
«ԱՇԽԱՐՀՈՒՄ ՄԵՌՆԵԼ ԿԱ» ԱՍԵԼՈՎ... ՈՒՏՈՒՄ ՈՒ ՉԵՆ ԿՇՏԱՆՈՒՄ
- Ներկայացնում ենք գրող ԳՈՒՐԳԵՆ ԽԱՆՋՅԱՆԻ հետ զրույցի շարունակությունը՝ մեր կյանքի, իրականության բազմազան խնդիրների ու երեւույթների մասին

ՀԱՄԱՏԱՐԱԾ «ԷԼԻՏԱ» ՈՒ
ՀԱՄԱՏԱՐԱԾ «ՍԵՐ»
-Երեւանը, փշաքաղված ոզնու նման, էլիտար շենքերով է պատվել։ Դատելով «էլիտար» շենքերի առատությունից, ոտից գլուխ էլիտար ազգ ենք։ Բայց մենք էլիտա ունե՞նք, թե՞ չունենք։
-Գիտե՞ս, դատարկ են այդ էլիտար շենքերը։ Դա էլ է մութ ոլորտ։ Դատարկ են, բայց գոյություն ունեն։ Ուրեմն՝ գույքահարկ են վճարում, վարձ են վճարում։ Եթե չեն վճարում, ուրեմն՝ ստվերի մեջ են։ Ինչքա՞նն է ստվեր, ինչքա՞նը՝ ոչ։ Գլուխդ կպտտվի, եթե խրվես դրա մեջ։ Գոնե սեյսմիկ խնդիրները հաշվի առնեն, ախր, այդ «բոյով» շենքերը հե՛չ հավատ չեն ներշնչում։
Իսկ էլիտարության մարմաջը գալիս է հենց պրովինցիալությունից՝ գավառականությունից, գավառամտությունից։ Մենակ պրովինցիալն է էլիտարով այդքան ուրախանում։ Գավառամիտին կարող ես հեշտորեն խաբել այդ պլպլան բաներով՝ «սա VIP ա», «սա էլիտար ա»։ Նա չի հասկանում, թե դրա մեջն ինչ կա։ Իսկ մեջն այն է, որ ընդամենը իրեն ավելի շատ կթալանեն, ասենք, նույն որակի սուրճի համար։ Բայց ինքը պատրաստ է այդտեղ թալանվելու, միայն թե իր նման «էլիտարներին» ասի, որ ինքը էլիտար կաֆեում է նստում։
Ու Հայաստանում էդքան էլիտար բաների գոյությունն ապշեցուցիչ է։ Այսպիսի երկրում, այսպիսի քաղաքում այդքան էլիտար բան լինել չի կարող։ Բայց, պարզվում է, ամեն ինչ էլիտար է։ Քաղքենուն, սնոբին, գավառամիտին հանգիստ խաբում են։ Նրանք հեշտորեն նետվում են այդ խայծերի վրա, որովհետեւ մրցակցության մեջ են մտել։
Ու ամենը վերածվել է մի մեծ թատրոնի, որի տակը մի երեք շերտ փուչ է, նոր դրանից հետո բովանդակություն կա։ Այն էլ՝ ի՞նչ բովանդակություն է, չգիտեմ...
