
ԲԱԶՄԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՎՆԱՍՆԵՐԻ ՄԱՍԻՆ
- Այն բանից հետո, երբ իրավապահներին հանձնվեց փախուստի մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանը, ազատագրական շարժման առաջնորդներից մշուշոտ է մնում միայն Խաչատուր Սուքիասյանի ճակատագիրը։

Շատերն առ այսօր չեն կարողանում հասկանալ, թե օլիգարխի ինչի՞ն էր պետք ընդհանրապես մասնակցել այդ արկածախնդրությանը, ի՞նչն էր նրան պակասում։ Չէ՞ որ միայն զինվորն է երազում գեներալ դառնալ։ Վերեւ բարձրանալուն զուգընթաց երազանքներն ու ցանկությունները սովորաբար գնալով ավելի իրական են դառնում։ Այսպես, լեյտենանտը երազում է դառնալ գնդապետ, կապիտանը՝ մայոր։
Կարծում ենք, Խաչատուր Սուքիասյանին այնուամենայնիվ բնորոշ էր այն մոլորությունը, որով տառապում է օլիգարխների մեծամասնությունը։
Բանն այն է, որ հայրենի օլիգարխները միանգամայն անկեղծորեն համարում են իրենց երկրի աղը։ Ըստ որում՝ ոչ միայն ունեցվածքային առումով. այստեղ վիճելը դժվար է։ Եւ ոչ էլ էներգետիկ առումով. ակնհայտ է, որ մեծ հարստություն վաստակելը մեծ ջանքեր եւ այդ զբաղմունքով տարվածություն է պահանջում։
Սակայն օլիգարխների համար չափազանց կարեւոր է աղ զգալ իրենց նաեւ թե՛ մտավոր, թե՛ գաղափարական առումով, ներդաշնակորեն անցնելով նյութական բարիքների լիարժեք սպառումից դեպի ժողովուրդներ արածեցնելը։
Որպես աքսիոմ է ընդունվում այն, որ բանկային հաշվեհամարի զրոների քանակի եւ մտավոր ունակությունների միջեւ ուղիղ համեմատական կապ գոյություն ունի։ Համապատասխանաբար, մեղք կլինի չընծայել մերձավորներին (հնարավորության դեպքում՝ նաեւ հեռավորներին) սեփական մտավոր զարգացման առատ պտուղները։ Քանզի «Եթե այդքան խելացի ես, ապա ինչո՞ւ ես այսքան աղքատ» սուր հարցադրումը ոչ ոք չեղյալ չի հայտարարել, այնպես որ՝ լսիր իսկապես խելացի մարդկանց։
Մինչդեռ օլիգարխի ձեռներեցական տաղանդի առջեւ հարգանքով գլուխ խոնարհելը դեռ բնավ չի նշանակում նույնպիսի պատկառանք նրա մտավոր ու բարոյական հատկանիշների նկատմամբ։ Երեւույթները սույն բավական տարաբնույթ են, եւ այդպիսի երեւույթ մենք կարող ենք դիտարկել բնավ ոչ միայն բիզնեսում։ Օրինակ, գոյություն ունեն բազմաթիվ տաղանդավոր դերասաններ, որոնց մարմնավորած գեղարվեստական կերպարները ստիպում են մեզ արցունք թափել։ Բայց երբ դերասանները, բացելով բերանները, սկսում են դասեր տալ ժողովրդին արդեն սեփական անունից, ապա ակամայից դարձյալ արցունք ես թափում, ճիշտ է՝ լուռ սարսափից։
Այնպես որ՝ պետք չէ ի դեմս օլիգարխների բազմաստվածություն մտցնել։ Աստվածների քանակությամբ մենք առանց այդ էլ ընդհուպ մոտեցել ենք եգիպտական չափանիշներին։ Դե, հավանաբար հիշում եք. Շեհմետ աստվածուհին՝ առյուծի գլխով կինը, Անուբիսը՝ շնագլուխ տղամարդը, Տոտը՝ իբիսի գլխով տղամարդը։ Հաթհոր աստվածուհին կովի գլուխ ունի, Հորը՝ բազեի գլուխ... Մարդ-կենդանական երկակի տեսքով այս կերպարները հազարամյակներ շարունակ իշխել են եգիպտացիների կրոնական պատկերացումներում։ Չէինք ցանկանա կրկնել նրանց ճակատագիրը։
Մարդկանց բնորոշ է բարդագույն, նույնիսկ ֆանտաստիկ բացատրություն փնտրել այնտեղ, որտեղ ամեն ինչ բավական պարզ է։ Հնագույն ժամանակներում այլմոլորակայինների կողմից Երկրագնդի այցելության տեսության փաստարկներից մեկը երկար ժամանակ համարվում էր կատարյալ կլոր անցքով գանգը, ինչը գնդակի անցքի տեղ էին դնում, մինչդեռ վառոդը հորինել են դրանից հարյուր հազար տարի անց։
