
ՀՆԱՐԱՎՈ՞Ր Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ
- Կառավարության գործունեության ծրագրում հաջորդ տարի կրթության ոլորտում նախատեսված է հետազոտական համալսարանների չափորոշիչների մշակում ու համալսարանների ընտրություն։ Նախատեսվում է, որ 2011 թվականին Հայաստանում արդեն կգործեն հետազոտական համալսարաններ։

ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻ
ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
Հնարավո՞ր է Հայաստանում երբեւէ ստեղծել համաշխարհային մակարդակի համալսարան։
Ընդհանրապես աշխարհում համալսարանները երկու կարգի են. ա) հետազոտական, բ) ուսուցողական։ Ուսուցողական համալսարանները կողմնորոշված են զանգվածային որակավորումների մասնագետներ պատրաստելու ուղղությամբ եւ չեն մրցակցում գիտելիքների միջազգային շուկայում։ Նրանք նպատակաուղղված են աշխատանքի տեղական շուկա եւ տնտեսություն, կարող են հեշտությամբ փոխ առնել ու յուրացնել ժամանակակից ուսումնական ծրագրերն ու կրթական տեխնոլոգիաները։ Իսկ հետազոտական համալսարանները միշտ աշխատում են գլոբալ շուկայում։
Համաշխարհային կարգի համալսարանի չափանիշները ամփոփված են միջազգային հանրաճանաչ վարկանիշներում, դրանցից ամենածանրակշիռներն են՝ Times-ի կազմած Աշխարհի համալսարանների վարկանիշը եւ Շանհայի համալսարանի Աշխարհի համալսարանների ակադեմիական վարկանիշը։
Times-ն ընտրում ու աստիճանակարգում է 200 լավագույն համալսարանները։ Աստիճանակարգման հիմնական չափանիշը միջազգային հեղինակությունն է, որը գնահատվում է տարբեր տվյալների միջոցով. օտարերկրյա ուսանողների եւ դասախոսների թիվը, դասախոսների հեղինակությունը հարցումների արդյունքները, որոնք պարզում են, թե որ բուհերի շրջանավարտներին են նախընտրում գործատուները եւ այլն։
Միջազգային վարկանիշերի վերլուծությունը ցույց է տալիս, որ լավագույն համալսարաններն ունեն ընդհանուր բնորոշիչներ. դրանք են, նախ՝ տաղանդավոր ու արդյունավետ դասախոսների եւ ուսանողների բարձր տոկոս, երկրորդ՝ դասավանդման ու հետազոտությունների որակյալ պայմանների ստեղծման համար համապատասխան միջոցներով ապահովվածություն, երրորդ՝ առանց ավելորդ բյուրոկրատական քաշքշուկների որոշումներ ընդունել թույլ տվող կառավարման համակարգ։
ՊԱՅՔԱՐ ՏԱՂԱՆԴՆԵՐԻ
ՀԱՄԱՐ
Ինչպե՞ս են ընտրվում տաղանդները։ Համաշխարհային կարգի համալսարանների գերակշիռ մասին հատուկ է սովորողների ընդհանուր քանակի մեջ մագիստրատուրայի ուսանողների եւ ասպիրանտների բարձր տոկոս. Հարվարդ՝ 59%, Սթենֆորդ՝ 64%, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ՝ 60%, Լոնդոնի էկոնոմիկայի դպրոց՝ 51% եւ այլն։
Այստեղ կարեւոր է ընդգծել, որ մագիստրոսներն ու ասպիրանտները այդպիսի բուհերում հետազոտությունների եւ մշակումների կարեւոր շարժիչ ուժն են։ Նրանց հրապուրում են գերազանց պայմաններով եւ պատկառելի կրթաթոշակներով։ Դրա համար էլ ուսանողների որակը նշանակալիորեն նախորոշում է հետազոտությունների որակը։
