
ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԴԱԼԸ ՎՆԱՍԱԿԱՐ Է ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
- «Հայոց Աշխարհ»-ի մշտական ընթերցողները տեղյակ են, որ խմբագրությունը բազմաթիվ նամակներ է ստանում մեր շարքային հայրենակիցներից, որոնք ցանկանում են իրենց նվիրական մտքերը հանձնել հայրենի իշխանավորներին, գործարարներին, քաղաքական ու հասարակական գործիչներին, արտահայտել իրենց ջերմ աջակցությունը նրանց բոլոր վեհանձն նախաձեռնություններին։

Այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Շատ Նոր Կյանք գյուղի ակումբի պահակ
ԺՅՈՒԼՎԵՌՆ ՉԻԲՈՒԽՉՅԱՆԻ հերթական նամակը՝ հասցեագրված Սահմանադրական դատարանի նախագահ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ։
Բարեւ, Գագիկ ջան
Կներես, որ էսպես ուղղակի եմ դիմում, բայց դու հասարակ տղա ես երեւում, ինչպես ասում են՝ մեր մարդն ես, եւ դա շատ լավ երեւում է քո արտաքինից ու հագուկապից, էնպես որ՝ ինձ կհասկանաս։
Վաղը՝ 2009 թվականի հուլիսի 5-ին, իմ համագյուղացիներից շատերը, Գագիկ ջան, չեն զբաղվի սովորական գործերով, այլ պանիրով բրդուճ կուտեն, մի քիչ օղի կխմեն, կկարմրատակեն, կծիծաղեն, կսկսեն կսմթել աղջկերքին, թափահարել ձեռքերն ու ընդհանրապես պահել իրենց սանձարձակ։
Մեր փառապանծ ժողովուրդը՝ իշխանության միակ աղբյուրն ու ինքնիշխանության կրողը Հայաստանում, բազմաչարչար ժողովուրդը, որն ունի ընտրելու եւ ընտրվելու իրավունք, որին երաշխավորված է կրթությունը, բուժումն ու ազատ դավանանքը, մարդիկ, որոնց Աստծո կամքով շնորհված է երջանիկ կյանքի, պաշտպանված աշխատանքի եւ վճարովի արձակուրդի իրավունք, տոնելու են Սահմանադրության օրը։ Օր, երբ Օրենքը, Իշխանությունը, Հայրենիքն ու Անհատը միաձուլվում են այնպիսի միասնական պոռթկումով, որ բնավ մեղք չէ թե՛ անբանություն, թե՛ չարաճճիություն անելը։
Բայց վախենամ, որ հանգամանքները, Գագիկ ջան, այս անգամ զրկեն ինձ ապաշխարության տոնից։ Սահմանադրության օրը ստիպված եմ հերթապահել մեր մշակույթի տանը եւ այդ կերպ հեռու մնալ երկրիս հոգսերից։ Ընդհանրապես բնածին անտարբերությունը, նեղ մտահորիզոնն ու պատրանքային մտածողությունը վաղուց արդեն վերածել են ինձ ապասոցիալական կարճատես արարածի, որն աչքերը կկոցած է նայում իշխանությանը, պետական կարգերին ու այլ անհեթեթություններին։
Սակայն վիրավորանքն այն բանից, որ շուրջս բոլորը խմելու են ու զվարճանալու, իսկ ես՝ եթիմի պես, ծվարելու եմ ծխակոլոլ փոքրիկ սենյակում, այնքան խորն էր, որ երեկ որոշեցի քաղաքացիական աննախադեպ ջերմեռանդության ակտ գործել։ Մտքիս փչեց, Գագիկ ջան, անել այն, ինչը, համոթ ինձ, նախկինում երբեք չէի արել, այն է. որոշեցի կարդալ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը։
Միգուցե սահմանադրությունը, թեկուզեւ ոչ ալկոհոլային, հետաքրքիր գիրք լինի, մտածեցի ես։ Հայտնությունների, իմաստության ու երջանկության գիրք։ Երկրի հիմնական օրենքի հատու խոսքերի հետ տոնը մուտք կգործի նաեւ իմ կարծրացած հոգու մեջ ու վստահություն կծնի վաղվա օրվա նկատմամբ։ Որքա՜ն ճիշտ էի իմ ենթադրություններում, Գագիկ ջան, որքա՜ն ճիշտ էի։