Միայն վերջերս ապացուցեցին, որ անցքը շաղափել է հնագույն խեցգետնիկը, որը բարեհաջող պահպանվել է մինչեւ մեր օրեր եւ շարունակում է շաղափել ձեռքի տակ ընկած ամեն ինչ։
Միջնադարյան եվրոպական եռամաս գաղափարախոսությունը, որն առանձնացնում էր oratores, bellatores եւ laboratores խավերը, լավն է նրանով, որ յուրաքանչյուր խավի համար մատնանշում է իր ուրույն նախանշանակությունը։
Որոշ օլիգարխների պահվածքի անհամապատասխանությունը (եւ ոչ միայն հայոց աշխարհում), երբ հարուստ laboratores-ները ձգտում են հանդես գալ նաեւ հոգեւոր oratores-ների դերում, ակնհայտ է, եւ հանգեցնում է տխուր հետեւանքների։ Ինչպես ասում են՝ ավելի լավ է հարբեցող լինել, քան հարբեցողի կին։
Ավելորդ է ասել, որ ինչպես այդ խնդիրների, այնպես էլ ընդհանրապես հասարակության կենսագործունեության արդյունավետ կարգավորումը կախված է բարձրագույն իշխանության կողմից պետության կառավարման հմտությունից։ Ինչպես նշել է հին չինացի փիլիսոփա Սուն-ցզին. «Եթե մարդը տասը օր շարունակ ուտելիք չունի, ապա մահանում է, սաստիկ սառնամանիքին էլ առանց հագուստի նա մահանում է։ Մի՞թե կարելի է հարցնել. ուտելի՞քը, թե՞ հագուստն է առավել անհրաժեշտ մարդուն։ Այնպես որ՝ չի կարելի հրաժարվել դրանցից մեկնումեկից. երկուսն էլ անհրաժեշտ իրեր են կյանքը պահպանելու համար։
Օրենքի սկզբունքն ամփոփված է նրանում, որ օրենքներն ու հրամանները արձակում են պետական հաստատությունները, իսկ ժողովուրդն իր սրտում հաստատուն հիշում է պատիժների մասին, պարգեւներ շնորհվում են նրանց, ովքեր պատկառում են օրենքից, պատիժների ենթարկվում են նրանք, ովքեր խախտում են հրամանները. սա ուղեցույց է հպատակների համար։
Եթե տիրակալը չի տիրապետում կառավարման արվեստին, ապա վերեւներում չարաշահումներ են լինում։ Եթե հպատակները չեն հետեւում օրենքին, ապա ներքեւները հանգում են խռովության»։
Թեպետ, ո՞վ է այսօր լսում իմաստուններին։ Դրա համար էլ մեր քաղաքական գործիչները թույլ են տալիս սխալ սխալի հետեւից։ Դեռ լավ է, որ նրանք սակրավորներ չեն։
- ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՀՅՈՒՐԱՆՈՑԸ ԵՐԿՐԻ ԱՅՑԵՔԱՐՏՆ Է
ՄԱՆՎԵԼ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ 4
2005 թվականին Երեւանի մի գեղատեսիլ ու գողտրիկ անկյունում բացվեց «GOLDEN PALACE» Business-VIP կարգի հյուրանոց, որը մինչեւ 2006 թվականը ղեկավարում էին հնդիկ, այնուհետեւ արաբ տնօրեններ եւ կազմակերպում սպասարկումը ...ՂԱԶԱՆՉԻՆ ԿԱՐՈՂ Է ՋՐԱԶՐԿՎԵԼ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում գտնվող Ղազանչի գյուղը այս ամսվա 15-ից ջրազրկվելու վտանգի տակ է։ Անցյալ ամիս նշված համայնքն արդեն տեւականորեն զրկվել է խմելու ջրից, բնակչությունը հայտնվել է ծանր վիճակում ...ԵՐԵԽԱՅԻՆ ՓՐԿԵՑԻՆ
Սեւանա լճի քաղաքային լողափում հուլիսի 2-ին ռետինե ներքնակով մի երեխա 80-100 մետրով հեռացել է ափից: Ալիքները շրջել են ներքնակը եւ երեխան հայտնվել է ջրում: Ժամը 15։30-ին Գեղարքունիքի մարզի Սեւանի փրկարարական ...ԲՌՆՎԵՑԻՆ
Թմրամիջոց բերողները «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող Համլետ Ա.-ն իր ընկերներին խնդրել է թմրամիջոց բերել քրեակատարողական հիմնարկ: Հուլիսի 2-ին նախկին դատապարտյալ Բագրատ Մնացականյանի ...ՍՈԿՐԱՏԻ ԴԱՍԵՐՆ ՈՒ ՆԵՈԲՈԼՇԵՎԻԿՆԵՐԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ» 10