Կադրեր հրապուրելու մյուս առանձնահատկությունը միջազգային ընդգրկումն է։ Հարվարդի համալսարանում սովորողների 19%-ը օտարերկրացիներ են, Սթենֆորդում՝ 21%-ը, Կոլումբիայի համալսարանում՝ 23%-ը։ Քեմբրիջում ուսանողների 18%-ը Մեծ Բրիտանիայի կամ Եվրամիության երկրների քաղաքացիներ չեն։ Անչափ կարեւոր է, որ այդպիսի ուսանողները ոչ միայն լրացուցիչ ֆինանսական միջոցների աղբյուր են, այլեւ նրանց ներկայությունը ստեղծում է մշակույթների բազմազանությամբ աչքի ընկնող ինտելեկտուալ հանրություն, ինչն անհրաժեշտ է ստեղծագործական գործունեության զարգացման համար։
Տաղանդների համար պայքարի մյուս արտահայտությունը լավագույն դասախոսների եւ հետազոտողների ներգրավումն է. Հարվարդի դասախոսական կազմում օտարերկրացիների թիվը կազմում է մոտավորապես 30%, Օքսֆորդում՝ 36%, Քեմբրիջում՝ 33%։
ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Համաշխարհային կարգի համալսարանների մեծամասնությունը կարող է ահռելի ծախսեր կատարել սեփական գիտատար համալիրներ պահելու եւ շահագործելու համար։
Համալսարաններն ունեն ֆինանսավորման երեք հիմնական աղբյուր. պետական՝ ընթացիկ ծախսերն ու գիտական գործունեության ծախսերը հոգալու համար, համալսարանների կողմից մասնավոր կապիտալի եւ նվիրաբերվող միջոցների ներգրավման հաշվին կուտակվող եկամուտներ, ուսման վարձ։
Եվրոպայում պետական միջոցները ֆինանսավորման հիմնական աղբյուրն են, ԱՄՆ-ում, հակառակը, 20 լավագույն համալսարաններից միայն երկուսն են պետական (Միչիգան նահանգի համալսարանն ու Բերքլին)։ Մեծ Բրիտանիայի լավագույն համալսարանները պատկառելի օժանդակություն են ստանում մասնավոր ներդրողական հիմնադրամներից, եւ վերջին տարիներին ավելացնում են նաեւ ուսման վարձը։ Կանադականները առաջին տեղում են գիտահետազոտական գործունեությունից ստացվող եկամուտների առումով։
Միջոցների մեծ ծավալը խթանում է շղթայական ռեակցիան, որը թույլ է տալիս բուհերին ներգրավել ավելի ու ավելի մեծ թվով լավագույն դասախոսների եւ գիտնականների, իսկ վերջիններս, իրենց հերթին, դրսից միջոցներ են հայթայթում գիտական հետազոտությունների ֆինանսավորման համար, գրավում հովանավորների ուշադրությունը։
Անկախ համալսարանները հեշտությամբ ներդնում են ուսումնական նոր ծրագրեր, ստեղծում նոր կառույցներ, վերացնում հինն ու անարդյունավետը։ Կառավարման մարմինները ձեւավորվում են հասարակության մասնակցությամբ, նրանց գործունեության բոլոր տեսակները լիովին թափանցիկ են։
Շարունակելի
- ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՃԱՄՓԱՆԵՐՈՎ
ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ 8
ՉԿԱ ՉԱՐԻՔ ԱՌԱՆՑ ԲԱՐԻՔԻ
Սկիզբը՝ նախորդիվ
Այդ մասին ասվեց նաեւ ամենահաս Վահեին։ Իսկ այդ մարդուն ճանաչել է պետք։
Նրա ուղեղն այլ կերպ է աշխատում. ավելի լայն ու խորը։ Ես տեսել եմ նրա ձեռնարկությունը ...ԵՂԱՆԱԿԸ ՆՈՅԵՄԲԵՐԻՆ
Հանրապետությունում նոյեմբերին օդի միջին ջերմաստիճանը սպասվում է նորմայի սահմաններում՝ դրական շեղումով, տեղումները՝ բազմամյա միջին քանակին մոտ։ Ամսական միջին ջերմաստիճանը՝ +5 +7 աստիճան, տեղումների քանակը՝ ...ԿԿԱՐՈՂԱՆԱ՞ ԲՈՐՍԱՆ ՇԱՐԺԵԼ ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Վերջերս կառավարությունն ընդունեց որոշում ֆոնդային բորսայի միջոցով մասնավորեցման ներկայացնել 6 ընկերություն. դրանք են՝ «Ընդերքաբան», «Երեւանի ջրամատակարարման ուղեմաս», «Քաղաքաշինության գիտահետազոտական ...ՀՆԱՐԱՎՈ՞Ր Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ 14