Փաստաթղթի բուն ընթերցումը զբաղեցնում է մեկ-երկու ժամ, դրա համար էլ հայրենի կարգերի նկարագրությունից չես հասցնում ձանձրանալ։ Արագ անցնելով մի գլխից մյուսին (իսկ սահմանադրության մեջ դրանք ինն են), քաղաքացին հայրենիքից հաջորդաբար ստանում է մայրական հոգատարություն, սնունդ՝ սուր մտքի համար, մեզ բնորոշ կեղծավորության նմուշներ ու հեթանոսական ավանդույթների նկարագրություն։
2-րդ գլխում («Մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքները եւ ազատությունները») հաղորդվում են բազմաթիվ հետաքրքիր ու քնքուշ տեղեկություններ։ Օրինակ, Գագիկ ջան, գրում են, թե յուրաքանչյուրն ունի կյանքի իրավունք, եւ ազատությունը պատկանում է նրան ծննդյան պահից ի վեր։ Տեղեկացնում են նաեւ, որ տղամարդն ու կինը հավասար իրավունքներ ու ազատություններ ունեն, ոչինչ չի կարող հիմք ծառայել նրանց արժանապատվության ոտնահարմանը, ոչ մի դեպքում խորհուրդ չեն տալիս ենթարկել նրանց կտտանքների, բռնության, դաժան վերաբերմունքի, իսկ առանց իրենց համաձայնության՝ արգելում նրանց վրա բժշկական, գիտական կամ այլ փորձեր անել։
Վերջապես, Գագիկ ջան, համաձայն սահմանադրության, բոլոր տղամարդիկ ու կանայք ունեն հավաքների իրավունք։ Բայց խաղաղ, առանց զենքի։
Քաղաքացու թունոտ ուղեղը, Գագիկ ջան, իր համար զբաղմունք կգտնի սահմանադրության 3-րդ գլխում («Հանրապետության նախագահը»)։ Օրինակ, փաստաթղթի տեքստում «նախագահ» բառի փոխարեն դնելով գործող նախագահի անունն ու ազգանունը, սրիկա մարդը կստանա հետեւյալ զվարճալի տողերը։
Հոդված 50. «Սերժ Սարգսյան կարող է ընտրվել երեսունհինգ տարին լրացած, վերջին տասը տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին տասը տարում Հանրապետությունում մշտապես բնակվող եւ ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք։
Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Սերժ Սարգսյանի պաշտոնում»։
Վերջապես, Գագիկ ջան, անցնելով Ազգային ժողովի եւ կառավարության էության ու գործառույթների նկարագրությանը, ցանկացած մարդ սկսում է ձանձրանալ ու կասկածել, եւ ճիշտ էլ անում է։ Սահմանադրության մեջ այդ մասին այնքան շատ ու մանրամասն է գրված, որ միանգամից հասկանում ես. սա խորամանկություն է։ Ազգային ժողովն ու կառավարությունը իրականում ոչինչ չեն վճռում։
Իսկ այ տեղական ինքնակառավարման մասին, Գագիկ ջան, ավելի ժլատորեն ու ծանրակշիռ է խոսվում, ինչը բացարձակ վստահություն է ներշնչում։ Գրում են, ասենք, որ տեղական ինքնակառավարումը Հայաստանում ապահովում է բնակչության կողմից տեղական նշանակության խնդիրների ինքնուրույն լուծումը։ Ըստ որում, թույլատրվում է անել դա պատմական եւ այլ ավանդույթները հաշվի առնելով։
Քանի որ պատմականորեն մեր ժողովուրդը, Գագիկ ջան, ունի իր իշխանությունը տեղերում անմիջականորեն իրականացնելու միայն երկու հուսալի հեթանոսական միջոց. հարված մռութին եւ սիկտիրը քաշելու անկեղծ խորհուրդ, երկրի հիմնական օրենքը պետք է համարել պետական իմաստնության եւ մարդու մասին հոգացողության նմուշ։
