
Ո՛Չ ՀԱՅԵՐՆ ԵՆ ԹՌՉԵԼՈՒ ՏԻԵԶԵՐՔ, Ո՛Չ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ
- Երեք նախկին մշակույթի նախարարներ՝ Ռուսաստանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ ՄԻԽԱՅԻԼ ՇՎԻԴԿՈՅԸ, Ռուսաստանում Հայաստանի դեսպան ԱՐՄԵՆ ՍՄԲԱՏՅԱՆԸ եւ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան ՓՈԼԱԴ ԲՅՈՒԼԲՅՈՒԼ-ՕՂԼԻՆ հանդես են եկել համատեղ «խաղաղարար» նախաձեռնությամբ։

Այն է՝ ի լրումն Մինսկի խմբի միջնորդական ջանքերի (նաեւ, թերեւս, ընդգծելով Ռուսաստանի գերակա դերը Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում), երկխոսության կամուրջ հաստատել հայ եւ ադրբեջանական հասարակությունների միջեւ, այդպիսով նախադրյալներ ստեղծել հակամարտության կարգավորման համար։
Երեկ ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտ ժամանած ադրբեջանական պատվիրակության կազմում, բացի մշակույթի եւ հասարակական գործիչներից, ընդգրկված էին նաեւ Միլի մեջլիսի պատգամավորներ։
Սա Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպանների նախաձեռնությամբ անցկացված երկրորդ նմանատիպ հանդիպումն է, որ նախորդ անգամվա պես տեղի ունեցավ նախագահական նստավայրում։
Հանդիպմանը հայկական կողմից մասնակցում էին ոչ միայն ԼՂՀ, այլեւ հայաստանյան հասարակայնության ներկայացուցիչներ, այդ թվում՝ ՀՀԿ ներկայացուցիչ Հերմինե Նաղդալյանը եւ ԲՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Մխիթար Մնացականյանը։
Հայ-ադրբեջանական երկխոսության սույն դրվագը լուսաբանելու նպատակով Հայաստանից Ստեփանակերտ մեկնած լրագրողների խումբը, ցավոք, հնարավորություն չունեցավ ներկա գտնվելու հանդիպմանը, բայց հանդիպման ավարտին «թույլ տրվեց» մի քանի հարց ուղղելու ադրբեջանական պատվիրակության ղեկավարին։
Ստորեւ ներկայացնում ենք Փ.Բյուլբյուլ-օղլու տեսակետները լրագրողներին հետաքրքրող որոշ հարցերի վերաբերյալ։
-ԼՂՀ նախագահի հետ հանդիպումը ինչպե՞ս եք գնահատում։
-Ես հարցը այդպես չէի դնի՝ հանդիպումը ոչ թե նախագահի հետ էր, այլ հասարակայնության, Հայաստանից ժամանած պատվիրակության եւ ԼՂՀ ներկայացուցիչների հետ։ Մենք առաջին անգամ Ստեփանակերտ էինք ժամանել երկու տարի առաջ։ Դա առաջին ծիծեռնակն էր։
Այս անգամ մեր պատվիրակության կազմում կան նաեւ պատգամավորներ, եւ դա կարծես որոշ քաղաքական երանգ է տալիս այցին։ Բայց կուզենայի ընդգծել, որ մենք որեւէ կերպ չենք հավակնում փոխարինել քաղաքական կարգավորման գործընթացին եւ ոչ մի դեպքում չենք միջամտում նախագահների ու արտգործնախարարների մակարդակով բանակցություններին։
Ուղղակի, որպես մշակույթի նախկին նախարարներ, այս հանդիպումը նախաձեռնել ենք, որպեսզի հնարավորություն տանք մարդկանց շփվելու իրար հետ, խոսելու հումանիտար խնդիրների մասին։ Այստեղ հնչեցին տարբեր հումանիտար նախագծերի հետ կապված տարբեր առաջարկություններ, որոնք կարող են մերձեցնել մարդկանց, մոտեցնել դիրքորոշումները։
Հանդիպման ժամանակ ասել եմ, ուզում եմ լրագրողների համար էլ կրկնել, ո՛չ հայերն են տիեզերք թռչելու, ո՛չ ադրբեջանցիները։ Շարունակելու ենք ապրել միասին՝ կողք կողքի։ Ուրեմն պետք է փորձենք կապեր հաստատել, ստեղծել հարաբերություններ եւ փոխադարձ հարգանք ցուցաբերել միմյանց նկատմամբ։