Կառավարության գործունեության ծրագրում հաջորդ տարի կրթության ոլորտում նախատեսված է հետազոտական համալսարանների չափորոշիչների մշակում ու համալսարանների ընտրություն։ Նախատեսվում է, որ 2011 թվականին Հայաստանում ...ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՔԱՂՑՐ «ԾԻԾԵՌՆԱԿԸ» ԵՎ ՆՐԱ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
Իրականում ո՛վ է անազնիվ խաղում
Սկիզբը՝ նախորդիվ
ԻՍԿ Ի՞ՆՉ «ԵՐԻՑՈՒԿՆԵՐ» ՑՈՂԵՑ ՏԻԿԻՆ ԿՈՎԱԼԵՆԿՈՆ
«Խարկովսկայա բիսկվիտնայա ֆաբրիկա» ընկերության գլխավոր տնօրեն Ալլա Կովալենկոն օրերս բառացիորեն հայտարարել ...Ի՞ՆՉ ԿՅԱՆՔ ԱՌԱՆՑ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Եւ այսպես. նախօրեին Արմեն Հարությունյանը խորհրդարանին ներկայացրեց 2008 թվականի ընթացքում իր գործունեության եւ երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին տարեկան զեկույցը։ Ծավալված ...ՊԵՏՔ Է ԴՈՒՐՍ ԳԱՆՔ ԱՅՍ ԱՐԱՏԱՎՈՐ ՇՐՋԱՆԻՑ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Մեր զրուցակիցն է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար ԱՐՏԱՇԵՍ ՇԱՀԲԱԶՅԱՆԸ
-Չգիտեմ՝ մեր հասարակությունը որքանով դասեր քաղեց «հոկտեմբերի 27»-ից։ Համենայն դեպս, «մարտի 1»-ի դեպքերը հիշելով՝ կարելի ...ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կնպաստի տարածաշրջանային կայունացմանը: Բնականաբար, երբ հարեւան պետությունների միջեւ սահմանը բաց է եւ կան փոխհարաբերություններ իրավիճակն ավելի կայուն է:
...ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԲԻԶՆԵՍԸ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
Դրանք սերտորեն են միահյուսվել
Հեղափոխություն եւ բիզնես։ Համաշխարհային պատմությունը աներկբա վկայում է, որ այս երկու ըմբռնումները այնքան սերտորեն են միահյուսվել, որ պատկերացնել առաջինը առանց երկրորդի ...ԱԼԻՔ-ԱԼԻՔ ԳԱԼԻՍ ԵՆՔ ԷՍ ԱՇԽԱՐՀ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Ու ալիք-ալիք գնում ենք էս աշխարհից
ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ 80 տարեկան է։ Հայ մարդու իմաստնությունն ու կենսական ուժը ամբարած այս մեծ հայը տարբեր ժամանակներում կերպավորած իր հերոսների միջոցով մեզ ավանդել է հայի ...ԴԱ ԴՐՍԻՑ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ՈՒ ԼԱՎ ՄՇԱԿՎԱԾ ՍՑԵՆԱՐ ԷՐ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 4
Որո՞նք են «Հոկտեմբերի 27»-ի դասերը։ Մեր հասարակությունը, պետությունը այսօր ավելի պատրա՞ստ է դիմակայելու Հայաստանի քաղաքական համակարգը ցնցած այդօրինակ փորձություններին, թե՞ նույնքան անպաշտպան է, ինչպես ...ՊԱՇՏՊԱՆԸ ԽՏԱՑՆՈՒՄ Է ԳՈՒՅՆԵՐԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Եւ ավելորդ կրքեր բորբոքում
Հարցազրույց ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի փոխնախագահ ՌԱՖԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ
