ը տաքսու ...
ՍԵՎԱՆԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ԱՐԱԳ ԼՈՒԾՈՒՄ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԳՆԱՑՔԻՑ ԹՌՉԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԲՈՒՄԵՐԱՆԳԸ ՀԵՏ Է ԴԱՌՆՈՒՄ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՄԵԶ ԻՍԿԱԿԱՆ ԱՂԵՏ Է ՍՊԱՌՆՈՒՄ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
ԽՈՍՈՒՄ ԵՎ ՑՈՒՑԱԴՐՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ... «ԲԱՅՂՈՒՇ-TV»-Ն
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
Ի՞ՆՉ Է ՍՊԱՍՈՒՄ ՀԱԿ-ԻՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԵՌԱՆԱԼՈՒՑ ՀԵՏՈ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԿԵՐՈՒԽՈՒՄ՝ ՉԻ ԵՂԵԼ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՐՋԱՓԱԿՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ԿԱՅԱՑՎԵԼ Է
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԳԻՏՈՒՆԻԿ ՊՈԼՈՒԽՈՎԸ
ԴԱԴԱՐ ՓՈԹՈՐԿԻՑ ԱՌԱՋ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
- 1765 Ծնվեց ռուսական բանակի գեներալ, իշխան Պետրոս Բագրատյանը: (Վախճ. 1812 թ.-ին):
- 1878 Ծնվեց ականավոր բոլշևիկ, պրոֆեսիոնալ հեղափոխական Բոգդան Կնունյանցը: (Վախճ. 1911թ.-ին):
- 1932 Երևանում վախճանվեց ականավոր պատմաբան Լեոն (Առաքել Բաբախանյանի): (Ծնվ. 1860թ.-ին, Շուշիում):
- 1953 Մահացավ Գարեգին Սարգիս Բեկյանը:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

