
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՆ ՀԱՐԵՎԱՆՆԵՐ ԵՆ
- Իրար քշել տարածաշրջանից չեն կարող

Հայ-թուրքական վերջին զարգացումների վերաբերյալ մեր հարցերին պատասխանում է Մարդու իրավունքների պաշտպանության Սախարովի անվան հայկական կենտրոնի ղեկավար ԼԵՎՈՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԸ
-Ցյուրիխում ստորագրված արձանագրությունները համապատասխանո՞ւմ են մեր ազգային, պետական շահերին, թե՞, հակառակը, սպառնալիք են հայի ինքնության եւ Հայաստանի ազգային անվտանգության համար, ինչպես պնդում են հին ու նոր ընդդիմադիրները։
-Հարցը այդպես չէի դնի։ Դիվանագիտությունը կանխորոշված ելքով պարտիա չէ. դիվանագիտությունը խաղ է, որտեղ յուրաքանչյուր խաղացող փորձում է նվազագույնի հասցնել իր կորուստները եւ առավելագույնս շահած դուրս գալ այդ խաղից։ Այսինքն՝ այնպես չէ, թե արձանագրություններն ստորագրեցինք, ու վերջ՝ կարող ենք ձեռներս լվանալ ու մի կողմ կանգնել։ Դիվանագիտության մեջ այդպես չի լինում։
Բանակցությունների այս կամ այն փուլից հետո գուցե կարելի է ամփոփել կորուստների ու ձեռքբերումների հաշվեկշիռը եւ ասել՝ այս փուլում մենք հաղթել ենք կամ որոշակի արդյունք արձանագրել։ Բայց ասել, թե այս արձանագրություններն ստորագրելով՝ Հայաստանը հաջողության է հասել կամ հակառակը՝ տանուլ է տվել, կարծում եմ, սխալ կլիներ։
Ի վերջո, Հայաստանը եւ Թուրքիան հարեւաններ են։ Ո՛չ մենք կարող ենք թուրքերին քշել այս տարածաշրջանից, ո՛չ թուրքերը՝ մեզ։ Ուրեմն պետք է փորձենք մշակել համակեցության որոշակի կանոններ, որ թույլ կտան հարաբերությունների ինչ-որ դաշտ ստեղծել եւ հետամուտ լինել մեր ազգային ձգտումների, նպատակների իրականացմանը։
Ինչ վերաբերում է Ցյուրիխում ստորագրված արձանագրություններին, ակնհայտ է, որ անկախ նրանից, թե ինչ է գրված այդ փաստաթղթերում, կողմերից ամեն մեկը դրանք յուրովի էր մեկնաբանելու. նույնիսկ առօրյա կյանքում նույն արտահայտությունը տարբեր մարդիկ տարբեր կերպ են հասկանում եւ մեկնաբանում. ինչպես ասում են, սեփական գրագիտության չափով։
Նույնը դիվանագիտության մեջ է։ Արձանագրություններում տեղ գտած այս կամ ձեւակերպումը կարելի է հարմարեցնել սեփական հետաքրքրություններին կամ ցանկություններին, ասելով, որ այսինչ բանը այսպես է գրված, բայց դրա տակ բոլորովին այլ բան պետք է հասկանալ։ Առավել եւս, երբ խոսքը վերաբերում է, մեղմ ասած, ոչ բարեկամական երկու երկրների հարաբերություններին, ինչպիսին են Հայաստանը եւ Թուրքիան։ Այս առումով, բնական է, այդ արձանագրությունները պետք է լուրջ խմորումներ, մտահոգություններ առաջացնեին հասարակության շրջանում։
-Օգոստոսի 31-ին հաջորդած «ներքին քննարկումը» հասարակությանը ի՞նչ տվեց. ծավալված թեժ բանավեճը հանե՞ց, թե՞ ավելի խորացրեց հայ-թուրքական «մերձեցման» ստորջրյա խութերի հետ կապված մարդկանց մտահոգությունները։
-Իմ տպավորությամբ՝ մեր քննադատների մեծամասնությունը այդ արձանագրությունները չէր էլ կարդացել։ Ինչպե՞ս կարելի է առանց խորամուխ լինելու դատողություններ անել, գնահատականներ տալ փաստաթղթերին, որոնց երեսը չես տեսել։ Եթե մարդիկ դա անում են պարզապես հիշեցնելու համար իրենց մասին՝ ի սեր Աստծո, թող խոսեն՝ ինչքան ուզում են։ Բայց եթե դա արվում է խմբակային, կուսակցական, կորպորատիվ ինչ-ինչ շահերից ելնելով՝ ժողովրդին ապակողմնորոշելու նպատակով, սա ինձ համար անընդունելի է։