-Պարոն Պետրոսյան, ինչպե՞ս եք գնահատում Մարդու իրավունքների ...ԱՃԵԼ Է ՆԱԵՎ ԹՄՐԱՆՅՈՒԹԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Երեկ լրագրողների հետ հանդիպեց ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ, գնդապետ ՀՈՒՆԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ: Նա որոշակի տվյալներ ներկայացրեց կոռուպցիայի եւ տնտեսական հանցագործությունների, ...ՊԱՏՐԱՍՏ ԵՆ
Եվրամիության ընդհանուր արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Խավիեր Սոլանան նախօրեին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, ...ԲՌՆՎԵՑ
Ազգային անվտանգության ծառայության մարմինների իրականացրած օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 26-ին կաշառք ստանալու փաստով ձերբակալվել է ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության ...ԱՎՏՈՎԹԱՐ
Արմավիրի մարզի Տանձուտ գյուղում հոկտեմբերի 26-ին տեղի է ունեցել ավտոպատահար: Համլետ Հակոբյանին պատկանող «Վոլվո» մակնիշի 06 ՏՏ 999 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից ու շրջվել: Մինչ փրկարարների ...ԿԵՂԾ ՓՈՂԵՐ
Ոստիկանության Վանաձորի բաժնի ծառայողները կեղծ դրամ պահելու, պատրաստելու եւ իրացնելու կասկածանքով, Մոսկովյան փողոցից բերման են ենթարկել Սմբատ Ս.-ին, Ստեփանավան քաղաքի Դուրյան փողոցից Սամվել Ն.-ին եւ Գիա ...ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԲԺԻՇԿՆԵՐԻՆ
Կարեն Գեւորգյանը շնորհակալություն է հայտնում առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին եւ ԱՆ աշխատակցուհի Էլյա Մաթեւոսյանին իր հոր՝ Ռազմիկ Գեւորգյանի սրտի անհապաղ վիրահատության ֆինանսական խնդիրները ...ՊԱՏԻԺՆԵՐԻ ՕԳՏԱԿԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Ագրեսիվ գժերի պարագայում
Եթե նախկինում հոգեբանները կարծում էին, թե ագրեսիան առաջանում է արտաքին պատճառներից, որոնք պետք է պարզապես չեզոքացնել՝ ագրեսիվ պահվածքի բուն հնարավորությունը վերացնելու համար, ...ԳԻՇԱԿԵՐՆԵՐԻ ՕՐԸ
ՄԵՍՐՈՊ ՍԱՀԱԿՅԱՆ
1999 թվականի հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ահաբեկչության 10-րդ տարելիցն էր երեկ։ Այդ տարելիցը, բնականաբար, բազում անդրադարձերի առիթ էր տվել, ու հասկանալի է, որ մամուլի էջերում երեկ հիմնականներից մեկը ...ՏԱՐԻՆԵՐԸ ՉԵՆ ՄԵՂՄԵԼ ՑԱՎԸ
Երեկ լրացավ 1999թ. հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում տեղի ունեցած ոճրագործության տասներորդ տարելիցը. Ազգային ժողովի այգում բացվեց «Հոկտեմբերի 27»-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան, որի հեղինակը անվանի ...ՄԻՋԻՆ ԴԻՐՔԵՐՈՒՄ
Հայաստանի համար սահմանված Մարդկային զարգացման համաթիվը (ՄԶՀ) 0,798 է: Բնակչության բարեկեցության մակարդակն արտահայտող այս ցուցանիշով Հայաստանը 84-րդն է աշխարհի 182 երկրների շարքում: Հայաստանի Մարդկային ...ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ
ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատ անդամ Ֆրենկ Փալոունը եւ եւս 28 անդամներ երեկ նամակ են հղել Ներկայացուցիչների պալատին ու պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաներին՝ պահանջելով Սենատում արտաքին օժանդակության հատկացումների ...ԵԹԵ ՎՍՏԱՀ ՉԵՍ ՔՈ ՈՒԺԵՐԻՆ
1
Ինչո՞ւ ես խոսում ամբողջ ժողովրդի անունից