Հապա այդ աղջիկները, այդ գովազդային վահանակները, որից կեղծ ժպիտով նայող մարդիկ, չգիտես ինչո՞ւ, բոլորը քեզ սիրում են։ Անխտիր։ Ինչի՞ ես ինձ սիրում, է, այ ցավդ տանեմ։ Սերը այդքան թեթեւ բան չի, էլի, որ անընդհատ՝ «ես ձեզ սիրում եմ», «ես քեզ սիրում եմ»։ Արդեն ուզում եմ ասեմ՝ «Մի՛ սիրեք ինձ, այ ձեր ցավը տանեմ։ Հերի՛ք է»։Բեմահարթակից ամեն ճպզնյակ դուրս է եկել ու՝ «ես ձեզ սիրում եմ...»։
Ինչի՞ ես սիրում։ Եթե ինքն այդ խորհրդանիշի տակ անկեղծ ասի, թե ի՞նչ է ուզում, ապա կպարզվի, որ ընդամենը ուզում է ասել՝ փող տվեք, ես էլ եմ ուզում փող աշխատեմ այս բեմի վրա։ Է՛ս է։ Թե չէ՝ նա քեզ ի՞նչ պիտի սիրի։ Եսակենտրոն մեկն է, ընդամենը ելել է բեմ՝ փող սարքելու։ Նա այդքան սիրով վառվա՞ծ է։
Թվում է, թե թեթեւ բան է։ Բայց ամեն ինչ այ այդպես արտաքին դեկորացիա է։ Լրիվ դեկորացիաներ են, ու խախտված բազմաթիվ մարդիկ՝ այդ դեկորացիաների մեջ։ Ի միջի այլոց, գրականության ու թատրոնի համար չտեսնված նյութ է Հայաստանը՝ իր ներկայիս ամեն ինչով։
-Գոնե լավ է, որ գրականության եւ թատրոնի համար է նյութ, այլ ոչ թե հոգեթերապիայի։
-Հոգեթերապիայի համար... Հոգեթերապեւտներ եթե լինեին, ապա այնպիսի մե~ծ խորքեր կբացեին իրենց համար, որոնցից անգամ Ֆրեյդը կարող էր ապշել։
ՀԱՐԲՈՒԽԻ «ՕԳՈՒՏՆԵՐԸ»
-Կարողանո՞ւմ եք միացնել ձեր հեռուստաարկղը եւ հանգիստ դիտել։
-Հա, միացնում եմ։ Բայց հանգիստ չեմ նայում։ Հայկական ծրագրերը...
Վերջերս հարբուխ ընկա, երկու օր տանն էի։ Ասացի, լավ, մի հատ նայեմ, էլի, այդ հայկական սերիալները, որովհետեւ մեկ-մեկ այդ մասին հարցեր են տալիս, գոնե իմանաս, որ կոնկրետ պատասխանես, դատարկ տեղը չխոսես։
«Արմենիայով» երկու սերիալի չգիտեմորերորդ սերիաները նայեցի։ Մեկը, եթե չեմ սխալվում՝ «Կյանքի գինը», իսկ էն մյուսը՝ «Երջանկության...» չգիտեմ ինչը։ Հա, «Դժբախտ երջանկություն»։ Առաջին ալիքի «Որբերին» ու մյուսներին էլ չհասա։ Այդքան հեռու չգնացի, որ չխրվեմ։
Սերիալները նարկոտիկի պես ձգողական ուժ ունեն։ Մի երկու համակրելի դերասանի ներկայությունը կարող է քեզ ստիպել, որ հաջորդ սերիան էլ նայես։ Հետո՝ էլի, մյուսն էլ, մյուսն էլ։
Նայեցի մի երկու սերիա։ Ուրեմն նստած նայում եմ, բայց զգում եմ, որ դրանց ամբողջ ցանկությունն այն է, որ իմ վրա էշի ականջներ բուսցնեն։ Այսինքն՝ դիտողին բացահայտորեն էշի տեղ են դնում, որովհետեւ ամբողջը սուտ է. կեղծ իրավիճակներ, սուտ երկխոսություններ, մտացածին կերպարներ։ Սո՛ւտ, սո՛ւտ, սո՛ւտ։ Ոչինչ համոզիչ չէ։
Մեկ էլ դերասաններն էին մեղքս գալիս։ Պրոֆեսիոնալ դերասանները՝ հատկապե՛ս։ Խեղճերը կաշվից ելնում են, ուզում են գոնե մի կերպար սարքեն, բայց չի ստացվում, որովհետեւ կերպարը սուտ է, շինծու։ Ու լրիվ գողականներ են։ Անխուսափելի է, որ այդ սերիալներով մեծացող սերնդի խոսակցություններն էլ գողական ռազբորկաներ չլինեն։
Եկանք մեր զրույցի մեկնակետին, շրջանը փակվեց։
ԶՈՌՈՎ ՀՈՒՍԱԴՐՈՂ ԲԱՆ ՉԵՍ ԱՍԻ, ԲԱՅՑ ԱՄԵՆ ԻՆՉ
ԿՈՐԱԾ ՉԷ
-Հիմա կասեն՝ «ըհը՛, հույս տալու փոխարեն, դեռ լույսն էլ են մարում»։
-Զոռով հուսադրող բան չես ասի։