Նախօրեին Մատենադարանի մոտ տեղի ունեցած միտինգում ելույթ ունեցող բոլոր հռետորներից փոքր ժամանակ «կռիվ-կռիվ» խաղալուց հավեսը չհանած մարդկանց վճռականության հոտ էր գալիս։
Դրանք ներկայումս ահավոր շատ են, ...ԲԱԶՄԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՎՆԱՍՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Այն բանից հետո, երբ իրավապահներին հանձնվեց փախուստի մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանը, ազատագրական շարժման առաջնորդներից մշուշոտ է մնում միայն Խաչատուր Սուքիասյանի ճակատագիրը։
Շատերն առ այսօր չեն կարողանում ...ՀԱՐԵՎԱՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՁԵՎԱՎՈՐԵՆ
Սեփ. լրտվ. 1
Ռուսաստանի Դաշնության նախագահի մարդասիրական ու մշակութային հարցերով հատուկ ներկայացուցիչ ՄԻԽԱՅԻԼ ՇՎԻԴԿՈՅԸ, ՌԴ-ում Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպաններ ԱՐՄԵՆ ՍՄԲԱՏՅԱՆԸ եւ ՓՈԼԱԴ ԲՅՈՒԼԲՈՒԼ-ՕՂԼԻՆ երեկ Ստեփանակերտից ...ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿՆախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է հայ եւ ադրբեջանցի մի խումբ պատգամավորների ու մտավորականների, ովքեր ՌԴ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի, ՌԴ-ում Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպանների միջոցով ստանալով երկու ...ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔԱՅԼԵՐ
«Եթե Թուրքիան պատրաստ է իրականացնելու ձեռք բերված պայմանավորվածությունները, կարելի է միայն ողջունել: Մենք սպասում ենք գործնական քայլերի»,- հայտարարել է երեկ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ մեկնաբանելով ...ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Երեկ լրագրողների հետ հանդիպեց փոխոստիկանապետ, քննչական գլխավոր վարչության պետ ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ
2009 թվականի առաջին վեց ամիսներին ոստիկանության քննչական մարմինը 765 ճանապարհատրանսպորտային պատահար ...ԲՆԱԿԱՆՈՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ ՈՒ ԲԱՐԵԿԱՄՆԵՐ
Ի.ՎԻՐԱԲՅԱՆ
Արտգործնախարարությունում երեկ ճեպազրույցով հանդես եկան ԵԱՀԿ գործող նախագահ, Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար ԴՈՐԱ ԲԱԿՈՅԱՆԻՍԸ եւ Հայաստանի արտգործնախարար ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ
Մի քանի օր ...«ԱՇԽԱՐՀՈՒՄ ՄԵՌՆԵԼ ԿԱ» ԱՍԵԼՈՎ... ՈՒՏՈՒՄ ՈՒ ՉԵՆ ԿՇՏԱՆՈՒՄ
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 1
Ներկայացնում ենք գրող ԳՈՒՐԳԵՆ ԽԱՆՋՅԱՆԻ հետ զրույցի շարունակությունը՝ մեր կյանքի, իրականության բազմազան խնդիրների ու երեւույթների մասին
ՀԱՄԱՏԱՐԱԾ «ԷԼԻՏԱ» ՈՒ
ՀԱՄԱՏԱՐԱԾ «ՍԵՐ»
-Երեւանը, փշաքաղված ոզնու ...ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵՐՋ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՆԿՈՒՄԸ ԿԴԱԴԱՐԻ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Հայաստանի տնտեսական վիճակի վերաբերյալ Համաշխարհային բանկի վերջին կանխատեսումները մնացել են անփոփոխ։ ՀԲ-ն առաջվա նման համոզված է, որ այս տարի կարձանագրվի 9-10 տոկոս տնտեսական անկում։ Այս մասին երեկվա մամուլի ...ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԴԱԼԸ ՎՆԱՍԱԿԱՐ Է ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Խորին հարգանքներով՝ Շատ Նոր Կյանք գյուղի ակումբի պահակ ԺՅՈՒԼՎԵՌՆ ՉԻԲՈՒԽՉՅԱՆ