Համենայն դեպս, նրանք, ովքեր, որոշակի մտահոգություններ եւ կասկածներ ունենալով հանդերձ, այնուամենանիվ, հավանություն էին տալիս այդ փաստաթղթերին, պակաս զգացմունքային էին իրենց հայտարարություններում եւ ավելի պրագմատիկ՝ իրենց փաստարկներում, քան հակառակ կողմը։
Ցավոք, բոլորը ուզում են գեներալ լինել, ոչ մեկը չի ուզում կռվել։ Ի վերջո, կա նախագահ, կա արտգործնախարար, կան պետական մարմիններ, որ ի պաշտոնե կոչված են՝ ներկայացնելու մեր շահերը այդ բանակցություններում եւ լուծելու ժողովրդի, պետության առջեւ կանգնած խնդիրները։ Եւ բոլորովին պարտադիր չէ ձայնը գլուխը գցած՝ պոպուլիզմով զբաղվել, սրան-նրան դասեր տալ ու սովորեցնել՝ ինչ անել։ Այս առումով, չեմ կարծում, թե քննարկումը ծառայեց իր նպատակին։
-Բուն արձանագրությունների հետ կապված՝ ի՞նչ նկատառումներ ունեք. ի՞նչ վտանգներ, մարտահրավերներ եք տեսնում։
-Ես այսպես եմ մտածում. արձանագրությունների ստորագրման փաստն ինքնին որոշակի լարվածություն է ստեղծել թուրք-ադրբեջանական հարաբերություններում։ Սա արդեն իսկ դրական եմ համարում։ Եթե կարողանանք այդ լարվածությունը, անհամաձայնությունը խորացնել, Ղարաբաղի հարցի լուծման ուղղությամբ եւս մի քայլ արած կլինենք։
Մտահոգություններ են արտահայտվում՝ պատմական հարթությամբ զբաղվող ենթահանձնաժողովի հետ կապված։ Բայց ո՞վ ասաց, թե այդ ենթահանձնաժողովն ստեղծելով՝ կասկածի տակ ենք դնելու Հայոց ցեղասպանության իրողությունը։ Ի՞նչ է, այլ հարցեր չունե՞նք քննարկելու թուրքական կողմի հետ։ Չե՞նք կարող քննարկել մեր մշակութային, պատմական ժառանգության հետ կապված տարբեր խնդիրներ եւ այդ խնդիրներին լուծում տալ։
Եթե անգամ բանը հասնի Ցեղասպանության վերաբերյալ պատմական փաստաթղթերի եւ արխիվների ուսումնասիրությանը, մի՞թե մենք այստեղ անելիք չունենք։ Տարիներ շարունակ աշխարհին ցույց ենք տվել մեր արխիվները, տարբեր երկրների արխիվներից քաղած պատմական փաստաթղթերը եւ ասել՝ տեսեք, համոզվեք, որ Օսմանյան Թուրքիան Ցեղասպանություն է իրականացրել հայերի նկատմամբ։ Եթե կարողանանք թուրքական արխիվներում եղած տեղեկատվությունը նույնպես մատուցել աշխարհին՝ մի՞թե շահած դուրս չենք գա այդ գործընթացից։
Աշխատանքի հսկայական դաշտ կա, որտեղ արդյունավետ աշխատելու դեպքում շատ հարցեր կարող ենք լուծել։ Այլ բան է՝ մեր մասնագետները՝ պատմաբանները, դիվանագետները, իրավագետները, քաղաքագետները, սոցիոլոգները պատրա՞ստ են դրան։
Ցավոք, այսօր այդ ասպարեզում տեսնում ենք «անհատ խաղացողների», որոնք վերմակը իրենց վրա են քաշում՝ առաջ տանելով իրենց անձնական կամ խմբակային շահերը։ Այստեղ է, որ մտահոգություններ ունեմ, որովհետեւ պատմության ընթացքում միշտ տանուլ ենք տվել հենց այն պատճառով, որ սեփական «ես»-ը, ընտանեկան, խմբակային, կլանային շահերը գերադասել ենք ազգային, պետական շահից։ Եւ կշարունակենք տանուլ տալ, քանի դեռ սեփական քթից այն կողմ ոչինչ չենք ուզում տեսնել։
- ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՆ ՀԱՐԵՎԱՆՆԵՐ ԵՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Իրար քշել տարածաշրջանից չեն կարող
Հայ-թուրքական վերջին զարգացումների վերաբերյալ մեր հարցերին պատասխանում է Մարդու իրավունքների պաշտպանության Սախարովի անվան հայկական կենտրոնի ղեկավար ԼԵՎՈՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԸ
...ՀՀՇ-ԱԿԱՆ ՍՏԱԽՈՍՈՒԹՅԱՆ ԿՈՆՎԵՅԵՐԸ
ՄԵՍՐՈՊ ՍԱՀԱԿՅԱՆ 25
«Ինչպես փոխանցում են իշխանության ամենավերնախավում կանգնած խիստ իրազեկ մեր աղբյուրները...»։ Կարծում եք, սա հատված է Սամվել Բաղդասարյանի երգիծական նոր ծրագրի՞ց, կամ միգուցե «Կարգին հաղորդման» մանրապատումային ...ԵՐԲ ԹՎԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԸ ՀԱՅՏԱՐԱՐՎՈՒՄ ԵՆ ՉԵՂՅԱԼ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Որքա՞ն են հոգու խորքում «դեմ» ձայները
Երեկ «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Դաշնակցության խորհրդարանական խմբակցության նախագահ ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
Ասուլիսի ընթացքում ...ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ՇԱՀԱԳՐԳԻՌ ԿՈՂՄԵՐԸ ՇԱՏ ԵՆ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Երեկ «Ուրբաթ» ակումբում հայ-թուրքական հարաբերություններում տեղի ունեցող վերջին զարգացումների վերաբերյալ իր տեսակետները ներկայացրեց ՀՀԿ փոխնախագահ, պատգամավոր ՌԱԶՄԻԿ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ:
Հայաստանի եւ Թուրքիայի ...Ո՞Վ ԿՀԱՆԴԳՆԻ ԿԱՍԿԱԾԻ ՏԱԿ ԱՌՆԵԼ ԱԽՏՈՐՈՇՈՒՄԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 1
Փուչիկ կուսառաջնորդները, բացի այլեւայլից, ունեն նաեւ այն թերությունը, որ հետեւողականորեն հիասթափեցնում են մարդկանց քաղաքական կյանքից՝ որպես այդպիսին։ Համոզվելով, որ առաջնորդն ընդամենը փուչիկ է, քաղաքացիները ...ՍՊԱՍՎՈՒՄ Է ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԳԱԶԻ ԷԺԱՆԱՑՈՒՄ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Որը սակայն թանկ կլինի այս տարվա գնից
Ըստ էության, հաջորդ տարի Հայաստանն ավելի քիչ կվճարի ռուսական գազի համար, քան ի սկզբանե նախատեսված էր պայմանագրով։ Այդ են վկայում վերջին շրջանում «ՀայՌուսգազարդի» ...ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
Հոկտեմբերի 9-ին Նոր Նորքի երկրորդ զանգվածում տեղի ունեցած խոշոր ավտովթարի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ 242 հոդվածի երրորդ մասով: Ինչպես տեղեկացրեց գլխավոր դատախազության մամուլի քարտուղար ...ԲԱՑԱԿԱՅՈՒՄ Է ՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵՍԼԱԿԱՆԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Թե ինչ երկիր ենք ուզում կառուցել
«Նովոստի» մամուլի կենտրոնը երեկ լրագրողների հետ հանդիպման էր հրավիրել ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ
...ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾՆԵՐԸ
Ներկայումս աշխարհում սովյալների թիվը հասել է 1,02 միլիարդի: Այդ մասին ասված է ՄԱԿ-ի պարենավորման կազմակերպության (FAO) զեկույցում: Ամենաաննպաստ տնտեսական իրադրություն է ստեղծվել Սոմալիում, Աֆղանստանում, ...ԵՐԲ ԿՅԱՆՔԸ ՇԱՔԱՐ ՉԷ