Ցավոք, շատ լրագրողներ ե՛ւ այս կողմից, ե՛ւ այն կողմից, ստեղծում են թշնամու կերպար։ Դա շատ վնասակար է, որովհետեւ լրագրողները, զանգվածային լրատվամիջոցները, ի վերջո, չորրորդ իշխանություն են եւ այսօր պետք է հակառակն անեն՝ մարդկանց համոզեն, որ անհրաժեշտ է հաստատել բարիդրացիական կապեր, ձեռք մեկնել իրար եւ գտնել ընդհանուր եզրեր, որոնք միավորում են, ոչ թե տարանջատում երկու երկրների ժողովուրդներին։
Հաջորդ տարի, օրինակ, ամբողջ առաջադեմ մարդկությունը նշելու է Հաղթանակի 65-ամյակը։ Մենք այդ պատերազմում կողք կողքի կռվել ենք՝ ե՛ւ հայերը, ե՛ւ ադրբեջանցիները, ե՛ւ ԼՂ ներկայացուցիչները։ Մարդիկ պիտի հասկանան, որ եթե ժամանակին ինչ-որ բան միասին արել ենք, այսօր էլ կարող ենք նույնը անել։ Մեր ժողովուրդները դարեր շարունակ միասին ապրել են, եւ իսկապես համոզված եմ՝ կանցնեն տարիներ, ամեն ինչ կարգի կընկնի, եւ մենք նորից կապրենք միասին՝ կողք կողքի։
-Իսկ գուցե պետք է կոնկրետ քայլե՞ր անել, օրինակ, հանել դիպուկահարներին շփման գծից։
-Երկու կողմի՛ց պետք է դա անել։
-Հայկական կողմը հայտարարել է, որ պատրաստ է գնալ այդ քայլին։
-Հայտարարել է, ուրեմն պետք է հաներ։ Նորից եմ ասում՝ մենք այստեղ չենք եկել քաղաքական եւ պետական հարցեր լուծելու։ Եկել ենք, որպեսզի մարդկանց միջեւ հարաբերություններ ստեղծենք։ Մենք համարում ենք, որ այս ձեւաչափը հարմար ձեւաչափ է կողմերի միջեւ մարդկային շփումների, ինչու չէ՝ բանավեճերի համար հարմար ձեւաչափ է։ Բանավեճերը կարող են լինել թեժ, կարող են լինել երկուստեք դժգոհություններ, բայց, այդքանով հանդերձ, այլ ճանապարհ չկա՝ պետք է խոսել, պետք է բանակցել։ Եւ, պիտի ասեմ՝ գործընթացը, առայժմ դժվարությամբ, բայց առաջ է գնում։
-Գործընթացն արագացնելու ի՞նչ հնարավորություններ եք տեսնում։
-Այսօր շատ դժվար է ասել։ Եղել են տարբեր առաջարկություններ, եւ, կարծում եմ, դրանք դեռ պետք է քննարկվեն։ Ձեր հարգարժան դեսպանը՝ Արմեն Սմբատյանը, այսօր շատ ճիշտ նկատեց՝ ինչո՞ւ Ռուսաստանում հայերը եւ ադրբեջանցիները կարող են միասին ապրել, միասին բիզնես անել, բարեկամական կապեր հաստատել, իսկ ահա այստեղ՝ այս հողակտորի վրա, չեն կարող։ Որեւէ մեկը ի վիճակի՞ է բացատրել, ինչո՞ւ այնտեղ կարելի է, իսկ այստեղ՝ ոչ։
Այո, կան խնդիրներ, կա շատ ծանր ժառանգություն, որը պետք է հաղթահարել, եւ մենք պիտի կարողանանք դա անել։ Եթե 1946 թվականին Մոսկվայում, Ռուսաստանում որեւէ մեկը խոսեր գերմանացիների հետ բարեկամություն անելու մասին, նրան անմիջապես կտոր-կտոր կանեին, բայց բառացիորեն 7-8 տարի անց Գերմանիան դարձավ այն ժամանակ Խորհրդային Միության, այսօր՝ Ռուսաստանի խոշորագույն պարտնյորներից մեկը։
Ժամանակը բուժում է ամեն ինչ։ Արդեն անցել է 17-18 տարի, աճում է նոր սերունդ, եւ մենք իրավունք չունենք այդ նոր սերնդի ուսերին թողնելու անցյալի ծանր ժառանգությունը։ Ուրեմն պետք է լուծել այդ խնդիրները։ Եւ մենք, նորից եմ ասում, այստեղ ենք ոչ նրա համար, որ վերջնական լուծում տանք հակամարտությանը, այլ որպեսզի ստեղծենք վստահության մթնոլորտ մարդկանց միջեւ։