Ըստ էության, Գագիկ ջան, սահմանադրությունը կարդալուց հետո նորմալ քաղաքացին պիտի ձերբազատվի երկրի վրա կյանքի նպատակահարմարության վերաբերյալ վերջին կասկածներից։ Կարո՞ղ է հիասքանչ չլինել այդպիսի սահմանադրություն ունեցող պետությունը։ Կարո՞ղ է տառապել այդպիսի ժողովուրդը։ Կարո՞ղ են անկեղծ երջանկություն չճառագել նրա աչքերը։ Չե՛ն կարող. ահա ճիշտ պատասխանը։
Ուրեմն ինչո՞ւ մեր կյանքը բնավ այդչափ հիասքանչ ու կատարյալ չէ կառուցված. կհարցնես դու, Գագիկ ջան։ Այն պատճառով, կպատասխանեմ ես քեզ, որ մեր սահմանադրությունը գրեթե կիրառելի չէ կյանքում։ Եթե օգտվենք դրանից՝ որպես բաժակաճառերի ժողովածուի («խմենք այն բանի կենացը, որ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների եւ ազատությունների դատական, ինչպես նաեւ պետական այլ մարմինների առջեւ իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք», գլուխ 2, հոդված 18), ապա դա հարբեցողության եւ անհատի բարոյալքման հանգեցնող ամենաուղիղ ճանապարհն է։
Եթե պարզապես աչքի անցկացնես սահմանադրությունը ազատ ժամերին, ապա դա վաղ թե ուշ կհասցնի մարդուն սակավամտության ու մենակության։ Իսկ դրա յուրաքանչյուր կետի հետեւողական կատարումը սպառնում է խելագարությամբ ու կալանավորմամբ։
Մարդկանց աշխարհը կատարյալ չէ, Գագիկ ջան, ի՜նչ կարող ես այստեղ անել։ Բայց կա, ըստ երեւույթին, միակ ելքը. տարին մեկ՝ հուլիսի 5-ին, չզբաղվել գործերով, այլ մի քիչ օղի խմել, ծիծաղել ու կսմթել իգական սեռի քաղաքացիներին, բնականաբար՝ չենթարկելով նրանց բռնության, դաժան վերաբերմունքի եւ այլ փորձերի, որոնք նախատեսված չեն Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ՝ մեր երկրի հիմնական օրենքով։
- Խորին հարգանքներով՝ Շատ Նոր Կյանք գյուղի ակումբի պահակ ԺՅՈՒԼՎԵՌՆ ՉԻԲՈՒԽՉՅԱՆ
ՀՅՈՒՐԱՆՈՑԸ ԵՐԿՐԻ ԱՅՑԵՔԱՐՏՆ Է
ՄԱՆՎԵԼ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ 4
2005 թվականին Երեւանի մի գեղատեսիլ ու գողտրիկ անկյունում բացվեց «GOLDEN PALACE» Business-VIP կարգի հյուրանոց, որը մինչեւ 2006 թվականը ղեկավարում էին հնդիկ, այնուհետեւ արաբ տնօրեններ եւ կազմակերպում սպասարկումը ...ՂԱԶԱՆՉԻՆ ԿԱՐՈՂ Է ՋՐԱԶՐԿՎԵԼ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում գտնվող Ղազանչի գյուղը այս ամսվա 15-ից ջրազրկվելու վտանգի տակ է։ Անցյալ ամիս նշված համայնքն արդեն տեւականորեն զրկվել է խմելու ջրից, բնակչությունը հայտնվել է ծանր վիճակում ...ԵՐԵԽԱՅԻՆ ՓՐԿԵՑԻՆ
Սեւանա լճի քաղաքային լողափում հուլիսի 2-ին ռետինե ներքնակով մի երեխա 80-100 մետրով հեռացել է ափից: Ալիքները շրջել են ներքնակը եւ երեխան հայտնվել է ջրում: Ժամը 15։30-ին Գեղարքունիքի մարզի Սեւանի փրկարարական ...ԲՌՆՎԵՑԻՆ
Թմրամիջոց բերողները «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող Համլետ Ա.-ն իր ընկերներին խնդրել է թմրամիջոց բերել քրեակատարողական հիմնարկ: Հուլիսի 2-ին նախկին դատապարտյալ Բագրատ Մնացականյանի ...ՍՈԿՐԱՏԻ ԴԱՍԵՐՆ ՈՒ ՆԵՈԲՈԼՇԵՎԻԿՆԵՐԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ» 10
Նախօրեին Մատենադարանի մոտ տեղի ունեցած միտինգում ելույթ ունեցող բոլոր հռետորներից փոքր ժամանակ «կռիվ-կռիվ» խաղալուց հավեսը չհանած մարդկանց վճռականության հոտ էր գալիս։