Եւ հետո, չէ՞ որ ես էքզիստենցիալիստ գրող եմ։ Իսկ էքզիստենցիալիստի նպատակն այդ է՝ հասցնել ծայրագույն վհատության, վիհի եզրին, մի քայլ էլ ու կընկնի, եւ մարդն այդտեղ ինքն իրեն ճանաչում է, կարող է շրջվել ու ճիշտ աչքերով նայել ու գնալ ճիշտ ուղղությամբ։
Չեմ ուզում հոռետես լինել, բայց իրատեսությունս էլ հոռետեսության պես է հնչում։
Հոգեվարքի եզրին ենք, էլի։ Եթե մոտակա 2-3 տարիներին ինչ-որ բան կտրուկ չփոխվի... Կտրուկ է պետք, որովհետեւ «կամաց-կամացը» արդեն չի էլ ստացվում։
-Ի՞նչն է պետք կտրուկ փոխել։
-Ախր, այն, ինչ պետք է ասեմ, թունդ սոցիալիստի, մասամբ էլ ռոմանտիկ երանգավորմամբ խոսք կլինի։ Բայց ուրիշ ասելու բան ու ձեւ չկա էլ։
Շատ ու շատ չարիքներ գալիս են ագահությունից։ Վերջապես, ագահությունը պետք է կարողանալ զսպել։ Առանձին անհատներ եւ ամենակարեւորը՝ քաղաքական խմբավորումները, վերջապես պետք է զսպեն իրենց ագահությունը։ Պիտի հասկանան, որ ամեն վատ բան արեցին այս ժողովրդի հետ, ամեն ինչ՝ ինչ հնարավոր էր, եւ սրանից այն կողմ էլ հնարավոր չէ։
Երեւի էն Մեդոֆի նման պիտի 150 միլիարդ ուտեն, ըստ որում՝ 150 միլիարդ, որ կշտանան։
-Բայց ի՞նչ իմաստ ունի, չէ՞ որ բոլորս էլ ընդհատակում ենք հայտնվելու, այսինքն՝ մահկանացու ենք ու հաստա՛տ ոչինչ չենք տանելու այս աշխարհից։
-Հաստա՛տ։ Բայց իրենք հաստատ չեն մտածում մահվան մասին։ Տեսնում են, անշուշտ, որ մարդիկ մեռնում են, տանում են՝ թաղում։ Այսինքն՝ տեսնում են, որ ոնց որ թե՝ մեռնել կա։ Բայց ամբողջ խորությամբ այդ երեւույթը չեն պատկերացնում։ Հետո, իբր, շա~տ երեխայասեր են, չէ՞, ասում են՝ «էրեխեքիս կմնա, թոռներիս»։ Բայց չես հասկանում՝ որպես ի՞նչ է մնալու, որ նարկոտիկի փո՞ղ ունենան, թե՞ ինչ։
- ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
ՀՅՈՒՐԱՆՈՑԸ ԵՐԿՐԻ ԱՅՑԵՔԱՐՏՆ Է
ՄԱՆՎԵԼ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ 4
2005 թվականին Երեւանի մի գեղատեսիլ ու գողտրիկ անկյունում բացվեց «GOLDEN PALACE» Business-VIP կարգի հյուրանոց, որը մինչեւ 2006 թվականը ղեկավարում էին հնդիկ, այնուհետեւ արաբ տնօրեններ եւ կազմակերպում սպասարկումը ...ՂԱԶԱՆՉԻՆ ԿԱՐՈՂ Է ՋՐԱԶՐԿՎԵԼ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում գտնվող Ղազանչի գյուղը այս ամսվա 15-ից ջրազրկվելու վտանգի տակ է։ Անցյալ ամիս նշված համայնքն արդեն տեւականորեն զրկվել է խմելու ջրից, բնակչությունը հայտնվել է ծանր վիճակում ...ԵՐԵԽԱՅԻՆ ՓՐԿԵՑԻՆ
Սեւանա լճի քաղաքային լողափում հուլիսի 2-ին ռետինե ներքնակով մի երեխա 80-100 մետրով հեռացել է ափից: Ալիքները շրջել են ներքնակը եւ երեխան հայտնվել է ջրում: Ժամը 15։30-ին Գեղարքունիքի մարզի Սեւանի փրկարարական ...ԲՌՆՎԵՑԻՆ
Թմրամիջոց բերողները «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող Համլետ Ա.-ն իր ընկերներին խնդրել է թմրամիջոց բերել քրեակատարողական հիմնարկ: Հուլիսի 2-ին նախկին դատապարտյալ Բագրատ Մնացականյանի ...ՍՈԿՐԱՏԻ ԴԱՍԵՐՆ ՈՒ ՆԵՈԲՈԼՇԵՎԻԿՆԵՐԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ» 10
Նախօրեին Մատենադարանի մոտ տեղի ունեցած միտինգում ելույթ ունեցող բոլոր հռետորներից փոքր ժամանակ «կռիվ-կռիվ» խաղալուց հավեսը չհանած մարդկանց վճռականության հոտ էր գալիս։