-Արդեն երկրորդ անգամ Ղարաբաղի սահմանը հատելով՝ գալիս եք ԼՂՀ մայրաքաղաք։ Սա չի՞ նշանակում, որ ճանաչում եք Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։
-Ո՛չ, ոչ մի կերպ չի նշանակում։ Դա ոչ թե սահման է, այլ շփման գիծ։
ՎԱՏ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ ԼԱՎ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ԳԵՐԱԴԱՍԵԼԻ Է
Լրագրողները հասցրեցին մեկ-երկու հարց ուղղել նաեւ Միլի մեջլիսի պատգամավոր, Ադրբեջանի ընդդիմության՝ Ժողովրդավարական բարեփոխումների կուսակցության նախագահ ԱՍԻՄ ՄՈԼԼԱԶԱԴԵԻՆ, որը, անդրադառնալով այցելության նպատակին, մասնավորապես ասաց. «Մեր ցանկությունն է՝ զուտ պաշտոնական շփումներին, բանակցություններին զուգահեռ, ներգրավել նաեւ երկու երկրների ժողովուրդներին, հասարակության տարբեր շերտերին եւ խորհրդարաններին, անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի մեր ժողովուրդներն ապրեն խաղաղության մեջ եւ ձեւավորեն Հարավային Կովկասը որպես կայունության եւ բարեկեցության տարածաշրջան։ Եւ դրա համար կա մեծ պոտենցիալ»։
Լավ, իսկ որքանո՞վ իրատեսական է այդ «բարի ցանկությունը», երբ ադրբեջանական կողմից հայկական կողմի դեմ սանձազերծված քարոզչական պատերազմը ոչ միայն չի դադարում, այլեւ գնալով ահագնանում է։
Մեր հարցին ի պատասխան՝ Ա.Մոլլազադեն ասաց. «Ոչ մի քարոզչություն, որ խոչընդոտում է խաղաղությանը, չի նպաստում վստահության մթնոլորտի ձեւավորմանը։ Դրա համար երկու ժողովուրդները միմյանց ընդառաջ պիտի գնան եւ գտնեն հակամարտության խաղաղ լուծումը։ Դրա համար էլ մենք այստեղ ենք։ Իմ ներկայությունը այստեղ խոսում է այն մասին, որ ոչ միայն Ադրբեջանի իշխանությունները, այլեւ ընդդիմությունը լրջորեն հետաքրքրված է խաղաղության հաստատմամբ։ Հույս ունենք, որ Հայաստանում էլ իրավիճակը բարենպաստ է խաղաղության համար։ Ուղղակի պետք է աշխատենք, շատ լուրջ աշխատանք տանենք, որովհետեւ ցանկացած վատ խաղաղություն լավ պատերազմից գերադասելի է։ Սա է մեր դիրքորոշումը»։
Մեր երկրորդ հարցին՝ «չե՞ք կարծում, որ Ղարաբաղի հարցը արդեն իսկ լուծված է, ընդամենը մնում է ընդունել իրողությունները եւ ճանաչել ԼՂՀ անկախությունը», պատգամավորը խուսափողական պատասխան տվեց. «Կարծում եմ, որ պետք է շատ լուրջ աշխատանք տանել եւ հասնել այնպիսի խաղաղության, որն ընդունելի լինի ե՛ւ Ադրբեջանի, ե՛ւ հայ ժողովրդի համար։ Դատարկ հայտարարություններով հնարավոր չէ հասնել խաղաղության։ Խաղաղությունը լուրջ աշխատանք է»։
- ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՀՅՈՒՐԱՆՈՑԸ ԵՐԿՐԻ ԱՅՑԵՔԱՐՏՆ Է
ՄԱՆՎԵԼ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ 4
2005 թվականին Երեւանի մի գեղատեսիլ ու գողտրիկ անկյունում բացվեց «GOLDEN PALACE» Business-VIP կարգի հյուրանոց, որը մինչեւ 2006 թվականը ղեկավարում էին հնդիկ, այնուհետեւ արաբ տնօրեններ եւ կազմակերպում սպասարկումը ...ՂԱԶԱՆՉԻՆ ԿԱՐՈՂ Է ՋՐԱԶՐԿՎԵԼ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում գտնվող Ղազանչի գյուղը այս ամսվա 15-ից ջրազրկվելու վտանգի տակ է։ Անցյալ ամիս նշված համայնքն արդեն տեւականորեն զրկվել է խմելու ջրից, բնակչությունը հայտնվել է ծանր վիճակում ...ԵՐԵԽԱՅԻՆ ՓՐԿԵՑԻՆ