«Հայոց Աշխարհ»-ի մշտական ընթերցողները տեղյակ են, որ խմբագրությունը բազմաթիվ նամակներ է ստանում մեր շարքային հայրենակիցներից, որոնք ցանկանում են իրենց նվիրական մտքերը հանձնել հայրենի իշխանավորներին, գործարարներին, ...ԱՄԱՉԵԼՈՒ ԱՌԻԹ ՉՏՎԵՑԻՆ
Միջազգային հանդիպումները անաչառ մրցավարի հաստատակամությամբ տարեցտարի անմրցունակության դատավճիռ են կայացնում հայկական ֆուտբոլին։ Եվրագավաթների հերթական խաղարկության մեկնարկը միայն հաստատում է դրական տեղաշարժի ...ՆՊԱՏԱԿԸ ՈԳԵՎՈՐԵԼՆ ԷՐ
Ֆրանսիայի հավաքականի հետ արագ շախմատի վերջին ընկերական մրցախաղը համաշխարհային օլիմպիադայի կրկնակի հաղթող Հայաստանի ընտրանու առաջատարներ Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Տիգրան Պետրոսյանը կարեւորում ...«ԿՈՒԶԸ» ՊԵՏՔ Է ՕԳՏԱԳՈՐԾԵԼ
«Ունենք անկախ պետություն, երկիր։ Դա ամենամեծ բանն է։ Հիմա դա մենք միգուցե խորությամբ չենք գիտակցում։ Ոչի՛նչ։ Մեր սերունդները կգիտակցեն։ Կարեւորը՝ մենք ունենք, սահմանները պահել ենք, գոնե այդքանով դա մեծ ...Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ԴՆԵՊՐՈՊԵՏՐՈՎՍԿԻ ՄԱՐԶՈՒՄ
1
Ուկրաինայի Դնեպրոպետրովսի մարզի Մարգանեց քաղաքում ազգային հողի վրա հունիսի 28-ին անկարգություններ են սկսվել ծագումով հայաստանցու կողմից ուկրաինացի ոստիկանի սպանությունից հետո:
Տեղի մամուլը հաղորդում ...ՀԱՅԻ ԲԱԽՏ
Երեկ առավոտյան Մոսկվայում սպանվել է 51-ամյա հայաստանցի Միխայիլ Հախատուրյանը: Վերջինս Ուֆա քաղաքի բնակիչ էր եւ, որոշ տվյալներով, իր բիզնեսը ուներ Մոսկվայում: Նա տուն էր վարձել Զորգե փողոցում, որտեղ էլ ...ԱՌԱՅԺՄ ԵՐԿԱՄՍՅԱ ԿԱԼԱՆՔ
2Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը երեկ բավարարեց նախաքննության մարմնի միջնորդությունը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին 2008 ...ՍՈՒՔԻԱՍՅԱՆՆ ԷԼ ԿՀԱՆՁՆՎԻ
2Վերջին օրերին լուրեր են շրջում, թե պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը կհանձնվի իրավապահ մարմիններին մինչեւ հուլիսի 31-ը: Երեկ նրա փաստաբան Արա Զաքարյանը դժվարացավ կոնկրետ օր հայտնել կամ շրջանառվող լուրերը ...6։0
Երեկ Հանրապետական մարզադաշտում տեղի ունեցավ «ՀՀ վարչապետի գավաթ-2009» ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչ խաղը։ Հանդիպեցին պաշտպանության եւ արտակարգ իրավիճակների նախարարությունների ֆուտբոլային թիմերը: 6:0 ...ՃԵՆՃԱՄՈՄԸ ՓԱՐՈՍ ԴԱՌՆԱԼ ՉԻ ԿԱՐՈՂ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 1
Հարցազրույց Հանրապետական կուսակցության փոխնախագահ, պատգամավոր ՌԱԶՄԻԿ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ հետ
-Պարոն Զոհրաբյան, արմատականների վերջին հանրահավաքը կարողացա՞վ ըստ արժանվույն գնահատել համաներում հայտարարելու բարի ...Ո՛Չ ՀԱՅԵՐՆ ԵՆ ԹՌՉԵԼՈՒ ՏԻԵԶԵՐՔ, Ո՛Չ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Երեք նախկին մշակույթի նախարարներ՝ Ռուսաստանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ ՄԻԽԱՅԻԼ ՇՎԻԴԿՈՅԸ, Ռուսաստանում Հայաստանի դեսպան ԱՐՄԵՆ ՍՄԲԱՏՅԱՆԸ եւ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան ՓՈԼԱԴ ...