Ե.ԱՌԱՔԵԼՅԱՆ
Շաքարախտի միջազգային ֆեդերացիայի տվյալներով, աշխարհում կա 230 մլն I եւ II տեսակի շաքարախտով հիվանդ։ Մինչեւ 2025 թվականը նրանց թվաքանակը, ըստ կանխատեսումների, կկրկնապատկվի։
ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ
...ՎԱԽԵՆԱԼ ՊԵՏՔ Է ՄԻԱՅՆ ՎԱԽԻՑ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ» 5
Ամենասարսափելի բանը, որ սպառնում է մեզ այսօր, ոչ թե հայ-թուրքական արձանագրություններում իբր թաքնված վտանգներն են, ինչպես պնդում են ոմանք, այլ հասարակությանը համառորեն ներշնչվող վախը։ Մենք կկորցնենք ամեն ...ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՌԱՆԿՅՈՒՆԻ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ 1
Երկու անհայտով
Հայ-թուրքական արձանագրությունների նախաստորագրումից մինչեւ ստորագրումն ընկած ժամանակամիջոցում Հայաստանի քաղաքական դաշտում ձեւավորվեց փոխադարձ դիմակայության մի եռանկյունաձեւ համակարգ, ...ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ
«Հանրահավաքը հոկտեմբերի 16-ին այնուամենայնիվ տեղի կունենա, քանի որ Երեւանի քաղաքապետարանի մերժումը օրենքի սահմաններում չէ։ Ըստ օրենքի, քաղաքապետարանը պետք է դիմողին, տվյալ դեպքում մեզ, առաջարկեր այլընտրանքային ...ՆԱԽԱԳԱՀԸ ԲՈՒՐՍԱՅՈՒՄ
Նախագահ Սերժ Սարգսյանը Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հրավերով երեկ երեկոյան ժամանեց Բուրսա: Բուրսայի օդանավակայանում նախագահի գլխավորած պատվիրակությանը դիմավորել են Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ ...ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐՈՎ
«Հայաստան-Եվրամիություն» համագործակցության ծրագրի շրջանակում Հայաստանում կիրականացվեն քաղաքացիական ծառայության համակարգի բարեփոխումներ: Միջգերատեսչական աշխատանքային խմբի` հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած ...ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍ, 2009Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐ.
ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ «Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահ
ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՄԵԾ ՊԱՐՏԻԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Սկիզբը՝ նախորդիվ
Ամփոփելով նախաստորագրված արձանագրությունների կապակցությամբ առավել հաճախ արտահայտված մտքերը, քննադատությունները` փորձենք ի մի բերել, թե ինչ ...ՈՒԵՖԱ-Ն ԿԱՍԿԱԾՈՒՄ Է ԵՎ ՍՊԱՌՆՈՒՄ
Ինչպես հայտնի է, ՈՒԵՖԱ-ն ձեռնարկել է իր հովանու ներքո անցկացվող ակումբային մրցաշարերում կասկած հարուցող պայմանավորված խաղերի աննախադեպ հետաքննություն, որը կարող է ուղղակիորեն առնչվել նաեւ մեր երկրին։ ...ԿՐՔԵՐԸ ՄԻ ՊԱՀ ՇԻԿԱՑԵԼ ԵՆ
Երեկ թուրքիայի Էսկիշեհիր քաղաքում տեղի ունեցած Թուրքիա-Հայաստան երիտասարդական հավաքականների խաղի ժամանակ մի խումբ ֆուտբոլասերներ ցանկացել են բարձրացնել Ադրբեջանի դրոշը, սակայն մարզադաշտի անվտանգության ...ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ՆՈՐԻՑ ԱՌԱՋԻՆՆ Է