«Զարմանում եմ, ինչ-որ տեղ զայրանում, երբ հայ մարդը ասում է՝ կարո՞ղ ենք, կդիմանա՞նք թուրքական էքսպանսիային, իրենք 70 միլիոն են, մենք 3 միլիոն, իրենք դիվանագիտություն ...ՆՈՅԵՄԲԵՐԻ ՍԿԶԲԻՆ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի, Բեռներ Ֆասեի եւ Ռոբերտ Բրադկեի տարածաշրջան հերթական այցը տեղի կունենա նոյեմբերի սկզբին: Այցի շրջանակներում համանախագահները կհանդիպեն Ադրբեջանի եւ Հայաստանի ...ՄՀԵՐՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐ ԿԱՆ
Երեկ պատասխանելով մեր այն հարցին, թե հույս կա՞, որ փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի սպանությունն առաջիկա ամիսներին կբացահայտվի, հանրապետության ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր ...ՏՈՒՆՏՈՒՆԻԿ
Երեկ թիվ 10 ընտրատարածքում սկսվեց թեկնածուների առաջադրման գործընթացը, որը շարունակվելու է մինչեւ նոյեմբերի 1-ը: Մեծամասնական ընտրակարգով պատգամավոր դառնալու համար երեկ առաջադրվել են նախկին նախարար Էդուարդ ...ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՀԱՍՏԱՏԵՑ
Խորհրդարանի երեկվա նիստում ձայների մեծամասնությամբ՝ 96 կողմ, 1 դեմ, երրորդ ընթերցմամբ ընդունվեց կառավարության կողմից ներկայացված «ՀՀ նոր միջուկային էներգաբլոկի կառուցման» մասին օրինագիծը: Օրինագծին միակ ...ՊԵՏՈՒԹՅՈՒՆ՝ ՊԵ-ՏՈՒ-ԹՅՈՒՆ
Դրանից ավելի սուրբ բան չպիտի լինի մեզ համար «Ինձ երջանկություն պարգեւեց անկախ Հայաստանը, իմ անկախ պետությունը տեսնելը։ Մեր բոլորի երազանքը՝ պետություն, պետություն։ Հիմա մեր պետությունը պիտի ֆետիշացնենք։ ...
ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԻՄՔՈՒՄ ԸՆԿԱԾ Է ԳԹԱՍՐՏՈՒԹՅՈՒՆԸ»
Քո՝ ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ «Արմենիա» նավ Խաղաղ օվկիանոս
ԵՂԱՆԱԿ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ՀՆԱՐԱՎՈ՞Ր Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ
ՍՆՆԴԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ. ԽՆԴԻՐ ԿԱ ՆԱԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԱՌՈՒՄՈՎ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆԻԿՈԼԸ ԵՎ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԸ
Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԵՂԱՆԱԿԸ ՆՈՅԵՄԲԵՐԻՆ
ԳԱՖԵՍՃՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻ ԲԱՑՈՒՄԸ՝ ՆՈՅԵՄԲԵՐԻ ՍԿԶԲԻՆ
Գ.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆՊԱՐԱԴՈ՞ՔՍ: ՈՉ, ՊԱՐՈՆԱՅՔ, ՇԻԶՈՖՐԵ՛ՆԻԱ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՃԱՄՓԱՆԵՐՈՎ
ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ
- 1914 Ավարտվեց Ալաշկերտի ամբողջ հովտի գրավումը ռուսական զորքերի կողմից:
- 1922 ՌՍՖՍՀ Աշխատանքի և պաշտպանության խորհուրդը Վ. Ի. Լենինի նախագահությամբ քննում է Խորհրդային Հայաստանին ֆինանսական օգնություն ցույց տալու հարցը և որոշում Հայաստանին բաց թողնել մեկ այլ 1,5 միլիոն ռուբլի (ոսկով)՝ գյուղատնտեսական գործիքներ, մեքենաներ և անասուններ ձեռք բերելու համար:
- 1963 Վիեննայում մահացավ ականավոր հայագետ Ներսես Ակինյանը: (Ծնվ. 1883թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