Դրանք ներկայումս ահավոր շատ են, ...ԲԱԶՄԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՎՆԱՍՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Այն բանից հետո, երբ իրավապահներին հանձնվեց փախուստի մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանը, ազատագրական շարժման առաջնորդներից մշուշոտ է մնում միայն Խաչատուր Սուքիասյանի ճակատագիրը։
Շատերն առ այսօր չեն կարողանում ...ՀԱՐԵՎԱՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՁԵՎԱՎՈՐԵՆ
Սեփ. լրտվ. 1
Ռուսաստանի Դաշնության նախագահի մարդասիրական ու մշակութային հարցերով հատուկ ներկայացուցիչ ՄԻԽԱՅԻԼ ՇՎԻԴԿՈՅԸ, ՌԴ-ում Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպաններ ԱՐՄԵՆ ՍՄԲԱՏՅԱՆԸ եւ ՓՈԼԱԴ ԲՅՈՒԼԲՈՒԼ-ՕՂԼԻՆ երեկ Ստեփանակերտից ...ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿՆախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է հայ եւ ադրբեջանցի մի խումբ պատգամավորների ու մտավորականների, ովքեր ՌԴ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի, ՌԴ-ում Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպանների միջոցով ստանալով երկու ...ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔԱՅԼԵՐ
«Եթե Թուրքիան պատրաստ է իրականացնելու ձեռք բերված պայմանավորվածությունները, կարելի է միայն ողջունել: Մենք սպասում ենք գործնական քայլերի»,- հայտարարել է երեկ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ մեկնաբանելով ...ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Երեկ լրագրողների հետ հանդիպեց փոխոստիկանապետ, քննչական գլխավոր վարչության պետ ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ
2009 թվականի առաջին վեց ամիսներին ոստիկանության քննչական մարմինը 765 ճանապարհատրանսպորտային պատահար ...ԲՆԱԿԱՆՈՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ ՈՒ ԲԱՐԵԿԱՄՆԵՐ
Ի.ՎԻՐԱԲՅԱՆ
Արտգործնախարարությունում երեկ ճեպազրույցով հանդես եկան ԵԱՀԿ գործող նախագահ, Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար ԴՈՐԱ ԲԱԿՈՅԱՆԻՍԸ եւ Հայաստանի արտգործնախարար ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ
Մի քանի օր ...«ԱՇԽԱՐՀՈՒՄ ՄԵՌՆԵԼ ԿԱ» ԱՍԵԼՈՎ... ՈՒՏՈՒՄ ՈՒ ՉԵՆ ԿՇՏԱՆՈՒՄ
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 1
Ներկայացնում ենք գրող ԳՈՒՐԳԵՆ ԽԱՆՋՅԱՆԻ հետ զրույցի շարունակությունը՝ մեր կյանքի, իրականության բազմազան խնդիրների ու երեւույթների մասին
ՀԱՄԱՏԱՐԱԾ «ԷԼԻՏԱ» ՈՒ
ՀԱՄԱՏԱՐԱԾ «ՍԵՐ»
-Երեւանը, փշաքաղված ոզնու ...ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵՐՋ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՆԿՈՒՄԸ ԿԴԱԴԱՐԻ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Հայաստանի տնտեսական վիճակի վերաբերյալ Համաշխարհային բանկի վերջին կանխատեսումները մնացել են անփոփոխ։ ՀԲ-ն առաջվա նման համոզված է, որ այս տարի կարձանագրվի 9-10 տոկոս տնտեսական անկում։ Այս մասին երեկվա մամուլի ...ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԴԱԼԸ ՎՆԱՍԱԿԱՐ Է ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Խորին հարգանքներով՝ Շատ Նոր Կյանք գյուղի ակումբի պահակ ԺՅՈՒԼՎԵՌՆ ՉԻԲՈՒԽՉՅԱՆ