Դրանք ներկայումս ահավոր շատ են, ...ԲԱԶՄԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՎՆԱՍՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Այն բանից հետո, երբ իրավապահներին հանձնվեց փախուստի մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանը, ազատագրական շարժման առաջնորդներից մշուշոտ է մնում միայն Խաչատուր Սուքիասյանի ճակատագիրը։
Շատերն առ այսօր չեն կարողանում ...ՀԱՐԵՎԱՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՁԵՎԱՎՈՐԵՆ
Սեփ. լրտվ. 1
Ռուսաստանի Դաշնության նախագահի մարդասիրական ու մշակութային հարցերով հատուկ ներկայացուցիչ ՄԻԽԱՅԻԼ ՇՎԻԴԿՈՅԸ, ՌԴ-ում Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպաններ ԱՐՄԵՆ ՍՄԲԱՏՅԱՆԸ եւ ՓՈԼԱԴ ԲՅՈՒԼԲՈՒԼ-ՕՂԼԻՆ երեկ Ստեփանակերտից ...ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿՆախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է հայ եւ ադրբեջանցի մի խումբ պատգամավորների ու մտավորականների, ովքեր ՌԴ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի, ՌԴ-ում Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպանների միջոցով ստանալով երկու ...ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔԱՅԼԵՐ
«Եթե Թուրքիան պատրաստ է իրականացնելու ձեռք բերված պայմանավորվածությունները, կարելի է միայն ողջունել: Մենք սպասում ենք գործնական քայլերի»,- հայտարարել է երեկ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ մեկնաբանելով ...ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Երեկ լրագրողների հետ հանդիպեց փոխոստիկանապետ, քննչական գլխավոր վարչության պետ ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ
2009 թվականի առաջին վեց ամիսներին ոստիկանության քննչական մարմինը 765 ճանապարհատրանսպորտային պատահար ...ԲՆԱԿԱՆՈՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ ՈՒ ԲԱՐԵԿԱՄՆԵՐ
Ի.ՎԻՐԱԲՅԱՆ
Արտգործնախարարությունում երեկ ճեպազրույցով հանդես եկան ԵԱՀԿ գործող նախագահ, Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար ԴՈՐԱ ԲԱԿՈՅԱՆԻՍԸ եւ Հայաստանի արտգործնախարար ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ
Մի քանի օր ...«ԱՇԽԱՐՀՈՒՄ ՄԵՌՆԵԼ ԿԱ» ԱՍԵԼՈՎ... ՈՒՏՈՒՄ ՈՒ ՉԵՆ ԿՇՏԱՆՈՒՄ
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 1
Ներկայացնում ենք գրող ԳՈՒՐԳԵՆ ԽԱՆՋՅԱՆԻ հետ զրույցի շարունակությունը՝ մեր կյանքի, իրականության բազմազան խնդիրների ու երեւույթների մասին
ՀԱՄԱՏԱՐԱԾ «ԷԼԻՏԱ» ՈՒ
ՀԱՄԱՏԱՐԱԾ «ՍԵՐ»
-Երեւանը, փշաքաղված ոզնու ...ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵՐՋ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՆԿՈՒՄԸ ԿԴԱԴԱՐԻ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Հայաստանի տնտեսական վիճակի վերաբերյալ Համաշխարհային բանկի վերջին կանխատեսումները մնացել են անփոփոխ։ ՀԲ-ն առաջվա նման համոզված է, որ այս տարի կարձանագրվի 9-10 տոկոս տնտեսական անկում։ Այս մասին երեկվա մամուլի ...ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԴԱԼԸ ՎՆԱՍԱԿԱՐ Է ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Խորին հարգանքներով՝ Շատ Նոր Կյանք գյուղի ակումբի պահակ ԺՅՈՒԼՎԵՌՆ ՉԻԲՈՒԽՉՅԱՆ