Սեւանա լճի քաղաքային լողափում հուլիսի 2-ին ռետինե ներքնակով մի երեխա 80-100 մետրով հեռացել է ափից: Ալիքները շրջել են ներքնակը եւ երեխան հայտնվել է ջրում: Ժամը 15։30-ին Գեղարքունիքի մարզի Սեւանի փրկարարական ...ԲՌՆՎԵՑԻՆ
Թմրամիջոց բերողները «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող Համլետ Ա.-ն իր ընկերներին խնդրել է թմրամիջոց բերել քրեակատարողական հիմնարկ: Հուլիսի 2-ին նախկին դատապարտյալ Բագրատ Մնացականյանի ...ՍՈԿՐԱՏԻ ԴԱՍԵՐՆ ՈՒ ՆԵՈԲՈԼՇԵՎԻԿՆԵՐԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ» 10
Նախօրեին Մատենադարանի մոտ տեղի ունեցած միտինգում ելույթ ունեցող բոլոր հռետորներից փոքր ժամանակ «կռիվ-կռիվ» խաղալուց հավեսը չհանած մարդկանց վճռականության հոտ էր գալիս։
Դրանք ներկայումս ահավոր շատ են, ...ԲԱԶՄԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՎՆԱՍՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Այն բանից հետո, երբ իրավապահներին հանձնվեց փախուստի մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանը, ազատագրական շարժման առաջնորդներից մշուշոտ է մնում միայն Խաչատուր Սուքիասյանի ճակատագիրը։
Շատերն առ այսօր չեն կարողանում ...ՀԱՐԵՎԱՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՁԵՎԱՎՈՐԵՆ
Սեփ. լրտվ. 1
Ռուսաստանի Դաշնության նախագահի մարդասիրական ու մշակութային հարցերով հատուկ ներկայացուցիչ ՄԻԽԱՅԻԼ ՇՎԻԴԿՈՅԸ, ՌԴ-ում Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպաններ ԱՐՄԵՆ ՍՄԲԱՏՅԱՆԸ եւ ՓՈԼԱԴ ԲՅՈՒԼԲՈՒԼ-ՕՂԼԻՆ երեկ Ստեփանակերտից ...ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿՆախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է հայ եւ ադրբեջանցի մի խումբ պատգամավորների ու մտավորականների, ովքեր ՌԴ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի, ՌԴ-ում Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպանների միջոցով ստանալով երկու ...ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔԱՅԼԵՐ
«Եթե Թուրքիան պատրաստ է իրականացնելու ձեռք բերված պայմանավորվածությունները, կարելի է միայն ողջունել: Մենք սպասում ենք գործնական քայլերի»,- հայտարարել է երեկ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ մեկնաբանելով ...ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Երեկ լրագրողների հետ հանդիպեց փոխոստիկանապետ, քննչական գլխավոր վարչության պետ ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ
2009 թվականի առաջին վեց ամիսներին ոստիկանության քննչական մարմինը 765 ճանապարհատրանսպորտային պատահար ...ԲՆԱԿԱՆՈՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ ՈՒ ԲԱՐԵԿԱՄՆԵՐ
Ի.ՎԻՐԱԲՅԱՆ
Արտգործնախարարությունում երեկ ճեպազրույցով հանդես եկան ԵԱՀԿ գործող նախագահ, Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար ԴՈՐԱ ԲԱԿՈՅԱՆԻՍԸ եւ Հայաստանի արտգործնախարար ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ
Մի քանի օր ...«ԱՇԽԱՐՀՈՒՄ ՄԵՌՆԵԼ ԿԱ» ԱՍԵԼՈՎ... ՈՒՏՈՒՄ ՈՒ ՉԵՆ ԿՇՏԱՆՈՒՄ
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 1
Ներկայացնում ենք գրող ԳՈՒՐԳԵՆ ԽԱՆՋՅԱՆԻ հետ զրույցի շարունակությունը՝ մեր կյանքի, իրականության բազմազան խնդիրների ու երեւույթների մասին
ՀԱՄԱՏԱՐԱԾ «ԷԼԻՏԱ» ՈՒ
ՀԱՄԱՏԱՐԱԾ «ՍԵՐ»
-Երեւանը, փշաքաղված ոզնու ...ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵՐՋ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՆԿՈՒՄԸ ԿԴԱԴԱՐԻ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Հայաստանի տնտեսական վիճակի վերաբերյալ Համաշխարհային բանկի վերջին կանխատեսումները մնացել են անփոփոխ։ ՀԲ-ն առաջվա նման համոզված է, որ այս տարի կարձանագրվի 9-10 տոկոս տնտեսական անկում։ Այս մասին երեկվա մամուլի ...ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԴԱԼԸ ՎՆԱՍԱԿԱՐ Է ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Խորին հարգանքներով՝ Շատ Նոր Կյանք գյուղի ակումբի պահակ ԺՅՈՒԼՎԵՌՆ ՉԻԲՈՒԽՉՅԱՆ
«Հայոց Աշխարհ»-ի մշտական ընթերցողները տեղյակ են, որ խմբագրությունը բազմաթիվ նամակներ է ստանում մեր շարքային հայրենակիցներից, որոնք ցանկանում են իրենց նվիրական մտքերը հանձնել հայրենի իշխանավորներին, գործարարներին, ...ԱՄԱՉԵԼՈՒ ԱՌԻԹ ՉՏՎԵՑԻՆ
Միջազգային հանդիպումները անաչառ մրցավարի հաստատակամությամբ տարեցտարի անմրցունակության դատավճիռ են կայացնում հայկական ֆուտբոլին։ Եվրագավաթների հերթական խաղարկության մեկնարկը միայն հաստատում է դրական տեղաշարժի ...ՆՊԱՏԱԿԸ ՈԳԵՎՈՐԵԼՆ ԷՐ
Ֆրանսիայի հավաքականի հետ արագ շախմատի վերջին ընկերական մրցախաղը համաշխարհային օլիմպիադայի կրկնակի հաղթող Հայաստանի ընտրանու առաջատարներ Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Տիգրան Պետրոսյանը կարեւորում ...«ԿՈՒԶԸ» ՊԵՏՔ Է ՕԳՏԱԳՈՐԾԵԼ
«Ունենք անկախ պետություն, երկիր։ Դա ամենամեծ բանն է։ Հիմա դա մենք միգուցե խորությամբ չենք գիտակցում։ Ոչի՛նչ։ Մեր սերունդները կգիտակցեն։ Կարեւորը՝ մենք ունենք, սահմանները պահել ենք, գոնե այդքանով դա մեծ ...Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ԴՆԵՊՐՈՊԵՏՐՈՎՍԿԻ ՄԱՐԶՈՒՄ
1
Ուկրաինայի Դնեպրոպետրովսի մարզի Մարգանեց քաղաքում ազգային հողի վրա հունիսի 28-ին անկարգություններ են սկսվել ծագումով հայաստանցու կողմից ուկրաինացի ոստիկանի սպանությունից հետո:
Տեղի մամուլը հաղորդում ...ՀԱՅԻ ԲԱԽՏ
Երեկ առավոտյան Մոսկվայում սպանվել է 51-ամյա հայաստանցի Միխայիլ Հախատուրյանը: Վերջինս Ուֆա քաղաքի բնակիչ էր եւ, որոշ տվյալներով, իր բիզնեսը ուներ Մոսկվայում: Նա տուն էր վարձել Զորգե փողոցում, որտեղ էլ ...ԱՌԱՅԺՄ ԵՐԿԱՄՍՅԱ ԿԱԼԱՆՔ
2Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը երեկ բավարարեց նախաքննության մարմնի միջնորդությունը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին 2008 ...ՍՈՒՔԻԱՍՅԱՆՆ ԷԼ ԿՀԱՆՁՆՎԻ
2Վերջին օրերին լուրեր են շրջում, թե պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը կհանձնվի իրավապահ մարմիններին մինչեւ հուլիսի 31-ը: Երեկ նրա փաստաբան Արա Զաքարյանը դժվարացավ կոնկրետ օր հայտնել կամ շրջանառվող լուրերը ...6։0