«Հայոց Աշխարհ»-ի մշտական ընթերցողները տեղյակ են, որ խմբագրությունը բազմաթիվ նամակներ է ստանում մեր շարքային հայրենակիցներից, որոնք ցանկանում են իրենց նվիրական մտքերը հանձնել հայրենի իշխանավորներին, գործարարներին, ...ԱՄԱՉԵԼՈՒ ԱՌԻԹ ՉՏՎԵՑԻՆ
Միջազգային հանդիպումները անաչառ մրցավարի հաստատակամությամբ տարեցտարի անմրցունակության դատավճիռ են կայացնում հայկական ֆուտբոլին։ Եվրագավաթների հերթական խաղարկության մեկնարկը միայն հաստատում է դրական տեղաշարժի ...ՆՊԱՏԱԿԸ ՈԳԵՎՈՐԵԼՆ ԷՐ
Ֆրանսիայի հավաքականի հետ արագ շախմատի վերջին ընկերական մրցախաղը համաշխարհային օլիմպիադայի կրկնակի հաղթող Հայաստանի ընտրանու առաջատարներ Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Տիգրան Պետրոսյանը կարեւորում ...«ԿՈՒԶԸ» ՊԵՏՔ Է ՕԳՏԱԳՈՐԾԵԼ
«Ունենք անկախ պետություն, երկիր։ Դա ամենամեծ բանն է։ Հիմա դա մենք միգուցե խորությամբ չենք գիտակցում։ Ոչի՛նչ։ Մեր սերունդները կգիտակցեն։ Կարեւորը՝ մենք ունենք, սահմանները պահել ենք, գոնե այդքանով դա մեծ ...Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ԴՆԵՊՐՈՊԵՏՐՈՎՍԿԻ ՄԱՐԶՈՒՄ
1
Ուկրաինայի Դնեպրոպետրովսի մարզի Մարգանեց քաղաքում ազգային հողի վրա հունիսի 28-ին անկարգություններ են սկսվել ծագումով հայաստանցու կողմից ուկրաինացի ոստիկանի սպանությունից հետո:
Տեղի մամուլը հաղորդում ...ՀԱՅԻ ԲԱԽՏ
Երեկ առավոտյան Մոսկվայում սպանվել է 51-ամյա հայաստանցի Միխայիլ Հախատուրյանը: Վերջինս Ուֆա քաղաքի բնակիչ էր եւ, որոշ տվյալներով, իր բիզնեսը ուներ Մոսկվայում: Նա տուն էր վարձել Զորգե փողոցում, որտեղ էլ ...ԱՌԱՅԺՄ ԵՐԿԱՄՍՅԱ ԿԱԼԱՆՔ
2Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը երեկ բավարարեց նախաքննության մարմնի միջնորդությունը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին 2008 ...ՍՈՒՔԻԱՍՅԱՆՆ ԷԼ ԿՀԱՆՁՆՎԻ
2Վերջին օրերին լուրեր են շրջում, թե պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը կհանձնվի իրավապահ մարմիններին մինչեւ հուլիսի 31-ը: Երեկ նրա փաստաբան Արա Զաքարյանը դժվարացավ կոնկրետ օր հայտնել կամ շրջանառվող լուրերը ...6։0
Երեկ Հանրապետական մարզադաշտում տեղի ունեցավ «ՀՀ վարչապետի գավաթ-2009» ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչ խաղը։ Հանդիպեցին պաշտպանության եւ արտակարգ իրավիճակների նախարարությունների ֆուտբոլային թիմերը: 6:0 ...ՃԵՆՃԱՄՈՄԸ ՓԱՐՈՍ ԴԱՌՆԱԼ ՉԻ ԿԱՐՈՂ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 1
Հարցազրույց Հանրապետական կուսակցության փոխնախագահ, պատգամավոր ՌԱԶՄԻԿ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ հետ
-Պարոն Զոհրաբյան, արմատականների վերջին հանրահավաքը կարողացա՞վ ըստ արժանվույն գնահատել համաներում հայտարարելու բարի ...Ո՛Չ ՀԱՅԵՐՆ ԵՆ ԹՌՉԵԼՈՒ ՏԻԵԶԵՐՔ, Ո՛Չ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Երեք նախկին մշակույթի նախարարներ՝ Ռուսաստանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ ՄԻԽԱՅԻԼ ՇՎԻԴԿՈՅԸ, Ռուսաստանում Հայաստանի դեսպան ԱՐՄԵՆ ՍՄԲԱՏՅԱՆԸ եւ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան ՓՈԼԱԴ ...