«Հայոց Աշխարհ»-ի մշտական ընթերցողները տեղյակ են, որ խմբագրությունը բազմաթիվ նամակներ է ստանում մեր շարքային հայրենակիցներից, որոնք ցանկանում են իրենց նվիրական մտքերը հանձնել հայրենի իշխանավորներին, գործարարներին, ...ԱՄԱՉԵԼՈՒ ԱՌԻԹ ՉՏՎԵՑԻՆ
Միջազգային հանդիպումները անաչառ մրցավարի հաստատակամությամբ տարեցտարի անմրցունակության դատավճիռ են կայացնում հայկական ֆուտբոլին։ Եվրագավաթների հերթական խաղարկության մեկնարկը միայն հաստատում է դրական տեղաշարժի ...ՆՊԱՏԱԿԸ ՈԳԵՎՈՐԵԼՆ ԷՐ
Ֆրանսիայի հավաքականի հետ արագ շախմատի վերջին ընկերական մրցախաղը համաշխարհային օլիմպիադայի կրկնակի հաղթող Հայաստանի ընտրանու առաջատարներ Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Տիգրան Պետրոսյանը կարեւորում ...«ԿՈՒԶԸ» ՊԵՏՔ Է ՕԳՏԱԳՈՐԾԵԼ
«Ունենք անկախ պետություն, երկիր։ Դա ամենամեծ բանն է։ Հիմա դա մենք միգուցե խորությամբ չենք գիտակցում։ Ոչի՛նչ։ Մեր սերունդները կգիտակցեն։ Կարեւորը՝ մենք ունենք, սահմանները պահել ենք, գոնե այդքանով դա մեծ ...Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ԴՆԵՊՐՈՊԵՏՐՈՎՍԿԻ ՄԱՐԶՈՒՄ
1
Ուկրաինայի Դնեպրոպետրովսի մարզի Մարգանեց քաղաքում ազգային հողի վրա հունիսի 28-ին անկարգություններ են սկսվել ծագումով հայաստանցու կողմից ուկրաինացի ոստիկանի սպանությունից հետո:
Տեղի մամուլը հաղորդում ...ՀԱՅԻ ԲԱԽՏ
Երեկ առավոտյան Մոսկվայում սպանվել է 51-ամյա հայաստանցի Միխայիլ Հախատուրյանը: Վերջինս Ուֆա քաղաքի բնակիչ էր եւ, որոշ տվյալներով, իր բիզնեսը ուներ Մոսկվայում: Նա տուն էր վարձել Զորգե փողոցում, որտեղ էլ ...ԱՌԱՅԺՄ ԵՐԿԱՄՍՅԱ ԿԱԼԱՆՔ
2Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը երեկ բավարարեց նախաքննության մարմնի միջնորդությունը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին 2008 ...ՍՈՒՔԻԱՍՅԱՆՆ ԷԼ ԿՀԱՆՁՆՎԻ
2Վերջին օրերին լուրեր են շրջում, թե պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը կհանձնվի իրավապահ մարմիններին մինչեւ հուլիսի 31-ը: Երեկ նրա փաստաբան Արա Զաքարյանը դժվարացավ կոնկրետ օր հայտնել կամ շրջանառվող լուրերը ...6։0
Երեկ Հանրապետական մարզադաշտում տեղի ունեցավ «ՀՀ վարչապետի գավաթ-2009» ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչ խաղը։ Հանդիպեցին պաշտպանության եւ արտակարգ իրավիճակների նախարարությունների ֆուտբոլային թիմերը: 6:0 ...ՃԵՆՃԱՄՈՄԸ ՓԱՐՈՍ ԴԱՌՆԱԼ ՉԻ ԿԱՐՈՂ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 1
Հարցազրույց Հանրապետական կուսակցության փոխնախագահ, պատգամավոր ՌԱԶՄԻԿ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ հետ
-Պարոն Զոհրաբյան, արմատականների վերջին հանրահավաքը կարողացա՞վ ըստ արժանվույն գնահատել համաներում հայտարարելու բարի ...Ո՛Չ ՀԱՅԵՐՆ ԵՆ ԹՌՉԵԼՈՒ ՏԻԵԶԵՐՔ, Ո՛Չ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Երեք նախկին մշակույթի նախարարներ՝ Ռուսաստանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ ՄԻԽԱՅԻԼ ՇՎԻԴԿՈՅԸ, Ռուսաստանում Հայաստանի դեսպան ԱՐՄԵՆ ՍՄԲԱՏՅԱՆԸ եւ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան ՓՈԼԱԴ ...