Լեհաստանի Վլադիսլավլեւո քաղաքում մեկնարկած մինչեւ 23 տարեկան ծանրորդների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի 56 կգ քաշային ծանրամարտիկ Սմբատ Մարգարյանը, ցույց տալով 238 կգ արդյունք երկամարտում՝ 101 կգ ...ԱԲՐԱՀԱՄԸ ՁԳՏՈՒՄ Է ԱՍՏՂԱՅԻՆ ԲԱՐՁՈՒՆՔԻ
Հոկտեմնբերի 17-ին տեղի ունենալիք մարտից առաջ նախօրեին Բեռլինում տեղի է ունեցել պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի եւ ամերիկացի Ջերմեյն Թեյլորի բաց մարզումը, որին ներկա են եղել բազմաթիվ լրատվամիջոցների ...ԵՂԱՆԱԿ
Հոկտեմբերի 15-17-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը նշված ժամանակահատվածում կբարձրանա 2-4 աստիճանով: Վերոնշյալ օրերին օդի միջին ջերմաստիճանը Շիրակում, Կոտայքում, ...ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՀԵՇՏ ՉԷ
Դեռեւս շատ հարցեր կան լուծելու
Բուրսայի «Ալմիրա» հյուրանոցում երեկ երեկոյան տեղի ունեցած հայ-թուրքական ընդլայնված կազմով հանդիպումը կողմերը դրական են գնահատել:
Դիվանագիտական բարձրաստիճան աղբյուրի ...ՄԻՋՈՑԸ ՍԿԶԲԻՑ ՉԵՆ ԴՆՈՒՄ
«12 կուսակցությունները հայտարարել են, որ ընդհանուր նպատակին են ծառայեցնելու բոլոր միջոցները։ Եւ եթե վերջին միջոցը մնա իշխանափոխությունը, մենք կանգ չենք առնի այդ միջոցի առաջ։ Բայց դա մեզ համար միջոց ...ՄՏՈՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
Ըստ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ. «Կան մտորելու լուրջ հարցեր` որոնց պատասխանները պետք է արդեն իսկ այսօր մշակենք` պայմանավորված Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատմամբ, սահմանների ...ԴԱՐՁ Ի ՇՐՋԱՆՍ ՅՈՒՐ
Թուրքիայի Բուրսա քաղաքի մարզադաշտում երեկ անցկացրած 2010թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի վերջին խաղում Հայաստանի ազգային հավաքականը 0։2 հաշվով պարտվեց տանտերերի թիմին։
Թուրքերը ագրեսիվ սկսեցին ...ԻՆՉՈ՞Ւ ՉԵՔ ԹՈՂՆՈՒՄ ԱՇԽԱՏԻ
«Մեր դիվանագիտական կորպուսը վատ է աշխատում։ Անընդհատ գնում ենք իրադարձությունների հետեւից՝ հանդես գալով արձագանքողի դերում։ Նախագահ Սերժ Սարգսյանը փորձեց փոխել այդ ավանդույթը՝ նախաձեռնելով այս գործընթացը, ...
ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹՅԱՆԸ

ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԳԱՄԲԻՏ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«ԷՐԵԲՈՒՆԻ-ԵՐԵՎԱՆ. 2791»
ՀՀՇ-ԱԿԱՆ ՍՏԱԽՈՍՈՒԹՅԱՆ ԿՈՆՎԵՅԵՐԸ
ՄԵՍՐՈՊ ՍԱՀԱԿՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԼՈՒԾՎՈՒՄ ԵՆ ԵՐԿՐՈՒՄ ԱՊՐՈՂ ԺՈՂՈՎՐԴԻ ԿԱՄՔՈՎ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԱՎՏՈՎԹԱՐԻՑ ԶՈՀՎԵԼ Է ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՄԵԼԻՔ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՊԱՐՏՔԸ ՇԵՇՏԱԿԻՈՐԵՆ ԱՎԵԼԱՆՈՒՄ Է
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵՐ ՏԵՂԸ ԳԻՏԻ

ԵՐԲ ԿՅԱՆՔԸ ՇԱՔԱՐ ՉԷ
Ե.ԱՌԱՔԵԼՅԱՆԹՈՒՐՔԻԱՅԻ ՎՐԱ ԱԶԴԵԼՈՒ ՁԵՎ

- 1809 Քանաքեռում ծնվեց հայ մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանը: Անհետացավ 1848թ.-ին ապրիլի 2-ին:
- 1925 Մահացավ Թեհրանի կառավարության նախկին հայկական դեսպան, իշխան Հովսեփ Արղությանը (Խանասորի իշխան):
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