ԼՈՒՍԱՎՈՐ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՎԱՆՈՅԻ ՄԱՍԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՄՌԱՅԼ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՎԱՆՈՅԻ ՄԱՍԻՆ
Գ.Մ.
ՀՅՈՒՐԱՆՈՑԸ ԵՐԿՐԻ ԱՅՑԵՔԱՐՏՆ Է
ՄԱՆՎԵԼ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
«ՀԱՅՐԵՆԻՔԸ» ՄԵՐ ԱԼԻՔՆ Է, ԻՍԿ ՄՅՈՒՍՆԵ՞ՐԸ...
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
ԶԸ ՀԱՑ ՄԵՐ ՀԱՆԱՊԱԶՕՐՅԱ ՏՈՒՐ ՄԵԶ ԱՅՍՕՐ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԲՌՈՒՆՑՔԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ
ՎԱՀՐԱՄ ԹԱԹԻԿՅԱՆ
ՀԱՅԻ ԲԱԽՏ
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՄԱՀՎԱՆ 10-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ
ՀԵՂԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ
«ԶՈՆԴԱԺ» ԵՆ ԱՆՈՒՄ ՎԱՆՈՅԻ ՀԱՄԱՐ
ԸՆԴԱՄԵՆԸ ԽԱՅԾ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ
- 1762 Իզմիրում Մարկոսի տպարանում առաջին անգամ սկսեց տպագրվել Եզնիկ Կողբացու «Եղծ Աղանդոց»-ը:
- 1818 Զեյթունը հրաժարվում է հարկ վճարել Մարաշի փաշային և ապստամբության դրոշ է բարձրացնում:
- 1823 Կ. Պոլսում ծնվեց Գրիգոր Աղաթոնյանը (Աղաթոն): (Վախճ. 1868թ.-ին):
- 1839 Մահացավ կոմպոզիտոր և հայ ձայնագրերի հեղինակ Պապա Համբարձումյանը:
- 1847 Մահացավ արքունի ոսկերչապետ Հակոբ Չելեպի Տյուզյանը, որի նախաձեռնությամբ հրատարակվում է «Եվրոպա» հանդեսը: (Ծնվ. հունվարի 3,1793 թ.):
- 1902 Բրյուսելում կայացավ հայրենասերների միջազգային համաժողով, որտեղ հայկական հարցերին նվիրված ճառերով հանդես եկավ ֆրանսիացի հասարակական-քաղաքական գործիչ Ժան Ժորեսը և ուրիշներ:
- 1902 Բրյուսելում կայացավ միջազգային կոնֆերանս հօգուտ Հայկական հարցի արդարացի լուծման:
- 1908 Մահացավ հայ բանաստեղծ Միսաք Մեծարենցը: (Ծնվ. 1886թ.-ին):
- 1930 Ծնվեց հայ դերասան Մհեր Մկրտչյանը: (Վախճ. 1993թ.-ին):
- 1992 Հայկական ուժերը թողեցին ԼՂՀ Մարտակերտ քաղաքը:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