ԼՈՒՍԱՎՈՐ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՎԱՆՈՅԻ ՄԱՍԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՄՌԱՅԼ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՎԱՆՈՅԻ ՄԱՍԻՆ
Գ.Մ.
ՀՅՈՒՐԱՆՈՑԸ ԵՐԿՐԻ ԱՅՑԵՔԱՐՏՆ Է
ՄԱՆՎԵԼ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
«ՀԱՅՐԵՆԻՔԸ» ՄԵՐ ԱԼԻՔՆ Է, ԻՍԿ ՄՅՈՒՍՆԵ՞ՐԸ...
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
ԲՌՈՒՆՑՔԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ
ՎԱՀՐԱՄ ԹԱԹԻԿՅԱՆ
ԶԸ ՀԱՑ ՄԵՐ ՀԱՆԱՊԱԶՕՐՅԱ ՏՈՒՐ ՄԵԶ ԱՅՍՕՐ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՀԱՅԻ ԲԱԽՏ
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՄԱՀՎԱՆ 10-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ
ՀԵՂԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ
«ԶՈՆԴԱԺ» ԵՆ ԱՆՈՒՄ ՎԱՆՈՅԻ ՀԱՄԱՐ
ԸՆԴԱՄԵՆԸ ԽԱՅԾ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ
- 1762 Իզմիրում Մարկոսի տպարանում առաջին անգամ սկսեց տպագրվել Եզնիկ Կողբացու «Եղծ Աղանդոց»-ը:
- 1818 Զեյթունը հրաժարվում է հարկ վճարել Մարաշի փաշային և ապստամբության դրոշ է բարձրացնում:
- 1823 Կ. Պոլսում ծնվեց Գրիգոր Աղաթոնյանը (Աղաթոն): (Վախճ. 1868թ.-ին):
- 1839 Մահացավ կոմպոզիտոր և հայ ձայնագրերի հեղինակ Պապա Համբարձումյանը:
- 1847 Մահացավ արքունի ոսկերչապետ Հակոբ Չելեպի Տյուզյանը, որի նախաձեռնությամբ հրատարակվում է «Եվրոպա» հանդեսը: (Ծնվ. հունվարի 3,1793 թ.):
- 1902 Բրյուսելում կայացավ հայրենասերների միջազգային համաժողով, որտեղ հայկական հարցերին նվիրված ճառերով հանդես եկավ ֆրանսիացի հասարակական-քաղաքական գործիչ Ժան Ժորեսը և ուրիշներ:
- 1902 Բրյուսելում կայացավ միջազգային կոնֆերանս հօգուտ Հայկական հարցի արդարացի լուծման:
- 1908 Մահացավ հայ բանաստեղծ Միսաք Մեծարենցը: (Ծնվ. 1886թ.-ին):
- 1930 Ծնվեց հայ դերասան Մհեր Մկրտչյանը: (Վախճ. 1993թ.-ին):
- 1992 Հայկական ուժերը թողեցին ԼՂՀ Մարտակերտ քաղաքը:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