Երեկ Հանրապետական մարզադաշտում տեղի ունեցավ «ՀՀ վարչապետի գավաթ-2009» ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչ խաղը։ Հանդիպեցին պաշտպանության եւ արտակարգ իրավիճակների նախարարությունների ֆուտբոլային թիմերը: 6:0 ...ՃԵՆՃԱՄՈՄԸ ՓԱՐՈՍ ԴԱՌՆԱԼ ՉԻ ԿԱՐՈՂ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 1
Հարցազրույց Հանրապետական կուսակցության փոխնախագահ, պատգամավոր ՌԱԶՄԻԿ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ հետ
-Պարոն Զոհրաբյան, արմատականների վերջին հանրահավաքը կարողացա՞վ ըստ արժանվույն գնահատել համաներում հայտարարելու բարի ...Ո՛Չ ՀԱՅԵՐՆ ԵՆ ԹՌՉԵԼՈՒ ՏԻԵԶԵՐՔ, Ո՛Չ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Երեք նախկին մշակույթի նախարարներ՝ Ռուսաստանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ ՄԻԽԱՅԻԼ ՇՎԻԴԿՈՅԸ, Ռուսաստանում Հայաստանի դեսպան ԱՐՄԵՆ ՍՄԲԱՏՅԱՆԸ եւ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան ՓՈԼԱԴ ...
ԼՈՒՍԱՎՈՐ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՎԱՆՈՅԻ ՄԱՍԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՄՌԱՅԼ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՎԱՆՈՅԻ ՄԱՍԻՆ
Գ.Մ.
ՀՅՈՒՐԱՆՈՑԸ ԵՐԿՐԻ ԱՅՑԵՔԱՐՏՆ Է
ՄԱՆՎԵԼ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
«ՀԱՅՐԵՆԻՔԸ» ՄԵՐ ԱԼԻՔՆ Է, ԻՍԿ ՄՅՈՒՍՆԵ՞ՐԸ...
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
ԲՌՈՒՆՑՔԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ
ՎԱՀՐԱՄ ԹԱԹԻԿՅԱՆ
ԶԸ ՀԱՑ ՄԵՐ ՀԱՆԱՊԱԶՕՐՅԱ ՏՈՒՐ ՄԵԶ ԱՅՍՕՐ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՀԱՅԻ ԲԱԽՏ
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՄԱՀՎԱՆ 10-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ
ՀԵՂԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ
«ԶՈՆԴԱԺ» ԵՆ ԱՆՈՒՄ ՎԱՆՈՅԻ ՀԱՄԱՐ
ԸՆԴԱՄԵՆԸ ԽԱՅԾ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ
- 1762 Իզմիրում Մարկոսի տպարանում առաջին անգամ սկսեց տպագրվել Եզնիկ Կողբացու «Եղծ Աղանդոց»-ը:
- 1818 Զեյթունը հրաժարվում է հարկ վճարել Մարաշի փաշային և ապստամբության դրոշ է բարձրացնում:
- 1823 Կ. Պոլսում ծնվեց Գրիգոր Աղաթոնյանը (Աղաթոն): (Վախճ. 1868թ.-ին):
- 1839 Մահացավ կոմպոզիտոր և հայ ձայնագրերի հեղինակ Պապա Համբարձումյանը:
- 1847 Մահացավ արքունի ոսկերչապետ Հակոբ Չելեպի Տյուզյանը, որի նախաձեռնությամբ հրատարակվում է «Եվրոպա» հանդեսը: (Ծնվ. հունվարի 3,1793 թ.):
- 1902 Բրյուսելում կայացավ հայրենասերների միջազգային համաժողով, որտեղ հայկական հարցերին նվիրված ճառերով հանդես եկավ ֆրանսիացի հասարակական-քաղաքական գործիչ Ժան Ժորեսը և ուրիշներ:
- 1902 Բրյուսելում կայացավ միջազգային կոնֆերանս հօգուտ Հայկական հարցի արդարացի լուծման:
- 1908 Մահացավ հայ բանաստեղծ Միսաք Մեծարենցը: (Ծնվ. 1886թ.-ին):
- 1930 Ծնվեց հայ դերասան Մհեր Մկրտչյանը: (Վախճ. 1993թ.-ին):
- 1992 Հայկական ուժերը թողեցին ԼՂՀ Մարտակերտ քաղաքը:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