ԼՈՒՍԱՎՈՐ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՎԱՆՈՅԻ ՄԱՍԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՄՌԱՅԼ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՎԱՆՈՅԻ ՄԱՍԻՆ
Գ.Մ.
ՀՅՈՒՐԱՆՈՑԸ ԵՐԿՐԻ ԱՅՑԵՔԱՐՏՆ Է
ՄԱՆՎԵԼ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
«ՀԱՅՐԵՆԻՔԸ» ՄԵՐ ԱԼԻՔՆ Է, ԻՍԿ ՄՅՈՒՍՆԵ՞ՐԸ...
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
ԲՌՈՒՆՑՔԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ
ՎԱՀՐԱՄ ԹԱԹԻԿՅԱՆ
ԶԸ ՀԱՑ ՄԵՐ ՀԱՆԱՊԱԶՕՐՅԱ ՏՈՒՐ ՄԵԶ ԱՅՍՕՐ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՀԱՅԻ ԲԱԽՏ
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՄԱՀՎԱՆ 10-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ
ՀԵՂԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ
«ԶՈՆԴԱԺ» ԵՆ ԱՆՈՒՄ ՎԱՆՈՅԻ ՀԱՄԱՐ
ԸՆԴԱՄԵՆԸ ԽԱՅԾ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ
- 1762 Իզմիրում Մարկոսի տպարանում առաջին անգամ սկսեց տպագրվել Եզնիկ Կողբացու «Եղծ Աղանդոց»-ը:
- 1818 Զեյթունը հրաժարվում է հարկ վճարել Մարաշի փաշային և ապստամբության դրոշ է բարձրացնում:
- 1823 Կ. Պոլսում ծնվեց Գրիգոր Աղաթոնյանը (Աղաթոն): (Վախճ. 1868թ.-ին):
- 1839 Մահացավ կոմպոզիտոր և հայ ձայնագրերի հեղինակ Պապա Համբարձումյանը:
- 1847 Մահացավ արքունի ոսկերչապետ Հակոբ Չելեպի Տյուզյանը, որի նախաձեռնությամբ հրատարակվում է «Եվրոպա» հանդեսը: (Ծնվ. հունվարի 3,1793 թ.):
- 1902 Բրյուսելում կայացավ հայրենասերների միջազգային համաժողով, որտեղ հայկական հարցերին նվիրված ճառերով հանդես եկավ ֆրանսիացի հասարակական-քաղաքական գործիչ Ժան Ժորեսը և ուրիշներ:
- 1902 Բրյուսելում կայացավ միջազգային կոնֆերանս հօգուտ Հայկական հարցի արդարացի լուծման:
- 1908 Մահացավ հայ բանաստեղծ Միսաք Մեծարենցը: (Ծնվ. 1886թ.-ին):
- 1930 Ծնվեց հայ դերասան Մհեր Մկրտչյանը: (Վախճ. 1993թ.-ին):
- 1992 Հայկական ուժերը թողեցին ԼՂՀ Մարտակերտ քաղաքը:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

